User Tag List

Էջ 54 54-ից ԱռաջինԱռաջին ... 4445051525354
Ցույց են տրվում 796 համարից մինչև 805 համարի արդյունքները՝ ընդհանուր 805 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #796
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    666.


    Վերարքայությունն օրինականորեն հաստատվում է Տիեզերքում: Երբ Տիեզերական Մագնիսն ամենից վեր է դասել բարձրագույն Հզորությունը, ուրեմն այդ օրենքը հիմնված է տիեզերական հաստատման վրա: Ինչպե՞ս ուրեմն չկիրառել Բարձրագույն Հզորությունը, որն առաջ է տանում մոլորակը: Չէ՞ որ միայն Միտքը կարող է ուղղորդել Տիեզերական Մագնիսը: Հետևաբար ամեն ինչի մեջ լցված Տիեզերական Միտքը լարում է բոլոր էլեմենտները: Ըստ իրենց ներուժի տարբեր էներգիաներն իրենց նշանակություններն են զբաղեցնում Տիեզերքում, իրենց տեղը հաստատելով աճող հզորության աստիճաններում: Այդպես էներգիայի ներուժը նրան առաջնայնություն է տալիս կամ ավելի ցածր աստիճան: Այդպես էլ բարեշրջման մեջ սահմանված են մարդկային ոգու աստիճանները, և Տիեզերական Մագնիսը լարում է ոգու հատկություններն Անսահմանության մեջ:



    - - - - - - -



    667.


    Չէ՞ որ Տիեզերքում նկրտման կենտրոնն ապրում է Վերարքայության սկզբունքով: Տիեզերքը գործում է հաստատված հզոր կենտրոնի հանդեպ ձգողականությամբ: Այդպես Վերարքայության ամեն գործողության մեջ տիեզերական սերմը հանդես է գալիս որպես նկտրման որակ, հառնալով որպես առաջնորդող սկզբունքի գիտակցության դրսևորում: Տիեզերական ստեղծագործումը ներդաշնակ էներգիաներ է կուտակում: Այդ սկզբունքն այնքան անվիճարկելի է, որ դառնում է որակ, որն անհրաժեշտություն են անվանում: Այդ անհրաժեշտությունն, իհարկե, հաստատվում է Վերարքայության սկզբունքով: Այդ սկզբունքով է հագեցած ամբողջ Տիեզերքը: Այդ ոգին, որը հագեցնում է բոլոր տիեզերական դրսևորումները մոլորակի վրա, իհարկե, հաստատվում է Բարձրագույն Գիտակցությամբ: Այդ պատճառով մարդը, լինելով Տիեզերքի մասնիկ, չի կարող անջատվել այդ սկզբունքից: Երբ տիեզերական ստեղծագործումը հագենում է Գիտակցությամբ, այդ ժամանակ Անսահմանության յուրաքանչյուր դրսևորում նույնպես հաստատվում է այդ նույն սկզբունքով:



    - - - - - - -



    668.


    Դեպի գիտակցության լայնացում տանող բոլոր սկզբունքերից ամենահզորը Վերարքայության սկզբունքն է: Ամեն արտահայտված տեղաշարժ արարվում է Վերարքայության սկզբունքով: Ու՞ր կարող է ճանապարհվել ոգին առանց Առաջնորդող Ձեռքի: Ու՞ր կարող է նայել աչքը և դառնալ սիրտն առանց Վերարքայության: Ե՞րբ է Վերարքայի Տվող ձեռքը հաստատում ճակատագրի ուղղությունը; ե՞րբ է Վերարքայի Տվող ձեռքն ուղղորդում տրված լավագույն ժամկետը, և ե՞րբ են բարձրագույն էներգիաներն ընդունում ամենամոտավոր կերպարանքները: Այդ պատճառով է ոգու սերմը հագենում Վերարքայի տիեզերական ճառագայթով: Երբ ամենահզոր սկզբունքն իր մեջ ամփոփում է հրի ներուժը, ուրեմն որպես բարձրագույն սկզբունք հաստատվում է Վերարքայի Ոգու մաքուր կրակը: Ուրեմն հիշենք մեր հոգևոր Ուղեվարներին: Ուրեմն հարգենք Վերարքայության օրենքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #797
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    669.


    "Ինչպե՞ս ուրեմն, Վեհապետ, տարածենք Քո Ուսմունքը: Ինչպե՞ս ուրեմն, Վեհապետ, գտնենք նրանց, ու սահմանված է Քո Խոսքն ի կատար ածել:
    Եվ որպես հիշեցում ասաց Վեհապետը.
    Փնտրում էր ճգնավորը, թե ու՞մ տա Հայտնությունը: Եվ դուրս հանեց նա ձեռագիրը և դրեց խաչմերուկին: Թող Բարձրյալն Ինքը որոշի, թե ով է լինելու գտնողը:
    Եվ անցավ մի աղջնակ և ձեռագրի մեջ փաթաթեց իր հացը: Բայց ճգնավորը պատրաստեց մի ուրիշ ձեռագիր և նորից դրեց ճամփաբաժանին:
    Եվ անցավ մի առևտրական և ծածկեց ձեռագիրն իր եկամտի հաշվարկի թվերով: Բայց ճգնավորը չէր հոգնում դնել հաջորդ ձեռագիրը, և այդպես մինչև գործերի վերջը և մինչև օրն իր վերջին:
    Իսկ երբ Վեհապետը հարցրեց նրան. "Ինչպե՞ս դու բաժանեցիր Ուսմունքը", - նա պատասխանեց. "Ես չէ, որ պետք է դատեմ, թե թռչուններից որ մեկն է գծագրվածներից լավագույն բույնը հյուսում:
    Այդպես էլ չգիտենք, թե ով ձեռագիրը կպատռի, ով կտա մոռացության, իսկ ով կդնի այն իր բարձի կողքին, որպեսզի ամրապնդի նրա վրա իր հիմքերը:
    Չեմ կարծում, թե տալով աշխատությունն այդ ինձ անծանոթների օգտագործմանը, ես սխալ եմ վարվել":
    Եվ հաստատեց Վեհապետն Ուսմունքի տարածումն առանց անձնականացման, առանց անհամբերության, առանց նյարդայնանալու և սպասումների:
    Այդպես տվեք նաև դուք, առանց դատելու, թե ում եք տալիս, առանց կայացնելու ամեն օրվա դատավճիռը:
    Տար, թռչնակ, Ուսմունքը և թռիչքի պահին վայր դիր այն օջախի առջև, որտեղ ապրում են և նախատեսման մեջ գիտեն ստացումը:
    Ուսմունքը տարեք ճամփաբաժան:



    - - - - - - -



    670.


    Տվեք այս գրերն անանուն, որպեսզի ինչ-որ մեկն անկյունից չգոչի շահամոլ ազդեցության մասին: Կշարունակենք Հրեղենք Հոգին, երբ օգտագործված կլինեն առաջարկված Ցուցմունքները:
    Շատ միջոցներ և առաջարկություններ են հետևում կրակներին տիրապետելուց հետո: Ինչպես Անսահմանությունը, անսահմանափակ է հրի տարերքը: Նրա հատկությունների ուսումնասիրությունը կյանքի ուրախությունը կկազմի:
    Հրի որակները կիրառելը հավասարազոր է սխրանքի՛:
    Հրեղեն Յոգան ավարտվեց: Հավելումները կլինեն հաջորդ մասում, կլինեն փորձեր և դիտարկումներ հրեղեն ծաղկի ծլարձակման և աճի վրա:
    Կիրառեք մաքուր նկրտու՛մ:



    - - - - - - -



    * * *


    Տրված է Րիգ-Վեդաների պատգամները պահպանող Մեծարգո Նագերի լճից սկիզբ առնող
    Բրահմապուտրայի դաշտավայրում:
    "Ծաղկի վարսանդի նման չորս վերջույթների վրա դրեցի Ես Հրեղեն Յոգայի հիմքերը:
    Ես ամրապնդեցի Հրեղեն Յոգան Իմ ներբանների սյուներով և Ձեռքս առա Քարի կրակը:
    Ես տվեցի Քարը նրան, ով Մեր որոշմամբ կոչվելու է Մայր Հրեղեն Հոգու, քանզի նա նվիրաբերեց իրեն տարածական Հրի փորձարկմանը:
    Այդ Հրի շիթերը դրոշմվել են Քարի վրա արևի դեմքի առջև մեծ թռիչքի ժամանակ: Կայծերի մառախուղը ծածկել էր Ձյուների Պահապանի կատարները,
    երբ Քարն իր հրեղեն ճամփորդությունը կատարեց հարավից հյուսիս դեպի Պահպանվող Դաշտավայր":




    ՎԵՐՋ ՉՈՐՐՈՐԴ ԳՐՔԻ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #798
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՏՈՐ 1


    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ




    1930





    =========


    Հաղորդակցվելով Հրեղեն Հոգուն, մենք անբեկանելիորեն դեպի Անսահմանություն ենք սլանում:
    Ամենահագեցնող տարերքը դեպի հեռավոր աշխարհներ է տանում:
    Անհնար է մեկ գրքում արտահայտել այդ անսահման վեհությունը:
    Սկզբում պետք է կազմավորել Անսահմանության գիտակցումը:
    Ինչպես սլացումն է հաղթահարում տարածությունը, այնպես էլ գիտակցությունը կբերի Անսահմանության:
    Ոչ թե սարսափը, ոչ թե շփոթմունքը, այլ հուզմունքն է շրջապատում Լույսի ապարանքները մուտք գործողին:
    Ուրեմն անհապաղորեն, առանց նահանջելու, լսենք Զարթոնքի ձայնը և սլանանք դեպի շեմը Փոխակերպմա՛ն:
    Կարելի է ստանալ հաջորդ Դարպասի բանալիները, բայց նախ պետք է ամրապնդել ոգին
    Անսահմանության մեծության գիտակցման վրա:


    ==



    Տալիս ենք "Անսահմանություն" գիրքը:
    Գործնակա՞ն բան է արդյոք խոսել Անսահմանության մասին, եթե այն անհասանելի է: Բայց չէ՞ որ այն կա. և ամեն մեծ բան, եթե նույնիսկ անտեսանելի է այն, այնուամենայնիվ ստիպում է մտածել ուղիներ դեպի նա: Այդպես էլ այժմ պետք է ուղիներ մտածել դեպի Անսահմանությունը, քանզի այն կա և այն սարսափելի է, քանի դեռ իմաստավորված չէ: Բայց նույնիսկ Երկրի կյանքում կարելի է մոտեցնել և կոփել ոգին անդունդն ընդունելու համար:
    Նաև շատ բան մենք չգիտենք, բայց և այնպես հաղթահարում ենք մեր անգիտությունը: Ու նաև, եթե նույնիսկ չենք հասկանում Անսահմանության նշանակությունը, կարող ենք իմաստավորել այն որպես անխուսափելի, և այդ պատճառով հատկապես հիշարժան մի բան: Բացի այդ, ուրիշ էլ ինչի՞ վրա կոփենք մեր մտադրությունների և գործերի համաչափելիությունը: Հիրավի, Անսահմանության հետ համեմատ, մենք գիտակցում ենք մեր վշտերի և տոնակատարություների չափերը:
    Ու նաև հիմա, հատկապես, հարկ է հավասարեցնել պետությունների մտածողության սահմանագծերը, և այդ պատճառով հիշեցումն Անսահմանության մասին առանձնապես նշանակալի է, երբ ստի դատողություններ են գնում:
    Ուրեմն ցույց տանք Անսահմանության ճառագայթների շողարձակումը, ուր սլանում է ոչ միայն ոգին, այլև քարերը, ասես թե համադրելով բարձրագույն արարումը ցածր մարմնի հետ: Բայց Հավերժության հողմի մեջ թե քարը և թե ոգին անկշիռ են, քանզի ներգրավված են միևնույն մագնիսի մեջ: Մագնիսի հասկացությունն ինքը մեծացնում է ձգողականությունը, կուտակելով այն ուժերի լարվածության կիզակետում: Այդ նույն հողմերը հաղթահարում են տարածությունը, և դուք չգիտեք, թե որ ոլորտներից է ձեզ հասել անբաժանելի էլեկտրոնը՝ Տամասի և Թերոսի միջնամարմինը:
    Մտածեք, թե որքան եք հասկանում և վերարտադրում Իմ լեզուն ձեր բարբառով: Նաև հասկացեք ձեր փոխադարձ զգացմունքները և բացատրեք դրանք ձեր սրտի լեզվով: Ըմբռնման և կարեկցանքի այդ լեզուն կբացի Անսահմանության առաջին Դարպասները:

    - - - - - - -
    * Տամաս
    - Նյութի, իներցիայի կամ տգիտության հոմանիշն է: Ավելցուկ, ինչից պետք է ազատվել:
    ** Թերոս - Շարժման ոգու կամ լույսի հոմանիշը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.05.2020)

  5. #799
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ


    1.


    Մարդկությունն անհանգստացած է կորցրած հոսանքներով, բայց Երկրի տեղաշարժն ու տիեզերական հանկարծաշրջումները բացատրում է երկրաբանորեն: Բայց ի դեմս նրանց շարադրանքների ակնհայտության փաստը աշխարհի առջև դրսևորում է Անսահմանությունը և հրեղեն, ստորերկրյա, վերերկրյա հոսանքների երևույթը: Վերերկրյա ոլորտների ճառագայթները կարող են խոցել Երկրի կեղևը և մոլորակի ցանկացած մասում հզորացած մագնիսականացում հաստատել, հրահրելով ստորգետնյա հոսանքներ:
    Ձեր աստղագետները ուշադրության են արժանացնում միայն լուսատուների չափումները, բայց հրեղեն ճառագայթների և Անսահմանության մասին գիտությունը որքա՜ն կհարստացներ մեր էությունը: Նույնիսկ աչքի՛ ճառագայթն է արարում և խոցում: Եվ ժամկետը սկսում է մոտեցնել մոլորակն Անսահմանությանը; և այդ պատճառով հետևեք երկրային հանկարծաշրջումներին: Բայց մոլորակային մարմինների մեծությունը կարևոր չէ, քանզի Անսահմանությունից եկող տիեզերական ճառագայթների հաճախականությունը մեր հարաբերականության, ձեր հոգեկան էներգիայի և ոլորտների կոպերացիայի հետ միասին կարող է ստեղծել երկրային արքայություն, հավասարազոր բարձրագույն աշխարհների ոլորտներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #800
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.


    Այնտեղ, որտեղ երկրաբանների համար վերջանում է Երկրի կեղևը, Մեզ համար սկսվում է: Ներծծված ձեր գործերի արտահոսքերով և մարդկության մտածողության մթի բյուրեղներով հագեցած, այդ կեղևն իրենից քարից ավելի պինդ դիմադրություն է ներկայացնում: Բայց մտքի անխոնջ նկրտման դեպքում, որպես նեղ մամլակ ձեր Երկիրն իր մեջ առած այդ ամուր ոլորտը կարող է վերանալ ինչպես թեթև գոլորշի: Մի՞թե չենք հալեցնի այդ կուտակումները, երբ հնարավորություն ունենանք ընտրել Անսահմանության թելը կամ կուտակումների այդ կույտը:
    Մի՞թե գիտակցությունն այդքան դժվարությամբ է գնում դեպի այն աղբյուրը, որի շիթերն անսպառ են: Մի՞թե այդքան պինդ են խոչընդոտները, երբ Ուսմունքն ասում է՝ դյուրի՛ն է բարձրացնել ապագայի վարագույրը: Որոշե՛ք ընդունել ձեր կյանքում, որ Մեր ազդեցություններից օգտվելու ունակությունը ոչ թե միայն ձեր բացականչություններն ու հաստատումները լինեն, այլ թող ձեր ոգին ասի. Վեհապետի իմաստությունը՝ հեռավոր աշխարհների ու՛ժն է: Անսահմանության հուրը և Աշխարհի Մոր աստղի փայլքը մեզ են հղում մեր գոյության հաստատու՛մը:
    Եթե ընդամենը մեկ տարածական միտք կարող է վեր հանել ժողովուրդներ և երկրային կլիշեի մեջ դրոշմված մեկ տարածական միտք կարող է մոլորակին տալ արժեքավոր գիտելիք, կհակաճառե՞ն արդյոք դարերի իմաստությունը ավազահատիկների պես բաժանողները, որ արևը լուսավորել է երեկ, բայց վաղը նրա ճառագայթների հոսքը կսպառվի:
    Հիրավի, խորհուրդ եմ տալիս համակվել Անսահմանության գիտակցմամբ: Պրանան հզորույթամբ է հագեցած, ջանացեք քաղել նրա նվերնե՛րը: Մի շնչով կարելի է հաղթահարել դարերի աշխատանքը, բայց մի հերքող հայացք կարող է ջնջել դարերի դրսևորած ուրվագծերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #801
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.


    Մարդկության մեջ ապրում է հասկացություն, որը կատարելապես օտար է Տիեզերքին՝ դատարկության հասկացությունը: Ինչպե՞ս կարող է ձեր մոլորակի հրեղեն կառուցման բարեշրջման աշխատանքը սահմանափակվել դատարկությա՛մբ: Դժվար չէ պատկերացնել, որ նույնիսկ ամենափոքր նախաձեռնությունն ունի իր առավելագույն բեղմնավորումը: Ինչպե՞ս ուրեմն Անընդգրկելիությանը թույլ չտալ ֆիզիկական փոփոխությունը դրսևորել: Մի՞թե կարելի է նսեմացնել երևույթը: Բարդության հասկացությունը չի նշանակում Անբացատրելիություն; բայց պատկերացրեք ձեզ, որ երկրայինը փոխակերպվում է ավելի բարձրի: Չկա ավարտ դեպի վեր նկրտմանը: Նշանակում է, դժվար չէ պատկերացնել շարունակելիության երևույթն ամենում և բոլոր տարածքների մեջ: Մի՛ սահմանափակեք երևույթները:
    Դժվար է գիտակցել, որ տարածական հրի թելը ձգված է Անսահմանության մեջ, բայց սքանչելի է միտքը նրա, ով առնչվել է այդ արտասովորությանը: Մարդկությունը նույնիսկ չի կարող պատկերացնել հանգչողականության երևույթը, բայց դուք գիտեք, որ կրակների բռնկման ամեն հանգչում վերերկրային ջահեր է վառում: Օգուտը կամ վնասը՝ այդ դուք, մարդիկ եք նախասահմանում: Ինչպիսին առաքումն է, այնպիսին էլ ստացածն է: Կարելի է Ճառագայթող առաքումների անձրև ստեղծել, բայց նաև կարող եք տարածությունը հագեցնել մարախով՝ այդպիսին է մտքերի և տարածության համագործակցության օրենքը:
    Միտքը, համարեք, ինքը արարիչն է: Ուրախությունը՝ մարդկության առջև բացված Մեր Հրահանգների դրսևորումը նախաձեռնելու գիտակցումն է:
    Երբ մենք հրաժարվենք տգիտությունից, այդ ժամանակ կհասկանանք Անսահմանության ամբողջ գեղեցկությու՛նը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #802
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.


    Մարդկային գիտակցությունը կարելի է ուղղորդել դեպի անկառավարելի և անգիտակից մտքերի կառավարումը: Բայց այն ժամանակ, երբ այսքան շատ են քաոս ծնող մտքերը, չափազանց շատ տալը դժվար է: Զգայիմացության զարգացումը կօգնի մարդկությանը: Երբ զգայիմացությունը հուշի, թե որտեղ է քաոսը, իսկ որտեղ Անսահմանությունը; երբ զգայիմացությունը տարբերի տիեզերական երևույթը կամայականից, այդ ժամանակ մարդկությունն իմացության բանալին կրողը կդառնա: Գիտությունը նախատեսել է հեռադիտակ, Մենք դա գնահատում ենք, բայց զգայիմացության հեռադիտակն Անսահմանություն է թափանցում: Ձեր հեռադիտակին ծախսեր են անհրաժեշտ, ձեռնարկություններ, բայց դրսևորելով Մեր ապարատի զգոնությունը, ամենուր եք ներթափանցում:
    Անգիտակցական մտքերի կառավարումը Անսահմանության տարածքի հասկացություն է տալիս: Անսահմանափա՛կ է մտքերի հոսքը: Հիրավի, ասում եմ՝ անսահմանափա՛կ են լուսատուների շիթերից եկող հնարավորությունները: Լուսատուները տեսանելի և անտեսանելի ոլորտներում պայքարում են Ճշմարտության հաստատման համար: Ճառագայթները կարող են ապաքինել; ճառագայթները կարող են արարել; Ճառագայթները կարող են, վահանի նման, պահպանել; ճառագայթները կարող են դրսևորել "թասի" հուրը:
    Հաճախ ճիչեր եք լսում, տնքոցներ՝ որտեղից են բորոտությունը, պատուհասը, ինչու՞ է գեղեցկությունը մթագնված ծուռ ժպիտով: Խեղճ մարդկություն, Մենք համարում ենք, որ հիվանդություններին դուք եք ծնունդ տվել: Բարեշրջությանն այդքան հապաղումներ պետք չեն: Վերելքի սանդուղքն այդքան ավելորդ աստիճանների կարիք չունի: Մեր վահանին պետք չէ, որ դուք իրեն ընդունեք, բայց Մեր վահանը ձեզ պե՛տք է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (24.05.2020)

  10. #803
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5.


    Մտածե՞լ եք արդյոք ապագա մոլորակների ոգու մասին: Հնարավո՞ր է արդյոք, որ ամենը ձեզանով սկսվում և ձեր հետ ավարտվում է: Ավարտվու՞մ է արդյոք յուրաքանչյուր ընթացք: Աշխարհների շղթան անվերջանալի է: Այնտեղ, որտեղ մի մոլորակը փոշիանում է, ծնվում է մեկ ուրիշը: Ճշմարտությունը պայքարում է մահվան հետ, և այնտեղ, որտեղ թերահավատներն ասում են վերջ, Մենք ասում ենք՝ սկի՛զբ: Դրսևորված բարեշրջման ճանաչումը Ճշմարտության հաղթանակ է տալիս: Կմիանա՞նք արդյոք հաղթանակի տոնին: Կփակե՞նք արդյոք մեր թասերը դատարկ: Կմերժե՞նք արդյոք գիտակցության հզորության առաքումները: Երբ ասում եմ՝ ընդունեք դրսևորված ճառագայթները; երբ ասում եմ՝ լցրեք իմացության թասը; երբ ասում եմ՝ զգայիմացությամբ ուրվագծեք ձեր լավագույն ստեղծագործումները; երբ ասում եմ՝ ուժն իմացության անսահմանության մեջ է, - նշանակում է բաց ականջ դրեք տիեզերական մրրիկներին: Նշանակում է, փնտրեք Փոխատի փայլքը: Նշանակում է, արտահայտեք ոլորտների երաժշտության ըմբռնումը:
    Ձեր մոլորակի վրա Մենք Մեր հավատարմատարն ունենք: Նա ուղարկված է ձեզ, որպես ականատես տիեզերական երևույթների, որպես կրողն Իմ հանձնարարությունների, որպես գալիքի ձեր մարգարե: Այդ պատճառով է, որ քավատարների հասկացությունն այդքան կենսական է: Հատկապես համոզիչ է փորձի հասկացությունը: Մարդկությունն առանձնապես պետք է սովորի բարձրագույն ոլորտներից եկող և Երկրի վրա ապրվող ապրումների վրա:
    Հիրավի, ունեցեք թե՛ բարձրագունը և թե՛ ցածրը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #804
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.


    Անսահմանության ըմբռնումը մարդուն Երկրից չի կտրում: Նոր հնարավորությունների բացահայտումը մարդուն Երկրից չի կտրում: Յոգերի Սամիամի* մասին ասվածը մտացածին երևույթ չէ, այլ տիեզերական ուժերի հաստատման երևույթի գիտական հարցադրում:
    Դեղամիջոցների մեջ մետաղի լայն կիրառումը Հնդկաստանում տարածական հրի հետ հաղորդակցվելուց է գալիս: Յոգերի գիտակցությունը կապի մեջ է լուսատուների հետ: Կյանքի օրոք կարելի է ստանալ ոլորտների ազդեցությունը: Մամլակներ են հանդիսանում մարդու վերաբերմունքն աշխատանքին և մտքերի ընթացքը փոխելու ցանկության բացակայությունը:
    Մի՞թե պատգամել են Վեհապետները, որպեսզի Տիեզերքի նշանակությունը նսեմացվի կարճ բոլորաշրջանի ձեր մարդկային ըմբռնմամբ: Ըմբռնման լայնությունը հնարավորությունների ուղեծիրն է գծում: Բոլորն իրենց գոյության սնունդը Պրանայի, Տիեզերքի դրսևորված ուժի միևնույն սկզբնաղբյուրից են ձեռք բերում: Կարիքի հաստատումը շատ հեշտորեն եք ընդունում, նույնպիսի հեշտությամբ ընդունեք նաև ճառագայթների հոգեկան ազդեցությունը: Երբ համաձայն Մեր Հրահանգների ձեր ամբողջ էությամբ ընդունեք դարերի իմաստությունը, այդ ժամանակ դժբախտությունների փոթորիկը կջախջախվի լույսի պատի վրա: Ձեր հնարավրությունների աստիճանը կախված է Վահանն ընդունելուց կամ հերքելուց:
    Տարածական հրի այն աստիճանը, որը բացելու է ճանապարհը դեպի հեռավոր աշխարհներ, մի՛ մերժեք, նրա մեջ է հիմնված ապագայի վահանը: Ամպերի երևույթը, հողմի և անձրևի երևույթը մոլորակի ոռոգումն է, բայց տիեզերական ուժերի հաստատման հասկացությունը չի կարող դիտարկվել միայն որպես մթնոլորտային դրսևորումներ:
    Գիշերվա շեմին Լույսի հոսանքներ չեն հայտնվում, վառե՛ք ջահերը:

    - - - - - - -
    * Յոգերի Սամիամ
    - նրանց կողմից հոգևոր և ֆիզիկական ուժերի լիակատար հավասարակշռության հասնելը, ներքին "Ես"-ին տիրապետելը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #805
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,511
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7.


    Ոգո՛վ ընդունեք Անսահմանության հասկացությունը: Ամրապնդե՛ք գիտակցության մեջ Անսահմանությունը: Լայնորեն կիրառեք ամբողջ միտքը: Ամենուր է դրսևորված տարածական հրի այդ լծակը: Ամբողջ անսահման գիտակցության մեջ գործում է Վեհապետների Ձեռքը, և դուք նույնպես նկրտում կիրառեք: Կա՞ մի տեղ, որտեղ Անսահմանության հուրը չի բնակվում: Ելնելով հավերժ հոսող սիրո տեսանկյունից, մի՞թե արարչի հասկացությունը հաստատված չէ զգայիմացությամբ: Մեզ ցույց է տրված խորհրդանիշը՝ սիրո բանալին: Մի՞թե Հավերժության և Տիեզերքի գործունեության մեջ ամփոփված չէ անսահմանափակ աշխատանքը: Մի՞թե հիմնված չէ մարդկությանն օգնելու Մեր նկրտման հավերժ կենդանի միջուկը:
    Հավերժ շարժվող, հավերժ նկրտող, հավերժ ձգտող դեպի վեր, հավերժ կանգնած դետքին, Ճշմարտությունը հաստատող, Աշխարհի Մոր սքանչելի թելը որպես անսահմանափակ գեղեցկության զրահ պատկերող, տգիտության մութը խոցող, աստղերի փայլքը խոստացող մարդկության բնակավայրեր՝եկեք, ուրեմն, ասելով. "Աշխարհ, ցանկանում եմ վերցնել քո բոլոր նվերները: Ցանկանում եմ լցնել նվաճումների թասը: Ցանկանում եմ, Վեհապետ, Իմաստության Պատգամների Քո թասը ըմպե՛լ":
    Թույլ տվեք ցուցաբերել Մեր հզորությունը, տալ Ձեռք օգնության: Ձգողականության օրենքը ճանաչել են բոլորը: Այդ հասարակ պայմանը կյանքում ինչու՞ չեք կիրառում: Ուրախությունը մագնիսական ուժով տարածությունից կարող է ուրախություն ներգրավել: Բայց մթի միտքը ծանր ամպերի կուտակումներ է ծնում: Մտքի ձգողության ճշգրտության երաշխավորություն ենք Մենք տալիս:
    Ոչ հոգևորի կողմ մարդկության ուղղվածությունը բարեշրջումը չի արագացնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 54 54-ից ԱռաջինԱռաջին ... 4445051525354

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •