User Tag List

Էջ 71 74-ից ԱռաջինԱռաջին ... 21616768697071727374 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,051 համարից մինչև 1,065 համարի արդյունքները՝ ընդհանուր 1102 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1051
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    615.


    Որքա՜ն հզոր է արարում Հրեղեն Հոգու ոգին։ Քանի՜ նկրտումներ է ամրապնդել մաքուր հուրը Կրողը։ Քանի՜ նոր հնարավորություններ են աթնացվել։ Ամեն մաքուր միտք տարածության մեջ արարում է, ինչպես արտահայտված, լուսավոր մի շերտ։ Ինչպես մաքրող հուր, այրում է Հրեղեն Հոգու մաքուր միտքը։ Այդ շերտի մեջ են ձգվում ամենատարբեր տիեզերական ճառագայթներ։ Այդպես տարածությունն իր ծիածանագույն շերտերն ունի։ Այդպես արարում է Հրեղեն Հոգու մաքուր հուրը։



    - - - - - - -



    616.


    Տիեզերական կրակների էությունն ուղղորդված է Մագնիսով։ Ուր ուղղված է Տիեզերական Մագնիսը, տիեզերական կրակներն այն կողմ են նկրտում։ Տարածությունը լարում է կրակները դեպի Մագնիս, ուստի ձգողության իմաստն ընկած է կրակների նկրտման մեջ։ Այդպես տարածության ամեն միտք ձգում է կրակների ստեղծագործումը։ Կարելի է պնդել, որ մարդկությունը պետք է հասնի դեպի տիեզերական կրակները նկրտմանը, այդ ժամանակ կգա տիեզերական էներգիաների դարաշրջանը։ Բարեշրջման մոտեցումն այդ իմացությունից է կախված։



    - - - - - - -



    617.


    Հրեղեն Հոգու կենտրոններն ուժեղացնում են կրակների ընկալումը, որոնք մարդկությանը գիտելիք կբերեն։ Հետևաբար կենտրոններն արարում են բարեշրջման ընթացքի հետ մեկտեղ։ Այդ պատճառով նկրտող Հրեղեն Հոգու կենտրոնները բարիք են բերում։ Երբ "թասը" լիքն է հրով, աուրան ձգում է Մագնիսը։ Պետք է ճանաչել կենտրոնների հզորությունը։ Այդպես կենտրոնները ոգեստեղծագործում են, այդպես հրեղեն ստեղծագործումը տեղաշարժում է մարդկության մտածողությունը։



    - - - - - - -



    618.


    Եթե՜ մարդկությունը սովորեր հասկանալ, որ ոլորտների սահմանափակումը տանում է դեպի համաշխարհային կոոպերացիայի ամենահզոր սկզբունքի ոչնչացումը։ Չէ՞ որ բոլոր տիեզերական ոլորտները կապակցված են միևնույն սկզբունքով, հետևաբար հրի խթանիչ ուժը հագեցնում է բոլոր ոլորտները։
    Միայն տիեզերական մեկուսացվածությունը կարող է դեպի կործանում ուղղորդել։ Ուստի, երբ մարդկությունը հասկանա, որ ամբողջ Տիեզերքը շնչում է միևնույն խթանիչ ուժով, կարելի կլինի մոտեցնել նոր էներգիա։ Այդպես են շարվում բարեշրջման աստիճանները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1052
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    619.


    Այնքա՜ն կարևոր է գիտակցել ոլորտներն իրար կապող թելը։ Հրեղեն Հոգու ընկալման նրբությունը հենց այդ կապող թելն է։ Տիեզերական կոոպերացիան այդ թելի վրա է կառուցվում։ Տարածական հուրն ու կենտրոններն արարում են համահունչ, ուստի ամեն էներգիա լարում է կենտրոնները։



    - - - - - - -



    620.


    Երբ հաստատվում է երկրների տեղաշարժը, լարվում են բոլոր էներգիաները։ Կծիկի պես հավաքված են բոլոր լարված ուժերը և կոփվում են տարբեր նկրտումներ, ուստի ամեն տարածական միտք վախեցնում է հակառակորդին։ Չէ՞ որ ամեն թել իր նշված սահմանն ունի, և ամեն ուժ ունի իր ուղեծիրը։ Այդպես Տիեզերական Մագնիսի թրթիռներից հյուսված տիեզերական միտքը լարում է գործողությունների անպարտելիությունը։ Բարեշրջմանը հակադրված էներգիաների ավերումը հագեցած է կործանիչ դիմադրությամբ։ Այդպես անսահմանափակ ստեղծագործումն ընթանում է քայքայման վրայով։



    - - - - - - -



    621.


    Երբ նկրտումը տանում է դեպի Տիեզերական Մագնիս, ոգու ուղղությունը հագենում է հրով։ Որքա՜ն այսպես կոչված թափառող նկրտումներ կործանիչ կարմա են արարում։ Երբ ոգին, Մագնիսով ուղղորդված հունի փոխարեն, իր կարման մասնատում է տարբեր ոլորտներ ուղղված մասերի, այդժամ այդ ոգին պետք է բազմաթիվ աստիճաններ անցնի։ Երբ ուղղությունն ընթանում է Տիեզերական Մագնիսի հետ մեկտեղ, ուրեմն նկրտումն ընթանում է բարեշրջման աստիճաններով։ Այդպես Տիեզերական Մագնիսի հետ ընթացող ժողովորդները բարձրագույն նկրտմանն են մոտենում։



    - - - - - - -



    622.


    Երբ ոգին տեղաշարժում է իր կուտակումները, նկրտումը հրապուրում է դեպի հաստատված Մագնիսը։ Հետևաբար կենտրոնների ամեն լարում նոր տիեզերական համադրություն է հրահրում։ Կենտրոնների ստեղծագործումը հրահրում է լարված էներգիա։ Ուստի կենտրոնների ամեն ինքնագործունեություն հագեցած է հրով և ոգու բոցն այրում է շրջապատողների խթանիչ ուժը, ուստի պետք է համաչափել հոգեկան էներգիայի տալը, պետք է հերիքի ամեն ինչի համար, ուստի պետք է խնայել ուժերը։ Պետք չէ հոգնել մայրամուտից հետո։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1053
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    623.


    Տիեզերական փոխակերպումների համադրությունը տիեզերական ստեղծագործում է կոչվում։ Երբ Տիեզերքը տեղաշարժում է ուժերը, խախտվում է ոլորտների հավասարակշռությունը։ Երբ վերացվում է ուժերի հավասարակշռությունը, տարածական ուժերը դեպի նոր լարում են ձգվում։ Այդպես, երբ տեղաշարժում է Տիեզերքը, տատանվում են բոլոր ոլորտները։ Իհարկե, բոլոր ուժերը տարածվում են ըստ ձգողության և տիեզերական կանոնավորությունը լարվում է Տիեզերական Մագնիսով։ Այդպես ստեղծվում է Անսահմանությունը։



    - - - - - - -



    624.


    Ոգու արարումը լարվում է Տիեզերական Մագնիսի ուժերով։ Ոգու ստեղծագործումը պարունակում է բոլոր հագեցված կրակները։ Տեղաշարժը լարվում է ոգու հզորությամբ։ Միայն Տիեզերական Մագնիսով լարված ոգին կարող է երկրի վրա հաստատել բարձրագույն հնարավորությունը։ Միայն երբ կա ընդունելիություն, կարելի է լարվածություն ցուցաբերել. միայն այդ ժամանակ կարելի է նկրտել դեպի տիեզերական ուժերի տեղաշարժը։ Ուստի Մեր հավատարմատարները ընդունելիություն են դրսևորում։



    - - - - - - -



    625.


    Այնքան անթափանց են կուտակումները մոլորակի շուրջ, որ ճառագայթներին դժվար է ներթափանցել այդ հաստ շերտի միջով։ Այդ պատճառով տարածական ճառագայթը կարող է դիպչել միայն նրանց, ով իր նկրտումով նոսրացրել է ոլորտը։ Լարելով սեփական աուրան, ոգին տարածությունից տիեզերական ճառագայթներ է ձգում։ Հետևաբար տարեգրությունները սլանում են տարածության մեջ, որպես տիեզերական ճառագայթների ձգողություն։ Այդպես ոգին, նոսրացնելով կուտակումներն իր շուրջ, լարված դեպի բարեշրջում է ընթանում։ Այդպես այն ձգողությունները, որոնք հագեցած են նկրտումով, լարված են Տիեզերական Մագնիսով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1054
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    626.


    Ստեղծագործական խթանիչ ուժը ոգուն դեպի Տիեզերական Մագնիս է նկրտում։ Ստեղծագործական խթանիչ ուժը ծնում է բոլոր նկրտումները։ Ստեղծագործական խթանիչ ուժը տարածությունից ներգրավում է տիեզերական ճառագայթների արտահայտումները։ Իհարկե, միայն հրեղեն ոգին կարող է լարել ստեղծագործման համար անհրաժեշտ բոլոր ուժերը։ Հրեղեն Հոգու ստեղծագործական կենտրոնները հավաքում են ազատ էներգիաների ճառագայթները, ուստի կենտրոնների հուրը նկրտումների հոսանքներ է ստեղծում։ Այդպես նկրտումը ձգում է տիեզերական ճառագայթները, այդպես մենք հաստատում ենք Հրեղեն Հոգու "թասը", որպես հզոր գանձարան։



    - - - - - - -



    627.


    Հավաքելով տիեզերական էներգիաները, Մագնիսը լարում է հրի ստեղծագործությունները։ Ամեն էներգիա իր հոսանքներն է ձգում։ Այդպես ոգու և մատերիայի միջև անհամապատասխանությունը նկրտումը լարում է դեպի փոխակերպում, այդ փոխակերպման մեջ է ամփոփված ամբողջ տիեզերական իրականությունը։ Հետևաբար, երբ ոգին լարվում է ճշմարիտ որոնումներում, ձգում է նոր հնարավորություններ։ Այդպես անսահման է Տիեզերքի ստեղծագործումը։



    - - - - - - -



    628.


    Գիտակցություններ փոխակերպող ոգին մարդկանց արարիչ է կոչվում։ Միայն երբ Հրի Մեր կրողը հաստատում է այդ լարումները, լարումը, Մեզ հետ միասին, նոր հնարավորություններ է ձգում։



    - - - - - - -



    629.


    Լարված Մագնիսի թրթիռները հասնում են նկրտող էներգիաներին։ Նկրտման երևույթը հրապուրում է բոլոր կենսական էներգիաներին, հետևաբար, երբ Մենք ընտրում ենք սխրանքի, Մենք հավաքում ենք բոլոր նկրտող ոգիներին։ Այնքա՜ն լարված է ոգու ստեղծագործումը։ Երբ տիեզերական կրակները ձգում են դեպի Տիեզերական Մագնիսի թրթիռներ, նկրտման հուրը լարում է ոգու ստեղծագործումը։ Հետևաբար, երբ Տիեզերական Մագնիսը նախանշանակում է վերելքի աստիճանը, նա լարում է իր բոլոր խթանիչ ուժերը։ Այդպես Հրեղեն Հոգու ոգին կրում է կրակների բոլոր նկրտումները, և բարեշրջման ընթացքն ուղղորդվում է ոգու հրով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1055
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    630.


    Երբ միտքը տարածությունից ձգում է նկրտող հրի երևույթը, Տիեզերական Մագնիսը լարում է ոգին։ Բոլոր Վեհապետներն ընթացել են, առաջնորդվելով լարված Մագնիսով։ Միայն Ընդհանուր Բարիքի լարված Կրողն է ուղղորդում սխրանքի հուրը։ Այդ պատճառով է, որ այդքան լարված է նկրտող Հրեղեն Հոգին։ Տիեզերքում անվիճարկելի է ոգու հրի երևույթը, ուստի երբ Մեր Պատվիրակներն ընթանում են լարված, աստիճանները շարվում են, որպես բարեշրջման նոր աստիճաններ։ Հետևաբար պետք է պահպանել կենտրոնները։ Այդպես մեծ աստիճաններ են շարվում։



    - - - - - - -



    631.


    Շատ են խոսում տիեզերական ստեղծագործման մասին, նկատի առնելով միայն էլեմենտներով լարված տարբեր երևույթների ավարտուն ստեղծագործությունները։ Բայց աչքից բաց են թողնում գլխավորը, որ տիեզերական սերմը ոգեշնչվում է բարձրագույն էներգիաներով։ Միայն երբ Տիեզերքը լարում է իր ստեղծագործությունները, լարված հրի կայծերը սլանում են դեպի կենսական հրի ձգողություն։ Միայն հուրն է ոգեստեղծագործում, և հիմնաքարը ձգողության հավերժական օրենքն է։ Ուստի անհրաժեշտ էներգիաների համադրությունը լարվում է միայն անխախտելի ձգողությամբ, հետևաբար կարելի է ասել, որ տիեզերական ստեղծագործումը կախված է նկրտող հրից։ Առանց ավերումների՝ ձգողությանը չհամապատասխանող հաստատում Տիեզերքում չի եղել։



    - - - - - - -



    632.


    Տիեզերքի ստեղծագործման հետ մեկտեղ տեղաշարժի աշխատանք է ընթանում։ Միայն լարված գիտակցությունը կարող է պարունակել այդ տեղաշարժերի գիտելիքը։ Պետք է ականջ դնել տիեզերական գործողությունների աճին, որպեսզի հասկանանք ամբողջ տիեզերական լարվածությունը։ Միայն այնտեղ, որտեղ լարված է տիեզերական ստեղծագործումը, կարելի է մեծ տեղաշարժ զգալ։ Դժվար ժամանակը ապագայի ըմբռնում է բերում։ Բանալին այդ տիեզերական տեղաշարժի մեջ է ներդրված։ Տիեզերական արարչագործությունը լարված է Տիեզերական Մագնիսով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1056
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    633.


    Երբ Մենք խոսում ենք տիեզերական էներգիաների մասին, Մենք միտքը դեպի բարձրագույն ոլորտներ ենք նկրտում։ Ստեղծագործումը կախված է հավերժական գործունեությունից։ Ոչ միայն մեկ համադրության մեջ է ընկած տիեզերական ստեղծագործումը, այլ կենսական խթանիչ ուժի նկրտման մեջ։ Տիեզերական Մագնիսի գլխավոր գործողությունը կենսական խթանիչ ուժը բացահայտելու մեջ է։ Ուստի, երբ գիտակցությունն ազդում է հրի նկրտման վրա, կարելի է պնդել, որ կենսական խթանիչ ուժը մեծացել է ոգու թրթիռներով։ Ոչ թե հագեցվածության, այլ լարվածության մեջ է արարչագործությունը։



    - - - - - - -



    634.


    Ոգու խթանիչ ուժի մեջ է ընկած ոգեստեղծագործման ամբողջ գրավականը։ Նրանում է ամփոփված ոգու ամբողջ հուրը, որը լարում է բոլոր կյանքերը։ Ուստի Մեր հաստատված օրենքն ասում է՝ ոգու հուրն աներկբա է։ Այդպես ոգու ստեղծագործումն իր մեջ է պարունակում բոլոր ձգողությունները։



    - - - - - - -



    635.


    Կյանքի հրով հագեցած անծայրածիր օվկիանում հաստատվում են ոգու հրեղեն դրսևորումների բոլոր նկրտումները։ Միայն, երբ տարածական ստեղծագործման գիտակցությունը ներթափանցում է տիեզերական սլացքի մեջ, Տիեզերքն ընդունում է բոլոր նկրտումները։ Հետևաբար գիտակցությունն արարվում է դեպի հրեղեն սկզբնաղբյուրը ձգողությամբ։ Հետևաբար լարված Մագնիսի շինարարության խորհրդանիշը հաստատվում է, որպես ձգողության մեծ հավերժական օրենք։ Այդպես անեզր օվկիանոսը հագենում է հրեղեն լարվածությամբ։



    - - - - - - -



    636.


    Միայն երբ ոգին առնչվում է Մագնիսի ատեղծագործությանը, հնարավոր է նրա նկրտող ստեղծագործումն էլ. այդ ժամանակ միայն դեպի նա են ձգվում հնարավորությունները։ Միայն երբ լարված ոգին կրում է աշխարհի հաստատված խնդիրը, նա արարում է լարված։ Արարիչ նպատակասլացությունը միշտ հաստատում է հակազդեցությունը, այդ պատճառով Մեր Վահանի տակ այդպիսի մարտեր են ընթանում։ Բայց Մեր Վահանի վրա դաջված է հաղթանակ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1057
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    637.


    Ամեն կազմավորված աստիճան նոր հաստատում է պահանջում։ Ամեն կազմավորված սահմանման մեջ պետք է նոր գիտակցություն փնտրել, քանզի կյանքի համար կազմավորված նվաճումը պետք է հագենա տիեզերական նոր համադրություններով։ Ամրապնդված ներուժը կարող է դեպի կյանք հրահրել նոր համադրության խթանիչ ուժ, բայց ոգու հագեցած սերմը պետք է նոր նկրտում գտնի, ուստի, երբ Մենք ասում ենք, որ մարմնի կառուցումը հասնում է կենսական խթանիչ ուժի, ուրեմն միայն գիտակցության և ձգողության ուժերի զարգացման դեպքում է այն բերում կյանքի էությանը։ Միայն հավերժական շարժումը բոլոր մարմիններին կյանք կտա։



    - - - - - - -



    638.


    Հրի նկրտմամբ հագեցած ոգին ձգողություն է տալիս կենսական բոլոր խթանիչ ուժերին։ Ինչպես ամեն էներգիա հասնում է իր նման էլեմենտի, այդպես էլ բարձրագույն Հրեղեն Հոգու ոգին հասնում է դեպի Ճշմարտությունը նկրտողների սրտին։ Այդպես սրտի ամեն էներգիա մարդիկ է արարում։ Սրտի լծակը տալիս է բոլոր լարված նկրտումները։ Այդ պատճառով մարդիկ ձգվում են դեպի Հրեղեն Հոգու կրակե սիրտը։ Այդպես սրտի հզորությունը հաստատում է Հրեղեն Հոգու երևույթի նկրտումը։ Այդպես սրտի ստեղծագործումը կարող է Լույսի երաշխիք ստեղծել։ Հաստատու՛մ եմ։



    - - - - - - -



    639.


    Անտեսանելի աշխարհի հաստատումը պետք է ներթափանցի գիտակցության մեջ։ Տիեզերական ստեղծագործումն անտեսանելի ոլորտներից կորզում է իր ստեղծագործությունները։ Երբ ստեղծագործության աղբյուրը լարված է, գիտակցության խթանիչ ուժը հաստատում է մարմնի հիմնվելը։ Պետք է գիտակցաբար վերաբերվել բոլոր բեղմնավորումների աղբյուրին։ Միայն անտեսանելի աշխարհների գոյության ընդունումը Տիեզերքի երևույթների իմացություն կտա։ Միայն բոլոր դրսևորումնում տարածական հրի ընդունումը Սկզբնաղբյուրի ըմբռնում կտա։ Միայն անտեսանելի աշխարհն է պարունակում բոլոր լարված էներգիաները։ Բոլոր տիեզերական լարումները գտնվում են տարածության գանձարանում։



    - - - - - - -



    640.


    Երբ ոգին նկրտում է դեպի լարված ստեղծագործում, նա շփվում է Մագնիսի արտահայտած աղբյուրի հետ։ Հետևաբար, երբ գիտակցությունն ընտելանում է դեպի բարձր ոլորտներ թռիչքներին, նա ընդունում է բոլոր կենսական խթանիչ ուժերը։ Այդ պատճառով, երբ ոգին ձգտում է դեպի ձգողության օրենքը, տարածական հրի հետ շփվող հոսանք է հաստատվում։ Ուստի Հրեղեն Հոգու ոգին լարվում է հրի գիտակցությամբ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1058
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    641.


    Ամեն էության հիմքում հրեղեն ստեղծագործություն է ներդրված։ Հրի ըմբռնում ունեին նույնիսկ պարզունակ գիտակցությունները։ Հրի ներուժը սահմանված է, որպես առաջընթացի չափանիշ։ Ամեն ռասա ընդունել է ստեղծագործական հուրը, և ստեղծագործական ներուժը կախված է եղել արթնացած գիտակցությունից։ Այդպես ամեն ռասա ամրապնդել է իր սեփական զարգացման աստիճանը։ Հուրը կյանքի խթանիչ ուժն է, ստեղծագործման խթանիչ ուժը, նկրտման խթանիչ ուժը։ Ամեն գիտակցված նկրտվածություն ոգուն իր ներուժի ճանաչում է տալիս։ Ամեն արտահայտված տարածական միտք ոգուն գիտակցություն է տալիս։ Հետևաբար, երբ Տիեզերքը մարդկությանը նվերներ է ուղարկում, հաստատվում է կապ Մագնիսի և ոգու միջև։ Ընկալման զգոնությունը բոլորին հնարավորություն կտա առնչվել տիեզերական ստեղծագործմանը։



    - - - - - - -



    642.


    Երբ հուրն ընդունված է Հրեղեհն Հոգու կողմից, Մենք ասում ենք, որ սիրտն արծաթե թելեր է ընդունում։ Երբ Մենք նշում ենք Հրեղեն Հոգու կողմից ընդունված հրի գեղեցկությունը, մատնացույց ենք անում բոլոր թելերը պարունակող սիրտը։ Երբ Մենք նշում ենք Հրեղեն Հոգու տիեզերական զգայիմացությամբ ընկալված գիտակցությունը, մատնացույց ենք անում աներկբա նկրտումը։ Այդպես Մենք արտասանում ենք Հրեղեն Հոգու Անունը։ Այդպես Հրեղեն Հոգին կամուրջ կգցի դեպի բարձրագույն աշխարհներ։



    - - - - - - -



    643.


    Տիեզերքի արարումը լարվում է Տիեզերական Մագնիսի ձգողությամբ։ Ստեղծագործությունը հավաքում է լարված էլեմենտները, որոնք սլանում են դեպի հաստատված ձգողություն։ Տարածական հրի ամեն հիմնական միտք Մագնիսի կողմից հաստատված մարմին է տալիս։ Բայց ոչ թե հագեցվածության մեջ է ստեղծագործումը, գլխավորը՝ կենսական խթանիչ ուժն է, որը տիեզերական բանաձևեր է ծնում։ Յուրաքանչյուր ծրագիր ապրում է միայն խթանիչ ուժով, և բավարարվածությունը քայքայման երևույթ է հաստատում։ Հետևաբար կարելի է պնդել, որ լարված որոնումը ստեղծագործում կտա։ Ուստի, երբ Տիեզերական Մագնիսը լարում է իր ուժերը, հաստատվում է ստեղծագործման շղթան։ Այդպես Անսահամանության երևույթը լարվում է հրի խթանիչ ուժով։



    - - - - - - -



    644.


    Երբ ոգու հուրը լարում է "թասի" ճառագայթները, դեպի սերմն են ձգվում ամենատարբեր նկրտումներ։ Տիեզերական կրակների ձգողությունը ձգում է հրի համադրության թելերը։ Հետևաբար Հրեղեն Հոգին գիտի, թե երբ ավելի լավ ձգի տարածության կրակները, և ձգողության կենտրոնները պատասխանում են "թասի" թրթիռներին։ Հետևաբար լարված Հրեղեն Հոգու զգայիմացությունը բանալի ունի դեպի իրադարձությունների գիտակցումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1059
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    645.


    Ներդաշնակությունը լարված հոսք է ստեղծում։ Լարված հոսքը նույնանման համադրություն է բերում։ Ներդաշնակված համադրության մեջ լարված Մագնիսը հագենում է էներգիաների ձգողությամբ, ուստի ամեն ներդաշակացած մարմին իր մեջ ձգողության հրաշալի հուր է կրում։ Այդպես, երբ Տիեզերական Մագնիսը լարում է իր ուժերը, տարածական հուրը պատասխանում է թրթիռներով։ Մագնիսի կանչին պատասխանելու սկզբունքը Տիեզերական նկրտում է ստեղծում։ Կանչն ու պատասխանը լարում են բոլոր տիեզերական հոսանքները։



    - - - - - - -



    646.


    Նկրտող ոգու լարումը ձգում է համապատասխան թրթիռներ։ Միայն սրտի ձգողությունն է արարում, և Հրեղեն Հոգին, լարված Տիեզերական Մագնիսով, արարում է իր սրտով։ Ուստի, երբ ոգու անձնվիրությունը լարում է ոլորտները, նկրտող ուժի լարվածությունը լարում է շրջապատող ոլորտների ուժերը։ Հետևաբար, երբ հրի ճառագայթները դիպչում են Հրեղեն Հոգու կենտրոններին, ամեն կենտրոն հրեղեն հոսանք է նկրտում։



    - - - - - - -



    647.


    Տիեզերական հիմքը նկրտման Մագնիս է կոչվում։ Նկրտող շարժման մեջ է ամբողջ տիեզերակառույցը. և ամեն աստիճան լարվում է հրի Մագնիսով։ Տարածական հուրն է ստեղծում բոլոր աշխարհները։ Կայծն աճում է հրեղեն ոլորտի, և, ընդգրկելով բոլոր նկրտումները, բոլոր տիեզերական սկիզբներն աճում են հրեղեն չափերի մեջ։ Այդպես հրով բեղմնավորված ոգին հագենում է տիեզերական հրով։ Հետևաբար ոգու սերմը հագենում է հրի նկրտումով։



    - - - - - - -



    648.


    Երբ Մեր գործողությունների ոգին սկսում է արարել, ամբողջ նախասահմանվածը մոտենում է իր ավարտին։ Բայց դեպի սահմանվածը նկրումը շատ խոչընդոտների է հանդիպում։ Գիտենալով Տիեզերական Մագնիսի և լարման օրենքը, Մենք պնդում ենք թշնամիների և խոչընդոտների մասին։ Օրհնյալն ուրախություն է ավանդել. և Մենք վեր ենք բարձրանում խոչընդոտներով։ Այդպես ընթացող մարտը լարում է նոր հնարավորություններ։ Այդպես աներկբա է Մեր ուղին։



    - - - - - - -



    649.


    Այնքան մեծ է մոլորակի լարված վիճակը, որ ստորգետնյա գազերը սկսում են դուրս պրծնել։ Այնքան ցածր է հոգևոր վիճակը, որ համապատասխանաբար ցնցվում է վերերկյա ոլորտը։ Հոսանքների նոսրությունը հրապուրում է միայն լարված կրակներին, բայց մարդկային ծնունդների հոսանքներն այնքան հզոր են, որ մեծ է ոլորտների պայքարը։ Հետևաբար, երբ աշխարհը ցնցվում է, այդքան լարված է Լույսի և մթի կռիվը։ Ուստի երբ գազերի տեղաշարժ է կատարվում, լարվում է տիեզերական կրակը։ Այդքան լարված են Սպիտակ Ուժերի բոլոր կրակները։ Հիրավի, ամրապնդվու՛մ է պայքարը հանուն Ճշմարտության։ Այդպես անսահմանորեն Տիեզերքի Հզորությունը հաստատում է Լույսը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1060
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    650.


    Երբ լարված է Մեր շինարարությունը, բոլոր տիեզերական ուժերն արարում են։ Լույսը կուլ է տալիս մթին, այդ պատճառով Մեր շինարարությունը լարված է տիեզերականորեն։ Հետևաբար Մեր շինարարությունն ընթանում է բարեշրջման հետ միասին։ Հիրավի, գործում ենք լարված Մագնիսով։



    - - - - - - -



    651.


    Ժամկետները կախված են Լուսատուներից։ Լարված Լուսատուների ճառագայթներն ուղղորդում են տիեզերական տեղաշարժը։ Տարբեր համադրություններն արարչագործությանը նկրտում են տալիս։ Հետևաբար ամեն տեղաշարժ իր հաստատված երաշխիքն ունի։ Այդպես, երբ ժամկետների երևույթը մոտենում է, տիեզերական ճառագայթները նկրտում են գիտակցությանը։ Այդպես, երբ տեղաշարժը լարում է իրադարձությունները, տիեզերական լարվածությունը համապատասխանաբար արարում է։ Ուստի, երբ Տիեզերքը կանչում է դեպի նոր հաստատում, Մագնիսը միավորվում է Լուսատուների հետ։ Այդպես Միասնությունը Տիեզերքում լարում է բոլոր հոսանքները և անդադրում արարում է Անսահմանության մեջ։



    - - - - - - -



    652.


    Տիեզերքը լարում է բոլոր կենտրոնները և փոխակերպում է բոլոր կրակները։ Միայն գիտակցության ձգողությունը կարող է ինքնագործունեություն տալ։ Միայն ինքնագործունեությունն է ընթանում Տիեզերական Մագնիսի հետ միասին։ Եվ նշանագծված աստիճանը տվող ոգու ստեղծագործումը նկրտում է տալիս։ Հետևաբար երբ բոլոր տիեզերական ուժերը տեղաշարժում են, Հրեղեն Հոգու կենտրոնները մագնիսականացնում են տարածական միտքը։ Հետևաբար, երբ Տիեզերքի ուժերը նկրտում են տեղաշարժման, տիեզերական լարվածությունն ազդում է Հրեղեն Հոգու զգոն օրգանիզմի վրա։ Ուստի, երբ արարում են ոգու շիթերը, զգոն օրգանիզմը պատասխան է արտահայտում։ Այդքան մեծ է ոգու ստեղծագործումը։



    - - - - - - -



    653.


    Էներգիաների համադրությունը լարվում է փոխադարձ ձգողությամբ։ Միայն դեպի սերմի հիմք ձգողությունն է տիեզերական համադրություն տալիս։ Բոլոր տարբեր էներգիաները լարվում են հրի թրթիռներով։ Եվ ձգողությամբ հագեցած ոգին արձագանքում է համահնչությանը։ Այդպես Տիեզերական Մագնիսը համադրություններ է հավաքում։ Ամեն տիեզերական շինարարություն հագենում է հրի էներգիաներով։ Հիրավի, բոլոր տիեզերական մարմիններն իրենց մեջ հրի էություն ունեն։ Այդքան անսահմա՛ն է Տիեզերքի շինարարությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1061
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    654.


    Նկրտման օրենքի վրա է կառուցվում ամբողջ տիեզերական ստեղծագործությունը։ Տիեզերական ձգողության վրա է կանգուն մնում ամբողջ աշխարհակառույցը։ Մարդկային մտահղացումների բոլոր հետևանքներն իրենց ոլորտներն են կառուցում։ Հետևաբար, երբ Մեր լարումները հրահրում են ստեղծագործելու հոսանքներ, լարվածությունը նույնանման հոսանքներ է լարում։



    - - - - - - -



    655.


    Մոլորակի վիճակը հաստատվում է մարդկային գործերով։ Տարածական հրի երևույթը մոլորակի շուրջ արարում է ոլորտներ, որոնք մոլորակը պաշտպանում են շնչահեղձ լինելուց։ Այնքան հզոր է հրեղեն ձգողությունը, որ հավասարազոր է մագնիսական դրսևորման։ Այդ պատճառով, երբ Տիեզերքի ուժերը նկրտում են տեղաշարժման, տարածության հագեցումը տեղի է ունենում հաստատված Մագնիսով։ Այդպես մոլորակը չի կարող բաժանվել Տիեզերական Մագնիսից, և դեպի բարեշրջման արարչագործություն ձգտող շղթան անխախտելիորեն միացնում է բոլոր աշխարհները։ Այդպես տիեզերական ուժերի բոլոր գործողություններն արարում են հզոր տիեզերական համաձայնեցմամբ, և բոլոր աշխարհները ծառայում են օրենքի միասնությանը։ Այդպես մարդկությունը պետք է ներմուծի իրեն։



    - - - - - - -



    656.


    Երբ տեղաշարժը գործի է դնում բոլոր ուժերը, Տիեզերքն անխուսափելիորեն անհրաժեշտ ուժեր է ձգում ապագայի համար։ Միայն այդպես է արարվում ամեն նոր աստիճան։ Ուստի, երբ նկրտումը հագեցնում է հաստատված երևույթը, տեղի է ունենում տեղաշարժ։ Բոլոր ուժերն աճում են Տիեզերական Մագնիսի ձգողության վրա։ Դեպի մեզ նկրտված հաստատումները ձգվում են դեպի նոր հնարավորություններ։ Այդպես Տիեզերքի ուժերն ընթանում են Մեր Հրի հետ միասին։



    - - - - - - -



    657.


    Մարդկության գիտակցությունը չի ամրապնդվում տեսանելի տարածության վրա։ Որպես տեսանելի և անտեսանելի աշխարհի գլխավոր պատճառներ ընդունելով համադրությունը, կարելի է տիեզերական համաձայնեցվածության ոլորտներ գտնել։ Բայց մարդկությունը հիմնվում է տեսանելի հետևանքների վրա, այդ պատճառով ոգին դժվարությամբ է նկրտում բարձրագույն ոլորտներ։ Ամեն նկրտող ոգի գիտի, որ աշխարհների սահմանազատումը կարող է միայն կասեցնել բարեշրջումը, քանզի որտեղ կտրվում է կապը Սկզբնաղբյուրի և կյանքի միջև, այնտեղ պետք է ավերում փնտրել։ Այդպես հավերժական միավորման վրա է կառուցվում տիեզերական ստեղծագործումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1062
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    658.


    Հրեղեն Հոգու անձնվիրությունը կայանում է ստեղծագործական խթանիչ ուժի մեջ և բարձրագույն էներգիաների դրսևորման վրա իր նկրտումները տրամադրելում։ Ուստի, երբ Հրեղեն Հոգու ոգին սլանում է դեպի փոխակերպում, Մենք ասում ենք՝ երբ փոխակերպման հիմքը գնում է դեպի տարածության մաքրում, ուրեմն, հիրավի, ոգին ամենահիմնական որակն է կրում։



    - - - - - - -



    659.


    Տեսանելի աշխարհի ոլորտում գտնվող ոգին հրաժարվում է բարձրագույն ոլորտների երևույթից։ Երբ ոգին ապրում է ամբողջ Տիեզերքի հետ Միասնության մեջ, նա կապ ունի ամբողջ Տիեզերքի հետ։ Ոգու ստեղծագործումը սնվում է ոչ թե դրսից, այլ սերմի նկրտումից դեպի Տիեզերական Մագնիսի և տարածական Հրի հետ առնչումը։ Հետևաբար ոգու սերմը գիտի ստեղծագործության բոլոր օրենքները, և իր էությունը ճանաչող ոգին կապ է փնտրում բարձրագույն ոլորտների հետ։ Միասնության անխախտելիությունը նկրտում է ամբողջ Տիեզերքը։ Հիրավի, գիտակցությունը հասնում է նրբագույն էներգիաների։ Բայց նկրտմանը հասնող խթանիչ ուժը պետք է ծագի սերմից։ Այդպես ինքնագործունեության մեջ է հիմնված դեպի նվաճումներ տանող բանալին։



    - - - - - - -



    660.


    Հրեղեն Հոգու ինքնագործունեությունը բացում է բոլոր հնարավորությունները։ Թափանցելով բարձրագույն ոլորտներ, ոգին իր նկրտումներն է բերում։ Ոգու ստեղծագործությունը լարված է փոխանակության սկզբունքի վրա։ Այդպես Տիեզերքում համաձայնեցվում է յուրաքանչյուր էներգիա։ Այդպես ոգու լարված Մագնիսն արարում է բոլոր լծակներով։



    - - - - - - -



    661.


    Միայն լարված ստեղծագործումն է արդյունքներ տալիս։ Միայն լարված պարույրն է տալիս շարժում։ Միայն հակադարձ հարվածն է գիտակցված խթան տալիս։ Հետևաբար, երբ Լույսը պայքարում է մթի հետ, լարված պարույրը դեպի իր հիմք է ներգրավում բոլոր թրթիռները։ Բոլոր տիեզերական ստեղծագործությունների ներքո լարված պարույրը շարժում է դեպի Մագնիսը նկրտմամբ։ Մութ ուժերի անհարիրությունը տանում է դեպի ավերում։ Հիրավի, տեղաշարժն իր աշտարակներն է կառուցում տիեզերական Մագնիսների հիմքի վրա։ Այդպես անսահմանորեն տեղաշարժը փոխարինում է հեռացող ուժերին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1063
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    662.


    Միայն Մեր Աշտարակների ձգողությունն է ամրապնդում հաղթանակը։ Միայն Տիեզերական Մագնիսի Հրամանն է բերում հաստատում, այդ պատճառով հեռացող ուժերն այդպես սարսափում են Մեզանից։ Իհարկե, մեծ է դրսևորված մարտը, և բոլոր տիեզերական էներգիաները լարվածության մեջ են գտնվում։ Ուստի Մենք հրեղեն ենք արարում։



    - - - - - - -



    663.


    Համաշխարհային Համայնքում այդքան կտրուկ են արտահայտված բոլոր հոգևոր խթանիչ ուժերը, հետևաբար Մեր հաստատված Աղբյուրն արտահայտում է Տիեզերական Մագնիսի հավասարակշռությունը։ Մարդկության կողմից Համաշխարհային Համայնքը խեղաթյուրվել է, և համագործակցության փոխարեն մարդկությունն առաջնայնության վրա իր հզորությունն է ամրապնդում։ Մարդկության ստեղծագործությունը կուտակումներ է դրսևորում։ Այդպես է հաստատվում անվիճարկելի ուղին։ Մարդկությանն օգնություն բերող մարդկության Եղբայրները, հիրավի, տարածությունը հագեցնում են հրի ստեղծագործումով։



    - - - - - - -



    664.


    Հետևաբար մարդկության Եղբայրներն իրենց մեջ նկրտում են կրում մոլորակի փրկության համար։ Հետևաբար ամեն կենսական խթանիչ ուժ ապրում է Արքատի սրտում։ Արքատի սիրտը զգում է Տիեզերական Մագնիսի նկրտումը։ Արքատի սիրտը գիտի Լուսատուների ճառագայթների հոսքը։ Արքատի սիրտը գիտի դեպի ավարտ նկրտումը։ Հետևաբար Մեր թելերն ընթանում են լարված նկրտող միասնությամբ։



    - - - - - - -



    665.


    Գիտությունը ներթափանցում է տիեզերական ոլորտներ և մարդուն ուղիղ հարաբերակցության մեջ է դնում Տիեզերական Մագնիսի հետ։ Հետևաբար, երբ մերժվում է տիեզերական կրակների ստեղծագործման հիմքը, ամեն նկրտող երևույթ պետք է հասկանալ, որպես կենսական խթանիչ ուժի հաստատում։ Չէ՞ որ գիտությունն առնչում է մարդուն տարածական հրին տիրապետմանը։ Եվ տիեզերական համադրությունների հայտնագործման հանդեպ բոլոր նկրտումները մարդկությանը տիեզերական Հզորություն են բերում։ Ուստի գիտությունը պետք է լուսավորի գիտակցությանը և ամրապնդի մարդկությանն Անսահմանության մեջ։



    - - - - - - -



    666.


    Տիեզերական կրակները մերժող յուրաքանչյուր գիտակցություն տարածությունը հագեցնում է մթով։ Բայց լարված Հրեղեն Հոգին պահպանում է հավասարակշռությունը։ Հետևաբար "թասի" ստեղծագործումը լարում է բոլոր էներգիաները։ Տիեզերական Մագնիսի բոլոր թելերը ներթափանցում են "թասի" մեջ, այդ պատճառող այդքան լարված են Հրեղեն Հոգու բոլոր կենտրոնները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1064
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    667.


    Հրի տարերքը բոլոր էներգիաներին ներգրավում է ստեղծագործելու։ Յուրաքանչյուր ստեղծագործական նկրտող միտք տոգորում է տարածությունը, և երբ տիեզերական հուրը լարում է մտքի ստեղծագործությունը, մարմինները ձեռք են բերում կյանք։ Ուստի, երբ գոյության իմաստն ընդունի հաստատված նշանակություն, մարդկությանը կարելի կլինի տարածական հուր տալ։ Երբ գոյատևությունն ամրապնդվի բարձր աստիճանի վրա, կարելի կլինի ամրապնդել Տիեզերական Մագնիսի գիտակցությունը։ Հետևաբար բարեշրջման ամեն աստիճան իր նոր էներգիան ունի։ Հիրավի, մարդկության գիտակցությունը զարգանում է Տիեզերքի ուժերի հետ միասին։ Բայց մարդու կամքը նախասահմանում է ամեն մի աստիճանը։ Այդպես մարդկությունը կոփում է իր տիեզերական սահմանները, քանզի ձգողության գիտակցությունը կարող է իր ոլորտը հիմնել։



    - - - - - - -



    668.


    Ամեն համաշխարհային միտք գիտակցությունը դեպի ստեղծագործում է նկրտում։ Ինչպես հուրը, այն ընդգրկում է շատերի գիտակցությունը, հետևաբար Մեր աշխատակիցների ամեն միտք տարածական հրին դեպի տեղաշարժ է ուղղորդում։ Միայն լարման մեջ է նվաճվում հաղթանակը, այդ պատճառով լարված են բոլոր ուժերը, այդ պատճառով գործում են բոլոր հզոր լծակները։



    - - - - - - -



    669.


    Երբ նկրտող հոսանքը մարդկության համար դրսևորում է Տիեզերական Մագնիսը, կապ է հաստատվում Տիեզերքի հետ։ Այդպես համատեղ ձգողության ներքո տիեզերական հոսանքը կարող է մոտենալ մարդուն։ Միայն մարդու ինքնագործունեությունն է մոտեցնում նրան Աղբյուրին, հետևաբար մարդու ամեն խթանիչ ուժ ներգրավում է նրան դեպի բարձրագույն ստեղծագործում և տարածական հուրն ամրապնդում է իր դրսևորումները։ Այդպես, երբ ոգին լարված է, նա թափանցում է բոլոր ոլորտները։



    - - - - - - -



    670.


    Զգում եմ, թե ինչպես են լարված կենտրոններն ու սիրտը։ Գիտեմ, թե որքան դժվար է դա։ Կենտրոնների լարվածությունը կապված է տիեզերական կրակների և Տիեզերական Մագնիսի հետ։ Մագնիսի սլաքի պես սիրտը պատասխանում է իրադարձություններին։ Ուստի պետք է հոգատար սպասել։ Արքատը գիտի անտեսանելի ստեղծագործման ամբողջ հզորությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1065
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,217
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    671.


    Ամեն ոգի լարվում է հավատի հզոր խթանիչ ուժով։ Միայն այդ խթանիչ ուժն է մարդկությանը հնարավորություն տալիս թափանցել բարձր ոլորտներ, և, նախքան հասանելը, ոգին պետք է համակվի նկրտումով։ Հետևաբար երբ մարդ լարվում է լարված խթանիչ ուժի հիմքում, մաքուր հավատի օրենքը նրան դեպի Ճշմարտություն է ուղղորդում։ Հետևաբար հավատի օրենքն ամբողջ տիեզերական ստեղծագործման մեջ կառավարում է բոլոր նախաձեռնությունները. գիտնականի հավատը, Համընդհանուր Բարիքին ծառայողների հավատը, Վեհապետների աշակերտի հավատը, Վեհապետների հավատը` ամենահագեցնող և տոգորված տարածության մաքուր հրով։ Այդպես է ստեղծվում տիեզերական նպատակադրվածությունը։



    - - - - - - -



    672.


    Հզոր հավատը ներգրավում է բոլոր հնարավորությունները։ Միայն եթե սրտի լծակը լարում է ստեղծագործման ընթացքը, միայն եթե լարված է հոսանքը, կապ է հաստատվում Մագնիսի հետ։ Այդ պատճառով հավատը մինչև վերջ տալիս է բոլոր հնարավորությունները։



    - - - - - - -



    673.


    Մարդկային անհամաչափելիությունը ստեղծում է հաստատուն խոչընդոտներ։ Ամեն անհամաչափելիություն լարում է հոսանքը, որը կասեցնում է դեպի Ճշմարտություն ճանապարհը։ Ամեն կանգառ իր հետևանքներն է արարում, որոնք շղթա են ստեղծում արտահայտված վերելքի համար։ Այդպես պետք է լարել բոլոր մտքերը դեպի Համընդհանուր Բարիք, և համաչափելիության ուղին կկարգադրի ոգուն ճանապարհը դեպի բարեշրջում։



    - - - - - - -



    674.


    Մեր հաստատված նախաձեռնություններում համաչափելիությունը ներգրավում է բոլոր հնարավորությունները, հետևաբար ամեն նկրտող ալիք հաստատված աստիճան կբերի։ Այդպես երկրի տեղաշարժը տեղի է ունենում համաչափելիության սկզբունքով։ Երբ երկրի նվազող ուժերը ծախսվում են քայքայման վրա, Մենք ահեղ ժամանակ ենք հաստատում։



    - - - - - - -



    675.


    Ներդաշնակության Մեծ օրենքն առաջ է տանում ամբողջ Տիեզերքը։ Երբ ուժերը միանում են գիտակցված ստեղծագործության մեջ, տիեզերական նկրտումը լարում է տարածական հրի բոլոր կայծերը։ Տիեզերական Կամքով շարժվող ստեղծագործումը լարվում է Կատարյալ Սրտի հզորությամբ։ Իսկ այնտեղ, որտեղ նախատեսված չէ Կատարյալ Սիրտ, չկա նաև արարում։ Հենց այդպես, Կատարյալ Սրտի Կամքով արարումն է հաստատում բարեշրջումը։ Ուստի միայն Սրտի տիեզերականորեն հաստատված օրենքն է ապրում Անսահմանության մեջ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 71 74-ից ԱռաջինԱռաջին ... 21616768697071727374 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •