User Tag List

Էջ 65 65-ից ԱռաջինԱռաջին ... 15556162636465
Ցույց են տրվում 961 համարից մինչև 973 համարի արդյունքները՝ ընդհանուր 973 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #961
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    327.

    Տիեզերական Մագնիսի ձգողության գիտակցությունը նկրտող էներգիաներին դեպի ստեղծագործում է ուղղում: Ձգողության հատկությունն իրար է կցում նկրտող էներգիաները և համակցությունն այնքան է համապատասխանում նկրտմանը, որ կարելի է պնդել, որ ձգողությունն ու բաղադրությունը համապատասխանում են: Երբ էներգիաները ընթանում են դեպի իրենց սերմը, այդ ժամանակ կապ է հաստատվում Լուսատու Նյութի հետ: Արտահայտված Մագնիսի բաղադրությունն ու միացումը էներգիաների հետ կանչում են տարածության մեջ պարունակվող հոսանքներ: Տիեզերական հոսանքների առատությունը տալիս է անընդմեջ շղթա, որը բոլոր կենսական դրսևորումները միավորում և ամփոփում է իր մեջ: Այդպես Տիեզերքում ամեն ինչ խմբավորվում է իր կենսական սերմի շուրջ և կենսական ամեն ինչ ուղղվում է դեպի իր սերմը: Եվ անսահմանափակ շրջապատի մեջ ապրում է սերմը, որպես իր շրջապատի կենտրո՛ն:



    - - - - - - -



    328.


    Բոլոր մոլեկուլները շարժվում են ըստ ձգողության, բոլոր տարածական կրակները շարժվում են ըստ ձգողության: Տիեզերական սերմը դեպի իրեն է ձգում բոլոր հյուլեները: Իհարկե, յուրաքանչյուր հյուլե՝ սերմ է, բայց գոյություն ունեն տիեզերական սերմեր: Այդպես ամեն Լուսատու դեպի իր հողմային օղակներ է ձգում էներգիաներ և հագեցնում է նրանց իր ճառագայթներով: Այդ պատճառով տարածական հուրը միատարր չէ, այլ ունի տարբեր լարումներ ու հատկություններ:
    Պտույտի ժամանակ Լուսատուները ձգում և իրենց ուղեծիր են ներգրավում էներգիաները, այդ պատճառով Լուսատուի ստեղծագործումը հագեցնում է Տիեզերքին: Ոգու սերմի հատկությունը հաստատվում է ամբողջ Մանվանտարի ընթացքում և Լուսատուի հետ նույնական էություն է կազմում: Իհարկե, մոնադան հագենում է նաև Լուսատուներով, քանզի նա ոգու սերմն է:



    - - - - - - -



    329.


    Հողմային օղակների շարժումը սահմանվում է Տիեզերական Մագնիսի ձգողությամբ: Նկրտող Տիեզերական Մագնիսի ձգողության ուժը հաստատումն է բոլոր տիեզերական էներգիաների: Երբ հողմային օղակները հագենում են ստեղծագործական խթանիչ ուժով, այդ ժամանակ էներգիաների նկրտումը դեպի դրսևորում համեմատական է ձգողության հզորության աճին: Այդպես ոգին սերմի մեջ համապատասխանում է այն ուժին, որը նրան հագեցնում է: Ուղղության և հագեցման միջև նույնությունը հաստատվում է Մագնիսով: Այդպես նույնանման
    Սերմի էներգիաների միջև փոխնկրտումը կազմում է այն էությունը, որը հաստատում է ստեղծագործման լարումն ու դրսևորումը: Ոգու սերմն ու տարածության հուրը հաստատում են իրենց փոխադարձ ձգողությունը: Այդպես Տիեզերական Մագնիսն անընդմեջ հագեցնում է Անսահմանությու՛նը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #962
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    330.


    Ոգու սերմը Լուսատուի մագնիսացած հզորության մասն է կազմում: Հաստատված, արտահայտված էներգիան ճեղքող ճառագայթները լարում են նրա հատկություններն իրենց նկրտմամբ, այդ պատճառով ոգու սերմն իր մեջ ունի յուրաքանչյուր խթանիչ ուժ, որը Լուսատուն պարունակում է: Էներգիան, որը համակցվում է Մագնիսի նկրտմամբ, համադրությանը զարգացում է տալիս: Եվ ուրեմն, երբ ճառագայթի ստեղծագործումը հագեցնում է իր տարածությունը, այդ ժամանակ դեպի կյանք նկրտող օղակի էներգիան ձգում է այլ էներգիաներ, և Լուսատուի համադրությունը կենսական խթանիչի հետ հզորություն է տալիս ոգու սերմին: Այսպես ամփոփենք սերմերը կյանքի կոչող օրենքը:



    - - - - - - -



    331.


    Էներգիաների համակցությունը լարված Մագնիսի հետ ցույց է տալիս ստեղծագործման ուժը: Տիեզերական արտահայտված ստեղծագործման վրա կլանում գոյություն չունի, կա միայն էներգիաների միավորում նոր համակցության մեջ: Այդպես կարմայական աստիճանների միջով անցումը լարում է տարբեր հատկությունների զարգացումը, և ստացվում է արտահայտված նկրտող գործունեություն: Հետևաբար ոգու սերմը ստեղծում է դեպի բարեշրջում նկրտող ամեն օղակի ուրվագիծը: Բայց ամեն ոգի չի կարող բարձրագույն աստիճանին հասնել գործունեության հետ չներդաշնակված կուտակումների պատճառով: Այդպես ոգու սերմը հարաբերվում է Տիեզերական Մագնիսի հետ, բայց ֆիզիկապես չի հասցնում հաղթահարել իր անկատարելությունները: Այդպես անկատարելության երևույթը կարող է քավվել նկրտմամբ: Եվ ոչ թե կլանում Անսահմանության կողմից, այլ ճանապարհ դեպի Անվերջանալիությու՛ն:



    - - - - - - -



    332.


    Սերմի շուրջ կուտակվող էներգիաներն ըստ Մագնիսի ձգողության նկրտում են դեպի Լուսատուի արտահայտված ճառագայթը, և ճառագայթի հատկությունն, իհարկե, սերմին է փոխանցում իր ներուժը, այստեղից էլ հարազատությունը սերմի և Լուսատուի միջև: Տարածական հուրը տարբերվում է ըստ իր լարման և ճառագայթի գույնի որակի: Այդ հիմնական որակները հաստատում են արտահայտված էներգիաները, որոնք իրար են կապում Տիեզերական Մագնիսի հետ համադրվող տարբեր հոսանքներ: Այդպես Մեր Լուսատուն լարում է այն հոսանքները, որոնք հոսում են բարեշրջման հետ ներդաշնակված: Իհարկե, նոր ռասա հավաքող ճառագայթները ուղղորդում են դեպի նոր աշխարհ և, իհարկե, խոցում են ամենն, ինչ չի հարաբերակցվում բարեշրջման հետ: Եվ Մեր Լուսատուն, իհարկե, զարգացնում է նոր ռասայի ի հայտ գալու սկզբունքները, այդ պատճառով տարածական կրակներն այդքան լարված են ընկալվում Հրեղեն Հոգու կողմից: Երբ Ուրանը լարում է ճառագայթները, հաստատվում է նոր աստիճան: Շատ հայտնագործություններ, շատ տեղաշարժեր, շատ խանգարմունքներ, դեպի բարձրագույն էներգիաների ուսումնասիրությունը նկրտող շատ հետազոտություններ; հոգեկան էներգիաների ուսումնասիրության շատ զարմանահրաշ փորձեր; ճառագայթի հատկության և տարածական ճառագայթումների ուսումնասիրություններ, - այսպես մարդկությունը կամրապնդվի նոր որոնումներում: Մեր Լուսատուի ճառագայթները լավագույն սանդղափուլ են պատրաստում մարդկության համար: Այո՛, այո՛, այո՛: Այդպես ճառագայթի վերելքն անխուսափելի տեղաշարժ է տալիս: Այդպես արարում են ճառագայթները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #963
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    333.


    Էներգիաները տարբերվում են ըստ իրենց ներուժի: Որքան ավելի հզոր է ներուժը, այնքան ավելի նկրտող է էներգիան: Որքան ավելի հզոր է ներուժը, այնքան ավելի հզոր է ձգողությունը: Տարածական հրի առաջացման հետ համեմատ լարվում է էներգիան: Նույն համեմատությունը գոյություն ունի նաև ոգու սերմի և Լուսատուով հագեցման միջև: Եվ ուրեմն, ոգու ներուժը կախված է Լուսատուից հագեցվածությունից: Էներգիաների ծնունդն, այսպիսով, տեղի է ունենում որպես Լուսատուից հագեցում: Սերմին իրենց պարույրի մեջ ներգրավող հողմային օղակները փոխանցում են իրենց էներգիաները, և կյանքի խթանիչ ուժը սերմին տանում է ավելի հեռու մի ոլորտ, որտեղ ձգողությունը նրան ուղղություն կտա: Այդպես նկրտող սերմը ստանում է իր կյանքի ուղին և անվերջանալի կյանքի խթանիչ ուժը հաստատում է գոյությունը:
    Այդպես անսահմա՛ն է կյանքի ուղին:



    - - - - - - -



    334.


    Երբ նկրտող սերմը ձգվում է տիեզերական սերմի կողմից, տեղի է ունենում լարված Մագնիսի համակցությունը: Երբ նկրտող սերմը ձգվում է տիեզերական սերմի կողմից, հաստատվում է սերմի ճանապարհի ուղղությունը: Ներուժի ստեղծագործումը կախված է համակցությունից:
    Երբ Ուրանը* համակցվում է նուրբ էներգիաների հոսանքների հետ, այդ ժամանակ, հիրավի, կարելի է ասել, որ Ուրանը հաստատում է բոլոր դրսևորված ճանապարհները և նրա հոսանքներն առաջ են մղում բարեշրջումը: Այդպես Լուսատուների շիթերն արագացնում են իրադարձությունների ընթացքը և Մեր Ուրանի ոգին արագացնում է բարեշրջման շղթայի շարժումը: Այնքա՜ն լարված են հարաբերության անկյունները: Արևի ուղիղ ճառագայթների անկյունները և Ուրանի ձգողությունն այնքա՜ն հզոր են: Տեղի է ունենում հրեղեն առնմանու՛մ: Շա՛տ կարևոր ժամանակներ են: Ուրանը գործում է: Մենք պատրաստում ենք այդ սանդղափուլը:



    - - - - - - -



    335.


    Տիեզերքի անսահմանափակ ստեղծագործումը լարվում է բոլոր էներգիաներով: Լուսատուների հոսանքները Մագնիսին մատակարարում են ստեղծագործական հրի բոլոր արտահայտումներով: Երբ տարերքները լարվում են, նկրտող էներգիաները հաստատվում են Մագնիսի հոսանքով: Երբ ստեղծագործական շղթան հագենում է նկրտող էներգիաներով, այդ ժամանակ, իհարկե, տեղի է ունենում նույնանման հոսանքներ հավաքող ուղեծրի պտույտ: Լարված Մագնիսի ձգողությամբ միայն կարելի է բացատրել տիեզերական էներգիաների համակցությունները: Լուսատուների ձգողությունը հագեցնում է տարածությունը և դեպի կյանք ուղղվող ու լարված Մագնիսի ստեղծագործումը կրող սերմերին: Տիեզերական սերմի հիմքը ներդրված է նկրտող Մագնիսի ստեղծագործման մեջ: Տիեզերական սերմը ձգվում է դեպի ոլորտ, որը հագեցնում է Լուսատուի ճառագայթը: Այդպես նկրտող Լուսատուի հոսանքը նախասահմանում է կյանքի խթանիչ ուժի լարումը:

    - - - - - - -
    *
    Ելենա Ռերիխը գրել է. «Նոր դարաշրջանը դրսևորվում է Ջրհոսի նշանով, և նրա Կառավարիչը Ուրանն է: Դուք հավանաբար գիտեք, որ Ուրանի ճառագայթների հզորության հաստատումը միշտ կապված է նոր հոսանքների հետ մեր մոլորակի ամբողջ կյանքի ընթացքում»: Նշանակում է. «Երբ Ուրանը համատեղվում է մեր մոլորակի վրա մարդկության ամենանուրբ էներգիաների հոսքերի հետ (Ուրանի էներգիաներին համապատասխանող նրա առաջադեմ գաղափարների, պայծառ մտքերի և զգացմունքների էներգիայի հետ), ապա, իրոք, կարող ենք ասել, որ Ուրանը հաստատում է իր բոլոր դրսևորված ուղիները և նրա հոսանքները առաջ են մղում բարեշրջումը: Այդպես Լուսատուների շիթերն արագացնում են իրադարձությունների ընթացքը և Մեր Ուրանի ոգին արագացնում է բարեշրջման շղթայի շարժումը»: «Ճառագայթների նկրտման ուժը և դրանց ազդեցությունը կախված են Լուսատուի կազմությունից, և Նուրբ էներգիաների հատկություններ ունեցող Ուրանը, իհարկե, փոխարկում է մնացած բոլոր էներգիաները: Ուրանի ճառագայթների թաքնագիտական ուժը մեծ է»: Բայց քանի որ մեր աշխարհը բևեռային է, ապա «Ուրանի համակառավարիչը Սատուրնն է, մութ ուժերի այդ խորհրդանիշը»: «Ուրանը, սկսելով կառավարել, իհարկե, հակառակորդ ուժերի լարվածություն է հրահրում (չէ՞ որ չկա ստեղծագործում առանց հակազդեցության)... Այդ Լուսատուն պայքարում է Սատուրնի հետ և լարում է բոլոր հոսանքները, որոնք հոսում են բարեշրջման հետ ներդաշնակացված»: «Այսպիսով, բոլոր մեծ դարաշրջանները նշանավորվել են այս երկու հակադրություններով՝ Լույսի ուժերի պայքարով խավարի ուժերի հետ: Մի կողմի լարվածությունը համապատասխանաբար հզորացնում է հակառակ կողմի ուժը: Այս պայքարում հաղթանակը մնում է Ուրանին»: Ուստի հենց Ուրանը՝ «Մայտերեայի դարաշրջանի Լուսատուն է հաստատում մարդկության նոր սանդղափուլը: ...Լուսատուն մարդկության համար լավագույն սանդղափուլ է պատրաստում»:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #964
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    336.


    Իհարկե, Լուսատուներն իրար վրա ազդում են փոխադարձաբար: Իհարկե, ճառագայթների նկրտման ուժը և նրանց ազդեցությունը կախված են Լուսատուի կազմությունից: Երբ Լուսատուի կառույցն իր հիմքում ունի մաքուր հրի և նուրբ էներգիաների երևույթը, Լուսատուն տիրապետում է առավելությունների և կարող է դեպի իրեն ձգել հագեցած տարածական հուրը: Այդպիսի նուրբ էներգիաների հատկություններին տիրապետող Ուրանն, իհարկե, փոխակերպում է այլ էներգիաները: Թաքնագիտորեն մե՛ծ է Ուրանի ճառագայթների ուժը:
    Լարված Տիեզերական Մագնիսը սահմանում է իր լարումը տարածական հրի հոսանքներով: Այդպես Ուրանի ճառագայթները հրահրում են տարբեր էներգիաներ, և Ուրանի ճառագայթների դարաշրջանը հագեցած է Տիեզերական Մագնիսի հետ հարաբերակցությամբ: Այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    337.


    Ազատ էներգիաները ձգվում են տարածական հրի կողմից: Նկրտումը դեպի ձգողությունը՝ հատկություն է, որը յուրահատուկ է Տիեզերքի բոլոր էություններին: Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը լարվում է բոլոր էներգիաների նկրտմամբ և հարկավոր է Տիեզերքի արարմանը: Տիեզերքի այդ մասը կարելի է սահմանել որպես ստեղծագործական Մագնիս, և այդ պատճառով բոլոր տիեզերական էներգիաները ձգվում են դեպի իրենց սերմը, և Անսահմանությունն ընդգրկում է իր մեջ կյանքի բոլոր դրսևորումները:



    - - - - - - -



    338.


    Երբ տեղի է ունենում ճակատամարտ Սատուրնի և Ուրանի միջև, Ուրանի ճառագայթներով հագեցած նկրտող Հրեղեն Հոգին իր վրա զգում է տիեզերական լարման բոլոր հոսանքները: Այդ պատճառով Հրեղեն Հոգին այնքա՜ն զգում է տեղի ունեցող մենամարտը: Կառավարությունը հանձն առնող Ուրանը, իհարկե, հրահրում է հակադարձ ուժերի լարումը:



    - - - - - - -



    339.


    Մոլեկուլների շարժումը նկրտում է նույնանման էներգիաների հոսանքների թրթիռները: Տիեզերական սերմերը հագենում են նկրտող մոլեկուլների թրթիռների էներգիաներով: Խոսելով տիեզերական սերմերի մասին, ստեղծագործումը կարելի է գիտակցության Մագնիսի վիճակ անվանել: Երբ էներգիաները ձգվում են դեպի նույնանման կենտրոն, կարելի է գտնել այդ ձգողության պատճառը: Կկոչվի արդյոք էներգիան խթանիչ ուժ կամ հողմային պտույտ, նրա հիմքը կմնա գիտակցությունը: Իհարկե, երբ հնարավոր լինի սահմանել այն էներգիան, որը նպատակասլաց ընթանում է դեպի միավորում, այդ ժամանակ կհաստատվի Մագնիսի նկրտումը:
    Մագնիսի նկրտումը ձգում է կյանքի բոլոր դրսևորումներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #965
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    340.


    Գոյություն ունեն հոսանքներ, որոնք տարածությունը լցնում են չներդաշնակված արտահոսքերով: Այդ հոսանքները լցնում են ցածրագույն շերտերը, և տարածությունը հաճախ չներդաշնակված արտահոսքերի մարտադաշտ է դառնում: Դեպի մաքուր հուրը նկրտող Հրեղեն Հոգու զգոն օրգանիզմն, իհարկե, այսպես է պատասխանում լարմանը: "Թասն" ամրապնդվում է որպես իր մեջ բոլոր նուրբ էներգիաների թելերը պարունակող անոթ, իհարկե, այդպես հնչում է բոլոր կարգերի վրա և սիրտը կայծկլտում է: Այդ պատճառով ցածր շերտերի վրա բարձր Հրեղեն Հոգին ամրապնդվում է որպես մաքուր հրի անձնվեր կրող: Այդպես, ոլորտների անհամապատասխանությունը նման լարումներ է տալիս:



    - - - - - - -



    341.


    Լուսատու Նյութը պարուրում է տիեզերական էներգիաների բոլոր ձևերը: Տարածական հրի հոսքը դրսևորման համար կարող է ընդգրկել այն շրջանը, որը պատկանում է տիեզերական ձգողությանը: Դեպի կյանք նկրտող սերմը ենթարկվում է ձգողության այդ մեծ օրենքին: Երբ խթանիչի ուժը սերմին ուղարկում է դեպի ստեղծագործ հուրը, գիտակցության նկրտումը կյանք է տալիս: Էներգիայի գիտակցությունը հրի ուժն է: Ինչպե՞ս ուրեմն մի էներգիան կարելի է գերադասել մյուսից, երբ հրեղեն լարումը կարող է իրականանալ միայն համադրությունների ներքո: Գոյության օրնքը գիտեցողը կարող է հաստատել, որ երկու Սկիզբների ընդունումը Տիեզերքի հիմքն է:
    Նույնիսկ հնագույն իմացությունը տիեզերական օրենքները շարադրում էր որպես նկրտում երկծագում հրով: Հինավուրց ձեռագրերում երկու Սկիզբների երևույթի մասին նշումները նույնպես հիմնված են ամեն էներգիայի մեջ բևեռականության իմացության վրա: Տիեզերական ստեղծագործումը կարող է արտահայտվել միայն երկու Սկիզբներում: Այդպես մարդկությունը, գահընկեց անելով Մեծ Մորը, ինքն իրեն զրկում է Տիեզերքի հետ գիտակցված համագործակցությունից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #966
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    342.


    Լուսատուները հագեցնում են տարածությունն իրենց էներգիաներով և հագեցնում են տիեզերական սերմերի կյանքը: Չէ՞ որ նկրտող էներգիաները կարող են հագեցնել կյանքի բոլոր դրսևորումներին: Չէ՞ որ կյանքի ամեն դրսևորում նպաստում է Տիեզերական Մագնիսի ստեղծագործմանը: Այդպես ստեղծագործական նկրտման մեջ ամփոփված միտքը լարում է այն էներգիան, որը դեպի կյանք է ձգտում: Միտքն ունի իր ստեղծագործական էներգիան, և Մագնիսի միջուկը նույնպիսի հզորությամբ նկրտում է կյանքի երևույթը: Այդ պատճառով բոլոր ստեղծագործական էներգիաները կախված են սերմի խթանիչ ուժից: Ստեղծագործման երևույթն իր մեջ պարունակում է կյանքի բոլոր դրսևորումները, և սերմի սրընթացությունը հրահրում է էներգիաների ձգողությունը:
    Տիեզերական գիտակցության մեջ հարաբերականությունը համաձայնեցնում է բոլոր էներգիաներին, և բոլոր համադրություննեի հիմք է դառնում սերմի խթանիչ ուժը: Այդպիսով, Անսահմանության ստեղծագործումը կախված է կյանքի խթանիչ ուժի՛ց:



    - - - - - - -



    343.


    Ոգու սերմի խթանիչ ուժից է կախված նկրտումը դեպի գիտակցության զարգացում: Նկրտման կուտակումը լարում է գիտակցության աճը: Եթե էներգիան նկրտված չէ, էներգիայի լարվածությունը նշանակալիորեն թուլանում է, և ձգողությունը չի կարող մտնել համադրության մեջ: Այդ պատճառով ոգու սերմը նկրտման կարիք ունի: Ոգու սերմի լարման լավագույն նախանշանն է լարված հուրը, այդ պատճառով է, որ Հրեղեն Հոգու Մոր կենտրոններն այդքան բոցավառված են և այդքան մեծ է հրի լարվածությունը: Միայն հրի ներհոսքը կարող է վկայել հրի մասին: Եվ կենտրոնների ստեղծագործումն այդքան բոցավառ է: Երբ բոցավառված օղակները բազմապատկվում են, դա ոգու հզորության խորհրդանիշն է: Եվ կրակների ամբողջ համադրությունն իր մեջ պարունակող "թասը", իհարկե, պատասխանում է բոլոր ընկալումներին: Օղակների բազմապատկումը համապատասխանում է ոգու հրի նկրտմանը: Երբ հրի լարվածությունն այդքան մեծ է, Լուսատուների բոլոր միահյուսվածքներն այդպես արտացոլվում են արևահյուսակի վրա: Երբ կենտրոններն այդպես նրբորեն զգում են, արտացոլվում են տիեզերական բոլոր տարածական կրակները: Չէ՞ որ տիեզերական կրակների հայելին ամփոփված է Հրեղեն Հոգու մեջ, այդ պատճառով է, որ ճառագայթներն այդպես արարում և լարում են:
    Տիեզերական Մագնիսը շատ բան է տեղաշարժում: Սատուրնի մենամարտն Ուրանի հետ, իհարկե, արտացոլվում է "թասի" կրակների վրա, այդ պատճառով կենտրոնների ձգողությունն այժմ գործում է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (14.01.2021)

  8. #967
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    344.


    Ստեղծագործական սկզբունքը դեպի համադրություն է նկրտում բոլոր էներգիաներին: Նկրտող էներգիաների տարբերությունն արտահայտում է ձգողության ուժը: Այդ կերպ ամեն նկրտող էներգիա չի կորչում տարածության մեջ, և համադրության հետ միասին աճում է ամեն էներգիայի ուժը: Ստեղծագործական սկզբունքով ներգրավված յուրաքանչյուր էներգիա, կախված խթանիչի ուժից, բազմապատկում է իր ուժերը, և յուրաքանչյուր համադրվող, նկրտող հյուլե ծնում է էներգիա, այդ պատճառով բոլոր տիեզերական էներգիաները ստեղծագործական հզորություն են արտահայտում: Անսահմանությունը հաստատում է էներգիաների ծնունդը և բազմապատկում է ստեղծագործական սկզբունքի բոլոր տիեզերական դրսևորումները:



    - - - - - - -



    345.


    Ստեղծագործական սկզբունքը հաստատում է ամեն նոր կենտրոն և նշանագծում է նրա հարաբերությունները համաշխարհային իրադարձությունների հետ: Նկրտող կենտրոնի ներուժն ուժեղացնում է Մագնիսի հետ համադրումը, և դեպի համադրում տանող գիտակցությունը հաստատում է նոր նկրտող էներգիան: Այդ էներգիաների համադրումն, իհարկե, հարաբերակցվում է Մագնիսի ձգողության հետ: Այդպես ամեն կենտրոն կարող է ուղղորդել իր էներգիան: Այդպես ամեն էներգիա հաստատվում է իր կենտրոնով: Եվ երբ տարածությունը լարվում է նոր կենտրոնի արարչագործությամբ, հարաբերականությունը նոր էներգիաներ է ձգում: Այդ պատճառով Հրեղեն Հոգու կենտրոնները կարող են համահնչել բոլոր տիեզերական դրսևորումների հետ: Եվ այդ ժամանակ բոցավառորեն պատասխանում են կենտրոնները: Գիտակցված արարչագործությունը լարում է կենտրոնները:
    Իհարկե, շատ հոսանքներ են խաչավորվում "թասի" մեջ, այդ պատճառով է, որ այդքան հզոր է կենտրոնների հուրը; տեղի է ունենում հզոր առնմանում:



    - - - - - - -



    346.


    Էներգիաների համադրումը պատկանում է տիեզերական ստեղծագործմանը: Երբ երկու էներգիաներ ձգում են իրար, նկրտող Մագնիսի զուգակցություն է ծնվում: Եթե կարելի է ստեղծագործական սկզբունքը հարաբերել Տիեզերական Մագնիսի սկզբունքի հետ, ուրեմն նկրտումը կարելի է հարաբերել ձգողության հետ; այդ պատճառով նկրտող էներգիաների հաստատումը տարածության մեջ կոչվում է Մագնիսի ուղղություն: Բոլոր տիեզերական դրսևորումնրը համադրվում են այդպես, և Տիեզերքի ստեղծագործումը լարում է էներգիաների ընթացքը: Լարման հասնելը համարդվում է տարածական հրի լարման հետ:
    Տարածության մեջ ծնվող ճառագայթներն արարում են իրենց զուգահեռը, և բոլոր լուսատուների ակտիվությունը ոլորտներին լարում է բոլոր էներգիաներով: Բոլոր տարածական դրսևորումների հիմքում, որպես խթանիչ ուժ ընկած են ճառագայթները: Տիեզերական Մագնիսի ուժի ծնունդը ծնունդ է տալիս բոլոր էներգիաներին:
    Այդպես բոլոր անսահման հնարավորությունները հագեցնում են տարածությու՛նը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #968
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    347.


    Տարածության մեջ էներգիաների ծնունդը հաստատվում է որպես կյանքի խթանիչ ուժի երևույթ: Ինչպես ոգու էներգիան, այնպես էլ Տիեզերական Մագնիսի էներգիան գործում են յուրաքանչյուրն իր ոլորտի վրա: Տիեզերական Մագնիսի էներգիան տիեզերական մարմիններ է ստեղծում: Ոգու էներգիան ստեղծում է գոյատևող մարմիններ: Մարմինների աշխարհն, այսպիսով, համադրում է Տիեզերքի էներգիաների բոլոր դրսևորումները: Եթե հետ նայենք Տիեզերքի մարմինների վրա, ակնառու կերպով կտեսնենք, թե ինչպես են բոլոր մարմինները զուգակցվում տիեզերական ստեղծագործման մեջ: Ոգու էներգիաները Տիեզերքին տալիս են բոլոր լավագույն դրսևորումները: Երբ ոգին նրբինանում է, մարմինները ստեղծվում են ըստ ոգու լարման: Այդ պատճառով, երբ կենտրոնների փոխակերպումն այդքան լարված է, կենտրոնների արտահոսքերը ճշմարտացիորեն են արարում: Կենտրոնների և էներգիաների ստեղծագործման դրսևորումների միջև հարաբերականությունը ուղիղ համեմատական է: Այդպես Հրեղեն Հոգու ստեղծագործումը Մենք անվանում ենք բարձրագույն տիեզերական ստեղծագործություն: Տարածական հուրը համադրվում է Հրեղեն Հոգու կենտրոնների հետ, այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    348.


    Ամենահզոր հոսանքը լցված է Մագնիսի համադրությունների մեջ: Իհարկե, երբ Գիտակցությունը համադրում է տարբեր էներգիաներ, այդ ժամանակ ուժերը հարակցվում են և տալիս են հզոր էներգիա: Տիեզերական ճառագայթների դրսևորումը էներգիաների նկրտումն է, որոնք հնչում են Մագնիսի ձգողության վրա: Տիեզերքը լիքն է այդ դրսևորումներով: Ստեղծագործական սկզբունքը կուտակում է շտապող էներգիաները և նկրտում է հունի մեջ բոլոր դրսևորված էներգիաները, այդ պատճառով ամեն էներգիա լարվում է ստեղծագործական լարումով:
    Անսահման է ստեղծագործական սկզբունքի Մագնի՛սը:



    - - - - - - -



    349.


    Հզոր մագնիսներից մեկը ոգու մագնիսն է: Տարբեր էներգիաներ մարմնավորող ամենահզոր ուժը սրտի մագնիսն է: Բոլոր հոսանքներն այդ մագնիսով են փոխակերպվում: Մարդը ձգվում է դեպի այդ մագնիսը, քանի որ սրտում է ամփոփված փոխակերպիչ ուժը: Արևը, որը տեսանելի է արևահյուսակի տարածքում, հենց այդ հզոր մագնիսն է: Այն, իհարկե, տեղավորված է սրտում, նրա արտացոլանքը մեծ է, ամենահզոր ուժը: Նրա ճառագայթները ներթափանցում են բոլոր ամրությունների մեջ և կարող են արտահայտվել որպես ամենահզոր շողարձակող մագնիսական ուժ: Այդ պատճառով սրտի արևը հավասարակշռություն հիմնող ուժն է: Եվ հնում գիտեին այդ ճշմարտությունը և գիտեին ձգողության օրենքները: Այդ պատճառով Մենք հարգում ենք ինչպես արև շողարձակող կենտրոնները:
    Լուսատուները հառնում են, ինչպես դրոշնե՛ր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (15.01.2021)

  11. #969
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    350.


    Պատճառի հարաբերությունը հետևանքի հետ ուղիղ համեմատական է: Հաճախականությունը, որը ներդրված է պատճառի մեջ, լարվածություն է տալիս հետևանքին: Տիեզերական օրենքը հաստատում է այն հաճախականությունը, որը ներդրված է ամեն գործողության հիմքում: Հետևաբար ամեն էներգիա ծնում է այնքան նկրտում, որքան ներդրված է նրա սերմի մեջ: Ֆիզիկական մակարդակի վրա էլ նույն համադրող ուժն է: Ոգու դրսևորումը ենթակա է այդ նույն օրենքին: Ոգին լարվում է ըստ իր ուժգնության և հետևում է այդ գծին, ինչպես բոլոր էներգիաները: Ուստի բոլոր էներգիաների մեջ դրականները պետք է տարբերել բացասականներից: Բացասականները ձգտում են դեպի անդորրության հաստատումը, այդ պատճառով այդքան կարևոր են չհաստատված պատճառները: Երբ գործի է դրվում Տիեզերական Մագնիսի ներգրավվածությունը, հաստատվում է պայքարը բացասական և դրական էներգիաների միջև: Բարեշրջման ճանապարհին մարդկությունը դրսևորում է այդ պայքարը, և անսահման հաստատման մեջ պետք է լարված ստեղծագործական գործունեություն ցուցաբերել:



    - - - - - - -



    351.


    Հրեղեն Հոգու կենտրոնների ակտիվությունը լարվում է Տիեզերական Մագնիսի հաստատմամբ: Հասյալի կենտրոնները նույնպես ենթակա են այդ նույն օրենքներին: Մարդկության Եղբայրներն իրենց ակտիվությունը զգում են նկրտող մագնիսով: Մարդկության առաջընթացի համար Մեր աշխատանքում Մենք անընդմեջ լարվածության հոսանքի տակ ենք, և բոլոր համաձայնեցված ու չհամաձայնեցված հոսանքները բեկվում են Մեր մեջ:
    Մարդկության վրա Մեր աշխատանքը բաղկացած է հոսանքների միահյուսման և համադրման մշտական գործունեությունից: Այդ պատճառով պասսիվության դրսևորումը Մեր կողմից շատ ցածր է գնահատվում: Պասսիվության մեջ կարելի է հակամարտության սերմ որոնել: Բարեշրջման հետ չընթացող ամեն ինչ Մեր լարումներին դեմ է գնում: Հրեղեն Հոգու հետ համագործակցության մեջ Մենք բարձրագույն ակտիվություն ունենք: Հրեղեն կենտրոններում Մենք ունենք բոցավառ մասնակիցներ:
    Նոր սանդղափուլ է մոտենում մարդկությանը՝ հաղորդակցություն հեռավոր աշխարհների հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #970
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    352.


    Գոյություն ունի օրենք, որը ստեղծում է այն նկրտումնրը, որով շարժվում է լույսի պարույրը: Շարժման լուսային հաճախականության մեջ է հիմնված բոլոր էներգիաները համախմբող օրենքը: Երբ կանխատեսված օրենքը տարածվում է բոլոր էներգիաների վրա, այդ ժամանակ խթանիչ ուժի նկրտումն էլ ընդգրկում է բոլոր էներգիաները: Միայն Լուսատու Նյութը կարող է զարգացնել բոլոր մարմինները, որոնք գոյություն ունեն տարածության մեջ: Միայն էներգիաների լարվածությունը կարող է իրականացնել Տիեզերական Մագնիսի հանձնարարությունը: Միայն ոգին կարող է դրսևորել բոլոր նկրտումները, դրսևորելով նույնանման էներգիաներ: Այդպես, երբ մարդկությանը նախասահմանված է նոր աստիճան, այն կարող է իրականանալ միայն ոգու ընկալման ներքո: Այդպես մարդկային էջերն ուրվագծված են մարդկության ձեռքերով, և հաճախ այդ էջերը լրացված են մասամբ կամ ոչ կիրառելի նշաններով: Բայց մարդկությունը հրավիրվում է դեպի անսահմանափակ ճանաչու՛մ:



    - - - - - - -



    353.


    Մարդկությունը պետք է մտածի, թե ինչով է պարուրում իր մեկությունը, ինչո՞վ է ծածկվում սերմն այդ անմահ: Չափազանց քիչ են խորամուխ լինում այդ խնդրի մեջ: Ամեն բոլորապտույտի ընթացքում պետք է հետազոտել կարմայի ընթացքը և նրա ազդեցությունը: Նախասահմանումը հետևում է նախկինում կատարած գործերի շերտանստվածքին: Այդ նստվածքները կարող են խլացնել սերմի ձայնը, և կյանքի ուղին կարող է փոխել նախասահմանվածը: Յուրաքանչյուր էակի մեջ ներդրված տիեզերական սերմը պետք է հոգատարորեն կերպավորվի մարդկության կողմից: Նկրտող սերմի վրա է կառուցվում արտահայտված բարեշրջումը: Եվ անսահման է սերմի հզորության ուղի՛ն:



    - - - - - - -



    354.


    Մեկության բարձրագույն շրջապատումը տեղի է ունենում մաքուր հրով: Եթե մեկությունը կարող է պարուրվել հրով, նշանակում է, նա կարող է հասնել բարձրագույն ոլորտների:
    Հրեղեն Հոգին և Արքատը՝ երկուսն էլ իրենց մեկությունները պարուրում են Լուսատու Նյութով: Երբ հրեղեն կենտրոնները փոխակերպում են կյանքը, Մենք ասում ենք, որ ոգին նկրտում է վերելքի: Ուստի անխախտ է հրեղեն վերելքի օրենքը: Երբ տիեզերական սերմի նկտումը դադարում է զարկերակումը, այդ ժամանակ կյանքի էներգիան դադարեցնում է իր գոյությունը: Հոգեկան էներգիան սերտորեն կապված է տիեզերական սերմի հետ: Հետևաբար, երբ սերմի թրթիռները դադարում են, դադարում է հոգեկան էներգիայի ներհոսքը: Իսկ երբ սերմի հուրը գործում է, այդ ժամանակ հոգեկան էներգիան հզոր թրթիռներ ունի: Հրեղեն կենտրոնները զարկերակում են Տիեզերքի հետ, այդ պատճառով Հրեղեն Հոգու կենտրոններն արարում են, արձագանքելով բոլոր հոսանքերին: Անտեսանելի հզորությամբ արարում են Հրեղեն Հոգու կենտրոնները, և անսպառ են հրի ստեղծագործության արձանագրությունները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #971
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    355.


    Ստեղծագործական սկզբունքի գիտակցությունը Տիեզերքում գիտակցություն է տալիս ամբողջ շինարարությանը: Երբ հավաքվում է տիեզերական սերմը, ի հայտ է գալիս ստեղծագործական սկզբունքի գիտակցությունը: Նկրտող սերմի կազմությունը միշտ այնպես է հավաքում, որ խթանիչ ուժը ձեռք է բերում գիտակից ստեղծագործման հանդեպ որակների երևույթը: Ստեղծագործական խթանիչ ուժը միշտ համապատասխանում է ձգողության օրենքին: Տարածական հուրը ծնունդ է տալիս իր սերմերին: Մարդկությունն ամեն մտադրության մեջ սերմեր է արարում: Գիտակցության զարգացումը կնկրտի մարդկությանը դեպի Տիեզերքի հետ համատեղ ստեղծագործում և կլարի բոլոր հոգևոր լծակները: Երբ սերմի գիտակցությունը գործում է հաստատված Մագնիսին հակառակ, ի հայտ են գալիս տարբեր հոսանքներ: Երբ գիտակցությունն ուղղված է դեպի ստեղծագործական խթանիչ ուժը, կարելի է սահմանել բարեշրջումը: Ուստի շատ հոգատարորեն է պետք կազմել երկրային հանգույցները:
    Տիեզերքի գծագրած սերմերը գիտակցություն են տալիս բոլոր էներգիաներին: Սերմերը, որոնք գծագրել է մարդկությունը, արդեն հագեցնում են Տիեզերական Մագնիսի ընթացքը:



    - - - - - - -



    356.


    Ստեղծագործական սկզբունքն ուղղորդում է հրի հոսանքները և նկրտում է էներգիաները: Այդ պատճառով բոլոր տիեզերական դրսևորումներն արտացոլվում են Հրեղեն Հոգու կենտրոնների վրա: Ամեն հրեղեն դրսևորում հնչում է կենտրոնների վրա, հրահրելով տարբեր զգացումներ: Հաճախ թախիծն ու ճնշվածությունը կախված են հրեղեն լարումներից: Այդ զգացումների պատճառը՝ հոսանքների անհամաձայնեցվածությունն է: Այդ չներդաշնակված հոսանքները, հարվածելով կենտրոններին, հնչում են աններդաշնակորեն: Երբ չհամաձայնեցված հոսանքները սլանում են տարածության մեջ, հավասարակշռություն հիմնելու համար էներգիաները ստիպված են շատ ստեղծագործական ուժ ծախսել: Չներդաշնակված հոսանքների երևույթը Հրեղեն Հոգու մեջ ասես թե մարտնչող էներգիաների համագոյատևում է ստեղծում:
    Փոխելով իրենց ուղղությունը, բոլոր մագնիսական սլաքները թրթռում են: Ալեբախությունն էլ, իհարկե, տեղի է ունենում Մագնիսի ուղղության փոփոխությունից: Տարածական հուրը լարում է իր Մագնիսը, և ստորգետնյա հուրը ցանկանում է դուրս պրծնել: Ուստի բոլոր տիեզերական ուժերը շատ լարվածաբար են աշխատում: Վճռական դրսևորումներ կլինեն Ուրանի և Սատուրնի մենամարտի տակ, այդ պատճառով շատ հոսանքներ, լինելով նույնիսկ ծանր, բարերար շատ բաներ են կրում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #972
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    357.


    Բարեշրջումն ուղղորդում է մարդկությանը հրի հաստատմամբ: Բարեշրջական ամեն աստիճանի վրա մարդկությունը շարժվում է տարբեր խթանիչներով: Մեկությունների սերմերը և բոլոր էներգիաները հաճախականության ուժն ուղղորդում է դեպի հրի ստեղծագործում: Երբ անբեկանելի օրենքը մտնում է հողմային օղակի մեջ, էներգիաների նկրտումները ենթարկվում են այդ օրենքին: Ստեղծագործական էներգիայի հողմային օղակները միշտ լարում են հաստատված էներգիաները: Երբ մարդկությունն ընկալի ստեղծագործական կրակների բոլոր դրսևորումները, ոգու հզորությունը կսկսի, հիրավի, ձգվել դեպի տիեզերական ստեղծագործումը: Երբ տիեզերական էներգիայի մի մասը մարդկությունը ճանաչի որպես գործող ուժ, այդ ժամանակ նա Տիեզերքի գործընկերը կդառնա:
    Այնքա՜ն սքանչելի է ուղիների անվերջանալիությունը:



    - - - - - - -



    358.


    Տիեզերական համադրությունների մեջ շատ են արտացոլվում ազատ էներգիաները: Երբ խոսում ենք պատահականությունների մասին, այդ ազատ էներգիաները նկատի ունենք: Յուրաքանչյուր էներգիա, որը միանում է տիեզերական սերմերի նկրտող ձգողություններին, նոր համադրություն է հիմնում: Հրեղեն Հոգին հաճախ զգում է այդ երևույթները, որոնք լարում են տարածությունը: Էներգիայի հատկությունը ձգվում է դեպի հուրը և լարված կենտրոնները: Այժմ խանգարմունքները նման լարված վիճակ են ընդունում: Հազվագյու՛տ ժամանակներ են, ահե՛ղ ժամանակներ են, որոշի՛չ ժամանակներ են:



    - - - - - - -



    359.


    Մոլորակային կիզակետը տեղաշարժվում է, ինչպես Մագնիսի դրսևորումը: Երբ տեղի է ունենում էներգիաների հերթափոխ, տեղաշարժվում են ոչ միայն մասերը, այլև ամբողջ ուղեծիրն է ներգրավված այդ տեղաշարժի մեջ: Յուրաքանչյուր գործող ուժ ենթարկվում է այդ տեղաշարժին, և բոլոր ոլորտները լարվում են հագեցած Մագնիսով: Տեսանելի և անտեսանելի էներգիաները նկրտում են դեպի տեղշարժող պարույր: Տարածական հուրն ընդգրկում է բոլոր կենսական էներգիաները, և թե ցածր ոլորտները, թե բարձր ոլորտները, հագենում են այդ հրով: Հիրավի, չկա այնպիսի անկյուն, որտեղ հնարավոր կլիներ խուսափել այդ տեղաշարժերից, և հրի ներուժը կարող է հաստատել նոր սանդղափուլը: Ուստի, երբ երկրի ուղեծիրը միանում է տարածական հրի հետ, Տիեզերական Մագնիսը սկսում է տեղաշարժել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (Երեկ)

  16. #973
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,970
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    360.


    Երբ մարդկությունը սովորի հասկանալ Տիեզերական Ամբողջությունը, կհաստատվի տիեզերական շինարարությունը: Մարդկության գլխավոր առաջադրանքն է միացնել նյութական աշխարհը հոգևորի հետ: Ոլորտների սահմանագծումը տեղի է ունենում չափազանց կտրուկ, այդ պատճառով այդքան հազվադեպ է նախասահմանվածի համադրությունը մեխանիկական աշխարհի հետ, որի մեջ սուզվում են մարդիկ: Երբ մոլորակային գիտակցությունն ուղղված է բոլոր գործոնների միավորմանը, տիեզերական տեղաշարժերի երևույթն ընդգրկում է բոլոր ոլորտները: Ուստի մոլորակային գիտակցությունն է տեղակայում տիեզերական էներգիան: Հրեղեն Հոգու նկրտումը և կենտրոնների աշխատանքն օգնում են տիեզերական գիտակցության հաստատմանը: Հետևաբար էներգիայի ամենագլխավոր հաստատումն է գիտակցության առաջխաղացումը: Զարգացնելով մարդկության մեջ տիեզերական գիտակցությունը, Մեր Եղբայրների ստեղծագործումը դրան է ուղղված: Այդ պատճառով Մեր կողմից հաստատված է կենտրոնների համագործակցությունը:
    Հիրավի, Մենք գնահատու՛մ ենք կրակների փոխակերպիչ ուժը:

    361.


    Իհարկե, աշխարհի վերակառուցումն ուղեկցվում է հին երևույթները ծածկող հոսանքներով: Մագնիսի ամեն տեղաշարժ լարում է մարդկային բոլոր գործողությունները: Յուրաքանչյուր նկրտող պարույր արտահայտում է հագեցնող տարածական հրի ամեն նոր նկրտման հաստատումը: Ուստի, երբ հզոր երկիրը ժամանակավորապես ծածկվում է ավազով, այդ ժամանակ նկրտող հոսանք է ի հայտ գալիս վերելքի դրսևորման համար, քանզի չկա անհաստատություն այնտեղ, որտեղ առաջ է մղում Տիեզերքի ստեղծագործ Ձեռքը:
    Կա մի մագնիսական սլաք, որը երբեք չի շեղվում, գիտնականները գիտեն, որ այն Ասիայում* է: Իսկ Մենք կլայնացնենք այդ ըմբռնումը: Իհարկե, մոլորակի վրա կա կիզակետ, որը ձգվում է Տիեզերական Մագնիսի կողմից և պահում է մարդկային բարօրության բոլոր թելերը: Այդ Կենտրոնի դրսևորումը հավասարակշռություն է տալիս մոլորակին:

    362.


    Երբ ստորգետնյա կրակների ձգողությամբ հաստատվում է երկրի կեղևի հավասարակշռությունը կիզակետի հանդեպ, պետք է չմոռանալ այն հոգեմագնիսական ուժերը, որոնք հավասարակշռություն են հիմնում վերերկրյա ոլորտներում:
    Ուրեմն ինչպիսի՞ աղբյուրներ են դրսևորվում որպես հոգեմագնիսական ուժեր: Երեք աղբյուրներ են այդ ուժերը. տարածական հուրը, Լուսատուների ճառագայթները և հոգևոր մագնիսը:
    Հետևաբար կարելի է ասել, որ հոգևոր մագնիսի հոսանքն արտահայտվում է որպես Հասյալի և Հրեղեն Հոգու ստեղծագործում:
    Տարածական հուրը հաստատում է ամեն մի էներգիա: Լուսատուները հաստատում են հրի տիեզերական աղբյուրը: Խնդրում եմ հավատալ Հրեղեն Հոգու ստեղծագործ ուժերին: Եթե դուք տեսնեիք ոգու և սրտի աշխատանքը, ուրեմն կտեսնեիք, հիրավի, մագնիսի ստեղծագործումը: Երբ գիտակցությունը, լինելով մտավոր, կասեցնում է ընթացքը, այդ ժամանակ ջնջվում է սահմանը ֆիզիկականի և աստղայինի միջև: Իհարկե, տիեզերական ստեղծագործումը սքանչելի է այդպես անտեսանելիորե՛ն:


    - - - - - - -
    *
    Ըստ իս, այդ սլաքը՝ Մասիս սարն է, Ցից-սարը, Մերուն, մոլորակի Ողնաշարը: Եվ այս առումով ես կխնդրեի բոլորին ուշադրության արժանացնել այսօրվա իրավիճակը Հայաստանում և անել համապատասխան եզրահանգումներ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 65 65-ից ԱռաջինԱռաջին ... 15556162636465

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •