User Tag List

Էջ 21 92-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #301
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10.


    Ես ուրախ եմ տեսնել, թե ինչպես ժողովրդական բարօրության գիտակցման կայծակները փայլկտում են ձեր մտքերի մեջ: Պետք է տարածություն նետել այդ մտքերը: Եթե՜ ամեն օր կես ժամ հատկացնեինք ապագային: Ձեր մտադրությունների խարույկը Մեր իսկական ողջույնը կստանա:
    Թող կորչեն կենցաղային իրերը, բայց թող նոր Երկիրը մտքի մարմնավորում ստանա:
    Ի՞նչն ավելի մաքուր կլվանա ոգին, եթե ոչ ուրիշների բարօրության մասին մտքերը: Ի՞նչն ավելի լավ կկոփի վճռականության զրահը, եթե ոչ ուրիշներին դեպի լույսը տանելու ցանկությունը: Եվ ի՞նչը կստեղծի լավագույն ժպիտը, եթե ոչ ամենավերջին երեխային ժպտալիս տեսնելու գիտակցությունը: Այսպիսով խնդրում եմ մտածել ապագայի մասին: Ամեն օր մարգարիտ հագցրեք Աշխարհի Մոր մանյակին: Այսպիսով, պարզ և անպաճույճ մտածեք, թե ինչպես զարդարել աշխարհի օջախը:
    Պետք չէ համեմատել անցյալի հետ, քանզի անցյալի կնճիռը սովորաբար սխալմունքի բույնն է: Կարելի է լողալ օտար ափերի կողքով, բայց զմայլվել պետք է միայն բոլոր կենդանի արարածներին տրված լույսի աշխարհով: Լույսը՝ լավագույն կամուրջն է տեսանելիի և Անտեսանելիի միջև:
    Երբ ոչ թե երեկոյան կրակների, այլ Արևի փայլքի մեջ կարելի է մտածել ապագայի մասին, այդ ժամանակ պրանայի ցողի կաթիլները լուսավորում են մտածող ճակատը:



    - - - - - - -



    11.


    Թող նոր երկրները նույնպես ըմբռնեն մաքուր սրտի փոխակերպման հզորությունը: Թող հասկանան՝ մտքերի կեղծությունը խոչընդոտ է ոգու փոխակերպմանը հասնելու համար:
    Բոլոր նրանց, ով մտածում է Մեզ հետ լինել, ասացեք, որ պահպանեն մտքերը: Սխրանքը մաքուր մտքերով է ծնվում: Ցուցադրված ոչ մի գործողություն պտուղ չի տա, եթե այն բարձրացված չէ հուսաբեր մտքի թևերով:
    Հասկանում եմ, թե որքան դժվար է բռնել մտածողության լվերին, ուստի պնդում եմ՝ օդափոխեք ձեր ուղեղի ծալքերը, որպեսզի այդ փոքրիկ ցատկոտողներն իրենց սերունդն այնտեղ բնակեցնելու հնարավորություն չունենան: Թավամազ մտածողության շնորհը ծնում է փոքրիկ միջատներին և փակում է լավագույն ուղիները: Մարմնի միջատները մարդուն խուսափելի են դարձնում, ուրեմն որքա՜ն պետք է վանեն ոգու միջատները:
    Երբ մտքերը լայնորեն են հոսում, այդ դեպքում նույնիսկ նրանց տհաճ ուղղվածությունը կարող է վերջնականապես վնասարար չլինել: Բայց երբ մտածողությունը նման է ճահճաջրի կաթիլի պարունակությանը, այդ դեպքում Նոր Աշխարհի դեմքը դրսևորելու հնարավորություն չկա:
    Մտածողությունն ամրապնդել է պետք, պետք է հստակորեն հիշել տվյալների չորս կանոնները: Պետք է հիշել, պետք է խուսափել խառը մտքերից:
    Շատ եմ խնդրում ընդգծել երկնքի գեղեցկությունը և կապել այն ապագայի մասին մտքերի հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #302
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12.


    Ժողովուրդների ժամկետները կարելի է ճանաչել ըստ նրանց կրոնի հասկացման ալիքների: Որտեղ տեսանելի անհավատություն է, այնտեղ արդեն մոտ է Տիրոջ հունձքը: Բայց որտեղ երեսպաշտական բարեզարդություն է, այնտեղ սուրն է պատրաստ: Սողոսի* օրինակը խրատ կլինի: Այժմ, տարեկան տոնի օրը, մենք հասկանում ենք, թե ինչպես ամենաքրջոտ թափառաշրջիկը կարող է սխրանք դրսևորել և ինչպես թանկարժեք քիտոնը կարող է ծածկել գարշահոտ խոցերը: Այդպես ենք տեսնում աշխարհի նոր բաժանումը: Շատ բան կարելի է ներել ցնցոտիավորներին, բայց ոսկե ապարանքների կուրությունն արդարության կշեռքի վրա գերիշխել չի կարող:



    - - - - - - -



    13.


    Գրի առեք լեգենդը, - Ես արդեն ասել եմ, որ լեզուն կարելի է հասկանալ ներքին գիտակցությամբ: Այդ որակի մասին հայտարարվել է բարձրաստիճան քրմուհու միջոցով և սքանչելի հետևանք է ունեցել: Հեռավոր երկրների դեսպանները նրա հետ խոսում էին իրենց լեզվով, և նա հասկանում էր նրանց: Ստեղծվեց ավանդություն հավերժական լեզվի մասին:
    Բայց ժողովուրդը ցանկացավ ամբոխներով համոզվել, որ հասկանում է:
    Բերվեցին բազմաթիվ օտարերկրացիներ, և քրմուհին, չնայած բողոքներին, ցած բերվեց ութերորդ հարկից: Բայց ժողովրդի առջև ոչինչ չստացվեց, և օտարերկրացիներն իզուր կրկնում էին իրենց ճառերը: Այդպես ոչնչացվեց լավագույն հնարավորություններից մեկը
    Բայց այն կարելի է կիրառել, ուսումնասիրելով աուրայի որակները, քանզի դա բարիքի և վարակի միջև կամուրջն է:
    Նույնիսկ հարազատ լեզվի ըմբռնման հզորությունը կախված է ոչ թե ականջից, այլ աուրայի միջոցով ուրիշ կենտրոնների դիպչելուց: Հետևաբար ավելի լավ է ասել ՝ հասկացա, քան՝ լսեցի: Այդ է պատճառը, որ աուրայի հարցն այնքան կարևոր չէ գույնով, որքան ներքին լարվածությամբ:

    - - - - - - -
    * Սողոս (Պողոս) Տարսոնացի
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #303
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.


    Ուղղորդելուց ձեռքս չի հոգնի, այդպես դուք էլ գնացեք՝ ամեն մեկն իր ամբողջ ուժով: Ճշմարիտ է ուժ ներդնել դժվարի հանդեպ, քանզի ամեն հեշտ բան անհամաչափելի է գալիքի հետ: Ի՞նչ է ասում որդուն մայրն արշավից առաջ: - "Չթողնես, քեզ նեղացնեն": - Այդպես էլ Իմ զինվորները կհասկանան, թե ինչպես կռվեն միայնակ:
    Թող շրջանագծի շղթան թեթևացնի միայն, բայց հնարամտությունը միայնության մեջ է փորձարկվում:



    - - - - - - -



    15.


    Մենք հազվադեպ ենք նախընտրում ջրային ուղիները: Ջրի տարրը հակադրված է սարերի մագնետիզմին: Կայծակների նետերը խոցում են ջուրն առանց հետևանքների աճի: Իսկ մենք ջանում ենք մեկուսացնել ամեն մի հոսանք:
    Մետաղները նախընտրվում են ոչ թե ըստ իրենց արժեքի, այլ ըստ դիմադրողականության: Պետք չէ պղնձե իրեր կրել: Հները գիտեին, թե որքան ավելի օգտակար է բրոնզը: Նմանապես ցինկն էլ այլևս կենցաղում չպետք է լինի: Ոչ միայն շփման վարակը, այլև մետաղի փոխանցքն է հիվանդություն հրահրում, հետևաբար պետք է ոչնչացնել պղնձե մետաղադրամները, ավելի լավ է ամենամանր արծաթը:
    Անշեղորեն պետք է հետապնդել հանցավոր չարաշահությունը, քանզի Երկիրը հիվանդ է չարաշահությամբ: Ամեն դարաշրջան իր հիվանդությունն ունի՝ այժմ չարաշահությունների հիվանդությունն է: Պետք չէ մտածել, որ մարդկությունը միշտ նախատրամադրված է եղել այդ հիվանդությանը: Բայց այն էական փոփոխությունների նախանշան է, քանզի աստիճանաբար անցնել չի կարող, և վարակը ջախջախելու համար բարեշրջման մոլուցք է անհրաժեշտ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #304
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IV



    1.


    Աղոթքը՝ հավերժության գիտակցումն է: Աղոթքի մեջ են ամփոփված. գեղեցկությունը, սերը, խիզախումը, անվեհերությունը, անձնվիրությունը, համառությունը, նկրտումը: Բայց եթե աղոթքի մեջ սնապաշտությունն է ամփոփված, վախն ու կասկածը, - ուրեմն այդպիսի թախանձանքը վերաբերվում է կռապաշտության ժամանակներին: Ինչպե՞ս ուրեմն աղոթել: Կարելի է ժամեր անց կացնել ձգտումների մեջ, բայց գոյություն ունի նաև ակնթարթային աղոթք: Այդ ժամանակ մարդ առանց խոսք ակնթարթորեն իրեն ներդնում է Անսահմանության անընդհատական շղթայի մեջ:
    Որոշելով միանալ Անսահմանությանը, մարդ ասես ներշնչում է եթերի արտահոսքերը և, առանց կրկնողությունների մեխանիկայի, հոսանքի լավագույն միացում է ստանում: Այդպես լռելյայն, առանց ժամանակ կորցնելու, կարելի է թարմացման շիթ ստանալ: Միայն զարգացած հոգևորը կարող է մի շնչով բարձրացնել մարդկային գիտակցությունը: Բայց մենք պետք է պնդենք աղոթքի մասին, քանզի նրա մասին հարցնելու են:
    Պետք չեն հմայախոսքեր, պետք չեն խնդրանքներ, պետք չէ հնազանդության փոշին, պետք չեն սպառնալիքներ, քանզի մենք տանում ենք մեզ հեռավոր աշխարհներ, որտեղ հնարավորությունների և իմացության շտեմարաններն են: Զգում ենք, որ նրանք նախանշված են մեզ համար, և խիզախորեն դիպչում ենք նրանց:
    Պատգամը հասկացեք այսպես. "Աղոթեք ոգով, այլ ոչ ինչպես պատահի":



    - - - - - - -



    2.


    Եթե սկսենք մասնատել նյութը, կտեսնենք, թե ինչպես ազատագրված հյուլեները կսկսեն դասավորվել ըստ իրենց հիմնական երանգի և, մտնելով եթեր, կկազմեն մի ծիածան, որը կհնչի ոլորտների երաժշտությամբ:
    Եթե մասնատվում է մի ամբողջ մոլորակ, ուրեմն, իհարկե, հետևանքը կլինի՝ ծիածանը: Այդ երևույթը կարելի է դիտարկել ամեն մի տեսանելի նյութի մասնատման վրա:
    Մեր Ճառագայթը բյուրավոր մաքրված հյուլեներ է ուղարկում, որոնք համակում են մարդուն, եթե միայն այդ մարդու կողքին եթերային հողմեր չկան: Դա ոգու հանգստության հիմքն է, հակառակ դեպքում կարմայի մնացորդները խափանում են առաքման առարկան:
    Եվ ցածրագույն ոգիները պատռում են ճառագայթը, ինչպես կապիկն առանց որևէ օգտի պատռում է թանկարժեք կտորը, քանզի նյութի հյուլեները պիտանի չեն խռովված պատյանների համար: Պետք է հիշել սա, երբ աղոթքի մեջ ոգին միահյուսյում ես Անսահմանության հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #305
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.


    Այժմ հիշեք միայն, որ վտանգի դեպքում դուք պետք է գոտևորվեք անձնական անխոցելիության գիտակցմամբ և հետո նոր ձեր գիտակցությունն ուղարկեք Իմ Ճառագայթին ընդառաջ:
    Մտովի պատկերացնելով, թե ինչպես է ձեր կայծը վազում դեպի Իմ էներգիան: Այդպիսի փոխադարձությունն ուժեղացնում է էներգիան և լավ է յուրացվում: Ճանապարհին տարբեր պատահականություններ կարող են լինել, այնպիսի, երբ փոխադարձ էներգիան առանձնապես օգտակար է: Ավելի լավ է ուժեղացնել ամեն մի հնարավորություն:



    - - - - - - -



    4.


    Ճնշված ու սպառնալիքի տակ, Ակբարն ասում էր իր առաջնորդներին. "Որքան ավելի քիչ է անհանգստանում նյութը, այնքան ավելի հստակ է գագաթների արտացոլանքը": Զորատեսից հետո Ակբարն ասաց. "Քառորդ մասն արված է, տեսա կուշտ մարդկանց, - մնացածը կտեսնենք շոգ օրից հետո, անձրևոտ օրից հետո, անքուն գիշերից հետո":



    - - - - - - -



    5.


    Այժմ, եթե հարցնեն. "Ընդունու՞մ եք արդյոք աստղագուշակությունը": - Պատասխանեք. - "Մի՞թե դուք հերքում եք բժշկությունը":
    Եթե հարցնեն. "Պնդու՞մ եք արդյոք ոգու կյանքի առկայությունը": - Պատասխանեք. "Մի՞թե դուք հերքում եք նյութի զարգացումը":
    Եթե հարցնեն. "Ինչու՞ եք հոգում արդեն մոխիր դարձած Ուսուցիչների մասին": - Պատասխանեք. "Մի՞թե գիտությունը ձեզ դեռևս հասանելի չէ":
    Եթե հարցնեն. "Թվում է, թե դուք դեմ չե՞ք կարդալ մագաղաթներ": - Պատասխանեք. "Գնացեք դպրոց, հետո կխոսենք":
    Եթե հարցնեն. "Ինչպե՞ս եք դուք ձեզ պատկերացնում տիեզերքը": - Պատասխանեք. "Ինչպես ջրի կաթիլ":
    Եթե հարցնեն. "Ինչու՞ եք ինքներդ ճանաչել Ուսուցչին": - Պատասխանեք. "Քանզի նա Ինքը դիմեց մեզ մեր գիտելիքը զարգացնելու համար":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #306
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.


    Ընդգծեմ ընդհանուր բարիք պահանջողների որակները: Առաջինը՝ ձգտման մշտականություն: Երկրորդ՝ պարունակելու ունակություն, քանզի վատ է հերքող կոմունիստը, բայց ճշմարտություն որոնողն արժանի է ընդհանուր բարիքի: Երրորդ՝ աշխատելու ունակություն, քանզի մեծամասնությունը չգիտի ժամանակի արժեքը: Չորրորդ՝ ցանկություն օգնել առանց նախախնամությունների և յուրացման: Հինգերորդ՝ հրաժարանք սեփականությունից և ուրիշների ստեղծագործության պտուղները պահպանել հանձն առնելը: Վեցերորդ՝ վախի վտարում: Յոթերորդ՝ մթի մեջ ցուցաբերել արթմնություն: Այդպես պետք է ասել նրանց, ով, համակված վախով, պաշտպանվում է հերքմամբ: Պետք է ցույց տալ, որ միլիոնավոր մարդիկ սպասում են դարպասների բացվելուն: Չարչարանքի կապերը վախի շղթաներով չես փոխարինի: Վախը կարելի է համեմատել բորոտության հետ, երկուսն էլ մարդուն պատում են գարշելիության եղյամով:
    Նվաստացածության գորշ աղջամուղջները կյանքի բզկտված ըմբռնում են կառուցել: Այժմ ամպրոպի և հողմի մեջ այն պետք է վերանա:



    - - - - - - -



    7.


    Ոչ մի պայծառատեսություն չի կարող համեմատվել ոգու իմացության հետ: Ճշմարտութունը կարող է գալ այդ իմացության միջոցով: Ժամանակի կարիքների ըմբռնումը միայն այդ ճանապարհով է գալիս:
    Մարգարեական էքստազը շրջանցում է ժամանակի ճշգրտությունն ու տեղերը, բայց ոգու իմացությունը կանխատեսում է իրադարձության որակը: Եվ ոգու իմացության ուղին ծաղկում է առանց տեսանելի նախանշանների, բայց հիմնված է կենտրոնների բացահայտման վրա:
    Քրմերի մոտ ոգու իմացությունը բարձրագույն դրսևորում էր համարվում, քանզի որևէ մարմնական վարժություններով դրան անհնար էր հասնել, այլ կազմավորվում էր նախկին կյանքերի շերտավորմամբ: Հետևաբար ոգու իմացության որոնումներն արտահայտվում են ոչ թե վարժություններով, այլ միայն ներվերը սնուցող անոթների կյանքի բարելավմամբ: Գլխավոր ուշադրությունը պետք է դարձնել արյան ճնշման վրա, քանզի, երբ ներվերը կուլ են տալիս սպիտակ գնդիկների արտահոսքերը, այդ ժամանակ հակադարձ բևեռականությունն առանձնահատուկ է ըմբոստանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #307
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8.


    Կհարցնեն նաև. "Ո՞վ է ավելի մեծ, Հիսու՞ս, թե Բուդդան": - Պատասխանեք. "Անհնար է չափել հեռավոր աշխարհները: Կարող ենք միայն սքանչանալ նրանց փայլքով": Քրիստոսի ճառագայթը սնուցում է Երկիրը ճիշտ այնպես, ինչպես և Բուդդայի ծիածանը կյանքի օրենքի հաստատումն է բերում:
    Նոր Աշխարհը համարձակ ճանաչման հաստատումն է ցուցադրելու: Ուսուցիչների Կերպարներն այնտեղ կյանք կմտնեն որպես Ընկերներ: Ուսուցչի Հրահանգը դրված կլինի սիրելի գրքերի դարակին: Թղթադրամների ոչնչացման ժամկետի ընթացքում նրանց իշխանությունը պետք է փոխարինել ոգու օգնության հաստատմամբ:
    Իմացությունը, վերջապես, պետք է գիտականորեն կառուցի դեպի ոգին ձգտելու կամուրջը: Հոգեբանական հետազոտությունների միությունների ամոթալի գոյատևումը պետք է փոխարինվի ճշմարիտ ու համարձակ դատողությամբ:
    Ինչպե՛ս կարելի է նստել գերազանց կերպով իրենց գրպանը պաշտպանող ստախոսների ու կեղծ բարեպաշտների կողքին:
    Սխրանքը պետք է դրսևորվի և ազատագրվի նախախնամությունների փոշուց:
    Մի՞թե պատշաճ մարդը կարող է զբաղվել սխրանքով: Նրա կրծքին տեղ չի հերիքի բոլոր մարդկային պարգևները տեղավորելու համար: Նա չգիտի, թե ինչպես տեղավորի իր մեջ պապենական բոլոր սովորույթները: Բայց սովորույթը սովորական է դարձնում: Հետո խնդրում եմ նայել երկնքին ասես թե առաջին անգամ: Խնդրում եմ քաղաքների կեղտից սարսափել ասես թե առաջին անգամ: Խնդրում եմ Քրիստոսի և Բուդդայի մասին մտածել ասես թե առաջին անգամ:
    Խնդրում եմ նայել ձեզ վրա ասես թե առաջին անգամ:
    Խնդրում եմ Նոր Աշխարհը պատկերացնել ասես թե առաջին անգամ: Անցյալի սեփականության փոքրիկ փշուրն անգամ ասես երկանաքար լինի վզիդ:



    - - - - - - -



    9.


    Անսպասելիությունը՝ շարժունակության քույրն է: Շարժունակությունը՝ քույրն է սխրանքի: Սխրանքը՝ հաղթանակի եղբայրն է: Քանզի ամեն սխրանք իր մեջ հաղթանակ է պարունակում, կարող է անտեսանելի, բայց խորը տարածքներ շարժող:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #308
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10.


    Ի՞նչն է տուժում ամենից շատ: Իհարկե համաչափելիությու՛նը:
    Շատ եմ նրա մասին խոսել, բայց նորից պետք է վերադառնալ հին հետքերին: Նույնիսկ այն քչերը, որոնք զգում են համաչափելիության նշանակալիությունը, նրա մասին հիշում են միայն ինչ-որ հատուկ դեպքերում: Երբ խեղդվում ես, այդ ժամանակ հիշվում են լավագույն կանոնները: Բայց շատ ավելի կարևոր է նրանց մասին հիշել կյանքի առօրեականության մեջ: Ճշմարիտ դատողության հողմը կարող է ցրել ամենափոքրիկ մտքերն անգամ: Լավ է թե վատ, օգտակար է կամ ոչ՝ ինքնին կբացահայտվի, քանզի այնտեղ, որտեղ ծառերը շատ են, թփուտները չեն երևում:
    Եթե ուժ դնես փոշոտ հոգսերը սքանչելի սխրանքի փոխելու համար, մամխի ծուռտիկ թփուտն անմիջապես կայմափայտերի պուրակ կդառնա: Երբ միտքը կարելի է նետել դեպի հրաշքների սահմանները, այդ դեպքում արդեն չարժի երկար խոսել ծակ ներբանների մասին:
    Շատ եմ խորհուրդ տալիս ոչնչացնել բամբասանքները, չէ՞ որ օրվա ամբողջ կեսը կազատվի: Միայնակ կմնա սուրճի բաժակը կամ գարեջրի գավաթը: Ուտելու ժամանակը պետք է կրճատվի, որպեսզի պահպանվի պատշաճ մարդակերպությունը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան սեղանի շուրջ դատարկաբանությամբ զբաղվելը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան անհեթեթություններով զրպարտելը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան մի կողմ դնել քեզ կանչող գործողությունը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան մանրավաճառի վիրավորանք ցուցաբերելը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան ինքդ քեզ պատասխանատվությունից ազատելը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան գեղեցկության մասին մտածել դադարելը: Համաչափելիությունը տան հենասյանն է նման:
    Մենք հոգ ենք տանում շենքի գույնի մասին, մի՞թե կավերենք Կամարի սյունը: Հիմնավորապես յուրացրեք համաչափելիությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #309
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11.


    Եթե համաչափելիությունը պահպանված չէ, ավերվում է նաև վճռականությունը: Մեր՝ մինչև վերջնագիծ, - վճռականությունը: Ոչ այն վճռականությունը, որն ընթանում է հարմարավետ և համապատասխանում է անձնական սովորություններին: Ոչ այն վճռականությունը, որն օգտակար է մարմնին: Մեր վճռականությունը պարսպված է ոգու սահմաններով: Հետևաբար անհնար է սահմանափակել մեր ձգտումները: Ռազմիկներն ու հավաքողները քայլում են Մեր վճռականությամբ:
    Եթե խանգարում է երկչոտությունը, ուրեմն ավելի լավ է այրել անցած կամուրջները: Եթե խանգարում է ժլատությունը, ուրեմն ավելի լավ է հաջորդ գետի այն կողմը նետեք ձեր դրամապանակը: Եթե խանգարում է բթամտությունը, ուրեմն ավելի լավ է թողնեք, որ ձիերն իրենք ընթանան: Եթե խանգարում է հիշաչարությունը, ուրեմն ավելի լավ է թշնամու խրթվիլակը կախել ձիու ականջների միջև: Վճռականությանն օգնել կարող է միայն գեղեցկությունը: Այդ ժամանակ դրամապանակի և թշնամու մասին մտածելը մանկական քմահաճույք կթվա:
    Ինչպես մագնիսի կենտրոնն է ձգում դեպի իրեն, այնպես վճռականության հիմնական որակն է՝ անպարտելիությունը: Իհարկե, վճռականության անպարտելիությունը համոզում է և իսկական գաղտնությունների անվիճարկելի հիմքն է հանդիսանում: Գաղտնությունը պետք է դիտարկվի որպես կյանքի առաջատար գործողություն: Այդպես Մեր վճռականությունն առաջատար հասկացման հետ է կապված: Ընդունեք վճռականությունը:



    - - - - - - -



    12.


    Վճռականությունը պայմանավորում է թաքնագիտական նիստերի օրենքը:
    Ներքին կրակի դրսևորման համար նույնիսկ քարը նիստերով է կտրվում: Այդպես էլ դեպի Լույսը տանող ուղին բաժանվում է հստակ գծերով: Իհարկե, նիստի փոխարեն միշտ էլ կարելի է կազմակերպել մանրախճի փլվածք, բայց դա ողբալի է:
    Գիտակից ուղին բաժանվում է բաժինների՝ մոտավորապես հազար օր ամեն բաժնում: Այդ եռամյակները, արտաքինից միանման, կատարելապես տարբեր են ըստ հոգևոր գիտակցության որակների: Որքան ավելի կտրուկ է գիծը, այնքան ավելի պլանաչափ է ուղին: Սովորաբար եռամյակի առաջին տարին նախապատրաստական է, երկրորդը՝ գործնական, երրորդն՝ արդեն տագնապալի-տանջալից նախադուռ:
    Սկսենք նոր նիստ: Այն կարելի է անվանել "երկրային անտունություն": Պետք է դեն նետել բոլոր նախկին ենթադրությունները և նետվել անվերջանալի լռության անապատ, որտեղ ամպրոպներն ու հողմերը կպարուրեն քեզ փայլող գմբեթով:
    Ամպրոպների մեջ նոր հյուսվածք կդրսևորվի: Թող ապագա նիստը կոչվի Լուսակիր՝ ուրեմն սկսենք այն կառուցել:
    Արիաբար ձիերին կդարձնենք դեպի անապատի մառախուղը: Անօթևան թափառումների փորձն անցնել է պետք: Այդպես քայլել են բոլոր որոնողները:
    Երբ երկրների սահմանը ջնջվում է, այդ նիստը կարելի է ողջունել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #310
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13.


    Թաքնագիտական սպանության մասին: Անտեսանելի սպանություններն արյունարբուներից անհամեմատելիորեն ավելի շատ են: Ատելությունից, տգիտությունից, վախից դրդված մարդիկ թունավորված նետեր են սփռում, որոնց ուժը կարող է մեծ լինել: Պաշտպանության լավագույն միջոցներից մեկը՝ թաքնագիտական շրջանակի հասկացումն է: Բայց լավագույն դեղամիջոցը կարելի է ընդունել միայն ճշգրիտ ցուցումներով:
    Այնքան մեծ է շրջանակի հզորությունը, որ նույնիսկ աստղային նշաններն էլ կարող են փոխվել: Հայտնի է, որ շրջանակը փոխել է մահն ու հիվանդությունն էլ:
    Շրջանակի նշանակության երևույթը պետք է պաշտպանվի, ինչպես ամեն լարած գործիք: Չի կարելի մոռանալ, որ շրջանակի անդամների միջև ամեն մի գործողություն պետք է հաշվենկատ լինի: Յուրաքանչյուր օգուտ կարող է փոխակերպվել վնասի, եթե թույլատրվել է քարերը եղբայրական բանջարանոցներ նետել:
    Եվ ինչպե՞ս կարող եք գիտենալ, թե անխոհեմ նետված քարն ուր կարող է ընկել: Աուրաների վիճակը հաճախ շեղում է քարը, և ոտքի փոխարեն քարը դիպչում է քունքին:
    Հետևաբար անհրաժեշտ է հանել քարերը կիրառությունից և ամբողջ ուժով պաշտպանել շրջանակի կրճատումը՝ Ես նախազգուշացրեցի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #311
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.


    Գործողության որակները: Եթե գործողությունը փոքր է, ուրեմն այն տարբեր ձեռագործ իրերի օգնության կարիքն ունի: Իսկ երբ գործողությունը մեծ է դառնում, երկրային իրերի կարիք նա այլևս չունի: Դա գործողության առաջին փորձաքարն է:
    Երբ մոգը խոսում է մի ամբողջ դեղատան մասին, նշանակում է, նրա գործողությունը շատ փոքր մակարդակի է:
    Գործողության երկրորդ որակը՝ նրա շարժականությունն է: Առաջնային նյութի հողմի նման, իսկական գործողությունը պետք է թրթռա իր հնարավորություններով: Միայն թռիչքը կարող է ավարտել դրսևորված լուսաբեր միտքը:
    Գործողության երրորդ որակը՝ նրա անսպասելիությունն է: Ամեն մի մտքեր խոցած գործողություն մտածելակերպի անսպասելի ուղու հետևանք է եղել:
    Գործողության չորրորդ որակը՝ նրա անորսալիությունն է: Միայն այդ որակն է, որ գործողությանը պահպանում է կործանիչ հարձակումներից:
    Գործողության հինգերորդ որակը՝ նրա համոզիչ լինելն է: Ինչպես ամեն կայծակ մեր գիտակցությունը կապում է Տիեզերքի հետ, այնպես էլ ամեն գործողություն պետք է խոցի, ինչպես սրի փայլատակումը:
    Գործողության վեցերորդ որակը՝ նրա օրինականությունն է: Միայն աշխարհի բարեշրջման հիմքերի գիտակցումը գործողությանը պայմանականությունից դուրս կմղի:
    Գործողության յոթերորդ որակը՝ նրա մաքուր հղումն է: Նրա ուղիով անխոնջ ծանրություններ կարելի է շարժել:
    Պետք է միանման հասկանալ ոգու և մարմնի գործողությունը: Քանզի, ամբողջ ասածից հետո, մտքի գործողությունն այնուամենայնիվ չի գնահատվում:
    Ցանկանում եմ ասել մասնավորապես նրանց, ով հավատում է նյութին: Ձեր միտքը սնուցված է ներվային կենտրոնների արտահոսքերով և ըստ տեսակարար կշռի շատ միկրոօրգանիզմներից ավելի ծանր է: Մի՞թե ձեր միտքը նյութ չէ: Որքա՜ն ուրեմն ճշգրիտ պետք է մենք կշռադատենք մեր մտքերը: Նրանց համար մենք նույնքան պատասխանատու ենք, որքան հարբեցումը չարաշահող մարդը: Ավելի հեշտ է մտածել նյութից, քանզի որտե՞ղ է մտքի սահմանը: Այդպես ոգու ուսմունքը կկանգնի նյութի կողքին: Այդպես ոգին հերքողները նյութն էլ կսկսեն հերքել:



    - - - - - - -



    15.


    Սպասման որակները:
    Բարձրագույն սպասումը՝ աշխարհի բարեշրջման սպասումն է: Սովորական սպասումները բաժանվում են մութ, քնկոտ և զգոն որակների: Մթերի քաոսը տարածությանը միայն վնաս է բերում: Քնկոտ սպասումները մարմրող ածուխների են նման: Զգոն սպասումներն ամեն ժամ նորն ընդունելու պատրաստակամություն են ցուցաբերում:
    Արդեն ասել եմ՝ կարողացեք ցանկանալ, ու նաև կասեմ՝ կարողացեք սպասել: Կարողացեք մաքրել սպասման որակը: Ինչես անմար կանթեղ, մրրիկի միջով տարեք սպասումը:
    Սպասման ներքին որակը՝ աճելու նրա ունակությունն է: Ուրիշ էլ ինչի՞ հետ կարելի է համատեղել այդ հատկանիշը, եթե ոչ աշխարհի բարեշրջմա՛ն: Այդպիսի սպասումը պետք է ներթափանցի ձեր ամբողջ կյանքի մեջ: Գործունեության թրթիռով պետք է լցնի մեր աշխատանքը: Քանզի այդ միասնության մեջ է ամենալավն ու ամենագեղեցիկը: Մտնելով խռովահույզների տուն, ասացեք. "Սպասե՛ք աշխարհի բարեշրջմանը":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #312
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    V



    1.


    Կհարցնեն. "Ինչպե՞ս եք դուք հիշատակում Արարչին, Որին չեք ճանաչում": - Ասացեք. "Պատմականորեն և գիտականորեն ճանաչում ենք Մեծ Ուսուցիչներին, որոնք էլ ստեղծել են մեր գիտակցության որակը":
    "Ընդունելով Ուսուցիչների գաղափարախոսության ազդեցությունը, չե՞ք ճնշում արդյոք ձեր ազատությունը": - Ասացեք. "Ազատության որակը հիանալի է; եթե այն կա, ոչնչով նրան սահմանափակել չի կարելի": Կարելի է շղթայել մարմինը, բայց գիտակցությունն, այլանդակությունից բացի, ոչնչով հնարավոր չէ նվաստացնել: Երբ դիպչում ենք ազատության բարձունքներին, այլանդակությունից պատսպարվել է պետք: Եթե ցանկանում ենք վեհացնել նյութը, Գեղեցկության մասին իմաստնաբար է պետք մտածել:
    Գեղեցկության մեջ է ի հայտ գալու Անսահմանությունը: Գեղեցկության մեջ կփայլատակեն ոգու Որոնողների ուսմունքները: Գեղեցկության մեջ չենք վախենա ցուցաբերել ազատության ճշմարտությունը: Գեղեցկության մեջ կբոցավառենք ջրի ամեն կաթիլի փայլքը: Գեղեցկության մեջ նյութից ծիածան կսարքենք: Չկա այլանդակություն, որը չի խեղդվի տարրալուծման ծիածանի շողերի մեջ: Չկան շղթաներ, որոնք չենք քանդվի Գեղեցկության ազատության մեջ:
    Ինչպե՞ս տիեզերքին դիպչելու խոսքեր գտնենք: Ինչպե՞ս ասենք մարմինների բարեշրջման մասին: Ինչպե՞ս բարձրացնենք գիտակցությունը դեպի հիմքերի ուսումնասիրություն: Ինչպե՞ս մոտեցնենք մարդկությանն աշխարհների գիտական գիտակցմանը:
    Ամեն մի գիտակցում ծնվում է Գեղեցկության մեջ:
    Կարողացեք հստակափայլ մտածել, և վախեցնող ոչինչ ձեզ չի դիպչի:
    Հիշեք՝ Արգելքներ Մենք Չունենք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #313
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.


    Ասված է. Ոգու վատաբանությունը վատ է ամեն ինչից, - քանզի Ոգու դեմ խոսողն իր տգիտությու՛նն է դրսևորում:
    Ասված է սրբերի մասին, բայց ո՞վ կարող է իր վրա կրել այդ անբացատրելի հասկացությունը:
    Հրաշքներ գործողներն իմացյալ մոգեր կդառնան: Իրենց կյանքը պաշտպանողները կդառնան գործնական մարդիկ:
    Միայն անձնականից գիտակցաբար հրաժարվողներն ու գիտակցությունը դեպի աշխարհի բարեշրջման ըմբռնումը տեղափոխողները կարող են, Մեր հասկանալով, նվիրյալներ կոչվել: Անհրաժեշտ է, որ այդ պրոցեսն ընթանա գիտակցաբար, անկախ արտաքին պայմանների պատահականություններից:
    Անհնար է նորից ստիպողաբար կրոն սերմանել՝ այն սրբապիղծ այլանդակություն կդառնա:
    Կյանքի այլանդակություններից հրաժարվելու ճանապարհը ոգուն ճշմարիտ որոնումների կտանի: Հետո՝ աշխարհների միջև կապի ակնհայտությունը կստիպի մտորել գիտականորեն:
    Այդ աննկարագրելի խոհը՝ հոգևոր կարգապահության սկիզբն է: Անձնական հիմքերից զուրկ այդ որոնումները գործողության ռեֆլեքս են արթնացնում՝ այն սխրանք է կոչվում:
    Ընդհանրապես, ավելի լավ է "սուրբ" խոսքը փոխարինել ավելի որոշակի խոսքով՝ նվիրյալ:
    Կյանքում երբեք չի դադարի սխրանքի դրսևորումը, և առանց երեսպաշտության Մենք կարող ենք սահմանել ակնհայտ երևույթները:
    Պետք է ձեռակերտել կյանքի սխրանքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #314
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.


    Մարգարեն մարդ է, որը տիրապետում է հոգևոր հեռատեսությանը: Ճիշտ ինչպես նյութական ոլորտի վրա կա կարճատեսություն ու հեռատեսություն, նույնքան հստակորեն էլ պետք է վերաբերվել ոգու հեռատեսության որակին:
    Բացարձակ տգիտություն կլիներ հերքել մարգարեությունները:
    Բացարձակ հիմարություն կլիներ պարսավել մարգարեներին:
    Եթե գիտականորեն և անկողմնապահ կերպով ուսումնասիրենք պատահականորեն պահպանված մարգարեությունները, ի՞նչ կտեսնենք: Կգտնենք մարդկանց, որոնք հակառակ անձնական շահի հայացք են նետել պատմության հաջորդ էջի մեջ, որտեղ սարսափել են և նախազգուշացրել են ժողովրդին:
    Այսպես կոչված մարգարեությունների մեջ անձնական մտադրություններ չեք գտնի, չեք գտնի ոճրագործ շահախնդրություն, չեք գտնի զրպարտանքներ: Պատկերների խորհրդանիշները բացատրվում են հեռու ապակիների երանգներով:
    Ե՞րբ ուրեմն գիտնականները ժամանակ կգտնեն գիտականորեն ուսումնասիրել մարգարեություններն ու համադրել դրանք պատմականորեն:
    Սքանչելի՛ գիրք է դա երիտասարդ գիտնականի համար:
    Այո, բարեկամներս, ժամանակն է սովորել կրթվածորեն մոտենալ ակնհայտ երևույթներին: Հակառակ դեպքում ապագա նվաճումները մանկական օրորոցի մեջ էլեկտրոններ կթվան: Ձեր համազգեստներն ու պատմուճանները ձեր վախվորած մանկությունը չեն թաքցնում: Հարցրեք, ո՞վ է կարգավորել ձեր կոչումներն ու պաշտոնները: Հիրավի կսարսափեիք տեսնել ձեր բավարարվածության այդ սկզբնապետերին: Շահամոլության թզուկներն իրենցով փորձեցին ծածկել Ընդհանուր Բարիքի հսկաներին:
    Ձեր շքանշանների թելերից ոչ թե կապեր, այլ տնային կենդանիների պարաններ կարելի է հյուսել՝ և նստե՛լ եք կապանքի տակ: Եվ Նոր Աշխարհի փայլքը ձեր բույնը չի՛ թափանցում: Բայց թող հողմը պոկի՛ Արևածագը թաքցնող արմատները:
    Արևածագից ավելի սքանչելի բան չկա՝ և Արևածագը գալիս է Արևելքի՛ց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #315
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.


    Մի՞թե ձեզ դժվար է հասկանալ աստղագուշակության իմաստը: Եթե գիտելիքները չեն հերիքում, առաջարկում եմ փորձ կատարել: Պետք է վերցնել չորս օրգանիզմ. բույս, ձուկ, թռչուն և կենդանի: Ասենք, ջրաշուշան, ծածան, աղավնի, շուն: Յուրաքանչյուրից յոթ հատ, և ամեն բաժանմունքի համար կառուցել լույսից զուրկ սենյակ, հագեցված էլեկտրականության գունավոր ճառագայթով: Ապակիները պետք է հնարավորինս մոտ լինեն ծիածանի գույներին: Գիշերները կարելի է լույսի ուժը քչացնել միայն: Փորձը կարելի է շարունակել մոտավորապես չորս ամիս:
    Ինչից հետո նույնիսկ կույրն անգամ կհասկանա հետևանքների տարբերությունը: Ընդ որում դեռևս բացակայելու է աստղային ճառագայթի գլխավոր պայմանը, նրա քիմիական կառուցվածքը: Անհնար է չհասկանալ մոլորակների մարմինների ֆիզիկական ազդեցության նշանակությունը: Մարդկության հայացքն ու սպասումները պետք է հառնված լինեն հեռավոր աշխարհներին: Հետևաբար այս թեմայի հետ առնչվող ամեն ինչ պետք է ուսումնասիրվի առանց նախախնամությունների: Եթե պետք են ճշգրիտ գիտություններ, ուրեմն աստղագիտությունը դրանցով զարմացնում է:



    - - - - - - -



    5.


    Կարելի է հրամաններ արձակել, կարելի է խոստանալ ու վախեցնել, բայց միայն ըմբռնումն է առաջատար: Ի՞նչը կարող է փոխարինել կիրառելիության գիտակցմանը:
    Կասեն. "Որքա՜ն գեղեցիկ է: Որքա՜ն հզոր է: Որքա՜ն վեհ է": - Բայց բոլոր այդ պոռթկումներն ասես ճահճի վրա թափառող կրակներ լինեն, և հանգչում են ճիշտ այնպես, ինչպես մակերեսորեն ծնվում են: Մաքուր մտքերը նման են հուսաբեր փոշեհատիկների՝ առաջին իսկ քամին նրանց տիեզերք է տանում: Այդպիսի փոշեհատիկի արժեքը չնչին է:
    Գնահատելի է միտքը, որը որոշում է ծնել: Որոշումը գնահատվում է կիրառելիության որակով: Կիրառելիությունը դատվում է ոգու իմացությամբ, այդ ժամանակ ստացվում է գործողություն, որին կարելի է ուրախանալ: Իսկ ով ուրախանում է, նա հավատում է նաև:
    Նույնիսկ հավատը պետք է հիմնավորված լինի՝ այդպես ուսմունքը կարող է ապրել:
    Մենք լավ ենք հաշվում, Մենք հաստատուն ենք հավելացնում: Եթե մեղադրեն հաշվենկատության մեջ, դա էլ մի մերժեք: Քանզի հաշվենկատությունը հակադրված է խելացնորությանը, իսկ խելացնորությունը հակադրված է ոգու իմացությանը:
    Եվ ինչպիսի շրջանագիծ էլ մենք մեզ նշանակենք, միևնույն է վերադառնալու ենք ոգու մեծագույն իմացությանը:
    Ոչ թե զգում եմ, այլ գիտեմ՝ ոչ թե սնապաշտություն, այլ անվիճարկելիություն: Իսկ երբ դիպչում ենք անվիճարկելիությանը, այդ ժամանակ դիպչում ենք մոլորակի մագնիսին, - ուրեմն ամուր ենք կանգնած:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 21 92-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •