User Tag List

Էջ 33 34-ից ԱռաջինԱռաջին ... 23293031323334 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 497 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #481
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"



    220.


    Երբ խոսում ենք գալիք բարեշրջման գեղեցկության մասին, Մեզ լավատես-ուտոպիստներ են անվանում: Երբ խոսում ենք այժմեականության սարսափների մասին, Մեզ անվանում են երազկոտ-վատատեսներ: Բայց Մենք չենք կարող ոչ լավատես, և ոչ էլ վատատես լինել, Մենք իրապաշտ-ճշմարտականներ ենք:
    Կարող եք պատկերացնել, թե ցանկացողների ինչպիսի բանակ է ձգտում դեպի Մեր Համայնք: Որքան վկայություններ, որքան խրախուսիչ դիմումներ, բայց դատողությունների հիմքում սահմանված է միայն ճշմարտությունը: Ճիշտ նույնպես վարվեք նոր համայնքներ հիմնելու դեպքում: Տեսեք, որպեսզի բարեկամական հարաբերությունները նշանակություն չունենան: Տեսեք, որ նախկին ընկերությունն ու թշնամանքը հանգամանորեն ստուգվեն, որպեսզի ոչ մի վկայություն որոշմները չծռի, - անհատական հարցում, անհատական փորձություն, անհատական պատասխանատվություն: Խորհուրդ եմ տալիս փորձությունը սկսել ոչ թե աշխատելու, այլ հանգստանալու առաջարկից: Ուրախությամբ չաշխատող յուրաքանչյուր ոք ձեր աշխատակիցը չէ: Կարելի է հարցնել՝ ընդունե՞լ է արդյոք անշնորհակալ մարդկությունը նորեկի արժանիքները: Յուրաքանչյուր բողոքող ձեր աշխատակիցը չէ: Կարելի է հարցնել՝ պատասխանատու՞ է նա արդյոք անցյալի համար, թե՞ պատասխանատու են ուրիշ, վատ մարդիկ: Ձեր աշխատակիցն անցյալը չի բարձի ուրիշների ուսերին: Նաև ուշադրություն դարձրեք, որ, մնալով մենակ, նա չտեղաշարժի իրերը: Տեղի ունեցածի կարևորությունը գիտակցող մարդը չի խախտի իրեն անծանոթ երևույթները: Իրերի էությունը գոնե փոքր-ինչ գիտակցող մարդը խնամքով կվերաբերվի ձեր կարգուկանոնին: Հատկապես ուշադիր դիտարկեք լռակյացներին:
    Կարելի է գիտենալ, որ ներկայումս շատերն են պատրաստ ընդունել համայնքը և շատերը կարող են կազմավորել իրենց հոգեկան էներգիան: Կարողացեք նրանց մատնացույց անել, որպեսզի նախ և առաջ կարողանան գիտակցել այդ էներգիայի առկայությունը: Կազմավորել և հզորացնել կարելի է գիտակցածը միայն:
    Սխալ են առանց իրենց հոգեկան էներգիայի ներկայությունը զգալու, այն փորձարկել ցանկացողները: Դա իրականություն չի լինի:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 25.03.2019, 18:49:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #482
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    221.


    Երբ խոսում ենք հոգեկան էներգիան գիտակից զենքի փոխակերպելու մասին, կարող են հարցնել՝ ինչի՞ց սկսել: Պետք է սկսել նրա առկայության գիտակցումից: Այդ գիտակցման համար անհրաժեշտ է դիպչել ամենահիմնական հասկացություններից մեկին: Երբեմն անհաջող կերպով այն հավատ են անվանել, բայց ավելի լավ է անվանել վստահություն: Հավատը համապատասխանում է ինքնահիպնոսացմանը: Վստահությունը համապատասխանում է ինքնահետազոտմանը: Հավատն իր էությամբ անորոշ է: Վստահությունը հաստատում է անվիճարկելիությունը: Գնում ենք անվիճարկելիության ճանապարհով: Մարդկության ապարատի հզորությունը գիտակցելու համար սնահավատություն չկա: Բավական է խորհել մտածողության և ռեֆլեքսների, կամ գոնե մարսողականության ընթացքի վրա: Հեշտորեն կարելի է նկատել նյարդային կենտրոնների դրսևորումը, բայց ինչ-որ բան գիտակցաբար համախմբում է նրանց գործունեությունը, առանց գիտակցության սահմանները մտնելու: Այդ օրգանն անվանել են ոգի, բայց այդ սահմանումը կրկին անորոշ է, նրանում նկրտում չկա:
    Մեծ "Աումը" պրանայով սնվող հոգեկան էներգիա է: Այն կարելի է դիտարկել որպես ֆիզիկական օրգան, քանզի այն ենթակա է փոփոխությունների: Համակապակցող այդ օրգանի զգացումը պետք է ուրախությամբ լցնի համայնքի ամեն անդամի: Այդպիսի կոոպերացիան թույլ է տալիս մտածել համաշխարհային չափանիշներով: Այդ գիտակցումից է սկսվում հոգեկան էներգիայի կառավարման հնարավորության զգացումը:
    Հիմնավորումը կօգնի ցանկանալ գործի գցել գտած օրգանը: Պատասխանատվության գիտակցման դեպքում ցանկությունը կհասցնի Ուսուցիչ գտնելուն: Ամբողջ խնդիրը որակն է և գիտակցության լայնացումը:
    Ասել եմ՝ կարելի է, երբեք չեմ արգելել: Եթե փնտրեք հոգեկան էներգիայի ամենամոտ համահարաբերականը, դա գործողությունը կլինի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #483
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    222.


    Նույնիսկ հաց ուտելիս մարդիկ մոլորվում են անսովոր սպասքի վրա: Անուղղելի սխալ կլիներ հղել միտք առանց ընդունողի որակը հաշվի առնելու: Վաղուց է ասվել ամեն ունկնդրի համար հասկանալի լեզվի անհրաժեշտության մասին, բայց կյանքում դա շատ հազվադեպ է կիրառվում:
    Պետք է, համոզելու դեպքում հոգեկան էներգիայի կիրառման միջոցով, օգտագործել լեզուն նրա, ում համոզում ես: Կարող էիք ոչ թե մեկ անգամ նկատել, երբ Ուսուցչի լեզուն համապատասխանում էր աշակերտների արտահայտություններին: Դրա վրա անմիտ կասկածներ են հաստատվել նմանակումների մասին, քանզի ինչ-որ մեկին տարօրինակ է թվացել, որ աշակերտին բնորոշ արտահայտությունները փոխանցվել են Ուսուցչի խոսքերով: Բայց ոչ ոք չի մտածել, որ այդ կերպ հեշտանում էր յուրացումը: Պետք է նաև հասկանալ, որ համատեղ աշխատանքի ընթացքում ընդհանրանում են արտահայտչամիջոցները՝ խորանում է ըմբռնման ընթեռնելիությունը: Բայց անգետիկները շարունակում են զրպարտել նմանակելու մասին և չեն ցանկանում, հիշելով տարբեր մարդկանց հետ իրենց արտահայտությունները, հետ դառնալ և նայել սեփական անձին: Մենք ընդամենը լայնացնում ենք այդ նույն սկզբունքը: Մենք առաջարկում ենք կիրառել ունկնդրի լեզուն իր ամբողջ առանձնահատկությամբ: Մեր գործը չէ, թե ինչում է մեզ մեղադրելու քաղքենին, Մեզ լավ արդյունք է անհրաժեշտ: Եթե վտանգից փրկվելու համար դուք պետք է օգտագործեք ամենատարօրինակ արտահայտությունը, չմտածե՛ք անգամ հապաղել: Այդ պայմանն անհրաժեշտ է մտքի փոխանցումը կատարելագործելու ընթացքում:
    Նախ և առաջ, դուք պետք է փորձարկեք ձեր հնարամտությունն ու գործադրվողությունն ամենատարբեր պայմաններում: Մտածելու եղանակների հեշտությունը ձեր մտքերի համար թևեր կստեղծի: Կարելի է սկսել ունկնդրին ամենից շատ բնորոշ արտահայտությունից, այդ սովորական խոսքը հեշտորեն կամրապնդվի գիտակցության մեջ, բայց դրա համար պետք է կարեկցաբար նշել նրան բնորոշ ամեն ինչ: Ստիպված եք հազար աչք ունենալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #484
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    223.


    Միտքը փոխանցելու Արևմտյան և Արևելյան մեթոդները տարբերվում են: Ներշնչելու համար Արևմուտքը ջանացել է կիրառել անմիջական, ագրեսիվ ազդեցություն; շոշափելը, հայացքով արձանագրելը, հրամանը բարձր մռթմռթալն իրենց պարզունակությամբ հիշեցնում են հարավային Հնդկաստանի ցածրորակ կախարդներին: Ընդ որում այդպիսի հրամանն աչքի է ընկնում իր կարճատևությամբ և սովորաբար համակում է գիտակցությունն ընդամենը մեկ կոնկրետ գործողության համար: Արևելքը, նախ և առաջ, ներքին կոնտակտ է փնտրում գիտակցության վիճակի հետ, ինչը թույլ է տալիս գիտակցությունը լցնել ավելի ամուր և ավելի երկար ժամանակով:
    Արևմուտքցին ջանում է շամփրել ձեզ հայացքով, բայց արևելքցին, հղելով միտք, հատկապես չի նայի ձեզ, քանզի նայելու պրոցեսը կվնասեր հրամանի կտրուկությանը: Իհարկե, միտքը հղողի աչքերը բաց կլինեն, և նա լիովին կպատկերացնի փորձարկվողին, և իր մտավոր պատկերացման մեջ ամբողջությամբ կընդգրկի վերջինիս էությունը: Ոչ մի լարվածություն չի կարող ուժեղացնել էֆեկտը, այդ կարող է անել միայն գիտակցության անխախտելիությունը և հոգեկան ձայնի տոնի ճշտությունը: Ժայռը փլվում է ոչ այնքան ցնցումից, որքան դետոնացիայից: Ամենադժվար բանը հասանելի է հեշտությամբ, եթե կա բավարար գիտակցում և անխախտ հանգստություն: Ցավն այն է, որ հանսգտությունը մարդիկ անգործություն են համարում:
    Գործողություն - էներգիա - լույս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #485
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    224.


    Պնդել ենք՝ կարողացեք ուրախություն գտնել հավերժական աշխատանքի և հավերժական դետքի մեջ: Մեր Համայնքում դուք լսել եք երաժշտություն և երգ: Պետք է դիտարկել դրանք որպես աշխատանքի մասեր: Ձայների ժամանակ մարդիկ սովորաբար ընկնում են հոգեկան անգործության մեջ և չեն կարողանում նույնիսկ պատկերներ ծնել: Դա տեղի է ունենում հանգիստը որպես բթացում ընդունելու սովորությունից: Կարելի է սովորել օգտվել արվեստից, որպես ուժերի կուտակում: Ոչ միայն գործունեության վեհացումը, այլև ուժերի սրումն է ստեղծագործությանը գեղեցկություն տալիս: Բայց այդ դրույթը պետք է ընդունել գիտակցաբար և սովորել օգտվել ստեղծագործության արտահոսքերից:
    Կարելի՞ է արդյոք պատկերացնել համայնքի կառուցումն առանց ձայնի և գույնի բյուրեղների: Հիրավի, դա խլուրդի բու՛յն կլիներ: Ձայնը և լույսը կրողներն իրենց անոթը համայնք պետք է բերեն առանց թափթփելու: Իմացությունն ու Արվեստը Համայնքի Ամրիտան* կդառնան:
    Անհնար է հագենալ իմացությամբ, անթվարկելի են ստեղծագործելու վերելքները: Այդ անվերջության մեջ է ընկած հավերժական աշխատանքի խթանը: Աշխատողը կարող է հագենալ, և դետքը նրա համար գիտակից արթնության ուրախություն է միայն: Մեր էությունը դողդոջում է լույսի պարույրների մեջ, և լույսը հնչում է:
    Իհարկե, ստեղծագործումը լիքն է ամեն գործի մեջ, բայց մեծ "Աումի" որոշ կայծեր կյանքի հոսքն են ուղղորդում: Ստեղծագործելու այդ դրսևորումները բարեշրջման հանգույցներն են կազմում, նրանց է ամրացված Աշխարհի Մոր թելի կծիկը, ամրացված է հավերժական գործունեության աշխատանքի մեջ:
    Պետք չէ ծիծաղել Արևելքի խորհրդանիշները դրսևորող Մեր լեզվի վրա: Ամեն խորհրդանիշ նյութի հատկությունների բարդ նկարագրություն է պարունակում: Չենք տեսնում անհրաժեշտություն չեղյալ հայտարարել հարյուրավոր միլիոն մարդկանց հասկանալի կարճ հայրոգլիֆը; առավել ևս, որ այդ կարճ գրանշանները գեղեցիկ են: Դուք էլ, Արևմուտքի մարդիկ, իրավունք ունեք երկարից, բայց միայն գեղեցիկը սարքել:
    Գույնն ու ձայնը Համայնքի Ամրիտան կլինեն: Իմացությունը դրսևորում է աշխատանքի հավերժությունը: Մեծ "Աումը" շրջապատում է գործողությունը:


    - - - - - - -
    * Ամրիտա
    - Երկնային խմիչք կամ աստվածների սնունդ; ուտելիք, որ անմահություն է պարգևում: Կյանքի էլիքսիր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #486
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    225.


    Հոգեկան էներգիայի ուսումնասիրությունը հեշտանում է հիմնական օրենքների միանմանությամբ: Ինչպես արտաքին ֆիզիկական, այնպես էլ հոգեկան պայմանները ենթակա են կազմավորումների և հետևանքների համանման ընթացքի: Վերցնենք ամենահասարակ օրինակ. մարդը քայլում է քամուն կամ հոսանքին համընթաց և շատ էներգիա է խնայում: Երբ մարդ հաղորդակից է դառնում բարեշրջման ճիշտ ընթացքին, նա հրաշալի հեշտությամբ անցնում է խոչընդոտները: Բանն այն է միայն, որպեսզի ողջմտորեն սահմանես բարեշրջման կառուցվածքը:
    Քայլել բարեշրջման ուղղությամբ բոլորովին չի նշանակում քարշ գալ մեծամասնության պոչից: Մարդկության ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որը բարեշրջումը գուշակել է փոքրամասնությունը: Եվ այդ քչերն ինչ-որ տեղից ուժ են առել խոչընդոտները հաղթահարելու համար:
    "Տիեզերական փոխակերպման շփումը հոգեկան էներգիայի հետ երջանիկ հոսանքի վիճակ է ծնում", - այդպես ասում էր Բուդդան: Նա մատնացույց է արել տարբերությունն ակներևության և իրականության միջև: Ակներևության նրա համեմատությունը պատրանքի հետ կիրառելի է յուրաքանչյուր ժամանակակից զրույցի համար:
    Կարելի՞ է արդյոք ճանաչել իսկական բարեշրջման ընթացքը, եթե կույր ակներևությունը ծածկում է իրականությունը և նախապաշարմունքը կայացված կարծիք է դառնում: Ե՜րբ են մարդիկ գիտակցելու նախապաշարմունքի պատրա՛նքը: Ամեն նախապաշարմունքի մեջ չար մտադրություն է ամփոփված մարդկային էության հանդեպ: Սա խրատ չէ, այլ պրակտիկ նախազգուշացում: Ինչպիսի՜ պատկերացում կարող է կազմվել համայնքի մասին կանխակարծիք մարդկանց մոտ: Անմիտ կլիներ խոսել նրանց հետ գիտակցության ազատ ընդարձակման մասին, նրանք չունեն ազատության հասկացություն, իսկ առանց ազատություն անհնար է գտնել երջանիկ հոսանքի ակունքը:
    Խորհե՛ք հոգեկան էներգիայի օրենքների մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #487
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    226.


    Երբ մարդ ընկնում է ոչ կատարյալ համայնք, նա սարսափահար դեպի հակադրություն է սլանում՝ դա սխալ է: Ոչ կատարյալը հասկացողը պետք է ավելի կատարյալը սկսի: Թող աճեն նոր համայնքները, ինչպես նոր աղբյուրներ անապատում: Ամեն աղբյուրի մոտ նուրբ խոտ կկանաչի, և աղբյուրների շիթերն էլ հետո կհոսեն մի որևէ ուղղությամբ: Մեկ համայնքի անհաջողությունը պետք է նոր համայնքային կառույցների պատճառ հանդիսանա: Այդպե՛ս մտածեք նոր հնարավորությունների մասին:
    Չէ՞ որ մենք իրապաշտներ ենք և կարող ենք ազատ տնօրինել տարածությունը: Մեծ "Աումը" գործելու՛ է կանչում:
    Մենք համառորեն գիտենք Մեր նոր տեղերի մասին, և Մեզ համար չկա երկար ճանապարհ: Օձի օղակների միջով բարձրանում ենք բլրի ազատ տարածք, քանզի պահպանել ենք հոգեկան էներգիայի պաշարները և հիասթափեցնել Մեզ անհնար է:
    Մեկ դուռը կողպված տեսնելով, հրավիրված հյուրը չի հեռանա, այլ կշրջանցի տունը և այլ մուտք կփնտրի:
    Կարողացեք հնրարավորություննե՛ր գտնել անկատարյալության մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (03.04.2019)

  9. #488
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    227.


    Մեռած գիտակցությունը նման է կորցրած սերմի պատիճի: Լիակատար լուծվողության, այլ կերպ ասած մահվան հասկացությունը պատկանում է հոգեկան էներգիայի արտադրանքներին: Կարելի է պատկերացնել բթացումը գիտակցության, որը չի սնվում ձգտումով և անորսալիորեն տարրալուծվում է նրբագույն էներգիաների հոսանքի մեջ, անորսալիորեն և անվերադարձ:
    Ասում են միտքը գրքերով սնուցանելու անհրաժեշտության մասին՝ դա արտաքին դրսևորում կլինի: Բայց առանց նպատակասլացության մտքի սնուցումը կլինի ձևական և անպտուղ: Նպատակասլացությունը պետք է գա ներսից, առանց արտաքին պատճառների: Կյանքի խոչընդոտները չեն կարող ազդել նպատակասլացության որակի վրա: Հանքանյութի բջջի միջից մարդկային տեսակը դուրս բերող արմատական մղումը չպետք է թալկանա, երբ ոտնացուպերի վրա է բարձրացել քարի բջիջը: Այդ ժամանակ էլ հենց պետք է վրա հասնեն անցյալ ամեն ինչից հագեցվածությունը և առաջընթացի անզուսպ ձգտումը: Կորցնելով նպատակասլացությունը, մարդը դադարում է կոչվել գիտակից էակ:
    Գիտակցության քայքայման պահերը բնորոշ կերպով արտացոլվում են ֆիզիկական ճառագայթման վրա: Կարելի է ասես թե արևահյուսակից ցած փռվող գորշ գոլորշու քուլաներ տեսնել, և դա հաստատում է, որ մենք գործ ունենք էներգիայի հետ, կարճ ասած՝ մեծ "Աումը" մոխիր է դարձել: Արդեն մանուկ հասակում մենք տեսնում ենք, թե նպատակասլացությունն ինչպես է մոխրանում:
    Այգեպան, մոտեցիր և վերցրու՛ ժպիտով ծաղկաթերթի փոշին: Ժպիտը նման է մեծ "Աումի" թևին: Այգեպան, դու ընտրել ես ծաղիկների խնամքը: Արշալույսի գույնը հնչում է տարածության ուրախության ձայնի մեջ: Կարելի է մտածել հեռավոր աշխարհների մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #489
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    228.


    Եկել է ժամանակը, երբ ամեն աշխատողի կասենք՝ դու Մե՛րն ես: Երբ կվերանայենք ուղիներն ու նշանները, սկսած աստղայիններից: Երբ կկրճատենք մտածողության լեզուներն ու արտահայտությունները: Երբ հին ոտանավորը կվերընթերցենք վերջին անգամ:
    Կյանքը դասակարգում էին ըստ ոճերի և ժամանակաշրջանների, տուրք տալով անկատարյալ օրերի չափերին: Ո՞վ բաժանեց համաստեղությունները: Ո՞վ բաժանեց բարբառները: Ո՞վ մտաբերեց բոլոր ժողովուրդների ժառանգությունները: Դարի առանձնահատկությունները սահմանում էր ոճը: Զարդաքանդակի արտաքին քառթվածքները նախախնամություններ և կեղծ պայմանականություններ են կրում: Ժամանակն է ժառանգությունը բաժանել միայն ըստ ներքին հզորության: Պետք է գիտենալ կյանքի աճը: Դագաղների ձևերը պետք է մեռյալներին թողնել: Ճիշտ է, պետք է զգալ մշակույթի քայլերը, բայց ոչ փափկակեցության ոլորագծերը: Անդյուրաշարժ զրահի մեջ կաշկանդված փոքրոգությունը երբեք մարդկային ուրախության չի բերել, բայց համեստ ալքիմիկոսի թորանոթը հաճախ լուսավառվել է Համընդհանուր Բարիքով: Համայնքի նշանի տակ առանց սնահավատության մենք պետք է վերանայենք մարդկության աճի նշաձողերը: Վերանայել, թե ինչպես է համայնքի հաղթանակն աճել, վառելով իմացության և գեղեցկության լույսերը: Իսկական իմացությունն ու գեղեցկությունն իրենց մեջ լավագույն համայնքն են պարփակում:
    Ձեռ բերենք լավագույնն ու հաստատենք. լավագույնը ճանաչողը համայնքի անդամ է դառնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #490
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    229.


    Հաստատակամություն, հանգստություն, հնարամտություն, արագաշարժություն՝ այսպես հարցրեք համայնքի հանդեպ իր նվիրվածությունը հավաստիացնող յուրաքանչյուր անձի: Բայց կարող է լինել հանգստություն քնած ժամանակ, հաստատակամություն անգործունեության մեջ, հնարամտություն ուտելիս և արագաշարժություն դրամ կորզելու դեպքում:
    Փորձությունը մշտականորեն կիրառելի է համայնքում: Կյանքի ամենանոր ձևերն էլ փորձությունը չեն բացառում: Դուք գիտեք, որ Մենք դեմ ենք նախապես հայտարարված դպրոցական փորձություններին: Նմանապես Մենք դեմ ենք նախապես տեղեկացված փորձաշրջաններին: Այդ մակերեսային գիտելիքները և երեսպաշտական վարքը ոչ թե արագացնում, այլ կասեցնում են զարգացումը: Չեմ հիշում, որ, հնազանդվելով նման երեսպաշտական պայմանների, կազմավորված լինի որևէ առաջադեմ գործիչ:
    Համայնքը կառուցել սկսեք որպես իմացության և գեղեցկության տուն: Այդ տանը ոչ մի պայմանական չափանիշներ չեն լինի: Բոլորը կձգտեն ճանաչել և արտահայտել իրենց իմացությունը: Միայն անդադար ճանաչումը կօգնի, միայն հագեցած աշխատանքը կկասեցնի մութ անկյուն թեքվելուց: Բայց Մենք սպասում ենք հին կյանքը լքել ձգտողներին: Չկա ավելի վատ բան, քան հետդ չորապահածոներ բերելը: Դրանք խլում են ուրախությունը:
    Նոր կառույցը պետք է հեռու լինի բնակավայրերից, որպեսզի կենցաղի գործողությունները չդիպչեն մի կառույցի, որտեղ մարդկության ապագան է կոփվում: Մենք համաձայն ենք այն բանի հետ, որ համայնքի անդամները կյանքը թանկ չեն գնահատում, դրանով նրանք հաստատում են գոյության անընդհատականությունը: Բայց գիտակցության որակը պետք է համայնքի անդամների լարված մտահոգությունը լինի: Ստիպված ենք պնդել գիտակցության մասին, քանզի մարդիկ սովոր չեն այն զգալ:
    Քնքշասրտությունը հաճախ ընկալվում է որպես կարեկցանք, բարկությունը որպես ընդվզում և ինքնապաշտպանությունը որպես արիություն:
    Պետք է հասկանալ, թե որքան լարված կերպով է պետք մաքրել սեփական հասկացությունները, ոչ միայն մտածողության, այլև գործի մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #491
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    230.


    Թվում էր, թե ընդմիշտ վերջ է տրված արևմտյան երկու մոգոնվածքների՝ խորհրդամոլությանը և բնազանցությանը: Միջին սարքավորված աշխատանոցը բավականաչափ խոսում է միասնական նյութի հատկությունների մասին: Բայց հենց որ մարդիկ դուրս են գալիս նախորդ օրվա փորձի սահմաններից, սկսում են իրենց անօգնականությունը քողարկել անորոշ, փոշոտ անվանումներով: Նրանք ընդդիմանում են խորհրդամոլության և բնազանցության դեմ, այդ խրտվիլակներով կոծկելով գալիք օրվա գիտական հնարավորությունները: Անցյալ օրվա բնազանցությունը միջին որակի ուսյալի գիտական ճշմարտություն է դարձել, իսկ խորհրդամոլությունը դարձել է պատմական փաստ, և դագաղի կափարիչը համոզել է ամենալայն մաշտաբի ավելի շատ գիտակցությունների*:
    Այդ ժամանակ Մենք կհարցնենք՝ ինչու՞ է ուրեմն թերահավատ քաղքենին անդադրում հեքիաթներ հյուսում և կարում առասպելներ: Հազար տարին բավական է ամենաընտիր առասպելը կոկելու համար, և հասարակական գործիչն Օլիմպոս է հառնում: Եվ նորածին թերահավատները քաշքշում են նրա քիտոնի եզրերը, իրենց ընկերներին համոզելով նոր աստվածաբնականեր նշանակել: Նոր ղերձակը կնորաձևի քիտոնը, և նոր առասպել կծնվի: Այդ փյունիկների մասին խոսում ենք ոչ թե ժպտալու համար: Պետք է, վերջապես, յուրացնել իրականության դրսևորումը: Իսկ ամեն տեսակի տգիտություն պետք է իրապես բացահայտվի և հեռացվի համայնքից: Քաղքենիական առասպելաբանությունը համայնքին հատուկ չէ:
    Մեր Համայնքի հետ կարող են ընթանալ իրականությունն ու իսկական նյութապաշտությունն ըմբռնողները: Մեր պարսպի ներսում խորհրդամոլ և բնազանց պատկերացնել չի կարելի: Բնազանցը, ստանալով հարված, գոչում է՝ ես ֆիզիկապես խոցվա՛ծ եմ: Կյանքի փայլքի տակ խորհրդամոլը աչքերն է գոցում:
    Ինչի՞ համար եք դուք ապրում: Որպեսզի ճանաչեք և կատարելագործվեք: Մշուշապատ ոչինչ մեզ չի բավարարի:



    - - - - - - -
    *
    Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս հատվածում խոսվում է խորհրդամոլության (միստիցիզմ) և բնազանցության (մետաֆիզիկա) դեմ, բայց իրականում խոսքը գնում է ընդդեմ իրական կյանքի երևույթները մշուշապատ և անհասկանելի անվանումների տակ քողարկելու: Կար ժամանակ, երբ գիտնականների մեծամասնությունն ընդունում էր միայն նյութի կոպիտ ձևերը: Հիմնվելով "նախորդ օրվա" փորձի վրա, նրանք իրական էին համարում միայն այն, ինչ մարդ ընդունակ է ընկալել իր հինգ զգայարաններով:
    Իսկ բնազանցությունը (մետաֆիզիկա) խոսում է նյութի գերզգայուն, այսինքն, մարդկային զգացմունքների փորձին անհասանելի ձևերի գոյության մասին՝ հոգենյութի մասին, որի վրա են հիմնված գալիք օրվա "բոլոր գիտական հնարավորությունները": Եվ դրա ճանաչումը միստիցիզմի խորհրդավորությունը կփոխակերպի Տիեզերքի անխախտ Օրենքների վրա հիմնված գիտական իմացության:
    Բարեբախտաբար, այժմ "միջին որակի ուսյալն" անգամ գիտի ատոմների, պրոտոնների նեյտրոնների և այլ մանրագույն մասնիկների մասին, որոնք մարդն անկարող է տեսնել անզեն աչքով և շոշափել ձեռքով: Գիտության նոր հայտնագործությունները "դագաղի կափարիչ" դարձան աշխարհի մասին հին պատկերացումների համար: Եվ այդ "դագաղի կափարիչը համոզեց ամենալայն մաշտաբի ավելի շատ գիտակցությունների":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #492
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    231.


    Ակնհայտությունը հավի իրականություն է: Իրականությանը կարող եք մոտենալ միայն լարված կատարելագործմամբ:
    Կատարելագործումը կարող է կղերական հասկացություն թվալ, բայց Մենք կատարելագործումը հասկանում ենք որպես իրական ապարատի բարելավում: Ապարատի բարելավումն իր ամբողջությամբ արժանի է մարդկությանը:
    Ֆիզիկական ապարատի ըմբռնման դեպքում մարդիկ պետք է ձգտեն դեպի բարելավված ձևերը:



    - - - - - - -



    232.


    Դուք գիտեք, որ Մեր Համայնքի պայմանները հեշտ չեն, բայց դրանք կատարելը հեշտացնում է ձեր մասնակցությունը մնացած բոլոր համայնքներում: Շատ հասարակական կազմակերպություններ ուշադրություն չեն դարձնում իրենց մասնակիցների ներքին բովանդակության վրա: Անցնելով մեր կարգավիճակը, չեք կարող ճանաչել համայնքն այնտեղ, որտեղ պահպանված են նրա որոշ արտաքին նշանները միայն:
    Մենք թույլատրում ենք գրառել Մեր որոշ զրույցներ ոչ թե հանդիմանելու և հակադրելու համար, այլ նրանց գիտակցության համար, ովքեր երբևիցէ լսել են Մեր Համայնքի մասին; ով իմացել է անիրականալի երազանքի կյանքում մարմնավորվելու մասին: Գիշերվա ժամին ինչ-որ մեկը հիվանդ է եղել ինչ-որ մտքով և անմիջապես զարդարել է իրականությունը: Պետք է փոխանցել նրանց Մեր զրույցները:
    Աշխարհագրագետը կարող է հանգիստ լինել: Երկրի վրա Մենք որոշակի տեղ ենք զբաղեցնում: Գաղտնի գործիչը կարող է սփոփվել, տարբեր աշխարհամասերում Մենք բավականաչափ աշխատակիցներ ունենք: Անբավարարված հասարակական գործիչը կարող է համոզվել Համայնքի պրակտիկ գոյության գիտակցության մեջ:
    Մեր իրական, նյութական անդամներին և աշխատակիցներին դուք հանդիպել եք տարբեր երկրներում: Մեր զրույցներն իրենց մեջ վերացական ոչինչ չեն պարունակում: Մենք աշխատում ենք մեծ բարեշրջման գծի վրա: Մեր համայնքին մոտեցող յուրաքանչյուր անձ իրականատես է դառնում:
    Աշխատեք իրականության համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #493
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    233.


    Մենք շատ ենք զրուցել գիտակցության լայնացման և շատ օգտակար հատկությունների տիրապետելու մասին: Ինչպե՞ս է ուրեմն տեղի ունենում այդ աճը: Եթե դժվար է նկատել մազի երկարելը, ուրեմն առավել դժվար է հետևել գիտակցության աճին: Սխալ է կարծել, որ դրան կարելի է հետևել: Չէ՞ որ հետևող ապարատը միևնույն լարումն է ապրում: Չէ՞ որ նրա շոշափուկները միշտ փնտրում են առջևում: Անհնար է տալ ձեռք բերածը, եթե շարժման ընթացքը խափանված չէ: Այդպես կարելի է միայն հազվադեպ խաչմերուկներում վերանայել սեփական արմատական փոփոխությունը՝ բարեշրջման այդ նվերը: Պետք չէ ընթացքը ծախսել տանջալից ինքնաստուգումների վրա: Ճիշտ ուղղությունը ճանաչվում է գործողությունների և հետևանքների վրա: Հետևաբար նույնիսկ սխալ գործողությունը Մենք գերադասում ենք անգործությունից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #494
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    234.


    Աշխարհը բաժանվել է երկու մասի: Գիտենալով նոր երևույթների կեսի ոչ կատարյալ լինելը, կանխագուշակելով հին աշխարհի հնարանքների խորամանկությունը, Մենք միշտ մնում ենք ոչ կատարյալ և նոր աշխարհում: Ամեն ինչ գիտենք, ամեն ինչ գնահատում ենք: Դուք անհատական ազդեցություն ունեք, ձեզ մոտ կգան հարցով՝ ինչպե՞ս մտածել: Պատասխանեք կարճ՝ Նոր Աշխարհի հետ, դեն նետեք բոլոր սահմանափակ դատողությունները: Մտածեք, թե ինչպես կարելի է հեռանալ հին սովորություններից: Լարվեք լիքը թասն ընդունելու համար:
    Ոչ թե խոսքերը, այլ տարածության լիացումն է մղում ձեզ անխախտ հրամանով: Վախի ոչնչացոումը կօգնի ձեզ դժվար ժամին: Հատկապես դժվար է հաղթահարել միայնության գիտակցությունը: Իմաստուն ասույթներում հաճախ է հիշատակվում միանձնական պայքարը: Մարտիկը՝ նաև ինքը հետախույզն է, նաև խորհրդատուն, նաև որոշողը, ինչպես նաև հերոսը: Նկատեք, որ այդ խոսքը համարյա արտաքսված էր հին աշխարհի բառարանից: Հերոսն անհանդուրժելի է դառնում փոքր սրտերի կյանքում: Ինչպես օտար, նա կարող էր ամաչել բարեչափության մեջ: Կարողացեք լինել այնտեղ, որտեղ հերոսներն են: Աշխարհը ցնցվելու է հերոսության իրականությունից:
    Մեխանիկայի փոխարեն այսօր կարելի է խոսել հերոսի մասին: Թող երեխաներն իրենց հերոս անվանեն և իրենց վրա կիրառեն նշանավոր մարդկանց որակները: Թող տան նրանց հստակ շարադրված գրքեր, որտեղ առանց հաշտարար կոծկումների ընդգծված կլինի աշխատանքի և կամքի պատկերը: Նույնիսկ բժշկական նպատակների համար էլ կյանքի այդ աշխույժ կոչն անփոխարինելի է:
    Այդպիսի նյութը պետք է տալ առանց հապաղելու: Դրա համար պահպանեք այն քչերին, որոնք կարող են տալ: Նրանց ոչնչացումն արդարացվել չի կարող:
    Ինչ-որ մեկը կասի՝ նորից նոր ոչինչ, բայց ինքը չգիտի նույնիսկ, թե ինչպես դրսևորել մատնանշված հոգատարությունը: Հնարամտության դրսևորում է պետք ոչ միայն ակնածուի գլխարկի մեջ, այլ նաև ուղեղում:
    Նոր աշխարհն ունի հարգարժան Ուսուցիչներ և ունենալու է Նրանց, որպես գիտակցության չափանիշ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #495
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,953
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    235.


    Արտասանենք մի քանի մանկական հասկացություններ: Ի՞նչ նոր բան կա դրանում: Ոչինչ: Բայց կա միայն նյութի հատկությունների դրսևորումների նոր գիտակցում մտքի ժամանակակից վիճակի համար: Պետք է հասկանալ, որ ճշմարիտ հիմնավորումները ոչ թե ինքնաբավ առանձնացվածության մեջ են, այլ իսկական ժառանգականության: Հաջորդականության շարքի անվարան հիմնավորման մեջ միայն կարելի է ամրապնդել երևույթը: Թվում է, թե այդ ամենահասարակ դատողությունը հասանելի է երեխաներին, նրանում է ամփոփված համերաշխության հզորությունը: Բայց կազմակերպչական համերաշխությունը դեռևս գիտակցված չէ: Հաճախ փորձում են սահմանափակել դրսևորումն անկասկած վնասի հանդեպ: Ամեն մասնատում ասես կացնի հարված լինի կենդանի օրգանիզմին:
    Պահպանեք Երկրի վրա համարյա մոռացված համերաշխությունը: Ավելի լավ է սխալվել հաջորդականության շարքի մեջ, քան այն ընդհատել և մասնատել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.04.2019)

Էջ 33 34-ից ԱռաջինԱռաջին ... 23293031323334 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •