User Tag List

Էջ 41 41-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041
Ցույց են տրվում 601 համարից մինչև 605 համարի արդյունքները՝ ընդհանուր 605 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #601
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,117
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    190.


    Դեպի Մեզ ճանապարհվելիս մի մոռացեք ձեզ հետ վերցնել ձեր զգացումով ամբողջ արժեքավորը: Ուսուցանելի է ուսումնասիրել արժեքների ըմբռնումը: Հաճախ նույնիսկ ոգու տարածաշրջանից ինչ-որ բան գիտեցող մարդիկ կարող են զբաղվել չնչին ու այլանդակ առարկաներով: Նրանք մոռանում են, որ այլանդակության իրերը մթերին են ծառայում: Յոգը պետք է հստակորեն գիտենա իրերի որակը:



    - - - - - - -



    191.


    Վաղ է մտածել մոլորակի անկման մասին, եթե սեփական անկումդ դեռևս գիտակցված չէ: Կարելի է ապաքինել սեփական վերքերն ու ընթանալ, ինչպես աշխատանքի շինարար: Նոր ամենօրյա ըմբռնումը թույլ կտա ըմբռնել կյանքի յուրաքանչյուր մանրուք: Յոգը եթերային երկրներ չի թռչում, բայց բաց չի թողնում հեռավոր աշխարհների հետ կապող արծաթե թելը:



    - - - - - - -



    192.


    Յոգը գտնվում է իր Ուսուցչի անընդհատ փորձության ներքո: Ճիշտ այդպես էլ յոգը փորձում է իրեն մոտեցողներին: Բացատրեք, թե ինչ են նշանակում ցրտով, սովով և բոլոր այլ չափանիշներով փորձությունները: Տգետ մարդը տարակուսում է, թե ինչպե՞ս կարող է վերանալ ցրտի ու սովի զգացումը: Բայց իրերի էությունը հասկացողը հասկանում է, որ զգացումները չեն վերանում, այլ ոգու վիճակը կարող է լինել այնպիսին, որ նրան ոչինչ չի ընկճի: Սովածը կարող է գտնել հագենալու միջոց, եթե նրա ոգին դեռ գազանային վիճակի չի հասել: Մրսողը կարող է տաքանալ այնքան ժամանակ, քանի դեռ նրա ոգին հասկանում է, թե ինչի համար պետք է նա պաշտպանվի, հակառակ դեպքում գազանի վրդովմունք, գիտակցության մթագնում և անկում է սպասվում:
    Ճիշտ կլինի ավելացնել, որ շարժունակությունը՝ կյանքի թակարդից դուրս պրծնելու լավագույն ելքն է: Յոգն ակնթարթորեն ծանրութեթև է անում, թե որքանով է արժեքավոր նպատակահարմարությունը: Եթե նրա յոգիզմը հայտնաբերելու համար նրան առաջարկեն մի կտոր միս ուտել, իհարկե, նա կնախընտրի ուտել այդ կտոր միսը, քան բացել գաղտնիքը: Մսի հետևանքը նա հեշտությամբ կմաքրի, բայց գաղտնիը դավաճանի ձեռքը տալու հետևանքն անուղղելի է, և երբեմն նույնիսկ խոցող ճառագայթ է պետք գործադրել, ինչը թույլատրելի է միայն շատ հազվադեպ:
    Նմանապես ցանկանում եմ հիշեցնել նաև Հրեղեն Յոգայի համար ստեղծագործելու նշանակության մասին: Ձեզ տրվել է ճանաչել երկու երաժշտական ստեղծագործություններ հակադիր կատարումներով, և ոգին հասկացել է, թե ինչպիսին է ազդեցության տարբերությունը: Այդպես Ճշմարտության հետ շփման դեպքում աճում է գիտակցությունը: Եվս մեկ վերացականություն մեզ համար իրականություն կդառնա: Եվ որքա՜ն հաճելի է անընդհատ փորձությունների գիտակցումը, նրա մեջ շարժում է ներդրված: Մի՞թե հրի յոգը կարող է տրվել անշարժության: Ոչ թե լսելու համար եմ ասում, այլ կիրառելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #602
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,117
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    193.


    Վարպետ նետաձիգը նույնիսկ հրազենի դեպքում էլ վարպետ հրաձիգ կհամարվի: Նույնն էլ Յոգաներում, Հաթհա Յոգայից բացի, բոլոր Յոգաներն իրենց նվաճումներում սքանչելի են: Անմտություն կլիներ նսեմացնել նրանցից որևէ մեկը: Կարելի է խոսել միայն առավել գործադրելիության մասին ժամանակակից բարեշրջական պրոցեսում:



    - - - - - - -



    194.


    Յոգը պետք է հասկանա մթնոլորտային պայմանները նրանք գործնականորեն կիրառելու համար: Այդպես նույնիսկ տգետ դիտարկողին պարզ կդառնա, որ էլեկտրական ալիքները պետք է էականորեն փոխեն ազդեցության սովորական կարգը: Այդպես նույնիսկ մագնիսային հողմերն ու խոնավ տեղումները տարբեր հոգեկան հետևանքների պատճառ կդառնան: Մագնիսական հողմերն ու բոլոր էլեկտրակիր երևույթները՝ Մեր բարեկամներն են, բայց բոլոր մթնոլորտային տեղումները խանգարում են հրի ուժին: Մենք օգտվում ենք խտացած էլեկտրականությունից, որպեսզի նույնիսկ չնախապատրաստված մարդուն բացատրենք նրա համար անսպասելի երևույթների օգտակարությունը:
    Աստրալի՝ մարմնից դուրս գալու երևույթը նույնպես ավելի հեշտ է մագնիսական հողմերի ներքո, հետևաբար Յոգի համար անհրաժեշտ է բնության բոլոր աննշմարելի երևույթների հանդեպ զգոնությունը: Դրա համար յոգին, նախ և առաջ, պրանայի հետ շփում է հարկավոր: Այդ պատճառով ավելի լավ է պատուհանը չփակել, եթե միայն խոնավության թանձրացման դեպքում: Բայց օգտակար են երկարատև լոգանքները կամ լողը տաք ժամանակ և առանց կտրուկ շարժումների: Ընդհանրապես կտրուկ շարժումները խախտում են աուրայի շարժումը, և Մենք դրանից խուսափում ենք: Արագության ռիթմը չի խախտում կապը մթնոլորտի հետ, բայց ջղաձիգ շարժումներն ասեղի պես վիրավորում են աուրան: Շատ դիտարկումներ կարող են հեշտացնել մեր ապագայի կառուցումը: Բայց դրա համար պետք է հասկանալ, որ նույնիսկ մոծակները մարդուց ավելի լավ գիտեն մթնոլորտային պայմանները: Բայց մարդիկ մտածում են, որ բնության արքաներ կոչվելու իրավունքով կարող են ոչինչ չիմանալ:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 12.09.2019, 19:35:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.09.2019)

  4. #603
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,117
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    195.


    Կենտրոնների հրի քողարկումը սոմայի շերտիկներով երբեմն անհրաժեշտ է, հակառակ դեպքում արտաքին պայմանների կոպտությունը կարող է կենտրոնները բոցավառել: Նորից վերադառնում ենք հավասարակշռության անհրաժեշտությանը, որը Մեր Ուսուցիչը ոսկե միջին է անվանել, և որը կարող է կոչվել նաև ըմբռնման հագեցվածություն:



    - - - - - - -



    196.


    Տարբեր տեսակի վառելանյութերի վնասի մասին դուք գիտեք, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել օջախների կառուցվածքին: Ամեն դեպքում երկար չմնալ օջախին մոտ, գիտենալով, թե սննդի՝ հատկապես արյունալի, - արտահոսքերն ինչպիսի հյուրեր են հավաքում: Այդ պատճառով ապխտած միսն ու թռչնի միսն ավելի լավ է ընդունել սառը վիճակում: Նաև հոգատարորեն պետք է պահպանել օդի մաքրությունը ննջարանում: Պետք է հիշել, որ աստրալի դուրս գալու ժամանակ մարմինն անպաշտպան է մնում, և եթե օդը թունավորված է, ուրեմն անխուսափելի է հյուրերի հայտնվելը: Դաղձը լավագուն զովացուցիչը կլինի, որը կնպաստի նաև իրեն աստրալին: Չէ՞ որ աստրալը շատ ավելի հաճախ է լքում մարմինը, քան մենք կարծում ենք, բայց տարբեր պատճառներով: Մեկ անիմաստ թափառում է ինչ-որ տեղ մոտակայքում, մեկ էլ կարող է շատ օգտակար բաներ սովորել: Յուրաքանչյուրի ուղիղ պարտականությունն է իր աստրալի համար լավագույն պայմաններ ստեղծել:
    Նաև պետք է հետևել, որ տանը կեղտոտ ջուր չմնա: Տնային շատրվաններն ու ակվարիումները սովորաբար դրա անցանկալի բուծարան են: Ինչու՞ ձկներին ու թռչուններին տանջել զնդանում:
    Նաև ցանկանում եմ լիակատար մաքրության մեջ պահել Ուսուցչին նվիրված մի սենյակ կամ գոնե մի անկյուն: Կարելի է լուսամուտի մոտ պահել մի բազկաթոռ, որի վրա օտարներին նստել չթույլատրել: Նաև պետք չէ մոտ թողնել որոնող հետաքրքրասերների, նրանց համար պետք է ամենասովորական մարդ լինել, որպեսզի ձեր աուրայի վրա նրանց հանդգնությունը սայթաքի: Այս ամենը խորհուրդներ են Յոգայի առողջացման վերաբերյալ:



    - - - - - - -



    197.


    Պետք է մտածել Մեր գործողությունների մասին և երաշխավորել նրանց ճշմարիտ լինելը: Մտքի փոքրագույն երկատումն անգամ նետը նպատակակետից հեռու կտանի, և այդ ժամանակ ավելի լավ է Յոգային ընդհանրապես չդիպչել: Անորոշ գիտակցությունը կենդանական վիճակի ժառանգությունն է: Ու՞մ են պետք պղտոր մտքերը: Ոչ ոք չի ցանկանում նույնքան պղտոր պատասխան ստանալ: Պետք է մաքրել ոգու հաղորդալարը: Բայց Մենք ծխնելույզ մաքրող չենք, որ բռնի կերպով մաքրենք ձեր ոգու փոխանցքները: Դիմեք, որ ունենանք օգնելու հնարավորություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #604
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,117
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    198.


    Յոգը սովորություններ չունի, քանզի դրանք ոչ այլ ինչ են, քան կյանքի նեխում: Բայց յոգին հատկանշանական է գործողությունների որոշակի պատկեր ունենալ: Յոգին դժվար չէ կտրել սովորությունների կապանքները, չէ՞ որ զգոնության լարվածությունը նրա առջև անվերջ դեպի հանգամանքները տանող նոր ուղիներ է բացում: Բայց անշարժությունը տգիտության կմախքն է: Որքա՜ն արքայություններ են կործանվել անշարժության պատճառով:



    - - - - - - -



    199.


    Կյանքում այն չկիրառողների ձեռքին Մեր Ուսմունքը հաստատուն չէ: Ասացեք բոլոր երկրների աշխատակիցներին, որպեսզի անհապաղ միջոցներ գտնեն Յոգայի խորհուրդներով կյանքն ամրապնդելու համար: Չափազանց շատ են խոսողներն ու քիչ են գործողները: Չեմ տեսնում ընդհանուր դասախոսությունների կարիքը, բայց պետք են անհատական զրույցներ: Նաև պետք չէ թաքցնել դժվարություններն ու առավելությունները: Զուգադիպեցրեք Յոգան համաշխարհային երևույթներին, քանզի պետք է կյանքին տալ համակարգ, առանց նրա հասարակական շարժումները ծերունիների դիմակահանդես են դառնում: Ազատության խստիվ կարգապահությունը կվերաստեղծի կյանքը միայն հոգեկան էներգիայի իրական լինելու նոր գիտակցման ներքո, որը կենսակերպ կդառնա:
    Պնդեք, որ նոր գիտակցություն է պահանջվում կյանքում կիրառելու համար:



    - - - - - - -



    200.


    Բացահայտումն անհրաժեշտ է միայն քչերի համար, բայց ամբոխները չգիտեն նավի ուղղությունը փոխելու մասին, իսկ առավոտյան կհարցնեն. "Ու՞ր է մնացել առագաստը: Ինչու՞ է ափն ամայի": - "Այն պատճառով, որ դուք չնկատեցիք, թե ինչպես բեռնեցինք թանկարժեք բեռը, և արևածագին քամու ժամանակ դուք քնած էիք մնացել": Հստակորեն ամբոխին անհնար է ասել, քանզի առավոտյան նա գիշերվա ձայնն է լսում: Հիդրային խոցել կարելի է միայն նրան անծանոթ հարվածով: Յոգի պարտականությունն է անվիճարկելի հարվածներն ուսումնասիրելը:
    Բարձրագույն գիտելիքին ձգտողն անդավաճանորեն կլինի դետքին: Այլ կերպ ուրիշ էլ ու՞մ զինվոր կանվանես: Ո՞վ է մաճկալը: Ո՞վ է ուղեկցորդը: Յոգը պետք է անվանվի այս երեք պատվարժան անուններով: Բայց սերմնացանի դաշտը ցույց տալու ժամանակն էլ կգա: Քանի՞ արմունկ է դա, ո՞վ է չափելու: Քանզի յոգի դաշտն է ողջ տարածությունը: Ո՞վ կարող է անուն տալ նրա հաղթանակներին, երբ կրակները նրա ներսում են առկայծում: Ո՞վ կարող է հաշվել փրկվածների քանակը, եթե նա փրկել է նրանց, առանց անուն հարցնելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #605
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,117
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    201.


    Գոյություն ունի թյուր կարծիք, որ յոգն ունի անկոտրում առողջություն բառի սովորական նշանակությամբ: Մի՞թե զգայուն գործիքը հաստ ծառից են սարքում: Մի՞թե վինայի* լարերի արժանապատվությունն ամփոփված չէ ձայներանգի նրբագույն բաժանումների հանդեպ նրանց զգայությության մեջ: Այդպես էլ հնչում է նաև յոգի նրբազգայուն ապարատը: Հատկապես նրան են հայտնի այն աննկարագրելի, այն փոխանցիկ ցավերը, որոնք, ինչպես վինայի լարերը լարելը, փոխակերպում են նրա էությունը: Կարելի է հասկանալ, որ Յոգի ճանապարհի անվտանգությունը Մենք չենք չափազանցնի: Երբ վերածնվում են կենտրոնները, ինչպե՞ս կարելի է ցավերը շրջանցել: Իմացության կրակն այրող է մնում:
    Դուք գիտեք, որ այս ասվածը վերացական խորհրդանիշ չէ: Այդ ցավերի բոլոր սովորական սահմանումներն օգուտ բերել չեն կարող, քանի դեռ գիտությունը չի շտապել հասկանալ հոգևոր լինելու կամ հոգեկան էներգիայի իրական նշանակությունը: Որքան ավելի հեռու է ըմբռնումը Յոգայի վտանգից, այնքան ավելի հեռու է կանգնած մարդը Բարձրագույն Գիտակցության հետ կապից: Ընդ որում գիտակցության պատահական թռիչքներն արժեքավոր չեն, թռիչքների անլռելի երգն է անհրաժեշտ: Վինան ոչ միշտ է հնչում հստակորեն, բայց նրա նվագը միշտ բարեհունչ է:
    Նրանք, որոնք Յոգայի մեջ պարարտ առողջություն են փնտրում, ավելի լավ է մի բաժակ գինի գցեն և խոսեն բարձր գաղափարների մասին առանց դրանք կյանքում կիրառելու: Չէ՞ որ յոգի առողջությունը դողում է վեր հառնող արծվի թևերի նման: Յոգի աչքը տեսնում է, ինչպես այն արծվի աչքը, որի մասին դուք գիտեք: Յոգի հանգստությունն օվկիանոսի ալիքի հանգստությունն է:



    - - - - - - -



    202.


    Յոգի առողջությունը համեմատում են վինան լարելու հետ: Նույնը կարելի է ասել նաև յոգի աշխատանքի մասին, որը մեկ զրնգուն է, մեկ լուռ, ծածկված նպատակահարմարության քողով: Յոգի նպատակն է տարածությունը լցնել օգտակար հաստատումներով և ուղղել էներգիան ամենուր, որտեղ աղտոտված է Ճշմարտությունը:
    Կարելի՞ է արդյոք մեղադրել յոգին, եթե նա հակարծակի հայտնվում է կամ անհետանում է երկար ժամանակով: Ժամանակն է թողնել որոշակի ինչ-որ տեղի կապված լինելը: Միայն միտքն ու գործողությունը կարող են պայմանավորել գտնվելու երկրային տեղը: Հետևաբար ճամփորդությունները միշտ անքակտելի են Յոգայից: Որտե՞ղ ուրեմն կծնվի շարժունակության զգոնությունը: Որտե՞ղ է կոփվում ինքնուրույնությունը: Որտե՞ղ է կառուցվում ճանաչման միայնությունը: Տարածությունից կարող է աճել յոգի աշխատանքի հնչողությունը: Յոգը պետք է գիտենա տարածությունը և կարողանա տարածական խոսքեր բերել ժողովուրդներին:


    - - - - - - -
    * Վինա
    - հնդկական երաժշտական գործիք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 41 41-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •