6.
Մտածեք, որ ձեզ ոչինչ չի պատկանում, այդպիսով ավելի հեշտ կլինի իրերին վնաս չհասցնելը: Մտածեք, թե ինչպես ավելի լավ զարդարեք ամեն մի տեղ, դրանով ավելի հաստատորեն կխուսափեք աղբից: Մտածեք, թե ամեն նոր իր որքանով ավելի լավը պետք է լինի հնից, դրանով կամրապնդեք վերելքի աստիճանները: Մտածեք, թե որքան սքանչելի է վաղը, այդպես կսովորեք առաջ նայել: Մտածեք, թե որքան դաժան է որպես կենդանի դրսևորվելը, դրանով կսկսեք խղճալ ցածրին: Մտածեք, թե որքան փոքր է երկիրը, դրանով կլավացնեք հարաբերականության ձեր ըմբռնումը: Մտածեք, թե որքան է կարմրում երկրի մթնոլորտի հետևում թաքնվող արևը, դրանով կխուսափեք դժգոհությունից: Մտածեք, թե լույսի ճառագայթի ներքո որքան սպիտակ են աղավնիները, դրանով կամրապնդեք հույսը: Մտածեք, թե որքան կապույտ է երկինքը, դրանով կմոտենաք հավերժությանը: Մտածեք, թե որքան սև է մեգը, դրանով կխուսափեք նահանջի ցրտից: Արիաբար մտածեք Բարձրյալ Դեմքերի մասին, դրանով կգծեք գիծը միասնության: Մտածեք, թե ինչպեսի երջանկություն է քայլել մոլորակի կեղևի վրայով, հարստացնելով նրան ոգու գիտակցությամբ: Մտածեք, թե ինչպիսի երջանկություն է անցնել համաստեղությունների ճառագայթների տակով, հանդիսանալով տասնյակ հազարավոր տարիների ճառագայթների կենտրոնակետը:
Մտածեք անխոնջ Մեր Առաջնորդող Ձեռքի մասին, դրանով կձեք կյանքի թելը:
- - - - - - -
7.
Երբ ինչ-որ մեկը կտրի ճանապարհդ, լուռ մի կողմ քաշվիր, եթե գիտես քո ուղին: Երբ պետք է օթևան գտնել, տանտիրոջ համար մի լավ լուր ունեցիր: Երբ հեռանալու ժամը գա, ողջույնի խոսք գտիր մնացողների համար, եթե լայն է քո ուղին: Երբ ծաղկում է ճամփեզրի ծառը, մի կոտրիր այն, հնարավոր է, որ այն հետո ուրախություն կտա փնտրողին: Երբ լսում ես ողջույնի կանչը, աղ մի լցրու վրան: Երբ լսում ես երգող թռչնակին, ծառը թափ մի տուր: Երբ տեսնում ես, որ երեխաներն են գալիս, ասա՝ մենք սպասում էինք ձեզ: Երբ շտապում ես ճաշի, քայլիր չոր քարերի վրայով: Երբ մտածում ես հանգստանալ, ամրացրու մտքիդ դիրքորոշումը: Երբ ընդունում ես հաճելին, նոթատետրիդ մեջ այն գրի մի առ: Երբ մտածում ես վիրավորանքի մասին, նայիր, թե որտեղ է հատակի կեղտը:
Էջանիշներ