User Tag List

Էջ 30 34-ից ԱռաջինԱռաջին ... 20262728293031323334 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 436 համարից մինչև 450 համարի արդյունքները՝ ընդհանուր 496 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #436
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"


    163.


    Ստեղծագործումը բարեշրջականության հիմքն է: Ինչո՞վ ուրեմն կարելի է ամրապնդել ստեղծագործման դրսևորումները: Կարելի է միայն առույգության աղբյուրով: Ուրախությունն առանձնահատուկ իմաստություն է: Առույգությունն առանձնահատուկ վարպետություն է: Առույգության խորացումը ծագում է էլեմենտների ստեղծագործության գիտակցությունից: Իհարկե, ստեղծագործական համբերությունն ու առույգությունն աշխատավորի երկու թևերն են:
    Մենք վատ ենք հասկանում դյուրզգայուն բառը՝ ոգեշնչում: Երբ գիտակցությունն աշխատում է, այդ ժամանակ ոգեշնչմանը հյուր գնալու իմաստ չկա: Ճիշտ ինչպես նկուղի բնակիչը բարերարի մոտ ողորմածության է գնում: Այդ ժամանակ նորից սկսվելու են առօրեականության և տոների բաժանումները: Այդ դեպքում կարելի է սկսել տոնել ծննդյան օրերը: Մեր Համայնքը մի անվերջանալի տոն ունի՝ աշխատանքի տոնը, որտեղ առույգությունը ուրախության գինու դեր է կատարում:
    Չի կարելի մխիթարվել ոգեշնչմամբ, կարելի է հասցնել պահպանել գիտակցությունը ստեղծագործական համբերության աստիճանի վրա և երգել ինչպես թռչուններ, որոնց համար երգը գոյության արտահայտումն է: Բայց պետք է վտարել երգի խրթվիլակներին, քանզի երգի աստիճանը՝ աշխատանքի աստիճանի որակն է: Պետք է քայլել առաջ, ինչպես հինավուրց համեմատությունը՝ ինչպես նետի թռի՛չք:
    Չի՞ թվա արդյոք տարօրինակ, որ այդքան հաճախ խոսում եմ համբերության, խոչընդոտների, առույգության, անվերջանալի պայքարի մասին: Հիրավի, տարբեր ժամանակ և տարբեր կողմերից եմ կոփում անվախության զրահը: Հիշեք, այդ կոփումն ակնթարթորեն ավարտվել չի կարող: Սուրը կոփվում է տարբեր ջերմաստիճաններում; նույնիսկ Բուդդան չէր հերքում, որ ամենաերջանիկ ժամին, առանց ուրախությունը նվազեցնելու, պետք է հիշել նաև դժբախտության մասին:
    Բայց կոփված ուրախությունը խրթվիլակներից չի վախենում: Ուրախությունն առանձնահատուկ իմաստություն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #437
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    164.


    Բժիշկը կանխատեսում է հիվանդության ընթացքը, և դուք ընդունում եք առաջարկված միջոցները: Աստղագետը կանխատեսում է արևի խավարումը, և դուք անհրաժեշտ լուսավորություն եք մթերում: Հասարակական հոգեբանը կանխատեսում է իրադարձությունների ընթացքը, այդ ժամանակ դուք գոչում եք՝ մարգարե՛, - և սարսափած թաքնվում եք ամենամութ անկյուններում: Իհարկե, դուք այդ անում եք իբր թե գիտական մեթոդները պահպանելու համար, բայց ըստ էության երեսպաշտությունն ու վախը ձեզ խանգարում են խորհել, թե որտեղ ավելի շատ գիտելիք կա՝ արտաքին շերտերի վրա սողացող բժշկի կարճատես դատողությա՞ն մեջ, թե՞ հասարակական կանխատեսողի հեռատես անվրեպության, որի մեջ միահյուսվել են փորձն ու անվիճարկելիությունը: Հիշեք ձեր հասարակական մարգարեներին, որոնք հարյուրամյակներ առաջ նախանշել են մարդկության իրադարձությունները: Դուք նրանց թաքնագետներ կամ կեղծ բարեպաշտներ չեք անվանում: Մեզ հետ միասին դուք նրանց անվանում եք հեռատես հոգեբաններ: Եկեք համաձայնվենք և կանգ առնենք այս սահմանման վրա: Իմիջիայլոց հիշենք, որ այս դատապարտյալ "մարգարե" բառը նշանակում է նախազգուշացնող: Հասարակական մարգարեները նախազգուշացնում էին իրադարձությունների ընթացքի մասին, նշանակում է այդ հասկացությունը ոչ ավելի պակաս կարևոր է, քան բժշկությունն ու աստղագիտությունը:
    Մահաթմա՝ նշանակում է Նոր Աշխարհի երևույթներն իր մեջ պարունակող մեծ հոգի: Բայց պնդերես չլինենք, համայնքում դատապարտված է այդ հատկությունը: Համաձայնության հասնում են ոչ թե իրար հրելով, այլ շշնջալով զգոն ականջին: Դրսևորեք ըմբռնում, որ կա զգոն ականջ, որի համար Անսահմանությունը դառնում է մարդկային հնարավորությունների աստիճան: Ճշմարիտ է նա, ով կարող է հակառակորդի դատողությունները ծածկել լիովին, առանց սկզբին ու վերջին դիպչելու: Դրա համար պետք է գոնե փոքր-ինչ կանխագուշակող, իսկ ավելի ճիշտ, իրական-հեռատես լինել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #438
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    165.


    Համայնքներ կազմակերպելու ժամանակ հետևեք, որ Պատվիրանների կատարման քողի տակ շահասիրություն չհայտնաբերվի: Մութ շահասիրությանը հետևում է ստեղծագործական նվաճումների ոչնչացումը: Կասեն՝ այդ որդը չափազանց հատուկ է մարդկային տգիտությանը: Առավել ևս պետք է գիտենալ նրա սկիզբ առնելու պատճառը: Ամենաէական պատճառն առավելությունը կլինի: Բոլոր ուժերը պետք է ներդնել այդ այդ վնասակար ուրվականին վերացնելու համար: Համայնքի կառուցվածքը, նախ և առաջ, հավասարություն է նախատեսում: Սխալ թույլ տվեք հավասարության դեմ և անմիջապես կբախվեք կործանիչ առավելության: Անհավասարության երևույթը ճոճանակ է ստեղծում՝ մեկի վեր բարձրանալն ընդամենը նպաստում է մյուսի վեր բարձրանալուն: Սյուների տեղաշարժումից ազատվելու միակ ելքը՝ հավասարությունն է:
    Գտնվում են ցինիկներ, որոնք ասում են՝ թող ճոճվեն, ավելի շատ էներգիա կլինի տարածքում: Նկատառումն իմաստից զուրկ չէ, բայց, հատկապես, ընդհանուր գործն այնքան կարիք ունի հոգատարության, որ ուժերի իսկական խնայողություն պետք է դրսևորվի: Ամենախնայողական սկզբունքն է՝ հավասարությունը, այն ոչնչացնում է առավելությունն ու շահասիրությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #439
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    166.


    Իսկական հուր-ծաղիկը՝ ազնիվ անշահախնդրությունն է, բայց այն պետք է դրսևորված լինի ոչ միայն արարքներով, այլև, հատկապես, գիտակցության մեջ: Արարքները, թափառող ստվերների նման, ոչ ճիշտ արտացոլանք են, և տատանվող պայմանականությունների հողմը գողանում է գործողությունների իմաստը: Կարելի՞ է արդյոք դատել արարքի մասին առանց պատճառի և հետևանքի: Այդ ժամանակ փրկողը կդառնա վիրավորող և նվիրողը ժլատի մեկը կթվա: Բայց անշահախնդրության գիտակցություն հիմնելը հեշտ չէ՝ անխուսափելի է անհատականությունը: Եվ անշահախնդրության զուգակցումը կարող է տեղի ունենալ միայն ապագայի հստակ գիտակցման դեպքում: Անշահախնդրությունը չի կերտվում անցյալի փորձի վրա, միայն ապագայի հստակ զգացումը կարող է ներքին դատողություն կազմել հնարավորի սահմանների մասին: Ով գիշերվա լռության մեջ մտածում է. անցյալն ինձ սովորեցրել է անշահախնդրության արժեքին՝ նա բանտարկյալ է:
    Անշահախնդրությանը հիմն պետք է երգել արևի ճառագայթներում, ինչպես թռչունը, գիտենալով գալիք օրը, երգում է իր միակ արտահայտումը, երբ սահմանված է չվերթի սկիզբը: Չվերթի հասկացությունը նշանակություն ունի անշահախնդրությունը գիտակցելու համար:
    Ապագան կարող եք հասկանալ, ինչպես գիշերվա շրջադարձը դեպի ցերեկ: Քնկոտները քնած կմնան, բայց Համայնքն արթուն է: Մեր Պահակները ոչ մի դետք չնչին չի համարում:




    - - - - - - -



    167.


    Հաճախ է ասվել՝ հանգստանալ կարելի է ոչ միայն քնով, այլև աշխատանքի փոփոխությամբ: Իհարկե, ինչ-որ մեկը դադարել է քնել և վատ հետևանքներ է ստացել: Պետք է նախապես սովորեցնել ներվային կենտրոններին աշխատել խմբով: Պետք է մասնատել կենտրոնային աշխատանքը: Պետք է կարողանալ համատեղել ամենաանսպասելի խմբերը և հետո արագորեն փոխել նրանց համակցությունները: Այդպես փողոցային երաժիշտը, միաժամանակ նվագելով մի քանի գործիքների վրա, արդեն կատարում է օգտակար վարժություններից մեկը: Թելադրությունն օգտակար է միանգամից մի քանի գրագիրների համար: Օգտակար է նաև կարդալու և թելադրելու համակցումը: Ձեռքերի շարժումը հակառակ ուղղությամբ օգտակար է: Շնչառության և մտածողության դադարն օգտակար է: Կարելի է թվարկել կամքի բազմաթիվ վարժություններ, որոնց մասին կարելի է ասել՝ մեղուները փեթակ են ստեղծում համբերությամբ:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 21.01.2019, 21:08:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #440
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    168.


    Ցանկությունները զգուշորեն արտահայտեք: Ամեն ոք բազում ասույթներ ու հեքիաթներ գիտի, որոնք տալիս են անզգույշ ցանկությունների թողած այլանդակ հետևանքների նկարագրությունները: Հիշեք, թե ռաջան որքան էր ցանկանում սքանչելի ապարանք ստանալ և ստացավ այն, բայց, ներս մտնելով, մտածեց հարձակվող վագրի մասին և հայտնվեց վագրն ու պատառ-պատառ արեց նրան: Ասույթների խորհրդանիշների մեջ շատ իրականություն կա: Եթե մարդիկ գիտակցեին կամքի հզորությունը, շատ երևույթներ պրակտիկ բացատրություն կստանային: Իհարկե, ոչ թե կամքի ստիպողական լարումը, այլ կենտրոնների ներդաշնակ համաձայնեցվածությունն է տալիս կատարման էֆեկտը: Այդպես հաճախ կրկնվող ցանկությունը, բթացած դաշյունի պես, տարածությունն այլևս չի կտրում: Այնինչ անսպասելի համաձայնեցվածության զրնգոցը խոցում է ամենաամուր մակերեսը:
    Մահացու հիվանդություններ առաքող կախարդների մասին պատմությունները հորինվածք չեն, ուղղակի այստեղ ոչ մի կախարդանք չկա, այլ միայն կամքի վարժանք: Ամենաթույլ հիպնոսիչն անգամ կարող է ստիպել, որ խեղդվելու էֆեկտ ապրեք: Նա կարող է նաև կարգադրել մահանալ որոշակի ժամկետին: Այդպիսի դեպքեր բացահայտվել են:
    Այժմ պատկերացրեք բարենպաստ պայմաններում դաստիարակված կամք, և հեշտությամբ կհամաձայնվեք, որ Արևելքի "մահաբեր աչքը" հիմք ունի:
    Չի կարելի կասկածել կամքի հզորությանը, բայց այլ բան է տեղավորել այդ հզորությունը կյանքում: Ինչպե՞ս գտնել ու ճանաչել պայմանները, երբ ցանկությունը մխրճվում է մեր կամքի ճանաչած արարածի մեջ: Հատկապես պետք է հետևել մեր գիտակցության կայծերին: Երբ մարմինը համարյա անտեսանելի է, իսկ մտքի կայծակն այնուհանդեձ փայլկտում է, և այդ կայծակի սուր ծայրին են կյանքն ու մահը:
    Հայտնի է տիրակալ, որն ասում էր ոճրագործներին. "Չեք կարող ապրել մեկ օրից ավելի", - և մինչև կգար գիշերը, նրանց գտնում էին անկենդան: Այդպիսի հղումների պատասխանատվությունը մեծ է: Եվ ամեն ժամ մենք նետեր ենք արձակում բոլոր ուղղություններով:
    Զգույշ եղեք ցանկություններ արտահայտելիս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #441
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    169.


    Կամքի հրամանով հիվանդություններ բուժելու դեպքում հիշեք, որ վարակիչ հիվանդությունները ներշնչանքով բուժել չի կարելի: Սովորական սխալ է հնարավոր ազդեցության շրջանակները տարբերել չկարողանալը: Այնինչ վարակիչ հիվանդությունը ներշնչանքով բուժելն անուղղելի վնաս կարող է հասցնել: Դարպասի մեջտեղ նստած շանն ավելի լավ է ձեռք չտալ; եթե սկսես ճիպոտահարել, նրա կատաղությունը կտասնապատկվի: Նույնն էլ միկրոբների հետ է, նրանց կարելի է հաղթել ճառագայթներով կամ օրգանիզմի հակազդեցությամբ, բայց կամքի ճիպոտը շատ կենտրոնների կստիպի թուլանալ, և հրդեհը կուլ կտա նոր շրջաններ: Ճառագայթները կտրում են վարակի արմատները, բայց կամքը նրանց բերում է նոր գործունեության:
    Իհարկե, դժվար է կանխորոշել հիվանդությունը սաղմի մեջ, միայն արտաթորումների ուսումնասիրությունն ու ճառագայթումների պատկերը կտա բացատրություն: Եթե արտաթորումները երբեմն կարող են մոլորության մեջ գցել, ճառագայթումների հիերոգլիֆը ցույց կտա հիվանդության աղբյուրը: Օրգանիզմի գործունեության ամեն մի առանձնահատկություն իր գույնն ու ուրվագծի իր նշանն է տալիս: Նման դիտարկումներ կարելի է կատարել ամեն հիվանդանոցի ներքո:



    - - - - - - -



    170.


    Մենք խոսել ենք պայմանների և նրանց տարբերության մասին: Իհարկե, ծագում է հարց՝ ի՞նչ է սովորականը և ի՞նչ է արտասովորը: Մեր պատկերացմամբ ամեն ինչ սովորական է: Սակավ գիտակից մարդու պատկերացմամբ շատ բան արտասովոր է: Սովորականն ու արտասովորը զատվում են իրարից ընդամենն ըստ գիտակցության մակարդակի: Ավելի ճիշտ ասած՝ պարունակվածը և չպարունակվածը, ճանաչվածն ու չճանաչվածը: Մեզ մոտ արտասովորն այլ կերպ է հասկացվում: Գիտակցության ամեն տիպ ունի կենտրոնների սովորական խմբավորում, մոտավորապես այնպիսի, ինչպես դուք սահմանում եք մաթեմաթիկական կամ փիլիսոփայական մտածողության տիպը: Գիտակցության այդ շրջանակներից հաճախ առանձին է մնում նրանց ոչ յուրահատուկ կենտրոնների ինչ-որ խումբ: Գիտակցության այդ ճյուղերը հիրավի արտասովոր են; հատկապես նրանք են իրենց տիրոջը տալիս շատ հնարավորություններ, բայց քիչ երկրային երջանկություն: Եվ ինքը տերը հազվադեպ կարող է մատնացույց անել գիտակցության այդ ճյուղերի հայտանիշները: Այդ արտասովորը խեղդվում է գիտակցության քարացածության մեջ: Փորձառու հոգեբանն անգամ դժվարությամբ կգտնի այդ անսպասելի ծաղիկները:
    Եթե հիվանդությունները հստակորեն արտացոլվում են ճառագայթման վրա, գիտակցության արտասովոր ճյուղերը դժվարությամբ են ուրվագծվում: Իհարկե, ճառագայթումները տալիս են մարդու ամբողջական պատկերը, բայց ամբողջ հոգեպես չգիտակցվածը տալիս է դողդոջուն, դժվարությամբ հաստատագրվող ուրվագծեր: Այստեղ է արտասովորի տարածքը գիտակցության հայտնի խմբի համար, և այդպիսի ծաղիկները քարի վրա առանձնապես արժեքավոր են:
    Մտամուխ եղեք հոգեգարությա՛ն հարցում, մտամուխ եղեք հանցագործությա՛ն հարցում, մտամուխ եղեք անհավասարակշռությա՛ն հարցում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #442
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    171.


    Ոմանց կթվա, թե ասվածից շատ բան հայտնի է բոլորին: Տարբեր կարգի հասկացություններ ամրապնդման կարիք ունեն, միայն այդ ճանապարհով է առնմանվում գիտակցությունը: Կարելի է պատկերացնել մոտավորապես նույն զարգացածության և այնուամենայնիվ իրար չհասկացող երկու զրուցակիցների: Հնարավոր է, որ նրանց գիտակցության մեջ չի հերիքում ընդամենը մի քանի փոքրիկ օղակներ, բայց այդ փոքրիկ տարբերությունը ստիպում է այլ կերպ պտտվել ատամնանիվներին, իսկ արդյունքում սկսում են շարժվել լրիվ տարբեր լծակներ: Միայն լիակատար պայմանավորվածությունը ոչ ոքի կորուստ չի պատճառի: Չէ՞ որ Մենք հայտնություններ չենք բարբառում ու քարոզում, Մենք ուղղակի պայմանավորվում ենք, որպեսզի առնմանեցնենք գիտակցությունը համատեղ աշխատանքի համար: Այդպիսով, տեսադաշտ են մտնում տարբեր մանրամասներ, որոնք ինչ-որ մեկն արդեն մտահղացել է, բայց շղթայի ամրապնդման համար դրանք պետք է հաստատվեն ներկա պահի վիճակում:
    Հատկապես մաքրել է պետք մտածողության շղթան: Պետք է ի մի բերել ամբողջ հոգատարությունը համագործակցության հաջողության համար: Իհարկե, համայնքային գիտակցությամբ չեն վիրավորվում, բայց մտքի տարաժամկետ հարցադրումներով կարելի է բորբոքել զրուցակցին և դրանով վնաս հասցնել գործին; այդ պատճառով Մենք հետևում ենք գիտակցության աճի հաջորդականությանը: Մեր ցանկությունը չէ ուղղակի ուռճացնել գիտակցության չափերը: Միայն ներդաշնակ զարգացումն ու ստացածի բազմազանությունը կպայմանավորեն գանձարանի իրական ծավալը:
    Պատկերացրեք և հիշեք Մեր զրույցները առվակի ափին: Նրա ալիքներից և ոչ մեկը կրկնել չի կարելի, բայց աչքին նրանք բոլորը միանման են թվում:
    Հետևեք գործակցության համահունչությանը:



    - - - - - - -



    172.


    Ինչ-որ մեկը կասկածու՞մ է, թե ինչպես գիտակցության առնմանեցումը հաշտեցնել մտքերի փոխանակության հետ, որը վեճ է կոչվում: Պե՞տք է արդյոք այդ վեճը: Այդ վեճը տարնմանության երևույթ չի՞ դառնա: Մեզ մոտ վեճ գոյություն չունի, այն արտահայտվում է գիտակցությունների երկկողմանի հարստացմամբ: Հատկապես երկարաժամկետ առնմանեցումն է թույլատրում հակասությունները վերածել գիտելիքների պաշարի հարստացման: Հաճախ հակասություններն ընդամենը միևնույն երևույթի տարբեր որակներ են: Իհարկե, երբ հակասությունները բխում են տգիտությունից, այդ ժամանակ փորձն էլ աղբահորի է վերածվում:
    Թող գիտակցությունը լուսավորի մտածողության նկուղը, և ծիծաղելի վեճերն ուրախություն և օգտակար դատողություններ կդառնան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #443
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    173.


    Նշվում է, որ որոշ մարդիկ ասես թե հաջողությունն իրենց հետևից են տանում: Սնահավատությունը նրանց երջանիկներ է անվանում: Գիտությունը հաջողությունը վերագրում է կամքի ամրությանը: Մենք էլ ավելացնենք, որ սովորաբար այդ մարդիկ առնմանեցված գիտակցություն ունեն: Նրանք կոլեկտիվի ներկայացուցիչներ են դառնում, հետևանքների մեջ ներգրավելով շատ մասնակիցների կուտակած ուժեր, որոնք տվյալ պահին նույնիսկ չեն էլ կասկածում էներգիայի ծախսի մասին: Բոլորովին էլ չի պահանջվում, որ ամբողջ կոլեկտիվը ճանաչի մեկմեկու: Էներգիայի ալիքն ակնթարթորեն փոխանցվում է հաղորդման հանգույցների միջոցով, այդ պատճառով գործողությունների համար շատ է պետք միջազգային կոլեկտիվի առկայությունը: Միջազգային ալիքն անհրաժեշտ է, քանզի շարժընթացի բազմազանությունն ավելի շատ լարում կտա:
    Մեր Համայնքում կարելի է հանդիպել բազմաթիվ ժողովուրդներ և ամենատարբեր մասնագիտություններ, կամային ալիքների կուտակման համար դա գործնական է: Կարելի է պահպանել անհատականության ամբողջ պոտենցիալը և կառուցել գիտակցությունների համահնչություն: Մենք դեմ ենք բացառիկ մասնագիտացման, կոլեկտիվի լավագույն կառուցվածքն այդ պայմանը նկատի է առնում:
    Վերջերս զրուցել ենք անլար հաղորդակցության մեջ ճառագայթների նշանակության մասին: Հատկապես ճառագայթներն են նպաստում հեռու տարածությունների վրա կոլեկտիվի միասնությանը: Հենց այն ճառագայթները, որոնք դեռ մինչև վերջերս հերքվում էին: Հենց նրանք են գործում մոլորակի նոր ծածկոցը: Մյուս ալիքների հանդեպ ճառագայթներն ունեն այն առավելոթյունը, որ նրանք ավելի հեշտ են անցնում, չխախտելով մթնոլորտի ձգողականությունը: Ձայնն, իհարկե, մարդկանց ուշադրությունն ավելի վաղ է գրավել: Լույսն ու գույնն ավելի հազվադեպ են ուսումնասիրվել, բայց քանի որ ձայնն ընդամենը լույսի ռեակցիան է, ուրեմն ավելի խորին ուսումնասիրություն կդարձվի լույսի նշանակությանը և բարձրագույն էներգիային՝ լուսակիր նյութին: "Լուսատու Նյութը (Materia Lucida)" միշտ գրավել է բոլոր լավագույն ուղեղները, և եթե նույնիսկ նրա լավագույն կիրառումը չեն գտել, բայց և այնպես նրա նշանակությունն անխուսափելի են համարել հաջորդ բարեշրջման ներքո:
    Ճառագայթները և լուսային ալիքները նոր բարեշրջման որոշում են կրում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #444
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    174.


    Զգայունակության արտաքինացումը վաղուց ծանոթ բան է: Դրան կարելի է հասնել մեքենայաբար կամ կամային հրամանով, և դա ժամանակին ամենահաստատուն պատճառ էր ծառայում մարդուն խարույկ հանելու համար: Նույնիսկ հիմա էլ ժամանակակից ինկվիզիտորները հուսում են գտնել գրբացության պոչը և համարձակ որոնումը կալանել նկուղում:
    Մեծագույն մտքերը հոգատարաբար զգում էին իմացության նվաճումները: Համայնքի անդամը պարտավոր է բաց լինել բոլոր նոր հնարավորությունների առջև:
    Եթե գտնվել է երևույթի սկզբունքը, ուրեմն նրա չափերը կախված են վարպետությունից: Այդպես զգայունակություն կրելը կարող է ամենատարբեր չափեր ընդունել: Ասենք՝ ինչ-որ տեղ պետք է նոր համայնք հիմնվի: Տեղն ունի բոլոր անհրաժեշտ նախանշանները, բայց շրջապատող պայմանները կարող են ժամանակավորապես ահեղ վտանգներ պարունակել: Այդ ժամանակ վերցնում ենք նոր տեղը և նրա վրա ենք տեղափոխում հին համայնքի հնարավորությունները: Գիտակցության մեջ մենք չկտրվեցինք հին տեղի հնարավորություններից, և դնելով ապագա կառույցի հիմքերը, հին որոշումների էֆեկտ ենք ապրում: Կլինի արդյոք ինչ-որ բան հիսուներորդ հորիզոնականի վրա կամ քսան հորիզոնականով ավելի հարավ, բայց էական է պահպանել կառույցի պայծառացածությունը:
    Անտեսանելի քաղաքի մասին հեքիաթը հնչեղ կերպով հիշեցնում է մի մարդու, որը զգայունակությունը կրելու հետևանքով չնկատեց շատ կարևոր զգացումը: Իմ օրինակը, հնարավոր է, դեռևս հասկանալի չէ ձեզ, բայց զգայունակությունը կրելու սկզբունքը կարող է մեծանալ մինչև ամբողջ ժողովուրդներ: Այդ սկզբունքի շնորհիվ կարելի է խուսափել շատ վտանգներից: Եթե ընդունենք, որ մարդկային օրգանիզմն ամենահզոր հոգեկան զենքն է, ուրեմն չի կարելի նույն հզորությունը վերագրել նաև որևէ ֆիզիկական ապարատի: Ֆիզիկական ապարատը ենթածառայողն է այն բարձրագույն էներգիայի, որը մենք հոգեկան կառուցվածք ենք անվանում: Այդ էներգիան որակապես կարող է համեմատվել միայն լույսի հետ:
    Հենց նոր Մենք խոսեցինք ճառագայթների հզորության և նրանց նոր կիրառման մասին, և ուրեմն անհնար է բաց թողնել մարդկային օրգանիզմի հնարավորությունները: Ինչպե՞ս կարելի է ուսումնասիրել հեռավոր աշխարհները, եթե ուշադրություն չենք դարձնում մեր սեփական դերի վրա: Դժվարությամբ բացահայտում եք ճառագայթները, բայց արդյո՞ք ուսումնասիրում եք նրանց ազդեցությունը ուղեղի և այլ կենտրոնների վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #445
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    175.


    Դուք գիտեք մտքեր կարդալու բազմաթիվ փորձեր: Պատմեք դա արևմուտքի մարդկանց, նրանք պատկերացում չունեն, թե այդ հոգեբանական հատկությունը որքան է հատուկ Արևելքին: Տգիտության հետևանքով այն նույնիսկ սնոտիապաշտություն են համարում: Այնինչ, եթե միտքն օրգանական բան է, ուրեմն այն կարող է նկատելի լինել: Նույնիսկ խղճուկ ֆիզիկական սարքերը կարող են որսալ մտքի լարումը: Նույնիսկ ջերմաչափն ու էլեկտրական սարքերն են արձագանքում մտքի հայտնվելուն: Միտքը կարող է նույնիսկ փոխել մարմնի ջերմաստիճանը: Հոգեկան ապարատն այնքան է գերիշխում ֆիզիկականի վրա, որ ավելի ճիշտ կլիներ այն ֆիզիկականի մասը համարել:
    Գոյություն ունի սարք, որը ձայնագրում է մտքերի ընթացքը, ինչպես նաև միտքն արտացոլվում է ճառագայթման վրա և համեմատական մեթոդով կարող է մանրամասնվել: Ընդ որում այդ համակարգը սիրելի է արևմտյան մտածելակերպին:
    Մեխանիկան հոգեկանի հետ կապելու քիչ փորձեր են արվել: Այնինչ դուք գիտեք, թե հոգեկանի հանդեպ գիտական վերաբերմունքն ինչպես է թեթևացնում ու փոխակերպում ամբողջ գոյությունը:
    Ասել եմ, որ համայնքն անհնար է առանց տեխնիկայի; այդ հասկացության մեջ ներառնված են ֆիզիկական ու հոգեկան տեխնիկաները; հակառակ դեպքում համայնքի անդամները կսկսեն նմանվել լարվող խաղալիքների:
    Պնդում եմ. անհապաղ պետք է ուշադրություն դարձնել հոգեկան ապարատի հնարավորություններին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #446
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    176.


    Հոգեմեխանիկան ճիշտ սահմանում կլինի հոգեկան էներգիայի կիրառման համար: Ֆաբրիկական աշխատանքի մեջ էլ կարելի է նկատել հետաքրքիր օրինակներ: Ամեն փորձառու աշխատող գիտի, որ մեքենաները հանգիստ են պահանջում: Դժվար է ավելի ճիշտ սահմանել այդ երևույթը, բայց այն նշանակալիորեն ծանոթ է նույնիսկ նրանց, ովքեր հոգեմեխանիկայի մասին պատկերացում էլ չունեն:
    Մեզ բախտ է վիճակվել փորձեր կատարել կարի ֆաբրիկաներում, որտեղ կան հարյուրավոր հաստոցներ և մինչև հարյուր փորձառու աշխատողներ: Հաստոցները հանգիստ են խնդրել անկախ թույլատրելի հարաբերությունից, անկախ ջուլհակի փորձառությունից: Ենթարկելով ջուլհակներին հոգեկան փորձության, հստակորեն կարելի էր տեսնել, որ հոգեկան էներգիայի տիրապետող ձեռքերում հաստոցներն ավելի քիչ հանգստի կարիք ունեն; ասես թե կենսարար հոսանք էր փոխանցվում հաստոցին և երկարեցնում էր նրա կենսունակությունը: Աշխատողի և հաստոցի միջև այդ կենդանի համաձայնեցումը պետք է կիրառելի լինի աշխատանքի համայնքներում: Այդ շահութաբեր պայմանին հասնել կարելի է միայն հոգեմեխանիկան ուսումնասիրելու դեպքում:
    Պետական խնդիր է կյանքի կոչել առավել արդյունաբերական պայմաններ, ձեռնառկելով միջոցներ և ուղղորդելով գիտնականներին դեպի կոլեկտիվի կյանքի հեշտացումը նույնիսկ մինչև անանունության:
    Մենք գիտենք, որ երբեմն անձի խորհրդանիշն անհրաժեշտ է ժողովուրդների համար, բայց անանությունն այնուամենայնիվ ճշմարիտ բարեշրջման իդեալի մեջ կմնա: Դա երկրային գոյատևման կարճատևության գիտակցման պայմաններից մեկն է և լավագույն ճանապարհը դեպի երջանիկ համագործակցություն: Անանունության հակապատկերն են ներկայումս բոլորին անհայտ հին արքաների ինքնանկարագրությունները: Դրանք, ժպիտից բացի, ուրիշ ոչինչ չեն հրահրում, և ավելի հաճախ Ընդհանուր Բարիքի հետ ոչ մի կապ չունեն: Ունենալով այդպիսի հակադրություն, համայնքն իհարկե կձգտի անանունության: Բայց առանց հոգեմեխանիկայի այդպիսի անանունությունն այլանդակ կլիներ: Անանուն կարող է դառնալ նա, ով առարկաների ու երևույթների մեջ իր տեղն է հիմնել: Իր "եսից" կարող է հրաժարվել նա, ով գիտակցել է տարածությունը: Այդ կերպ համայնքները կարող են մոտենալ անկործանելիությանը:
    Համայնքային թիթեռնիկներին մենք չենք գնահատում: Մի մոռացեք, որ հարբեցողությունը՝ հոգեմեխանիկայի թշնամին է: Մի կարծեք, որ հոգեմեխանիկան միայն ընտրյալների համար է, դա գիտակից կոլեկտիվի սեփականությունն է և փորձարկվում է բոլոր առօրեական երևույթների վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #447
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    177.


    Կարելի՞ է հոգեմեխանիկա ձեռք բերել առանց Ուսուցչի: Անհնար է: Այդ տեխնիկան կապակցված է վտանգավոր պրոցեսների հետ: Արդյո՞ք ձեր երեխաներին առանց ղեկավարի ֆիզիկայի կաբինետ կուղարկեք:
    Ինչպե՞ս Ուսուցիչ գտնել: Չմոռանանք, որ կամքի օրենքները հատկություն ունեն գրավել ուշադրությունը նրա, ում վերաբերվում է կոչը: Անհրաժեշտություն չկա Ուսուցչին փնտրել հարևան տանը, ղեկավարել կարելի է նաև տարածության վրա: Բայց լինում են պահեր, երբ փորձառու նախազգուշացումն անխուսափելի է:
    Մի շարք ֆիզիկական երևույթներ սերտորեն կապված են մթնոլորտային և աստղաքիմիական իրադարձությունների հետ: Գոյություն ունեն անտեսանելի, բայց մահացու զգալի մագնիսական հողմեր, ֆիզիկական ղեկավարն օգտակար խորհուրդներ կտա, թե ինչպես խուսափել յուրաքանչյուր մետաղի մեջ պարունակվող վտանգից: Գոյություն ունեն հոգեկան հողմեր, երբ Ուսուցչի ձեռքն անհրաժեշտ է դառնում:
    Դուք գիտեք, որ ֆիզիկական երևույթներն ազդեցություն են գործում մարդկանց մեծ խմբերի վրա: Չի կարելի դա խելագարություն անվանել, բայց դա կոլեկտիվ միասնության հատուկ երևույթ է: Կարելի է պատկերացնել ստորգետնյա գազերի ազդեցությունը և մթնոլորտային մարմինների փոշին: Ուրիշները կաթվածի են ենթարկում հոգեկան գործողությունները, բայց փոխարենը կան այնպիսի հարուցիչներ, որ Նավավարը պետք է անհապաղ միջոցներ ձեռք առնի: Խոսելով հոգետեխնիկայի հնարավորությունների մասին, Մենք չենք պատրաստվում ավերել ինչ-որ մեկի ապարատները: Մենք, որպես Համայնքի Անդամներ, իսկական խնայողության խնդիր ենք հետապնդում, և ամեն հոգեկան ապարատ պետք է պահպանված լինի: Առավել ևս փութաջանություն է պետք, որովհետև հոգեկան էներգիայի ներուժը հաճախ չի համապատասխանում բանականության հետ և պետք է սահմանել հոգեկան հնարավորությունների որակը: Բռնադատել հոգեկան էներգիան իրեն համար օտար ուղղությամբ բռնության ամենավտանգավոր տեսակը կլինի:
    Լուսակիր նյութի նստվածքներն ու աստղաքիմիական ճառագայթները հոգեկան էներգիային արտասովոր զգայունակություն են հաղորդում և պարբերաբար հագեցնում են նրան ճառագայթներով: Իհարկե, գիտակցության որակը որոշիչ հետևանքներ կտա, հետևաբար եկեք հոգատարաբար վերաբերվենք հոգեկան էներգիային:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #448
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    178.


    Հիշեցնենք համայնքում բացարձակապես անթույլատրելի հատկությունների մասին. տգիտությունը, վախը, սուտը, երեսպաշտությունը, շահամոլությունը, յուրացումը, հարբեցողությունը, ծխելը և հայհոյելը: Ինչ-որ մեկը կասի. "Հրեշտակներ եք ցանկանում հավաքել": Իսկ մենք կհարցնենք. "Մի՞թե ձեր հողի վրա բոլորը սուտասաններ են և հարբեցողներ: Իսկ մենք գիտենք շատ արիների և արդարների": Նորից կասեն. "Չափազանց բարձր են պահանջները": Կպատասխանենք. "Մի՞թե ձեզ մոտ բոլորը հայհոյողներ են և շահամոլներ: Բոլոր այդ պայմանները սարսափելի են միայն շեմի տակ հարստություն թաքցնող քաղքենու համար: Մեզ մոտ, Հիմալայներում, վաղուց գտնվել են մարդիկ, որոնց այս ասված պայմանները չէին վախեցնում":
    Խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել համայնքի անդամների վրա: Իսկ եթե մեկը չի ցանկանում պարունակել բոլոր պայմանները, թող զրկվի ուրեմն կոոպերացիայի բոլոր հնարավորություններից: Թող ման գա գազանակերպ, քանի դեռ չի զգացել ձգտումը մարդակերպության հանդեպ:
    Քանի գիտակցությունը չի ընդունել համայնքը, ամեն փոքր բան անհաղթահարելի կթվա: Կարելի է հրաժարվել ցանկացած թուլությունից, եթե ապագայի խնդիրը պարզ է: Մտածեք ձեզ ապագային կցելու մասին, և ներկայի վախը կտարրալուծվի: Ասվածը որպես մեծաշուք ֆրազ մի ընդունեք, բայց, քարտաշներ, տաշեք ձեր քարե սրտերը: Սրտից հետո ուղեղն էլ կքարանա:
    Կարո՞ղ ենք արդյոք կասկածել, որ դուք կցանկանաք հաղթահարել ձեր թերությունները: Սկզբի համար մի ստեք, և մի վախեցեք, և սովորեք ամեն օր: Համայնքի անդամներին այդ մասին պնդել պետք չէ, բայց կարող են կեղծ անդամներ էլ լինել. նրանց պետք է առանձնացնել սիֆիլիսով վարակվածների պես:
    Ցանկանում եմ, որ Իմ խորհուրդները հասնեն դպրոցին: Ցանկանում եմ, որ երեխաները հիշեն իրենց Աշխարհի Համայնքին նվիրաբերած Բարեկամների մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #449
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    179.


    Պատկերացնենք՝ տեսնում եք մի մարդու, որը վնաս է հասցնում, բայց հոգեկան էներգիայի կայծ ունի; դուք, իհարկե, կսկսեք խոսել բարեշրջվող մարդու լավագույն հատկությունների մասին: Ձեր զրուցակիցն անմիջապես կհամաձայնվի ձեզ հետ, չվերագրելով դա իրեն; սովորաբար այդպես է լինում: Խելոք չէ ասել նրան, որ նա վատ բան է անում, բայց կարելի է ասել, որ նրա գործողությունները բարեշրջման ուղղությանը չեն համապատասխանում: Չկա ոչ լավ, ոչ վատ, ուղղակի նրա արարքները նպատակահարմար չեն, այդ պատճառով էլ գործնական չեն: Եթե ձեր զրուցակիցն իրեն որպես համայնքի անդամ է ներկայացնում, այդ դեպքում բանն ավելի հեշտ է: Այդ ժամանակ, որպես համայնքի հետևորդներ, դուք կարող եք պահանջել բարեշրջականության հիմքերի պահպանումը: Նույնիսկ ցեղական խոզերի համար էլ կյանքի որոշակի պայմաններ են պահանջվում: Ինչպե՞ս ուրեմն մարդ, որը որոշել է հասարակական կյանքի սխրանք կատարել, կարող է մնալ նախկին քաղքենիական որջերում: Ինչպե՞ս ուրեմն սուտն ու վախկոտությունը կարող են ապրել համագործակցության դիմակի տակ:
    Ամենից քիչ Մեզ հետաքրքրում է բանավոր պնդումը: Մեզ համար նշանակություն ունի գիտակցության և գործողության վիճակը: Ինչպես բժիշկները հետևում են ինքնազգացողությանն ու հետևանքներին և ուշադրություն չեն դարձնում հիվանդի զառանցանքին, այնպես էլ Մեզ մոտ ուշադրություն չեն դարձնում բանավոր հավաստիացումներին և կշռադատում են գործի որակը: Մեզ մոտ ընդունված է փորձության հնամենի մեթոդը: Փրձությունը տևական է և անսպասելի: Հիշու՞մ եք իր աշակերտների հետ Բուդդայի անսպասելիության պարապմունքները:
    Մի՞թե անսպասելիությունը կարող է վախ կամ սուտ ապրել: Այո, անսպասելիությունը: Անհրաժեշտությունը որոշիչ պայման չի լինի: Դատարանի առջև գողն ազնվության կերպար է դառնում: Նայեք նրա վրա ոչ թե դատից առաջ, այլ մութ նրբանցքում: Մի մերժեք փորձությունը, քանզի կենսական սխրանք գործելու որոշումը պետք է փորձվի մետաղի կրակով: Նրանք, ովքեր հավատում են խոսքին, կամ փորձառու չեն, կամ պինդ չեն: Փորձն անխախտելիություն կարող է դառնալ միայն անփոփոխ նպատակադրությամբ:
    Կարողանու՞մ եք արդյոք ձգտել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #450
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,948
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    180.


    Սլանում եմ արդյոք թե անշարժ եմ, միևնույն է, ձգտում եմ: Սովորում եմ թե սովորեցնում եմ, միևնույն է, ձգտում եմ: Միայնակ եմ թե ազգերի ամբոխի մեջ եմ, միևնույն է, ձգտում եմ:
    Ինչպե՞ս լարել ձգտումը: Որտե՞ղ են նրա արմատներն ու պայմանները: Աշխատանքի և գործունեության որակի մասին դուք լսել եք: Պայմաններն այսպիսին են. լիակատար ծանրաբեռնվածություն և կյանքի անվտանգ չլինելու գիտակցում: Ծանրաբեռնվածությունը մարմինը կդնի լարվածության ուղու վրա: Կյանքի ամեն ժամի վտանգի գիտակցումը զգոնություն և անդառնալիության իմացություն կտա:
    Եթե փուշն աչքի մեջ գերան է դառնում, ուրեմն տարածության մեջ թռչնի թևից ընկած փետուրը հեռավոր աշխարհներում ամպրոպներ կծնի: Ինչպե՞ս ուրեմն արևմտյան ուղեղներին բացատրել տիեզերական ապարատի զգոնությունը: Ինչպե՞ս բացատրել, որ բռնի պայթյունները երկնային մարմնի քայքայումից շատ ավելի կործանիչ են, քանզի երկնային մարմնի քայքայումը տեղի է ունենում շրջապատող բոլոր պայմաններին համապատասխան: Դուք ինքներդ ֆաբրիկան վտանգավոր խոռոչի վրա չեք կառուցում, այլ ընտրում եք լավագույն տեղը, և Մենք էլ խոսում ենք լավագույն պայմանների մասին:
    Կարելի է պայթյունների սիմֆոնիա ստեղծել, կարելի է ստեղծել մեքենաների համահունչություն: Նույնիսկ կիսախուլերն են նկատում, որ իրենք երբեմն ցածր ձայնը գոռոցից ավելի լավ են լսում՝ նշանակում է, կարևոր է որակը, այլ ոչ թե լարումը միայն: Հատկապես ամեն գործողության որակն է խորին պատասխանատվություն դնում և բազմաթիվ են անուղղելի վտանգները:
    Պետք է ընտելանալ անդունդի եզրին, ամբողջովին գիտակցելով շրջապատող խորությունը, և կարողանալ չվախենալ լարված վիճակում գործելուց: Այդպես փորձառու բեռնակիրները սար են բարձրանում ծանրության տակ, բայց երգը շուրթերին: Աշխատանքով լվացած այդ երգը տիեզերքին չի վրդովի:
    Մենք եղել ենք ձեր թատրոններում և նրանց անհրաժեշտությունն առանձնապես չենք զգացել: Երգը, ձայնն ու գույնը բանտարկված չպետք է լինեն արհեստական ջերմոցներում: Այդ արժեքները պետք է ուղեկցեն կյանքին, անանուն շրջապատելով ժողովրդին գեղեցկության քնքշանքով:
    Մեծագույն դերասան Ասվագոշան դեպի ժողովրդի սիրտը ճանապարհ գտնելու համար գերադասում էր շուկան և հրապարակը: Գեղեցկությունը կսովորեցնի նկրտմանը:
    Դուք գիտեք և հասկանում եք "Ավատարի" բարձր հասկացությունը, բայց որպեսզի հասանեք նրան, պետք է դառնալ "Ավակարա"՝ հրեղեն նկրտող:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 30 34-ից ԱռաջինԱռաջին ... 20262728293031323334 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •