User Tag List

Էջ 79 83-ից ԱռաջինԱռաջին ... 2969757677787980818283 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,171 համարից մինչև 1,185 համարի արդյունքները՝ ընդհանուր 1232 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1171
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    106.


    Ի՞նչ է սրտի գանձը։ Ոչ միայն բարյացկամություն, ոչ միայն կարեկցանք, ոչ միայն նվիրվածություն Վերարքայությանը, այլև համահնչություն Տիեզերական Գիտակցության հետ, երբ սիրտն իր ռիթմի հետ միասին ընդօրինակում է նաև տիեզերականին։ Այդպիսի սրտին կարելի է հավատալ, այն զգայիմաց է և, երբ արտահայտված է կապը Բարձրագույն Աշխարհի հետ, խոսում է անվիճարկելիորեն։ Նմանապես սրտի գանձի երևույթը շատ կարևոր է նուրբ մարմնի դրսևորումը նախապատրաստելու համար։ Պատկերացրեք, թե որքա՜ն նշանակալի է փորձը նուրբ մարմնի հետ։ Նուրբ մարմնի խտացումը կարող է տալ այն, ինչի մասին սրբորեն ասում է Շամբալայի Ուսմունքը։ Կարելի է ունենալ անպարտելի զորք, կարելի է ունենալ անփոխարինելի աշխատակիցներ, ճշմարիտ է, ժամանակավոր, բայց փոխարենը մարմնական կյանքի պայմաններից դուրս։



    - - - - - - -



    107.


    Տիեզերական հոսանքներն անցնում են Հրեղեն Հոգու սրտի միջով։ «Լիքը սիրտը զգում է բոլոր հանկարծաշրջումները», - այսպես Եթերով լի սրտի մասին ասում է Հինավուրց Իմաստությունը։ Այն, ինչով շնչում է Տիեզերական Տարածությունը, դրանով շնչում է զգոն սիրտը։ Այն, ինչով շնչում է Տիեզերական Սիրտը, դրանով շնչում է Հրեղեն Հոգու սիրտը։ Ամեն թրթիռ կվերջահնչի զգոն սրտի բարակ լարերի վրա, ուստի այնքա՜ն պետք է պահպանել այդ տիեզերական գանձը։ Հոսանքները լցնում են սիրտը և ընդլայնում են ազդեցության ոլորտը, այդպես տիեզերական համապատասխանություն է ստացվում։



    - - - - - - -



    108.


    Իհարկե, երբ տարածության մեջ սլանում են ճիչեր, լիքը սիրտն այնքա՜ն ղողանջներ է լսում։ Մեծ է տարածական կռիվը, և լուսային ալիքները հուզված են այնքան։ Մոտենում է Մեծ Դարաշրջանը, ինչպե՜ս ուրեմն չհաղթել չարին։ Այդ պատճառով է, որ մթերն այդքան զգոն են։ Երբ կյանք են մուտք գործում Գոյության մեծ օրենքները, ինչպե՞ս մթերը չսարսափեն, այդ պատճառով այդպես հաստատու՛մ եմ Մեր Հզորությունը։
    Հիրավի, ճշմարիտ են ասել Մեր Գործերի հիմնական սկզբունքի նշանակության մասին։ Գեղեցությու՛ն, - արտասանված է, ուստի պահպանենք նրա հիմքը։ Մարգարիտները պե՛տք է պահպանել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1172
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    109.


    Ինչու՞ երևույթներն անսպասելի են լինում։ Երկու պայման՝ առաջինը, սպասումը միշտ հակազդեցություն է ստեղծում. նույնիսկ գիտակցված սպասումը կարող է երևույթի համար ավելորդ էներգիա տալ։ Երկրորդ, հայտարարման ժամանակ պատահաբար կարող է նախազգուշացվել սև օթյակը։ Գոնե մեկ օտար անձի ներկայությունը կարող է որպես միջնորդ ծառայել։ Ամբողջ աշխարհը բաժանվում է սևերի և սպիտակների։ Ոմանք ծառայում են գիտակցաբար, ուրիշներն ըստ իրենց բնույթի հատկության, և երրորդները ներկայացնում են որևէ բանի համար ոչ պիտանի դոնդողի զանգված։ Սև օթյակն ուժեղ է, քանզի Լույսի հետ պայքարի համար հզոր ներուժ է հարկավոր։ Խելամիտ չէ չգնահատել թշնամու ուժերը, հատկապես երբ վերջանում է նրանց սիրելի Կալի Յուգան։ Իհարկե, դա որոշիչ մենամարտ է, և պետք է հոգալ, որ գայթակղությունն ու խաբկանքը չդիպչեն թույլերին։ Արդեն վաղուց ասված է, թե որտեղ է գտնվում մթերի գլխավոր օթյակը։



    - - - - - - -



    110.


    Նախկինում մատուցում էին սև պատարագներ և արձաններ էին կանգնեցնում Բոֆամեդին*, այժմ նրանք ավելի վտանգավոր են դարձել, քանզի, կրկնօրինակելով Մեզ, շատ ծիսակատարություններից հրաժարվել են, բայց անդրադարձել են մտքի ուժին։ Մեզ հետ նրանց դժվար է պայքարել, բայց աշակերտի մտածողության բաժանման դեպքում կարող են վնասել։ Շատ անհրաժեշտ բան էր խորհուրս, երբ մատնանշում էի միացումը Վեհապետի հետ։ Ընդհանրապես, Իմ հրահանգներին հարկ է նայել որպես անհապաղ խորհուրդների։ Ժամանակն է հասկանալ, որ Ուսմունքը տալիս եմ ոչ թե որպես հեքիաթ քնից առաջ, այլ ամբողջ կյանքը հագեցնելու համար։



    - - - - - - -



    111.


    Երբ լարված են բոլոր տիեզերական ուժերը, նահանջ առանց ավերման լինել այլևս չի կարող։ Երբ Լույսի շուրջ համախմբվում են լուսավոր, և մթի շուրջ մութ ուժերը, նահանջ այլևս չկա։ Հետևաբար, երբ աշխատակիցները ցանկանում են հաղթել, ուրեմն պետք է, որպես հզոր ուժ, հավաքվեն կիզակետի շուրջ, այո՛, այո՛, այո՛։ Հասարակ ֆիզիկական մարմինը կանգուն է միայն շնորհիվ մասնիկների միակցման, իսկ որքա՜ն ավելի հզոր է դրսևորված Վերարքայից եկող ուժը։ Հետևաբար հաղթել ցանկացողները պետք է կիպ մոտենան իրենց ծածկող Վահանին, միայն այդպես կարելի է հաղթել։ Միայն այդպես վերակառուցման ահեղ ժամանակներում կարելի է վերապրել խռովության երևույթները։ Այդպե՛ս կհիշենք։


    - - - - - - -
    Բոֆամեդ*
    - կամ Բաֆոմետ։ Նախկինում խորհրդանշում էր Անդրոգինին, Աստրալ Աստծոն։ Նշանակում էր «մկրտություն»։ Հետագայում փոխակերպվեց սատանայի պատկերներից մեկի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1173
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    112.


    Վեհապետի և Գուրուի ընտրությունից հետո նահանջել անհնար է, ուղին առաջ է միայն. և վաղ թե ուշ, դժվարությամբ թե հեշտորեն, կգաք դեպի Ուսուցիչը։ Երբ սևերը շրջապատեն ձեզ և փակեն իրենց շրջանը, կմնա միայն ուղի վեր, դեպի Վեհապետը։ Այդժամ կզգաք, որ Վեհապետն ինչ-որ տեղ հեռվում չէ, այլ արծաթե թելը ձեր վերևում է, միայն ձե՜ռքդ պարզես։ Կարելի է հանդիպել նաև առանց սևերի օգնության։ Բայց ավելի հաճախ միայն պաշարված մարդն է ձգվում դեպի արծաթե թելը և միայն պատուհասի մեջ է սովորում սրտի լեզուն։ Վեհապետին և Գուրուին պետք է զգալ սրտի՛ մեջ։



    - - - - - - -



    113.


    Ասում են. «Սիրու՛մ և հարգում ենք», - բայց իրենք հիշում են միայն ասես նախկին ձյան մասին։ Քունը նրանց տիրակալն է։ Բայց գալիս է ժամը, և Նա կյանք կդառնա և սնունդ։ Ինչպես կայծակն է ճեղքում մութը, այդպես լուսավոր կլինի Վեհապետի Պատկերը։ Որպես գանձ պահպանելու են Վերևից եկած ամեն խոսք, քանզի այլ ելք չի լինի։ Եվ քչերը, ճանաչելով Լույսը, կպղծվեն մթով։ Շատ է մութը շուրջբոլոր, և մեկն է դեպի Վեհապետը տանող ուղին։ Հիշե՛ք Վեհապետի մասին։



    - - - - - - -



    114.


    Երբ տիեզերական լարումն այդքան մեծ է, պետք է հավաքել բոլոր ուժերը Լույսը պաշտպանելու համար, քանզի յուրաքանչյուր անվստահություն Լույսի հանդեպ մուտք է բացում մթին։ Ուստի այդքան խնայել է պետք ամեն հիմք։ Երբ ուժերը խմբավորվում են Լույսի շուրջ, ինչպե՛ս ուրեմն չմիանալ Առաջատարին։ Չէ՞ որ միայն դրա մեջ է ուժը և դրանում է հաղթանակը։ Երբ Տիեզերական Մագնիսը տեղաշարժվում է, ուրեմն, իհարկե, պետք է պահպանել Լույսի ընթացքը, քանզի միայն այդ ալիքի բաշին կարելի է լողալով անցնել դրսևորված հեղեղատը։ Այդպես միտքը Լույսի մասին՝ Վեհապետի Պատկերն է դառնում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1174
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    115.


    Եթե մարդիկ միշտ հիշեին, որ անդունդի եզրո՛վ են քայլում… Չէ՞ որ այդպես էլ կա։ Նրանք կարող են խորտակվել ցանկացած պահի հաջող կամ անհաջող ընթացքով։ Ուրեմն մի՞թե չի կարելի նկատի ունենալ կապը տիեզերական հոսանքի հետ, որպեսզի անդունդի մեջ նայես առանց սարսռալու, բայց ամեն ժամ հիշելով նրա գոյության մասին։



    - - - - - - -



    116.


    Իհարկե, Հրեղեն Հոգու զգոն օրգանիզմը դիպչում է տիեզերական հոսանքին։ Ամեն ալիք արտացոլվում է կենտրոններում, և զգոն Հրեղեն Հոգու ընկալունակությունը հաստատում է տիեզերական ալիքները։ Հետևաբար բոլոր տիեզերական և երկրային ալիքներն այդպես առնչվում են հրեղեն կենտրոններին։ Հետևաբար պետք է խնայել առողջությունը։ Իհարկե, դժվար է, բայց այնքա՜ն հրաշալի է տիեզերական գիտակցությունը։
    Ո՞վ ավելի լավ գիտի և կորոշի։ Միայն Վերարքան։ Հետևաբար պետք է պահպանել ամեն մարգարիտ։ Թող այդպես պահպանեն գանձերը։ Հիրավի, հաստատում եմ՝ միայն այդպես կհաղթեք։



    - - - - - - -



    117.


    Երկրաշարժեր, ժայթքումներ, հողմեր, մառախուղներ, ծանծաղացումներ, կլիմայական խախտումներ, հիվանդություններ, աղքատացում, պատերազմներ, ապստամբություններ, անհավատություն, դավաճանություններ՝ ահեղ ժամանակի էլ ինչպիսի՞ նախանշանների է սպասում մարդկությունը։ Մարգարեներ պետք չեն, ամենաչնչին գրագիրը կարող է ասել, որ Երկրի քայքայման այսքան սարսափելի նախանշանակներ նախկինում երբեք չեն կուտակվել։ Բայց խուլ է ականջը և աչքերը մթագնա՛ծ են։ Չի եղել ավելի քայքայող ժամ, քան այս մոլորակային տարի՛ն։ Ասես ուղի է սփռվում կրակի ալիքների համար, և իրենց կյանքն ավարտող հրեշները սողում են-հեռանում, չցանկանալով գիտակցել տեղի ունեցածի գինը։ Հիրավի, Աշխարհը կանգուն է Մագնիսների վրա, աննշան, ինչպես տարածության օդն ու հուրը, և նույնքան անհրաժեշտ, որքան Լույսը։ Մեր արտահայտման համար Մեր տված Մագնիսները նման են հողմից վնասված նավի խարիսխի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1175
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    118.


    Այդպես կարելի է տեսնել Կալի Յուգայի ավարտը։ Թե որտեղ է Սաթյա Յուգայի սկիզբը, մարդկությունից է կախված։ Մենք գիտենք, որ Սաթյա Յուգան վիճակված է, բայց նրա տեղն ու ժամանակը կարող են տարբեր լինել։ Զինվորնե՛ր Իմ, կարող եմ հավաքել ձեզ ըստ օգտակարության և նվիրվածության։
    Մարդն ընկավ ջրհորը և ծածկեց անցքը սև ծածկոցո՛վ։



    - - - - - - -



    119.


    Միտքը գործում է կենսական խթանիչ ուժով։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է այդքան քիչ ձգտում ցուցաբերել մտածողության մաքրման և զարգացման հանդե՛պ։ Գիտակցությունը դեպի իրեն է ձգում բոլոր կենսական դրսևորումները, և մտքի արարիչը հագեցնում է տարածությունը։ Ուստի այնքա՜ն անհրաժեշտ է նկրտել դեպի լայն մտքերն ու կյանքի հիմքերի ըմբռնումը։ Ամեն կյանք կառուցվում է իր ուղեծրի վրա, և ամեն կյանք ունի հիմք, որի վրա բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն Բարձրագույնին։ Հետևաբար ամեն միտք պետք է ուղղված լինի դեպի արտահայտված սխրանք և պահպանի բարձրագույն նկրտումը։ Նկրտման որակը կախված է խթանիչ ուժից։ Հետևաբար պետք է զարգացնել դեպի գիտակցության հղկում տանող բոլոր մտքերը. Այդպես կարելի է բարձրագույն աստիճանը կառուցել։



    - - - - - - -



    120.


    Հետևաբար. երբ բարձագույն նկրտում է տրվում դեպի Վեհապետ, պետք է պահպանել երևույթների ուղեծիրն ու կիզակետը։ Հետևաբար Մեր բոլոր Հիմքերը պետք է պահպանել, քանզի ամպեր են շուրջբոլոր։ Հաղթանակը նախասահմանված է, բայց պետք է պահպանել բոլոր հիմքերը, և բարձրագույն նկրտումը կարող է տալ բոլոր հնարավորությունները։ Ահեղ ժամանակ է, բայց սքանչելի։ Ժամանակ ավարտի և շինարարության։ Ժամանկ բարձրագույն լարման և երկրային պայքարի։ Ժամանակ, մեծ էջ շարադրող և մեծ ապագա հարթո՛ղ։ Այն պատճառով են թշնամիներն այդպես մոլեգնում, որովհետև կյանք է մտնում Բարձրագույն Օրենքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1176
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    121.


    Մեր Վահանը մեկն է, այդ պատճառով Մենք ամբողջական գիտակցությունն ենք գնահատում։ Մասնավոր առկայծումները հաճախ հանգցվում են, հետևաբար պետք է կարողանալ ճանաչել ամբողջանվիրվածությունը։ Միայն այդպես կարելի է հասանել և ընդլայնել գիտակցությունը։ Պետք է ընթանալ բարձրագույն ուղիով։



    - - - - - - -



    122.


    Գլխավորը, գաճաճ չդառնալ։ Գաճաճի համար դռան շեմն անգամ սարից ավելի դժվար է։ Գաճաճի մտածողությունը տանելու է մանրանալու, իսկ հետո քայքայման։ Ճշմարիտ է նկատված, որ պետք է դիտարկել հիմնական աուրայի ազդեցությունը. ընդունողները կարող են համագործակցել, բայց հերքումն անպիտանիության ցուցանիշը կլինի։ Հարկ չկա համոզել հիմքերի մասին. եթե դրանք սրտում չեն, ոչինչ նրանց պարզել չի կարող։ Ուստի կյանքի ըթացքին հետևեք ոչ թե գաճաճներով։ Նմանապես Ուսուցչին հնարավոր է ընդունել ոչ թե ստորգետնյա գաճաճների ուղեղով։



    - - - - - - -



    123.


    «Մոլորությունների ամրոց» են կոչվում Քրդստանում ինչ-որ ավերակներ։ Ասում են, որ ամրոցը սխալմամբ է կառուցվել. տեղն է ընտրվել սխալմամբ, ամրոցի տերն է սխալմամբ ամուսնացել, սխալմամբ պատերազմներ է վարել, սխալմամբ խորհրդականներ է ունեցել, զառ է խաղացել սխալմամբ, սխալմամբ հիվանդացել է և մահացել է սխալմամբ։ Սխալների միայն հայտնի քանա՛կ կարելի է թույլ տալ։



    - - - - - - -



    124.


    Երբ կուտակվում են տարբեր հոսանքներ, ուրեմն, իհարկե, պետք է նրանց դեմ միջոցներ ձեռք առնել։ Տարբեր հոսանքները կառավարվում են հակազդեցության չափանիշներով. բոլոր թշնամական հոսանքները սանձահարում են պահանջում։ Հետևաբար Վահանի վրա արձակված ամեն նետ ուղղվելու է թշնամու վրա, այդպես է գործում բումերանգը, և մեր ազդեցությունների հոսանքները հզոր կլինեն։ Այդպես պետք է գործել, պահպանելով Վերարքայի բոլոր բարձրագույն Հրահանգները։ Միայն այդպես կարելի է հասանել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1177
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    125.


    Նկատեք, թե ինչպես են մարդիկ կարդում Ուսմունքը։ Նկատեք, թե որ տեղերն են նրանք շրջանցում և փորձում են չնկատել։ Առանձնապես հաճախ մարդիկ փակում են աչքները դավաճանությանը և հոգեբանական սպանությանը վերաբերվող ամեն ինչի վրա։ Չեն ցանկանում նույնիսկ պատկերացնել, որ իրենք կարող են մտքերով վնաս հասցնել տարածության վրա։ Այդպես մարդիկ խուսափում են նրանից, ինչում ամենից հաճախ են մեղավոր։ Պետք չէ մտքի հսկա լինել վնաս հասցնելու համար։ Իմպերիլի բյուրեղով թունավորված նույնիսկ միջին միտքը շատ գործող կլինի։ Մտադրել դավաճանություն, նշանակում է իրականացնել արտահայտվածի կեսը, քանզի արդեն թունավորված պատյանը նույնիսկ փոքրագույնը կընկալի։ Հիրավի, մտային թունավորումներն ավելի մեծ վնաս են հասցնում, քան նույնիսկ թմրադեղերը։ Նաև կարելի է հիշեցնել մտքեր առաքելու միջոցով վարակի մասին։ Կարելի է այնքան թուլանալ, որ ամեն վարակ հեշտորեն մոտենա։ Միտքը նման է բացող բանալու։



    - - - - - - -



    126.


    Ինչպե՞ ս կարելի է խուսափել առաքված մտքերի վնասից։ Խորհուրդը նույնն է՝ լարել նկրտումը դեպի Վեհապետ, այդ ուղղությամբ ամեն տեսակ իմունիտետ կարելի է ստանալ։ Հետևաբար խորհուրդ եմ տալիս գիտակցել Վերարքայությունը, բարձրագույն հոգևոր նկրտումից մինչև ամենափոքր, նույնիսկ մարմնական կարիքները, - ամենուր արծաթե թել է հարկավոր։ Համառությունն ու սև օթյակը ամեն կերպ վանելու են միտքը Վերարքայության մասին, չնայած իրենց մոտ էլ շատ է զարգացած ենթարկվելը, բայց, գիտենալով այդ օրենքի աներկբայությունը, նրանք պահպանում են այն իրենց համար։



    - - - - - - -



    127.


    Տարածական հուրը տարրալուծում է բոլոր կուտակումները։ Բայց ինչպիսի՜ ամբարտակ են ստեղծում մարդիկ և ինչպե՜ս են ծանրաբեռնում տարածությունն անըմբռնողությամբ և գիտակցությամբ, որն այնքա՜ն քիչ է պարունակում իր մեջ Տիեզերքի շինարարություն։ Ինչպե՞ս կարելի է արարել, չընդունելով Բարձրագույն Ուղեվարին։ Ինչպե՞ս կարելի է կառուցել, առանց Վերարքայի հետ կապող թելը զգալու։ Ինչպե՞ս կարելի է հույս դնել առաքումների վրա, երբ ոգին չի բացվում Լույսին ըդառաջ։ Միայն հակվելով Վերարքայությանը և արտահայտված Կամքի կատարմամբ կարելի է, հիրավի, հասցնել և հասնել ամբողջ հաստատվածին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1178
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    128.


    Հետևաբար, աշակերտին դեպի Ուսուցչի հետ միավորում տանող ամեն նկրտում դեպի բարձրագույն օրենքների ճանաչում է տանում։ Ուսուցիչ չցանկացող աշակերտն ընդունում է իր տգիտությունը, քանզի դրանով կասեցնում է իր զարգացումը։ Չէ՞ որ ոգին դեպի վեր մղող ամեն ուժ՝ զարգացման ուժ է։ Ինչպե՞ս ուրեմն ընդլայնենք գիտակցությունը և վեհացնենք ոգին, եթե Վերարքայի Ձեռքը չենք ընդունում։ Ինքնապարծության երևույթն այնքա՜ն կործանարար է կասեցնում առաջընթացը, հետևաբար արժանապատիվ է բոլոր ասողներին նշել Ուսուցչի հանդեպ չափազանց նվիրվածության մասին, որ միայն Ուսուցչին նվիրվածությամբ կարելի է հասնել գիտակցության հղկման։ Ոգու և մտքի կուլտուրան պահանջում է հետևել, անհաղթահարելի նվիրվածություն ցուցաբերելով Վերարքայությանը։ Միայն այդպես է հառնում ոգին, միայն այդպես կարելի է հաստատվել ոգու բարեշրջման մեջ։ Ուստի ծառայության Գեղեցկությունը նույնպես ամփոփված է գիտակցությունների միավորման մեջ։ Երբ միավորված են գիտակցությունների կորագծերը, թագավորում է Լույսը և բարձրագույն սահմանում է հաստատվում։ Միայն այդպես է հաստատվում բարձրագույն օրե՛նքը։ Այդպե՛ս ենք Մենք արարում։



    - - - - - - -



    129.


    Գրառեք հարցերն աշակերին. «Չե՞ս ծառայում արդյոք մթին։ Ծառան չե՞ս արդյոք կասկածի։ Դավաճան չե՞ս։ Սուտասան չե՞ս։ Պղծալեզու չե՞ս։ Ալարկոտ չե՞ս։ Բարկացկոտ չե՞ս։ Բացահայտված չե՞ս արդյոք փոփոխամտության մեջ։ Անհոգատար չե՞ս արդյոք։ Ճանաչու՞մ ես արդյոք նվիրվածությունը։ Պատրա՞ստ ես աշխատանքի։ Չե՞ս վախենա արդյոք Լույսից»։ Այդպես հարցրեք աշակերներին, նախապատրաստելով նրանց փորձության։



    - - - - - - -



    130.


    Շինարարության ժամանակ պետք է զարգացնել բոլոր նկրտումները դեպի նույնանման ընբռնում։ Ամեն խնդիր իրեն նման ուժ է բերում. այդ բանալին որոնելու համար պետք է նկրտել։ Անհնար է պահանջել, որպեսզի մեծ երևույթը հնարավոր լինի չափել փոքր չափանիշներով։ Փոքր միտքը ոչ մի կերպ չես զարդարի, փոքր մտքի հերոս չե՛ս դառնա։ Միայն նուրբ նմանությունն է համապատասխանություն տալիս։ Ուստի ամեն բարձրը՝ բարձրին։ Որքան ավելի բարձր, այնքան ավելի հաստատված, միայն այդպես կարելի է աճել և կյանք ներմուծել նշանակվածը։ Բարձրագույն Ծրագիրը բարձրագույն չափանիշների կիրառում է պահանջում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1179
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    131.


    Ուստի, երբ Մենք Վերարքայություն ենք հռչակում, Մենք գիտենք տարածական կռիվը, որը կանչում է դեպի բարձագույն օրենքի գիտակցում։ Ստեղծագործումը Վերարքայության գիտակից սկզբունքի հաստատում է պահանջում։ Այդպես Մենք կառուցում ենք, այդպես Մենք կանչում ենք դեպի Վերարքայության նուրբ ըմբռնում։ Հիրավի, արտահայտված օրենքը կյա՛նք է մտնում։ Այդպես հաստատված է բարձրագույն աստիճանը։



    - - - - - - -



    132.


    Սրտում կուտակվածը և սրտի աղոթքը նշում եմ երկու պատճառներով. նախ, այն տանում է դեպի միացում Բարձրագույն Աշխարհի հետ, երկրորդ, հատուկ ժամանակ չի պահանջում և արտադրվում է ցանկացած աշխատանքով։ Կարելի է հեշտորեն ընտելանալ սրտում առանձնահատուկ զգացմանը, առանց հետևանքներից վախենալու։ Սիրտը Վեհապետից չի հոգնի, ընդհակառակը, միայն շրջապատող մտքերը կարող են ազդել սրտի վրա։ Այդպիսով, վերջապես, երբևիցե մարդկությունը կհասկանա մտքերի նշանակությունը, գոնե հանուն սեփական սրտի։ Թո՛ղ մտորեն ուղերձների թույնի մասին։ Ժամանակն է ուշադսրություն դարձնել մտքերից եկող հիվանդությունների քանակի վրա։ Վատ չէր լինի ամեն հիվանդության դեպքում մտքերի դեմ ներշնչանք կատարել։ Նաև կարելի է մագնիսական պասսեր կատարել խոցված օրգանի վրա։ Հատուկ ոչինչ պետք չէ, ինչպես, ասենք, սրտի աղոթք, որը մագնիսական կապ է ստեղծում Բարձրյալի հետ։ Ձեռնադրման ժամանակ պետք չէ մտածել հիվանդության մասին, այլ միայն Բարձրյալի հետ առնչվել։



    - - - - - - -



    133.


    Ինչպիսի՜ օգուտ կարելի է քաղել դիտարկումներից և փոքրիկ փորձերից։ Չնեղելով իրեն ժամանակով, աշակերտը կարող է ուշադրություն դարձնել բազմաթիվ մանր երևույթների վրա։ Ամեն օր սովորական զբաղմունքների միջև ուշադրություն դարձրեք օրգանիզմի դրսևորումներին։ Ամեն մեկը յուրովի է արտացոլում տիեզերական երևույթները, պետք է միայն աներկյուղ նշել յուրաքանչյուր զգացում։ Նմանապես կարելի է նշել նույնիսկ կենցաղային առարկաների կյանքը որոշակի ձեռքի ազդեցության տակ։ Կրկնեք սա նրան, ով մոռանում է անձի ազդեցության և դիպչելու մասին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1180
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    134.


    Տիեզերական Մագնիսը բոլոր տեղաշարժվող էներգիաներին ներգրավում է դեպի նոր կենտրոն, այդպիսով իրենց կյանքն ապրած բոլոր էներգիաները փոխարինվում են, իրենց տեղը զիջելով նորերին։ Այդ պատճառով ուժերի փոփոխության դեպքում բոլոր երկակի ուժերը կորչում են տիեզերական ընթացքի մեջ։ Միայն Լույսն ու մութն են հակադրություններ հանդիսանում և լարվում են տիեզերական մենամարտում, հետևաբար նկրտումը պետք է հստակորեն հագեցնել ներգրավման հրով և ամբողջ խթանիչ ուժով Լույս փնտրել ի դեմս սև օթյակի։ Պետք է պաշտպանվել նվիրվածությամբ, Վերարքայության գիտակցությամբ և խիզախել մթի դեմ ոգու և սրտի բոլոր լծակներով։



    - - - - - - -



    135.


    Այդպես մթերի յուրաքանչյուր փորձ նոր հնարավորություն կդառնա Մեզ համար և բումերանգ հակառակորդի համար, միայն այդ կերպ կհստակեցվի ուղին և թշնամու ամեն քայլ իր իսկ սեփական ծուղակը կդառնա։ Այդպես Մենք հաղթում ենք։ Այդպիսի կարևոր ժամանակ է։ Այդպիսի լարվա՛ծ ժամանակ է։



    - - - - - - -



    136.


    Միայն բոլոր ուժերը լարելուվ կհաղթեք։ Պետք է հիշել և կիրառել։ Մեզ մոտ վերջնականապես վճռված է լիակատար հաջողությունը, այն ընդունելը կախված է ձեզանից։ Տարակուսանքների, կասկածների, վախերի, վիրավորանքների, դատապարտումների ամբողջ ծաղկեփունջը պետք է դեն նետել։ Եթե ցանկանում եք ընդունել հաղթանակը, ուրեմն պետք է խուսափել ամեն դավաճանությունից, քանզի Վերարքայության հանդեպ արտահայտված կասկածների և հարգանքի բացակայության հետևանքը կխախտի բոլոր թելերը։ Երբ մրրիկի ժամանակ նավը կառչած է մեկ խարիսխից, հիմարություն կլինի սկսել շղթան փոխել։ Պահպանեք հիմքը և վեր հառնեք միայն հիմքն աճեցնելով։ Չեմ հոգնի պնդել Վերարքայության մասին, քանի չեք գիտակցել։ Քիչ է գլուխը տմբտմբացնելը, ժամանակն է մտածել և գործադրել։ Եթե պնդում եմ, ունեմ պատճառներ։



    - - - - - - -



    137.


    Ամենաուժեղ լարման նշանը՝ մանուշակագույն աստղն է, քանզի լարումն ու էներգիայի ներմղումն էլ հենց արարման երևույթն է։
    Թող ոչ ոք թեթևամտորեն չընդունի Իմ նախազգուշացումը։ Երբ հաղթանակը կշռադատված է և սահմանված, ներումներ և պատահականություններ լինել չեն կարող։ Հիշեք. խարիսխը մեկն է, Լույսն է՛լ մեկն է։ Եվ երբ ամենամեծ մարտն է ընթանում, աններելի է շարասյունը խախտելը։ Շատ խիստ կլինեմ, քանզի ժամանակը չի սպասում, առանց այն էլ որոշ հաջողություններ հետաձգվել են։ Ծանրությունը հենց ձեզանից է։ Պահպանե՛ք հիմքը։ Շատ կրակներ են գործի դրվել։ Հիշեք. մանուշակագույն աստղը՝ բարձրագույն լարումն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1181
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    138.


    Կընտելանանք, թե ինչում իսկական նախապատրաստություններ կարող են լինել նշանակալի գործողությունների հանդեպ։ Արդեն ամեն օր մոտենում են որոշիչ ժամկետները։ Թևերի պես աճում են այն վերելքի համար, որն արդեն նախանշված էր ինչպես փոքր զուգադիպություններում, այնպես էլ որոշիչ իրադարձություններում։ Նորից կարտասանվեն Հրահանգի խոսքերը, նշանակում է, պտուղներն արդեն նորից հասել են։ Նորից երազները, և երազանքները, և հույսերը դառնում են կծիկ, որն աներկբայության հաջորդ աստիճանն է նշանակելու։ Անտեսանելի փոքր զուգադիպություններից նորից հյուսվում են տեսանելի փաստեր, և այն, ինչը թվում էր չկայացած կամ վերացված, նորից կազմավորվում է իրադարձությունների խարույկում։ Հիշեք ասված շատ բաներ և կցեք ընթացիկ օրվան։
    «Վախ չունեմ, քանզի թշնամիները ծառայում են և ոսոխներն արժեքները հավաքում են ոգու գանձարանում»։ Եվ ուրեմն, մտածեք ողորմածորեն և մղվեք դեպի նոր աստիճան, դեպի նոր նվաճում։



    - - - - - - -



    139.


    Թելը, որն Ուսուցչին կապում է աշակերտի հետ, ամենահզոր հաղորդալարն է և արտահայտված փակոց է ատեղծում։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է դրսևորել սեփական նկրտումն առանց Ուսուցչի։ Այն փոքրոգիները, որոնք ասում են. «Կգնանք ինքներս», չգիտեն արգելափակող ցանցի նշանակությունը, հետևաբար Վերարքայության շղթայի չընդունումը շինարարության սկզբունքի ավերմանը համազոր հետևանք է տալիս։ Ուրեմն, միայն հզոր Վերարքայության վրա կարելի է հաստատվել շինարարության մեջ։



    - - - - - - -



    140.


    Պատճառականության կայծերը թռչում են տարածության մեջ, և ամեն կայծ իր հետևանքն է բերում։ Այդպես Ուսուցչին չընդունելը աշակերտին թողնում է առանց ղեկավարության, և այդպիսի թափառական ոգիների ամեն գործողություն կառուցողական նշանակություն չունի։ Այդպես ամեն ոգեղեն նկրտվածություն պետք է Ղեկավարի որոնումների բերի։ Երբ աշակերտը հասկանում է Վերարքայության նշանակությունը, Պատճառականությունն իր հրաշալի ծիլերն է տալիս։



    - - - - - - -



    141.


    Իհարկե, մի կասկածեք, որ պնդելու եմ Վերարքայության մասին։ Պնդելու ենք, քանի դեռ չենք հաստատել այդ համադարմանի ամուր ըմբռնումը, բայց ամեն անգամ նշելու ենք նոր սահմանագիծ, քանզի Մեզ մոտ կրկնողություններ չեն լինում։
    Կարող են հարցնել. «Դիմում եմ Վեհապետին ամբողջ ուժով, և այնուհանդերձ դիմումը տեղ չի՞ հասնում»։ Ասացեք. «Կա՞ր արդյոք անկեղծություն»։ Դիմելու այդ որակն անհրաժեշտ է լույսի պես։ Ամեն ոք կարող է սուզել հայացքն իր սրտի մեջ և տեսնել հին աշխարհի անկյունները։ Առանց անկեղծության հաղորդալարը չի լինի։ Հետևաբար լարեք ձեր ամբողջ ուժերը և ձեռք բերեք անկեղծություն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1182
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    142.


    Հաճախ եք լսում մթի ուժերի դրսևորած ճակատամարտի մասին։ Այժմ գտնվում եք նրա կենտրոնում։ Հիրավի, Իրենք Վեհապետներն են մասնակցել ճակատամարտին, ուրեմն ավելի փառավոր կլինի հաղթանակը։ Բայց բռնեք Իմ Ձեռքն ինչպես խարիսխ։ Առանց պատճառի սարսափելի վտանգի մասին չեմ խոսի։ Հետևաբար բաց չթողնենք պահը, որպեսզի միավորվենք և, թողնելով անցյալը, նկրտենք դեպի ապագա, և ամուր կանգնենք մարտում։ Պետք է հիշել, որ մեծ է հարգանքը մարտի բռնվել մթի հսկաների՛ հետ։ Գիտեմ ձեր լարվածությունը, բայց ընդունեք այն, որպես սրբազան համբարձում։ Վանեք ամբողջ չարն ու մութը։ Կանչեք Ինձ հաճախ, երբ սպառնում են Լույսի դրսևորմանը։ Հիշե՛ք Վերարքայությունը։



    - - - - - - -



    143.


    Երբ լարված Մագնիսը հավաքում է բոլոր ուժերին, պետք է ճանաչել յուրաքանչյուր էներգիա։ Ուստի պետք է գիտենալ, թե ինչ ուժեր են թույլատրելի շինարարությանը և ինչ ուժեր կարող են վնաս հասցնել։ Ճանաչման կարելի է հասնել միայն միանալով Բարձրագույն Գիտակցությանը, քանզի միայն մաքուր նկրտման չափը կարող է բացել Ծառայման հաստատված Պատգամը։ Հետևաբար պետք է սովորել ընդունել բոլոր բարձրագույն օրենքները, նրանց վրա կառուցելով կյանքը։



    - - - - - - -



    144.


    Տիեզերական երևույթները, իհարկե, արձագանքում են լարված Հրեղեն Հոգու զգացմունքների վրա։ Մարդկային գործերի հոսանքն այնքա՜ն հստակորեն ստորգետնյա հողմեր և վերերկրյա կրակներ է հրահրում։ Նմանությունն արտահայտվում է ամենուր, և տեղի ունեցող ամեն ինչ այդպիսի կապ ունի։ Հետևաբար պետք է սրբազան զգացմունք արտահայտել Վերարքայության և արտահայտված սրտի նկատմամբ։ Այդպես պետք է հասկանալ փրկիչ խարսխի երևույթն ու հարել լարված։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1183
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    145.


    Ցավոք, ներկա ժամանակը կատարելապես համապատասխանում է Ատլանտիդայի վերջին ժամանակաշրջանին։ Նույն կեղծ մարգարեները, նույն կեղծ փրկիչը, նույն պատերազմները, նույն դավաճանություններն ու հոգևոր վայրենացումը։ Մեզ մոտ հպարտանում են քաղաքակրթության փշրանքներով, ճիշտ նույնպես Ատլանտներն էլ կարողանում էին սլանալ մոլորակի վրայով, որպեսզի հնարավորինս շուտ խաբեն մեկմեկու. ճիշտն նույնպես պղծվում էին տաճարները, և գիտությունն էլ վեճերի և վաշխառության առարկա էր դարձել։ Նույնը տեղի էր ունենում նաև շինարարության մեջ, ասես չէին համարձակվում ամուր բա՛ն կառուցել։ Ճիշտ նույնպես ապստամբում էին Վերարքայության դեմ և խեղդվում էին սեփական էգոիզմից։ Ճիշտ նույնպես խախտում էին ստորգետնյա ուժերի հավասարակշռությունը և փոխադարձ ջանքերով արհավիրք ստեղծեցին։



    - - - - - - -



    146.


    Երբ հաստատուն է Վեհապետի հետ կապը, կարելի է սարեր տեղաշարժել։ Նկրտումը դեպի Վերարքայություն կստեղծի այն մշակույթը, որի մասին շատ է խոսվում։ Մեռած են նրանք, որոնք ենթադրում են, որ երկրային Պատրանքի միջոցով կարող են ամրոցնե՛ր կառուցել։ Դա նույքան անխոհեմ է, ինչպես երեխաներն են երազում ցեխից դղյակ կառուցել։ Հիրավի, հաստատուն է միայն ոգու աշխարհը, քանզի անավեր է և անկործա՛ն։ Կարելի է նշել, որ մշակույթի առաջին նախանշանը՝ անհատական պառակտումների բացակայությունն է։



    - - - - - - -



    147.


    Երբ որոշվում է մոլորակի ճակատագիրը, ուժերը բաշխված են Լույսի և մթի բևեռներում, հետևաբար ամեն ոգի պետք է պաշտպանվի փոքրոգությունից։ Կանգնել Լույսի կողմում, նշանակում է ընթանալ Մեզ հետ Վերարքայության դրոշի ներքո. ընթանալ մթի հետ՝ նշանակում է քայլել արտահայտված սև դրոշի ծանրության տակ։ Այդպիսով մարտի ժամին պետք է հրեղենորեն գիտակցել Մեր Ուժը և կյանքի օրինական հաստատում կառուցել։ Միայն այդպես կարելի է ընդունել մութերի մարտակոչը, քանզի երբ ոգին անվարակելիություն ունի դավաճանության ու փոքրոգության դեմ, ուրեմն հաղթանակն ակնհայտ է։ Ուրեմն հաստատվենք Վերարքայության վրա։



    - - - - - - -



    148.


    Իհարկե, երբ մարտ է ընթանում, ուժերի ստեղծագործումը լարվում է և ամեն նվիրյալ գործողություն պահապան շղթայի մեջ ուժեղ օղակ է բերում։ Վերարքայության ամեն արտահայտված, նվիրյալ սիրտ բոց է հանդիսանում թշնամուն ջախջախելու համար։ Ուստի միայն դեպի Վերարքայություն մաքուր նկրտումն է տալիս ճշմարիտ որոշում, այդպես ենք Մենք հաղթում։ Իհարկե, երբ լարված է կռիվը, այնքա՜ն շատ են վնասել ցանկացողները, բայց ծրագիրն անխոցելի է, և միայն Վերարքայության հանդեպ լիակատար նկրտվածությունը հաղթանակ կտա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1184
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    149.


    Երբեք չի ասվել, որ ապավինեք Վեհապետին, ընդհակառակը, կրկնվել է՝ համակվե՛ք Վեհապետով։ Հսկայական տարբերություն կա Վեհապետին վեհերոտ և անգործուն ապավինման և նրա էության գիտակցությամբ լցվելու միջև։ Որպես անհաղթ սուր, Վեհապետին նմանվող գիտակցությունը կործանու՛մ է բոլոր խոչընդոտները։ Չի կարող կասկածը բնակվել այնտեղ, որտեղ բոցավառված է հրեղեն գիտակցությու՛նը։ Հոգնություն չի լինի այնտեղ, որտեղ բխում է Ուժերի Անսպառ Աղբյու՛րը։ Վախը չի՛ կարող մուտք գործել անպատռելի զրահների տաճար։ Այդպես խորհուրդ եմ տալիս ընդունել Իմ Վահանները, չդիմելով փրկարար հովանավորության, այլ հաղթել գիտակցությունների փայլքով։



    - - - - - - -



    150.


    Կարելի է ուշադրություն դարձնել ծնկերի կենտրոնների այրմանը. նույնիսկ հետքերը մաշկի վրա տալիս են նույն խարանները, ինչ ծնրադրությունից հետո։ Նշանակում է, արտահայտելով նույն նշանները, աղոթքը կարող է լինել սրտում։ Այդպես կարելի է արժեքավոր նշաններ կուտակել, օրինակ. տիեզերական էներգիաների ռիթմը սրտում կամ ստամոքսի ուժեղ ուռչելը կենտրոնների մոտ հաստատվում է, ինչպես նաև կոկորդը, ծոծրակն ու գաղթունը։ Հովանավորու՛մ եմ հաջաղություն, եթե լցվեք Վեհապետով։



    - - - - - - -



    151.


    Ուժերի հակազդեցության ներքո պետք է միշտ մաքսիմում կենտրոնացում պահպանել։ Ուստի կիզակետի ուժն այդքան անհրաժեշտ է, և յուրաքանչյուրն իր պահակակետում պետք է իր դիրքը կենտրոն համարի, այդպես կենտրոնական հզորություն կշողարձակեն բոլոր ճառագայթները, և ստվերները պետք է անէանան։ Կիզակետի ճառագայթումը ոգեղեն ոլորտում այնքա՜ն անհաղթելի է։ Հետևաբար ոգու անվարակելիությանը կարելի է հասնել դեպի հոգևոր կիզակետ նկրտման դեպում։ Նրանով է Վերարքայությունը հրաշալի, որ, հատկապես, ներկայացնում է այդ հզոր կիզակետը։ Այդպես անսահմանորեն պետք նկրտել դեպի Վերարքայության օրե՛նքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1185
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,382
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    152.


    Այդպես է Մեզ մոտ արտահայտված Ոգեղեն Կիզակետի հզորությունը։ Այդպես աներկբա են Վերարքայության օրենքները, և հաստատված հզորությանը հարողները կարող են գտնել ճշմարիտ ուղի։ Հետևաբար այդքան կարևոր է մոտենալ Մեզ և միասնական նկրտմամբ բերել նախանշանակվածը։ Այդպես Մեզանով հաղթանակն է հաստատված։ Այդպես պետք է հավաքել բոլոր լավագույն նկրտումները Ոգեղեն Կիզակետին հարելու համա՛ր։
    Կիզակետը լուսավորում է գիտակցությունների միավորումով։ Մեր Կիզակետը հզոր է սրտերի միաձուլմամբ։ Մեր Կիզակետն անհաղթելի է, հաստատու՛մ եմ։ Ուրեմն թող Ոգեղեն Կիզակետը լուսարձակի աշխատակիցներից ամեն մեկի սրտում։ Ոգու ստեղծագործումն անքակտելիորեն կապվում է համապատասխան նկրտման հետ։ Եվ ուրեմն համահնչությունն օրինական երևույթ է։



    - - - - - - -



    153.


    Վտանգավոր է Պատրանքը, երբ մարդկությունը ենթադրում է, որ կարող է ստեղծել բացարձակապես նման առարկաներ. նրանք մոռանում են, որ նույնիսկ ստեղծման տարաժամկետությունն արդեն էական տարբերություն է ներմուծում. այդպես տիպօրինակը կարող է բավարարել միայն ցածր գիտակցությանը։ Ըմբռնման պայմանականությունները հիշելը համապատասխանում է Պատրանքի ըմբռնմանը, բայց հիմքերը Պատրանքի սահմաններում լինել չեն կարող։ Ուրեմն դիմենք անփոփոխին, այլ կերպ ասած, Վերարքայության հետ միաձուլման ոգուն։ Պրպտելով մոլորակի բոլոր ծակուծուկերը, դեպի վեր միակ ուղին կգտնենք։ Հազարավոր հիմներ կարելի է ձոնել այդ վերելքին, բայց հիմքում ոգու մեկ նույնանման նկրտում կլինի դեպի նույն ոլորտներ, որտեղ նա իր մարմնավորումն է ստացել։ Կարելի է սովորել մարդկային բոլոր բարբառները, բայց Գոյության անփոփոխ, աննկարագրելի Հիմքը ոչ մի տեղ չի համարձակվի ասել որևէ խոսք և ցույց տալ ուղի դեպի Ամենայն Գոյի Հայրը։ Բայց լարման ժամին սիրտը գիտի Անասելին և զգում է վերին ուղին։



    - - - - - - -



    154.


    Մթի մեջ պարեկն ուղղում է իր ձայնը դեպի աշտարակ, որտեղ Վեհապետն արթուն է։ Չի կարող դետքն իր ծառայությունը կրել, եթե Վեհապետին չի զգում։ Եվ համաշխարհային ավերումն ընդամենը Վերարքայության խախտման հետևանք է։ Վերարքայության խախտումը՝ ամբողջ պատճառականության, բոլոր օրինական հետևանքների կործանումն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 79 83-ից ԱռաջինԱռաջին ... 2969757677787980818283 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •