User Tag List

Էջ 37 39-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 579 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #541
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"



    39.


    Իզուր է մտածել, որ այստեղ հեշտ է ինչ-որ բան կորցնելը, իսկ շատ ավելի դժվար է գտնելը: Կորստի հասկացության մեջ ինչ-որ ձեռքբերում է թաքնված: Ամեն ձեռքբերում քարշ է գալու ձեռքբերողի հետևից: Երբեմն անհնար է ազատվել նյութական և վերացական սեփականություններից: Հետևաբար խորհուրդ ենք տալիս ընդունել սեփականությունը նրա համար լիակատար պատասխանատվության հետ միասին: Այստեղից է բխում իրերի և մտածողության բարձր որակը: Ծանր է հետևից քարշ տալ վերապրուկների ցնցոտիները:
    Ինչպե՞ս վերացնել փոքրոգության և դավաճանության վերքերը: Աուրան անհնար է բուժել մայրու խեժով, պետք է վերքերն այրել ցնցումների կրակով և ցավն ընդունելու արիություն գտնել: Բայց ինչպե՞ս կծագի արիություն փոքրոգության ներքո: Փոքրոգությանը սարսափն է ցնցում, բայց սարսափը մեզ համար բացարձակապես պիտանի չէ:
    Ձեռքբերում մթերող, մտածի՛ր որակի մասին:



    - - - - - - -



    40.


    Պարգևատրման մասին մտածում է կույրը, սկսելով տեսնել, նա կապշեր ինքնապարգևատրումից: Առաջադիմելով գիտակցությամբ, մարդը շարժվում է ուրախությամբ լի, և պարգևի մասին միտքը նրան կվերադարձներ ստրկության: Բանն այն է, որ շատ են ստրուկները, և հատկապես, նրանք մտածում են ոգու ստրկությունը թաքցնել սառնարյուն անթափանցելիության տակ և թվացյալ հրաժարականով նրա, ինչ չունեն: Ամեն պարգևատրվող ստրուկ է: Բարեշրջումը կարող է կառուցվել միայն մեծապատրությունից և ինքնանվաստացումից զուրկ ազատ գիտակցությամբ:
    Ոգու մուճը լավագույն զենքն է հասանելու համար:



    - - - - - - -



    41.


    Գիտակցության լայնացման աստիճանների միջև գցված կամուրջները գոյություն ունեն անկախ ընթացիկ իրադարձությունների: Սխալ է սպասել ինչ-որ արտաքին համաստեղությունների, արևահյուսակի օձի աշխատանքն ինքնուրույն է ընթանում: Միայն մթնոլորտային երևույթների հանդեպ առանձնահատուկ զգոնությունն է ուղեկցում ներքին աշխատանքին: Շրջապատող մթնոլորտի խտացումը բարդեցնում է ներվային համակարգի աշխատանքը, այդ պատճառով հանգստությունն անհրաժեշտ է որպես բժշկական պայման:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #542
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    42.


    Պետք է տարբերել դեղամիջոցների երեք խմբեր՝ կյանք տվողներ, պահապաններ և վերականգնողներ: Մեր թշնամիներին թողնենք չորրորդ խումբը՝ ավերողներին: Առաջին ուշադրությունը դարձնենք կյանք տվողների վրա, քանզի նրանք առաջին հերթին ներվային համակարգի վրա են աշխատում: Ներվային կենտրոններն ու գեղձային արտահոսքերը կազմավորում են բժշկության ապագա ուղղությունը: Դրանց միջոցով մարդկությունը կմոտենա նրբագույն էներգիայի հայտնաբերմանը, որը պարզեցնելու համար առայժմ անվանում ենք ոգի: Այդ էներգիայի արտահոսքերը հայտնաբերելու երևույթը մշակույթի զարգացման մոտակա քայլը կլինի: Բույսերի մշակման մետաղազօտումը արմատների օգտակար արտաթորանքներ կտա: Հետևաբար պետք է մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել բուսական աշխարհի վրա: Ի դեպ, հետևեք բանջարեղենի և խոտաբույսերի սննդարարությանը՝ կլինեն անսպասելիություններ: Մարդկային սննդի անխտրողականությունը շշմեցուցիչ է, խոսում եմ որակի մասին:



    - - - - - - -



    43.


    Աշակերտը չպետք է լինի համակված և Ուսուցիչը՝ ստրկացնող: Այնինչ պահանջվում է Վերարքայության գիտակցում և գործողությունների համաձայնեցավծություն, ազատ կամքի համատեղումը Ուսուցչին ճանաչելու հետ: Սովորաբար շփոթմունքի մեջ են ընկնում թույլ մտքերը: Իհարկե, պայմաններն ու սահմանափակումները հակասում են ազատությանը նրա գռեհիկ իմաստով: Բայց նպատակահարմարության գիտակցումն ու կրթվածությունը ստեղծում են Ուսուցչի մեծ նշանակությունը: Ուսուցչի ըմբռնումն ընդունելը բարեշրջման առաջին դարպասներն անցնել կլինի: Պետք չէ Ուսուցչի հասկացության մեջ վերերկրային նախադրյալներ ներդնել: Ուսուցիչը կլինի նա, ով կյանքում լավագույն խորհուրդը կտա: Այդ կենսականությունը կհամակի և իմացությունը, և արվեստը, և Անսահմանությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #543
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    44.


    Մի ասա՝ չեմ հիշում, ասա՝ չկարողացա հետևություն անել: Մի զրպարտիր հիշողությունդ, այլ հայացք գցիր դիտարկելու անիմացության վրա: Մարդիկ ավելի շուտ վայր կընկնեն սանդուղքից, քան կհետազոտեն աստիճանները: Մի ասա՝ չգիտեմ, այլ ասա՝ իմանալ դեռ չեմ հասցրել: Ոչ տարիքը, ոչ առողջական վիճակը, ոչ կյանքի պայմանները չեն արդարացնում մեռելային "ես չգիտեմ"-ը: Կյանքի կորովը լրացնում է ճանաչելու պատրաստակամությունն ընդունելը: Մի ասա՝ ես որոշել եմ, այլ ասա՝ նպատակահարմար եմ գտնում: Հեշտ է խորացնել նպատակահարմարությունը, իսկ որոշումը փոխելն անարժան է:
    Գլխավորը, մի հրահրիր դժբախտություն այնպես համառորեն, ինչպես սովորաբար անում են մարդիկ:



    - - - - - - -



    45.


    Պետք է վճռականորեն ասել մարդկանց, որ Նոր աշխարհը մուտք է գործել կյանք: Պատրաստ չեն մարդիկ մասնակցություն ունենալ արարչագործման գործերում: Սխալ է մտածել, որ զավթումը համապատասխանում է Նոր աշխարհի խնդրին: Կլինի դա զավթում հողերի կամ մարդկաց դասերի, այն պատկանելու է հեռացող մտածողությանը: Բարեշրջման ընթացքում հնարավոր է մտածել միայն հնարավորությունների ազատության վրա հիմնված գիտակցության վերելքի մասին: Մարդկության զարգացման պահերի մեջ կարելի է գիտակցության հարստացման երևույթների ամբողջ դարաշրջաններ դիտարկել: Չթաքցնենք, որ հատկապես այժմ է մարդկության առջև բացվել հայտնաբերումների և լույսի խիզախումների գիրքը: Կոլեկտիվի տատասկների այդ հասուն պտուղները պատրաստ են բացահայտել իրենց սերմերը: Կարելի՞ է արդյոք ճեղքել այդ պտուղները զենքով, կամ սասանել վախեցնելով, կամ ընկճված փոքրոգությամբ, կամ զավթել դավաճանական խորամանկությամբ: Ոչ, միայն գիտակցության միասնությունն ու գիտության կառուցումը մարդկությանը նոր ռասայի նվեր կուղարկի: Դրան ոչ թե տիեզերական երևույթները, այլ մտքի ներուժը կխթանի:
    Բաց չթողնենք սահմանված ժամկետը, երբ մտքի կայծակները կարող են տալ աշխարհի որոշումը: Ոչ թե առաջարկում ենք մարդկությանն ուղղակի մտածել, այլ գիտակցել մոլորակի աստղաքիմիական պահը, երբ միտքը լարում է մթնոլորտն ինչպես քիմիական բաղադրիչ: Ընդ որում, քանի դեռ իմաստավորված չէ մտավոր արտահոսքի նշանակությունը, միտքը սայթաքելու է թերահավատների ճակատների վրա, իսկ պահը չի սպասում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #544
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    46.


    Ըստ որոշ նախանշանների կարելի է տարբերել վերընթաց և վայրընթաց ապրող ժողովուրդներին: Ժողովուրդը, որին դեռևս կարող է սպասվել վերելք, կմտածի հերոսի մասին, բայց զառամյալ ժողովրդին հերոսի հասկացողությունը ծանր բեռ և անպետք բան կդառնա: Թող որ այդ ժողովուրդը դեռևս ողողված է ոսկով, թող որ հուրհրում է նրա ինքնապարծությունը, բայց սխրանքը նրա համար այլևս անպարկեշտ կլինի: Գիտակցության քաղաքի պատերը լքել է խիզախումների դրսևորման հուրը:
    Ամեն ոք հիշում է երջանկության հետևից տնից հեռացած զավակներին, և բոլոր ժամանակների հեքիաթներն այդ զավակներին երջանկություն են տալիս:



    - - - - - - -



    47.


    Հաճախ մարդիկ դեմ չեն երազել օրգանիզմի հիմնական գործողությունների փոփոխման մասին: Սաղմի բեղմնավորման սկզբունքը, կամ նյութի քայքայումը, կամ մարմինների անկշռությունը, կամ կամայական նյութականացումն ինչպես նաև այլ ֆիզիկական նորամուծություններ քննարկվում են նույնիսկ կղերական շարադրանքներում: Թվում է, թե հնարավորությունների մտահորիզոնը պետք է աճի մանուկ հասակից և, ընկնելով ճշգրիտ ուսումնասիրությունների լաբորատորիա, պետք է ամրապնդվի, բայց, հատկապես այստեղ ռասայի անկատարելությունը խոչընդոտներ է դնում: Ճշգրիտ գիտությանը նվիրված խիզախ որոնողը փոխակերպվում է քաղքենու և սկսում է կրկնօրինակել պապենական սովորույթներին: Մենք տեսել ենք, թե ապստամբության կարմիր կրակն ինչպես է փոխակերպվել օջախի խեղդող ծխի: Մենք հաշվել ենք նախախնամությունների սանդղակի տակ վերաձևված լույսի դրոշները: Մենք համոզվել ենք, թե ինչպես են մաքուր շինությունները վերաշարվելվել շուկայի անվան տակ: Վեհերոտ տգիտությունը որոգայթներ է հյուսել և ամենից շատ վախեցել է հեռանալ փտող ոսկորների մամռակալած ափերից: Բարեշրջման ուսմունքը ցույց է տալիս, որ ռասայի փոխակերպման հետ մեկտեղ աճում է մարդկային երկչոտությունը: Բայց ժամկետը գալիս է, և լողալ չսովորածները ստիպված են համտեսել աղի ջուրը:
    Նայենք խիզախների թռիչքներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.07.2019)

  6. #545
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    48.


    Շտապ կերպով ճամփորդներին պետք է նախապատրաստել Ուսմունքի ըմբռնմանը: Կյանքի բարելավման ամենապարզ իրագործումը նրանց կօգնի անցնել արտասովոր ճանապարհով: Օգտակարությունը կբերի գեղեցկության որոնումներին: Հստակ կյանքը կհայտնաբերի նպատակահարմարության պահանջները: Հասարակ շարադրանքը իրագործելիության համոզվածություն կտա: Ինչպես ավելի հեշտ է, ինչպես ավելի արագ է, ինչպես ավելի օգտակար է, այնպես էլ կմոտենան: Անշղթայակապ մարդու խիզախումները վերացական չեն: Ծովից այն կողմ թռչող թռչնի խիզախությունը նշան է մարդկության համար, չնայած ոչ ոք ծիծեռնակին հերոս չի համարում:
    Այնուամենայնիվ օդափոխեք ձեր պահեստներն ու պատերը:



    - - - - - - -



    49.


    Կհարցնեն՝ ո՞վ է ձեզ իրավունք տվել խիզախել: Ասացեք՝ խիզախում ենք բարեշրջման իրավունքով: Բարեշրջման իրավունքը մեր սրտերի մեջ գրված է հրով: Վերելքի անվիճարկելիության ճշմարտությունը ոչ ոք չի խլի: Թե ամբոխի առջև, և թե միայնության մեջ մենք հավասարապես գիտենք մեր անքակտելի իրավունքը: Կարող ենք պնդել, որ միայն կույրը չի տեսնում բարեշրջման ուղղությունը: Իսկ երբ հստակորեն նշված է իմացության դուռը, ուրեմն դժվար չէ դուրս պրծնել մթից: Ուրեմն մի՞թե կարելի է խիզախումները որպես անլսելի հերոսություն հասկանալ: Մի՞թե խիզախումներն ամենօրյա հացկերույթ և ամեն մտադրության հագուստ չեն դառնա: Մի՞թե բանտի պատերը թափանցիկ չեն դառնա: Եվ մի՞թե խիզախողի համար չի տարրալուծվի գաղտնագրի դրոշմը: Խորհուրդ տալով խիզախել, Մենք ամենահեշտ ուղին ենք առաջարկում: Սիրտը գիտի այդ ճանապարհի ճշմարտությունը: Չի կարելի այժմ այլ ուղի մատնանշել:
    Խիզախումներ դրսևորեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #546
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    50.


    Ե՞րբ, վերջիվերջո, մարդիկ կհասկանան մտքի և խոսքի նշանակությունը: Այնուամենայնիվ մարդկանց համար շատ ավելի նշանակալի է պարկով ցածրարժեք սերմեր շաղ տալ, քան ցրիվ տալ ոչնչացնող խոսքեր: Ցանկացած կրծող կհավաքի սերմերը, բայց նույնիսկ Արքատն անկարող է ոչնչացնել մտքի և խոսքերի հետևանքները: Գնալով նավարկության, միայն ընտրովի իրեր են վերցնում, բայց խոսքը իմաստն ու հետևանքները հասկանալ չի ցանկանում: Մենք չենք վախեցնում, բայց ձեր ծոցից ելնող ծուխը մատնացույց անել կարող ենք:



    - - - - - - -



    51.


    Ճշմարիտ է հիշել, որ աշխատանքը Մեզ հետ միայն համաչափելիության և նպատակահարմարության ուղղվածություն ունի: Ճանապարհի դավաճանն ուղղակի զուրկ է այդ որակներից, և նրա ճակատագիրը նման է ծովը նետած կատվի ձագի:



    - - - - - - -



    52.


    Սենզարի բառարանում բացակայում է "զղջալ" բառը: Այն փոխարինված է ձեզ հայտնի արտահայտությամբ՝ գիտակից համագործակցություն: Խորհեք զղջում հասկացության կեղծ ճգնավոր բնույթի մասին: Ժողովրդի համար զղջման էությունն ամենից հեշտ կարելի է արտահայտել բժշկական օրինակի վրա: Փչացած մտածողության հետևանքով մարդը վնաս է հասցնում իր մերձավորին, բայց ոչ մտքերը, ոչ էլ խոսքերն այդ վերքը բուժել չեն կարող: Ստիպված ենք մի շարք համառոտ գործողություններով միացնել կտրված հյուսվածքները: Նպատակահարմարությունը վերականգնելու համար ստիպված ենք գիտակից համագործակցություն դրսևորել: Գործողության հետևանքն ապաքինել կարելի է միայն գործողությամբ: Ոչ մի բառացի պնդումներ, ոչ մի երդումներ նշանակություն չունեն: Իսկ ով հասկացել է սեփական տգիտությունը, թող ծածկի այն նրա իրական գիտակցմամբ: Տգիտությունը վերացնել կարելի է միայն գիտակից համագործակցությամբ: Վճարի դիմաց զղջացող մեղավորին բաց թողնելն արդյո՞ք ծանրագույն ոճրագործություն չէ: Աստվածությանը դրամով կաշառելն արդյո՞ք կռապաշտության առաջնային ձևերից ավելի վատ չէ: Այս սարսափազդու հարցը պետք է բազմակողմանիորեն լուսաբանել, այլ կերպ մարդկության սպիտակեղենը շատ է կեղտոտվել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #547
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    53.


    Նմանապես պետք է վերադառնալ կասկածի օձի թույնին: Կասկածի երկու տեսակ կա՝ մեկը բույն է հյուսում մթի մեջ, անշարժ ու փշոտ, մյուսը՝ միշտ սողացող, լպրծուն ու պտտան: Առաջինը սովորաբար պատկանում է երիտասարդությանը, երկրորդը՝ ծերությանը: Հիմքը ոչ այնքան վախն է, որքան բնավորության կեղծամտությունը: Վերհիշելով իրենց նախկին կեղծամտությունը, մարդիկ տեղի ունեցածին իրենց հատկություններն են վերագրում: Չնայած մարդը չի սիրում դիտարկել իրեն, բայց դատում է միշտ ելնելով իրենից: Փորձեք ջանալ բռնել կասկածի պոչը: Մի կապեք ձեր քայլն այդ բծավոր կապանքների հետ: Հիրավի, ավելի հեշտ է կրել օձին կրծքիդ վրա, քան պատատվել կասկածի վիշապով:



    - - - - - - -



    54.


    Հնարավորինս շուտ դրսևորեք Նոր աշխարհի գիտակցությունը: Լքեք ձեր վերհիշողությունները: Հետ նայելով, կարո՞ղ է արդյոք կառապանն առաջ ընթանալ:



    - - - - - - -



    55.


    Հենց այդպես. բաժանեք աշխարհը ոչ թե հյուսիսի և հարավի, ոչ թե արևելքի և արևմուտքի, այլ ամենուր տարբերեք հին աշխարհը նորից: Հին աշխարհը ծվարել է բոլոր աշխարհամասերի վրա, ու նաև Նոր աշխարհն էլ ծնվում է ամենուր առանց սահմանների և պայմանների: Հին և Նոր աշխարհները տարբերվում են գիտակցության մեջ, բայց ոչ թե արտաքին հատկանիշներով: Տարիքն ու պայմանները նշանյակություն չունեն: Կարմիր դրոշները հաճախ բարձրացվում են նախապաշարմունքներով լի հին աշխարհի ձեռքերով: Հաճախ միայնության մեջ Նոր աշխարհի փայլքերով լի սիրտ է բաբախում: Առանց ներողամտության մեր աչքերի առջև աշխարհն իրեն երկու կես է անում: Թող որ անփորձության ներքո, բայց խիզախումներով լի նոր գիտակցություն է աճում: Չնայած ունեցած փորձին, հին միտքը հուսալքվում է: Չկան ուժեր, որոնք կարող էին կասեցնել Նոր աշխարհի օվկիանոսը: Մենք ցավում ենք իր դարն ապրած գիտակցության իզուր վատնված էներգիայի մասին: Մենք ժպտում ենք նոր նվաճումները լայնացնելու իրավունքը գիտակցողների խիզախումներին: Յուրաքանչյուր սխալ, որը կատարված է Նոր աշխարհի համար, փոխակերպվում է համարձակության ծաղկի: Հին աշխարհը զմռսելու յուրաքանչյուր խորամանկություն սարսափի կղզու է վերածվում:
    Հին աշխարհը հրաժարվել է Աշխարհի Մորից, նորը սկսում է զգալ Նրա գեղատեսիլ ծածկոցը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.07.2019)

  10. #548
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    56.


    Ճշմարիտ է մեր մթնոլորտի ցածր շերտերում բռնի պարտադրված ալիքների վտանգի մասին դատողությունը: Միակողմանի գիտակցությունը կարող է աննախընթաց աղետներ բերել: Իրար բախված ճառագայթային և ձայնային ալիքները կարող են ծանր ուղեղային դրսևորումներ հրահրել: Դեպի ու՞ր ուրեմն ուղղվի գիտակցությունը: Իհարկե, դեպի իրական Անսահմանություն: Նշանակում է, ժամանակն է նյութի կոպիտ շերտերից անցնել նրբագույն էներգիայի հետազոտությանը:



    - - - - - - -



    57.


    Հիշենք Գրաալի լեգենդը: Ուսմունքին նվիրված Տիտուրելը ստացավ լույսի հզորությունը: Նրա ժառանգորդը հպատակվեց մթին և սկսեց արյունաքամ լինել անբուժելի վերքից: Լավագույն ժամանակները հիշեցնելու համար Տիտուրելի աճյունը բոլորին տեսանելի մի տեղ էր դրվել: Մեծ մեռյալի խոսքերը հաստատվեցին, բայց և այնպես, Ճշմարտության թասը հանգչեց: Պետք էր նոր հերոսի գալուստը, որպեսզի Տիտուրելի անարժան ժառանգորդի ձեռքից վերցնի Ճշմարտության թասը, և այդ ժամանակ փայլարձակեց աշխարհի կրակը: Այդ լեգենդը բավական հայտնի է Արևմուտքում, չնայած ի սկզբանե Արևելքում է ծագել: Չի՞ հիշեցնում արդյոք այն ձեզ մեզ ժամանակակից ինչ-որ վիճակ:



    - - - - - - -



    58.


    Կարելի է դրսևորել հիշողություն հերոսների մասին, բայց ամեն ժամ իր որոշումն է բերում: Ժայռերի մի մասի փլուզումը ոսկու նոր շերտեր է բացում: Մի՛ ավերեք օտար տաճարը, եթե նրա տեղն անմիջապես նորը կառուցել չեք կարող: Տաճարի տեղը դատարկ չպետք է մնա: Աստծո որակն արտահայտելու համար մարդկությունը բազմաթիվ անուններ է հորինել: Ամեն հասկացություն շարունակել է իմացության թելը: Արևելքում չկան դարպասներ, որոնց վրա դրոշմված չէ Բարձրյալ Ճանաչելիի Անունը: Հիրավի, առանց իմացության Արևելքի տարածք չես մտնի: Չմոռանանք, որ իր ճշմարտություններն Արևելքը քարերի վրա էր գրում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.07.2019)

  12. #549
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    59.


    Ուսմունքի ընդարձակությունը հակառակ համեմատական է գիտակցության աստիճանին: Որքան լայն է գիտակցությունը, այնքան կարճ է բանաձևը: Մերձավորների համար մեկ բառը և մեկ տառն էլ բավական է: Առաջին պատվիրանը որոտի է նման, բայց վերջինը լռության մեջ է արարվում:



    - - - - - - -



    60.


    Որքա՜ն մեծ է Աշխարհի Մոր խաղը: Նա մոտ է կանչում երեխաներին հեռավոր դաշտից. "Շտապե՜ք, երեխաներ, ցանկանում եմ սովորեցնել ձեզ: Ես ձեզ համար նածապատրաստել եմ Իմ սրատես աչքերն և բաց ականջները: Նստեք Իմ ծածկոցին, մենք սովորելու ենք թռչե՛լ":



    - - - - - - -



    61.


    Ճի՛շտ մտածեք շրջապատի վրա մարդկային ճառագայթումների թողած բազմակերպ ազդեցությունների մասին: Դրա համոզիչ օրինակը կարելի է տեսնել բույսերի և կենդանիների վրա թողած մարդու ազդեցության վրա: Տվեք մարդու ձեռքը մի բույս կամ կենդանի, և կարող եք նկատել այդ օբյեկտների վիճակների տարբերությունը և կյանքի էներգիայի ոչնչացման տիպերը: Ինչպես վամպիր հեծյալը ծծում է ձիու էներգիան, որսորդը՝ շան, կամ այգեպանը՝ բույսի: Պատճառը փնտրեք մարդու ճառագայթումների մեջ: Հետազոտեք և գրեք ոգու հիվանդության պատմությունը: Ակնհայտ ֆիզիկականն իր արմատները թաքցրել է վաղեմի կուտակումների մեջ: Խորհուրդ եմ տալիս սառնորեն վերաբերվել հիվանդ ճառագայթումներով մարդկանց: Սառը վերաբերմունքով բուժումն ավելի շուտ կամրապնդի նրանց: Սառնա-թերապիան պետք չէ որպես դաժանություն հասկանալ; չէ՞ որ Մենք հիշեցնում ենք ձեզ զգոնորեն բացել դուռն ամեն թակողի առջև:



    - - - - - - -



    62.


    Կարողացեք գիտենալ, որ մնացուկների աշխարհ միայն կուտակածն եք բերում: Անկարողությունն այդպիսին էլ կմնա: Կարելի է ցանկանալ ստանալ այն, ինչը սովորել եք ցանկանալ: Համարյա անհնար է ձեռք բերել գիտակցության նոր չափ, հետևաբար կուտակեք ձեր գիտակցությունը, որպեսզի հնամաշ հագուստներով ման չգաք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #550
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    63.


    Եթե Ուսմունքի մեջ նկատում եք կրկնողություններ, նշանակում է կարող եք գտնել նոր մանրամասներ կամ էլ ընդգծել կյանքում քիչ կիրառված որևէ հրահանգ:
    Պետք է հիշել, որ պրանայի կիրառման օգտակարությունը կարելի է տարածել մի ամբողջ կոլեկտիվի վրա: Պրանան կարելի է ընդունել ոչ միայն քեզ համար, այլև սեփական պաշարի մասը հոգեկան էներգիայի միջոցով կարելի է փոխանցել ուրիշներին: Հնում հիվանդ մարմնի ուժը պահպանելու համար նրան շրջապատում էին առողջները, բայց նման վամպիրիզմը մատնանշվել չի կարող: Կատարելապես այլ նշանակություն ունի գիտակցված փոխանցումը, կամավոր և բարյացկամ ոչ միայն մեկ անձի կողմից, այլ մի քանիսի միաժամանակ, եթե հղումները բաժանելու ունակությունը համեմատական է: Ստացվում է կարևոր փորձ, երբ նյութական բարիքը փոխանցվում է հոգեկան էներգիայով: Կշռելի նյութը փոխանցվում է անկշիռ էներգիայով; ոչ թե ներշնչանք, այլ կոնկրետ առաքում:



    - - - - - - -



    64.


    Մեր Եղբայրների հայտնությունները կարող են անձնապես լինել, բայց մշուշապատված դեմքերով: Եթե դեմքը մթագնված է, վստահ եղեք, որ տվյալ անձը խորասուզված է երկարաժամկետ փորձի մեջ, որն աչքերի սևեռակայում է պահանջում: Եթե կանացի մարմինն ունի քողարկված դեմք, ուրեմն հայտնությունն Աշխարհի Մորն է վերաբերվում:



    - - - - - - -



    65.


    Եթե հասարակ մի մարդ ձեզ հարցնի. "Որո՞նք են Ուսմունքի խնդիրները": - Ասացեք: "Որպեսզի դու լավ ապրես": Պետք չէ ծանրաբեռնել նրան բարդ դատողություններով: Թող նրա ամբողջ էությունը համակվի գիտակցությամբ, որ Ուսմունքն ամբողջովին հոգ է տանում նրա կյանքի բարելավման մասին: Պատասխանատվության հասկացությունը հետո կգա: Առաջինը՝ ազդարարեք ուրախություն և կյանքի բարելավում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (18.07.2019)

  15. #551
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    66.


    Կարելի՞ է արդյոք աշխարհների զարգացման ճշմարտությունը բացել մարդկանց, եթե սննդի հարցն անգամ դեռևս հաստատուն չէ՛: Այդ հարցում պետք է խուսափել չնչին վերացականությունից անգամ:



    - - - - - - -



    67.


    Ինչպե՞ս արթնացնել նվիրվածությունը: Նպատակահարմարությամբ: Ինչպե՞ս բարելավել որակը: Հարգանք ցուցաբերելով վարպետությանը: Ինչպե՞ս արթնացնել արդյունավետությունը: Գեղեցկության ցանկությամբ:



    - - - - - - -



    68.


    Պատվիրեք երեխային նկարագրել, թե Նոր Երկիրն իրեն ինչպես է պատկերանում: Հենց այդպես կարելի է հետևել չտեսնվածի դրսևորմանը: Երազի իրականացման համար խթան ստեղծելը լավագույն հանձնարարությունն է երեխաների համար: Հետո պատվիրեք նկարագրել գրանիտի մի սովորական կտոր: Դա հնարամտության համար կլինի: Հնարավոր է, քարը նրան պատկերացում կտա հեռավոր աշխարհների ամրոցների մասին: Սովորականից կարելի է գեղեցկության կայծեր կորզել:



    - - - - - - -



    69.


    Դուք շատ անգամ կլսեք առօրյա կյանքի բանաձևը՝ ես հեռացա և հետո եկա: Այդ դեպքում կարողացեք ասել. "Քանի՜ հնարավորություններ եք կորցրել ձեր պարի ժամանակ": Չկա հաշիվ նրան, թե իր անձնական թռիչքներից որքանն է մարդկությունը կորցնում: Հեռանում է կասկածներով և մոտենում է ինքնասիրությամբ: Այդ նշանավոր ներքին աշխատանքը պատրույգի մուր է հիշեցնում: Հետուառաջ այդ քայլերթի բուն պատճառը թաքցնելու կարողությունը կարող է փայլեցնել հատակը, բայց ներբանների բշտիկները ցավալի բուժում կպահանջեն: Ամեն հեռացողի հարցրեք՝ ո՞րն է նրա դժգոհությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #552
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    70.


    Հարկ է միակողմանի գիտակցությունը տարբերել միակողմանի էներգիայից: Երբեմն Ուսուցիչը միակողմանի էներգիա է կիրառում, որպեսզի հոգու շարժում ձեռք բերի որոշակի ուղղությամբ: Դրանից չի հետևում եզրակացություն անել, որ Ուսուցչի գիտակցությունը միակողմանի է:
    Կարողացեք թաքցնել գիտակցությունը, երբ պետք է արագընթաց նետ առաքել: Միայն թերուսներն են փորձում պատուհանի գոգին գոռոզության չորացած ճյուղեր շարել: Ում տունը լի է իմացությամբ, նա մտքի պատառ կտրելուց չի վախենում:
    Միատեսակ սերմեր ցանելն ուժեղ բերք է տալիս, բայց առավել հզոր են բուժիչ սերմերի բաղադրություննրը՝ նրանք կծառայեն ոգու պայթյուններին:



    - - - - - - -



    71.


    Ճշմարիտ է մտածել, որ մագնիսական ուժերը փոխանցքեր են մոլորակների միջև: Աշխարհների միջև շփման ուսումնասիրությունը պետք է տեղի ունենա մագնիսական ալիքների փոխանցքերով, բայց, իհարկե, հոգևոր գիտակցությունը չպետք է մոռացվի:



    - - - - - - -



    72.


    Վերջապես, սովորեցի՞ք դուք արդյոք ուրախանալ խոչընդոտներին: Կարո՞ղ ենք արդյոք Մենք համոզված լինել, որ թվացյալ խոչընդոտը տասնապարկում է ձեր հնարամտությունը: Կարո՞ղ ենք արդյոք Մենք հաստատել ձեզ որպես հաղթանակող զինվորներ: Կարո՞ղ ենք արդյոք ցույց տալ ձեզ օգնության նետը, գիտենալով, որ դուք կբռնեք այն ընթացքի մեջ: Կարո՞ղ ենք արդյոք Մենք ձեզ հետ միասին Նոր աշխարհի խոսքն արտասանել: Կարո՞ղ ենք արդյոք Մենք հասկանալ, որ հանուն ստեղծագործման գեղեցկության այրված է հնության հագուստը: Կարո՞ղ է արդյոք Աշխարհի Մայրը ձեր դետքին վստահել Լույսի գործվածքը: Կարո՞ղ է արդյոք "Առյուծը"* սլանալ ձեզ օգնության: Կարո՞ղ է արդյոք Լույսը լուսավորել ձեր արահետը: Հաղթանակը թակում է ձեր դուռը: Ի վերջո, կարո՞ղ եք արդյոք դուք տրվող Ուսմունքն ուղղորդել ձեր վրա: Կարո՞ղ ենք արդյոք վստահել ձեզ նշանները ձեր վրա կրելու համար: Կարո՞ղ ենք արդյոք ձեր վրա ուղղել կատարելագործման ճառագայթը: Կարո՞ղ ենք արդյոք երաշխավորել ձեր հեռատեսության մասին: Կարո՞ղ ենք արդյոք Մենք ստեղծել ձեր ինքնաըմբռնման պատվարը: Կարո՞ղ ենք արդյոք Մենք ուրախանալ ձեր ուղու աներկբայությամբ: Կարո՞ղ է արդյոք Աշխարհի Մայրը ձեզ անվանել արդարներ: Կարո՞ղ է արդյոք "Առյուծը" ձեր տան պահապանը դառնալ: Կարո՞ղ է արդյոք Լույսը շողալ նոր սանդղակների վրա: Բացե՛ք ձեր դռները:


    - - - - - - -
    *
    Հավանաբար նկատի է առնվում "Անապատի Առյուծ" հասկացողությունը, որը հոգևոր կատարելության հասյալների բարձրագույն աստիճաններից է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #553
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    73.


    Դուք գիտեք, որ 11.000 ոտնաչափ բարձրության վրա աստրալ մարմինը հատուկ որակ է ձեռք բերում: Նմանապես ամեն բարձրություն նշանակություն ունի յուրաքանչյուր մարմնի համար: Դուք կարող էիք նկատել, որ 7.000 ոտնաչափ բարձրության վրա մարդը կարող է քչացնել իր ուտելիքի քանակը, և այդ պահանջը քչանում է աստիճանաբար և 16.000-ի դեպքում արդեն նկատելի տարբերություն է տալիս: 9.000-ից հետո խորհուրդ չեմ տալիս օգտագործել գինի, սուրճ, պղպեղ և այլ համեմունքներ: 17.000 ոտնաչափից հետո նույնիսկ թունդ թեյը ցանկալի չէ: Սննդի քչանալուն հետ մեկտեղ փոքրանում է նաև քնելու պահանջը, կարելի է համարել վեց ժամից ոչ ավելի, իսկ 20.000-ի վրա չորս ժամն էլ բավական է: Այսպիսով հասկանալի է, որ մեծ բարձրությունների վրա կարելի է համարյա չքնել, և սննդի հարցն էլ լրիվ այլ չափանիշներ է ստանում:
    Անհնար է ընդունել ձեր ամենօրյա վալերիանի կաթիլներն ու համեմունքները: Իհարկե, բարձրության վրա վնասակար է պահպանել ցածրավայրերում անհրաժեշտ սննդի քանակը: Սարերը լավ են որպես ցածր երկրային պայմաններից դուրս հանող սկիզբ: Բարձունքներում կարելի է զգալ ելք երկրի սովորական պահանջներից: Իհարկե, եթե նույնիսկ աստրալի համար 11.000 ոտնաչափ բարձությունն ունի նշանակություն, ուրեմն երկրային մարմինների համար ամեն հազար ոտնաչափը հատուկ պայմաններ է բերում: Անուղղելի սխալ կլիներ լեռնային պայմանները փորձել արհեստականորեն հանգեցնել երկրային սովորույթներին: Հիշեք սա և կցեք:



    - - - - - - -


    74.


    Ամեն մի թաղանթ իրականության աղավաղիչ է: Կարելի է լարել ամբողջ հեռատեսությունը, որպեսզի հասնես կեղծ պատկերացման հնարավորինս քիչ աստիճանի: Ամեն տեսանելիություն, ամեն ինքնաբերականություն, ամեն միտք իրենց կարծեցյալ երանգներն են սփռում:



    - - - - - - -


    75.


    Մենք պատրաստ ենք ցանկացած հոգևոր արյունապղծության: Մարդիկ հեշտորեն իրար են խառնում անմիակցելի տարերքների էլեմենտները: Նրանք համադրում են հուր-հորը ջուր-դստեր հետ և երկիր-մորը օդ-որդու հետ: Եթե սերունդը մոխրանա, նրանց պետքը չէ, պատասխանատվությունը նրանք կդնեն երկրային "Հոր" վրա:
    Անհնար է ընտելանալ մարդկային մտակառուցվածքների թեթևամտությանը: Միայն հոգևոր գիտակցությունը կհուշի, թե որտեղ են էլեմենտներն անհամադրելի: Մարդիկ տարբերվում են ոչ միայն ըստ ճառագայթման, այլև ըստ իրենց տարերքների հիմքի: Հիմքն անսասան է մնում: Հատկապես ըստ տարերքների են լավագույն համակցությունները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.07.2019)

  19. #554
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    76.


    Շտապենք, շտապենք դեպի Ուսուցչի հասկացությունը: Շրջապատենք նրան նվիրվածության պատով և այդ կերպ կշրջապատվենք ամրոցով: Թափառումներից հետո կհասկանաք, որ որտեղ հաջողությունն է՝ այնտեղ է Ուսուցիչը, որտեղ պարտությունն է՝ այնտեղ դավաճանությունն է: Որտեղ պարտությունն է, այնտեղ մենք հնար ենք գտել ծռել, և պոկել, և ոչնչացնել նպատակահարմարության ուրվագծերը: Պարտության մեջ մենք երես ենք թեքել օգնության փորձառու նետից: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ վտանգի ժամին կարտասանենք Ուսուցչի Անունը: Կարո՞ղ ենք արդյոք վկայակոչել Ուսուցչի Անվան մասին: Կարո՞ղ ենք արդյոք գտնել Ուսուցչի հանդեպ երախտապարտության բարձրագույն ուրախությունը: Կամ կխորհե՞նք երբեմն, թե Ուսմունքն ինչու է քիչ համակերպված մեր սովորություններին: Ինչի՞ց է մեր անգործունեությունը վրդովված Ուսմունքով: Ո՞րն է մեր քնի ինքնաարդարացման արթնանալու պատճառը:
    Մեր Համայնքում երախտապարտությունն ու նվիրվածությունը ծաղկում են ուրախությամբ: Եթե Մեր ակնակիցը տեղեկացներ, որ հանուն Ուսուցչի աշխատակիցը զոհաբերել է ինչ-որ բան, դա Մեզ կստիպեր զրկվել նրա համագործակցությունից: Մեր աշխատակիցները կարող են համատեղել և տալ:
    Երբ փոխանցեք Մեր Ուսմունքը, մի ճչացեք հրապարակներում, բայց ժպտացեք անցորդներին: Եկվորը կգիտակցի Ուսուցչին, բայց որսվածը կկրծոտի շղթաները: Իսկ Մենք ուրախություն ենք սպասում և ընդունում ենք միայն նվիրվածության սքանչելի ծաղիկը: Շտապե՛նք գիտակցել Ուսուցչին:
    Ամրապնդեք հաջողությունը, ամրապնդեք ուրախությունը, ամրապնդեք շարժման ըմբռնումը, մի կողմ թողեք հին աշխարհի մտքերը: Չեմ հոգնի պնդել այդ:



    - - - - - - -



    77.


    Գիտեցեք, որ Միջազգային Կառավարության անդամակիցներն ու աշխատակիցները պետք է ենթարկվեն Հրամանագրերին: Վերջին անգամ դառնանք դեպի Մորիան, դեպի Մեր Վերջնագրի պատմական իրադարձությունը: Մարդկությանը նախազգուշացման այդ դարավոր ավանդույթը կատարվում է լիակատար բարյացկամությամբ, դա է հիմնական պայմանը, հակառակ դեպքում դեսպանի դերն ազնիվ և համոզիչ չի լինի: Սեն-Ժերմենը Լ.-ի հետ խոսում էր բարյացկամորեն, նույն կերպ Մորիան դիմեց թագուհի Վիկտորիային; Իսկ Լ.Մ.-ը Մեր Հրահանգը ճշգրիտ փոխանցեց: Եթե զինվորին ասում են՝ այս սարը մերն է, նա ընդունում է հրամանը, հակառակ դեպքում կորչում է Կառավարության իմաստը:
    Իր առաքելությունից հետո Սեն Ժերմենը հիվանդացավ: Դա տեղի ունեցավ մի աշխատակցի անկարգապահ մտածողության պատճառով: Զգուշացեք անկարգապահ մտածողության կործանիչ ազդեցությունից: Մտածեք միայն նոր ձևերի մեջ: Ձեզ խնդիրներ տվեք կյանքի հարցերի կոնկրետ լուծումներով: Համարեք օրը կորած, եթե Նոր աշխարհը չեք իմաստավորել:
    Մի բարդեցրեք ձեր շնչառությունը տիեզերածնությամբ, երբ հաղթահարում եք երկրի բարձունքները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. #555
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    78.


    Անհնար է ուշադրությունը թեքել գրանիտի բջջի քայքայումից, երբ այդ դրսևորումը հասնում է անողնաշարավորների բջջի հետ համեմատությանը, - համարյա նույն զարկերակն է:



    - - - - - - -



    79.


    Ու՞մ կարելի է ամենախիզախը համարել: Թերևս, պստլիկ թիթեռնիկին, որը ենթարկվում է նույն մթնոլորտային պայմաններին, ինչ առյուծը: Ուսմունքի դրսևորումները դիտարկեք փոքրերի վրա, պայծառացման փոթորիկը նրանք հաճախ մեծերից ավելի լավ են տանում:



    - - - - - - -



    80.


    Եթե կարելի է պնդել քարի մտքի առկայությունը, ուրեմն մտքի ինչպիսի՜ մաքուր ծիածան է լցնում տարածությունը: Պետք է ընտելանալ գիտակցությանը, որ գոյություն ունեցող ամեն ինչ համակված է մտքով: Այս ոչ վերացական և կշռելի երևույթն, իհարկե, մնում է էներգիայի հասկացության սահմաններում, բայց պահպանում է բարեկեցության գիտակցության ներուժը: Բույսերի զգայունակությունը դեռևս վերջերս սահմանափակվում էր բնազդով, բայց բնազդի հետազոտությունները վերագրում են այն մտքի տարածքին, այստեղից էլ հետազոտությունները թե վեր են տանում, և թե վար: Մարդակերպների սովորական սխալ է սա, որոնք մտածելու բացառիկ իրավունքը վերագրում են իրենց: Ամենատարրական օրինակների վրա կարելի է ցույց տալ, թե մարդկային միտքը որքան է տարանջատված տարիքով, դիրքով և ժողովրդով: Հենց մարդկանց մեջ երբեմն կարելի է զարմանալ մտքի թույլ սաղմերով: Բայց փոխարենն անանուն, տարածական մտքերը վեհացնում են ոգին:
    Դուք գիտեք, որ ձևափոխված ռադիոն կարող է որսալ տարածական մտքեր, և միտքն էլ, որպես նյութ, կարող է փոխադարձաբար սնուցել և աճել:
    Խորհեք մտքի երևույթի վրա, գիտակցեք նրա տարածումը և ուրախացեք մտքի լաբորատորիային, որն իրար է միացնում հանքակտորից մինչև Անսահմանության բջիջների նախասկիզբները:
    Մագնիսական ալիքը, էլեկտրականության կայծը և միտքը՝ այս երեք ժամփորդները դիմավորում են դեպի Անսահմանություն ձգտողին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 37 39-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •