User Tag List

Էջ 75 75-ից ԱռաջինԱռաջին ... 25657172737475
Ցույց են տրվում 1,111 համարից մինչև 1,119 համարի արդյունքները՝ ընդհանուր 1119 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1111
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,238
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    852.


    Հետևաբար բոլոր տիեզերական դրսևորումները հագենում են փոխադարձ ձգողությամբ։ Չէ՞ որ տարածական հուրը կարող է հաստատվել լարված Մագնիսով միայն։ Հետևաբար այդ հոսանքները կարող են հաստատվել միայն տիեզերական ձգողությամբ։ Զգոն օրգանիզմը կարող է համահնչել տիեզերական կրակների լարվածությանը։ Հետևաբար ամեն նկրտող թրթիռ փոխանցք է ստեղծում տարածական հրի համար։ Եթե կապ է հաստատվում էներգիաների միջև, հաստատվում է կապ վերերկրյա և երկրային հոսանքների միջև։ Այդպես մեծագույն համաձայնեցում է ընկած Հրեղեն Հոգու հրեղեն ընկալման մեջ, ուստի Մենք այդպես հաստատում ենք տիեզերական ներդաշնակվածությունը։ Այդպես ամեն ինչ մտնում է կյանք։



    - - - - - - -



    853.


    Երբ ճշմարիտ ուղղությունը դեպի տիեզերական հուրն է նկրտում, հաստատվում է տիեզերական համադրություն։ Միայն երբ մարդը հասկանա, որ գործելակերպը կախված է խթանիչ ուժից, կհաստատվի նկրտման և ներքին հրի զարգացումը, քանզի առանց բարձրագույն սկզբունքների լարման անհնար է հարաբերականություն ստեղծել տիեզերական ուղղության հետ։ Ամբողջ անհամապատասխանությունը կախված է այդ անհավասարակշռվածություններից։ Ամեն դարաշրջան հագենում է տիեզերական կրակներով և մարդկային ընկալման հատկություններով։ Ուստի երբ ոգին չի հարադրվում տիեզերական կրակներին, ձևավորվում է հակառակ ընթացք։ Այդպիսով, մարդը հաստատում է իր կարման։ Անհամապատասխանությունը մոլորակի հիվանդությունն է։



    - - - - - - -



    854.


    Այդպիսով, միայն տիեզերական կրակների պատճառները կարող են հավասարակշռություն հիմնել, հետևաբար Մագնիսի հաստատած հոսանքները գիտենալն ուղղորդում է դեպի ճշմարիտ ստեղծագործում։ Մարդկության լարվածությունների մեծամասնությունը դեպի հակառակն է ուղղված։ Հետևաբար հրեղեն ոգու ամեն նկրտված ալիք լարվում է համապատասխանությամբ։ Ուստի կենտրոնների լարվածության դրսևորումը համապատասխանում է տարածական հոսանքների վիճակին։
    Մենք, մարդկության Եղբայրները, պնդում ենք, որ տիեզերական կրակները ենթարկվում են Հրեղեն Հոգու հրեղեն ընկալունակությանը։ Այդպես բոլոր հոսանքներն անցնում են կենտրոնների միջով։ Այդ պատճառով այդքան հզոր են Մեր բոլոր արարչագործությունները։ Այդ պատճառով այդքան հզոր է Մեր համախմբված Միությունը։ Հիրավի, Մենք հետևում ենք հավասարակշռությանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1112
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,238
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    855.


    Տիեզերական համապատասխանությունը լարում է բոլոր ստեղծագործ ուժերը, և երբ լարերը հնչում են համապատասխանաբար, տիեզերական լարումը կարող է հաստատել ստեղծագործական ձևը։ Հետևաբար երբ էներգիայի որակն ընկալվում է գիտակցաբար, կարող է շինարարություն հաստատվել։ Ուստի միայն համապատասխանության սկզբունքը կարող է իսկական նկրտվածություն տալ։ Չէ՞ որ միայն երբ էներգիայի որակն ընդունում է տիեզերական կրակների հատկությունները, բարձրագույն համապատասխանություն է հաստատվում։ Այդպես ամեն խթանիչ ուժի մեջ պետք է բարձրագույն համապատասխանության որակներ որոնել, և անտեսանելի աշխարհում է ամփոփված գործողության ամբողջ հզորությունը։



    - - - - - - -



    856.


    Այդպես համապատասխանությունը լարում է Հրեղեն Հոգու բոլոր կենտրոնները։ Ուստի այդքան զգոն է զգում օրգանիզմը բոլոր տիեզերական հոսանքները, հետևաբար պետք է խնայել առողջությունը։ Երբ տիեզերական հոսանքները տեղաշարժվում են, կենտրոնները զգում են յուրաքանչյուր թրթիռ, հետևաբար զգուշություն է անհրաժեշտ։



    - - - - - - -



    857.


    Տիեզերական ուժերի լարման ներքո ամենատարատեսակ ուժերը հագեցնում են ոլորտները։ Լույսի ստեղծագործումն այդպես լարում է համապատասխան էներգիաները, բայց մութն իր համար որոգայթներ է ստեղծում։ Չէ՞ որ միայն տիեզերական համապատասխանությունը կարող է գեղեցկություն ստեղծել։ Հետևաբար երբ մոլորակը հագենում է տեղաշարժի հրով, կարելի է սահմանել հաղթող էներգիաների որակը։ Այդպես ստեղծվում են տիեզերական էներգիաների հաստատումները։



    - - - - - - -



    858.


    Տիեզերական վերակառուցումը համապատասխանությամբ հաստատված համադրություններ է պահանջում։ Երբ ոգին արձագանքում է տիեզերական վերակառուցումներին, հիմնվում է կապ Տիեզերքի և մարդու միջև։ Հետևաբար երբ ոգին արարում է Տիեզերքի հետ միասին, հաստատվում է տիեզերական կապ։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է հաստատվել տիեզերական վերակառուցման մեջ։ Միայն համապատասխանության որակով։ Համապատասխանության որակն է շարժում տիեզերական արարչագործությունները, ուստի մարդկությունն այդպես հաստատում է իր ոգու առաջընթացի երևույթը։ Այդպես անսահման համապատասխանություն է հաստատվում։



    - - - - - - -



    859.


    Երբ հաստատվում է տիեզերական հիմնված հնարավորություն, բոլոր խոչընդոտները լարվում են։ Տարածությունը հնչում է տիեզերական կրակների լարումով, և այդպես լարվում են մութ ուժերը, ուստի այդքան վճռական են մարտերը։ Այդ պատճառով այսքան լարված են Մեր ժամանակները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1113
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,238
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    860.


    Տիեզերական վերափոխումն ամփոփում է իր մեջ բոլոր մարդկային նկրտումները։ Երբ տիեզերական վերափոխումը հագեցնում է մոլորակը, տիեզերական նկրտվածությունը լարում է ոգին։ Հետևաբար ուժերն այդպես խմբավորվում են ըստ բևեռների և վերափոխման շուրջ հագեցնում են ոլորտները։ Տիեզերական վերափոխումից անհնար է բացառել մարդկային նկրտումները։ Միևնույն խթանիչ ուժն առաջ է տանում բոլոր ուժերին, հետևաբար ամեն ոլորտ հագենում է տիեզերական վերափոխմամբ։ Այդ պատճառով մարդկային գիտակցությունը Տիեզերքի վրա տրտնջալ չի կարող։ Կյանքում ամեն ինչ ստեղծվում է տեղաշարժի և համապատասխանության սկզբունքի վրա, և անսահմա՛ն են համապատասխանության որակները։



    - - - - - - -



    861.


    Տիեզերական վերափոխման ներքո Տիեզերական Մագնիսին դեմ ընթացող մութ հոսանքների երևույթ է նկատվում։ Ամեն լուսավոր ալիք տանում է դեպի մութ ուժերի լարում։ Այդպես տիեզերական վերափոխման մեջ տեսանելի է Տիեզերական Կամքը։ Չարի դռնապանները տիեզերական վերափոխումը ներծծում են խեղդող գազերով։ Բայց տիեզերական վերափոխման մեջ Լույսի հզորությունը գլխավոր փոխակերպող կրակն է։ Այդպես Լույսն այրում է մութը։ Այդպես տիեզերական վերափոխումը կարող է հաստատվել Անսահմանության մեջ։




    - - - - - - -



    862.


    Տիեզերական Մագնիսի ձգողությունը տարածության մեջ մագնիսական հողմեր է հրահրում։ Նմանապես երկրային ոլորտն էլ հրահրում է ոգին ազատագրող էներգիաներ։ Եվ բոլոր երկրային էներգիաները տարածությանն են տալիս իրեն ուժերը։ Հետեևաբար յուրաքանչյուր դեռևս չդրսևորված էներգիա տալիս է իր հագեցումները։ Այդ պատճառով ոգին այդպես լարվում է Տիեզերական Մագնիսի հոսանքը որոնելիս և գործողության ուղեծիրը փոխադարձաբար վճռական է այդքան։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1114
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,238
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    863.


    Իրարանցումը, որը լարում է մոլորակային ուժերը, տիեզերական վերափոխում և հոգևոր առաջընթաց է հաստատում։ Ոգու ձգողությունը դեպի տիեզերական վերափոխում հրահրվում է գիտակցված նկրտմամբ։ Հետևաբար Տիեզերական Մագնիսի հետ ընթացող ամեն հզորություն պետք է հագեցնի տարածությունը տիեզերական վերափոխմամբ։ Տարածական հուրը լարում է կյանքի բոլոր երևույթներն ու բոլոր տիեզերական դրսևորումները։ Հետևաբար հրեղեն ոգուն առաջնորդում է շփումը Տիեզերական Մագնիսի փոխանցքի հետ։ Գործողությունների ոլորտները հագենում են Անսահմանության էներգիաներով։



    - - - - - - -



    864.


    Տիեզերական հրի լարին դիպչելը ոգուն նկրտում է տալիս. և կյանքի գործունեությունը լարվում է այդ կենսական հրով։ Այդ պատճառով հրեղեն Հրեղեն Հոգին զգում է բոլոր տիեզերական հանկարծաշրջումները և լարում է տարածական բոլոր թելերը։ Այդ պատճառով ձգողությունը դեպի բարձրագույնն այդքան վախեցնում է թշնամիներին։ Այդ պատճառով երբ Մեր էներգիաների ստեղծագործումը մտնում է կյանք, Մեր հակառակորդները լարվում են հակազդեցության մեջ։ Հետևաբար Տիեզերական Իրավունք է հաստատվում։



    - - - - - - -



    865.


    Տիեզերքի ստեղծագործումը տարածական կրակները մոտեցնում է մոլորակին։ Հոգևոր նկրտվածությունը պետք է լարի իր թելերը և ուղիներ գտնի դեպի տարածական կրակներ։ Հետևաբար ամեն արարչական հնարավորություն լարվում է մտքով։ Եվ երբ հաստատված է հոգևոր համահնչությունը, կարելի է մուտք գտնել դեպի տարածական կրակները։ Տարակշռությունը մոլորակի վրա տեղի է ունենում չգտնված մուտքի պատճառով։ Այդպիսով մոլորակի հիվանդությունը տարակշռությունից է։



    - - - - - - -



    866.


    Կենսագործունեությունը լարվում է ոգու նկրտված էներգիայով։ Միայն ոգու հաստատուն մագնիսը կարող է կյանքի կոչել ստեղծագործման հուրը, բայց մարդկությունն իր էներգիաները լարում է այն աստիճանների շինարարության վրա, որոնք ոչ միշտ են գնում Տիեզերական Մագնիսի հոսանքին համընթաց։ Հետևաբար հավասարակշռության կամ տարակշռության հաստատումը կախված է մարդկային ոգուց։ Այդպես ամեն տիեզերական աստիճան լարվում է ոգով և արարվում է հրի լծակով։ Այդպես կենսագործունեությունը մուտք է գործում Տիեզերքի ուղեծիր։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1115
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,238
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    867.


    Կենսագործունեությունը տիեզերական վերափոխումների նեքո լարվում է Տիեզերական Մագնիսի ընթացքով, հետևաբար այդքան տարատեսակ են բոլոր մարդկային ճիգերը։ Երբ Մագնիսի լարումը համահնչություն է հրահրում, ոգին գիտի իր նշանակումները։ Բայց երբ տիեզերական ուղեծիրը չի ճանաչվում ոգու կողմից, ուրեմն, իհարկե, հաստատվում է տիեզերական տարակշռություն։ Այդպես ամեն ոգի իր նվիրատվությունն է բերում. և պատասխանատվությունն ուղղության համար ոգու մեջ է ընկած։ Հետևաբար այդպես լարված են մութ և Լույս Ուժերը, և այդքան մեծ է մենամարտը, այո՛, այո՛, այո՛։



    - - - - - - -



    868.


    Բարձր մակարդակի վրա պետք է ընթանալ բոլոր բարձրագույն հաստատումների հետ համատեղ։ Բարձրագույն լարման ստեղծագործությունը կարող է տիեզերական ուժ հաստատել։ Տարածական լարի հետ շփումը հասանելի է այն ոգուն, որն ամրապնդվել է տիեզերական մտերմության մեջ։ Հետևաբար միայն տիեզերական գիտակցությունը կարող է նկրտել մարդկային ոգին։



    - - - - - - -



    869.


    Իհարկե, մութ ուժերի բոլոր լարումները հակազդեցություն են Լուսավոր Ուժերին։ Ուստի տարակշռությունը Տիեզերքում այդպես արտահայտված է մարտի հաստատմամբ։ Տիեզերական Մագնիսի հետ առնչվելը կարող է հագեցնել բոլոր նկրտումները, բայց միայն Լույսի Ուժերը գիտեն դեպի վերափոխում տանող հոսանքը, ուստի բոլոր հակադրություններն այդպես լարում են իրենց հոսանքները։



    - - - - - - -



    870.


    Տիեզերական լարումն արտացոլվում է բոլոր ոլորտների վրա. և մոլորակի վրա տեղի է ունենում ոգու վերամշակում։ Միայն մտքի հզորությունը կարող է լարում տալ ոգուն. և ոգու վերամշակումը կուլ է տալիս թույլերին, բայց հզոր է վերելքը Տիեզերական Մագնիսի հետ ընթացողի համար։ Ուստի տիեզերական ստեղծագործումը լարում է նկրտող որոնումները։ Այդպես ոգու վերամշակումը լարում է բոլոր շերտերը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1116
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,238
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    871.


    Տիեզերական վերափոխման հաստատումը լարում է բոլոր տարածական կրակները։ Տիեզերական կրակները որպես հիմք ընդունելը վերափոխմանը հոգևոր աստիճան կտա։ Տիեզերական կրակների ստեղծագործումը լարվում է մագնիսի սկզբունքով։ Հետևաբար Տիեզերական Մագնիսի ձգողության մեջ է ամփոփված ամբողջ տիեզերական ստեղծագործումը։ Տիեզերքի ստեղծագործումը կապված է տիեզերական կրակների լարման հետ. և մոլորակի հոգևոր հագեցումը կախված է տիեզերական կրակների նկրտումից։ Հետևաբար մարդկությունը լարվում է իր նկրտումներով և ազատ կամքն արարում է, հաստատելով տիեզերական նկրտվածությունը կամ հակադարձ երևույթը։ Այդպես, երբ մարդկության ոգին ձգվում է դեպի Տիեզերական Մագնիս, ուրեմն ոգու ճանապարհը գտնված է։ Այդպես ոգին նկրտում է դեպի Անսահմանություն։



    - - - - - - -



    872.


    Այդ պատճառով տիեզերական վերափոխումների ծանր օրերին այդքան լարված են մութ ուժերը։ Եվ երբ Լուսավոր Ուժերը մտնում են կառավարություն, Տիեզերքը հագենում է հակադարձ ազդեցություններով։ Այդպես Մեր Ուժերը հագեցնում են Տարածությունը, բայց մութերը փնտրում են իշխանության հասնելու ուղիներ։



    - - - - - - -



    873.


    Տիեզերական վերափոխումը լարում է բոլոր տարածական կրակները։ Հետևաբար յուրաքանչյուր կամք ենթակա է լարված ազդեցության։ Հետևաբար յուրաքանչյուր միտք փնտրում է ազդեցության ուղի, ուրեմն որակն իր հիմքում լարված որոնումների սերմ ունի։ Հետևաբար երբ միտքը լարվում է նկրտող Մագնիսով, կարելի է հետևանքի երևույթ հաստատել։ Այդպես Մագնիսից եկող, լարվածության հասած յուրաքանչյուր էներգիա ամենահզորը կլինի, քանզի Լույսը կլանում է մթին։ Այդպիսով բարեշրջման ստեղծումը կախված է նկրտող մտածողությունից։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1117
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,238
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    874.


    Էներգիայի որակը հագեցնում է յուրաքանչյուր գործողություն։ Ըստ գործողության հզորության կարելի է սահմանել էներգիայի լարվածությունը, բայց էներգիայի որակը ոգու սերմի մեջ է ընկած։ Եվ գործողության որակը բխում է նկրտման որակից։ Հետևաբար երբ հրեղեն խթանիչ ուժը լարում է ոգու ստեղծագործումը, էներգիայի որակը հասնում է հրեղեն լարման։
    Հետևաբար երբ ժողովուրդները ստեղծում են իրենц կարմայական հաստատումները, գործողությունների որակը հագենում է ոգու կարմայական նկրտմամբ։ Այդպես սեփական կարման ստեղծող ամեն ոգի քաղում է ոգու գանձարանից։



    - - - - - - -



    875.


    Երբ Տիեզերական Մագնիսը լարում է բոլոր ուժերը, Տարածությունը սկսում է հնչել։ Այդ պատճառով ամեն ուժ լարվում է լարված արձագանքի ընթացքով։ Տիեզերական նախաձեռնություններում այդքան կարևոր է գիտենալ Մագնիսի հաստատումը և հոգևոր նկրտումների էներգիայի որակը։ Բոլոր հոգևոր արարումները Տարածությանը նոտա են տալիս, այդ նոտայի վրա են հնչում բոլոր նուրբ օրգանիզմները։ Այդպես ոգու ստեղծագործական նոտան գործում է Տարածության մեջ։



    - - - - - - -



    876.


    Երկրային ոլորտներում կուտակվում են գազեր, որոնք օգնում են տիեզերական հողմերի իրականացմանը և հոգևոր տեղաշարժերին։ Հետևաբար երկրային ոլորտներն այդպես կուտակվում են տարբեր նկրտումներով։ Տարածությունը Մեծ Ճակատամարտի վա՛յրն է։ Հիրավի, չկա՛ մի տեղ, որը լիքը չէ հրեղեն կայծերով։



    - - - - - - -



    877.


    Ընդհանուր Բարիքի ամեն ալիք լարվում է Լույսի Ուժերով և հակազդություններով։ Լուսաստվերի երևույթը գոյություն ունի ամբողջ Տիեզերքում։ Այդ պատճառով Ընդհանուր Բարիքի ամեն ալիք տարբեր հոսանքներով հագեցում է հրահրում։ Այդպես ամեն նկրտող ալիք լարում է ստեղծագործական խթանիչ ուժերը, և մարդկության խնդիրն է, նկրտելով իր մտքերն Ընդհանուր Բարիքին, գտնել Տիեզերական Մագնիսի ուղղությունը։ Այդպես միտքն արարում է տարածականորեն։ Այդպես անսահման են բարեշրջման ուղիները։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 21.10.2021, 22:33:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1118
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,238
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    878.


    Տիեզերքի Ուղեծրում է բոլոր ստեղծագործական էներգիաների ձգողությունը։ Էներգիայի ամեն որակ իր նկրտվածությունն ունի, և կյանքը լարվում է այդ էներգիաներով։ Տարածությունը լցնող պայթյունները տեղի են ունենում անհամապատասխանությունների պատճառով։ Հետևաբար ամեն գիտակից էներգիա համապատասխանություն է տալիս։ Հետևաբար երբ Տիեզերական Մագնիսը կանչում է գործելու, ձգողությունը լցվում է Տարածության մեջ և հագեցնում է նկրտող էներգիաների բոլոր խթանիչ ուժերին։ Այդպես կյանքը նկրտում է իր հիմնական ձգողությունները։



    - - - - - - -



    879.


    Կյանքի երևույթը Տիեզերքում չի կարող գոյություն ունենալ առանց Սկիզբների տված կենսական ուժերի։ Իհարկե, Սկիզբների ուժերը ոգեշնչում են ուժերին։ Հետևաբար Աշխարհի Մոր Հզորությունը հագեցնում է ամբողջ տարածությունը։



    - - - - - - -



    880.


    Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը հավաքում է բոլոր լավագույն էներգիաները։ Էներգիայի որակը դեպի իր սերմն է հրապուրում համապատասխան էներգիաներ։ Ուստի Տարածության հագեցումն այդքան կախված է նկրտման որակից։ Չէ՞ որ ամեն խթանիչ ուժի հատկություն այնքանով է հաստատում գործողության երևույթը, որ հիմնական որակը նրա խթանիչ ուժը կդառնա։ Այդպիսով մարդկության միտքը կախված է խթանիչ ուժի նկրտումից։ Դեպի Տիեզերական Մագնիսի ստեղծագործման գիտակցում տանող միակ ուղին՝ նրա ամենանուրբ հրի հիմքում նրա ճանաչումն է։ Այդպես հաստատվում է Անսահմանությու՛նը։



    - - - - - - -



    881.


    Հետևաբար Մեր գործերի հիմքում նուրբ կրակն է ընկած։ Հետևաբար Մեր ստեղծագործական նկրտումը համընթաց է Տիեզերական Մագնիսին։ Մեր բոլոր Նախաձեռնությունները համընթաց են Տիեզերական Մագնիսին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1119
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,238
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    882.


    Իհարկե, միայն հանուն Ճշմարտության կարելի է լարել բոլոր ամենառազմաշունչ խթանիչ ուժերը։ Միայն հանուն Ճշմարտության կարելի է լարել ամենահագեցած կրակները։ Իհարկե, Մեծ Տիեզերական Ծրագրի գիտակցությունից բխող յուրաքանչյուր էներգիա դեպի իրեն է ձգում տիեզերական կրակները։ Ամեն գիտակից միտք ներգրավվում է Տիեզերական Ծրագրի Ուղեծիր։ Հետևաբար հանուն Ճշմարտության ամեն լարում պսակվելու է հաղթանակով։ Այդպես կառուցվում է Անսահմանությունը։



    - - - - - - -



    883.


    Տիեզերական արարչագործությունների կառուցման ներքո բոլոր արտաքին լուծումները լարվում են ներքին կրակներով։ Տեղաշարժերի դեպքում բոլոր ուժերը, որոնք պետք է հեռանան, լարվում են հաստատված հրին հատուկ որակով։ Չէ՞ որ ուժերը, որոնք մտնում են կյանք, իրենց կրակներով պետք է հագեցնեն ամեն արտահայտված հակադրություն։ Այսպիսով, փոխակերպման վրա է հիմնված ամբողջ տիեզերական արարչագործությունը, և Տիեզերքի ստեղծագործումն անսահմանորեն փոխակերպվում է։



    - - - - - - -



    884.


    Փոխակերպվող հրի առջև դիմակայել ոչինչ չի կարող, ուստի թշնամիները կառչում են վերջին սյուներից։ Հետևաբար Մեր փոխակերպող Ուժը ծագում է Տիեզերական Մագնիսից և բոլոր Մեր լարումները հաղթելու են Տարածության հագեցմամբ։ Այդպես արարում ենք Մենք։



    - - - - - - -



    885.


    Ամեն տեղաշարժվող հնարավորություն ենթակա է տիեզերական լարման։ Տիեզերքի Կամքը սնուցում է բոլոր լարված հնարավորությունները, և ամեն ալիք ներգրավում է բոլոր նկրտող էներգիաները, հետևաբար Մագնիսի շփումը Տիեզերական Ուղեծրի հետ տարածականորեն նոր էներգիաներ է ներգրավում։ Հետևաբար տիեզերական փոխակերպումը լարում է բոլոր ստեղծագործական ուժերը։ Միայն այդ մեծ Օրենքը կարող է շարժել բարեշրջումը։ Այդպես մեծ տիեզերական բարեշրջումն է ստեղծվում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 75 75-ից ԱռաջինԱռաջին ... 25657172737475

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •