User Tag List

Էջ 84 86-ից ԱռաջինԱռաջին ... 347480818283848586 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,246 համարից մինչև 1,260 համարի արդյունքները՝ ընդհանուր 1285 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1246
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    333.


    Բոլոր էներգիաների միջամտությամբ կարելի է կառուցել ամբողջ հաստատված կառույցը։ Այդպես է նաև մարդկային շինարարության մեջ։ Պետք է հիշել, որ դրական ուժերն արարում են բացասականների ճնշման տակ և ստեղծագործումը հագենում է դրսևորված ճնշումների լարմամբ. այդպես հանուն Վեհապետների ստեղծագործումը, իհարկե, լարում է հրահրում։ Հետևաբար, այո, Ծառայությունը Լույսին հաստատում է Տիեզերական Ուժերի այդպիսի լարվածությունը։ Երբ հաստատվում է այդպիսի հզոր շինարարություն, ինչպե՞ս չհակադարձվել տեղաշարժվող ուժերին։



    - - - - - - -



    334.


    Հիրավի, Աշխարհի Դրոշը կմիավորի բոլոր լուսավորչական առաջադրանքները և կտա աշխարհին նվաճում, որն այդքան անհրաժեշտ է։ Այդպես նկրտող որոնում կրողները կարձագանքեն բոլոր հաստատումներին։ Ժողովուրդները, հիրավի, կմիավորվեն այդ Դրոշի տակ։



    - - - - - - -



    335.


    Բազմաթիվ անհրաժեշտ փորձեր պետք է իրականացնի մարդկությունը։ Պետք է ոչ միայն հաստատել իմպերիլը*, որպես հեռացող ռասայի դժբախտություն, այլև պետք է ուսումնասիրել իմպերիլի վարակը։ Կարելի կլինի ընդունել, որ իմպերիլն ազդում է հեռու տարածությունների վրա և կարող է ազդել նուրբ մարմնի վրա։ Իմպերիլը դիսոնանսի մեջ է մտնում տարածական հրի հետ։ Իմպերիլի պաշարով երկրից հեռացող մարդիկ իրենց համար տանջալից գոյատևություն են զարգացնում։ Տարածական հուրը նկրտում է նրանց վրա, քանզի ներդաշնակությունը հիմքերին հետևելն է։ Յուրաքանչյուր հակազդեցություն հիմքերին՝ տարածական հրի հակազդեցություն է հրահրում։ Այսպիսով պետք է ընդունել, որ անձնական դժգոհությունը հեռացողների պալարն է։ Բայց պետք է ընդունել, որ հաճախ մարդիկ չեն ցանկանում նկատել իրենց դժգոհությունը, իսկ վտանգավոր թույնը դրանից չի քչանում։


    - - - - - - -
    * Իմպերիլ
    - բարկության, դժգոհության թույնը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1247
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    336.


    Ուրեմն բոլոր միջոցներով պետք է հետազոտել խոչընդոտող սկիզբները։ Պետք է հասկանալ, թե ի՞նչ է Գոյության հիմքերի հետ ներդաշնակությունը։ Ի՞նչ է առաջընթացը ոգու, որն աստիճանաբար ընտելանում է գոյատևել աշխարհի վրա և աշխատել անվերջ։ Նաև պետք է հասկանալ սրբազան ցավերը, որպես ոգու՝ դեպի աշխարհները կապող տարածք թռիչքների նշաններ։ Այնքա՜ն հեշտ է հասկանալ, որ հետաճումը զրկել է մարդկությանը որոշ ընդունված հատկություններից և պետք է շատ նախնական էներգիա դրսևորել, արպեսզի նորից գործվի Ասուրգինայի* պատռված կտավը։ Բայց փա՜ռք խիզախներին, համարձակներին, նկրտողներին։



    - - - - - - -



    337.


    Ժամանակը, երբ դրսևորվել է Հուր-Գույնը, չի կարող հեշտ լինել։ Աշխարհի Դրոշը շուկայում չէ, որ տրվում է։ Ուրեմն միաձուլված լինենք Միասնական անհաղթելի նկրտման մեջ։



    - - - - - - -



    338.


    Ինչպե՞ս է ուրեմն մարդկությունը մտածում մոտենալ Բարձրագույնին առանց Վերարքայության երկրային կուսակալներին ընդունելու։ Ինչպե՞ս ուրեմն կարող է կապ հաստատվել, երբ մարդկությունը չի ընդունում Վերարքայության Շղթայի մեծությունը։ Մտածողությունն այնպես է թունավորված կասկածի թույնով, որ խախտվում է ամբողջ տիեզերական հավասարակշռությունը։ Այսպիսիով դեպի Մեզ ճանապարհին պետք է որպես փրկակար խարիսխ ընդունել Վերարքայությանը վերաբերվող բոլոր հաստատումները։ Հիրավի, որպես հրաշալի Լու՛յս է մարդկության համար Վերարքայությունը։ Որպես հզոր Վահա՛ն է կանգնած Վերարքայությունը դետքին։ Որպես աշխարհների կա՛պ է հաստատվում Վերարքայությունը։

    - - - - - - -
    * Ասուրգինա
    Աշխարհի Մոր ծածկոցի հոմանիշը, ինչպես նաև երկրային և Աստվածային աշխարհներն իրար միացնող կտավի հոմանիշը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1248
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    339.


    Ուստի ամենասարսափելին Ուսուցչին ուրանալն ու նվաստացնելն է։ Այդպես, երբ Մենք կյանք ենք ներմուծում նոր հաստատում, պետք է ամբողջ ոգով նկրտել Բարձրագույն Կամքի կատարման ճանապարհին։ Հետևաբար, երբ Մենք հաստատում ենք Աշխարհի Դրոշի մեծ նշանակությունը, պետք է այն ընդունել ոգով։ Հիրավի, այդպես կգա Աշխարհափրկությու՛նը։ Մե՛ծ ժամանակներ են, այնքա՜ն նշանակալի ժամանակներ են։



    - - - - - - -



    340.


    Իմաստնաբար է պատգամված սեփական ոգին հանուն ընկերների նվիրաբերողի երանության մասին։ Հաճախ այդ պատվիրանը կիրառվում է կյանքի ինքնազոհաբերման հանդեպ, բայց չէ՞ որ ասված է ոչ թե կյանքի կամ մարմնի, այլ ոգու մասին։ Դրանով ամենադժվար և երկարատև խնդիր է տրված։ Ոգին տալու համար նախ պետք է այն կրթել, ընդլայնել և հղկել, այդ ժամանակ միայն կարելի է այն տալ հանուն մերձավորի փրկության։ Ուրեմն պետք է հասկանալ և գիտակցաբար կիրառել Պատգամի իմաստությունը։ Ինչպես նաև ասված է. «Հետևի՛ր Ինձ»։ Այդպես, հաստատելով առաջընթաց շարժումը, կասի ամեն Վերարքա։ Չի կարող նա հետ նայել, հակառակ դեպքում առաջնորդող աստղը կթաքնվի ժայռի հետևում։ Սխալ է մտածել Վերարքայի հնազանդության մասին։ Հնազանդություն առաջ և նահանջի հրաման։ Նաև հստակորեն արտահայտված է Վերարքայությունը Մխիթարիչ Ոգու մասին Առաքյալի խոսքերում*։ Բայց նաև հարկ է հասկանալ այդ խորհուրդը, քանզի ոչինչ չի նշում վշտի անգործությունը, բայց սփոփանքը պատրաստում է նվաճումով։ Այդպես մթագնվում են նույնիսկ լավագույն Ուսմունքները անհանդուրժելիությամբ այն բանի, ինչը տեսանելի չէ երկրային աչքով։



    - - - - - - -



    341.


    Ինչպե՞ս են ուրեմն շատերը հասկանում պատասխանատվությունը։ Չէ՞ որ այնքա՜ն քիչ են խորհում պատասխանատվության մեծ հաստատման վրա։ Նա, ով ընդունում է պատասխանատվությունն արտահայտված թեթևամտությամբ կամ ինքնության ցանկությամբ, սարսափելի կարմա է կուտակում։ Երբ մեծ Ծառայությունը տրվում է մարդկության Բարօրության համար, համապատասխանաբար պետք է պատասխանատվությունը կրել։ Երբ Տանողի ձեռքին Մեր անոթն է, նշանակում է, պետք է դրսևորել արժանապատվություն, որպեսզի հրաշալի անոթը թևերի ներքո մնա։ Հիրավի, պատասխանատվությունը ներհատուկ է կրել կոփված ոգով և սրտի ամբողջ հոգատարությամբ։


    - - - - - - -
    *
    Մխիթարիչ Ոգու մասին խոսքերն ասել է Հիսուս Գաղտնի Ընթրիքի ժամանակ. «Եվ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. 17 Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի(Հովհ.14, 16-17): «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ.14, 26): «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ.15, 26-27):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1249
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    342.


    Անհատականությունն ու ինքնությունը՝ ինչպես ծնունդն ու մահն են։ Անհատականության կրթումը դրսևորում է Նոր Աշխարհի ծնունդը, այն ժամանակ երբ ինքնությունը կարող է դիտվել լուսնի մեռած հրաբուխների վրա։ Բայց ոչ միայն ինքն իրեն է մեռցնում ինքնությունը, այլև անպտղությամբ է վարակում շրջապատը, այն ժամանակ երբ անհատականությունը կրակներ է վառում բոլոր հարևան կացարաններում։ Համագործակցությունը անհատականության թագն է, իսկ ինքնության պատուհասը՝ կարիճի խայթ է։ Կարելի՞ է արդյոք հույս դնել ինքնության վրա։ Ոչ ավելի, քան իժի վրա։ Բայց իսկական անհատականությունն իր մեջ համաշխարհային արդարության հիմքեր է պարունակում։ Մեզ պետք է հավաքել անհատականությունների, քանզի նոր ադամանդը կարիք ունի հղկման, բայց ինքնությունը պետք է անցնի բազում մարմնավորումների միջով։ Իհարկե, նաև այդ օրենքը կարող է փոխվել սրտի հրով։ Հետևաբար ինքնությանը կարելի է խորհուրդ տալ բռնկվել հրեղեն սրտի կողքին։



    - - - - - - -



    343.


    Իզուր չենք հրեղեն սրտի փարոսները վառում, որպես ճամփորդների օթևան։ Հեշտ չէ բոցեղեն սրտին, բայց հենց նա է իրեն տրամադրում մտերիմների փոխարեն, և այդ է երանության մասին արդար պատվիրանը։ Բայց ուրախությունը՝ առանձնահատուկ իմաստություն է։



    - - - - - - -



    344.


    Աշխարհի վերակառուցման ներքո կարելի է դիմանալ միայն Նոր Աշխարհի հաստատման վրա։ Արտահայտված որոշման հիմնադրումը կարող է կյանք ներմուծվել միայն Վերարքայության մեծ օրենքի ճանապարհով աշխարհի վերածննդի մեծ ըմբռնմամբ։ Ուստի Նոր Աշխարհը որոնողները պետք է նկրտեն դեպի Վերարքայության կողմից առաջնորդվող, հաստատված՝ Վերարքայության Պատգամի հաստատումը։ Այդպես միայն կարելի է աշխարհում հավասարակշռություն հաստատել։ Միայն բոցավառ առաջնորդող սիրտը կբերի փրկություն։ Ուրեմն պե՛տք է աշխարհին Վերարքայության օրենքի հաստատումը։
    Հետևաբար օրինականորեն հաստատվում է Վերարքայությունը երկրների տեղաշարժի և ամբողջ հեռացողը հրով փոխարինելու ժամանակ։ Հետևաբար այդքան անհրաժեշտ է ընդունել Վերարքայության օրենքը, քանզի առանց շղթա վերելքի մեծ սանդուղքը չես կառուցի։ Այդպես պետք է ընդունել Վերարքայության օրենքի վեհության հրեղեն հաստատումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1250
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    345.


    Մի ամաչեք թվացյալ կրկնությունների անհրաժեշտությունից։ Նախ, ոչինչ կրկնված չէ, նույնիսկ միևնույն խոսքերը տարբեր ժամանակներում կատարելապես տարբեր են։ Երկրորդ, օր ու գիշեր պետք է կրկնել Վերարքայության մասին։ Ճշմարիտ է, որ ստրկության Վերարքայությունն ավարտվել է, բայց գիտակից Վերարքայության երևույթն ուղեկցվում է մարդկության տառապանքով։ Չափազանց է ստրկությունն աշխարհում և չափից դուրս ճնշված է գիտակցության ամեն բոց։ Ստրկությունն ու գիտակից Վերարքայությունն ասես գիշեր և ցերե՛կ լինեն։ Ուստի մի ամաչեք կրկնել՝ Վերարքայություն Գիտակից, Վերարքայություն Ազատության, Վերարքայություն Իմացության, Վերարքայություն Լույսի։ Թող Նոր Աշխարհի բեղմնավորման մասին չիմացողները խնդան, քանզի Նոր Աշխարհի ամեն հասկացություն սարսափելի է նրանց համար։ Մի՞թե նրանց սարսափելի չէ Անսահմանությունը։ Մի՞թե նրանց տաժանակիր չէ Վերարքայությունը։ Չէ՞ որ, ինքները լինելով տգիտության բռնակալներ, նրանք չեն հասկանում Վերարքայության ստեղծարարությունը։ Ինքները, լինելով վախկոտներ, սարսափում են սխրանքի առջև։ Ուրեմն կշեռքի նժարներին դնենք գալիք Մեծ Դարի անհրաժեշտ հասկացությունները՝ Անսահմանությունն ու Վերարքայությու՛նը։



    - - - - - - -



    346.


    Երբ կառուցվում է բարեշրջման սանդուղքը, մթերը լարում են իրենց ամբողջ հնարքները, քանզի Լույսը տանջալի է նրանց համար, և, զգալով անկումը, նրանք կառչում են իրենց համար ամենախեղդիչ չափանիշներից։ Ամեն նոր մեծ դարաշրջանի ներքո կրկնվում է ուժերի նույն համախմբումը, բայց պատմության ընթացքում չենք իմացել առավել հագեցած ժամանակ, քանզի Հրի Դարաշրջանն ընդգրկում է Տիեզերական բոլոր գործողությունները։ Ուրեմն պետք է հրեղե՛ն կանգնել դետքին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1251
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    347.


    Բազում աղե սյուներ են սփռված Երկրի երեսին։ Ոչ միայն Ղովտի կինն է շուռ եկել դեպի անցյալ, այլ անթիվ են հետ գցած այդ հայացքները։ Ի՞նչ էին ցանկանում նրանք տեսնել հրկիզվող քաղաքում։ Միգուցե ցանկանում էին հրաժեշտ տալ հին տաճարի՞ն։ Միգուցե հայացքով փնտրում էին հայրենի օջա՞խը։ Կամ նայում էին սպասումով, չի՞ փլվել արդյոք ատելի հարևանի տունը։ Իհարկե, անցյալը նրանց երկար ժամանակով էր գամել։ Այդպես պետք է սլանալ առաջ թե պայծառացման, թե առողջության, և թե գալիքի ամրության համար։ Այդպես պետք է միշտ, բայց լինում են տիեզերական հանգույցներ, երբ սրընթաց շարժում է պետք առաջ։ Պետք է չամաչել և չտխրել անցյալով։ Նույնիսկ ակնհայտ են սխալները, բայց քարավանը չի սպասում, և իրադարձություններն իրենք առաջ են մղում։ Շտապենք և կոչենք շտապել։ Խտացած է ապագան, բայց մութը չէ՛ առջևում։



    - - - - - - -



    348.


    Մեզ թողեք ամբողջ անցյալը և սկսենք մտածել միայն գալիքի մասին։ Անցյալից չվերցնենք ավելորդ ոչինչ, ոչնչով չծանրաբեռնենք գիտակցությունը։ Ի՛նքս կհավաքեմ և կհիշեմ ամբողջ արժեքավորը։ Իրադարձությունների դրսևորումը դեպի ապագա է նկրտում։ Ուստի Վերարքայությունը պետք է հասկանալ որպես փրկարար օղակ։ Աշխարհի Մոր նշանն այդպես կարելի է հասկանալ։ Մի՛ վշտացեք, քանզի ամեն ինչ դեպի բարիք կդարձնեմ։ Փոքրոգիների ականջին կգոռանք՝ Վերարքայությու՜ն։ Ուսմունքը տրվում է ժամանակին, բայց պետք է էշի ականջներ ունենալ, որպեսզի ամպրոպը չլսես։ Հաղթանակից առաջ ուրախանալն օգտակար է։ Ուրախանա՛նք և դրանով առնչվենք Վեհապետի ուրախությանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1252
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    349.


    Կենսագործունեությունը պահպանվում է օրգանիզմի նուրբ էներգիաներով։ Մարդիկ դժվարությամբ են ընտելանում նուրբ էներգիաների գիտակցմանը և բոլոր անտեսանելի ուժերի գործունեությանը։ Այդ պատճառով այսպիսի տարանջատվածություն է տեղի ունենում Տիեզերքի հետ և ֆիզիկական մարմինն այդպես սահմանափակվում է մատերիայի հիմքերով, ընկալման նրբության զարգացման փոխարեն։ Այնքա՜ն քիչ են զգում տիեզերական ուժերի թրթիռները և այնքա՜ն քիչ են արտահայտում ճանաչումները, որտեղ նուրբ ճանաչում է ներդրված։ Դեպի բարձրագույն ոլորտներ նկրտող ոգին գիտի, թե ինչպիսի մագնիսական կապ գոյություն ունի նուրբ էներգիաների միջև, և համահնչություն է դրսևորում բոլոր տարածական ճնշումների վրա։ Ուրեմն պետք է սերունդ դաստիարակել նուրբ էներգիաները հասկանալու վրա, քանզի տարածության թրթիռները մոտենում են Երկրին, և Նոր Դարաշրջանի հաստատումը բազում հաստատումների տեղաշարժ կբերի։ Այդպես նուրբ մարմինները կընդունեն բոլոր առաքվող էներգիաները։



    - - - - - - -



    350.


    Այն պատճառով են Հրի դրսևորման դարաշրջանները միշտ ուղեկցվել հանկարծաշրջումներով, քանզի ոգեղեն գիտակցությունը միշտ շարժվել է տիեզերական տեղաշարժումների հետ միասին։ Ուստի Հրի դարաշրջանում ամենակարևորը՝ նուրբ ընկալումն է։ Հրի դարաշրջանում Վերարքայությունն ուղեկցվում է ժողովրդական ոգու աճի սրընթաց հոսանքով։ Եվ այն պատճառով, որ Վերարքայության օրենքի երևույթը չէին ընկալում ժողովուրդները, լինում էին այդպիսի ժողովրդական տեղաշարժեր։ Այսպիսով Հրի դարաշրջանը Վերարքայությա՛ն դարաշրջան է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1253
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    351.


    Հարկ է Վերարքայությունն ընդունել որպես բարեշրջական համակարգ։ Ստրկությունը չմերժած ոգիներին կարելի է կրկնել, որ Վերարքայությունը կատարելապես տարբերվում է բռնատիրությունից։ Բայց նույնիսկ ծխնելույզ մաքրողը պետք է տանիք բարձրանա ծխնելույզները մաքրելու համար. ցածից այդ չես անի։ Չի կարելի կազմել սիմֆոնիա առանց բոլոր գործիքների համար մեկ բանալու։ Կարելի է բազմաթիվ զուգադրություններ բերել, սկսելով կատակից և ավարտելով մեղուների, մրջյունների և կարապների սրտառուչ օրինակներով։ Բայց ժամանակակից մարդկության համար ամենից լավ է համեմատություն բերել անդեմ քիմիայի հետ։ Հեշտ է պատկերացնել, որ արձագանքը կարող է տեղի ունենալ միայն ճշգրիտ պայմանների դեպքում։ Նաև Վերարքայությունը լիովին համապատասխանում է աստղաքիմիական սկիզբներին, որոնք չի համարձակվի հերքել նույնիսկ գիտության նորելուկը։ Արդարացիորեն մենք արդեն համաձայնվել ենք հոգեկան էներգիայի հայտնաբերման կարևորության վերաբերյալ։ Գիտակցման համաձայնեցվածության համար նրան անհրաժեշտ է Վերարքայությունը, որպես հեշտացնող քիմիական կառույց։



    - - - - - - -



    352.


    Ո՞ր ուղին է ուրեմն ամենահաստատողը դեպի Մեզ տանող ճանապարհի վրա։ Ամենավստահելի ուղին սխրանքի անձնվիրությունն է։ Ամենահրաշալի կրակը Վերարքայության հանդեպ սիրով հագեցած սրտի հուրն է։ Նուրբ սրտի սխրանքը հաստատվում է Բարձրագույն Վերարքայությանը Ծառայությամբ, ուստի այդքան հրաշալի է նուրբ սրտի անձնվիրությունը։ Նուրբ ծառայողի ոգեստեղծագործումն ու ինքնագործունեությունը հրեղեն հագեցնում են տարածությունը։ Այդպես է նուրբ սիրտն արձագանքում բոլոր տիեզերական իրադարձություններին։ Այդպես, հիրավի, համահնչում է տեսանելին անտեսանելիի հետ, ներկան ապագայի հետ և նախասահմանվածն իրականանում է։ Այդպես նուրբ սրտի անձնվիրությունը հագեցնում է աշխարհը հրով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1254
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    353.


    Հիրավի, աղավաղված է Արքատի հասկացությունը։ Երևույթը խախտված է նրանով, ինչը զուրկ է գեղեցկությունից։ Որքա՜ն աղոտ է վառվում Բարիքի Ուսուցչի հասկացությունը աշխարհի գիտակցության մեջ։ Բայց Ճշմարտությունն ապրում է, և հանուն Ճմարտության ենք Մենք արարում։ Ուստի կյանքի վերափոխման համար պետք է Վերարքայությունն ընդունել որպես Ճշնարտության գեղեցկություն։ Այդպես նուրբ սրտի դրսևորումն արարում է տիեզերական բարեշրջման համար։ Այդպես պետք է ընդունել սրտի կիզակետի նշանակությունը, այդպես սրտով պետք է հասկանալ նուրբ սրտի մեծ ընթա՛ցքը։



    - - - - - - -



    354.


    Որոշ մարդիկ տանել չեն կարողանում Մեր հաճախակի հիշատակությունը ճակատամարտի մասին։ Թող նրանց համար ոչ թե ճակատամարտ լինի, այլ Դարպասների բացում։ Բացման երևույթը նույնպես էներգիա է պահանջում։ Բայց ձեզ համար առանց երեսպաշտական թուլացումների կարելի է ասել, որ Լույսի ճակատամարտը ընդդեմ մթի անընդմեջ է ընթանում։ Բազում զինվորներ են օգնում այդ ճակատամարտում, հակառակ դեպքում մենք նորից քաոս կվերադառնանք։ Ճակատամարտի մասնակիցները հաճախ են հարցնում. ինչու՞ իրենք ֆիզիկական մարմնում չեն հիշում իրենց նուրբ էության սխրանքները։ Բայց Մեր կողմից ոճրագործություն կլիներ թույլ տալ այդ գիտակցությունը։ Չէ՞ որ սիրտը չէր դիմանա այդ հսկայական ճակատամարտի գիտակցմանը։ Միայն առանձնահատուկ բոցեղեն սիրտն է գիտակցության մեջ պահում սև արկերը։ Սիրտը կանգ է առնում գիտակցումից կամ կարծրացումից։ Բայց տիեզերական ճակատամարտը կարող է խոցել ամենաամուր սիրտն էլ։
    Ուրեմն կհիշեցնենք ճակատամարտի մասին, երբ բախումը նորից հսկայական չափեր է ընդունում։ Ստորգետնյա կրակը դժվարությամբ հավասարակշռվում է, և խաչասերվում են մագնիսական հոսանքների շերտերը։ Բայց չենք հերքի, որ այդ հանկարծաշրջումը թարմացված հնարավորություններ է բերում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1255
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    355.


    Կենսագործունեությունը լարվում է նուրբ էներգիաների տարբեր թրթիռներով։ Այնքա՜ն քիչ է գիտակցված կենսագործունեության էությունը և այն, թե ինչի վրա է հիմնվում ամեն ոգու կյանքը։ Մտածում են, որ կյանքի ընթացքն ամփոփված է միայն մեկ հյուսվածքի մեջ, մոռանալով, որ Տիեզերքի ստեղծագործումը լարվում է նուրբ էներգիաներով և այն անտեսանելի ընթացքով, որը թույլատրում է հավերժական փոխանակություն և տարածական հրի առնչումը։ Ոգեղեն ընթացքի վրա է հիմնված հոգեկան էներգիայի պահպանումը։ Հիրավի, մարդկությունը պետք է գիտակցի, թե որտեղ է կենսագործունեության աղբյուրը և որտեղ է ներդրված փոխանակությունը ուժերի աճի համար։ Հենց որ մարդկությունն անջատվում է Հզորության աղբյուրից, տեղի է ունենում ուժերի տեղաշարժ։ Այդպես է ամբողջ տիեզերական շինարարության մեջ։
    Այդպես ամբողջ կառույցում ուժը հագեցման կարիք ունի աղբյուրից, հետևաբար այդպես Վերարքայությունը հաստատվում է Մեր կողմից, քանզի այդ Աղբյուրը Աղբյուրն է Բարիքի, և Աշխարհի Փոխակերպման դարաշրջանում, հիրավի, կա միայն մեկ փրկարար խարիսխ։ Հետևաբար պետք է այդպես հաստատել գիտակցությունը տրված ամեն ինչի կենտրոնի վրա։



    - - - - - - -



    356.


    Ըստ բառերի կառուցվածքի բարեշրջական պարույրն ընդարձակվում է և հետաճականը նվազում է։ Նույնը կարելի է դիտարկել ոչ միայն անձնականի վրա, այլև գաղափարների։ Շատ ուսուցանելի է քննել, թե ինչպես են ճառագայթները ծնվում և իրականացնում իրենց պտույտը։ Հաճախ նրանք ասես կատարելապես անհետանում են, բայց եթե նրանք բարեշրջական են, ուրեմն նորից դրսևորվում են ընդլայնված տեսքով։ Բայց կարելի է ուսումնասիրել գաղափարի արմատի պարույրը բարեշրջական մտածողության համար։ Աստիճանական պարունակելիության խնդիրը կարող է առաջատվություն տալ դեպի բարձրագույն ըմբռնում։ Կարելի է վերցնել գոնե կրոնի գաղափարը և դիտարկել այն պարուրաձև։ Ճիշտ այդպես, ոչ թե համեմատաբար, այլ բարեշրջականորեն, պարուրաձև։ Այդպես կարելի է տեսնել միայն արմատը։ Ինչպես նաև կարելի է ուսումնասիրել, թե որքան բարեշրջականորեն են ընդլայնվել կրոնների գաղափարները։ Եվ այդպես ապագայի նախատեսությունը չի նվազեցվի։ Հարկ է հավաքել դրական նշանները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1256
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    357.


    Շատ զիջումներ է արել մարդկությունը, որպեսզի ջնջի կյանքի Ուսմունքների գործուն հիմքը։ Հանուն համեմատական զիջումների կարելի է լամպին զրկել պատրույգից և զարմանալ թափված յուղով հրահրված հրդեհին։
    Աշխարհի Լամպը շուռ է տված, և սարերի վրա կարելի է պահպանել կյանքի սրբազան հրաշքը։ Հրդեհը կարելի է կասեցնել երկու հիմքերով՝ Վերարքայությամբ և հոգեկան էներգիայով։



    - - - - - - -



    358.


    Իր ամրոցները մարդկությունը պետք է կառուցի որպես հրաշալի անբաժանելի օղակ։ Ամեն ստեղծագործական նախաձեռնություն պետք է կառուցապատվի ամբողջականությամբ և անբաժանելիորեն, ուղեծրում հաստատվելով կենտրոնի շուրջ։ Միայն այդպես շառավիղով կարելի է դիպչել բոլոր կետերին և թափ առնել։ Պետք է հասկանալ, որ ամեն պատվար պետք է հագենա կենտրոնից։ Որքան ավելի մակերեսային է ընկալումը, այնքան այն ավելի կործանիչ է բոլոր ուղղությունների համար։ Հետևաբար պետք է հնարավորինս ականջառու լինել կենտրոնի ներքին երևույթին։ Պատվարի անբաժանելիությունը նրա հզորությունն է։ Ամբողջականությունը նրա գեղեցկությունն է։ Կենտրոնը Բարիքի Վերարքայությունն է։ Այդպես է ստեղծվում բարձրագույն աստիճանը։ Ամեն ոգի պետք է գիտակցի, որ ամեն ինչ կենդանի է ամբողջականության Լույսով։ Ամեն Համայնք հագենում է ամբողջականությամբ և ապրում է Վերարքայության Լույսով։ Ամեն հյուլե ապրում է ամբողջականությամբ, դրանում է գեղեցկությունը. այդպես արարչագործզում է աշխարհը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1257
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    359.


    Կենսականության մեջ է ամփոփված Մեր շինարարությունը։ Գեղեցկության մեջ է մարդկության երջանկության գրավականը, ուստի արվեստը Մենք բարձրագույն խթանիչ ուժն ենք համարում ոգու վերածննդի համար։ Արվեստը Մենք համարում ենք հավերժ և անսահման։ Մենք տարանջատում ենք գիտելիքն ու գիտությունը, քանզի գիտելիքը արվեստ է, իսկ իսկ գիտությունը՝ մեթոդաբանություն։ Հետևաբար հրի տարերքը լարում է արվեստն ու ոգեստեղծագործումը։ Հետևաբար արվեստի հրաշալի մարգարիտները կարող են, հիրավի, բարձրացնել և ակնթարթորեն փոխակերպել ոգին։ Ոգու աճով մարդկությանը հասանելի է ամեն ինչ, քանզի միայն ներքին կրակները կարող են տալ ընկալման անհրաժեշտ հզորությունը։ Հետևաբար Հրեղեն Հոգին առանց նեղ գիտական մեթոդաբանության կարող է զգալ ամբողջ տիեզերական գեղեցկությունը։ Հիրավի, արվեստի մարգարիտները մարդկությանը մեծարանք են տալիս և, հիրավի, ոգեստեղծագործման կրակները գեղեցկության նոր ըմբռնում են տալիս մարդկությանը։ Այդպես Մենք գնահատում ենք ամբողջականությունը կենտրոնի շուրջ և Ծառայությունը Վերարքայությանը գնահատում ենք սրտով։



    - - - - - - -



    360.


    Աշխարհի Հիմքերը, որքա՜ն աղճատված են մեկնաբանում դրանք մարդիկ։ Ինչպիսի՜ բանաձևեր են հորինում կենսական սկզբունքները մեկնաբանելու համար։ Զրկված տիեզերական բոլոր սկզբունքները միավորող մեծ հիմքերից, նրանք հագեցնում են տարածությունն ամենատարբեր անջատող սկզբունքներով։ Այդ կերպ տեղի է ունենում սկիզբների տարակշռություն, բոլոր բարձրագույն սկզբունքների տարանջատում և նկրտում դեպի բազմակառավարումը։ Այդպես Վերարքայության Մեծագույն Սկիզբը, մասնատված մարդկային փոքրոգությամբ, բերում է իր հետևանքները, և մարդկությունը լարում է բոլոր ուժերը Մեծ Սկզբունքը նսեմացնելու համար։ Այդպես տեղի է ունենում Մեծի փոխարինումը փոքրով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1258
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    361.

    Հիրավի, տիեզերական Սկիզբները հրաշալի են իրենց հզորությամբ. և Վերարքայության ստեղծագործական օրենքը ամեն ինչ հագեցնում է հրով։ Հետևաբար ամբողջ Տիեզերքի հիմքում ներդրված է բարձրագույն կրակների մեծագույն միավորման օրենքը։ Հետևաբար պետք է չբաժանել բոլոր մեծ նախանշանակումները։ Եվ գալիքի հիմքը, Բարու Լուսավոր Վերարքայությունը, հիրավի, լարված է մեծ օրենքների հաստատման մեջ։ Թող հիշեն, որ, հիրավի, կարելի է կառուցել միայն Վերարքայությամբ։ Վերարքայությամբ հաստատված ուղեծրում կարելի է գտնվել միայն երբ գիտակցությունը հասկանում է, որ Վերարքայի Կայսրության Վահանին հարվածը հարված է Մեզ և հարվածը թույլ տվող յուրաքանչյուր ոք ծանր է վճարում։ Միասնության մեջ այդպիսին է գործերի հաջողությունը։ Մանրացման թողտվությունը հաստատումն է փոքրոգության և նահանջ։ Միավորումը հրաշալի՛ հուր է։



    - - - - - - -



    362.


    Շատ հաճախ մարդիկ տագնապում են ավելի շուտ ամպրոպից, քան կայծակից։ Նաև իրադարձությունների ժամանակ էլ մարդիկ ավելի մտահոգված են արձագանքով, քան էությամբ։ Կարելի է ասել՝ իզուր է սարսափել ամպրոպից, եթե կայծակը չի՛ սպանել։ Միայն նորակոչիկն է վախենում թնդանոթի գմփոցից և չի լսում փամփուշտի թռիչքը։ Հոգեկան էներգիան արձագանքում է կայծակին։ Կարելի է տեսնել, թե ինչպես օրգանիզմի բնական ունակությունը պաշտպանում է կործանիչ հրդեհից, այդպես երբեմն հոգեկան էներգիան ստեղծում է արհեստական ուռուցքներ, որպեսզի հեռացնի հարևան կենտրոնի վտանգավոր հրդեհը։ Շատ հազվադեպ երևույթ է, երբ Հրեղեն Հոգիների աչքերին ուռչում են վերջույթները, և ճիշտ նույնպես արագորեն հյուսվածքները կրճատվում են մինչև նախկին չափերը։ Դուք տեսել եք այդպիսի երևույթ, երբ հրդեհը սպառնում էր կոկորդի կենտրոնին։ Չնայած վտանգին, հոգեկան էներգիան արագորեն հաղթեց հրին։
    Նաև ժայթքումները կանխատեսում են բորբոքումը։ Կատարելապես հրաբուխների նմանությամբ։ Շատ համադրություններ են բաց զննող աչքի համար։ Միայն թե պետք չէ ծիսական արհեստականություն և բռնականություն փնտրել։ Բարձրագույնի հետ միավորումը ճշմարիտ է միայն սրտի հրի բնականորեն այրվելու միջոցով։ Իհարկե, անխուսափելի է լիքը թասի եռալը, բայց դա Աշխարհի Մոր բեռն է։ Հիշեք թասի մեջ մանկան հինավուրց պատկերը։ Բազում գիտական նշաններ են ուղղված մշուշապատ խորհրդանիշներին, բայց ժամանակն է պարզաբանել դրանք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1259
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    363.


    Տիեզերական հանկարծաշրջումների ժամանակ կուտակվում են մաքրող կրակներ, որոնք ներմղում են մթնոլորտը և նկրտում են կրակները դեպի Նոր Աշխարհի կառուցում։ Այդպես հին աշխարհի ավերակների վրա աճում է նոր բարեշրջումն ու Հրի դարաշրջանը, որն ավարտում է Կալի Յուգան և հագեցնում է տարածությունը Նոր Աշխարհի հրով։ Այդպես Վեհապետների համայնապարփակ Դրոշը կանչում է դեպի մաքուր ստեղծագործում։ Այդպես Վերարքայության հաստատումը կյանք է ներմուծվում։ Այդպես Մենք ողջունում ենք դեպի Բարին ուղղված ամեն ինչ։ Այդպես Մենք ողջունում ենք վերին ճանապարհով ընթանալու նկրտմամբ հագեցած ամեն ինչ։



    - - - - - - -



    364.


    Հանրահայտ է, որ նախքան Սաթիա Յուգայի սկիզբը կարմայի փաթեթը ոլորվում է առանձնապես արագորեն։ Կարող են հարցնել՝ ինչու՞ ուրեմն շատ ոճրագործություններ և լուտանքներ ասես թե մնում են անպատիժ։ Պատճառները շատ են։ Առաջին՝ մարդիկ սիրում են դատել ըստ ամպրոպի, այլ ոչ ըստ կայծակի։ Երկրորդ՝ կարելի է չնկատել, թե որքան աստիճանաբար է պտտվում իրադարձությունների շրջանը։ Երրորդ պատճառն ընկած է արթնացման և հին կարմայական կապի միջև։ Այդպիսով միայն հղկված գիտակցությունը կարող է զգալ, երբ անցանկալի գործողության հետևում ոչ վատ դրդապատճառ է թաքնված։ Բայց լինում է ընդհակառակը, երբ առաջին հայացքից ոչ վատ գործողությունը անթույլատրելի մտքի հետևանք է հանդիսանում։ Երբ խոսում եմ տարածական արդարության մասին, նկատի ունեմ հավասարակշռության օրենքը։ Թասի վրա կարտացոլվի ոգու յուրաքանչյուր տատանում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1260
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,460
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    365.


    Հետևեք, թե ամեն արարք ինչպես է արտացոլվում կարմայի տատանումների վրա։ Կարելի է տեսնել, թե ինչպես դավաճանության բոլոր տեսակները կարմայի արագ ձևավորում են հրահրում։ Շատ բան կարելի է սովորել նման դիտարկումների վրա։ Որքա՜ն ցավալի է տեսնել սեփական անձը վնասող մարդկանց։ Կարելի է դիտարկել, թե այդ ինքնաախտահարումների դեպքում ինչպես է նենգության իժը խոցում ներքին էությանը։ Ոչինչ չի կարող խափանել հետևանքները, քանզի պատճառն ու հետևանքը չափազանց մոտ են։ Ուրեմն միայն սրտի հրով կարելի է պաշտպանվել և մաքրել վարակը բերող ուղին։



    - - - - - - -



    366.


    Ինչպե՜ս են աղավաղում մարդիկ հոգեկան ուժերի հասկացությունը։ Մոռանալով, որ ֆիզիկական երևույթը միշտ էլ կարելի է բացատրել հոգեկան գործոնով, իսկ հոգեկան երևույթը ֆիզիկական միջոցով անհնար է հաստատել։ Երբ գիտությունից հանեցին բոլոր հոգեկան գործոնները, իհարկե, կտրուկ սահմանագծում ստացվեց սահմանափակի և անսահմանափակի վրա։ Այսպիսով, կարելի է ցույց տալ գիտնականներին, որ ոգուց, հոգեկան էներգիայից և տիեզերական հրից զուրկ գրքերը չեն կարող տալ այն գիտությունը, որն անհրաժեշտ է տալ մարդկությանը։ Այդպես սահմանազատումը նրա, ինչը գոյություն ունի հազարամյակներ՝ նրանից, ինչը ստեղծվել է հարյուրամյակներով, ի հայտ բերեց այն մոլորությունները, որոնք այդքան արագացրեցին մոլորակի կարման։
    Հետևաբար մարդկությունը պետք է մտորի, թե ինչպես հոգեկան երևույթները մերձեցնի ֆիզիկական աշխարհի հետ։ Հակառակ դեպքում հաստատված գիտությունն ու գրքամոլությունը կարող են հայտնվել դատարկ սեղանի վրա։ Հետևաբար աստվածային հուրը պահպանող արվեստի կենսականությունը մարդկությանը հագեցում է տալիս այն հրով, որը բոցավառում է ոգին և հագեցնում է բոլոր աշխարհները։ Ուստի ստեղծագործման գեղեցկության հրաշալի ջահերն այդքան արժեքավոր են մարդկության համար։ Մենք տեսել ենք, թե ինչպես արվեստի ստեղծագործությունները փոխակերպել են մարդուն, և աշխարհի ոչ մի գրքամոլություն չի կարող նման բան կատարել։ Այդպես Գեղեցկության և Խաղաղության Դրոշը միավորում է աշխարհը։ Այդպես ոգեստեղծագործումը հագեցնում է տարածությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 84 86-ից ԱռաջինԱռաջին ... 347480818283848586 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •