User Tag List

Էջ 90 90-ից ԱռաջինԱռաջին ... 40808687888990
Ցույց են տրվում 1,336 համարից մինչև 1,343 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1336
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,556
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    123.


    Գովեք բժիշկներին, որոնք ամեն հիվանդության սկսզբում ուժեղ շեշտող միջոցներ են տալիս։ Ուշ է հետապնդել հիվանդությանը, երբ սիրտն արդեն ուժասպառ է եղել։ Բժշկի խնդիրն է նշմարել հիվանդության ծնունդը և նոր ուժեր ներմուծել նրա հետ պայքարելու համար, հետևաբար Մենք նախ և առաջ ձեր ուշադրությունը մուշկի վրա ենք գրավում։ Բայց բոլորի համար բավական չէ այդ թանկարժեք նյութը, հետևաբար մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը գրավում ենք այդ կենդանիների սննդի մաս կազմող բույսերի վրա։ Իհարկե, այդ բաղադրությունն ավելի թույլ կլինի, այնուամենայնիվ առողջարար նյութ կտա, որը լայնորեն կարելի է կիրառել։ Այդպես կարելի կլինի խուսափել մարդկության գլխավոր թշնամուց՝ բոլոր թմրադեղերից։ Այնքան էլ դժվար չէ գտնել այդ կենդանիների սննդի բաղադրամասերը, ընդ որում դա կօգնի խուսափել սպանություններից։



    - - - - - - -



    124.


    Կարելի է ուշադրություն դարձնել հայտնի հոգևոր վերելքներին ուղեկցող բնորոշ ջղակծկական հոգոցների վրա։ Նաև բավական բնորոշիչ են Մեզ հետ զրույցների ժամանակ ասես մաշկի վրա թափառող մրջնիկները։ Հոգեկան էներգիա գտնելու փորձերի ընթացքում այդ երկու զգացումներն էլ կգտնեն իրենց նշանակությունը։
    Անընդմեջ փոխանցման ընթացքում արագությունը հավասար է Լույսի արագությանը։ Բնորոշիչ է համեմատել հրի բոլոր շրջանները, այդպես կարելի է նշմարել նշանակալի համանմանություններ, որոնք կարող են համոզել ձեզ հիմքերի միասնության մեջ։ Ու՞ր կարելի է շրջվել, երբ ամեն կողմից մատնացույց են արվում միավորող նախանշաններ։



    - - - - - - -



    125.


    Եթե այստեղ, Երկրի վրա, չսովորենք տարանջատել օգտակարության և վնասի հատկությունները, ուրեմն ուրիշ որտե՞ղ ձեռք կբերենք այդ փորձը։ Հետևելով սրտի օրենքին, պետք է յուրաքանչյուր երևույթի մեջ հստակորեն տարբերել օգտակար և վնասակար մասերը։ Հազվադեպ են երևութի բոլոր հատկությունները լավ կամ վատ, բայց սիրտը հասկանում է, որտեղ են լույսի կայծերը և որտեղ՝ մթի փոշին։ Նորը չի կարելի շարադրել ըստ պայմանական, նախասահմանված և երկրային մտադրությունների, բայց պետք է հիշել, որ լայնորեն է հոսում երանությունը. նրա կայծերը տիեզերական հողմով սլանում են դեպի ամենատարբեր օջախներ։ Ինքներդ եք տեսնում, թե որքան անսպասելիորեն են պատվաստվում բույսերի սերմերը, նույնքան բազմազան են մարդկային տարբերությունների տեսակները։ Այդ պատճառով էլ խոսում եմ համատեղելիության մասին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1337
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,556
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    126.


    Լավ եք անում, երբ տարբերում եք արտահայտությունների առանձնահատկությունները։ Հենց դրանում է ամփոփված ոգու երաժշտությունը։ Պատահական չեն խոսքի բոլո՛ր նրբերանգները։ Որքա՜ն հոգեկան բոց է վազում ջղերով, երանգավորելով խոսքը։



    - - - - - - -



    127.


    Ամեն միտք գործաղություն է ծնում։ Ամենաչնչին միտքը ստեղծում է փոքրիկ գործողություն, ուստի մտածեք լայն, որպեսզի նույնիսկ կորստի դեպքում այնուամենայնիվ բավական ներուժ մնա էական հետևանքի համար։ Թող որ մարդիկ հաճախ չեն կարողանում լավ գործել, բայց, ծայրահեղ դեպքում, նրանք կարող էին իրենց մեջ դաստիարակել ընդարձակ մտքեր։ Ընդգծում եմ՝ դաստիարակված մտքեր, քանզի մութ փոշին ոչնչացնում է արարման գեղեցկությունը։ Դժվար է դիմել լավ շինարարության մասին մտքին, երբ արյան մառախուղը պատում է գիտակցությունը, բայց վաղ թե ուշ հարկ է լինելու դիմել մաքրված մտքին։ Հետևաբար ավելի լավ է ավելի շուտ սկսել։



    - - - - - - -



    128.


    Պատկերացման արմատը՝ Գոյության խորին հիմքն է։ Առանց պատկերացնելու ճանաչման և արարման նկրտում լինել չի կարող։ Ինչպե՞ս կարող է ոգին արարել, եթե պատկերացմամբ չի համոզվել։ Ինչպե՞ս կարող է խոսել Բարձրագույն Սկզբի մասին, եթե Գոյության մեջ ներդրված չէ պատկերացումը։ Այդ չափանիշով են տարբերվում ոգու արժեքները։ Այդ երևույթն առանց պատկերացման կմախքի պար կդառնա։ Բայց, ինչպես տեսնում եք, այժմ բալասան է անհրաժեշտ մարդկության նեխող մասերի համար։



    - - - - - - -



    129.


    Վատ է բնակելի տեղերում ունենալ մարդակեր-գազանների մասեր և մեռելահարցության այլ առարկաներ։ Ով հասկացել է մագնիսականության նշանակությունը մարդու օրգանիզմի մեջ, հասկանում է, թե որքան կենսունակ են օրգանիզմի հոգեհոսանքները և որքան անբնական է մարդու հոգեհոսանքները խառնել տարբեր կենդանիների հոգեհոսանքների հետ, հետևաբար յուրաքանչյուր մարդակերություն մութ ուժերի տոնակատարություն է։ Բացի այդ, Նուրբ Աշխարհի ցածրագույն շերտերի մարմինները հատկապես կպչում են մեռելահարցությանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1338
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,556
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    130.


    Ամենավեհ փորձերի երևույթը ֆակիրների կատակների է վերածվել։ Մտքի ուժով մանգո աճեցնելու փոխարեն նրանք պտուղը ճարպկորեն կախում են ճյուղից։ Նաև նսեմացված են լավագույն մարդկային նվաճումները, բայց Մենք կգնանք վաղնջական ճանապարհով, որպեսզի Գոյության օրենքը չխախտենք։



    - - - - - - -



    131.


    Այժմ գիտնականներին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել ամենատարբեր անբացատրելի երևույթների հանդեպ օրգանիզմի զգայունության վրա, օրինակ՝ մաշկի վրա մրջնիկների հայտնվելու երևույթը։ Իհարկե, դրանք կարելի է բացատրել նյարդային ջղաձգումներով։ Բայց ուսանելի է ուշադրություն դարձնել, չկա՞ արդյոք շրջապատող մթնոլորտում օտար ինչ-որ բան։ Չէ՞ որ այդ դիտարկումներն այնքա՜ն օգտակար են հոգեկան էներգիայի հետազոտման ժամանակ։ Ինչ-որ բան ճնշում է ֆիզիկական մթնոլորտը և ազդում է մաշկի մակերեսի և ջղերի վրա։ Ֆիզիկական ազդեցությունը պետք է որ ուսումնասիրվեր քիմիականորեն, որպես արագացող ջղաձգումներ։ Ճառագայթներ և հոսանքներ, չէ որ նրանք այնքա՜ն մոտ են Նուրբ Աշխարհին։ Բայց այդ հետազոտությունների համար, նախ և առաջ, անհրաժեշտ է սովորել ուշադրություն դարձնել զգացումների վրա։ Իրենք բժիշկներն ամենաքիչն են ուշադրության արժանացնում զգացումների բազմազանությանը։ Բարդ օրգանիզմները նրանց մոտ բաժանվում են պրիմիտիվ միջնորմների, որոնք խանգարում են նրբացնել դիտարկումները։



    - - - - - - -



    132.


    Պետք է ամեն օր մտածել Նոր Աշխարհի խնդիրների մասին։ Դեպի Նոր Աշխարհ պետք է նկրտել այնպես, ասես այն արդեն դռների հետևում է։ Չի կարելի օտար ինչ-որ մեկի հույսին թողնել Նոր Աշխարհի մասին հոգսը, երբ այն պետք է իմաստավորված լինի մեզանից յուրաքանչյուրի մեջ։
    Մենք պետք է հավաքվենք գոնե փոքրիկ խմբերով, որպեսզի ընտելանանք հասարակայնությանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1339
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,556
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    133.


    Տարածեք Բարին բոլոր չափանիշներով։ Ցավալի է տեսնել, թե ինչպես երբեմն ավազահատիկը մի ամբողջ անիվ է կանգնեցնում։ Մեծ սիրտը շատ բան է պարունակում, իսկ փոքր սիրտն ամենից շատ է լցվում մանրուքներով։ Չարը չպետք է թույլատրված լինի անարգել տարածման։ Այգու և մոլախոտերի օրինակը բավական է։ Հրավիրեք քաղցրաձայն երգողներին զբոսնել մոլախոտերի մեջ, և նրանք կկորցնեն իրենց ամբողջ մեղրածորությունը։ Բայց Բարու զինվորներն իրենց ճանապարհին չե՛ն հապաղի։ Ուրեմն թող դատավորների սիրտը լինի այն տեղը, որտեղ սկսվում է Բարի՛ն։



    - - - - - - -



    134.


    Չարի և բարու համադրության մեջ խնդրում եմ չդիտարկել պայմանական բաժանում, քանզի սահմաններն այնքան ոլորուն են, որ երկրային չափումների չեն տրվում։ Գլխավոր բարդությունն այն է, որ Նուրբ Աշխարհը շատ է մոտենում և դրսևորում է մշտական ազդեցություն, բայց, լինելով քաոտիկ, խոցում է յուրաքանչյուր կառուցողական, դրսևորված, գիտակից խմբի։ Իհարկե, ամենամեծ երևույթներն առանձնահատուկ են աղտոտվում թափոններուվ։



    - - - - - - -



    135.


    Մտքեր կարդալը ծագում է զգայիմացությունից։ Ոչ թե արհեստական մոգությունը, ոչ թե աչքեր չռելը, ոչ թե ձեռքեր բռնելը, այլ սրտի հուրն է միավորում նրբագույն ապարատները։ Ընդ որում կան երկու բարդություններ՝ ընթերցողը կարող է շրջապատված լինի մի քանի հաղորդալարերով և նա, ում մտքերը կարդացվում են, կարող է մտածել այնքան աղավաղված, որ հենց ինքն էլ չի կարող որսալ իր հիմնական միտքը։ Բայց մտքեր կարդալն ուսուցողական է ոչ միայն որպես ֆենոմեն մարդկության ժամանակակից գիտակցության համար, այլ որպես հոսանքների փոխանցման մասին գիտական ուսումնասիրություն։ Որքա՜ն նշանակալի փորձեր են սպասում իրենց հերթին։ Դուք բոլորդ ծանոթ եք լուսային երևույթներին, բայց գիտնականներից ոչ ոք դեռևս չի հետազոտել այդ լույսերի ծագումը։ Կլինեն նրանք արդյոք աչքի օպտիկակա՞ն երևույթներ, թե՞ տարածա-քիմիական են։ Միգուցե այդ էներգիայի կուտակումը կարող է սկիզբ դնել նոր լուսավորությա՞ն։ Բոլոր այդ երևույթները վերաբերվում են հոգեկան էներգիայի որոնումներին։ Ինչու՞ մտածել, որ մարդկության ճակատագիրն է սահմանափակվել միայն էլեկտրականություն անունը կրող տիեզերական էներգիայով։ Կարող են լինել էներգիայի դրսևորման բազմաթիվ ուղիներ։ Բայց մարդկանց, իհարկե, ավելի հարմար է սկզբում ուշադրություն դարձնել սեփական միկրոտիեզերքի վրա, սրտի վրա, որտեղ ննջում են Աշխարհի բոլոր էներգիաները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1340
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,556
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    136.


    Եթե գոյություն ունի պայծառատեսություն և պայծառալսողություն, ուրեմն պետք է լինի նաև պայծառահոտառություն։ Իհարկե, հոգեկան էներգիայի դրսևորման մեջ այն առանձնահատուկ նշանակություն ունի. էներգիան ոչ միայն կուտակվում է հոտի մեջ, այլև հրահրում է այն ջղաձգային շնչառությունը, որի մասին արդեն հիշատակել եմ։ Ուսանելի է վերհիշել, թե ինչ տարօրինակ կերպով էր վերափոխվում անմիտ արարողությունների վերածված հինավուրց իմաստությունը։ Երբ կարդում եք Եգիպտոսի, Չինաստանի և այլ հին ժողովուրդների՝ հոտ քաշելու և ներշնչելու միջոցով ողջունելու սովորույթի մասին, դժվար է դրա մեջ ճանաչել անհետացող ռասաներից մնացած հոգեկան էներգիայի պահպանման մասին հիշողությունը։ Բայց նույնիսկ այժմ էլ բաց զգայիմացությունը ցույց է տալիս շրջապատող մթնոլորտի էությունը։ Դա հոտի հարցը չէ, ոչ, այլ հենց էության։



    - - - - - - -



    137.


    Ստույգ հայտնի է, որ որոշ բուրմունքներ ջղի ելանցքի մոտ՝ մաշկի մակերևույթին հոգեկան էներգիայի լարում են հրահրում։ Վարդերի որոշ տեսակներ և Աշխարհի Մոր ձեզ հայտնի բալասանի բաղադրիչները օգտակար են դրա համար։ Բալասանի բարերար ազդեցությունն ինքը կրկնապատկվում է հոգեկան էներգիայի հրահրմամբ։ Հետևաբար մաշկային հիվանդությունների տարբեր տեսակներ և նյութի քայքայումներ այդպես տրվում են այդ ազդեցությանը։ Իհարկե, երբ ավելացած է գիտակցության հստակությունը, հետևանքն ավելի է ուժեղանում։ Ուստի լավ ներշնչանքն օգտակար է նույնիսկ ամենալավ դեղամիջոցների դեպքում։ Չմոռանանք, որ այս ցուցումներն օգտակար են հոգեկան էներգիայի հետազոտության համար։



    - - - - - - -



    138.


    Ոչ լիակատար քունը դեռևս անքնություն չէ, որը, կտրելով Նուրբ Աշխարհից, կործանիչ է։ Ընդհակառակը, կիսատ քունը երբեմն տանում է դեպի անհրաժեշտ հետևանքներ, կասեցնելով նուրբ մարմնի եռանդը հոգևոր պայքարի ժամանակ։ Իհարկե, լինում է նաև, երբ քնի անհրաժեշտություն չկա, բայց դա հատուկ վիճակ է։ Քնի ժամանակ սիրտը կարող է շատ նշանակալի դիտարկումներ տալ։ Աստիճանաբար կարելի է բացահայտել սրտի գործունեությունը Նուրբ Աշխարհի կյանքին մասնակցելու կապակցությամբ։ Կարելի է պարզել, թե ինչպես, մի կողմից, սիրտը կախված է և արտահայտում է տիեզերական զարկերակը, բայց Նուրբ Աշխարհում անմիջական մասնակցության ժամանակ այն յուրահատուկ տեմպ կհաղորդի Նուրբ Աշխարհից։ Այդպես մի շարք ուշադիր դիտարկումներով կարելի է հաստատել Նուրբ Աշխարհի կապը Տիեզերքի և ֆիզիկական աշխարհի հետ։ Մարդկային սիրտը էներգիաների կուտակման և փոխակերպման վայրն է, բայց կարևոր է փորձով մարդկությանը ցույց տալ թրթիռների նշանակությունը։
    Ո՞վ կարող է հավատալ, որ մասնակցությունը պայքարին Նուրբ Աշխարհում կարող է ծանրություն և լարում բերել ամբողջ օրգանիզմին։ Բայց նույնիսկ բժիշկները կարող են հավաստել, թե որքան ճնշված վիճակներ են դիտարկվում հիմա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1341
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,556
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    139.


    Գալիք դարը պետք է ազատագրի մարդկությանն ամեն տեսակ ստրկությունից։ Դրան կարելի է հասնել Վերարքայական համագործակցությամբ։ Չենք հոգնի պնդել համագործակցության մասին։ Չի կարելի գիտակցել ամենապարփակ սրտի նշանակությունը, եթե համագործակցության փոխարեն մտածենք ստրկության ամենատարբեր տեսակների մասին։ Այդպես մագնիսական հոսանքների ուսումնասիրության ժամանակ գիտենանք, որ համագործակցության գիտակցությունը տասնապատկում է բոլոր միացուցիչ հասանքների հզորությունը։ Կարող է տարօրինակ թվալ, թե ինչպե՞ս համագործակցության բարոյական հասկացությունը կարող է ազդել հոսանքների ֆիզիկական հասկացության վրա։ Այդպես կարող է մտածել նա, ով ճշմարիտ գիտության մասին ոչինչ չգիտի, բայց դուք բավականաչափ տեղյակ եք, թե որքան անբաժանելի է ոգու տարածքը ֆիզիկական օրենքներից։



    - - - - - - -



    140.


    Ամեն ինչի մեջ կարելի է տարբերել Մանվանտարներն ու Պրալայաները*։ Փոքրագույն երևույթներից մինչև աշխարհների հերթափոխը որոշակիորեն կարելի է տեսնել այդ փառահեղ օրենքը։ Կարելի է հասկանալ փոքրագույնը մեծագույնի հետ կապող խստիվ առաջատվությունը։ Նաև միատեսակ կերպով հերթափոխվում են մեր օրգանիզմի և գիտակցության զգացումները։ Մենք կարող ենք զգալ ինչպես նվաճում, այնպես էլ հայտնվել տգիտության անդունդի եզրին, ասես մեծ դատարկության առջև։ Բայց ճանաչման ալիքի վրա հիշենք անգիտության մասին։ Նաև դատարկության առջև գիտակցենք, որ դա Պրալայայի Պատրանքն է, քանզի դատարկություն չկա։ Ուրեմն հիշեք, որ դատարկության տեսիլքը հերթափոխվում է ոգու գանձերի անսպառության հետ։ Ի՞նչ ասացի ձեզ այսօր, ուրեմն։ Մեկ բառ միայն՝ անսպառելիություն։ Թող դա Գալիքի պատգամը լինի։
    Երբ գիտակցում եք Անսահմանությունը, պետք է ընտելանաք նաև նրա որակներին։ Անսպառելիությունն այն առաջին որակը կդառնա, որը կուրախացնի յուրաքանչյուր խիզախ սրտի։



    - - - - - - -



    141.


    Նույնիսկ ամենաիմացյալ մարդիկ Նուրբ Աշխարհի գարծողությունը դժվարությամբ կարող են փոխադրել ֆիզիկական ժամանա՛կ։ Համարյա անմտություն է պատկերացնել, որ Նուրբ Աշխարհ գնալու համար ֆիզիկական ժամանակ համարյա չի պահանջվում։ Կարելի է ամենահեռավոր թռիչքներ կատարել Նուրբ Աշխարհ, բայց երկրային ժամերը կչափեն դա ընդամենը վայրկյաններով, այնքան որ Նուրբ Աշխարհի չափումները տարբերվում են ֆիզիկականից։ Ընդ որում պետք է նկատել, որ երբ տեղի է ունենում նուրբ մարմնի բռնի անջատում, քնածի խոսքերը չեն համապատասխանում նուրբ գործողությունների սրընթացությանը և արդեն ենթարկվում են ֆիզիկական աշխարհի օրենքին։ Այդպես ֆիզիկական միտքը նույնպես գործում է ֆիզիկական աշխարհի օրենքով, միայն նյարդային հոգեկան էներգիան է ենթարկվում լույսի օրենքին։
    Նուրբ Աշխարհի գործընկերները, չնկատելով իրենց բացակայությունը, հաճախ են սլանում համագործակցության համար. միայն գլխապտույտն է երբեմն նկատել տալիս այդ ֆենոմենը, քանզի Նուրբ Աշխարհի հետ համագործակցությունը համարվում է արտասովոր բան, բայց շուտով այդ վիճակը կփոխվի։



    - - - - - - -
    * Մանվանտարա, Պրալայա
    Տիեզերքի շունչն ու արտաշունչը, արթնությունն ու քունը, դրսևորված և չդրսևորված վիճակների ժամանակաշրջանները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1342
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,556
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    142.


    Ցանկանում էի ցույց տալ, թե ոգու մասնատվածության դեպքում որքան է ուժեղանում տիեզերական զարկերակումը։ Ֆիզիկական մարմնի ներքո շրջապատող էներգիաների ամբողջ լարումը յուրացնել անհնար է։ Միայն երբեմն, դանդաղորեն, կարելի է օգտվել հարմար պայմաններից, որպեսզի ցույց տանք շրջապատի բարդության ըմբռնումը։ Միայն տգիտությունը կարող է մտածել Տիեզերքի պարզունակ աճի մասի՛ն։ Էներգիաների նրբագույն միահյուսումների երևույթը անհրաժեշտ դաշտ է տալիս հետազոտությունների համար, բայց գլխավոր խոչընդոտն անհամբերությունն է և փոխադարձ անվստահությունը։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է զննել անկրկնելի երևույթները, եթե դրանք զգացողը մոռանա ազդարարել նրանց մասին, և հետազոտողը պատրաստ չպահի գործիքները։ Մենք միշտ խորհուրդ ենք տալիս բիոքիմիական լաբորատորիայի կառուցումը, բայց, իհարկե, լուրջ և երկարատև փորձերի համար։ Հատկապես պետք է ուշադիր դիտարկել բոլոր նշաններն այստեղ, բարձունքների վրա։ Լանջերին ոչ մի տեղ հավաքված չեն այնքան հատուկ պայմաններ, ոչ մի տեղ բազմաթիվ մարդկանց հետ չկան Նուրբ Ուղիների համադրություններ։ Ոչ մի տեղ չկան այսպիսի սառցադաշտեր և ստորգետնյա տաք աղբյուրներ։ Ոչ մի տեղ չկան այսքան խորը կիրճեր և ոչ մի տեղ չկան գազերի այսպիսի արտաթորանքներ և մագնիսական հոսանքներ։ Պետք է գտնել բոլոր ընդլայնված մտքերը, որպեսզի գիտնականները կարողանան, նույնիսկ չիմանալով հոգեկան էներգիայի էությունը, կիրառել իրենց փորձերը Բնության բոլոր արքայությունների նկատմամբ։ Այդպես կարելի է գտնել շատ մոռացված գանձեր և մաքրել կյանքը։ Պետք է հատկապես ուշադրություն դարձնել հոգեկան էներգիայի վրա, որպես գալիքի բանալու։ Շատ որոնումներ են ուղղված սխալ հետքերով։ Պետք է ընդունել ընդհանուր իրավիճակը և նրանց միացնել մանրամասնույթյունները։



    - - - - - - -



    143.


    Մագնիսի ծայրերի միջև կայծը ցույց է տալիս, թե ինչպես է միտքը փոխակերպվում ֆիզիկական առաքման։ Անխոնջ կերպով հղում ենք սրտային-բոցեղեն փորձի մանրամասները։ Ընդ որում գերսովորական ծրագրին վերաբերվող շատ բան դառնում է ավելի ֆիզիկական, քան հետևելով բարեշրջմանը։



    - - - - - - -



    144.


    Պետք չէ մտածել, որ նշված պայքարը չափից դուրս շարունակական է, բայց նույնիսկ ֆիզիկական պայքարները շարունակվել են ամիսներ ու տարիներ, ուստի և Բարձրագույն մենամարտն էլ չի կարող ավարտվել անմիջապես։ Որտե՞ղ է ուրեմն այն կայծակը, որը կարող է ակնթարթորեն խոցել չարը։ Բայց եթե հավաքենք այդպիսի կայծակ և տգիտորեն ուղղենք ուր պատահի, նախ և առաջ կվնասվի ամբողջ մոլորակը։ Միայն անտեղյակները կարող են հիմնական օրենքի խախտում թույլ տալ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1343
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,556
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    145.


    Շատ են խոսում թրթիռներով ստեղծագործելու մասին, և ընդ որում հառնում են աչքերն ինչ-որ տեղ վերև, մոռանալով, որ յուրաքանչյուր մարդ ոչ միայն էներգիայի վերածող է, այլև նրբագույն թրթիռների արարիչ։ Եթե սիրտը էներգիաների վերածող է, հոգեկան էներգիան նրբացնում է թրթիռները։ Դասական Թաքներգություններն իրենց նրբագույն ռիթմերով հիշեցնում էին թրթիռների նշանակության մասին։ Այդպես էլ ամեն աշխատանք, երբ արվում է սրտառուչորեն, նրբագույն թրթիռների աղբյուր է հանդիսանում, հետևաբար խոսում եմ աշխատանքի որակի մասին։ Հների մոտ նկատելի էին լավ և վատ օրերը։ Դա նաև հիշատակում էր հաջորդականության մասին, այն նույն, բայց երկրային գոյատևմանը կցված մանվանտարների և պրալայաների մասին։ Թրթիռների համար յուրաքանչյուր ռիթմ, յուրաքանչյուր հաջորդականություն, յուրաքանչյուր որակ հիմք կլինի Տիեզերքի հետ համագործակցելու համար։ Երբ ասում եմ՝ փնտրեք ավելի մոտ, նկատի ունեմ նաև յուրաքանչյուր աշխատանքի որակը, որպես իսկական ստեղծագործություն։ Մենք կեղծ բարեպաշտություն չենք սիրում, քանզի նրանում կեղծիք է, այլ կերպ ասած, չկա լարում և որակ։ Այդպես ամենում հիշենք Տիեզերքի հետ համագործակցության մասին։



    - - - - - - -



    146.


    Պետք է հիշել, որ հոգևոր ճակատամարտի ներքո կարող են լինել արտասովոր թրթիռներ և, իհարկե, չի կարելի նրանցից բարեկազմություն սպասել։
    Կարող եք հարցնել Ինձ, ի՞նչ է ձեզանից Ինձ պետք։ Պետք է նվիրվածություն, այնպիսի նվիրվածություն, որպեսզի այն մաքրված լինի բոլոր հավելուկներից։ Երբ թրթռում է տարածությունը, պետք է մաքրել մեր զգացմունքները, ինչպես նետի ծայրից մաքրում են փետուրիկը։ Մեզ մոտ հասունանում է ճակատամարտը՝ հաստատվեք և մի կողմ թողեք խանգարող ամեն բա՛ն։
    Ինչպե՞ս կարող ենք օգնել գործերում, երբ մենամարտ է գնում։ Նախ և առաջ, կարելի է ստեղծել նոր իրավիճակներ, հետևաբար զգոնություն և զգոնությու՛ն։



    - - - - - - -



    147.


    Շատ անգամ կրկնեք բժիշկներին, որպեսզի նրանք հետևեն այսպես կոչված առողջ վիճակում գտնվող մարդկանց։ Բժիշկների համար ամենահետաքրքիր երևույթները վարակիչ հիվանդությունների ժամանակ չեն նկատվելու։ Վարակման սկզբունքն ինքը փոքր-ինչ հիշեցնում է մոլագարությունը, բայց հոգեկան էներգիայի ամենաուսուցանելի դրսևորումները, իհարկե, բերունի վարակի ժամանակ չեն լինի։ Այնինչ այդ հանգամանքը երբեք ուշադրության չի արժանանում։ Ինչպե՞ս ուրեմն կարող ենք սպասել արագ հայտնագործությունների, երբ հոգեկան էներգիայի ամենակարևոր երևույթը ուղղակի չի նկատվում, նույնիսկ չի վիճարկվում, նույնիսկ չի էլ հերքվում, բայց չի նկատվում ամենաչնչին երևույթների կողքին։ Ամենահաջող ընդունելությունը կլինի հոգեկան էներգիայի մասին պնդելը։ Ինչ-որ մեկը, ամուր կողպելով դուռը, անշտապ կկարդա հոգեկան էներգիայի մասին. և, չխոստովանելով ոչ ոքի, այնուամենայնիվ կմտածի նրա մասին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 90 90-ից ԱռաջինԱռաջին ... 40808687888990

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •