User Tag List

Էջ 72 74-ից ԱռաջինԱռաջին ... 226268697071727374 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,066 համարից մինչև 1,080 համարի արդյունքները՝ ընդհանուր 1099 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1066
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    676.


    Ամեն նկրտող միտք արարում է տարածության մեջ։ Ամեն նկրտող միտք արարում է մարմիններ։ Ինչպե՞ս ուրեմն հասկանալ հոգևոր ընթացքը, եթե անձնվիրության ընթացքը չենք թույլատրում։ Հոգևոր ընթացքում գործում է նույն սկզբունքը և ոգին, որը ծածկվում է ինքնության ընթացքով, իսկական Լույսը չի տեսնում։ Հետևաբար դեպի Ծառայության գեղեցկությունը տանող սահմանված ճանապարհն ընթանում է անձնվիրության նկրտմամբ։



    - - - - - - -



    677.


    Տիեզերական կրակների լարումը նկրտող մասնիկներին դեպի երկիր է գրավում։ Տարածության տարեգրությունները լարվում են հրեղեն թրթիռներով։ Տիեզերքի ստեղծագործումը կախված է այդ հրեղեն թրթիռներից։ Այդպիսով ոգին արարում է հրեղեն թրթիռներով։ Հետևաբար, երբ միտքն առնչվում է տիեզերական կրակների հետ, տարեգրություններն արարում են, և կրակներ հրապուրող ոգին հաստատում է կապը Տիեզերական Մագնիսի հետ։



    - - - - - - -



    678.


    Հրեղեն Հոգու կենտրոնները հաստատում են բոլոր տիեզերական կրակները։ Երբ Հրեղեն Հոգին է լսում հնչողությունը, դրսևորվում է կապը կենտրոնների և տիեզերական կրակների միջև։ Այդ փորձն առաջին նվաճումն է հեռավոր աշխարհների հետ կապ հաստատելու գործում։ Այդ պատճառով այդքան մեծ է կենտրոնների լարվածությունը և պետք է այդքան զգույշ լինել։ Շատ կարևոր երևույթ է հրով հագենալը։ Այդ պատճառով ենք Մենք այդպես հագեցնում տարածությունը՝ հաստատու՛մ եմ։



    - - - - - - -



    679.


    Բոլոր մոլորակային հեղաշրջումները և հոգևար տեղաշարժերը հրից են կախված։ Միայն երբ Մեր սկզբունքը հաստատվի մոլորակի վրա, կգա Սաթյա Յուգայի ժամանակաշրջանը։ Ամբողջ մարդկային կյանքն աննպատակ է անցնում նրանց համար, ով չի ընդունում Կատարյալ Սիրտն ու Մտածողության Մեծությունը։ Միայն ընկալման նրբությունն է նկրտվածություն տալիս դեպի հուրը։ Հիրավի, Տիեզերքի կենտրոնները բոցավառվում են լարումով, և դեպի Անսահմանություն նկրտող ոգին համահնչում է այդ կրակներին։



    - - - - - - -



    680.


    Այդպես ուղիղ համապատասխանության մեջ է գտնվում Հրեղեն Հոգու նկրտվածությունը Տիեզերքի համեմատ։ Այդպես ուղիղ համեմատության մեջ են Հրեղեն Հոգու կենտրոնները Տիեզերքի հագեցած հրի հետ։ Սովորաբար մարդիկ այնքան չնչին նշանակություն են տալիս իրենց կապին Տիեզերքի հետ, որ հերքում են հասկացությունն այն մասին, որ ամեն կենտրոն, ամեն թրթիռ համահնչություն են կազմում տիեզերական լարումների հետ։ Կենտրոնների կողմից հնարավոր է բոլոր զգացմունքների և զգոնության զարգացումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1067
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    681.


    Թե որքան չզարգացած է տիեզերական ձգողությունների գիտակցությունը, տեսանելի է մարդկության ստեղծագործումից։ Ու՞ր են ուղղվում նկրտումները։ Ո՞ր փոխանցքի մեջ են հավաքված բոլոր նկրտումները։ Ինչպիսի՞ խթանիչ ուժով է շարժվում մարդկությունը։ - Ըմբռնում ցուցաբերենք։ Սովորաբար մարդ, բացառելով իրեն տիեզերական շղթայից, իր էներգիան ծախսում է դեպի կենսական անբովանդակ կյանք տանող աննպատակ նկտրման վրա։ Ուստի ասենք՝ մարդը կարող է ստեղծել իր աշխարհը, որպես աշխարհի համայնքի կամ տիեզերականի շղթայի մաս, և այդպիսով Տիեզերքին գործընկեր դառնալ։ Այդպես է նկրտումը բերում Անսահմանության։



    - - - - - - -



    682.


    Հետևաբար մարդկությունը կարիքն ունի այդ տիեզերական գիտակցության։ Մարդու գլխավոր նկրտումն ուղղված է դեպի անգիտակից գոյատևումը։ Գիտենալ ապագան՝ նշանակում է ամրապնդվել ներկայի մեջ։ Գիտենալ Գոյության նշանակությունը նշանակում է համոզվել գոյության նպատակահարմարության մեջ։ Տիեզերքի հետ համագործակցությունն այդպես վառ արտահայտում են Հուրը Կրողները։



    - - - - - - -



    683.


    Համայնքի հիմքը հաստատվում է գիտականորեն, և համայնքի դրսևորած ամեն սկզբունք նկրտված է Համաշխարհային Համայնքի հետ հարաբերակցությամբ։ Կյանքի ստեղծագործությունը կարող է հիմնված լինել Մագնիսի հանդեպ նկրտող ձգողության վրա։ Միայն դեպի լավագույն նախաձեռնությունների դրսևորումը ձգտող շղթան մարդկությանը լավագույն սանդղափուլ կտա։ Այդպես, սկսելով սերմից, համայնքի կառուցումը կարող է Աշխարհի Համայնք ստեղծել։ Պետք է վերակազմակերպել բոլոր մարդկային նախաձեռնությունները, որպեսզի գիտակցությունը մոտենա Աշխարհի Համայնքին։ Ուստի ոչ թե վախ տեղաշարժի առջև, այլ ակնհայտ վերապրուկի հաստատում։ Այդպես վերանորոգմամբ սլանանք դեպի Աշխարհի Համայնք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1068
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    684.


    Ամեն նկրտվածություն լարվում է սրտի լծակով։ Միայն մաքուր նկրտումն է ոգուն հզորություն տալիս՝ այս օրենքն ընկած է ամբողջ Տիեզերքի հիմքում։ Տիեզերական հրի ամեն սկզբունք հաստատվում է սրտի լծակով։ Մարդու նկրտող աուրան ամենահզոր շարժիչն է։ Վեհապետը դրսևորում է իր նկրտող Աուրայի հուրը։ Հրեղեն Հոգին լարում է հաստատված աուրայի նկրտումը։ Հրեղեն Հոգու ոգեստեղծագործումն ու հրեղեն կենտրոնները մարդկության համար լավագուն սանդղափուլն են արարում։ Որքա՜ն նկրտող է Հրեղեն Հոգու ոգու հուրը տիեզերական տեղաշարժերի ներքո։ Այդպես, երբ դեպի փոխակերպում նկրտումը լարում է մոլորակը, համագործակցության հզորությունը դեպի տարածության հուրն է կանչում։



    - - - - - - -



    685.


    Միայն, երբ էությունը հագեցած է հրով, կարելի է ասել, որ այն ամենաթափանց է։ Միայն, երբ գործողությունը տոգորված է հրով, այն արարում է։ Միայն, երբ բոլոր ջահերը վառված են, Լույսը խոցում է խավարը։ Ուստի Մեզանով ստեղծված ամեն ինչ այդքան հզոր է կանգնած, և նկրտման հիմքը գրավում է հրեղեն խթանիչ ուժերին։ Մենք, մարդկության Եղբայրները, արարում ենք սրտի լծակով և ասում ենք՝ նկրտման գեղեցկությունը տալիս է բոլոր ճանապարհները։



    - - - - - - -



    686.


    Երբ ճառագայթները լարում են էներգիայի խթանիչ ուժը, նկրտումը չի կարող կանգ առնել։ Երբ ոգին ներդրված Մագնիս է կրում, նա առնչվում է Տիեզերական Մագնիսին։ Հետևաբար, երբ կառուցվում է նոր աստիճան, տիեզերական նկրտվածությունը տեղաշարժում է բոլոր կուտակումները։ Տեղաշարժի օրենքն ու շինարարության օրենքը սլանում են դեպի մեկ կիզակետ։ Հետևաբար բոլոր տարածական տեղաշարժերը շարժվում են շինարարության օրենքով։ Տեղաշարժի օրենքի երևույթը լարում է բոլոր ոլորտները։



    - - - - - - -



    687.


    Տիեզերական սուրը լարվում է տեղաշարժի գիտակցությամբ։ Միայն ձգողությունն է նկրտում դեպի Մագնիս։ Այն նկրտումները, որոնք հակասում են Տիեզերական Մագնիսի ընթացքին, բոլոր գիտակցությունները լարում են սրի խորհրդանիշով։ Ոգու զարգացումը սրին գիտակցության հզորություն է տալիս։ Եվ տիեզերական նկրտվածությունը աննահանջելիության խթանիչ ուժ է ստեղծում։ Այդպես ոգու չափանիշը գիտակցությանը ստեղծագործելու խթանիչ ուժ է տալիս։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1069
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    688.


    Ոգու սուրը նկրտում է բոլոր լարված գիտակցությունները։ Դեպի տեղաշարժ նկրտող ամեն գիտակցություն արարում է Տիեզերական Մագնիսի հետ։ Այդ պատճառով Մենք արարում են ոգու սրով, այդ պատճառով Մեր աշխատակիցներն արարում են ոգու սրով։ Հրեղեն Հոգու ստեղծագործումը գիտակցությունները լարում է հրով։



    - - - - - - -



    689.


    Երբ տիեզերական կրակներն առնչվում են կենտրոնների հետ, ամենամեծ լարումն է տեղի ունենում։ Կենտրոնների ստեղծագորությանը միացողները Տիեզերական Մագնիսի հետ կապ են ստանում։ Միայն երբ կենտրոնները տիեզերականորեն պատասխանում են բոլոր ձգողություններին, հրեղեն կերպով կարելի է սահմանել ապագան։ Այդպես Մենք լարում ենք տիեզերական արարչագործությունները։



    - - - - - - -



    690.


    Կենտրոնների ստեղծագործումը լարվում է տիեզերական կրակներով։ Առանձնապես վառ կարելի է արտահայտել հրի ընթացքը, երբ տիեզերական տեղաշարժ է կատարվում։ Երբ ոգու հուրը միանում է տիեզերական կրակների հետ, նա արարում է տիեզերականորեն։ Ուստի մեր բոցավառ Մայր Հրեղեն Հոգին պետք է հուր դրսևորի մարդկությանը Մայտրեյայի Դարաշրջանում, տեղաշարժի մեծ ժամանակներում։ Այդպես Մենք իրականացնում ենք մեծ օրենքը։



    - - - - - - -



    691.


    Բարեշրջման ամեն նոր աստիճան տեղաշարժի կարիք ունի։ Երբ նկրտող տարերքները լարում են Տիեզերական Մագնիսը, նոր աստիճանների դրսևորումը սահմանվում է հրով։ Այդպես հեռացող ուժերը նոր էներգիաներ են լարում։



    - - - - - - -



    692.


    Այդպես կենտրոնների լարումը հետևանքն է տիեզերական կրակների։ Իհարկե, կենտրոնները զգում են բոլոր տիեզերական հանկարծաշրջումները։ Հրեղեն Հոգին զգում է բոլոր հոսանքները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1070
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    693.


    Տիեզերական միտքը լարվում է նկրտող Մագնիսով։ Տարածական միտքը լարվում է Մագնիսի լծակով։ Եվ բոլոր մարդկային մտքերը նկրտում էն Տիեզերական Մագնիսի հետ ներդաշնակված։ Բոլոր գործողությունների Մագնիսին ուղեկցող բոլոր ուժերը լարվում են նկրտման երևույթով։ Հետևաբար նկրտող Մագնիսի հանդեպ բոլոր դիմադրություններն իրենց սկիզբն առնում են հակադարձ հոսանքների գիտակցությունից։ Բոլոր կենտրոնների համաձայնեցվածության դեպքում կարելի է հաստատել էներգիաների լարումը։ Դիմադրությունները Տիեզերքում ստեղծագործմանն օժանդակող լարում են հրահրում։ Այդպես բոլոր գիտակից էներգիաները բարեշրջում են արարում։



    - - - - - - -



    694.


    Իհարկե, բոլոր տիեզերական կրակներն այդպես զգում է Հրեղեն Հոգին։ Հրեղեն Հոգու բոլոր տկարությունները, իհարկե, տիեզերական բնույթի են։ Ուստի պետք է պահպանել զգոն օրգանիզմը։ Այնքա՜ն կարևոր ժամանակ է, և այնքա՜ն մեծ է կենտրոնների ստեղծագործումը։ Այդպես Մենք կենտրոնները ներկայացնում ենք մարդկությանը։ Մարդկությանը բերված ամեն նվեր իր մեծ հետևանքներն ունի։



    - - - - - - -



    695.


    Ամենից շատ մարդիկ սարսափում են գիտակցության լայնացումից։ Սովորականի սահմաններում ամեն ինչ այնքան մոտ է մարդուն, և ամեն նոր միտք ընդդիմության հաստատում է առաջացնում։ Ուստի, երբ Մենք ուղարկում ենք սխրանքի, Մենք, նախ և առաջ, նկրտում ենք դեպի նոր գիտակցություն։ Միայն դեպի գիտակցության լայնացումը տանող անսահման նկրտման և դեպի արտասովորը նկրտման մեջ կարելի է առաջ մղել գիտակցությունը դեպի բարեշրջում։



    - - - - - - -



    696.


    Գիտակցության լայնացումը՝ Մեր նկրտումն է, և երբ Մեր աշխատակիցները կրում են այդ անոթը, լիակատար կոպերացիա է հաստատվում։ Այդպես Մեր Եղբայրներն արարում են, լայնացնելով գիտակցությունը։ Եվ Հրեղեն Հոգու մեծ փորձը մարդկությանը գիտակցության լայնացում կտա և երկու աշխարհների մեծ ըմբռնում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1071
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    697.


    Մարդկային ստեղծագործություններն այնքան քիչ են համապատասխանում Գոյության հիմքերին։ Բարեշրջման ընթացքը կարող է հաստատվել չդրսևորված էներգիաներով։ Բայց Տիեզերքի արտահայտված ուժերը, որոնք այդպես անհամաչափելիորեն կիրառում են մարդիկ, հաստատում են բարեշրջման կասեցումը։ Չէ՞ որ ամեն տվյալ բանաձև այնքան անընդունելի է մարդկային ըմբռնման մեջ, որ երևույթը, հիրավի, տարածությունը հագեցնում է ծնունդներով։ Պետությունները, Կառավարությունները, ընտանիքներն այնքա՜ն աղավաղված են մարդկային հասկացման մեջ։ Այդպիսով գիտակցության լայնացումն Անսահմանության նոր աստիճան կտա։



    - - - - - - -



    698.


    Հրեղեն Հոգու ամեն միտք, մարգարիտ է գիտակցության վերանորոգման համար։ Այդ պատճառով տարածությունն այդպես հագենում է Մեր Եղբայրներով։ Իհարկե, մեխանիկական համակարգով շարժվող երկիրը չի կարող հասանել առանց հինն ավերելու։ Հետևաբար Մենք գնահատում են ամեն ստեղծագործական միտք, և ամբողջ աշխարհի ոսկով անհնար է գնել մտքի աճը։



    - - - - - - -



    699.


    Տիեզերական ուժերի համադրությունն այնքան լարված է, որ մարդկության գիտակցությունը դեպի հագեցած հուր է նկրտում։ Մարմինների ստեղծման ներքո ամեն ուժ գոյության հրի հզորություն է ձեռք բերում, և ամեն վերանորոգված աստիճան հագենում է նոր ըմբռնմամբ։ Այդպես ոգեստեղծագործում է հուրը և լարում է բոլոր բանաձևերը։ Այդպես անսահմանորեն առաջ է ընթանում գիտակցությունը։



    - - - - - - -



    700.


    Արևի ճառագայթների ստեղծագործման հետ լարվում է կենտրոնների բացահայտումը։ Փորձի այդ փուլում արևահյուսակը համապատասխանում է արևի պտույտին, հետևաբար արևահյուսակի ամեն պտույտ հաստատում է կապը Տիեզերական Մագնիսի հետ։ Սա Հրեղեն Հոգու փորձի կարևորագույն հաստատումներից մեկն է, ուստի ամենակարևորն է մայրամուտից հետո արևահյուսակը պաշտպանել լարումից։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1072
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    701.


    Մարդկությունն այնքա՜ն է վախենում Անհայտից։ Ինչպես ամեն զգացում ամրապնդվում է ներքին երևույթի կապից արտաքին աշխարհի հետ, այդպես էլ մարդկությունն է ամրապնդում իր տարատեսակ ընկալումները։ Ինչպե՞ս կարելի է սահմանել ամեն արարածի կյանքը։ Նյութական աշխարհում ամեն էություն ապրում է անընդմեջ շարժմամբ, հետևաբար Անհայտը կարող է նկատվել հավերժ՝ դեպի Անսահմանություն շարժման մեջ։



    - - - - - - -



    702.


    Տեսանելի աշխարհում են գտնվում բոլոր գլխավոր դրսևորումները նյութական աչքի համար, բայց հոգևոր գիտակցությունը գիտի, թե ինչով է շարժվում Տիեզերքը։ Հետևաբար Հրեղեն Հոգու փորձն ու ոգեստեղծագործումը տեսանելին կապում են անտեսանելիի հետ։



    - - - - - - -



    703.


    Ամեն մարդկային ընկալում այնքան նկրտված է դեպի տիեզերական էներգիաների հետ միացումը, որ տարածական երևույթը դրանից դժվար է անջատել։ Բացի արտահայտված դրսևորումներից, մարդկությունը պետք է ստեղծեր ժամանակի չափը, քանզի առանց աստիճաններ ստեղծելու, մարդկությունը չի կարող ամրապնդվել իր աճի մեջ։ Այդպես արարման ամեն չափանիշ բարեշրջման աստիճան է տալիս։



    - - - - - - -



    704.


    Գործելու միջոցները տարբերվում են իրենց լարումներով։ Դեպի տիեզերական գործողություն նկրտող ոգին միշտ ի հայտ է բերում տիեզերական չափանիշների ընդունումը։ Դեպի էգոիստական լարում նկրտող ոգու գործողության միջոցները միշտ հաստատում են բարեշրջման կասեցման չափանիշները։ Գործելու բոլոր միջոցներն, այդ կերպով, լարվում են մարդկային մտադրությունների լծակով։ Այդ պատճառով է, որ մոլորակն այդպես պայքարում է հաստատված, արտահայտված լարման մեջ։ Այդ պատճառով է, որ գործելու միջոցներն այդպես փոխում են կարմայական հետևանքները։ Հետևաբար մարդկային չափանիշների դաշտը ոլորտը լցնում է ամբարտակներով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1073
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    705.


    Գործողության միջոցների մեջ արտահայտվում են բոլոր հոգևոր որոնումները։ Նկրտողը, հրաժարվողը, անձնվերը՝ այդպես են արտահայտում լարվածությունը. այդ ոգին այդպես է հասկանում Ընդհանուր Բարիքը։ Ինքնության երևույթ պահանջողը հաստատում է գործողության իր միջոցները։ Այդպես հավերժ պայքարում է ամբողջ մարդկային շրջանը։



    - - - - - - -



    706.


    Մարդկությանը ծառայելու չափանիշը նկրտում է ոգուն դեպի նկրտման միջոցներ։ Երբ ոգին գիտի հանուն Բարիքի լարման չափանիշը, նա գիտակցաբար ուղղորդում է իր հնարավորությունները։ Ոգու օղակը շրջապատում է մարդու աուրան հզոր նկրտմամբ, ուստի հիվանդ աուրան և ծուռ գծով շրջապատված աուրան տարածության մեջ համապատասխան հագեցում են ստեղծում։ Այդ ուրաները երկակի ազդեցություն են գործում շրջապատողների վրա։ Միանման աուրաների վրա նրանք հրահրում են բացասական ներուժի ուժեղացում, իսկ հակառակ աուրաների վրա հրահրում են մութը խոցելու և Բարուն ծառայելու երկակի նկրտում։ Բայց այդ հիվանդ աուրաները սնվում են հակադիր աուրաների արտահոսքերով։ Որքա՜ն կարևոր է մեծ աուրային զգալ իր զրահը։ Այնքա՜ն կարևոր է գիտակցել այդ օրենքը։ Բարեշրջումն առաջ է ընթանում Լույսո՛վ։



    - - - - - - -



    707.


    Եթե ցանկացած արարածի ընթացքը չի փոխակերպվում կամ չի շարունակվում, ուրեմն ինչպե՞ս կարելի է բացատրել Տիեզերքի կյանքը։ Չէ՞ որ տարածականության օրենքը նույնն է ամբողջ Տիեզերքում, և բոլոր սկզբունքները պատկանում են այդ նույն օրենքին։ Ուստի ամեն կենսական էներգիա պետք է ապրի տարածականորեն։ Այդ տարածությունները գոյություն ունեն բոլոր տարածքներում, և դեպի տարածության օրենք գիտակից նկրտմանը հասած յուրաքանչյուր ոգի հասանում է ողջ երկարությունն ու անսահմանությունը։



    - - - - - - -



    708.


    Տարածության երկարությունը կոչվում է արտահայտված Գոյության ուղի։ Ուստի, երբ նկրտումը լարում է ոգին, հրեղեն գիտակցությունը ներառնում է բոլոր տիեզերական կրակները։ Այդպես ամեն լարված ալիք արտացոլվում է Հրեղեն Հոգու կենտրոնների վրա։ Այդ պատճառով տիեզերական էներգիաների խաղն այդքան հզոր կերպով արտացոլվում է կենտրոնների վրա, այդ պատճառով այդքան հոգատար կերպով պետք է պահպանել սիրտը։ Ճշգրիտ ցուցանիշ։ Այդպես է պետք հետևել զգացումներին։ Պետք է ամեն ինչ նկատել, ամեն ինչ տեսանելի է, ամեն ինչ համեմատելի է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1074
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    709.


    Երբ էներգիաները հաղորդակցվում են մոլորակի հետ, այլատեսակություն է հաստատվում։ Հետևաբար մարդկային ընկալունակությունը լարում է մարմինների կազմավորումը։ Միայն մարդկային հաղորդակցումն է մարմիններ տալիս Տիեզերքին։ Եթե Գեղեցկության գոյությունը նախասահմանված է Տիեզերքի Կամքով, ուրեմն մարդկությունը պետք է ամրապնդվի իր հզորութան մեջ։ Ընկալող և իրագործող ոգի՝ այսպես պետք է մտածի իր մասին մարդը։ Ուստի տիեզերական էներգիաների յուրաքանչյուր ալիք իր նախասահմանումներն ունի։



    - - - - - - -



    710.


    Այդ սրբազան ալիքները նկրտում են դեպի զգոն ընկալող ոգին։ Ոգու ստեղծագործումը կախված է ընկալունակության զգոնությունից։ Միայն կենտրոններին է հասանելի ընկալումը։ Լինում է մասնակի ընկալում, և այդ ժամանակ ոգին ձեռք է բերում մասնագիտություն։ Իհարկե, ստեղծագործության մեջ լինում է ամեն ինչ ընդգրկող համադրության և մասնագիտության հաստատված ուղղություն։ Այդպե՛ս է կառուցվում կյանքը։ Այդ պատճառով ամեն տարածական կլիշե տարբեր կերպ է ընկալվում։ Այդ պատճառվ Հրեղեն Հոգու կենտրոններն ընկալում են բոլոր էներգիաների էությունը։ Արդյունքը մեծ է։ Ամեն նոր գիտություն պետք է հիմնի իր սկզբունքները, նախքան կամրապնդի գիտելիքներ աշխարհի համար։ Հետևաբար հաստատում եմ Հրեղեն Հոգու Մոր կենտրոնների հուրը որպես մեծ նվաճում։



    - - - - - - -



    711.


    Հիրավի, մարդկային մտածողության ընթացքը հարաբերություններ է արարում տիեզերական գանձերի հետ, ուստի ամեն միտք հաստատված էջ է ծնում։ Մտածողության կենտրոնները կախված են ընկալման երևույթից։ Չէ՞ որ մարդկության կարիքներն ուղղակիորեն խոսում են մարդկության ուղղվածության մասին։ Այդպես հստակորեն է հիմնված հարաբերականության սկզբունքը։ Ուստի նմանությունը կարիք ունի հաստատված արտահայտված նկրտման։



    - - - - - - -



    712.


    Մեր գործերում միտքը համապատասխանում է գործողությանը։ Ոգու ստեղծագործումը հաստատում է բոլոր ուղղությունները։ Հիրավի, մտքի նկրտումը խթանիչ ուժ է տալիս բոլոր ստեղծագործական նախաձեռնություններին։ Այդ պատճառով Հրեղեն Հոգու ամեն միտք արարում է հեռավորության վրա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1075
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    713.


    Գիտակցության ընդլայնման լարվածությունը հիմք է տալիս բոլոր մտքերին։ Արդյո՞ք այդպես են հասկանում անգետները։ Արդյո՞ք այդպես են հասկանում հերքող նյութապաշտները։ Ամեն ինչ տարածության մեջ է ամփոփված, և ամեն մարմին ապրում է բոլոր փոփոխություններով։ Հետևաբար գիտակցության ընդլայնումը մարդուն պետք է տարածության ըմբռնման վերածնունդ ընձեռնի։ Այդպես ամեն միտք տարածական էներգիաների առաջընթաց է կրում։ Ոգու ստեղծագործումն իր սերմում օղակ ունի Տիեզերական Մագնիսի հետ։ Այդպիսով ոգին Տիեզերական Մագնիսի ամենահզոր արտահայտիչն է։ Նկրտումը դեպի Անսահմանություն՝ Մեր ստեղծագործման ըմբռնումը կտա։



    - - - - - - -



    714.


    Տարածության էներգիաների ստեղծագործման կապակցությամբ արտահայտված վերելք է կառուցվում։ Հրեղեն Հոգու նոր գիտությունը կտա գործելաձևեր, որոնք անհրաժեշտ են ընկալման զգոնության համար։ Այդ հրեղեն գիտելիքը ճանաչելու է տարածությունը, գիտենալու է հրի բանաձևը։ Այդպես անխախտելիորեն կառուցվում է գալիքի գիտությունը։



    - - - - - - -



    715.


    Մարդկանց նախաձեռնությունները հաստատում են բոլոր աստիճանների ներուժը և բոլոր նկրտումներն ուղղորդում են դեպի լարման կենտրոն։ Բոլոր մարդկային նախաձեռնությունները լարվում են տարբեր էությունների կողմից։ Բարեշրջման մեջ այնքա՜ն հստակորեն են սահմանված տարածական գանձերի համար կռիվները։ Այդպես էներգիաների աստիճանների զարգացումն ընկած է մարդկության հզորության մեջ։ Եվ բարեշրջման կասեցման աստիճանն էլ մարդու ձեռքերում է գտնվում։ Հիրավի, երկու աստիճանները լարում են գործողությունների աշխարհը։ Հիրավի, Հուրը Կրողներն ու բարեշրջման հակառակորդներն ամրապնդում են բարեշրջական պայքարը։ Այդպես մարդկության առաջխաղացումն ընթանում է բարեշրջական պայքարով։



    - - - - - - -



    716.


    Մեր հրի սկզբունքն այնքան լարված է, որ ստեղծագործումը դեպի Հրի Աղբյուրն է նկրտված։ Եվ Աշխարհի Մայրն ուղղում է իր ճառագայթները դեպի Մեր ոլորտներ։ Միայն Մեր մոտեցումները մոլորակին բարեշրջում կտան և կիրականացնեն շինարարությունը, ուստի բարեշրջական մենամարտը կորոշի Մեր հաղթանակը. այդպես թշնամու բերած ամեն քար հաղթանակի նոր աստիճան կտա։ Այդպես, հիրավի, Մենք օգտվում ենք ամեն խոչընդոտից։ Հիրավի, մեծ ստեղծագործություն է։ Հրի Տարան մարդկությանը նոր գիտություն կտա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1076
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    717.


    Տիեզերական Մագնիսին միանալը ոգուն լարված նկրտում է տալիս։ Մարդու ստեղծագործումն ընթանում է նկրտման ուղիով։ Գոյությունը նկրտումների հատությունների գիտակցում է պահանջում։ Այդպես ամեն արտահայտված հնարավորություն կարող է ապրել միայն նպատակահարմարությամբ։ Հետևաբար որպես նպատակահարմարության հիմք մարդը կարող է ձևակերպել Գոյության իմաստը։ Նյութը հաստատվում է մարդու ոգու դրսևորած մարմնով, այդպես պատճառն ու հետևանքը հիմնում են Գոյության իմաստը։



    - - - - - - -



    718.


    Այնքա՜ն ուսուցանելի է նպատակահարմարության սկզբունքի ձևակերպումը։ Եթե մարդկությունն իր նկրտման մեջ գիտակցման դրսևորում ցուցաբերեր, մեր մոլորակը նոր աստիճան կունենար։ Աննպատակահարմարության այս հաստատման մեջ է ապրում մարդկությունը։ Եվ այնքան մեծ են այդ հաստատման ծնունդները, որ մութ են մարդկային ոլորտները։ Եվ ստորգետնյա պայթյունների ժամանակաշրջանը համապատասխանում է վերերկրային կուտակումներին։ Եվ երկրները, որոնց վերևում քուլա-քուլա բարձրանում է Տիեզերական Մագնիսի անըմբռնողությունը, կտուժեն՝ այսպես հիշենք։ Հետևաբար արևահյուսակը, ուղիղ համապատասխանության մեջ գտնվելով Տիեզերական Մագնիսի հետ, տալիս է հանկարծաշրջումների բոլոր նշանները։ "Թասի" իմացությունը հաճախ թախիծ է արտահայտում։ Իհարկե, մարդկային ճիչերը լվանում են մոլորակը։ Այդպես Տիեզերքը լարում է Հրեղեն Հոգու կենտրոնները, այդպես օրգանիզմի զգոնությունը համապատասխան թրթիռներ է արտահայտում։ Այդպես մենք ծառայում ենք Տիեզերքի՛ն։



    - - - - - - -



    719.


    Աշխարհի գիտակցությունն ու ըմբռնումը լարվում է ոգու լծակով։ Ամեն ոգի արարում է իր աշխարհը, և արարված աշխարհի գեղեցկությունը կամ այլանդակությունը կախված է գիտակցության որակից։ Այդպիսով, միայն տիեզերական էներգիաների գիտակցումն է ոգու ստեղծագործում տալիս։ Բայց Տիեզերական Մագնիսի էությունը հերքող ոգին մեկուսանում է անգիտության ոլորտում։ Կարելի է ասել մարդկությանը, որ գոյություն ունի այն աշխարհը, որը նա ստեղծել է, իսկ իսկական նկրտման աշխարհն ապրում է հրեղեն գիտակցության մեջ և Անսահմանության մեջ։



    - - - - - - -



    720.


    Անսահմանության աշխարհներ. հաստատված աշխարհներ. ներդաշնակության աշխարհներ. սահմաններ ունեցող աշխարհներ. Լույսի և խավարի աշխարհներ, - այսպես մարդկությունը ստեղծում և ամրապնդում է գործողությունների դաշտը։ Այդպես դրսևորվում է մարդկության ստեղծագործությունը։ Ուստի տարածությունը հագեցնող ամեն միտք նոր մարմին է տալիս։ Այդ մտքերը հագեցնում են աշխարհներն իրենց հզոր թրթիռներով՝ այդպես ոգու հուրը իր աշխարհն է տալիս։ Բայց դեպի հերքման ցուրտն ուղղված ոգին ստեղծում է խավարի աշխարհ։ Այդ երկու գործոնները ստեղծում են տարածության պայքարը։ Այդպես բոցավառ կենտրոնները զգում են ամբողջ մենամարտը, հետևաբար ամեն կենտրոն պատասխանում է տարածական թրթիռներին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1077
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    721.


    Չարտահայտված նյութը հաստատվում է կյանքում միայն ոգեշնչմամբ։ Միայն մարմինն է նյութին կյանքի արտահայտում տալիս, բայց ոգին պետք է ամրապնդվի այն ըմբռնման վրա, որ չնայած նյութը կյանք-բարիքի հատկությունը ստանում է ոգեշնչումից, բայց ընթացքն ինքը կախված է Հավերժական Հրի ներուժից։ Այդպես միտքը ձևավորում է գործողությունը, բայց արարողը ոգու ներուժն է։ Այդպես մարդկությունը բաշխվում է ըստ ոգու ներուժի։



    - - - - - - -



    722.


    Ո՞վ է ուրեմն արարում ոգու հզորությամբ։ Հուրը կրողը, բարեշրջման զգոն ծառան, մարդկանց արարիչը, մարդու աճի վրա իր բոլոր ուժերը տվողը։ Իր որոնումներում մարդկությունը պետք է նմանվի այս Լուսակիրներին։ Ինչպե՞ս է ուրեմն արարում երկրի վրա Վերարքան։ Բարձրացնելով իր շրջապատը։ Այդպես ոգու մաքուր հրով Վերարքան մեծարում է ոլորտները։



    - - - - - - -



    723.


    Մոլորակի շերտավորումները՝ կարմայով հաստատված հետևանքների հիմքերն են։ Դեպի նրբագույն էներգիաներ նկրտման ներքո մարդկությունը շրջապատվում է համապատասխան երևույթով. հետևաբար, երբ հոգևոր վերելքն այդքան դանդաղորեն է ամրապնդվում մարդկության կողմից, շերտավորման հաստատված աստիճանը ճնշում է դործադրում երկրի կեղևի վրա։ Երկրի ճենճահոտը լարված է, և նույնքան ծանր են երկրի հոսանքները։ Այդ պատճառով երկրի ոլորտում այդքան շատ հանկարծաշրջումներ կան։ Այդպես հաստատվում են մարգարեությունները։



    - - - - - - -



    724.


    Երբ Մենք ասացինք, որ Հրեղեն Հոգին զգում է բոլոր լարումները, հիրավի, դրանով մատնանշեցինք արհավիրքները։ Ամեն ջղաձգական շարժում, ինչպես ալիք, արտացոլվում է կենտրոնների վրա։ Ամեն տարածական ճակատամարտ լարում է յուրաքանչյուր կենտրոն։ Ամեն նետ, որն արձակված է Մեր Աշտարակներից, լարում է կենտրոնները, այդ պատճառով այդքան լարված է Մեր Հրեղեն Հոգու Մոր օրգանիզմը։ Մեծ է տարածական կռիվը։ Իհարկե, երբ այդքան հզոր է մեր մոտիկությունը, ալիքները հրեղեն լարում են հաստատում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1078
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    725.


    Երկրային շերտերն այդքան լարված են, քանզի բոլոր երկրային կենտրոնները ցնցվում են դեպի տեղաշարժ նկրտման մեջ։ Քանզի տիեզերական տեղաշարժի ամեն աստիճան լարում է հրահրում։ Այդպես գործում են ոգին և մատերիան։ Երբ ոգին սուզվում է բարեշրջման հաստատված ոլորտի մեջ, Տիեզերական Մագնիսը սկսում է ձգել։ Ինչպե՞ս ուրեմն հաստատվի կրակներ չբերող ոգին։ Հետևաբար բարեշրջման ամեն աստիճան շարում է Տիեզերական Մագնիսը։ Միայն երբ ոգին ի վիճակի է ստեղծել "թասի" կուտակման աստիճան, նա կարող է Տիեզերական Մագնիսի համագործակիցը դառնալ։ Սովորական շրջանակներից դուրս ամեն ինչ շինարարությանն է վերաբերվում։ Դուրս գալով երկրային շերտերի պատկերացումից, ոգին հասկանում է երկրի կարիքները։ Հիրավի, այդպես ոգին կհասկանա Անսահմանությունը։



    - - - - - - -



    726.


    Նկրտման օրենքը բերում է բոլոր հաստատումները։ Նկրտումը դեպի բարօրություն տալիս է բոլոր վերին ուղիները, բայց Տիեզերական Մագնիսին հակառակ ընթացող չարությունն օգտվում է ցածրագույն չափանիշներից։ Հետևաբար Տիեզերքում մութ ուժերը լարվում են ցածրագույն ոլորտներով։ Վճռական տեղաշարժի րոպեին ժողովուրդների ստեղծագործումն արտահայտվում է այդքան վառ և Տիեզերքը լարում է Լույսի ուժերը հաղթանակի համար։ Այդպես անսահմանորեն Լույսի շիթերը հաղթում են տիեզերական գործունեության մեջ։



    - - - - - - -



    727.


    Շերտավորումների որակները ներկայացնում են ժողովուրդներին շրջապատող ոլորտների պատկերները։ Ժողովրդական ոգին միշտ նախասահմանում է գալիքի էությունը։ Յուրաքանչյուր ժողովրդի շուրջ թրթռում է հետևանքների կարման, հետևաբար մարդիկ այդպես են նկրտում դեպի Ճշմարտության հիմքերը, բայց միայն ընտրյալներն են գնում Ճշմարտության փոխանցքով։ Ամենից շատ խեղաթյուրվում է Ճշմարտության հասկացությունը։ Ուստի երբ Մենք ասում ենք Ճշմարտություն՝ Մենք կանչում ենք դեպի նուրբ էներգիաներին տիրապետելը և դեպի Տիեզերական Մագնիս։ Կարելի է սահմանել ամեն մի ժողովրդական թրթիռ։ Ամենաճիշտ ցուցանիշն է ժողովրդական միտքը։ Հաստատված նկրտվածությունը բանալի է տալիս դեպի ճանաչում։ Այդպես ժողովրդական ոգին շարում է իր աստիճանները։



    - - - - - - -



    728.


    Կարելի է պնդել, որ Հրեղեն Հոգին մաքուր ֆիզիկական ցավեր չունի։ Բոլոր ֆիզիկական ցավերը կոչվում են հրեղեն, նուրբ էներգիաների նշաններ բերող, հետևաբար ամեն լարում սրբազան ցավեր է հրահրում։ Այդքան հզոր է ընկալման զգոնությունը, բայց գլխավորը՝ պետք է խուսափել լարվածությունից։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1079
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    279.


    Աշխարհը, որը վերաբերվում է յուրաքանչյուր ոգու, նկրտման արտահայտումն է։ Իր լարված հոսանքները զգացող ոգին պետք է դեպի Տիեզերական Մագնիսի հոսանք նկտրի։ Բայց մարդկության կողմից այդպե՞ս է արդյոք հաստատվում սեփական ոլորտների ստեղծագործումը։ Չէ՞ որ դեպի Տիեզերական Մագնիսի հետ շփման նկրտող ամեն ոգի կգտնի իր դրսևորված արարումները, բայց դեպի ինքնություն ձգտող ոգին կործանման աշխարհ է արարում։ Այդ աշխարհները հագեցնում են տարածությունը և հաստատում են ամեն հեղաշրջում։ Տիեզերքում ամեն ինչ կապակցված է, և այդ պատճառով մարդկությունը պատասխանատու է ամեն ստեղծած ոլորտի համար։ Այդպես են ստեղծվում տիեզերական ոլորտները։



    - - - - - - -



    730.


    Որքա՜ն ստեղծագործորեն սքանչելի է աշխարհը, որն իր շուրջ Հրեղեն Հոգին է ստեղծում։ Հիրավի, հագեցա՛ծ են ոլորտները մտքի կենդանի հրով։ Երբ միտքը լարում է ոլորտները, բոլոր տարածական կրակները հնչում են։ Այդ մտքերն ինչպես նկրտված հնչողությու՛ն է։ Մտքի դրսևորումը հաստատում է թրթիռները տարածության մեջ։ Ուստի Մեր ստեղծագործական խթանիչ ուժը հրեղեն միտքն է։



    - - - - - - -



    731.


    Երբ աշխարհը ցնցվում է, տիեզերական տեղաշարժն ինչպե՞ս չգիտակցել։ Երբ աշխարհը գոյություն ունի բարեշրջման համար, ուրեմն ինչպե՞ս չնկրտել դեպի իսկական արարչագործություն։ Մեծ արարչագործության մեջ ամեն ինչ նախատեսված է վերամշակման համար և մարդկության գլխավոր խնդիրը պետք է ներդրման որակը լինի։ Հետևաբար, երբ Մենք լարում ենք ստեղծագործական բոլոր խթանիչ ուժերը, ուրեմն ինչպե՞ս չհասկանալ Տիեզերքի շինարարությունը։ Հետևաբար Գոյության գեղեցկությունն ամփոփված է բոլոր նրբագույն էներգիաների իրականացման մեջ։ Այդ սկզբունքի մեջ է ամփոփված ամբողջ անծայրածիր ստեղծագործությունը։



    - - - - - - -



    732.


    Երբ աշխարհը ցնցվում է, նուրբ էներգիաները ներգրավվում են դեպի մոլորակ։ Այդ պատճառով մարդկությունը պետք է գիտակցի, որ ավերման և տեղաշարժի ժամին հորիզոնում Նոր Արշալույսն է շողում։ Տիեզերքի ստեղծագործումն անընդմեջ է, և անդադար է մի լծակների փոխարինումը մյուսներով։ Հետևաբար, երբ խամրում են համաշխարհային բարեշրջման հին հասկացությունները, վառվում է կրակների արշալույսը։ Հիրավի, հրեղեն ժամանակ է, և Հրեղեն Հոգու Ուսմունքը կփոխարինի բոլոր հեռացող էներգիաներին։ Այդպես Մենք Նոր Արշալույս են վառում, և տիեզերական վերակառուցման ալիքներն այդքան հզոր են։ Բոլոր կենտրոնները թրթռում են, համահնչելով տիեզերական վերակառուցման հետ։ Մեծ Առավոտ է, և նրա մեջ մարդկությունը կարող է գտնել ճանապարհ դեպի բարեշրջում։ Այդպես Մեր կրակների լույսը մարդկությանը կտա նոր նկրտում, այո՛, այո՛, այո՛։ Հաստատում եմ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1080
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    733.


    Այնքա՜ն շատ են պնդել Վեհապետները մարդկության ապագայի մասին, իսկ ոգին այնքա՜ն քիչ է մտորում հաստատված գոյության խնդրի վրա, որ անցյալը մարդկության համար դժվար երևույթ է պատրաստում։ Ստեղծագործումը կախված է էներգիաների համադրությունից, այդպես էլ ապագան է հաստատվում։ Շատ է խոսվել ստեղծագործման որպես մարդու նախասահմանում և նախորոշում լինելու մասին։ Իր այդ բախտը մարդը պետք է հասկանա։ Այդ պատճառով, երբ Մեր հաստատված օրենքը մատնանշում է ընթացքի նկրտող երևույթը, պետք է հասանել, որ ապագան անցյալի հետևանքն է։ Այդպես դեպի կարմայական հետևանք ոգու նկրտումը գալիքի նախորոշում կտա։



    - - - - - - -



    734.


    Հետևաբար Մեր Ուսմունքը հասկացողները պետք է հոգատարորեն վերաբերվեն իրենց գործողությունների հաստատմանը։ Հետևաբար Մեր Վահանի տակ այդքան հստակորեն է արարվում լուսավոր ապագան։ Միայն մաքուր նկրտումով կարելի է հասանել, բայց ինքնության շղթաները շրջապատել են Ուսմունքն անըմբռնողությամբ։ Ուստի այնքա՜ն կարևոր է ներթափանցել դրսևորված նկրտման մեջ։ Այդպես պնդում եմ։ Հիրավի, բոլոր լայն հնարավորությունները լայն ըմբռնում կբերեն։



    - - - - - - -



    735.


    Ապագայի նախասահմանումն այդքան լարված է, երբ հաստատում է դեպի Տիեզերական Մագնիս նկրտման հետևանքը։ Երբ հետևանքն ուժի մեջ է մտնում, ամեն աստիճան ունի իր արտահայտված ձևը։ Դարաշրջանների շղթան հավաքվում է նախասահմանման ճանապարհով։ Այդպես, գիտենալով ներկան, կարելի է որոշել ապագան։ Կարելի է կանխորոշել ժողովրդին նկտում տվող ամեն մի մագնիսական թրթիռ։ Պատճառների ուսումնասիրությունը որոշակի հետևանքներ կտա։ Այդպես թող ամեն ժողովուրդ նկատի իր նկտրումների և բաղձանքների հիմնական որակը։ Լավագույն ցուցանիշն է՝ հոգևոր առաջընթացը։ Այդպես անսահման նկրտման մեջ ստեղծվում է լարված շարժումը դեպի բարեշրջում։



    - - - - - - -



    736.


    Էներգիաների անհամապատասխանությունը Տիեզերքում հրահրում է լարված պայթյուններ։ Արդյո՞ք նույնպիսի անհամապատասխանություններ չկան ոգու և մտքի էներգիաների միջև։ Ամեն էներգիա ապրում է իր խթանիչ ուժով, ամեն միտք ապրում է իր ներուժով։ Տիեզերական էներգիան շարժի է գցում լարված նկրտվածությունը։ Մարդկային միտքն արարում է միայն սրտի լծակով։ Սրտով չհագեցած խոսքը ոչինչ չի ստեղծի։ Այդպես խոսքի և սրտի միջև անհամապատասխանությունը միայն պայթյուն կստեղծի տարածության մեջ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 72 74-ից ԱռաջինԱռաջին ... 226268697071727374 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •