User Tag List

Էջ 74 74-ից ԱռաջինԱռաջին ... 24647071727374
Ցույց են տրվում 1,096 համարից մինչև 1,099 համարի արդյունքները՝ ընդհանուր 1099 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1096
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"



    796.


    Բոլոր համադրությունները նկրտող կամքն է ստեղծում։ Միայն երբ միտքը դեպի գիտակցում է բերում ցանկությունները, կարելի է արարել։ Չէ՞ որ ամեն գործողության հիմքը նկրտումն է, ուստի, որքան ավելի վառ է արտահայտված նկրտումը և որքան ավելի ձևավորված է գիտակցությունը, այնքան ավելի հզոր է նկրտումն արարում։ Մարդիկ չեն կարողանում ցանկանալ։ Մարդիկ չեն ճանաչում դեպի ստեղծագործում տանող չափանիշը։ Իրենց ցանկությունները մարդիկ դեպի նվաճում չեն ուղարկում։ Հետևաբար ամեն նկրտող միտք կարող է ազատագրել ոգին տիեզերական մնացուկներից։ Այդպես միտքը կօգնի ցանկությանն ու հոգեկան էներգիային։ Ինչպե՜ս է կյանքը շարժում հոգեկան էներգիան։ Եվ ցանկության ձևակերպումը խթանիչ ուժ է տալիս ստեղծագործական դրսևորումներին։ Այդպես միտքը լարում է ամեն ստեղծագործական էներգիա։



    - - - - - - -



    797.


    Ստեղծագործական մագնիսի գիտակցություն դառնալ ցանկացող մեկը պետք է հասկանա նկրտման ուժը։ Ամրիտայի թասն ընդունողը ճանաչում է նկրտող միտքը։ Միայն երբ կարելի է հաստատել հզոր ընկալում, լարումը գալիս է լարված մագնիսով։ Հիրավի, կենտրոնները պատասխանում են Տիեզերական Մագնիսին։ Եվ կրակները կրողն էլ ցանկություններին լարված նկրտում է տալիս։ Հետևաբար ամեն հրեղեն միտք համապատասխանում է լարված Մագնիսին։ Հետևաբար կրակներ կրողի միտքն ինքը տիեզերական ստեղծագործություն է։ Եվ կրակները կրողի մտքերն այդպես հզոր շարժում են բարեշրջումը։



    - - - - - - -



    798.


    Բոլոր էներգիաներից նրբագույնը միտքն է։ Կարելի է, հիրավի, պնդել, որ միտքը վերապրում է ամեն ինչ։ Միտքն անմահ է և ապրում է, ստեղծելով նոր համադրություններ։ Հետևաբար, երբ հոգեկան էներգիայի միտքը լարվում է, ոչինչ նրան խոչընդոտել չի կարող։ Հետևաբար երբ ժողովրդի գիտակցությունը նոր աստիճաններ է պահանջում, հոգեկան էներգիայի ուժը պետք է հաստատվի և հոգեկան էներգիան տարածականորեն է նկրտում։ Գիտակցումը, որ միտքը հավերժ է և անհաղթ, մարդկությանը նկրտում կտա դեպի ստեղծագործական մտքի վերածնունդը։ Ուստի, երբ միտքը հագեցնում է տարածությունը, ուրեմն նկրտող Մագնիսն է նրան արարել։ Այդպես անսահմանորեն ցեմենտավորվում է տարածությու՛նը։



    - - - - - - -



    799.


    Այդպես միտքն առնչվում է տարածական հրի հետ, այսպես ասած երկկողմանի հագեցում։ Ուստի երբ միտքը մուտք է գործում կյանք, տիեզերական հզորությունն սկսում է արարել։ Հետևաբար աշխարհին ստեղծագործում տվող մտքերը կյանք են տալիս մարդկությանը։ Այդպես, հիրավի, Մենք հաստատում ենք, որ ամբողջ աշխարհի ոսկին չի կարող ստեղծագործող միտք գնել։ Հիրավի, Մեր աշխատակիցները պետք է լայնացնեն գիտակցությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1097
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    800.


    Ամեն գործողության Էությունն աշխարհում իր նշանակությունն ունի։ Ամեն առարկայի Էությունը նշանակություն ունի։ Բայց միտքը, որը ներկում է իրերն ու գործողությունները աննշանությունից բխող մղումներով, չի դիպչում տիեզերական հոսանքին։ Յուրաքանչյուր դրսևորման Էության վրա կառուցվում է կյանք, ուստի, երբ Ծառայությունը կանչում է դեպի բարեշրջման ստեղծագործում, գոյություն ունի Էության սկզբունքը միայն։ Քիչ են մարդիկ կարողանում գլուխ հանել Էությունից և մարդկային նրբերանգը քիչ է համապատասխանում Էությանը։ Մի՞թե ամեն մարդկային միտք հաստատվում է նպատակահարմարությամբ։ Չէ՞ որ տիեզերական ստեղծագործությունը կառուցվում է Էության ուղեծրերում։ Այդպես հավերժ ապրողը հագենում է Էության նուրբ կրակներով։



    - - - - - - -



    801.


    Հիրավի, երբ շինարարության էությունը նկրտում է նուրբ կրակներով և աշխարհին նոր աստիճան է տալիս, ուրեմն չափելու համար երկրային չափանիշներ չկան։ Միայն նմանը կարող է իր նմանը տալ։ Այն, ինչը հաստատված է բարձրով, չափվել կարող է բարձրով միայն, և բոլոր երկրային նրբերանգները Էությունը չափել չեն կարող։



    - - - - - - -



    802.


    Կյանքի չափանիշները գոյության հաստատմամբ պարունակող գիտակցությունը կարող է մոտենալ տիեզերական համագործակցությանը։ Միայն երբ կենսական սկզբունքների կիրառումը նկրտում է ոգին դեպի բարձրագույն տարածքների օրենք, Գոյության իմաստը ներկվում է նկրտող ոգով։ Այդպես ամեն ոգի Տիեզերքը ճանաչում է անհատականորեն, բայց էության ճանաչումը տրվում է դեպի ավելի բարձր տարածք հարողներին։ Այդպես ամեն նկրտող միտք բերում է դեպի բարձր տարածքներ։



    - - - - - - -



    803.


    Այդպես, դեպի Տիեզերքի ճանաչում ուղղորդված ամեն նկրտող միտք մարդկությանը դեպի բարձր տարածք է տանում։ Հետևաբար նկրտող Հրեղեն Հոգու հրով հագեցած ամեն միտք տանում է դեպի բարեշրջման արտահայտված հաստատում։ Հետևաբար երբ Գոյության իմաստը տանում է դեպի գիտակցության լայնացում, Տիեզերքի յուրաքանչյուր էություն դեպի համագործակցություն է բերում։ Այդպես ամեն հրեղեն միտք բերում է Տիեզերքի էության հաստատմանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1098
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    804.


    Շինարարության էությունն ամփոփված է գիտակցության մեջ։ Միայն երբ հասկացված է տիեզերական շինարարության իմաստը, կարելի է ամենաբարձր տարածքներ կիրառել։ Հետևաբար երբ տիեզերական շինարարության էությունը գիտակցությունը չի համատեղում, ուրեմն դա ընդամենը մասնակի գիտակցություն է։ Բայց մասնակի գիտակցությունը կարող է առնչվել միայն մասնակի արարմանը։ Հետևաբար այդքան կարևոր է ամեն ամբողջական նկրտվածություն դեպի տիեզերական շինարարությունը։ Դրանում է բարեշրջումը և բարեշրջական արարչագործությունը։



    - - - - - - -



    805.


    Երբ կրակները կրողը միանում է տիեզերական շինարարությանը, նա բարձրագույն արարչագործություն է ներմուծում։ Ստեղծագործումը երկրի վրա հաստատվում է այդ կրակները կրողների միջոցով։ Եվ միայն բարձր տարածքների պարունակությունը ճանաչողը կարող է մարդկությանը հագեցած, գիտակից մագնիս տալ։
    Հրեղեն Հոգու Մայրը, ճանաչելով բարձր տարածքներն ու հրեղեն արարումը, հիրավի, բերում է կյանքի էությունը։ Մենք, մարդկության Եղբայրները, ապրում և չափում ենք բարձր տարածքով։



    - - - - - - -



    806.


    Տիեզերական շինարարություն կերտող ստեղծագործումը հարում է Տիեզերական Մագնիսին։ Միայն երբ գործադրված է ամբողջ բարձր տարածքը, կարելի է հասանել տիեզերական շինարարությունը։ Միայն երբ գործի է դրված ամբողջ գեղեցկությունը, ի հայտ է գալիս տիեզերական շինարարությունը։ Տիեզերական շինարարությանը միացողները կարող են մարդկությանը դեպի գեղեցկություն ուղղորդել։ Միայն բարձր տարածքի միացումը կարող է բացել Դարպասները։ Միայն բարձրագույն ճանաչման միացումը տիեզերական շինարարության բանալի կտա։ Այդպես մարդկությունը կարող է նկրտել դեպի բարձրագույն տարածքի գիտակցում։



    - - - - - - -



    807.


    Արարչագործությունը սպասում է, արարչագործությունը կանչում է։ Մարդկությունը պետք ամրապնդվի մեծ կոչը հասկանալու գործում։ Հուրը պատասխանատվորեն կրողը մարդկությանը դեպի բարեշրջում շարժողն է։ Այդպիսով նրբորեն մտածողը բարեշրջման շարժիչն է։ Այդպես կառուցվում է տիեզերական նկրտվածությունը։ Այդպես միտքն առաջ է տանում մարդկությանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1099
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    808.


    Այդպես հրապուրված էներգիաները ձգվում են դեպի զգոնության կենտրոն։ Ոգու նկրտումը ձգում է նուրբ էներգիաները և նրանց կյանք է տալիս։ Այդպես Հրեղեն Հոգու կենտրոնները կյանք ոգեշնչողներ են։ Այդպես Մենք լավագույն աստիճան ենք կառուցում։



    - - - - - - -



    809.


    Այնքան հզոր է ոգու ստեղծագործումը, որ արևային օձը, ընդունելով հաստատված տիեզերական կրակները, համահնչություն է դրսևորում, այդ պատճառով է, որ Հրեղեն Հոգու կենտրոնները թրթռում են այդպես հրեղեն։ Բոլոր տիեզերական ուժերը լարվում են այդպես, և ընկալման հզորությունն աճում է։



    - - - - - - -



    810.


    Մեր ստեղծագործումը գերազանցում է մարդու գիտակցությանը։ Ամեն արարիչ հնարավորություն լարվում է Բարձրագույն Ուժերով, ուստի Մենք համագործակցում ենք Բարձրագույն Ուժերի հետ։ Այդպես Տիեզերական Մագնիսը հաստատում է Մեր ուժը։ Հետևաբար ամեն լարված ալիք նկրտված գործունեություն է տալիս։ Այդպես Մենք հաղթում ենք, այդպես սրտից բխող ամեն ալիք պետք է հաղթի։



    - - - - - - -



    811.


    Մարդկությունը շատ է ուշադրություն դարձնում տեսանելիության երևույթներին, այն ժամանակ, երբ ամեն փոխանցիկ էներգիա գլխավոր շարժիչը չէ։ Որքա՜ն անորսալի են գլխավոր շարժիչները սահմանափակ աչքի համար։ Չէ՞ որ միայն այն ժամանակ, երբ Տիեզերքի բարերար ստեղծագործումը կարելի է համադրել արարչագործությանը, նկրտումը դեպի ճանաչում կբացի Դարպասները, որոնք դրսևորված են որպես Տիեզերքի հետ համագործակցության հնարավորություն։ Հետևաբար ամեն անտեսանելի հզորություն պետք է զգացվի ոգու կողմից։ Հիրավի, այդպես են ստեղծվում բարեշրջման աստիճանները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 74 74-ից ԱռաջինԱռաջին ... 24647071727374

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •