Մարտ 22
Ծաղիկների պես աճում են Եղելության իմացությունն ու հարցերի
լուծումները:
Նոր ճանաչման առջև սիրտն առանձնահատուկ է ցավում, սակայն
մաքուր սրտի մեջ ճանաչման է փոխակերպվում այդ ցավը:
Հոգնությունը կանէանա, և ոգու հայտնաբերումները, հասկերի նման,
սերմից վեր կհառնան:
Աստղային ոլորտից դուրս, բարեշրջման մակարդակների հետ դյուրին շփման համար
կան ճանաչման այլ ոլորտներ:
Երկինք համբարձվելու մասին առասպելն ունի գիտական հիմքեր:
- - - - - - -
Մարտ 24
Ներկայումս կյանքում հանդիպում եք չորս տեսակ մարդկանց.
Ոմանք կռվում են Մեր վահանի տակ,
Մյուսները կռվում են առանց պաշտպանության, բայց արդեն ավարտում են կարմայի ընթացքը,
Երրորդները թափառում են ճակատագրի մութ քողով կուրացած,
Եվ չորրորդները՝ թշնամիներն են Լույսի:
Առաջինները կհասկանան ձեր կոչը,
Երկրորդները կդողդողան սպասումից,
Երրորդները բթամտորեն շուռ կտան գլուխները,
Եվ չորրորդները ձեր նետերը կդիմավորեն նետերով:
Այսպիսով, մի կրկնեք ուսմունքը:
Ամեն խոսք կընկնի իրեն անհրաժեշտ հումքի մեջ
և վիճակվածը կընդունվի:
Ինչպես նաև մի մերժեք և մի հերքեք:
Ամեն դատողություն՝ արդեն արտահայտված գործողություն է:
Ի՞նչ իմաստ ունի հերքել հրդեհը, եթե կրակն արդեն բռնկվել է:
Բայց նրա ուժը կվերանա, եթե դուք կրակը ծածկեք:
Այդպես էլ հերքելով՝ չեք հասնի դատողությունների,
Բայց ծածկեք բացասական դատողությունը Մեր ուսմունքով,
և թշնամու ամբողջ քաղաքը կծածկվի գմբեթով
Մեր Եղբայրության, քանզի գմբեթն այդ իր տակ
կտեղավորի ամեն բան:
Տալիս Եմ ձեզ օթևան, տալիս Եմ ձեզ ուժ, տալիս Եմ ձեզ սքանչելի ճանապարհ:
Սա է խոսքս:
- - - - - - -
Մարտ 28
Մարդկանց փորձություններն անվերջանալի են:
Պետք է կրկնել մինչև ուղեղում կտպավորվի:
Ավելի հեշտ է ձեռքով գրել ճակատներին:
Ճշմարտությունը երազանքից ավելի լավ է:
Բարձր է Գալիք Աշխարհի ճշմարտությունը:
Էջանիշներ