User Tag List

Էջ 62 62-ից ԱռաջինԱռաջին ... 12525859606162
Ցույց են տրվում 916 համարից մինչև 922 համարի արդյունքները՝ ընդհանուր 922 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #916
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,825
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    201.


    Այնքան դժվար է որոշել սահմանները Տիեզերքում այսպես կոչված պասիվության և ակտիվության միջև: Եթե ասենք, որ բոլոր ուժերն ակտիվ են, այդ դեպքում մարդկությունը տարիմաստություն կգտնի այդ պնդման մեջ, բայց բարձրագույն գիտակցությունը հասկանում է, երբ Մենք Սկիզբների բոլոր ուժերը դիտարկում ենք որպես ակտիվ: Ստորաբաժանումն այնքան կոպիտ է, որ դժվար է ասել մարդկանց այն սկզբունքի մասին, որն ապրում է Մուլապրակրիտիի* արտահայտված հզորության մեջ: Ճիշտ ինչպես չի կարելի կյանքի սկզբունքը հաստատել առանց Կանացի Սկզբի ըմբռնման: Նմանապես, ինչպես Տիեզերքը, Մուլապրակրիտին էլ նաև համաշխարհային սկզբունք է: Սկիզբները չեն կարող վերաբերվել իրար որպես ուժեղ մրցակցողներ, քանզի միայն ուժերի միավորումն է կյանք կառուցում: Եվ Մենք բարձրագույն աշխարհներում սրբազան հարգանք ենք մատուցում այն Սկզբին, որին մարդկությունը պասիվ է համարում: Այո, այո, այո, Բարձրագույն գիտակցությունը գիտի Ճշմարտությունը, և Մենք պատրաստ ենք այդ Ճշմարտությունը հաղորդել մարդկությանը, բայց դրա համար մարդկությունը պետք է կանգնի ավելի բարձր աստիճանի վրա: Այո, այո այո՛: Երբ ամեն Վեհապետ իր մոր միջոցով պետք է տրվեր երկրին, ինչպե՞ս չմեծարել քեզ, Մա՜յր Աշխարհի: Երբ ամեն տարածական հուր պետք է մարմնավորվի, ինչպե՞ս չմեծարել Տվող կյանքը: Այո, այո այո՛: Ինչպե՞ս ուրեմն չընդունել որպես Տիեզերքի բարձրագույն դրսևորում, Մոր լարված խորհրդանիշի ու՛ժը:
    Երբ Տարան եկավ երկրի վրա հաստատվելու համար, հնչեցին Վեհապետների երեք ճառագայթներ: Տիեզերական կրակների այս նիստերը կարող են տեսանելի լինել Տարայի վրա զգացողական աչքով: Նիստերի երևույթն այնքան հզոր է արտահայտված, որ փայլքը տարրալուծում է բոլոր նախատեսված խոչընդոտները: Հիրավի կարելի է ասել՝ Լուսավոր Պատկերը նոր ըմբռնու՛մ կտա:



    - - - - - - -



    202.


    Բոլորածիր նկրտումն ապրում է ամբողջ Տիեզերքում: Այնտեղ, ուր սլանում է նկրտող ոգին, ծնվում են նրա կյանքերի օղակները: Այդ պատճառով վերելքի ճշգրիտ պարույրի նշանակումը ինքը ոգին է հիմնում: Ոգու ձգտումը դեպի կոպիտ դրսևորումներ Տիեզերքում համապատասխան օղակ է հաստատում: Այդ օրենքը վերաբերվում է բոլոր դրսևորումներին: Խոսելով Տիեզերքի կենտրոնների մասին, Մենք վկայակոչում են Հրեղեն Հոգու համապատասխան կենտրոններ: Էներգիաների ուժերը տեղաբաշխված են ըստ նմանության, և հղկված օրգանիզմը կընկալի նրբագույն էներգիաների հզորությունը: Այդպես հղկված էներգիաների առնմանումն արտահայտում է նշված օղակը, և տիեզերական օղակն էլ համընկնում է:
    Հետևաբար Հրեղեն Հոգու համադրությունը իր բոլորածիր պարույրն ունի: Մարդկությունը պետք է մտորի իր պարույրի ստեղծագործականության մասին: Տիեզերքը բնակեցված է այդ աշխարհներով: Մարդն ինքը՝ աշխարհ է: Նրա նկրտումը ստեղծում է աշխարհներ և կարման պետք է քավի ոչ միայն աշխարհ-մարդուն, այլև նրա աշխարհանկրտումը, քանի դեռ չի միաձուլվել նկրտման մաքրության մեջ: Այդպես անսահմանորեն աշխարհը բարեշրջման ընթացքն է հաստատում:



    - - - - - - -
    Մուլապրակրիտի*
    - վերացական աստվածային կանացի սկզբունքը, չտարբերակված էություն: Ակաշա: Բառացիորեն՝ Բնության կամ Նյութի արմատը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #917
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,825
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    203.


    Սրտի մարգարիտը՝ նրբագույն լարվածությունն է: Միայն այդ լարվածությամբ ենք աշխարհներ ստեղծում: Չէ՞ որ նկրտումների աշխարհն է կառուցում գալիքը: Սիրո աղբյուրը միավորում է գոյություն ունեցող ամեն ի՛նչ:



    - - - - - - -



    204.


    Մարդկությունն առանց նախասահմանված որոշման չի կարող ճանապարհվել դեպի ինչ-որ նպատակ: Որոշումը ծրագրված կլինի այն նկրտումներով, որոնք առաջնորդել են մարդուն: Որոշման հզորությունն ուղիղ հարաբերական է նկրտման և այն ուժի հետ, որը երաշխավորում է կյանքը շարժող որոշումների ընդունումը: Այդպիսով հիմնվում է մարդկային գործունեության սկզբնապատճառը: Որոշման միտքն ու նկրտումը ուղղություն են տալիս մարդկային գործունեության ամբողջ հոսանքին:
    Անհնար է հասկանալ, թե ինչպե՞ս մարդիկ կարողացան ընկղմվել գիտակցության մթի մեջ և հերքել այն, ինչը կապված է Տիեզերական Մագնիսի հետ այն դեպքում, երբ ամեն ինչ կայուն է մնում այն մագնիսական թելերի շնորհիվ, որոնք Տիեզերքին են հյուսվում: Մեկ կերպարի մեջ երկակի ուժի մասին լեգենդը միաձուլման վրա է հիմնված: Զուգակցվող ուժն անսահման է: Երկու Սկիզբներն էլ, վերին և ներքին աշխարհները՝ Տիեզերքի սկզբունքներն են: Ամեն ինչ միախառնված է ձգողականության ստեղծագործ ուժի մագնիսով:



    - - - - - - -



    205.


    Պարույրն առաջ է ընթանում, ինչպես Տիեզերական ուժ: Մագնիսի հիմքի առաջընթացը նկրտում է, ինչպես էներգիայի ստեղծագործ ուժի պարույր: Այդպես ձգողության ներքո բոլորածիր շարժումը լարվում է դեպի իր ծննդյան աղբյուրը: Այդ մոտեցմանը ձգողականություն է տալիս ներքին մղումը հեռավոր աշխարհների հանդեպ: Վերընթաց աստիճանի վրա կանգնելու ձգտումը նկրտում է պարույրի օրենքը: Եվ այդ ժամանակ բոլորածիր շարժումը լարվում է, ինչպես մագնիսական հզորություն, երբ սկզբնական աստիճանն այն կետն է, ուր շրջանի ավարտից հետո ընկնում է գործողության կետը:
    Չե՞նք ձգտում արդյոք պարուրաձև վերելքի, երբ այդ ճանապարհը դեպի Անսահմանություն է տանում: Մագնիսի հզորության երևույթը կոչվում է ստեղծագործ սկիզբ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #918
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,825
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    206.


    Երկու աշխարհները կապող թելերի շարժման մեջ նեդրված է կյանքը: Լարը, որը մագնիսանում է մեկ հրով, կապ ունի այն լարի հետ, որը զուգահեռությունն է արտահայտում: Այդ պատճառով հաստատվում է Հրեղեն Հոգու արտահայտված կապը բարձրագույն աշխարհի հետ:
    Բոլոր հզոր էներգիաները պետք է դրսևորվեն որպես միևնույն շղթայի արտահայտում: Հրեղեն Հոգու երևույթն իր նշանակությունն ունի երկրի վրա ու նաև բարձրագույն ոլորտներում: Հետևաբար Հրեղեն Հոգին՝ աշխարհները կապող թելն է: Այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    207.


    Իրադարձությունների ցանցը պայմանավորվում է Տիեզերական Մագնիսով: Այո, հենց ցանցը, քանզի ստեղծագործ ուժն արձագանքում է իրադարձությունների ընթացքի բոլոր ալիքների վրա: Այդ պատճառով ցանցը, իր հոսանքի մեջ ներգրավելով Տիեզերական Մագնիսի հետ իրենց ներդաշնակումը չհաստատած էլեմենտների, տիեզերական ցանցին անկատարելության արտահայտման գործողություններ է բերում: Այդ ներմուծվող ուժերը բավականին հաճախ խախտում են նկրտումների ընթացքի դրսևորմանը:
    Իրադարձությունների ցանցը կարող է իր շղթան փռել տարբեր զուգակցությունների էլեմենտների վրա: Մեկ կողմնակի հանգամանք կարող է այնպես փոխել լարումը, որ Տիեզերական Մագնիսի օրենքի համաձայն կհաղորդակցվեն այնպիսի ուժեր, որոնք ուղղված էին ստեղծելու այլ հուներ: Նույնն է վիճակը նաև մարդկային գործողությունների հետ: Մարդու սահմանած իրադարձությունների ցանցի և Տիեզերական Մագնիսի սահմանած իրադարձությունների ցանցերի միջև այդ մութ ամպն է ընկած: Այդ սահմանված ցանցը մարդը ոչնչացնում է իր գիտակցությամբ: Երբ գիտակցությունը ձգտում է դեպի Տիեզերական Մագնիս, այդ ժամանակ, հիրավի, կապ է հաստատվում Անսահմանության հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #919
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,825
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    208.


    Արքատը հավաքում է իրադարձությունների ցանցն ու բոլոր ժողովրդական թելերը: Այդ միահյուսյումներից ստեղծվում է նոր ռասա, որն աջակցում է ռասայի համադրման ստեղծմանը: Որքան էլ մեծ լինի ոգու դրսևորումը մեկ ոլորտի մեջ, նա չի կարող ռասայի կուտակում ստեղծել, քանզի միայն "թասի" համադրությունը կարող է հաստատել մագնիսականացումը: Լարված կրակների երևույթը երկրի ոլորտի վրա կարող է հրահրել տարբեր լարումների նկրտումը, այդ պատճառով այդպես է արարում Հրեղեն Հոգին:
    Գիտակցության Տարան մագնիսականացնում է դեպի գիտելիքը ձգտողներին: Գեղեցկության Տարան կանչում է դեպի գեղեցկություն ձգտողներին: Սխրանքի Տարան կանչում է դեպի սխրանքը ձգտողներին: Համադրությունների Տարան կարող է համախմբել միավորված ոգիներին: Այդպես միաձուլված սիրտն ի կատար է ածում Տիեզերական Գիտակցության Պատգամը: Այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    209.


    Տիեզերական Մագնիսի գիտակցությունը ձևավորում է թաքնված մարմիններ: Այնքան է ասվել Տիեզերական Մագնիսի անփոփոխության մասին, որ պարզ է հասարակ ամփոփումն էլ: Օրենքի անխախտությունը նկատի է առնված ամբողջ Տիեզերքում: Օրենքի պարզությունը պետք է հիմնավորվի մարդկային գիտակցության մեջ, և մաքրության հրեղեն բանաձևն ի հայտ կգա տարածական հրի ընկալման հետ միասին: Միայն գիտակցության էությունը կարող է ընդգրկել օրենքի պարզությունը: Օրենքն ընդգրկում է Գոյության սկզբունքի ամբողջ հրեղեն նկրտվածությունը: Երբ ըմբռնման բարդությունը ոգուն տանում է իրար հակադրված օրենքների կուտակումներով լարված ոլորտներ, այդ ժամանակ ոգին տիեզերական բարդ պրոցես է արարում: Հակադրության անխուսափելիությունն ամփոփված է այդ բեռի մեջ: Տիեզերական մագնիսի օրենքի անփոփոխությունը շարժվում է, միահյուսվելով բոլոր էներգիաների հետ: Եվ բոլոր դրսևորումները զարգանում են էներգիաների ձգողականության մեջ: Իհարկե, ընտելացել ենք անվանակոչել նաև վանելու սկզբունքը, բայց Մենք կասենք՝ ձգողականությու՛նն է գործող ուժը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #920
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,825
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    210.


    Օրենքի անփոփոխելիությունը Տիեզերական Մագնիսին առաջնորդում է բոլոր ոլորտներում; և հաստատման ավարտի հիմք է ծառայում հենց այդ նույն օրենքը: Նույն օրենքը ծավալվում է հյուլեների միավորման ամբողջ ընթացքում: Նկրտման գործողությունը իր էներգիաներն է լարում բարեշրջման առաջընթացի վրա: Այդ լարումը հրահրում է տիեզերական հոսանքների շերտերի լարումը: Նույնպիսին է նաև Հրեղեն Հոգու գործողությունը. ընկղմվելով անհրաժեշտ ոլորտներ, նա լարում է իր էներգիաները և նրա ոգուն է փոխանցվում այցելած շերտերի ամբողջ անկատարելությունը:
    Երբ Իմ Եղբայրը* սուզվեց երկրային ոլորտների մեջ, Նա թանկ վճարեց: Մենք, Արքատներս, պնդում ենք, որ ոգու գործերի մեծությունը ոչ միշտ է ճանաչելի գիտակցությամբ առանց գիտակցությունը վնասելու:



    - - - - - - -



    211.


    Տիեզերական Մագնիսի ուժը լարում է էլեմենտների հոգեկյանքը: Տիեզերական Մագնիսը հավաքում է տարատեսակ կրակների համադրությունները, որոնք, զուգորդվելով, տալիս են տարածական ձևավորված մարմնի բանաձևը: Ստեղծագործ Լուսատու Նյութի օրենքի անփոփոխելիությունը Տիեզերքի յուրաքանչյուր մարմինը տվողն է: Նրա օրենքը հոգեկյանքը հաստատում է որպես մարմնի սերմ, այդ պատճառով ամեն կողմնակի բան տրամադրվելու է փոխազդող ուժին: Այդպիսի նկրտում է ներդրված մարդու մեջ, և ոգու սերմը միշտ արձագանքելու է Տիեզերական Մագնիսին: Ոգու մնացած բոլոր նկրտումները կամ համապատասխանելու են սերմի նշանակությանը կամ խախտելու են այն: Ոգու սերմի այս օրենքի հետ յուրաքանչյուր մարդ պարտավոր է համատեղել իր նկրտումը:
    Եթե մարդիկ մտորեին հոգեկյանքի օրենքի բուն էության մասին, որն իր հիմքում պարունակում է ոգու սերմի կրակը, այդ ժամանակ հնարավոր կլիներ հաստատել այն մարգարիտի արտահայտումը, որը յուրաքանչյուր մարդ կրում է իր մեջ: Եվ արտաքին էությանը ձգտելու փոխարեն մարդիկ կնկրտեին դեպի հոգեկյանքի գանձերը:

    - - - - - - -
    *
    Խոսքը Մահաթմա Կուտ Հումիի մասին է, որը Թեոսոֆիական Ընկերության հիմնավորման հետ կապված, ստիպված էր շփվել բազմաթիվ մարդկանց հետ և հետո հիվանդացավ չմաքրված աուրաների հետ շփման հետևանքով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #921
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,825
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    212.


    Ճշմարիտ է ասված, որ ընթացող Հասյալն ուղղորդում է հրեղեն բարեշրջման ամբողջ ընթացքը: Երբ դրսևորվում է Մայտրեյայի Դարաշարջանի նոր բոլորապտույտի հաստատումը, կարող է տեսանելի դառնալ միայն Մեզ մոտ եկող Հասյալը:
    Մարդկանց գիտակցության մեջ պետք է ամրապնդվի տարբեր նպատակների համար դրսևորված և բարեշրջման Շարժիչով հաստատված գործիքի ճշգրիտ տարբերակումը: Երբ Մենք խոսում ենք կրակների փոխակերպման մասին, դա պետք է ընդունել որպես Տիեզերական Մագնիսի ամենալարված հրի հաստատում: Իսկ երբ մարդկությունը հասկանա Հրեղեն Հոգու ոգու ամբողջ ստեղծագործ ուժը, այդ ժամանակ կարելի կլինի ասել, թե ինչպես են թրթռում բոլոր կենտրոնները, պատասխանելով տիեզերական իրադարձություններին: Գործիքը, որն օգտագործվում է հասարակ լուսանկարման համար, անհնար է համեմատել Տիեզերքի ամեն մի շնչառություն արտացոլող երևույթի հետ: Այդ պատճառով դեպի Հրեղեն Հոգին նկրտողները թող բաց կենտրոնների ամենաբարձր ըմբռնում գտնեն: Շատ բարձր ոգիներ են այրվել երկրային մարմնի մեջ բոլոր կրակները պարփակելու անհնարինությունից: Հեշտ չէ՛ Արքատի ճանապարհը:
    Հրեղեն Հոգու ստեղծագործ ուժն ամենասքանչելին է և զգոնը:



    - - - - - - -



    213.


    Համաշխարհային նյութը, որը լցնում է ամբողջ Տիեզերքը, պատասխանում է Տիեզերական Մագնիսի ձգողությանը: Տիեզերական հրին համապատասխանող գիտակցությունն, իհարկե, կարող է ներթափանցել Գոյության օրենքների մեջ: Այդ պատճառով ստեղծագործ ուժի բանաձևը կարող է տրվել որպես բանաձև նրան, ով Գիտակցությանն առնչվել է կամավորապես և լիքը "թասով": Հետևաբար այդպիսի ուժի բանաձևը չի կարող հաստատվել ամբողջ մոլորակի վրա:
    Ուժերի առաքումները, որոնք մագնիսացված են Վեհապետների և Հասյալի կողմից, այնքան են գերակշռում մարդկային ընկալումը, որ նկրտումը կարող է հավասարակշռությանը վերակշռել, և հղումների ուժերը մասնատվում են կայծերի, որոնք մնում են մարդկության ձեռքերում:
    Տարածությունը լցնող Համաշխարհային նյութն անհասանելի է ոգուն առանց Տիեզերական Մագնիսի ձգողության: Շնչելով և արտաշնչելով Տիեզերքի հետ միասին, փոխակերպելով և արարելով Տիեզերքի հետ միասին, կարելի է նպատակաուղղված հրի իսկական բանաձևը գտնել: Անսահմա՛ն են հնարավորությունները և անսամա՛ն են ճանապարհները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #922
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,825
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    214.


    Տիեզերական մագնիսի ձգողությանն այսպես կոչված հարաբերակցվող էլեմենտները համադրելիս, կարևոր է ունենալ նույնության երևույթի ներդաշնակման գործույթի ճշգրիտ պայմանը: Նոր ռասայի հավաքավորման ներքո միևնույն այդ սկզբունքն առաջնահերթ նշանակություն ունի: Երբ դրված է ռասայի հիմքը, հավաքավորումը հաստատվում է լավագույն սկզբունքների վրա: Տիեզերական մագնիսը նկրտում է սերմը, և նրա շուրջ հզոր մեկություն է ձևավորվում: Ամեն սերմ իր բոլորաշրջանն ունի, որը զարգանում է ընդհանուր սկզբունքով: Երբ էլեմենտի առաջնորդող սկիզբը հրեղեն է, այդ ժամանակ նոր ռասայի սկզբունքն էլ հրի վրա է կառուցվելու:
    Հինավուրց գիտություն աստղագուշակությունը գիտի ամեն ռասայի և ժողովուրդների տեղադրությունը: Երբ նոր ռասա է ծնվում, այդ ժամանակ հիմնակա սկիզբը ղեկավարում է բոլոր դրսևորված բարեշրջումները: Հետևաբար, ինչպես կարելի է աստղագուշակությամբ որոշել ժողովուրդների հաշվարկը, այնպես էլ կարելի է նախասահմանել ծնվող ռասայի բնույթը: Բոլոր նրբերանգներն այնքան նուրբ են, որ միայն բարձրագույն իմացությունը կարող է համադրել Լուսատու Նյութի այդ ցանցերը:



    - - - - - - -



    215.


    Նոր ռասան Հավաքողի ստեղծագործ ուժը դեպի իրեն է ձգում բոլոր էլեմենտները, որոնք կուտակվել են սինթեզի "Լոտոսի" մեջ: Ստեղծագործական թելերն ուղիղ կապի մեջ են "թասի" նկրտման հետ: Այդ պատճառով այդքան պարզ է ձգողության այդ ուժը; այդ պատճառով է հաստատվում "Լոտոսի" ձգողությունը և ոգիների արձագանքը: Նկրտման երկատման ընթացքի համար պայմանները ծանր են: Տիեզերական Մագնիսին տիրապետող ոգին կարող է սկիզբը դնել հրի բոլոր հոսանքների: Այդպես սինթեզն ամրապնդում է շղթայի նշանակությունը մինչև Անսահմանություն:



    - - - - - - -



    216.


    Հրի որակը հաստատվում է մագնիսի լարվածությամբ: Ոգու մագնիսն է որոշում այն աստիճանը, որը կարող է դրսևորվել: Երբ ոգին կարողանում է առնչվել բարձրագույն ոլորտներին, նա ընկալում է Տիեզերական Մագնիսի հոսանքները: Ոգու այդ նույն հաստատված հուրն է նախասահմանում մոլորակի կրակները: Իհարկե, խոսելով մոլորակի կրակների նախասահման մասին, Մենք նկատի ունենք միայն այն հուրը, որը մարդկությունն ընկալում է: Այլ ոլորտների չափանիշներն այնքան բարձր են, որ հղումների և ընկալման միջև համապատասխանություն չկա: Այդ է պատճառը, որ ռասայի հավաքագրման ժամանակ այդքան դժվար է միավորել: Ռասաները հաստատվում են, ինչպես նոր ուժերի հոսանք, և եթե հունը մշտնջենացված է բարեշրջական շարժմամբ, սակայն ամեն նոր հոսանք իր տիեզերական ձայնանիշն ունի:
    Այսպիսով, իր ստեղծագործման մեջ մագնիսը տիեզերականորեն անսահմա՛ն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 62 62-ից ԱռաջինԱռաջին ... 12525859606162

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •