145.
Շատ են խոսում թրթիռներով ստեղծագործելու մասին, և ընդ որում հառնում են աչքերն ինչ-որ տեղ վերև, մոռանալով, որ յուրաքանչյուր մարդ ոչ միայն էներգիայի վերածող է, այլև նրբագույն թրթիռների արարիչ։ Եթե սիրտը էներգիաների վերածող է, հոգեկան էներգիան նրբացնում է թրթիռները։ Դասական Թաքներգություններն իրենց նրբագույն ռիթմերով հիշեցնում էին թրթիռների նշանակության մասին։ Այդպես էլ ամեն աշխատանք, երբ արվում է սրտառուչորեն, նրբագույն թրթիռների աղբյուր է հանդիսանում, հետևաբար խոսում եմ աշխատանքի որակի մասին։ Հների մոտ նկատելի էին լավ և վատ օրերը։ Դա նաև հիշատակում էր հաջորդականության մասին, այն նույն, բայց երկրային գոյատևմանը կցված մանվանտարների և պրալայաների մասին։ Թրթիռների համար յուրաքանչյուր ռիթմ, յուրաքանչյուր հաջորդականություն, յուրաքանչյուր որակ հիմք կլինի Տիեզերքի հետ համագործակցելու համար։ Երբ ասում եմ՝ փնտրեք ավելի մոտ, նկատի ունեմ նաև յուրաքանչյուր աշխատանքի որակը, որպես իսկական ստեղծագործություն։ Մենք կեղծ բարեպաշտություն չենք սիրում, քանզի նրանում կեղծիք է, այլ կերպ ասած, չկա լարում և որակ։ Այդպես ամենում հիշենք Տիեզերքի հետ համագործակցության մասին։
- - - - - - -
146.
Պետք է հիշել, որ հոգևոր ճակատամարտի ներքո կարող են լինել արտասովոր թրթիռներ և, իհարկե, չի կարելի նրանցից բարեկազմություն սպասել։
Կարող եք հարցնել Ինձ, ի՞նչ է ձեզանից Ինձ պետք։ Պետք է նվիրվածություն, այնպիսի նվիրվածություն, որպեսզի այն մաքրված լինի բոլոր հավելուկներից։ Երբ թրթռում է տարածությունը, պետք է մաքրել մեր զգացմունքները, ինչպես նետի ծայրից մաքրում են փետուրիկը։ Մեզ մոտ հասունանում է ճակատամարտը՝ հաստատվեք և մի կողմ թողեք խանգարող ամեն բա՛ն։
Ինչպե՞ս կարող ենք օգնել գործերում, երբ մենամարտ է գնում։ Նախ և առաջ, կարելի է ստեղծել նոր իրավիճակներ, հետևաբար զգոնություն և զգոնությու՛ն։
- - - - - - -
147.
Շատ անգամ կրկնեք բժիշկներին, որպեսզի նրանք հետևեն այսպես կոչված առողջ վիճակում գտնվող մարդկանց։ Բժիշկների համար ամենահետաքրքիր երևույթները վարակիչ հիվանդությունների ժամանակ չեն նկատվելու։ Վարակման սկզբունքն ինքը փոքր-ինչ հիշեցնում է մոլագարությունը, բայց հոգեկան էներգիայի ամենաուսուցանելի դրսևորումները, իհարկե, բերունի վարակի ժամանակ չեն լինի։ Այնինչ այդ հանգամանքը երբեք ուշադրության չի արժանանում։ Ինչպե՞ս ուրեմն կարող ենք սպասել արագ հայտնագործությունների, երբ հոգեկան էներգիայի ամենակարևոր երևույթը ուղղակի չի նկատվում, նույնիսկ չի վիճարկվում, նույնիսկ չի էլ հերքվում, բայց չի նկատվում ամենաչնչին երևույթների կողքին։ Ամենահաջող ընդունելությունը կլինի հոգեկան էներգիայի մասին պնդելը։ Ինչ-որ մեկը, ամուր կողպելով դուռը, անշտապ կկարդա հոգեկան էներգիայի մասին. և, չխոստովանելով ոչ ոքի, այնուամենայնիվ կմտածի նրա մասին։
Էջանիշներ