User Tag List

Էջ 37 37-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637
Ցույց են տրվում 541 համարից մինչև 547 համարի արդյունքները՝ ընդհանուր 547 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #541
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,039
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"



    39.


    Իզուր է մտածել, որ այստեղ հեշտ է ինչ-որ բան կորցնելը, իսկ շատ ավելի դժվար է գտնելը: Կորստի հասկացության մեջ ինչ-որ ձեռքբերում է թաքնված: Ամեն ձեռքբերում քարշ է գալու ձեռքբերողի հետևից: Երբեմն անհնար է ազատվել նյութական և վերացական սեփականություններից: Հետևաբար խորհուրդ ենք տալիս ընդունել սեփականությունը նրա համար լիակատար պատասխանատվության հետ միասին: Այստեղից է բխում իրերի և մտածողության բարձր որակը: Ծանր է հետևից քարշ տալ վերապրուկների ցնցոտիները:
    Ինչպե՞ս վերացնել փոքրոգության և դավաճանության վերքերը: Աուրան անհնար է բուժել մայրու խեժով, պետք է վերքերն այրել ցնցումների կրակով և ցավն ընդունելու արիություն գտնել: Բայց ինչպե՞ս կծագի արիություն փոքրոգության ներքո: Փոքրոգությանը սարսափն է ցնցում, բայց սարսափը մեզ համար բացարձակապես պիտանի չէ:
    Ձեռքբերում մթերող, մտածի՛ր որակի մասին:



    - - - - - - -



    40.


    Պարգևատրման մասին մտածում է կույրը, սկսելով տեսնել, նա կապշեր ինքնապարգևատրումից: Առաջադիմելով գիտակցությամբ, մարդը շարժվում է ուրախությամբ լի, և պարգևի մասին միտքը նրան կվերադարձներ ստրկության: Բանն այն է, որ շատ են ստրուկները, և հատկապես, նրանք մտածում են ոգու ստրկությունը թաքցնել սառնարյուն անթափանցելիության տակ և թվացյալ հրաժարականով նրա, ինչ չունեն: Ամեն պարգևատրվող ստրուկ է: Բարեշրջումը կարող է կառուցվել միայն մեծապատրությունից և ինքնանվաստացումից զուրկ ազատ գիտակցությամբ:
    Ոգու մուճը լավագույն զենքն է հասանելու համար:



    - - - - - - -



    41.


    Գիտակցության լայնացման աստիճանների միջև գցված կամուրջները գոյություն ունեն անկախ ընթացիկ իրադարձությունների: Սխալ է սպասել ինչ-որ արտաքին համաստեղությունների, արևահյուսակի օձի աշխատանքն ինքնուրույն է ընթանում: Միայն մթնոլորտային երևույթների հանդեպ առանձնահատուկ զգոնությունն է ուղեկցում ներքին աշխատանքին: Շրջապատող մթնոլորտի խտացումը բարդեցնում է ներվային համակարգի աշխատանքը, այդ պատճառով հանգստությունն անհրաժեշտ է որպես բժշկական պայման:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #542
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,039
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    42.


    Պետք է տարբերել դեղամիջոցների երեք խմբեր՝ կյանք տվողներ, պահապաններ և վերականգնողներ: Մեր թշնամիներին թողնենք չորրորդ խումբը՝ ավերողներին: Առաջին ուշադրությունը դարձնենք կյանք տվողների վրա, քանզի նրանք առաջին հերթին ներվային համակարգի վրա են աշխատում: Ներվային կենտրոններն ու գեղձային արտահոսքերը կազմավորում են բժշկության ապագա ուղղությունը: Դրանց միջոցով մարդկությունը կմոտենա նրբագույն էներգիայի հայտնաբերմանը, որը պարզեցնելու համար առայժմ անվանում ենք ոգի: Այդ էներգիայի արտահոսքերը հայտնաբերելու երևույթը մշակույթի զարգացման մոտակա քայլը կլինի: Բույսերի մշակման մետաղազօտումը արմատների օգտակար արտաթորանքներ կտա: Հետևաբար պետք է մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել բուսական աշխարհի վրա: Ի դեպ, հետևեք բանջարեղենի և խոտաբույսերի սննդարարությանը՝ կլինեն անսպասելիություններ: Մարդկային սննդի անխտրողականությունը շշմեցուցիչ է, խոսում եմ որակի մասին:



    - - - - - - -



    43.


    Աշակերտը չպետք է լինի համակված և Ուսուցիչը՝ ստրկացնող: Այնինչ պահանջվում է Վերարքայության գիտակցում և գործողությունների համաձայնեցավծություն, ազատ կամքի համատեղումը Ուսուցչին ճանաչելու հետ: Սովորաբար շփոթմունքի մեջ են ընկնում թույլ մտքերը: Իհարկե, պայմաններն ու սահմանափակումները հակասում են ազատությանը նրա գռեհիկ իմաստով: Բայց նպատակահարմարության գիտակցումն ու կրթվածությունը ստեղծում են Ուսուցչի մեծ նշանակությունը: Ուսուցչի ըմբռնումն ընդունելը բարեշրջման առաջին դարպասներն անցնել կլինի: Պետք չէ Ուսուցչի հասկացության մեջ վերերկրային նախադրյալներ ներդնել: Ուսուցիչը կլինի նա, ով կյանքում լավագույն խորհուրդը կտա: Այդ կենսականությունը կհամակի և իմացությունը, և արվեստը, և Անսահմանությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #543
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,039
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    44.


    Մի ասա՝ չեմ հիշում, ասա՝ չկարողացա հետևություն անել: Մի զրպարտիր հիշողությունդ, այլ հայացք գցիր դիտարկելու անիմացության վրա: Մարդիկ ավելի շուտ վայր կընկնեն սանդուղքից, քան կհետազոտեն աստիճանները: Մի ասա՝ չգիտեմ, այլ ասա՝ իմանալ դեռ չեմ հասցրել: Ոչ տարիքը, ոչ առողջական վիճակը, ոչ կյանքի պայմանները չեն արդարացնում մեռելային "ես չգիտեմ"-ը: Կյանքի կորովը լրացնում է ճանաչելու պատրաստակամությունն ընդունելը: Մի ասա՝ ես որոշել եմ, այլ ասա՝ նպատակահարմար եմ գտնում: Հեշտ է խորացնել նպատակահարմարությունը, իսկ որոշումը փոխելն անարժան է:
    Գլխավորը, մի հրահրիր դժբախտություն այնպես համառորեն, ինչպես սովորաբար անում են մարդիկ:



    - - - - - - -



    45.


    Պետք է վճռականորեն ասել մարդկանց, որ Նոր աշխարհը մուտք է գործել կյանք: Պատրաստ չեն մարդիկ մասնակցություն ունենալ արարչագործման գործերում: Սխալ է մտածել, որ զավթումը համապատասխանում է Նոր աշխարհի խնդրին: Կլինի դա զավթում հողերի կամ մարդկաց դասերի, այն պատկանելու է հեռացող մտածողությանը: Բարեշրջման ընթացքում հնարավոր է մտածել միայն հնարավորությունների ազատության վրա հիմնված գիտակցության վերելքի մասին: Մարդկության զարգացման պահերի մեջ կարելի է գիտակցության հարստացման երևույթների ամբողջ դարաշրջաններ դիտարկել: Չթաքցնենք, որ հատկապես այժմ է մարդկության առջև բացվել հայտնաբերումների և լույսի խիզախումների գիրքը: Կոլեկտիվի տատասկների այդ հասուն պտուղները պատրաստ են բացահայտել իրենց սերմերը: Կարելի՞ է արդյոք ճեղքել այդ պտուղները զենքով, կամ սասանել վախեցնելով, կամ ընկճված փոքրոգությամբ, կամ զավթել դավաճանական խորամանկությամբ: Ոչ, միայն գիտակցության միասնությունն ու գիտության կառուցումը մարդկությանը նոր ռասայի նվեր կուղարկի: Դրան ոչ թե տիեզերական երևույթները, այլ մտքի ներուժը կխթանի:
    Բաց չթողնենք սահմանված ժամկետը, երբ մտքի կայծակները կարող են տալ աշխարհի որոշումը: Ոչ թե առաջարկում ենք մարդկությանն ուղղակի մտածել, այլ գիտակցել մոլորակի աստղաքիմիական պահը, երբ միտքը լարում է մթնոլորտն ինչպես քիմիական բաղադրիչ: Ընդ որում, քանի դեռ իմաստավորված չէ մտավոր արտահոսքի նշանակությունը, միտքը սայթաքելու է թերահավատների ճակատների վրա, իսկ պահը չի սպասում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #544
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,039
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    46.


    Ըստ որոշ նախանշանների կարելի է տարբերել վերընթաց և վայրընթաց ապրող ժողովուրդներին: Ժողովուրդը, որին դեռևս կարող է սպասվել վերելք, կմտածի հերոսի մասին, բայց զառամյալ ժողովրդին հերոսի հասկացողությունը ծանր բեռ և անպետք բան կդառնա: Թող որ այդ ժողովուրդը դեռևս ողողված է ոսկով, թող որ հուրհրում է նրա ինքնապարծությունը, բայց սխրանքը նրա համար այլևս անպարկեշտ կլինի: Գիտակցության քաղաքի պատերը լքել է խիզախումների դրսևորման հուրը:
    Ամեն ոք հիշում է երջանկության հետևից տնից հեռացած զավակներին, և բոլոր ժամանակների հեքիաթներն այդ զավակներին երջանկություն են տալիս:



    - - - - - - -



    47.


    Հաճախ մարդիկ դեմ չեն երազել օրգանիզմի հիմնական գործողությունների փոփոխման մասին: Սաղմի բեղմնավորման սկզբունքը, կամ նյութի քայքայումը, կամ մարմինների անկշռությունը, կամ կամայական նյութականացումն ինչպես նաև այլ ֆիզիկական նորամուծություններ քննարկվում են նույնիսկ կղերական շարադրանքներում: Թվում է, թե հնարավորությունների մտահորիզոնը պետք է աճի մանուկ հասակից և, ընկնելով ճշգրիտ ուսումնասիրությունների լաբորատորիա, պետք է ամրապնդվի, բայց, հատկապես այստեղ ռասայի անկատարելությունը խոչընդոտներ է դնում: Ճշգրիտ գիտությանը նվիրված խիզախ որոնողը փոխակերպվում է քաղքենու և սկսում է կրկնօրինակել պապենական սովորույթներին: Մենք տեսել ենք, թե ապստամբության կարմիր կրակն ինչպես է փոխակերպվել օջախի խեղդող ծխի: Մենք հաշվել ենք նախախնամությունների սանդղակի տակ վերաձևված լույսի դրոշները: Մենք համոզվել ենք, թե ինչպես են մաքուր շինությունները վերաշարվելվել շուկայի անվան տակ: Վեհերոտ տգիտությունը որոգայթներ է հյուսել և ամենից շատ վախեցել է հեռանալ փտող ոսկորների մամռակալած ափերից: Բարեշրջման ուսմունքը ցույց է տալիս, որ ռասայի փոխակերպման հետ մեկտեղ աճում է մարդկային երկչոտությունը: Բայց ժամկետը գալիս է, և լողալ չսովորածները ստիպված են համտեսել աղի ջուրը:
    Նայենք խիզախների թռիչքներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.07.2019)

  6. #545
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,039
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    48.


    Շտապ կերպով ճամփորդներին պետք է նախապատրաստել Ուսմունքի ըմբռնմանը: Կյանքի բարելավման ամենապարզ իրագործումը նրանց կօգնի անցնել արտասովոր ճանապարհով: Օգտակարությունը կբերի գեղեցկության որոնումներին: Հստակ կյանքը կհայտնաբերի նպատակահարմարության պահանջները: Հասարակ շարադրանքը իրագործելիության համոզվածություն կտա: Ինչպես ավելի հեշտ է, ինչպես ավելի արագ է, ինչպես ավելի օգտակար է, այնպես էլ կմոտենան: Անշղթայակապ մարդու խիզախումները վերացական չեն: Ծովից այն կողմ թռչող թռչնի խիզախությունը նշան է մարդկության համար, չնայած ոչ ոք ծիծեռնակին հերոս չի համարում:
    Այնուամենայնիվ օդափոխեք ձեր պահեստներն ու պատերը:



    - - - - - - -



    49.


    Կհարցնեն՝ ո՞վ է ձեզ իրավունք տվել խիզախել: Ասացեք՝ խիզախում ենք բարեշրջման իրավունքով: Բարեշրջման իրավունքը մեր սրտերի մեջ գրված է հրով: Վերելքի անվիճարկելիության ճշմարտությունը ոչ ոք չի խլի: Թե ամբոխի առջև, և թե միայնության մեջ մենք հավասարապես գիտենք մեր անքակտելի իրավունքը: Կարող ենք պնդել, որ միայն կույրը չի տեսնում բարեշրջման ուղղությունը: Իսկ երբ հստակորեն նշված է իմացության դուռը, ուրեմն դժվար չէ դուրս պրծնել մթից: Ուրեմն մի՞թե կարելի է խիզախումները որպես անլսելի հերոսություն հասկանալ: Մի՞թե խիզախումներն ամենօրյա հացկերույթ և ամեն մտադրության հագուստ չեն դառնա: Մի՞թե բանտի պատերը թափանցիկ չեն դառնա: Եվ մի՞թե խիզախողի համար չի տարրալուծվի գաղտնագրի դրոշմը: Խորհուրդ տալով խիզախել, Մենք ամենահեշտ ուղին ենք առաջարկում: Սիրտը գիտի այդ ճանապարհի ճշմարտությունը: Չի կարելի այժմ այլ ուղի մատնանշել:
    Խիզախումներ դրսևորեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #546
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,039
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    50.


    Ե՞րբ, վերջիվերջո, մարդիկ կհասկանան մտքի և խոսքի նշանակությունը: Այնուամենայնիվ մարդկանց համար շատ ավելի նշանակալի է պարկով ցածրարժեք սերմեր շաղ տալ, քան ցրիվ տալ ոչնչացնող խոսքեր: Ցանկացած կրծող կհավաքի սերմերը, բայց նույնիսկ Արքատն անկարող է ոչնչացնել մտքի և խոսքերի հետևանքները: Գնալով նավարկության, միայն ընտրովի իրեր են վերցնում, բայց խոսքը իմաստն ու հետևանքները հասկանալ չի ցանկանում: Մենք չենք վախեցնում, բայց ձեր ծոցից ելնող ծուխը մատնացույց անել կարող ենք:



    - - - - - - -



    51.


    Ճշմարիտ է հիշել, որ աշխատանքը Մեզ հետ միայն համաչափելիության և նպատակահարմարության ուղղվածություն ունի: Ճանապարհի դավաճանն ուղղակի զուրկ է այդ որակներից, և նրա ճակատագիրը նման է ծովը նետած կատվի ձագի:



    - - - - - - -



    52.


    Սենզարի բառարանում բացակայում է "զղջալ" բառը: Այն փոխարինված է ձեզ հայտնի արտահայտությամբ՝ գիտակից համագործակցություն: Խորհեք զղջում հասկացության կեղծ ճգնավոր բնույթի մասին: Ժողովրդի համար զղջման էությունն ամենից հեշտ կարելի է արտահայտել բժշկական օրինակի վրա: Փչացած մտածողության հետևանքով մարդը վնաս է հասցնում իր մերձավորին, բայց ոչ մտքերը, ոչ էլ խոսքերն այդ վերքը բուժել չեն կարող: Ստիպված ենք մի շարք համառոտ գործողություններով միացնել կտրված հյուսվածքները: Նպատակահարմարությունը վերականգնելու համար ստիպված ենք գիտակից համագործակցություն դրսևորել: Գործողության հետևանքն ապաքինել կարելի է միայն գործողությամբ: Ոչ մի բառացի պնդումներ, ոչ մի երդումներ նշանակություն չունեն: Իսկ ով հասկացել է սեփական տգիտությունը, թող ծածկի այն նրա իրական գիտակցմամբ: Տգիտությունը վերացնել կարելի է միայն գիտակից համագործակցությամբ: Վճարի դիմաց զղջացող մեղավորին բաց թողնելն արդյո՞ք ծանրագույն ոճրագործություն չէ: Աստվածությանը դրամով կաշառելն արդյո՞ք կռապաշտության առաջնային ձևերից ավելի վատ չէ: Այս սարսափազդու հարցը պետք է բազմակողմանիորեն լուսաբանել, այլ կերպ մարդկության սպիտակեղենը շատ է կեղտոտվել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #547
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,039
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    53.


    Նմանապես պետք է վերադառնալ կասկածի օձի թույնին: Կասկածի երկու տեսակ կա՝ մեկը բույն է հյուսում մթի մեջ, անշարժ ու փշոտ, մյուսը՝ միշտ սողացող, լպրծուն ու պտտան: Առաջինը սովորաբար պատկանում է երիտասարդությանը, երկրորդը՝ ծերությանը: Հիմքը ոչ այնքան վախն է, որքան բնավորության կեղծամտությունը: Վերհիշելով իրենց նախկին կեղծամտությունը, մարդիկ տեղի ունեցածին իրենց հատկություններն են վերագրում: Չնայած մարդը չի սիրում դիտարկել իրեն, բայց դատում է միշտ ելնելով իրենից: Փորձեք ջանալ բռնել կասկածի պոչը: Մի կապեք ձեր քայլն այդ բծավոր կապանքների հետ: Հիրավի, ավելի հեշտ է կրել օձին կրծքիդ վրա, քան պատատվել կասկածի վիշապով:



    - - - - - - -



    54.


    Հնարավորինս շուտ դրսևորեք Նոր աշխարհի գիտակցությունը: Լքեք ձեր վերհիշողությունները: Հետ նայելով, կարո՞ղ է արդյոք կառապանն առաջ ընթանալ:



    - - - - - - -



    55.


    Հենց այդպես. բաժանեք աշխարհը ոչ թե հյուսիսի և հարավի, ոչ թե արևելքի և արևմուտքի, այլ ամենուր տարբերեք հին աշխարհը նորից: Հին աշխարհը ծվարել է բոլոր աշխարհամասերի վրա, ու նաև Նոր աշխարհն էլ ծնվում է ամենուր առանց սահմանների և պայմանների: Հին և Նոր աշխարհները տարբերվում են գիտակցության մեջ, բայց ոչ թե արտաքին հատկանիշներով: Տարիքն ու պայմանները նշանյակություն չունեն: Կարմիր դրոշները հաճախ բարձրացվում են նախապաշարմունքներով լի հին աշխարհի ձեռքերով: Հաճախ միայնության մեջ Նոր աշխարհի փայլքերով լի սիրտ է բաբախում: Առանց ներողամտության մեր աչքերի առջև աշխարհն իրեն երկու կես է անում: Թող որ անփորձության ներքո, բայց խիզախումներով լի նոր գիտակցություն է աճում: Չնայած ունեցած փորձին, հին միտքը հուսալքվում է: Չկան ուժեր, որոնք կարող էին կասեցնել Նոր աշխարհի օվկիանոսը: Մենք ցավում ենք իր դարն ապրած գիտակցության իզուր վատնված էներգիայի մասին: Մենք ժպտում ենք նոր նվաճումները լայնացնելու իրավունքը գիտակցողների խիզախումներին: Յուրաքանչյուր սխալ, որը կատարված է Նոր աշխարհի համար, փոխակերպվում է համարձակության ծաղկի: Հին աշխարհը զմռսելու յուրաքանչյուր խորամանկություն սարսափի կղզու է վերածվում:
    Հին աշխարհը հրաժարվել է Աշխարհի Մորից, նորը սկսում է զգալ Նրա գեղատեսիլ ծածկոցը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (Երեկ)

Էջ 37 37-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •