User Tag List

Էջ 62 62-ից ԱռաջինԱռաջին ... 12525859606162
Ցույց են տրվում 916 համարից մինչև 926 համարի արդյունքները՝ ընդհանուր 926 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #916
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    201.


    Այնքան դժվար է որոշել սահմանները Տիեզերքում այսպես կոչված պասիվության և ակտիվության միջև: Եթե ասենք, որ բոլոր ուժերն ակտիվ են, այդ դեպքում մարդկությունը տարիմաստություն կգտնի այդ պնդման մեջ, բայց բարձրագույն գիտակցությունը հասկանում է, երբ Մենք Սկիզբների բոլոր ուժերը դիտարկում ենք որպես ակտիվ: Ստորաբաժանումն այնքան կոպիտ է, որ դժվար է ասել մարդկանց այն սկզբունքի մասին, որն ապրում է Մուլապրակրիտիի* արտահայտված հզորության մեջ: Ճիշտ ինչպես չի կարելի կյանքի սկզբունքը հաստատել առանց Կանացի Սկզբի ըմբռնման: Նմանապես, ինչպես Տիեզերքը, Մուլապրակրիտին էլ նաև համաշխարհային սկզբունք է: Սկիզբները չեն կարող վերաբերվել իրար որպես ուժեղ մրցակցողներ, քանզի միայն ուժերի միավորումն է կյանք կառուցում: Եվ Մենք բարձրագույն աշխարհներում սրբազան հարգանք ենք մատուցում այն Սկզբին, որին մարդկությունը պասիվ է համարում: Այո, այո, այո, Բարձրագույն գիտակցությունը գիտի Ճշմարտությունը, և Մենք պատրաստ ենք այդ Ճշմարտությունը հաղորդել մարդկությանը, բայց դրա համար մարդկությունը պետք է կանգնի ավելի բարձր աստիճանի վրա: Այո, այո այո՛: Երբ ամեն Վեհապետ իր մոր միջոցով պետք է տրվեր երկրին, ինչպե՞ս չմեծարել քեզ, Մա՜յր Աշխարհի: Երբ ամեն տարածական հուր պետք է մարմնավորվի, ինչպե՞ս չմեծարել Տվող կյանքը: Այո, այո այո՛: Ինչպե՞ս ուրեմն չընդունել որպես Տիեզերքի բարձրագույն դրսևորում, Մոր լարված խորհրդանիշի ու՛ժը:
    Երբ Տարան եկավ երկրի վրա հաստատվելու համար, հնչեցին Վեհապետների երեք ճառագայթներ: Տիեզերական կրակների այս նիստերը կարող են տեսանելի լինել Տարայի վրա զգացողական աչքով: Նիստերի երևույթն այնքան հզոր է արտահայտված, որ փայլքը տարրալուծում է բոլոր նախատեսված խոչընդոտները: Հիրավի կարելի է ասել՝ Լուսավոր Պատկերը նոր ըմբռնու՛մ կտա:



    - - - - - - -



    202.


    Բոլորածիր նկրտումն ապրում է ամբողջ Տիեզերքում: Այնտեղ, ուր սլանում է նկրտող ոգին, ծնվում են նրա կյանքերի օղակները: Այդ պատճառով վերելքի ճշգրիտ պարույրի նշանակումը ինքը ոգին է հիմնում: Ոգու ձգտումը դեպի կոպիտ դրսևորումներ Տիեզերքում համապատասխան օղակ է հաստատում: Այդ օրենքը վերաբերվում է բոլոր դրսևորումներին: Խոսելով Տիեզերքի կենտրոնների մասին, Մենք վկայակոչում են Հրեղեն Հոգու համապատասխան կենտրոններ: Էներգիաների ուժերը տեղաբաշխված են ըստ նմանության, և հղկված օրգանիզմը կընկալի նրբագույն էներգիաների հզորությունը: Այդպես հղկված էներգիաների առնմանումն արտահայտում է նշված օղակը, և տիեզերական օղակն էլ համընկնում է:
    Հետևաբար Հրեղեն Հոգու համադրությունը իր բոլորածիր պարույրն ունի: Մարդկությունը պետք է մտորի իր պարույրի ստեղծագործականության մասին: Տիեզերքը բնակեցված է այդ աշխարհներով: Մարդն ինքը՝ աշխարհ է: Նրա նկրտումը ստեղծում է աշխարհներ և կարման պետք է քավի ոչ միայն աշխարհ-մարդուն, այլև նրա աշխարհանկրտումը, քանի դեռ չի միաձուլվել նկրտման մաքրության մեջ: Այդպես անսահմանորեն աշխարհը բարեշրջման ընթացքն է հաստատում:



    - - - - - - -
    Մուլապրակրիտի*
    - վերացական աստվածային կանացի սկզբունքը, չտարբերակված էություն: Ակաշա: Բառացիորեն՝ Բնության կամ Նյութի արմատը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #917
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    203.


    Սրտի մարգարիտը՝ նրբագույն լարվածությունն է: Միայն այդ լարվածությամբ ենք աշխարհներ ստեղծում: Չէ՞ որ նկրտումների աշխարհն է կառուցում գալիքը: Սիրո աղբյուրը միավորում է գոյություն ունեցող ամեն ի՛նչ:



    - - - - - - -



    204.


    Մարդկությունն առանց նախասահմանված որոշման չի կարող ճանապարհվել դեպի ինչ-որ նպատակ: Որոշումը ծրագրված կլինի այն նկրտումներով, որոնք առաջնորդել են մարդուն: Որոշման հզորությունն ուղիղ հարաբերական է նկրտման և այն ուժի հետ, որը երաշխավորում է կյանքը շարժող որոշումների ընդունումը: Այդպիսով հիմնվում է մարդկային գործունեության սկզբնապատճառը: Որոշման միտքն ու նկրտումը ուղղություն են տալիս մարդկային գործունեության ամբողջ հոսանքին:
    Անհնար է հասկանալ, թե ինչպե՞ս մարդիկ կարողացան ընկղմվել գիտակցության մթի մեջ և հերքել այն, ինչը կապված է Տիեզերական Մագնիսի հետ այն դեպքում, երբ ամեն ինչ կայուն է մնում այն մագնիսական թելերի շնորհիվ, որոնք Տիեզերքին են հյուսվում: Մեկ կերպարի մեջ երկակի ուժի մասին լեգենդը միաձուլման վրա է հիմնված: Զուգակցվող ուժն անսահման է: Երկու Սկիզբներն էլ, վերին և ներքին աշխարհները՝ Տիեզերքի սկզբունքներն են: Ամեն ինչ միախառնված է ձգողականության ստեղծագործ ուժի մագնիսով:



    - - - - - - -



    205.


    Պարույրն առաջ է ընթանում, ինչպես Տիեզերական ուժ: Մագնիսի հիմքի առաջընթացը նկրտում է, ինչպես էներգիայի ստեղծագործ ուժի պարույր: Այդպես ձգողության ներքո բոլորածիր շարժումը լարվում է դեպի իր ծննդյան աղբյուրը: Այդ մոտեցմանը ձգողականություն է տալիս ներքին մղումը հեռավոր աշխարհների հանդեպ: Վերընթաց աստիճանի վրա կանգնելու ձգտումը նկրտում է պարույրի օրենքը: Եվ այդ ժամանակ բոլորածիր շարժումը լարվում է, ինչպես մագնիսական հզորություն, երբ սկզբնական աստիճանն այն կետն է, ուր շրջանի ավարտից հետո ընկնում է գործողության կետը:
    Չե՞նք ձգտում արդյոք պարուրաձև վերելքի, երբ այդ ճանապարհը դեպի Անսահմանություն է տանում: Մագնիսի հզորության երևույթը կոչվում է ստեղծագործ սկիզբ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #918
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    206.


    Երկու աշխարհները կապող թելերի շարժման մեջ նեդրված է կյանքը: Լարը, որը մագնիսանում է մեկ հրով, կապ ունի այն լարի հետ, որը զուգահեռությունն է արտահայտում: Այդ պատճառով հաստատվում է Հրեղեն Հոգու արտահայտված կապը բարձրագույն աշխարհի հետ:
    Բոլոր հզոր էներգիաները պետք է դրսևորվեն որպես միևնույն շղթայի արտահայտում: Հրեղեն Հոգու երևույթն իր նշանակությունն ունի երկրի վրա ու նաև բարձրագույն ոլորտներում: Հետևաբար Հրեղեն Հոգին՝ աշխարհները կապող թելն է: Այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    207.


    Իրադարձությունների ցանցը պայմանավորվում է Տիեզերական Մագնիսով: Այո, հենց ցանցը, քանզի ստեղծագործ ուժն արձագանքում է իրադարձությունների ընթացքի բոլոր ալիքների վրա: Այդ պատճառով ցանցը, իր հոսանքի մեջ ներգրավելով Տիեզերական Մագնիսի հետ իրենց ներդաշնակումը չհաստատած էլեմենտների, տիեզերական ցանցին անկատարելության արտահայտման գործողություններ է բերում: Այդ ներմուծվող ուժերը բավականին հաճախ խախտում են նկրտումների ընթացքի դրսևորմանը:
    Իրադարձությունների ցանցը կարող է իր շղթան փռել տարբեր զուգակցությունների էլեմենտների վրա: Մեկ կողմնակի հանգամանք կարող է այնպես փոխել լարումը, որ Տիեզերական Մագնիսի օրենքի համաձայն կհաղորդակցվեն այնպիսի ուժեր, որոնք ուղղված էին ստեղծելու այլ հուներ: Նույնն է վիճակը նաև մարդկային գործողությունների հետ: Մարդու սահմանած իրադարձությունների ցանցի և Տիեզերական Մագնիսի սահմանած իրադարձությունների ցանցերի միջև այդ մութ ամպն է ընկած: Այդ սահմանված ցանցը մարդը ոչնչացնում է իր գիտակցությամբ: Երբ գիտակցությունը ձգտում է դեպի Տիեզերական Մագնիս, այդ ժամանակ, հիրավի, կապ է հաստատվում Անսահմանության հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #919
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    208.


    Արքատը հավաքում է իրադարձությունների ցանցն ու բոլոր ժողովրդական թելերը: Այդ միահյուսյումներից ստեղծվում է նոր ռասա, որն աջակցում է ռասայի համադրման ստեղծմանը: Որքան էլ մեծ լինի ոգու դրսևորումը մեկ ոլորտի մեջ, նա չի կարող ռասայի կուտակում ստեղծել, քանզի միայն "թասի" համադրությունը կարող է հաստատել մագնիսականացումը: Լարված կրակների երևույթը երկրի ոլորտի վրա կարող է հրահրել տարբեր լարումների նկրտումը, այդ պատճառով այդպես է արարում Հրեղեն Հոգին:
    Գիտակցության Տարան մագնիսականացնում է դեպի գիտելիքը ձգտողներին: Գեղեցկության Տարան կանչում է դեպի գեղեցկություն ձգտողներին: Սխրանքի Տարան կանչում է դեպի սխրանքը ձգտողներին: Համադրությունների Տարան կարող է համախմբել միավորված ոգիներին: Այդպես միաձուլված սիրտն ի կատար է ածում Տիեզերական Գիտակցության Պատգամը: Այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    209.


    Տիեզերական Մագնիսի գիտակցությունը ձևավորում է թաքնված մարմիններ: Այնքան է ասվել Տիեզերական Մագնիսի անփոփոխության մասին, որ պարզ է հասարակ ամփոփումն էլ: Օրենքի անխախտությունը նկատի է առնված ամբողջ Տիեզերքում: Օրենքի պարզությունը պետք է հիմնավորվի մարդկային գիտակցության մեջ, և մաքրության հրեղեն բանաձևն ի հայտ կգա տարածական հրի ընկալման հետ միասին: Միայն գիտակցության էությունը կարող է ընդգրկել օրենքի պարզությունը: Օրենքն ընդգրկում է Գոյության սկզբունքի ամբողջ հրեղեն նկրտվածությունը: Երբ ըմբռնման բարդությունը ոգուն տանում է իրար հակադրված օրենքների կուտակումներով լարված ոլորտներ, այդ ժամանակ ոգին տիեզերական բարդ պրոցես է արարում: Հակադրության անխուսափելիությունն ամփոփված է այդ բեռի մեջ: Տիեզերական մագնիսի օրենքի անփոփոխությունը շարժվում է, միահյուսվելով բոլոր էներգիաների հետ: Եվ բոլոր դրսևորումները զարգանում են էներգիաների ձգողականության մեջ: Իհարկե, ընտելացել ենք անվանակոչել նաև վանելու սկզբունքը, բայց Մենք կասենք՝ ձգողականությու՛նն է գործող ուժը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #920
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    210.


    Օրենքի անփոփոխելիությունը Տիեզերական Մագնիսին առաջնորդում է բոլոր ոլորտներում; և հաստատման ավարտի հիմք է ծառայում հենց այդ նույն օրենքը: Նույն օրենքը ծավալվում է հյուլեների միավորման ամբողջ ընթացքում: Նկրտման գործողությունը իր էներգիաներն է լարում բարեշրջման առաջընթացի վրա: Այդ լարումը հրահրում է տիեզերական հոսանքների շերտերի լարումը: Նույնպիսին է նաև Հրեղեն Հոգու գործողությունը. ընկղմվելով անհրաժեշտ ոլորտներ, նա լարում է իր էներգիաները և նրա ոգուն է փոխանցվում այցելած շերտերի ամբողջ անկատարելությունը:
    Երբ Իմ Եղբայրը* սուզվեց երկրային ոլորտների մեջ, Նա թանկ վճարեց: Մենք, Արքատներս, պնդում ենք, որ ոգու գործերի մեծությունը ոչ միշտ է ճանաչելի գիտակցությամբ առանց գիտակցությունը վնասելու:



    - - - - - - -



    211.


    Տիեզերական Մագնիսի ուժը լարում է էլեմենտների հոգեկյանքը: Տիեզերական Մագնիսը հավաքում է տարատեսակ կրակների համադրությունները, որոնք, զուգորդվելով, տալիս են տարածական ձևավորված մարմնի բանաձևը: Ստեղծագործ Լուսատու Նյութի օրենքի անփոփոխելիությունը Տիեզերքի յուրաքանչյուր մարմինը տվողն է: Նրա օրենքը հոգեկյանքը հաստատում է որպես մարմնի սերմ, այդ պատճառով ամեն կողմնակի բան տրամադրվելու է փոխազդող ուժին: Այդպիսի նկրտում է ներդրված մարդու մեջ, և ոգու սերմը միշտ արձագանքելու է Տիեզերական Մագնիսին: Ոգու մնացած բոլոր նկրտումները կամ համապատասխանելու են սերմի նշանակությանը կամ խախտելու են այն: Ոգու սերմի այս օրենքի հետ յուրաքանչյուր մարդ պարտավոր է համատեղել իր նկրտումը:
    Եթե մարդիկ մտորեին հոգեկյանքի օրենքի բուն էության մասին, որն իր հիմքում պարունակում է ոգու սերմի կրակը, այդ ժամանակ հնարավոր կլիներ հաստատել այն մարգարիտի արտահայտումը, որը յուրաքանչյուր մարդ կրում է իր մեջ: Եվ արտաքին էությանը ձգտելու փոխարեն մարդիկ կնկրտեին դեպի հոգեկյանքի գանձերը:

    - - - - - - -
    *
    Խոսքը Մահաթմա Կուտ Հումիի մասին է, որը Թեոսոֆիական Ընկերության հիմնավորման հետ կապված, ստիպված էր շփվել բազմաթիվ մարդկանց հետ և հետո հիվանդացավ չմաքրված աուրաների հետ շփման հետևանքով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #921
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    212.


    Ճշմարիտ է ասված, որ ընթացող Հասյալն ուղղորդում է հրեղեն բարեշրջման ամբողջ ընթացքը: Երբ դրսևորվում է Մայտրեյայի Դարաշարջանի նոր բոլորապտույտի հաստատումը, կարող է տեսանելի դառնալ միայն Մեզ մոտ եկող Հասյալը:
    Մարդկանց գիտակցության մեջ պետք է ամրապնդվի տարբեր նպատակների համար դրսևորված և բարեշրջման Շարժիչով հաստատված գործիքի ճշգրիտ տարբերակումը: Երբ Մենք խոսում ենք կրակների փոխակերպման մասին, դա պետք է ընդունել որպես Տիեզերական Մագնիսի ամենալարված հրի հաստատում: Իսկ երբ մարդկությունը հասկանա Հրեղեն Հոգու ոգու ամբողջ ստեղծագործ ուժը, այդ ժամանակ կարելի կլինի ասել, թե ինչպես են թրթռում բոլոր կենտրոնները, պատասխանելով տիեզերական իրադարձություններին: Գործիքը, որն օգտագործվում է հասարակ լուսանկարման համար, անհնար է համեմատել Տիեզերքի ամեն մի շնչառություն արտացոլող երևույթի հետ: Այդ պատճառով դեպի Հրեղեն Հոգին նկրտողները թող բաց կենտրոնների ամենաբարձր ըմբռնում գտնեն: Շատ բարձր ոգիներ են այրվել երկրային մարմնի մեջ բոլոր կրակները պարփակելու անհնարինությունից: Հեշտ չէ՛ Արքատի ճանապարհը:
    Հրեղեն Հոգու ստեղծագործ ուժն ամենասքանչելին է և զգոնը:



    - - - - - - -



    213.


    Համաշխարհային նյութը, որը լցնում է ամբողջ Տիեզերքը, պատասխանում է Տիեզերական Մագնիսի ձգողությանը: Տիեզերական հրին համապատասխանող գիտակցությունն, իհարկե, կարող է ներթափանցել Գոյության օրենքների մեջ: Այդ պատճառով ստեղծագործ ուժի բանաձևը կարող է տրվել որպես բանաձև նրան, ով Գիտակցությանն առնչվել է կամավորապես և լիքը "թասով": Հետևաբար այդպիսի ուժի բանաձևը չի կարող հաստատվել ամբողջ մոլորակի վրա:
    Ուժերի առաքումները, որոնք մագնիսացված են Վեհապետների և Հասյալի կողմից, այնքան են գերակշռում մարդկային ընկալումը, որ նկրտումը կարող է հավասարակշռությանը վերակշռել, և հղումների ուժերը մասնատվում են կայծերի, որոնք մնում են մարդկության ձեռքերում:
    Տարածությունը լցնող Համաշխարհային նյութն անհասանելի է ոգուն առանց Տիեզերական Մագնիսի ձգողության: Շնչելով և արտաշնչելով Տիեզերքի հետ միասին, փոխակերպելով և արարելով Տիեզերքի հետ միասին, կարելի է նպատակաուղղված հրի իսկական բանաձևը գտնել: Անսահմա՛ն են հնարավորությունները և անսամա՛ն են ճանապարհները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #922
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    214.


    Տիեզերական մագնիսի ձգողությանն այսպես կոչված հարաբերակցվող էլեմենտները համադրելիս, կարևոր է ունենալ նույնության երևույթի ներդաշնակման գործույթի ճշգրիտ պայմանը: Նոր ռասայի հավաքավորման ներքո միևնույն այդ սկզբունքն առաջնահերթ նշանակություն ունի: Երբ դրված է ռասայի հիմքը, հավաքավորումը հաստատվում է լավագույն սկզբունքների վրա: Տիեզերական մագնիսը նկրտում է սերմը, և նրա շուրջ հզոր մեկություն է ձևավորվում: Ամեն սերմ իր բոլորաշրջանն ունի, որը զարգանում է ընդհանուր սկզբունքով: Երբ էլեմենտի առաջնորդող սկիզբը հրեղեն է, այդ ժամանակ նոր ռասայի սկզբունքն էլ հրի վրա է կառուցվելու:
    Հինավուրց գիտություն աստղագուշակությունը գիտի ամեն ռասայի և ժողովուրդների տեղադրությունը: Երբ նոր ռասա է ծնվում, այդ ժամանակ հիմնակա սկիզբը ղեկավարում է բոլոր դրսևորված բարեշրջումները: Հետևաբար, ինչպես կարելի է աստղագուշակությամբ որոշել ժողովուրդների հաշվարկը, այնպես էլ կարելի է նախասահմանել ծնվող ռասայի բնույթը: Բոլոր նրբերանգներն այնքան նուրբ են, որ միայն բարձրագույն իմացությունը կարող է համադրել Լուսատու Նյութի այդ ցանցերը:



    - - - - - - -



    215.


    Նոր ռասան Հավաքողի ստեղծագործ ուժը դեպի իրեն է ձգում բոլոր էլեմենտները, որոնք կուտակվել են սինթեզի "Լոտոսի" մեջ: Ստեղծագործական թելերն ուղիղ կապի մեջ են "թասի" նկրտման հետ: Այդ պատճառով այդքան պարզ է ձգողության այդ ուժը; այդ պատճառով է հաստատվում "Լոտոսի" ձգողությունը և ոգիների արձագանքը: Նկրտման երկատման ընթացքի համար պայմանները ծանր են: Տիեզերական Մագնիսին տիրապետող ոգին կարող է սկիզբը դնել հրի բոլոր հոսանքների: Այդպես սինթեզն ամրապնդում է շղթայի նշանակությունը մինչև Անսահմանություն:



    - - - - - - -



    216.


    Հրի որակը հաստատվում է մագնիսի լարվածությամբ: Ոգու մագնիսն է որոշում այն աստիճանը, որը կարող է դրսևորվել: Երբ ոգին կարողանում է առնչվել բարձրագույն ոլորտներին, նա ընկալում է Տիեզերական Մագնիսի հոսանքները: Ոգու այդ նույն հաստատված հուրն է նախասահմանում մոլորակի կրակները: Իհարկե, խոսելով մոլորակի կրակների նախասահման մասին, Մենք նկատի ունենք միայն այն հուրը, որը մարդկությունն ընկալում է: Այլ ոլորտների չափանիշներն այնքան բարձր են, որ հղումների և ընկալման միջև համապատասխանություն չկա: Այդ է պատճառը, որ ռասայի հավաքագրման ժամանակ այդքան դժվար է միավորել: Ռասաները հաստատվում են, ինչպես նոր ուժերի հոսանք, և եթե հունը մշտնջենացված է բարեշրջական շարժմամբ, սակայն ամեն նոր հոսանք իր տիեզերական ձայնանիշն ունի:
    Այսպիսով, իր ստեղծագործման մեջ մագնիսը տիեզերականորեն անսահմա՛ն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #923
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    217.


    Միևնույն սկզբունքներն են ղեկավարում կենտրոնների բռնկումը: Ցածր ոլորտների վրա ոգին չի կարող վառել բարձրագույն կենտրոնների կրակները: Իհարկե, միայն բարձրագույնն է ձգում բարձրագույնը, և որտեղ միայն նյութական նկրտումն է բնակվում, այնտեղ համապատասխան ընկալում կլինի: Հրեղեն Հոգու մոտեցման դարաշրջանում պետք է գիտենալ ստիպողաբար հղվող երևույթների սկզբունքը:
    Բնության մեջ նույնպես մատնանշվում է այն ուղիղ հարաբերակցությունը, որն իր սահմաններն ունի: Միայն նուրբը կարող է ընկալվել նրբի կողմից: Միայն ամենանուրբն է ձգտում դեպի ամենանուրբը: Այստեղ նույնպես մագնիսի սկզբունքն է: Ինչպես նուրբ էներգիաների սկզբունքն է հատուկ միայն ամենաբարձր Հրեղեն Հոգուն, այնպես էլ ֆիզիկական ընկալումը համապատասխան երևույթ է գրավում: Ամեն բռնին, ամեն կոպիտ ցուցադրովին, ամեն ֆիզիկապես դրսևորվածը, զիջում է նուրբ սկզբունքին: Եվ այդ պատճառով նոր ռասայի սկիզբը դրվում է երկրի վրա դրսևորված և հաստատուն տեղ գտած հրի սկզբունքի վրա: Այդ պատճառով ստեղծագործական համադրումը գիտակցություններ է արթնացնում: Նոր ռասան հաստատվում է "Լոտոսի" ստեղծագործման հաստատված համադրության հրով: Յուրաքանչյուր նոր տիեզերական ուժ փոխանցվում է: Այո՛, այո՛, այո՛: Այդպես անտեսանելիորեն մարդկության կյանքի մեջ է մտնում նոր ուժը: Տարան արարում է: Այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    218.


    Համաշխարհային հարաբերակցությունն ընդգրկում է Տիեզերական Մագնիսի բոլոր դրսևորումները: Ստեղծագործումն ուղեկցվում է բազմաթիվ նկրտված, արտահայտված էներգիաներով, որոնք ձգվում են տիեզերական մագնիսի կողմից: Երբ էներգիաները ձգվում են Տիեզերական Մագնիսով որպես երկրի կեղևի հետ հարաբերակցվող ուժ, այդ դեպքում էներգիաների դրսևորումը կայանում է նրանում, որ մագնիսն արտահայտում է այն ուժերը, որոնք մոլորակի կեղևը կարող է ընկալել: Եթե դրսևորումը գերակշռեր մոլորակային ընկալումը, ուրեմն որպես ստեղծարար ուժ այն չէր կարողանա հաստատվել: Պայթյուններ և ավերումներ կհաստատվեին մոլորակի վրա: Այդ պատճառով հրեղեն լարումը մոտենում է այն ժամանակ, երբ մոլորակը վերջնական փոխակերպման կարիք ունի: Համաշխարհային հարաբերակցությունն այդպես է գոյատևում տիեզերական դրսևորումների միջև: Այդպես համաշխարհային հարաբերակցությունը հաստատում է էներգիաների գործողությունն ու ձգողությունը: Բոլոր էներգիաների հանրագումարի հաստատումը նաև Տիեզերական Մագնիսի հաստատված բանաձևեր է տալիս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #924
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    219.


    Հարաբերակցությունն այնքան մեծ է, որ կարելի է ասել՝ մեկը հաստատում է մյուսը: Այդպես հրի դրսևորումը հաստատում կտա դրսևորված, եկող ռասային: Այդպես Հավաքագրողն իր հրով հարաբերակցում կտա իր դրսևորումներին: Իհարկե, երբ հավաքագրող խորհրդանիշը հաստատված է որպես բարձրագույն լարման հրի կրող, ուրեմն բոլոր էներգիաներն էլ դրսևորվում են որպես բարձրագույն լարում: Այդպես ոգու հրի և տարածական հրի միջև հարաբերակցությունը կհաստատի նոր կյանքը: Միայն այդպես կարելի է պնդել, որ Տարան ձգտում է մարդկության քավությանը: Այդպես ինքնազոհողության ուղին իրագործմա՛նն է տանում:



    - - - - - - -



    220.


    Համաշխարհային հարաբերակցումը հիմնում է հավասարակշռություն, որը պահպանում է դրսևորումների ամբողջ շղթան: Ամբողջ տիեզերական ընթացքի անբաժանելի վիճակը հարաբերկցության ճշմարտացիություն է պահանջում: Որքան ավելի հզոր է մագնիսը, այնքան ավելի նպատակաուղղված է գործում: Որքան ավելի համառ, այնքան ավելի նկրտող: Որքան ավելի պինդ, այնքան ավելի նկրտող: Այդպես հիմնական մագնիսի ուժերի ձգողությունը գործում է որպես համաշխարհային ընթացքի հարաբերակցում: Քանի որ գործող ուժն ամփոփված է մագնիսի նպատակաուղղվածության մեջ, ուրեմն համաշխարհային հարաբերակցության նկրտումն էլ անհրաժեշտ էներգիաներ է կուտակում: Մարդկությունը ներգրավվում է համաշխարհային հարաբերակցության մագնիսի այդ նույն ընթացքով: Մարդկային բոլոր գործողությունները, լինելով գիտակից գործոն, համաշխարհային հարաբերակցության մեջ իրենց հավելորդ մասն են ներդնում: Այդպես համաշխարհային հավասարակշռությունը մարդուց կարող է տարակշռություն ստանալ:
    Տեսնենք, թե ինչպես է հաստատվում այդ տարակշռությունը: Պատմության ամբողջ ընթացքում ամեն դարաշրջանի մեջ կարելի է տեսնել հանգամանքների այն համառ և լարված բերումը, որը տարակշռություն է հաստատել:
    Որպես տիեզերական հավասարակշռության նվաճումները շարժող ուժ սահմանված ստեղծագործման գործոնը միշտ շարժվելու է մագնիսի սկզբունքով: Միայն Սկիզբների հաստատումը կարող է համաշխարհային հարաբերակցությունը բերել հավասարակշռության: Հավերժ խախտող շարժումը տարակշռություն է հիմնում: Այդ պատճառով Սկիզբները և նրանց հանդեպ հարգանքը կդառնան այն գործոնը, որը մարդկությունը կարող է հաստատել որպես աշխարհի փրկություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #925
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    221.


    Այդպես հարաբերակցությունը հաստատվում է ոչ միայն խմբակային նկրտումով, այլև միասնական ոգով: Խմբակային նկրտման նախակարապետը միշտ միասնական ոգին է: Բոլոր այն հոսանքները, որոնք մարդկության կողմից հղվել են դեպի Գոյության գիտակից դրսևորումը, տոգորվել են միասնական ոգով: Այդպես ռասան Հավաքագրողի ոգու ստեղծագործումը միշտ նպատակադրում է հոսանքն արդեն իսկ իր համադրությամբ:
    Հրեղեն Յոգը՝ բարձրագույն հավասարակշռությունն է, քանզի նրա ոգու անձնանվեր ստեղծագործումը տանում է դեպի համաշպարհային հարաբերակցվածության հավասարակշռություն: Հետևաբար կենտրոնների տարակշռությունն ու տարաձայնությունը հավասարակշռվում են: Ուսմունքը պնդում է այդ նուրբ տարբերությունների վերաբերյալ, այդ պատճառով հաջորդ աստիճան առաջ ընթանալու համար պետք է հասկանալ տարակշռությունը ցածր դրսևորումներում և ներդաշնակությունը բարձրում:
    Երբ Մենք հանձնարարել ենք մարդկությանը տանել դեպի նոր աստիճան, Մեր կրակները կրողի դրսևորումն այնքան բարձր է, որ ցանկացած ոգեհարցական դրսևորում նրան հավասարեցնելը նման կլիներ կրակե թասի մեջ մի կաթիլ պղտոր ջրի: Այդ պատճառով կասեմ՝ բարձրագուն հրի ըմբռնման բացահայտումը կբերի մաքուր կրակի բարձունքներին:
    "Կրակների թասի" կրողը մարդկությանը նոր աստիճան կտա:



    - - - - - - -



    222.


    Տիեզերական Մագնիսի հզորությունը համապատասխանում է տարածության հոգեդինամիկային: Էներգիաների ձգողությունը համապատասխանում է մագնիսի լարվածությանը: Ձգողության սկզբունքի հատկությունն ընկած է ամեն մարդկային գործողության մեջ: Դրդիչ խթանի մղումը որոշիչ երևույթին կտա բանաձև, հետևաբար կարելի է հաստատել յուրաքանչյուր գործողություն և նրա ձգողության որակը: Բռնի գործողություն հրահրողն, իհարկե, ձգում է անկայուն պրոցեսները: Մագնիսի նկրտումն ու ձգողությունն արտահայտում են հարաբերակցություն, և այդ պատճառով այդքան կարևոր է տիեզերական մագնիսի այն հաստատումը, որն իրար է կապում կայուն ուժեր: Ամեն տատանում հրահրում է թրթիռներր, որոնք խախտում են մագնիսի հոսքը:
    Այդպես հատկությունը պետք է մագնիսացնի իր հետևանքները:



    - - - - - - -



    223.


    Մարդկային նկրտումների մագնիսացումը՝ դժվարին պայմաններից մեկն է: Տարան գիտի այդ բարդագույն խնդրի մասին: Տարածության ցեմենտավորումն ու սրտի մագնիսի գործունեությունը՝ ամենահրեղեն հիմքերն են: Մեր ստեղծագործումն այնքան նպատակասլաց է, որ մագնիսը հաղթահարում է բոլոր խոչընդոտները: Մեր ուժը հողմի օղակների պես դեն է քշում բոլոր հակազդեցությունները: Այդ պատճառով Մենք տեղաշարժում ենք, և ռասան հավաքվում է: Մարդկային նվաճումներն ու մագնիսի հոսքի խախտումը միավորվում են երկրային նշանակության բանաձևի մեջ: Լարվա՛ծ ժամանակներ են: Մենք ընթանում ենք միաձույլ սրտով: Առանց Մեր ուղղորդման մարդկային գործողություններն այնքա՜ն անպտուղ են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #926
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,842
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    224.


    Երբ ժողովուրդները սլացան դեպի տարակշռության սկիզբ, հաստատվեց ինքնաոչնչացման սկզբունքը: Եվ ինքնաոչնչացման հակազդեցությունը կարող է հաստատվել միայն հավասարակշռությամբ: Մարդկությունը չի չափակցում ստեղծագործման սկզբունքը և դրանով խախտում է Գոյության հիմքերը: Երբ ըստ տիեզերական մագնիսի օրենքի գոյություն ունի ցածրագույնի հպատակեցումը բարձրագույնին, ուրեմն դա վերաբերվում է միայն այն էներգիաներին, որոնք ըստ իրենց էության պետք է փոխակերպվեն: Բայց երբ Սկիզբները վկայակոչվաած են կենսարար ստեղծագործման, ուրեմն առանց ինքնաոչնչացման մարդիկ Սկիզբներից մեկը վերացնել չեն կարող: Այդ պատճառով մարդկությունը կընթանա դեպի գիտակից զարգացում այն ժամանակ, երբ ըմբռնում կդրսևորի երկու Սկիզբների հաստատման հանդեպ: Այդ երկու Սկիզբներից զուրկ բոլոր սկզբունքները կարող են հզորացնել անհավասարակշռությունը: Մարդկությունը պարտավոր է ըմբռնում ցուցաբերել Տիեզերական Մագնիսի օրենքի հանդեպ: Երկու Սկիզբների մեծությունը որպես Գոյության հիմքի գիտակցումը կարող է մեծ առաջընթացի բերել բարեշրջման շղթայի մեջ:



    - - - - - - -



    225.


    Տիեզերական Մագնիսը միավորում է Սկիզբների բևեռները ստեղծարար ուժի համար: Եթե բևեռները չեն համապատասխանում մագնիսի ձգողությանը, տեղի է ունենում էներգիայի կլանում: Այնքա՜ն օրինակներ կան, երբ կլանումը զարգացնում էր կլանող ուժին, որն էլ քայքայում էր հյուսվածքը: Շատ ավերումներ ու հիվանդություններ են ծնվել այդ տարակշռությունից:
    Իր նվաճումները մարդկությունն արարում է իր նկրտումներով: Երբ ոգին ելք է փնտրում, առանց գիտակցելու իր նկրտումները, ուրեմն, իհարկե, հազվադեպ կարելի է հասնել այն բարձր դրսևորումներին: Այդ պատճառով Մենք հագեցնում ենք տարածությունը մաքուր հրի կոչով: Գոյության գեղեցկությունն այնքա՜ն իմաստուն է և սքանչելի: Բոլոր մեծ սկզբունքները պատկանում են բարձր տարածքներին: Եվ բոլոր ստեղծագործական սկզբունքները չափվում են բարձր տարածքներում: Ամբողջ բարձրը չափվում է բարձրո՛վ: Այո՛, այո՛, այո՛:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 62 62-ից ԱռաջինԱռաջին ... 12525859606162

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

  1. Sambitbaba

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •