User Tag List

Էջ 25 25-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425
Ցույց են տրվում 361 համարից մինչև 373 համարի արդյունքները՝ ընդհանուր 373 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #361
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"

    33.


    Բնության ինչի՞ն են պետք նողկալի հրաշքներ: Այ, հրաշք է, երբ կարող ես նստել ձիուն և վեր հառնած սրով պաշտպանել Աշխարհի Համայնքը: Նույնպիսի պարզությամբ էլ կսկսվի Նոր Աշխարհը: Ինչպես հասուն պտուղներ, կհավաքվեն փաստերը: Մագնիսների ուսմունքն, իհարկե, ոչ թե հրաշք է, այլ ձգողականության օրենքի դրսևորումը: Մի քողարկեք ոգու դրսևորումը, և ձեր սուրը կծառայի բարեշրջման վերելքին:
    Ուրախություն տալ կարող եմ միայն նրան, ով ընդունել է համայնքը ոչ թե հմայանքների մեջ, ոչ թե խնկարկումների մեջ, այլ առօրյա կյանքի մեջ: Ուսուցիչը կարող է ճառագայթ առաքել որպես օգնություն, բայց երբեք չի մարտնչի, եթե դրսևորված սուրն ուղղված է դեպի համայնքի բարեկամները՝ այդ դեպքում սուրը կփոխակերպվի կայծակե խարազանի:



    - - - - - - -



    34.


    Ինչպե՞ս կարելի է շարժել սրտերը: Հաջողությունը գալիս է ոչ թե կախարդանքի, այլ կյանքի խոսքի հետևից: Մեր դասը կարող ենք ի կատար ածել, եթե կարողանանք մոտենալ ամենապարզ բանին: Խորհում եմ, թե ինչպես ջանադիրներին փոխանցել հեռավոր աշխարհների փայլքը: Երբ ամենաընկճվածը նայի երկնքին, այդժամ հեռավոր աշխարհներից ծիածանաժապավեն կարելի է սպասել:



    - - - - - - -



    35.


    Պարացելսը սիրում էր ասել. "Per aspera, ad astra"*: Հետագայում այդ նշանավոր ասույթը, կորցնելով ամեն իմաստ, վահանների ու զինանշանների նշանաբան դարձավ: Հիրավի, հասկանալով նրա իմաստը, դժվար է սեփական անձը միայն Երկրին կապել: Ինչպես այրուցքը դեպի խողովակ, այնպես էլ իմացյալ ոգին սլանում է դեպի դրսևորված տարածություն: Ի՞նչ չափեր ունեն նրա համար երկրային հագուստները: Ի՞նչ շարժունակություն նա կարող է ցուցաբերել երկրի մակերեսին: Ինչպիսի՞ մտքերով նա կարող է կիսվել երկրային ոլորտում:
    Կհարցնեն, թե ինչու՞ ենք Մենք ուրեմն այդքան էներգիա ծախսում Երկրի վրա: Ոչ թե հանուն Երկրի, այլ ուղու վերանորոգման համար: Երբ չարագործը փչացնում է ռելսերը, ինժեները հաճախ շատ ժամանակ է դնում դրանք վերանորոգելու համար: Եթե Մենք կարողանայինք անմիջապես Երկրից տեղափոխել Տիեզերքի գիտակցություն ունեցողներին, մի՞թե հնարավոր կլիներ կասեցնել Մեր ցանկությունը: Այսպիսով, Մեր ձգտումն է արագացնել այդ պրոցեսը: Զգում եմ, միգուցէ տիեզերական պայմանները թույլ կտան սկսել այդ աշխատանքները հեռավոր աշխարհների հետ շփում հաստատելու վերաբերյալ: Ընդ որում անհրաժեշտ են գեղեցկության մասին, նպատակասլացության ինքնաառաքման մասին դատողությունները: Ճիշտ է, այդպես կոչված գեղեցկության վրա այն քողարկող հասկացություն կա՝ Տիեզերքի բարելավումը: Ծիածանի ճառագայթը կարող է գերազանցել երևակայությունը: Ծնունդ տվող արծաթը՝ ծիածանի սկիզբն է: Երկրային պայմաններում տեսանելի ծիածանը մոտ տարածքից դիտված գրիմավորում է հիշեցնում: Քչերն են, որ կարող են կանխազգալ վերերկրային ծիածանը:

    - - - - - - -
    * տատասկների միջով դեպի աստղերը
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #362
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    36.


    Զգում եմ, թե ինչպես իրադարձությունների շերտանստվածքներն արագացման ալիքներ են բերում: Այդ ալիքները ծառայելու են տիեզերական շինարարությանը:
    Ես գրում եմ հնարավորությունների Իմ նկատառումները և գալիս եմ եզրակացության, որ այժմ ամեն ինչ հնարավոր է: Հազվադեպ է, երբ բարձագույն հավատը բարձրագույն անհավատության հետ քայլում են նույն ճանապարհով: Երբ լուտանքն ու գովաբանությունը կարող են երգչախումբ կազմել: Երբ զայրույթն ու լռությունը ծնում են ուրախություն: Երբ անհաջողությունը հաջողության նախանշան է, երբ հեռու լինելը նշան է մոտիկության, այդ ժամանակ լուսատուների արտահոսքերի գետերը ներդաշնակվում են ներքին կրակների հետ: Այդպիսի ժամանակը նշանակում է նոր բոլորաշրջան, և ինքը համայնքը, դեռևս չամփոփված, ծառայում է որպես կամուրջ:
    Ավարտենք կատակով՝ կարելի՞ է արդյոք Յուպիտերի վրա խոսել բորսային չարաշահումների մասին կամ Վեներայի վրա հասարակաց տների մասին: Կան ուղղակի անպարկեշտ հասկացություններ: Նույնիսկ ծխնելույզ մաքրողը, հյուր գնալիս, դեմքը կլվանա: Մի՞թե մարդիկ այդքան վատն են: Երկրագնդին ժամանակն է նախապատրաստվել նոր ճանապարհի:



    - - - - - - -



    37.


    Հեռավոր առաքման հնարավորությունները բավական հազվադեպ բան են: Ինչպես միշտ պետք է տարբերել հետևանքների որակը: Լինում են ճանճերի պես անհանգստացնող առաքումներ. նրանց վրա ձեռք են թափ տալիս; լինում են ծանր, ինչպես դագաղի կափարիչ. նրանցից սարսափում են; լինում են ինչպես նետի սուլոցը. դրանցից անհանգստանում են, չհասցնելով հասկանալ: Հազվադեպ է, երբ առաքումները պարզ են; հազվադեպ է, երբ նրանք համապատասխան կենտրոնների համագործակցություն են հրահրում: Մասնակիորեն դա կարելի է վերագրել աուրաների հաշվին, բայց գլխավոր նշանակությունն առաքման որակն է: Այդ որակը կոչվում է ալիքների օգտակարություն, որը ցույց է տալիս առաքողի լարման վոլտերի քանակի ըմբռնումը: Որպեսզի էլեկտրական լամպը վառվի, վոլտերի համապատասխանություն է անհրաժեշտ: Ոչ միայն առաքման բովանդակությունը, այլև որակն է կարևոր: Ոգու իմացությունը առաքմանն օգտակարություն է տալիս: Առաքման օգտակարության հետևանքը կլինի ընկալման ուրախությունը, քանզի համաչափ ամեն ինչ ուրախություն է լինելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #363
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    38.


    Մաքուր Ուսմունքի երևույթը պետք է միավորել վստահության հետ: Հետո պետք է զարգացնել այնպիսի վստահություն, որ նունիսկ ակնհայտությունը չկարողանա սասանել այն: Իմ Ճառագայթն ինքը կարող է գիտենալ, թե որտեղ է վատ:



    - - - - - - -



    39.


    Ստեղծեք գործունեության պատրաստ լինելու մթնոլորտ: Երբ հարվածը հասցված է, բազում հին խուփեր ընկնում են անսպասելիորեն: Շատ կռիվներ են ետևում, ավելի շատերն առջևում են: Մարտնչում է Տիեզերքի յուրաքանչյուր հյուլե: Մահվան հանգիստն անծանոթ է Մեզ:



    - - - - - - -



    40.


    Նոր Ուսմունքը հարգում է նախկին Պատվիրանները Կրողներին, բայց առաջ է ընթանում առանց ավարտված ժամանակների բեռի: Հակառակ դեպքում ձեռնարկների քարավանն անասելի չափեր կստանա: Ամենագործնական բանը կլիներ ոչնչացնել բոլոր մեկնաբանություննեերը, որոնք արվել են Ուսուցչի հեռանալուց երեք դար անց: Երբեմն պետք է մաքրել դարակները: Այդպիսի մաքրություններից կմեծանան Լույսի Ուսուցիչների Պատկերները:



    - - - - - - -



    41.


    Մենք արմատախիլ կանենք ամեն վախ: Մենք քամուն կտանք վախի բոլոր բազմագույն փետուրները: Քարացած սարսափի կապույտ փետուրները, փոփոխական դողի կանաչ փետուրները, գաղտագողի սողալու դեղին փետուրները, մոլեգին թակոցի կարմիր փետուրները, թերասության սպիտակ փետուրները, անդունդն ընկնելու սև փետուրները: Պետք է պնդել վախի բազմակերպության մասին, հակառակ դեպքում ինչ-որ տեղ կմնա այլանդակ քրթմնջոցի ինչ-որ գորշ փետուր կամ շտապողական քաշքշուկի աղվամազ, իսկ նրանց հետևում էլ վախի նույն կուռքն է: Վախի ամեն թև ցած է տանում:
    Անվախությամբ զգեստավորված օրհնյալ "Առյուծը"* պատգամել է սովորեցնել արիության երևույթին:
    Լողորդներ, եթե դուք անեք ամենն, ինչ կարող եք, ու՞ր կարող է ձեզ տանել կործանիչ ալիքը: Այն կարող է միայն վեր հանել ձեզ: Եվ դու, սերմանող, երբ բաժանես սերմերը, սպասելու ես բերքին: Եվ դու, հովիվ, երբ հաշվես ոչխարներդ, կջերմացնես արտահայտված լույսը:

    - - - - - - -
    * Գաուտամա Բուդդայի բազմաթիվ մականուններից մեկը
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #364
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    42.


    Տիեզերքը ստեղծվում է երակազարկերով, այլ կերպ ասած, պայթյուններով: Պայթյունների ռիթմն արարմանը բարեկազմություն է տալիս: Հատկապես, Տիեզերքի թելն է ոգու իմացությանն արտահայտված կյանքի տեսք տալիս: Շողացող սրով պետք է բաժանել ծննդյան աստիճանը: Պետք է գիտակցել, թե երբ պահպանել լույսի ծաղիկները, հակառակ դեպքում նրանք նորից կտարրալուծվեն տարերքների մեգի մեջ:
    Այգեպանը գիտի, երբ է ծաղիկները հավաքելու ժամանակը, քանզի ինքն է ցանել անտեսանելի սերմերը: Ոչ թե նա, ով շուկայում սերմ է գնել; ոչ թե նա, ով ալարկոտությունից կարգադրել է, որ ուրիշը սերմը ցանի, այլ ոգու այգեպանը, որը վաղ թոնին թաքցրել է սերմերը գարնանային հողի տակ:
    Այո, այո, նա, ոգու այգեպանը, կարող է իմանալ բուսնելու ժամանակը, նա կջոկի երիտասարդ ցողունները մոլախոտից, քանզի նա է կատարել ամենագաղտնի աշխատանքը և նրանն է ամենալավ ծաղիկը:
    Հիրավի, մեծ գործ է անհրաժեշտ պահին փայլկտալ սրով, պայթյունի պահին ձեռքը բարձրացնել:
    Հիրավի, ահա իջնում են Տիեզերքի հոսանքները պատրաստ Երկրի վրա, ահա թե ինչու է արժեքավոր ոգու իմացությունը: Այդ երկնքի ծիածանն է, որ արտացոլվում է երկրային շաղի կաթիլների մեջ: Մի՞թե ոգու իմացությունը լույսը չի տարանջատում: Վայրի ոգու համար "Materia Lucida"*-ն ("Նյութ Լուսատու") խճճված քաոս է, բայց իմացյալ ոգու համար՝ լույսի տավիղ: Ինչպես հատու լարեր, ձգվում են լուսակիր նյութի ալիքները, և ոգին նրանցից գաղտնահունչ սիմֆոնիաներ է ստեղծում: Աշխարհների միջև, ինչպես թելեր, ձգված է Materia Lucida"-ն: Միայն թե անչափելի հեռավորությունը թելերի ալիքները միահյուսում է երկնային ծիածանի թրթիռների մեջ:
    Հետևելով Լույսի թելին, ոգով գիտակցված, կարելի է սկսել ձգտել դեպի հեռավոր աշխարհները, - դա շատ գիտական փորձ է: Ինչպես ասված է՝ փոքր գործողությունները ձեռնարկների և գործիքների կարիք ունեն, բայց մեծ գործողությանն արտաքին ոչինչ պետք չէ:


    - - - - - - -
    * Materia Lucida"
    - Հրեղեն Հոգու Ուսմունքի հիմնական հասկացություններից մեկը՝ իրենից ներկայացնում է առաջնային նյութի նրբագույն հրեղեն դրսևորումները, անտեսանելի սովորական աչքին: Իր անսպասելի հրաշալի դրսևորման դեպքում (տեսանելի արտահայտվելիս), չնախապատրաստված ընկալողին կարող էր էներգետիկական քաոսի թանձրույթ թվալ, չնայած, ըստ էության, այն շողափայլ ներդաշնակություն է: Թարգմանիչը ենթադրում է, որ "Լուսիդա (Լուցիդա)"՝ նույն հայերեն "Լուսատու" բառն է (Լուսի-դա - Լուսը-դա/Լույսը-տա):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #365
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    43.

    Զգում եմ, որ երկչոտների համար Ուսմունքը կարող է հանդես գալ որպես ծանր մուրճ: Դեռևս վերջերս սարսափը կարող էր թափանցել մարդու սիրտ միայն "համայնք" բառն արտասանելիս, բայց հիմա արդեն մի քանի պատնեշներ կոտրված են: Հնացած սեփականությունից հրաժարվելու փորձից հետո ևս մեկ ծանր փորձություն է սպասվում մարդկությանը: Յուրացնելով ոգու նշանակությունը, առանձնապես դժվար է հրաժարվել հրաշքներից: Նույնիսկ Արքատները, որոնց ընտրել էր Բուդդան, դժվարությամբ հրաժարվեցին այդ հնարավորությունից:
    Երեք Արքատ անընդմեջ խնդրում էին Բուդդային թույլատրել իրենց հրաշք ապրել: Նրանցից ամեն մեկին Բուդդան մտցրեց մի մութ սենյակ և այդ սենյակները կողպեց: Երկար ժամանակ անց Օրհնյալը կանչեց նրանց և հարցրեց իրենց տեսածի մասին: Ամեն մեկը տարբեր տեսիլք պատմեց: Բայց Բուդդան ասաց. "Այժմ դուք պետք է համաձայնվեք, որ հրաշքներն օգտակար չեն, քանզի գլխավոր հրաշքը չեք զգացել: Քանզի դուք չկարողացաք ընկալել գոյությունն առանց տեսանելիության, իսկ այդ զգացումը ձեզ կարող էր Երկրի սահմաններից դուրս ուղղել: Բայց դուք շարունակեցիք ձեզ զգալ Երկրի վրա նստած: Եվ ձեր մտքերը դեպի Երկիր էին ձգում տարերքների ալիքներ: Տարերքային պատկերների ուռճացումը ցնցումներ հրահրեց տարբեր երկրներում: Դուք փլեցիք սարեր և մրրիկով ոչնչացրիք նավեր: Ահա դու տեսար բոցավառ թագով կարմիր գազանին, բայց կրակը, որ դու դուրս թողեցիր անդունդից, այրեց անօգնականների տները՝ գնա և օգնի՛ր: Դու տեսար մողեսին օրիորդի դեմքով, դու ստիպեցիր, որ ալիքները սրբեն-տանեն ձկնորսական նավակները՝ շտապիր օգնության: Ահա դու տեսար թռչող արծվին, և մրրիկը տարավ աշխատավորների բերքը՝ գնա և փոխհատուցիր: Եվ ու՞ր է ձեր օգուտը, Արքատներ: Բուն իր բնի մեջ ժամանակն ավելի օգտակար անց կացրեց: Դուք կամ քրտնաջան աշխատում եք Երկրի վրա, կամ միայնության պահին բարձացնում եք ձեզ Երկրի վրա: Բայց տարերքների անիմաստ չարաշահումն իմաստունի զբաղմունք թող չլինի": Հիրավի, փոքրիկ թռչնակի թևից ընկած թետուրը հեռավոր աշխարհներում որոտ է առաջացնում:
    Ներշնչելով օդը, մենք առնչվում ենք բոլոր աշխարհների հետ: Իմաստունը երկրից վեր է ընթանում, քանզի աշխարհներն իրար առջև բացում են իրենց իմաստությունը: Այս ասույթը կրկնեք նրանց, ովքեր հրաշքներ կպահանջեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #366
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    44.


    Դեպի հեռավոր աշխարհներ ձգտման էությունը նրանց վրա մեր կյանքի գիտակցման յուրացումն է: Նրանց վրա կյանքի հնարավորությունը մեր գիտակցության համար ասես մոտեցման փոխանցք լինի: Հենց այդ գիտակցությունը, որպես փոխանցք, պետք է հաղթահարվի: Մարդիկ կարող են լողալ, բայց նրանց նշանակալի մասը չի լողում: Այնպիսի ակնհայտությունը, ինչպիսիք են հեռավոր աշխարհները, մարդկանց բոլորովին չի հրապուրում: Ժամանակն է այդ սերմը մարդկանց ուղեղը գցել:
    Հենց նույն թափառաշրջիկներն ու դժբախտներն էլ կարող են ավելի լավ ընդունել այդ միտքը: Երկրային կապերը նրանց համար հաստատուն չեն: Ամենավատը բարեկեցիկ մարդիկ են: Բավականին հեշտ այդ միտքը կարող են ընդունել կույրերը, բայց ամենադժվարը՝ շիլերը, քանզի հոսանքների կեղծ խաչաձևումը միշտ խախտելու է ձգտման հեռավորությունը: Փորձեք թնդանոթն ակոսել տարբեր փոսապարույրներով, արդյունքը վատ կլինի: Իհարկե, ասվածը վերաբերվում է շլաչքության որոշակի աստիճանի, որը դիպչում է ներվային կենտրոններին:



    - - - - - - -



    45.


    Նշեմ, որ կարևոր է ժամանակին հղել բարի նետերը, այդ դեպքում ոգին թեթևություն է ապրում: Օտար մտքերի պատառիկները, գորշ պարսի նման, դեսուդեն են ընկնում, նրանք աստիճանաբար խափանում են տարածությունը և վարակում են օդը, այդ ժամանակ ոգու նետը նման է կայծակի: Այն ոչ միայն հասնում է հասցեատիրոջը, այլև մաքրում է տարածությունը: Տարածության այդ մաքրումը պակաս կարևոր չէ: Առավել մաքուր նետը, ինչպես առավել հզոր մագնիս, դեպի իրեն է ձգում բեկորները և դրանք տանում է հետ: Այդպիսով, գորշ մտքերն իրենց ծանրության հետ մեկտեղ վերադառնում են սկզբնաղբյուր, բայց առանց ուրիշներին վնաս պատճառելու: Այդ գորշ մտքերը, ինչպես այրուք, նստում են աուրայի վրա, և ցանողը հնձում է: Իմաստուն բան է առաքել "ձեռք չտա՛ս" խոսքը: Հատկապես ա՛յդ ֆորմուլան է իր մեջ պարունակում ամենափոքր հակահարվածը: Հենց դա է հինավուրց արգելափակիչ բանաձևը: Գործնական բան է ուղարկել բարի կոչ կամ արելափակիչ բանաձև: Ամեն տեսակի չար առաքում գործնական չէ: Ճիշտ է, կարելի է թույլտարել ոգու վրդովմունքի սուրը, բայց հազվադեպ դեպքերում միայն, քանզի ոգու վրդովմունքը մաշեցնում է թաղանթը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #367
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    46.


    Ես երբեք չեմ ասել, որ հեշտ է նոր գիտակցությունը կյանք ներմուծելը: Ոչ թե ավերիչները, այլ բորբոսնած, թվացյալ առաքինությունն է թշնամին: Ավերիչները գիտեն ավերման ենթակա բանի թուլությունը, և հետ վերադարձնելու սկզբունքը նրանց մոտ ավելի հեշտ է: Բայց կարմրաթուշ առաքինությունը սիրում է կուտակումների սնդուկը և ճարտարորեն միշտ պաշտպանելու է այն: Կասեն խոսքեր սուրբ գրերից և կգտնեն նուրբ ապացույցներ, թե ինչու իրենք պատրաստ են տալ ոչ թե այս, այլ հենց մեկ այլ, ոչ կենդանի մարդու:
    Պայմանական առաքինությունը դրսևորում է մակերեսային շահախնդրություն և սիրում է խաբել: Եվ առաքինության այդպիսի կարմրաթուշ, վայելչատեսիլ ուսուցիչները նաև փաղաքշող են յուղի պես; սխրանքը, մարդկային սխրանքն անծանոթ է առաքինության ուսուցիչներին, և նրանց շքեղ զգեստներն օսլայած են ստրկությա՛մբ:



    - - - - - - -



    47.


    Դպրոցներում պետք է դասավանդվի հարգանք արտասանած գաղափարի վերաբերյալ: Չէ՞ որ թութակներն էլ կարող են անիմաստորեն տարածություն հղել գաղափարներ, և հաճախ մեծ նշանակության: Բայց մարդիկ պետք է հասկանան, որ ամեն խոսք նման է որոտաձայն նետի, և ամեն խոսք՝ մտքի ոտնակի է նման:
    Գաղափարների իսկական նշանակությունների կորուստը շատ է նպաստել ժամանակակից վայրենացմանը: Մարդիկ մարգարիտներ են սփռում, ասես դրանք լինեն ավազ: Հիրավի, պետք է փոխել շատ սահմանումներ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #368
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    48.


    Հատկապես առանց վախի և հնարավորինս իքնուրույն: Ճիշտ է անձնական պատասխանատվության երևույթը: Ոչ հրաշքներ, ոչ քաղվածքներ, ոչ դրսևորումներ, այլ անձնական օրինակով վավերացված հաստատում: Նույնիսկ սխալը խիզախման մեջ ավելի հեշտ է ուղղելի, քան քրթմնջոցի ճնշվածությունը:
    Թանկարժեք է գործիքների և օգնականների կարիք չունեցող գործունեությունը: Թանկարժեք բանաձև հայտնաբերողը չի կարող ճչալ այն լուսամուտից, քանզի ամենալավագույն օգուտը կծածկվի տված վնասի տակ:
    Հատկապես, ինչպես փակ անոթ, ինչպես չթալանված սար, ինչպես նետով լիցքավորված աղեղ, - այդպես կանգնեք: Եվ որ անոթի հեղուկը հրեղեն է, և որ սարն անսպառ է, և որ նետը մահացու է, - այդպե՛ս գործեք: Քանզի ո՞վ կհամարձակվի պնդել, որ դժվարությունն ամենաարագ նվաճումը չէ: Կաթի գետերը կթթվեն, և շփոթե ափերն էլ անհարմար են նստելու համար: Այսպիսով, անձնական պատասխանատվության զրահը հագներս պետք է շտապենք:
    Նկատեք, որ հաջողությունը միայն այնտեղ է եղել, որտեղ դրսևորվել է լիակատար արիություն: Փոքր կասկածները ստրկական վախկոտություն են ծնում:
    Հատկապես, մոլորակի ծանր հիվանդության օրերին է պետք տոգորվել արիությամբ: Շոշափելով չես անցնի, բայց սուրը կարող է պատռել վնասարար վարագուրները: Շատ կարևոր պահ է, և պետք է լարել ամբողջ արիությունը:



    - - - - - - -



    49.


    Թող ինչ-որ մեկը տա ավելի, նա ավելին էլ կստանա: Բայց ժողովուրդները մոռացել են, թե ինչպես տալ, նրանցից նույնիսկ ամենափոքրը մտածում է, թե ինչպես ստանա: Այնինչ, մոլորակը հիվանդ է, և այդ հիվանդության մեջ խորտակվում է ամեն ինչ: Ինչ-որ մեկն ուզում է ամբողջ մոլորակը վարակելու միջոցով խուսափել վերջին պայքարից: Ինչ-որ մեկը հույս ունի դուրս լողալ բեկորների վրա, մոռանալով, որ օվկիանոսն էլ կգնա: Հեշտ է պատկերացնել, որ մոլորակային մարմինը կարող է հիվանդ լինել յուրաքանչյուր այլ օրգանիզմի նման, և մոլորակի ոգին համապատասխանում է մոլորակի մարմնի վիճակին: Ի՞նչ անուն տալ մոլորակի հիվանդությանը: Ամենից լավ համապատասխանում է "թունավորման տենդ" անվանումը: Նուրբ Աշխարհի ցածրագույն շերտերի կուտակումների խեղդող գազերը կտրում են մոլորակին աշխարհներից, որոնք կարող են օգնություն բերել: Երկրի ճակատագիրը կարող է ավարտվել հսկայական պայթյունով, եթե միայն այդ կուտակումների վարագույրի շերտը չպատռվի: Հրեշավոր արագացումը բոլոր գծերին ստիպում է տատանվել: Կարելի էր մտածել, թե արագացումն անհրաժեշտ է ինչ-որ երկրի համար, բայց այն անհրաժեշտ է ամբողջ մոլորակի համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #369
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    50.


    Միևնույն է, թե ինչ հագուստով կգա Նոր Աշխարհը՝ կապայով, սերթուկով, թե շապիկով: Եթե մենք հաստատենք համայնքի նշանակության տիեզերականությունը, ուրեմն բոլոր մանրամասները կրունկի տակի փոշուց ավելի չեն: Կարելի է ներել ցանկացած անհեթեթություն, եթե այն Նոր Աշխարհին դեմ չէ:



    - - - - - - -



    51.


    Երբ շատ անգամ եմ կրկնում նույն խոսքը՝ դա տարածությունը լցնել է նշանակում: Դա կորցրած ռիթմ է, որ այլասերվել է փնթփնթոցի: Դա, ալեբախության պես, ժայռեր է խորտակում: Նմանապես շքերթի մեջ էլ պետք է ձայնի ռիթմ լինի: Ձայնի ռիթմն ամբոխին կասեցնում է դատարկաբանությունից:



    - - - - - - -



    52.


    Ինչպե՞ս կարելի է ներթափանցել ոգու պահոցները: Արտասովոր բանով միայն: Սուրբ ավազակների մասին լեգենդն իր հիմքում արտասովորով սրված ոգի է պարունակում: Այնինչ մեղմ բնավորություն ունեցող հացթուխը հազվադեպ է ստանում ոգու բանալին, եթե միայն կրակի ամենօրյա խաղը նրան տարերքների լույսը չի տվել:
    Օգտակար խոտն է պետք քաղել, բայց նրա աճելու տեղը պետք է փնտրել առանց նախապաշարմունքի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #370
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    53.


    Բացատրեմ, թե ինչու ենք ասում "Պուրուշայի* հարձակում": Լավ կլիներ, եթե մարդիկ կարողանային յուրացնել ընդհանուր լարվածության միևնույն սկզբունքը: Ընդհանուր վտանգի երևույթը պետք է նույնպիսի ընդհանուր լարվածություն հրահրի: Հաջողության առաջին պայմանը սովորական զբաղմունքներից ազատագրվելն է: Պետք է թուլանան ուղեղի սովորական կենտրոնները, որպեսզի ներվային հոսանքների նոր համակցություն կարողանա դրսևորվել: Նույն սկզբունքն է, ինչ հոգնածությունից խուսափելու դեպքում: Եվ այդպիսի նոր լարվածությունը, եթե զուրկ է անձնական սկզբից, կոչվում է "Պուրուշայի հարձակում":
    Թաքցրած փայտիկը գտնելու համար, պետք է որոնի փնտրողը, այլ ոչ թե թաքցնողը: Իզուր չեն հնդիկները Բարձրագուն Էությանը՝ Խաղամոլ անվանում: Հիրավի, Երկիրը փրկվում է երկրային ձեռքերով, և Երկնային Ուժերն ուղարկում են լավագույն մանանան, բայց, չհավաքված, այն ուղղակի ցող է դառնում: Ինչպես չուրախանաս, երբ գտնվում են հավաքողներ; երբ, շրջանցելով ծաղրը, այդ որոնողները քայլում են, հիշելով Մեր Վահանի մասին:
    Երբեք չի կարելի հրահրել Պուրուշայի լարումն առանց մտքի շարժունակության:
    Ոգին պետք է սլանա մեկ փոխանցքով, ինչպես ռմբագունդը թնդանոթի փողով: Կողմնակի հանգամանքների հայտնվելը չպետք է խափանի թռիչքը:



    - - - - - - -



    54.


    Լուսամարիչները՝ մութ ուժերի հատուկ ծառայողներ են, որոնք զբաղված են Նուրբ Աշխարհում կրակներ հանգցնելով: Որքան ավելի ուժեղ է մթի գրոհը, այնքան ավելի ուժեղ են նրանք ոչնչացնում ամեն մի լուսավոր կետ: Ավելի մութ ժամանակներ Նուրբ Աշխարհում մենք չգիտենք: Բոլոր կեղծ Օլիմպոսները խորտակվել են աղջամուղջներում: Բայց հիմա նրանցով զբաղվելու ժամանակը չէ, այժմ երկրային ոլորտի հերթն է: Աշխարհի դրությունն այժմ՝ ինչպես ծովը մրրիկի ժամանակ:


    - - - - - - -
    * Պուրուշա
    - Տիեզերական Կենսարար Ոգին, կամ Տիեզերքի յոթերորդ սկզբունքը: Ասված է նաև, որ Պուրուշան ի վիճակի է մտածել, բայց միայն Նյութի միջոցով: Եվ ուրեմն, "Պուրուշայի հարձակում" նշանակում է մեր Ոգու լարում հանուն Ընդհանուր Բարիքի: Այսինքն, Տիեզերական Ոգին կարող է գործել միայն սովորական երկրային մարդու միջոցով, քանզի մարդը՝ միակ արարածն է մոլորակի վրա, որն ի վիճակի է մտածել Ոգու կատեգորիաներով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #371
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    55.


    Նպատակադրվածությունը՝ Արքատի նավակն է: Նպատակադրվածությունը՝ դրսևորված միեղջյուր է: Նպատակադրվածությունը՝ բոլոր քարանձավների բանալին է: Նպատակադրվածությունը՝ արծվի թևն է: Նպատակադրվածությունը՝ արևի ճառագայթն է: Նպատակադրվածությունը՝ սրտի զրահն է: Նպատակադրվածությունը՝ ջրաշուշանի ծաղիկն է: Նպատակադրվածությունը՝ ապագայի գիրքն է: Նպատակադրվածությունը՝ դրսևորված աշխարհն է: Նպատակադրվածությունը՝ աստղերի թիվն է:



    - - - - - - -



    56.


    Ինչու՞ ապագայի նշաններ գտնելը գործելու է նման: Ջուլհակային աշխատանքում հիմքը որոշակի գույն ունի, և թելերի խմբերը բաշխված են ըստ գույների: Հեշտ է սահմանել հիմքը, հեշտությամբ կարելի է գտնել թելերի խումբը, բայց այդ խմբի նկարը թույլատրում է տարբեր զուգակցություններ, կախված հազար ընթացիկ հանգամանքներից: Իհարկե, իր՝ սուբյեկտի ներքին վերաբերմունքը գլխավոր հանգամանքը կլինի: Այդ ժամանակ դա նման կլինի հայտնի խաղին, որտեղ մի քանի սփռված կետերի միջոցով պետք է որոշակի մարմին գտնել:
    Այժմ, որտե՞ղ է աուրայի տատանումներն ամրապնդող լավագույն ֆերմենտը: Լավագույն ֆերմենտը նպատակադրումն է: Նպատակադրված մարմինը չի կարելի խոցել կամ կոտրել: Շարժման մեջ նպատակադրվածությունը հասնում է օրինականության և, դառնալով օրենք, դառնում է չկասեցվող, քանզի մտնում է Տիեզերքի ռիթմի մեջ:
    Ուրեմն ընթացեք փոքրի և մեծի մեջ, և ձեր գործվածքը կլինի անկրկնելի, մաքուր տիեզերական, կարճ ասած՝ սքանչելի:
    Նպատակադրվածությունից բացի ուրիշ ոչինչ տարերքների հաղթահարում չի տալիս, քանզի տարերքների հիմնական որակը նպատակադրվածությունն է: Եվ այդ վիճակի մեջ դուք կոորդինացնում եք տարերքները ոգու լավագույն ստեղծագործության հետ կամ շանթակիր եք դառնում: Կգա մարդը՝ շանթը կրողը: Հավատացեք, կհաղթեք նպատակադրվածությամբ միայն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #372
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    57.


    Իսկապես, մի՞թե ահազանգ չի լսվում մոլորակի ամեն շարժման մեջ: Մի՞թե տագնապ չի հնչում ամենայն գոյի ամեն շարժման մեջ: Մի՞թե վրդովմունք չի հնչում հողին հավասարեցրած ոգիների ամեն շարժման մեջ: Մի՞թե եղել են ավելի լավ ժամանակներ:
    Ավելի լավ է, եթե թարախապալարը պատռվի և հնարավոր լինի փակել անցքը: Բայց թարախը պետք է դուրս բերել, քանզի Մենք կիսամիջոցներ չենք ընդունում:
    Մենք սպասում ենք լայնածավալ գործողությունների, և ահազանգի ժամանակ չի կարելի մտածել մի կտոր մանվածքի մասին:



    - - - - - - -



    58.


    Արդեն գիտեք խոչնդոտների օգտակարությունը, արդեն գիտեք անախորժությունների օգտակարությունը: Կարող է նույնիսկ սարսափների օգտակարությունն էլ: Իհարկե, Մեզ և ձեզ համար չկան սարսափներ սովորական իմաստով: Ընդհակառակը, սարփափն առանց վախի փոխակերպվում է տիեզերական գեղեցկության գործողության:
    Կարելի՞ է արդյոք մտածել գեղեցկության մասին առանց հիացմունքի ակորդի: Այժմ Մենք գոչում ենք, Մենք հղում ենք մարտի նշաններ, բայց ամենից վեր հիացմունքն է մեծ որոշումների առջև: Արիությունը բացում է բոլոր դռները: Չի կարելի՝ մենք ինքներս ենք արտասանում, այնինչ ամենայն գոյը գոչում է՝ կարելի՛ է:
    Ամեն դարաշրջան ունի իր խոսքը: Այդ խոսքը կողպեքների բանալին է: Հին Ուսմունքները միշտ ասել են հզոր խոսքի մասին, որն ամփոփված է կարճ ու ճշգրիտ բանաձևի մեջ: Անփոփոխ, ինչպես հայտնի կազմության բյուրեղ, և չի կարելի փոխել այդ բանաձևի բառերի տեղերը; չի կարելի երկարացնել կամ կարճեցնել: Տիեզերքի երաշխավորությունն է այդ նշանների ձուլվածքի մեջ: Ինքը բացարձակ մութն է տատանվում Համաշխարհային Հրամանի շեղբի առջև, թե ճառագայթներին, և թե աչքերին ավելի հեշտ է խոցել մութն այնտեղ, որտեղ հարվածել է աշխարհի Սուրը:
    Ոչ թե խոնարհ ենք ընդունում Տիեզերքի հրամաններն, այլ բու՛ռն: Այդ պատճառով գալիս է ժամանակ, երբ Լույս-ուժն այրում է մութը: Անխուսափելիորեն եկել է ժամանակը, և ժամը հետ վերադառնալ չի կարող:
    Կարելի է հետևել բոլոր դարաշրջանների գաղտնի խոսքերին, և կարելի է տեսնել պատռող լույսի պարույրը: Որդերի լեգեոնը պարույրի շեղբը չի փոխում, և խոչնդոտներն ընդամենը լարում են լույսի ճառագայթը: Արտացոլման օրենքը նոր ուժեր է ստեղծում: Եվ որտեղ խոսողը լռի, այնտեղ համրը կխոսի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #373
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,690
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    59.


    Հստակ, կարճ հրամանը դժվար է, բայց միաժամանակ ավելի ուժեղ է, քան մոգական գավազանը: Պնդումն ավելի հեշտ բան է, բայց հրամանը հրաբուխից անսպասելիորեն բխող կրակի սյունի է նման: Անձնական պատասխանատվության կենտրոնացված զգացում է ընկած հրամանի հիմքում: Հրամանի մեջ ուժի անխափանության ցուցմունք է հնչում: Տիեզերքի նպատակասլացությունն է դրսևորված հրամանի ցասման մեջ, ինչպես կործանիչ ալիք: Սրբեք ողորմածության արցունքները: Մեզ ոգու զայրույթի կայծե՛ր են անհրաժեշտ:
    Ինչպիսի՜ ամբարտակներ են սարքում կարեկցանքները, բայց թևերը սրի ծայրի՛ն են աճում: Ավազները կարող են սպանել, բայց ավազի ամպը Մեզ համար՝ ինքնաթիռ գորգ է:



    - - - - - - -



    60.


    Շատ բան կարելի է ներել նրանց, ովքեր մթի մեջ էլ պահպանել են Ուսուցչի հասկացությունը: Ուսուցիչը բարձրացնում է ոգու արժանապատվությունը: Ուսուցչի հասկացությունը Մեզ մոտ՝ մթի մեջ լուսամփոփի է նման: Հետևաբար Ուսուցչին կարելի է "պատասխանատվության փարոս" անունը տալ: Ուսմունքի կապերը նման են սարերում փրկարար պարանի: Ուսուցիչը հայտնվում է ոգու կրակն այրվելու պահին: Այդ պահից սկսած Ուսուցիչն անբաժան է աշակերտից:
    Չենք տեսնում Ուսուցիչների շղթայի վերջը, և Ուսուցչով լիացած գիտակցությունը վեհացնում է աշակերտի նվաճումը, ինչպես թանկարժեք, ամենաթափանց բուրմունք: Աշակերտի կապն Ուսուցչի հետ միացուցիչ շղթայի պահապան օղակ է կազմում: Այդ պաշտպանության մեջ ծաղկում են անապատները:



    - - - - - - -



    61.


    Իմ ձեռքը որոշում կուղարկի աշխարհի ժայռերի միջև: Փայտե տանիքը երկաթից ավելի պինդ համարեք: Սահմանված րոպեն ժամից ավելի երկար համարեք: Երկարացված ճանապարհն ուղիղ անդունդից ավելի կարճ է: Կհարցնեք՝ ինչու՞ հանելուկներ, ինչու՞ էզոթերիզմ: Իրադարձությունների կծիկը լիքն է գունավոր թելերով: Ջրհորից հանած ամեն շերեփ մեկ այլ գույն ունի: Իրադարձությունների մեջ շատ շտապողներ կան. այդ հեռավոր ընկերները, արտաքինով այնքան տարբեր, լցնում են զամբյուղը, և վերջնական լույսը հաղթում է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 25 25-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •