User Tag List

Էջ 72 72-ից ԱռաջինԱռաջին ... 22626869707172
Ցույց են տրվում 1,066 համարից մինչև 1,071 համարի արդյունքները՝ ընդհանուր 1071 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1066
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,180
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    676.


    Ամեն նկրտող միտք արարում է տարածության մեջ։ Ամեն նկրտող միտք արարում է մարմիններ։ Ինչպե՞ս ուրեմն հասկանալ հոգևոր ընթացքը, եթե անձնվիրության ընթացքը չենք թույլատրում։ Հոգևոր ընթացքում գործում է նույն սկզբունքը և ոգին, որը ծածկվում է ինքնության ընթացքով, իսկական Լույսը չի տեսնում։ Հետևաբար դեպի Ծառայության գեղեցկությունը տանող սահմանված ճանապարհն ընթանում է անձնվիրության նկրտմամբ։



    - - - - - - -



    677.


    Տիեզերական կրակների լարումը նկրտող մասնիկներին դեպի երկիր է գրավում։ Տարածության տարեգրությունները լարվում են հրեղեն թրթիռներով։ Տիեզերքի ստեղծագործումը կախված է այդ հրեղեն թրթիռներից։ Այդպիսով ոգին արարում է հրեղեն թրթիռներով։ Հետևաբար, երբ միտքն առնչվում է տիեզերական կրակների հետ, տարեգրություններն արարում են, և կրակներ հրապուրող ոգին հաստատում է կապը Տիեզերական Մագնիսի հետ։



    - - - - - - -



    678.


    Հրեղեն Հոգու կենտրոնները հաստատում են բոլոր տիեզերական կրակները։ Երբ Հրեղեն Հոգին է լսում հնչողությունը, դրսևորվում է կապը կենտրոնների և տիեզերական կրակների միջև։ Այդ փորձն առաջին նվաճումն է հեռավոր աշխարհների հետ կապ հաստատելու գործում։ Այդ պատճառով այդքան մեծ է կենտրոնների լարվածությունը և պետք է այդքան զգույշ լինել։ Շատ կարևոր երևույթ է հրով հագենալը։ Այդ պատճառով ենք Մենք այդպես հագեցնում տարածությունը՝ հաստատու՛մ եմ։



    - - - - - - -



    679.


    Բոլոր մոլորակային հեղաշրջումները և հոգևար տեղաշարժերը հրից են կախված։ Միայն երբ Մեր սկզբունքը հաստատվի մոլորակի վրա, կգա Սաթյա Յուգայի ժամանակաշրջանը։ Ամբողջ մարդկային կյանքն աննպատակ է անցնում նրանց համար, ով չի ընդունում Կատարյալ Սիրտն ու Մտածողության Մեծությունը։ Միայն ընկալման նրբությունն է նկրտվածություն տալիս դեպի հուրը։ Հիրավի, Տիեզերքի կենտրոնները բոցավառվում են լարումով, և դեպի Անսահմանություն նկրտող ոգին համահնչում է այդ կրակներին։



    - - - - - - -



    680.


    Այդպես ուղիղ համապատասխանության մեջ է գտնվում Հրեղեն Հոգու նկրտվածությունը Տիեզերքի համեմատ։ Այդպես ուղիղ համեմատության մեջ են Հրեղեն Հոգու կենտրոնները Տիեզերքի հագեցած հրի հետ։ Սովորաբար մարդիկ այնքան չնչին նշանակություն են տալիս իրենց կապին Տիեզերքի հետ, որ հերքում են հասկացությունն այն մասին, որ ամեն կենտրոն, ամեն թրթիռ համահնչություն են կազմում տիեզերական լարումների հետ։ Կենտրոնների կողմից հնարավոր է բոլոր զգացմունքների և զգոնության զարգացումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1067
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,180
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    681.


    Թե որքան չզարգացած է տիեզերական ձգողությունների գիտակցությունը, տեսանելի է մարդկության ստեղծագործումից։ Ու՞ր են ուղղվում նկրտումները։ Ո՞ր փոխանցքի մեջ են հավաքված բոլոր նկրտումները։ Ինչպիսի՞ խթանիչ ուժով է շարժվում մարդկությունը։ - Ըմբռնում ցուցաբերենք։ Սովորաբար մարդ, բացառելով իրեն տիեզերական շղթայից, իր էներգիան ծախսում է դեպի կենսական անբովանդակ կյանք տանող աննպատակ նկտրման վրա։ Ուստի ասենք՝ մարդը կարող է ստեղծել իր աշխարհը, որպես աշխարհի համայնքի կամ տիեզերականի շղթայի մաս, և այդպիսով Տիեզերքին գործընկեր դառնալ։ Այդպես է նկրտումը բերում Անսահմանության։



    - - - - - - -



    682.


    Հետևաբար մարդկությունը կարիքն ունի այդ տիեզերական գիտակցության։ Մարդու գլխավոր նկրտումն ուղղված է դեպի անգիտակից գոյատևումը։ Գիտենալ ապագան՝ նշանակում է ամրապնդվել ներկայի մեջ։ Գիտենալ Գոյության նշանակությունը նշանակում է համոզվել գոյության նպատակահարմարության մեջ։ Տիեզերքի հետ համագործակցությունն այդպես վառ արտահայտում են Հուրը Կրողները։



    - - - - - - -



    683.


    Համայնքի հիմքը հաստատվում է գիտականորեն, և համայնքի դրսևորած ամեն սկզբունք նկրտված է Համաշխարհային Համայնքի հետ հարաբերակցությամբ։ Կյանքի ստեղծագործությունը կարող է հիմնված լինել Մագնիսի հանդեպ նկրտող ձգողության վրա։ Միայն դեպի լավագույն նախաձեռնությունների դրսևորումը ձգտող շղթան մարդկությանը լավագույն սանդղափուլ կտա։ Այդպես, սկսելով սերմից, համայնքի կառուցումը կարող է Աշխարհի Համայնք ստեղծել։ Պետք է վերակազմակերպել բոլոր մարդկային նախաձեռնությունները, որպեսզի գիտակցությունը մոտենա Աշխարհի Համայնքին։ Ուստի ոչ թե վախ տեղաշարժի առջև, այլ ակնհայտ վերապրուկի հաստատում։ Այդպես վերանորոգմամբ սլանանք դեպի Աշխարհի Համայնք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1068
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,180
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    684.


    Ամեն նկրտվածություն լարվում է սրտի լծակով։ Միայն մաքուր նկրտումն է ոգուն հզորություն տալիս՝ այս օրենքն ընկած է ամբողջ Տիեզերքի հիմքում։ Տիեզերական հրի ամեն սկզբունք հաստատվում է սրտի լծակով։ Մարդու նկրտող աուրան ամենահզոր շարժիչն է։ Վեհապետը դրսևորում է իր նկրտող Աուրայի հուրը։ Հրեղեն Հոգին լարում է հաստատված աուրայի նկրտումը։ Հրեղեն Հոգու ոգեստեղծագործումն ու հրեղեն կենտրոնները մարդկության համար լավագուն սանդղափուլն են արարում։ Որքա՜ն նկրտող է Հրեղեն Հոգու ոգու հուրը տիեզերական տեղաշարժերի ներքո։ Այդպես, երբ դեպի փոխակերպում նկրտումը լարում է մոլորակը, համագործակցության հզորությունը դեպի տարածության հուրն է կանչում։



    - - - - - - -



    685.


    Միայն, երբ էությունը հագեցած է հրով, կարելի է ասել, որ այն ամենաթափանց է։ Միայն, երբ գործողությունը տոգորված է հրով, այն արարում է։ Միայն, երբ բոլոր ջահերը վառված են, Լույսը խոցում է խավարը։ Ուստի Մեզանով ստեղծված ամեն ինչ այդքան հզոր է կանգնած, և նկրտման հիմքը գրավում է հրեղեն խթանիչ ուժերին։ Մենք, մարդկության Եղբայրները, արարում ենք սրտի լծակով և ասում ենք՝ նկրտման գեղեցկությունը տալիս է բոլոր ճանապարհները։



    - - - - - - -



    686.


    Երբ ճառագայթները լարում են էներգիայի խթանիչ ուժը, նկրտումը չի կարող կանգ առնել։ Երբ ոգին ներդրված Մագնիս է կրում, նա առնչվում է Տիեզերական Մագնիսին։ Հետևաբար, երբ կառուցվում է նոր աստիճան, տիեզերական նկրտվածությունը տեղաշարժում է բոլոր կուտակումները։ Տեղաշարժի օրենքն ու շինարարության օրենքը սլանում են դեպի մեկ կիզակետ։ Հետևաբար բոլոր տարածական տեղաշարժերը շարժվում են շինարարության օրենքով։ Տեղաշարժի օրենքի երևույթը լարում է բոլոր ոլորտները։



    - - - - - - -



    687.


    Տիեզերական սուրը լարվում է տեղաշարժի գիտակցությամբ։ Միայն ձգողությունն է նկրտում դեպի Մագնիս։ Այն նկրտումները, որոնք հակասում են Տիեզերական Մագնիսի ընթացքին, բոլոր գիտակցությունները լարում են սրի խորհրդանիշով։ Ոգու զարգացումը սրին գիտակցության հզորություն է տալիս։ Եվ տիեզերական նկրտվածությունը աննահանջելիության խթանիչ ուժ է ստեղծում։ Այդպես ոգու չափանիշը գիտակցությանը ստեղծագործելու խթանիչ ուժ է տալիս։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1069
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,180
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    688.


    Ոգու սուրը նկրտում է բոլոր լարված գիտակցությունները։ Դեպի տեղաշարժ նկրտող ամեն գիտակցություն արարում է Տիեզերական Մագնիսի հետ։ Այդ պատճառով Մենք արարում են ոգու սրով, այդ պատճառով Մեր աշխատակիցներն արարում են ոգու սրով։ Հրեղեն Հոգու ստեղծագործումը գիտակցությունները լարում է հրով։



    - - - - - - -



    689.


    Երբ տիեզերական կրակներն առնչվում են կենտրոնների հետ, ամենամեծ լարումն է տեղի ունենում։ Կենտրոնների ստեղծագորությանը միացողները Տիեզերական Մագնիսի հետ կապ են ստանում։ Միայն երբ կենտրոնները տիեզերականորեն պատասխանում են բոլոր ձգողություններին, հրեղեն կերպով կարելի է սահմանել ապագան։ Այդպես Մենք լարում ենք տիեզերական արարչագործությունները։



    - - - - - - -



    690.


    Կենտրոնների ստեղծագործումը լարվում է տիեզերական կրակներով։ Առանձնապես վառ կարելի է արտահայտել հրի ընթացքը, երբ տիեզերական տեղաշարժ է կատարվում։ Երբ ոգու հուրը միանում է տիեզերական կրակների հետ, նա արարում է տիեզերականորեն։ Ուստի մեր բոցավառ Մայր Հրեղեն Հոգին պետք է հուր դրսևորի մարդկությանը Մայտրեյայի Դարաշրջանում, տեղաշարժի մեծ ժամանակներում։ Այդպես Մենք իրականացնում ենք մեծ օրենքը։



    - - - - - - -



    691.


    Բարեշրջման ամեն նոր աստիճան տեղաշարժի կարիք ունի։ Երբ նկրտող տարերքները լարում են Տիեզերական Մագնիսը, նոր աստիճանների դրսևորումը սահմանվում է հրով։ Այդպես հեռացող ուժերը նոր էներգիաներ են լարում։



    - - - - - - -



    692.


    Այդպես կենտրոնների լարումը հետևանքն է տիեզերական կրակների։ Իհարկե, կենտրոնները զգում են բոլոր տիեզերական հանկարծաշրջումները։ Հրեղեն Հոգին զգում է բոլոր հոսանքները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1070
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,180
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    693.


    Տիեզերական միտքը լարվում է նկրտող Մագնիսով։ Տարածական միտքը լարվում է Մագնիսի լծակով։ Եվ բոլոր մարդկային մտքերը նկրտում էն Տիեզերական Մագնիսի հետ ներդաշնակված։ Բոլոր գործողությունների Մագնիսին ուղեկցող բոլոր ուժերը լարվում են նկրտման երևույթով։ Հետևաբար նկրտող Մագնիսի հանդեպ բոլոր դիմադրություններն իրենց սկիզբն առնում են հակադարձ հոսանքների գիտակցությունից։ Բոլոր կենտրոնների համաձայնեցվածության դեպքում կարելի է հաստատել էներգիաների լարումը։ Դիմադրությունները Տիեզերքում ստեղծագործմանն օժանդակող լարում են հրահրում։ Այդպես բոլոր գիտակից էներգիաները բարեշրջում են արարում։



    - - - - - - -



    694.


    Իհարկե, բոլոր տիեզերական կրակներն այդպես զգում է Հրեղեն Հոգին։ Հրեղեն Հոգու բոլոր տկարությունները, իհարկե, տիեզերական բնույթի են։ Ուստի պետք է պահպանել զգոն օրգանիզմը։ Այնքա՜ն կարևոր ժամանակ է, և այնքա՜ն մեծ է կենտրոնների ստեղծագործումը։ Այդպես Մենք կենտրոնները ներկայացնում ենք մարդկությանը։ Մարդկությանը բերված ամեն նվեր իր մեծ հետևանքներն ունի։



    - - - - - - -



    695.


    Ամենից շատ մարդիկ սարսափում են գիտակցության լայնացումից։ Սովորականի սահմաններում ամեն ինչ այնքան մոտ է մարդուն, և ամեն նոր միտք ընդդիմության հաստատում է առաջացնում։ Ուստի, երբ Մենք ուղարկում ենք սխրանքի, Մենք, նախ և առաջ, նկրտում ենք դեպի նոր գիտակցություն։ Միայն դեպի գիտակցության լայնացումը տանող անսահման նկրտման և դեպի արտասովորը նկրտման մեջ կարելի է առաջ մղել գիտակցությունը դեպի բարեշրջում։



    - - - - - - -



    696.


    Գիտակցության լայնացումը՝ Մեր նկրտումն է, և երբ Մեր աշխատակիցները կրում են այդ անոթը, լիակատար կոպերացիա է հաստատվում։ Այդպես Մեր Եղբայրներն արարում են, լայնացնելով գիտակցությունը։ Եվ Հրեղեն Հոգու մեծ փորձը մարդկությանը գիտակցության լայնացում կտա և երկու աշխարհների մեծ ըմբռնում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1071
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,180
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    697.


    Մարդկային ստեղծագործություններն այնքան քիչ են համապատասխանում Գոյության հիմքերին։ Բարեշրջման ընթացքը կարող է հաստատվել չդրսևորված էներգիաներով։ Բայց Տիեզերքի արտահայտված ուժերը, որոնք այդպես անհամաչափելիորեն կիրառում են մարդիկ, հաստատում են բարեշրջման կասեցումը։ Չէ՞ որ ամեն տվյալ բանաձև այնքան անընդունելի է մարդկային ըմբռնման մեջ, որ երևույթը, հիրավի, տարածությունը հագեցնում է ծնունդներով։ Պետությունները, Կառավարությունները, ընտանիքներն այնքա՜ն աղավաղված են մարդկային հասկացման մեջ։ Այդպիսով գիտակցության լայնացումն Անսահմանության նոր աստիճան կտա։



    - - - - - - -



    698.


    Հրեղեն Հոգու ամեն միտք, մարգարիտ է գիտակցության վերանորոգման համար։ Այդ պատճառով տարածությունն այդպես հագենում է Մեր Եղբայրներով։ Իհարկե, մեխանիկական համակարգով շարժվող երկիրը չի կարող հասանել առանց հինն ավերելու։ Հետևաբար Մենք գնահատում են ամեն ստեղծագործական միտք, և ամբողջ աշխարհի ոսկով անհնար է գնել մտքի աճը։



    - - - - - - -



    699.


    Տիեզերական ուժերի համադրությունն այնքան լարված է, որ մարդկության գիտակցությունը դեպի հագեցած հուր է նկրտում։ Մարմինների ստեղծման ներքո ամեն ուժ գոյության հրի հզորություն է ձեռք բերում, և ամեն վերանորոգված աստիճան հագենում է նոր ըմբռնմամբ։ Այդպես ոգեստեղծագործում է հուրը և լարում է բոլոր բանաձևերը։ Այդպես անսահմանորեն առաջ է ընթանում գիտակցությունը։



    - - - - - - -



    700.


    Արևի ճառագայթների ստեղծագործման հետ լարվում է կենտրոնների բացահայտումը։ Փորձի այդ փուլում արևահյուսակը համապատասխանում է արևի պտույտին, հետևաբար արևահյուսակի ամեն պտույտ հաստատում է կապը Տիեզերական Մագնիսի հետ։ Սա Հրեղեն Հոգու փորձի կարևորագույն հաստատումներից մեկն է, ուստի ամենակարևորն է մայրամուտից հետո արևահյուսակը պաշտպանել լարումից։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 72 72-ից ԱռաջինԱռաջին ... 22626869707172

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •