User Tag List

Էջ 61 62-ից ԱռաջինԱռաջին ... 1151575859606162 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 901 համարից մինչև 915 համարի արդյունքները՝ ընդհանուր 919 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #901
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    166.


    Տիեզերական Մագնիսի վկայությունն ինքը հաստատում է տեղափոխման երևույթի ուժերի լարվածությունը: Անհրաժեշտ բովանդակության պայմանները կարող են հաստատել անկման աստիճանը: Եվ երբ ձգողությունն ազդում է նախասահմանված ուժերի հնչողության վրա, այդ ժամանակ ձևավորվում է առաջխաղացման պարույրը: Պատահական տեղափոխություններ չեն լինում, և առանց արտահայտված վերադարձի հնարավորության՝ ոչնչացումներ չեն լինում: Բոլոր մակարդակների վրա գոյություն ունի պատշաճ տեղափոխությունների դրոշմը: Իհարկե, լինում են ոլորտների ցնցումներ և վերերկրային հողմերի օղակներ, բայց այդպպիսի ցնցումների պատճառները պայմանավորված են աններդաշնակված նկրտումներով և Տիեզերական Մասգնիսով:
    Հենց Մտքի ստեղծագործումն է հավաքում տարբեր էլեմենտներն աններդաշնակված էներգիաների ամբարտակման համար: Տիեզերքն այդ ուժը ստանում է իր բոլոր դրսևորումների համար: Այդպես ռասաները կարող են հավաքվել և միավորվել:



    - - - - - - -



    167.


    Մագնիսական էլեմենտի հոսանքները շատ են լարված: Երբ խտանում են հեռացող տարածական էներգիայի շիթերը, և նոր էներգիան է սկսում մոտենալ, հատկապես այդ ժամանակ է զգացվում տեղաշարժը: Կողմերը հստակորեն դրսևորվում են, և նոր էներգիաների շիթերը լարում են տարածությունը: Նոր էներգիաների մոտեցման պատճառն ազդեցություն է թողնում սրտի զգացումների և բոլոր հրեղեն կենտրոնների վրա:
    Հրեղեն Յոգ՝ այսպես է հնչում բոլոր հոսանքների համար: Արտաքին տեղափոխությունն իր ազդեցությունն է թողնում Հրեղեն Յոգի բոլոր կենտրոնների վրա, չէ՞ որ էությունը մեկն է: Եվ հոսանքները, տեղափոխվելով, շոշափում են բոլոր զգոն էլեմենտները, այդ պատճառով էր, որ հնում բոլոր քրմուհիները հեռանում էին, և մեկուսացնող ծածկոցը թաքցնում էր նրանց: Կրակը էներգիայի փոխակերպված տարբերակն է: Հողը ներծծվում է նոր հոսանքներով: Հնարավո՞ր է արդյոք պատկերել այդ փոխակերպված էներգիան: Երբ մոտ է Գոյատևության Պսա՛կը, Հրեղեն Յոգն այդպես փորձարկում է ստեղծագործական գործողությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #902
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    168.


    Ամեն նկրտում դեպի գործողություն կշռվում է իր լարվածությամբ: Չէ՞ որ լարումը ցույց է տալիս նկրտման մեջ հիմնադրված կամքի աստիճանը: Նկրտման այլ հատկությունն է նրա ուղղորդվածությունը, տեղաշարժի համար էներգիան պետք է նկրտել Տիեզերական Մագնիսի հետ միասին: Բարեշրջումը հոսում է միայն մագնիսական ազդեցության մոտիկությամբ: Բարեշրջման հոսքի բարդությունը համապատասխանում է Տիեզերական Մագնիսի շարժընթացի բարդությանը: Բարեշրջման բարդությունը նույնպես պայմանավորված է մարդկային նկրտումով: Որքան ավելի հզոր, այնքան ավելի նկրտող: Մարդը չի գիտակցում, որ այդպիսի ոչնչացնող ուժ է հանդիսանում:
    Տեղափոխման արվեստի չափն ու դեպի բարեշրջում չհաստատող կողմ ձգտման չափը հավասարակշռվում են: Այդ պատճառով այդպես Տիեզերական Մագնիսը հավաքում է այն մասերը, որոնք նկրտված են դեպի անսահման բարեշրջականացումը:
    Մարդը ձգտում է դեպի կցկտուր գոյատևման պայմաններ: Մարդը որպես անհասանելի մի բան է ընդունում այն, դեպի ինչը ձգտում է տարածական գոյատևման համար: Այդ երկու մեծությունները հավերժական պայքարի մեջ են գտնվում: Դրսևորելով բարեշրջման ուղղությունը, այդպես նկրտում ենք դեպի անսահման լարվածություն:



    - - - - - - -



    169.


    Այնքա՜ն հազվադեպ է մարդկությունն ըմբռնում ցուցաբերում ճշմարիտ նկրտմանը: Որքա՜ն ավելորդ էներգիաների ծախսեր: Որքա՜ն ավելորդ նկրտումներ են շերտավորվում ոլորտներում: Բարեշրջման հետ անհամատեղելի որքա՜ն երևույթներ:
    Կարելի է հիշեցնել առակն աղջկա ոգու մասին, ում համար Ուսուցչը գոյատևման պսակն էր: Նրա ուղին կարելի է դեպի արևը նկրտող ճանապարհ անվանել: Յուրաքանչյուր ոգի կարող է նախասահմանել իր համար չընդմիջվող ուղի: Գլխավոր ռիթմն արտահայտվում է Ընդհանուր Բարիքի ցանկության մեջ: Այդպես ոգու շքերթն աննկուն դեպի հաստատուն ավարտ է տանում:
    Մենք այնքա՜ն սրբորեն ենք պաշտպանում ոգուն, որը տիեզերական կրակների նվիրատվական թասն է կրում: Այդպես կոփվում է կապը ոգու և տիեզերական մագնիսի միջև:
    Ճշմարիտ են ասել՝ Միքտը ծնում է Միտք: Այդ բանաձևը ոգուն կարող է հասցնել իմացության դարպասներին: Ավելացնեմ՝ Մտքից դեպի Միտք, և Գոյության գեղեցկությունն այդ նվաճման նկրտման մե՛ջ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #903
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    170.


    Մեկ սկզբունքի մասերի ձգողությունը գործում է մագնիսի միջոցով: Դա է պատճառը, որ այդքան տարբեր են բոլոր հաստատված սկզբունքների բոլոր արտահայտումները տարբեր շերտերի վրա: Մտքի միջուկը զգացվում է ամբողջ տարածական հրի մեջ: Ունենալով միևնույն սկզիբը, տիեզերական մագնիսն իր մեջ ստեղծագործ հրի սկզբունքն է կրում, և Միտքն ամեն ոլորտի համար կիրառելի էություն է ստեղծում: Այդ պատճառով միածինը լցված է ամբողջ Տիեզերքում, և միածնությունը մարդկությանը կարող է տալ դեպի անդրսահմանյան գոյատևման ըմբռնումը տանող բանալին: Այդ ժամանակ միածնությունը կբերի դեպի բարձրագույն սկզբունքների ըմբռնումը: Երբ մարդկությունը ճշտի սկզբունքների բոլոր հասկացությունները, կարելի կլինի անվերջ ամրապնդել միածնության երևույթը: Այդպես են կազմվում էության բոլոր շերտերը: Ոչ թե դավաճանություն Տիեզերական Մագնիսի մեջ հիմնված սկզբունքին, այլ նվիրաբերում ամենանուրբ ձևերի մեջ: Այդ պատճառով Սկիզբները պետք է ամրապնդել որպես առաջատար սկզբունքներ: Ընդունենք Գոյության սկզբունքները որպես Բարձրագույն Մտածողություն, և Տիեզերական Մագնիսը կընդլայնվի որպես Աշխարհի Մոր արտահայտված ուժի հզորություն: Այդ սկզբունքը կարող է բացահայտել Մեր Եղբայրների գոյության իսկական ըմբռնումը, հեռավոր աշխարհների իսկական ըմբռնումը և իսկական ըմբռնումն այն սկզբունքների, որոնք մարդուն սահմանել են լինել արարի՛չ:



    - - - - - - -



    171.


    Միածնությունը նման է միագոյությանը: Միայն այդ ճանապարհով կարելի է հասկանալ Լինելությունը:
    Չէ՞ որ աշխարհը ստեղծված է Միասնական Սրտից, և այդ Սիրտը բաբախում է Տիեզերական Մագնիսի միասնական զարկերակով: Այդպես ամեն ինչի մեջ միածնություն հաստատող սկզբունքը հաստատում է միասնությունը: Այդպես միավորման սկզբունք է սահմանել ստեղծագործական Բանականությունը: Այդ պատճառով ասում եմ՝ Գոյության գեղեցկության իմացությունը կարող է բարձրացնել տիեզերական բարեշրջումը: Շատ սքանչելի գաղտնիքներ կան Տիեզերքում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #904
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    172.


    Մարդու զարգացման առաջին աստիճանի վրա ամրապնդվել է տարերքների, որպես ստեղծագործ ուժի հասկացությունը: Ոչ միայն ահեղ երկնքին երկրպագելը, այլ բնածին բնազդն էր այդ ուժն արտահայտում: Մենք նույնպես կարող ենք ընդունել այդ նույն հզորությունը, բայց ղեկավարվելով գիտելիքներով, կարող ենք քաղել բոլոր սկզբունքները: Ճիշտ այնպես ինչպես էլեմենտները սահմանում են մարդու էությունը, կարող ենք կիրառել նաև նուրբ էներգիաների իմացությունը: Չէ՞ որ էլեմենտների իմացությունը, որպես լուսատուների հետ միասին աշխատեցվող, կարող է որոշել տիեզերական մագնիսի ընթացքը: Չէ՞ որ էլեմենտների և նուրբ էներգիաների գիտությունը բարեշրջման էությունն է հանդիսանում:
    Երբ մենք կարողանում ենք կրակով ավերել, ուրեմն անսահման չափով կարող ենք այդ երևույթը կիրառել արարչագործության համար: Հրի աղբյուրը բխում է, ինչպես անվերջանալի շիթ:



    - - - - - - -



    173.


    Տարածական հրի ուղիներն այնպես են հարաբերված բարեշրջման հետ, որ կարելի է ասել՝ կրակը հաստատում է բարեշրջումը: Հրի երևույթը պետք է ուսումնասիրել որպես Տիեզերական Մագնիսի լծակ: Եվ ամեն մարդկային գործողության մեջ տարածական հրի հնարավորություն է ընկած:
    Երբ ոգին վառում է իր ջահերը; երբ մարդը վառում է իր կենտրոնները; երբ ռասայական տեղաշարժը և բոլոր էներգիաները շարժվում են տարածական հրի միևնույն կրակով, այդ ժամանակ Հրեղեն Դարաշարջանն է հաստատվում:
    Հանգչող գիտակցության պատճառը Տիեզերական Մագնիսի փոքրացման արտացոլանքն է: Դժվար է տարբերել այդ կապող լծակները, որոնք նկրտումն են շարժում: Իհարկե, չի կարելի բացառել ոգու կամային ալիքները: Մարդկային ամեն որակ և թերություն կարելի է չափել այն հաճախականությամբ, որը գործողության խթանիչ ուժն է: Ճշգրտությունը հատկանշական է, և այդպես կարելի է որոշել բարեշրջման հետ, կամ հոսանքին հակառակ նկրտող շարժման ուժերը: Այդպես թող ամեն ոգի ինքը սահմանի իր կրակի որակի լարումը: Միայն այդպիսի չափումներով կարելի է դիպչել Անսահմանությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #905
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    174.


    Բարձրագույն լարվածությունը տիեզերական ստեղծագործման նոր աստիճան է արարում: Այն կյանքերը, որոնք ոգին անց է կացրել փոքր լարվածությամբ, աննշան լույսով են լուսավորում կյանքի ուղին: Մենք տեսել ենք կամքի հողմեր, Մենք գնահատում ենք կամքի լարվածությունը: Ընդունենք, որպես նվիրատվություն, կրակների "թասը", կյանքի իսկական հաստատված սկզբունքը:
    Ամեն կենտրոն ընդունում է իր հուրը, և կրակները կարող են գործել տարածության վրա: Չէ՞ որ կենտրոնների գործունեությունը հոգեարարում է, և ամեն կենտրոն, որպես արարիչ, կարող է թե հալեցնել, և թե կուտակել: Մենք ունենք էական արձանագրություններ, որոնք թողել են Հրեղեն Յոգերը: Եվ Սպիտակ Տարան* էլ, կարելի է հաստատել, թե որքան շատ է արարել: Կան փոխակերպությունների բազմաթիվ արձանագրություններ, այսպես անվանենք Հրեղեն Հոգու վերածող ուժը: Կյանքում այդպես է դրսևորված Տարան: Դեպի բարձրագույն ոլորտ անցման սանդուղքը շողափա՛յլ է:



    - - - - - - -



    175.


    Լարման ստեղծագործումն ու անընդմեջությունը լավագույն մարմինն են կազմավորում: Գոյություն ունի տարբերություն կիրառվող ակտիվության և մարդու միջև: Հրեղեն Յոգի ակտիվության մեջ հուրն անտեսանելի է և անբացատրելի է միայն տեսանելին ընդունող մարդկային մտքին: Այդպես տարբեր ժամանակներում Տիեզերքի հուրը ունեցել է տարբեր անուններ: Երբ ոգին արտահայտի իր կամքը տիեզերական Գաղտնության հետ միաձուլվելու համար, այդ ժամանակ նա կընկալի տիեզերական էներգիաների ուժերը: Նրա համար պարզ է դառնում անճանաչելի ուժը, և Տիեզերական Մագնիսի լարով նա կարող է զգալ արտահայտված գեղեցկությունը:
    Երբ մարդիկ հաստատամտվեն, որ գլխավոր տիեզերական ուժերն արարում են անտեսանելի, այդ ժամանակ նրանք կձգտեն դեպի մագնիսը զգալը: Այդպես անտեսանելիորեն կրակը կառուցում է տիեզերքը, և հաճախ հետևանքը նույնպես անտեսանելի է: Իհարկե, այդ երևույթը լինում է բարձր հոսանքների ներքո: Եթե մարդիկ խորհեին ճշմարտության վրա, որ իրենց տեսանելի է միայն հետևանքը, իսկ ինքն ընթացքն անտեսանելի է, այդ ժամանակ նրանք կգտնեին Անտեսանելիության ըմբռնումը:
    Հիշենք, որ ամեն ոլորտ ունի իր տեսանելիություններն ու անտեսանելիությունները, Անսահմանության մեջ ամեն ինչ այդպես է առաջ ընթանում:


    - - - - - - -
    * Սպիտակ Տարա
    - բուդդիզմի բարձրագույն կանացի աստվածություններից մեկը: Ելենա Ռերիխին տիբեթյան լամաները Սպիտակ Տարայի մարմնավորումն էին համարում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #906
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    176.


    Մարդկությանն ուսուցանելու համար ամբողջ զուգահեռներ կարելի է տալ մեդիումի ակտիվության և Հրեղեն Յոգի ակտիվության վերաբերյալ: Թե որքան են մոլորվում մարդիկ, երբ մեդիումին բարձրագույն տիեզերական ուժերի ցուցանիշ են համարում, և որքան է Հրեղեն Յոգը հարստացնում մեր գոյությունը, մարդկությունը կիմանա շուտով: Հիրավի, բարձրագույն ոլորտների հուրը ներթափանցե՛լ է ցանկանում: Հրեղեն Հոգու Մոր սխրանքը դնում ենք որպես առաջատար շողափայլ խորհրդանի՛շ:
    Լուսակիր կերպարանքների կենսահոսքերը ուրախություն և սնունդ են տալիս ոգուն: Մենք, մարդկության Եղբայրները, այդ կենսահոսքերը կենսական, հրեղեն շիթեր ենք անվանել: Այդ շիթերը ոգու ամենահզոր արարումներն են, և Հրեղեն Յոգի ակտիվությունն այնքա՜ն հրեղեն է: Եվ Հրեղեն Յոգի հրեղեն ոգին պետք է ահեղորեն հալեցնի իր ճանապարհը խոչընդոտող կուտակումները: Հրեղեն Յոգի բոցավառ ոգին արարում է իր ինքնալույսով: Նրա ամեն շարժում հաստատում է նրա ոգու ստեղծագործման անձնվիրությունը:



    - - - - - - -



    177.


    Ամենաբարձր պրոցեսների անտեսանելիությունը կարող է հիմնել հեռավոր աշխարհների հասկացությունը: Երբ տիեզերական էներգիաները լարված են գործելու համար, այդ ժամանակ համագործակցության պարույրը լարվում է Տիեզերական Մագնիսի ռիթմին համապատասխան: Պարույրի լարվածությունը սովորաբար կարելի է որոշել ըստ ստեղծագործման արդյունքի, իսկ ընթացքի շղթան ինքը մարդու կողմից անչափելի է: Իհարկե, հոգեդինամիկայի տարածքը ենթակա կարող է լինել միայն տարածական հրի չափմանը:
    Ամեն հոգեընթացք կարող է լարված և անտեսանելի ստեղծագործում արտահայտել: Էներգիաները տեսանելի կարող են լինել նրանց միայն, ովքեր տիրապետում են ոգու հոգեդինամիկային: Ոգու հոգեդինամիկայի ստեղծագործումը հասանելի է նրան, ով իր ֆիզիկական էներգիաները տիեզերական հրի է փոխակերպել: Երբ ոգին կարողանում է անցնել այդ հրեղեն ուղին, այդ ժամանակ նրան հասանելի են այս անտեսանելի պրոցեսները և նրա առջև բաց է դեպի Ճշմարտություն տանող ճանապարհը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #907
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    178.


    Ճշմարիտ են, Գեղեցկության մեջ սքանչելի է Ճշմարտությունը: Այդ բանաձևի վրա Տիեզերքը բարեշրջումն է հաստատում: Տիեզերքն ուղղորդում է աշխարհին դեպի գեղեցկության տիրապետումը: Այո, հիրավի, Աշխարհի Մայրը տիրապետում է Գեղեցկության մագնիսին: Եվ այնտեղ, որտեղ տարածական հուրը հավաքել է իր ձևերի հաստատման կրակը, ոգու հուրն է դրսևորված: Երբ ընթացքի անտեսանելիությունը բացահայտվում է հրեղեն ոգու առջև, այդ ժամանակ կարելի է ասել՝ հաստատվել է ստեղծագործման փոխակերպումը: Հետևաբար կարելի է ասել, որ ոգու հոգեդինամիկան փոխակերպվում է ինչպես ամենահագեցած կրակը: Երբ կենտրոնները կարող են բոցավառ արտացոլել տիեզերական մագնիսի կամքը, այդ ժամանակ ոգու հոգեդինամիկան բարձագույն ոլորտները միավորում է մոլորակի հետ:



    - - - - - - -



    179.


    Նմանօրինակությունը ստեղծագործման և արարչի միջև դրսևորվում է այնքան հստակորեն, որ նրանց կապող թել չտանել ուղղակի անհնար է: Երբ մարդը դրսևորում էր իր սահմանափակ ոգու ուժը, այդ ժամանակ նրա ստեղծագործման բոլոր պատկերները նրա էությունն էին արտահայտում: Իհարկե, այժմ էությունը նույնպես պատկերավոր է: Բայց հոգևոր աստիճանի վրա մարդու առաջընթացն ասում է, որ առաջընթացի հաստատումը մոտենում է բարձրագույն ոլորտներին, և նկրտումն այնքան հրեղեն է, որ տեսանելիությունից դեպի անտեսանելիություն է տանում: Այդպես նմանօրինակությունը միշտ բարեշրջման ընթացք է նշանակելու, և Տիեզերքը պատասխանում է տիեզերական մագնիսին:



    - - - - - - -



    180.


    Նմանօրինակության նույն սկզբունքը կիրառելի է գոյություն ունեցող ամեն ինչի վերաբերյալ: Կյանքը ճյուղավորվում է սրտի շառավիղներով, քանզի այդ շառավիղներն այդպես հարաբերվում են Տիեզերական Մագնիսին: Միահյուսման ճանապարհով ընթացող ոգիներն այնքան ներդաշնակ են, որ արտահայտում են այն նմանօրինակությունը, որն ամենաբարձր և ամենամաքուր համահնչություններն է արարում: Ոգիների ստեղծագործումը մոլորակի վրա նշվելու է որպես ներդաշնակվելու երևույթով ատեղծված մի նոր լարային ակորդ: Այն համահնչություններն այն պատճառով են այդքան հիասքանչ, քանզի վերաբերվում են բարձագույն ոլորտների համահնչությանը:
    Երբ կարելի է արտահայտել ոգու ստեղծագործումը, որը դեպի Աշխարհի Մոր Փայլքն է ուղղված, այդ ժամանակ, հիրավի, արտացոլվում է բարձրագույն լարումների աշխարհը: Եվ նմանօրինակությունը բերում է հավերժական նկրտումների դեպի Տիեզերական Մագնիսի դրսևորած ոլորտներ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #908
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    181.


    Տիեզերական ուժերի բաշխումը հիմնավորված է մագնիսի հաստատման վրա: Համակցությունների ազատությունը Սկիզբներով է պայմանավորված: Երբ համակցությունն արտահայտված գերակշռություն է պահանջում նշանակված գործողության համար, այդ ժամանակ, հանուն առավել լավ զուգակցության, ոչնչանում է ոչնչացման օրենքին ենթակա ուժը:
    Իհարկե, մարդիկ այնքան են սովորել հավասարակշռության իրենց շարադրանքին, որ ուժերի բաշխման մասին էլ նույն կերպ են մտածում: Այնինչ տիեզերական ուժերն այդպիսի բաշխման ենթակա չեն՝ հակառակ դեպքում արտահայտված Տիեզերքում փոխադարձ ոչնչացու՛մ կլիներ: Որպես գիտակից գործողություն Տիեզերական Մագնիսը ոչինչ չի կարող ստեղծել փոխոչնչացման համար; և Տիեզերքի ստեղծագործումն այնքա՜ն մեծ է, և միշտ գերակշռում է դեպի Անսահմանություն տանող հողմը:



    - - - - - - -



    182.


    Այդ օրենքի մեջ հաստատվում են բոլոր գոյատևությունները: Գոյության Գեղեցկությունը ստեղծագործական մագնիսի առաջատար սկզբունքի մեջ է: Թե որքան է այդ սկզբունքը սքանչելի, նեղ մտածող մարդուն դժվար է հասկանալ: Միայն բարձր ոգին կարող է հասկանալ այդ ուժը: Մագնիսի առաջատար սկզբունքն այդպես միաձուլվում է իր համախմբող ուժի հետ: Այդ պատճառով ստեղծագործումը հաստատվում է արտահայտված սկզբունքի ուժով: Այդ նույն սկզբունքը, հիրավի, մարդուն դեպի բարեշրջում է տանում: Այդ նույն սկզբունքը նշանակված ոգուն տանում է դեպի ավարտի մեծության փայլքը: Ստեղծագործման մագնիսի հետ, հիրավի, առաջ է ընթանում անվանյալ և դրսևորված ոգին: Այդ պատճառով Մենք ասում ենք, որ ամենայն գոյն այդ ժամանակ արտացոլում է բարձրագույն օրենքները:



    - - - - - - -



    183.


    Առաջատար սկզբունքն այնքան ուժեղ է, որ նրան ենթակա են ձգողության օրենքին ոչ ենթակա ուժեր էլ: Տիեզերական իշխանությունը կարելի է սահմանել որպես ստեղծագործ մագնիսի ոգի և հզորություն: Իշխանության հասկացությունը կարելի է կիրառել Տիեզերական Մագնիսի հզորության վերաբերյալ: Եվ ոչնչացման տերմինը նույնպես ենթարկված է մագնիսի իշխանությանը: Այդպես է կառուցվում Տիեզերքը, և շինարարության հողմն արտահայտված է որպես լուսակիր օրենք: Այդ պատճառով տարրալուծվելիության հասկացությունը պետք է վերանվանել փոխակերպություն: Ստեղծագործ ուժը հաստատվում է փոխակերպման սկզբունքով, և ամբողջ Տիեզերքում փոխակերպումն առաջնորդող սկիզբն է: Առաջատար հողմը հավաքում է բոլոր տիեզերական կրակները: Առաջատար հողմը կուլ է տալիս ուժերի դիմադրությունը: Առաջատար հողմը բոլոր դրսևորումները նկրտում է նպատակահարմարության: Այդպես է կազմվում ստեղծագործական Անսահմանությու՛նը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #909
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    184.


    Տիեզերական լարվածության երևույթը հրահրվում է մոլորակային պայթյունի հոսանքով: Ինչպես տեղաշարժը, այնպես էլ նոր լարումը, արձագանքում են տարածության կրակներին: Նաև կարելի է ասել, որ Հրեղեն Յոգի հուրն արձագանքում է տիեզերական ցնցումներին: Բոլոր համակցությունների հանրագումարը մոլորակին բերում է փոխակերպում, և նոր աշխարհի համար կուտակվում են բարձրագույն էներգիաները: Այպիսով կյանքի շիթն անսահման է, և օրենքներն այդ այնքա՜ն սքանչելի են: Կարելի է, հիրավի, ուրախություն արտահայտել տիեզերական, սրբազան ուժի՛ն:



    - - - - - - -



    185.


    Երբ ոգին կարողանում է հառնալ լավագույն հոսանքների հոսքի ներքո, այդ ժամանակ հասանելի են դառնում բարձրագույն ոլորտները, որոնք հաստատում են այն ուժը, որը պետք է կյանքին հաղորդակցվելու համար; այն ուժը, որի կուտակումը կառավարում է ոգուն նրա գալստյան ժամկետին: Հեռանալու օրենքը կառավարում է հակառակ ուժին, և մագնիսը կապում է այս երկու բևեռները:
    Եթե մարդիկ գիտենային, թե ինչպես է հաստատված մագնիսը և էլեկտրականությամբ հագեցած ժամկետներն ստանալու ուժը, այդ ժամանակ գիտակցությունը շատ կհստականար: Ժամկետը ոգուն կապում է հաստատված նախասահմանման հետ: Չէ՞ որ հեռացած ոգուն ժամկետը ճանապարհի հաստատում է տալիս: Չէ՞ որ տարածությունն ընդարձակության այնպիսի արտահայտություն չէ, որի մեջ ինքը ոգին պետք է ելք փնտրի: Ոգին ընթանում է հաստատված ճանապարհով: Այդպես են հաստատվում ուրվանշված ճանապարհները: Կրակի տարերքը նոր ճակատագիր է հաստատում: Շա՜տ գաղտնիքներ կան Տիեզերքում:



    - - - - - - -



    186.


    Պատգամը հյուսվում է հիմա և տիեզերական մագնիսը լարում է իր հոսանքները: Պատգամված է, որ հեռացող երկրները իրենց նոր հողերն են կառուցում: Հեռացող մեկ էլեմենտի ուժերը փոխարինվում են ուրիշներով: Հեռացող ոգին պատրաստում է նոր մարմին, այդ պատճառով այդքան կարևոր է փոխակերպման ժամկետի հաստատումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #910
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    187.


    Տարածության ուժը համակում է բոլոր արարածներին: Երևույթների միասնությունը զգացվում է ամեն ինչում: Տարածության շղթաներն իրենց մեջ են ամփոփում կյանքի բոլոր արտահայտությունները: Մի արքայության հատկությունը հիմնում է մյուսի հատկությունը, և դա կլինի առաջինի ստվերոտ կողմը միայն: Տարածական լույսի դրսևորումը նախատեսում է էլեմենտների ամբողջ զարգացումը, և կոպտացած նյութն էլ իր աստիճաններն է նախատեսում: Այդ պատճառով ասենք՝ յուրաքանչյուր դրսևորման հատկությունը կախված է մյուսից, և յուրաքանչյուր դրսևորման որակը համապատասխանում է նախադրված նկրտմանը: Չէ՞ որ զարգացումը պետք է մարդկանց ստիպի համակվել պատասխանատվության հասկացմամբ: Մարմինների և նկրտումների հարաբերակցության օրենքն աներկբա է: Համադրությունների ներքո այնքա՜ն կարևոր է օրենքն իմանալը: Մարդկության ստեղծագործումն իր վրա այդ անհամաձայնության դրոշմն է կրում: Երբ խոսում ենք անհամաձայնության մասին, Մենք նկատի ունենք տարբերությունը դեպի բարձրագույն ոլորտներ տանող արտահայտված, նախասահմանված ճանապարհի և այն ճանապարհի միջև, որին հետևում է մարդկությունը: Ճանապարհի խոչընդոտված լինելը հաստատում է առաջընթացի այսպիսի դանդաղ երևույթը: Անսահման են բարձրագույն ուղիները և իրենց մեջ պարունակում են ստեղծագործական կրակներ:



    - - - - - - -



    188.


    Երբ երկրի կրակները մոլեգնում են, Հրեղեն Յոգի կրակը պատասխանում է: Երբ ոգին պատասխանում է բոլոր տիեզերական դրսևորումներին, այդ ժամանակ կարելի է ասել, որ տիեզերական միաձուլում է հաստատվել: Իհարկե, թրթիռներն այդպես կարող են ընկալել Հրեղեն Յոգի վառ հոսանքների միջով անցնող հոսքերը:
    Այժմ Մենք հավաքում ենք վեցերորդ ռասայի ոգիներին և "Հրեղեն Հոգին" կո՛չ է: Եվ "Ջրաշուշանի" համադրումը հաստատում է նոր ստեղծագործական աստիճանը:



    - - - - - - -



    189.


    Որքա՜ն անհասկանալի է մարդկության համար հետևանքների աշխարհը: Տիեզերքում կամայականություն չկա: Նա, ով հենվում է պատահականության վրա, դրանով առավել քիչ է սահմանակցվում կյանքի էներգիայի շղթային: Կյանքի կոչող էներգիան նկրտման ուղղությանն էլ լուծում է տալիս: Այդ պատճառով կամայական միտքն անորոշ լուծում կբերի: Կամայական միտքը հիմք կտա կործանմանը; կամ էլ նկրտումը քաոսային երևույթին թույլ կտա արտահայտվել ձևի մեջ: Երկրի վրա դրսևորված մարմինների մեջ այնքա՜ն շատ են կամայականության զոհերը: Այնպես, ինչպես գործողությունն է սասանում ոլորտները, նույն այդ կամայականությունը սասանում է հետևանքների աշխարհը: Օրենքն այնքան անխախտելի է, որ կարելի է ասել, որ մտքի նրբության զարգացման ներքո կարելի կլինի գիտակցաբար մարմինը վերափոխել:
    Պատկերացնենք աշխարհները, որպես նուրբ սկզբունքների աշխարհներ և իրենց ամբողջ անսահման գեղեցկությամբ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (18.09.2020)

  12. #911
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    190.


    Հավաքելով նոր ռասա, մարդկանց մեջ ապրող Հասյալը հաստատվում է, որպես սխրակից: Հիրավի, ամրապնդվում է նոր ռասա հիմնելու ստեղծագործումը: Հաստատված սխրակցի հուրը վառում է ընտրյալների ոգին: Երբ սխրակցի ոգին փոխակերպում է իր կրակները, միաժամանակ նա վառում է նաև մյուսների ջահերը: Ինչպես Տիեզերքում է ամեն ինչ փոխանցվում, արտահայտելով ծիածանի գույները, այնպես էլ սխրակիցն է շաղ տալիս բազմագույն սերմեր: Հիմքի հետ մեկտեղ աճում է կառույցը: Սխրակցի ստեղծագործումը բարձրագույն աշխարհն է մոտեցնում: "Թասի" համադրումը՝ սրտի մագնիսն է: Զգայիմացությունը սխրակցին տալիս է Գեղացկության թասը կրողի խորհրդանիշը:



    - - - - - - -



    191.


    Մարդկության համար աննկատելի տիեզերական կրակների երևույթն իրենից տիեզերական մագնիսի ամենագլխավոր գործողությունն է ներկայացնում: Կյանքի մագնիսի հաստատումը գիտելիք է դարձել մարդկության հետագա առաջընթացների համար: Մագնիսի կապը կյանքի հետ փոխադարձ կապ կտա ամբողջ տիեզերական բոլորաշրջանի հետ:
    Մենք մարդկությանը ցածրագույն ոլորտի վիճակից դեպի անսահմանափակ մտքի ոլորտ ենք բարձրացնում: Սահմանափակումը բանտարկում է ոգուն այն փակ շղթայի մեջ, որը ոչնչացնում է լավագույն տիեզերական հոսանքները: Անսահմանափակ մտքի մեջ է ամփոփված ամբողջ տիեզերական գործունեությունը, և Փոխատն արարում է Լուսատու Նյութից: Ուսանելի է գիտենալ, որ ամենահրեղեն պրոցեսը կարելի է հասանելի լինել ոգով, և կրակների փոխակերպումը նկրտում է դեպի հետագա ընթացք: Այդպես նկրտումների դրսևորումների շղթան հաստատում է համատեղ ստեղծագործման անսահմանափակ աշխարհը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.09.2020)

  14. #912
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    192.


    Անսահմանափակ միտքն իր մեջ ամփոփում է բոլոր մարդկային նվաճումները: Այդպես զարգացումների հաստատված սկզբունքը պետք է կիրառել ամեն ինչի հանդեպ:
    Ռասայի կուտակման երևույթը հիմնվում է մագնիսի օրենքով, իսկ նրա հիմքում անսահմանափակ միտքն է ընկած: Եթե մարդու կողմից կրակը դրսևորվեր որպես ոգու գիտակից աշխատանք ապագայի համար, այդ ժամանակ ռասան կմիավորվեր հեշտությամբ, բայց այն պայմանների ներքո, որոնց առկայությամբ Մենք հավաքում ենք ռասան այսօր, աշխատանքը մե՛ծ է: Հրեղեն Յոգը գիտակցության մեջ պետք է հալեցնի իր հին կուտակումները և մարդկությանն ուղղորդի դեպի նոր գիտակցություն: Չէ՞ որ գալիքի գիտակցությունն այնքան է նկրտված դեպի տիեզերական կրակների հաստատումը, որ պետք է ընտրել ամենապատանիներից, դրսևորելով նոր սերունդ:
    Շա՛տ ենք արթնացնում գիտակցությունը, մո՛տ է ժամը: Այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    193.


    Մարդու գոյատևության անկախությունն անհնար բան է: Տիեզերական Մագնիսի էությունն այնքան է կապում տիեզերական երևույթներն իրար, որ անկախ գոյատևություն պատկերացնել ուղղակի անհնար է: Միայն տիեզերական մագնիսն ինքը կարող է մեկ գոյատևությունը միացնել դրսևորումների շղթային:
    Այնքան բարդ է բոլոր էլեմենտների զուգակցությունը, որ մարդն անկարող է նկատել կյանքի բոլոր արտահայտումները: Տիեզերքը հրի մեջ է, և մոլեգնում է տարածական հուրը: Հեշտ է հետևել, թե ինչպես շղթայի մի օղակ իր հետևից բերում է մյուսը: Թե ինչպես մի պալար հաստատում է մյուսը: Ինչպես մի կյանք կանխատեսում է մյուսը: Բայց մարդուն հեշտ չէ ընդունել ճշմարտությունն իր կախվածության մասին: Չէ՞ որ անհնար է կտրել գոյատևությունների այն շղթան, առանձնացնել քեզ, կասեցնել ընթացքը: Տիեզերքը մեկ հոսանքի՛ է նման:
    Ազատությունը, որն այդպես հրապուրում է մարդուն, պատրանք է: Անսահմանության մեջ կա ընտրության ազատություն, և դրանում է ամբողջ գեղեցկությունը: Ընտրության ազատությունն ամրապնդում է մարդուն: Եվ սահմանում է մարդն ինքն իրեն հետևանքների աշխարհը: Այդպես արարվում է կախվածության կյանքը: Անվերջանալի են գոյատևությունները և կապված են շինարարության երևույթներով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #913
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    194.


    Մտածողության կախվածությունն ամեն մարդու տեղադրում է ապրելու այն համոզմունքի մեջ, որ նա ինքնուրույն առաջ չի ընթանա: Այդպես ամեն մեկն ինքն է սահմանում իր ուղին: Ձգտումը կյանք է արարում: Այդ պատճառով թող ամեն ոգի իր ուղին գտնի: Այդպես մենք հարգում ենք ինքնահերքված ինքնորոշումը: Երբ ոգին գիտի իր նշանակությունը և ձգտում է նրան հակառակ ակնհայտության, այդ ժամանակ մեծագույն շղթա է հաստատվում:
    Եթե Մենք կարողանայինք մարդկությանը ցույց տալ մարդկային գործունեության արձանագրությունները, ուրեմն դուք, հիրավի, կսարսափեի՛ք: Այդ պատճառով է, որ այդքան դժվա՛ր է նոր ռասա հավաքելը: Այնպիսի՜ լարում է պահանջում մթի մեջ ընկղմվելը: Այդ պատճառով Մենք որպես խորհրդանիշ վերցնում ենք որպես մաքուր նկրտում արտահայտված հուրը:



    - - - - - - -



    195.


    Տիեզերքի վրա ուղղված հայացքների տարբերությունը մուտք է բացում դեպի տարբեր ոլորտներ: Ինչպիսի՞ աչքերով է ուրեմն նայում մարդկությունը: Քաղքենու աչքը նյութական ոլորտից բարձր չի թափանցում: Իհարկե, նյութական դրսևորումներ որոնելը կարող է բերել ձգտմանը դեպի կոպիտ տեսողությամբ տեսանելին, և բարձրագույն ոլորտների երևույթը նրա կողմից հերքվում է: Աշխարհիկ աչքն ընդգրկում է Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը, և մարդը կարող է թափանցել բարձրագույն ոլորտներ: Տիեզերքի սահմանած այդ ճշմարտությանը կարելի է հասնել: Երբ աշխարհիկ աչքը սլանում է դեպի տարածություն, այդ ժամանակ նա նկատում է բոլոր օրենքները: Բայց աշխարհիկ աչքն իր սահմաններն ունի և իրեն հատուկ նշանակությունները: Նրա նկրտումների շրջանակը մոտակա ոլորտում է գտնվում: Նրա որոնումներն ընդարձակվելու են երկրին մոտ ոլորտների վրա: Տիեզերական հուրը կարելի է ընդգրկել Անսահմանության տեսողությամբ, և տարածական հրին մոտեցող ոգու համար բաց է առանց սահմանների աչքը: Տարածական հրի հոգեկյանքը կարող է ընդգրկել հոգեկան էներգիայի ընդունելությունն ունեցող ոլորտները: Ոգին, որն ընդգրկել է տարածական հուրը, ապրում է Լուսատու Նյութի ստեղծագործ ուժով:
    Հոգևոր աշխարհը սահմաններ չունի; և նյութական միտքը չի կարող արտահայտել Անսահմանության իմացությունը, - միայն ոգու հոգեդինամիկան է մարդուն տանում բարձրագույն ոլորտներ: Առանց սահմանների աչքը, հիրավի, ուղիներ է բացում դեպի Տիեզերքի սիրտը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #914
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    196.


    Երբ տեսողությունը նշմարում է համաշխարհային նշանակություն, բացվում են դեպի անվերջանալի, արտահայտված Լինելություն տանող ուղիներ: Տիեզերական աչքը կյանքում միայն եղածն է բացահայտում: Անսահմանափակ աչքը բացահայտում է անվերջանալի Լինելությունը: Տիեզերքի ստեղծագործումն անդադարելի է, և այնտեղ, որտեղ տիեզերական աչքը տեսնում է սահման, անսահմանափակ աչքը բացահայտում է նոր հորիզոններ: Տիեզերական Մագնիսի հաստատման խորհուրդը պատկերանում է Բարձրագույն Մտքի տիեզերական տեսողությամբ: Այդպես բարդ օրենքը կարող է ընդլայնվել, ինչպես Տիեզերքի Սրտի տարերային ուժ: Տիեզերական օրենքի հստակությունը մարդուն ասում է, թե որքան սքանչելի է աշխարհը:
    Երբ Լույսի Տարան* լուսավորի մոլորակը հեռավոր աշխարհներով, այդ ժամանակ այն կհիմնավորվի, ինչպես գեղեցկության արտահայտություն: Երբ Սրտի Տարան* ողողում է աշխարհը սիրով, այն հաստատվում է գեղեցկության արտահայտմամբ:



    - - - - - - -



    197.


    Անսահմանափակ տեսողությունը հատկանշական է Հրեղեն Յոգին: Տիեզերական Մագնիսն այն պատճառով է այդպես զգացվում սրտով, որովհետև նույնիսկ ամենահեռավոր արտահայտված արձագանքը արտացոլվում է նրա կենտրոններում: Տիեզերական Մագնիսն ու տարածական հուրը լարում են կենտրոնները: Երբ կենտրոններն այդպես թրթռում են, իհարկե, Հրեղեն Յոգը ցնցում է ապրում, և կենտրոնները հաշվի են նստում տարածության հոսանքների հետ: Շատ ուժեր են ծախսվում վեցերորդ ռասայի ոգիներին մագնիսացնելու և առաքումներ հղելու վրա: Իհարկե, պետք է խնայել հաստատված ստեղծագործ ուժերը:
    Կասեմ այսպես՝ հիրավի, Հրեղեն Յոգի կենտրոնները հրեղեն հեղե՛ղ են:



    - - - - - - -



    198.


    Ինչու՞ ուրեմն մարդկությունն այդպես տրոփում է խելացնորության մեջ: Տիեզերքը ցնցվում է մարդու հաստատած դրսևորումներից: Եվ կարելի՞ է արդյոք սպասել, որ մարդն առաջ կընթանա առանց առնչվելու Տիեզերական Մագնիսին: Ներդաշնակության համար ձևը պետք է համապատասխանի ձևին: Բարեշրջման հաստատումը կաճի միայն այն ժամանակ, երբ մարդը կնմանվի Տիեզերքի զարգացմանը: Կամ էլ, մտնելով բարեշրջման հոսքի մեջ, կատարելագործվելով, որպեսզի բարձրագույն լարման տեղ զբաղեցնի Տիեզերքում, մարդու աճը կատարելապես հստակ առաջընթաց ցույց կտա, կամ էլ պետք է կործանվի այն իրավիճակը, որի վրա մարդն իշխում է: Մարդու բոլոր նկտրումներն այնքա՜ն քիչ են շարժում բարեշրջումը: Եթե նրա նկրտումը միասնական չէ Տիեզերքի հետ բարելավման, միասնացման, հաստատման, Ընդհանուր Բարիքի վերաբերյալ, այդ դեպքում դրսևորումների շղթան անարժան է:
    Մենք սասանվում ենք բազմաթիվ ցնցումների և կռիվների ժամանակ: Այնքա՜ն տիեզերական նախաձեռնություններ են կոտրվում՝ անսահմա՛ն: Բայց անսահման է աշխարհը, և գալիք նոր ռասան տիեզերական հուր կտա նրա ամենաբարձրագույն դրսևորումներում:


    - - - - - - -
    * Լույսի Տարա, Սրտի Տարա
    - Ելենա Ռերիխը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #915
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,817
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    199.


    Հեռավոր աշխարհները ատոմիստական էներգիայի ուժ են պարունակում: Հավերժական շարժման երևույթի վրա հիմնված Տիեզերքը իր բոլոր դրսևորումներում հաստատվում է կյանքի թրթիռով: Ինչպես տարբերակման, այնպես էլ միասնացման երևույթը կյանքի թրթիռով է հաստատվում: Այդ թրթռացող կյանքը լցնում է տարածությունը, և այդ ներքին մղումով կյանքեր են ստեղծվում:
    Երբ ստեղծագործող Սկիզբն արտահայտվել է, այդ ժամանակ Նյութատու Լույսն արարել է Փոխատով, և գոյի այդ մսավորումը տարածության մեջ կյանքեր է բերում:
    Պետք է վերափոխել մեր մարդկային գիտակցությունը, որպեսզի հասկանանք, թե ինչպես են տեղաբաշխված ոլորտները: Աշխարհների այդ մսավորումներն իրենցից փոխատական կայծեր չեն ներկայացնում, բայց հաստատում են տարբեր լարումների կենսունակությունը: Կյանքի թրթիռն ամեն ոլորտի վրա արտահայտվում է տարբեր լարվածությամբ և ամեն ներքին մղումով պետք է բարձրանա դեպի Անսահմանություն:



    - - - - - - -



    200.


    Տիեզերքի կենտրոնները հավասարազոր են մարդու կենտրոնների հետ: Մարդն իր մեջ կրում է Տիեզերքի բոլոր դրսևորումները: Տիեզերքի գործունեության այդ դրսևորումները նշանակալի են մարդու մեջ: Երբ մարդն արտացոլում է իր մեջ բոլոր տիեզերական գործողությունները, նա իրենով չափում է այն հնարավորությունները, որոնք դրսևորվում են Տիեզերքում: Հրեղեն Հոգին՝ "Առնույծն անապատի", - իր սրտի մեջ կրում է մարդկային բոլոր ճիչերը: Նա կրում է իր մեջ Տիեզերքի բոլոր պայթյունները և գիտակցության բոլոր տեղաշարժերը: Նա պարունակում է տիեզերական հոսանքների բոլոր շիթերը: Նա ունի իր մեջ գիտակցության փոխակերպման համար դրսևորված ոգիների կուտակումը հաստատող համադրման իմացությունը: Երբ ոգու համադրումը կառուցվում է տիեզերական կրակներից և սրտի հոգեկյանքից, այդ ժամանակ մարդուն կարելի է ասել, որ տիեզերական կրակների կենտրոններն այդպես արտահայտում են Տիեզերքի կենտրոններին համապատասխանությունը, որ զուգահեռը կարող է լավագույն կյանք տալ և ստեղծագործական սկզբունքը հիմնված է, որպես անսահմանափակ կրակ; որպես անսահմանափակ տեսողություն; որպես անսահմանափակ լսողություն; որչպես ամենապարփակ սիրտ:
    Նկրտե՛ք անսահմանափակ հրի հաստատմանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 61 62-ից ԱռաջինԱռաջին ... 1151575859606162 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •