User Tag List

Էջ 69 69-ից ԱռաջինԱռաջին ... 19596566676869
Ցույց են տրվում 1,021 համարից մինչև 1,030 համարի արդյունքները՝ ընդհանուր 1030 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1021
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    516.


    Շատ բան է հատկացրել մարդկությունը Հրեշտակապետների մասին պնդումներին: Երբ միտքը ներթափանցում է այլ ոլորտներից մոտեցող ոգու տարածություն, ուրեմն ինչպե՞ս չընդունել ճակատագիրն Ուղղորդողի Պատկերը: Երբ մարդկությունը գիտակցում է իրական Պահապանի ուժը, ուրեմն կհասանի իրական Պահապանների նշանակությունը: Ոգու Պահապանը, Ճշմարտության Պահապանը և տիեզերական տարածության մեջ քայլերն Ուղղորդողը: Մարդն ի վիճակի է մտածել Պահապանների մասին: Մեզ մոտիկ ոգին տիեզերական տարածության մեջ այդպես կարող է զգալ Պահապաններին: Հետևաբար ոգու ստեղծագործումը բերում է դեպի մոտիկ Պահապանները: Ուրեմն բոլոր ուղիների վրա թող կանգնած լինեն դեպի Պահապաններ նկրտողները: Ուստի զգոն ընկալումը նկրտում է դեպի Պահապաններ:



    - - - - - - -



    517.


    Տիեզերական տեղաշարժերը միշտ ուղեկցվում են նոր լարումների աճով: Ամեն տեղաշարժ իր հետևից բերում է լարված պարույր, հետևաբար ամեն տեղաշարժ բազմակողմանի երևույթ է հաստատում: Տիեզերական ուժերին և տեղաշարժերին ենթարկվող պետությունները լարում են իրենց նկրտումների հաստատումները: Այդպես տեղաշարժի օրենքը տարբեր մասեր է լարում: Ոչինչ տիեզերքում չի մնում չառընչված և ամեն ինչ փոխադարձաբար լարվում է: Ոգու ստեղծագործումը նույնպես լարվում է տարբեր նկրտումներով: Գիտակցության տեղաշարժը հասցնում է բարեշրջման ճանապարհին: Կյանքի բարելավումը մոլորակի վրա այնքան է կախված գիտակցության տեղաշարժից, որ գլխավոր առաջընթացը մտածողության արտահայտումն է հանդիսանում: Հետևաբար մարդկության հոգսը մտքի առաջխաղացման մեջ է: Երբ առաջնորդող ղեկը գիտակցվի, հնարավոր կլինի միանալ տիեզերական նյութի ստեղծագործմանը:



    - - - - - - -



    518.


    Մեր գործողությունների մեծագույն խնդիրն է օգել մարդկությանը գիտակցության տեղաշարժի մեջ: Մեր աշակերտներն են նշանակվում այդ օգնականների դերում: Մտքի ամեն տեղաշարժ հետևանք է տալիս: Հետևաբար Մեր մարգարեությունն է. հասցնել գիտակցությունը տեղաշարժի և Մեր աշակերտների մարգարեությունն է. ընթանալ Տիեզերական Մագնիսի հետ միասին: Մեր տունն է պարունակում գիտակցության տեղաշարժի և դեպի բարեշրջման կենտրոն ուղղության էությունը: Ուստի մտքի տեղաշարժը մարդկության գլխավոր բուժարարն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1022
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    519.


    Ամեն գործողություն լարվում է ոգու լծակով և սրտի լծակով: Այդ լծակներով տիեզերական ստեղծագործումը հաստատում է մարմինները: Ոգու լծակը Տիեզերքում Լուսատու Նյութի գիտակցությունն է: Եվ սրտի լծակն էլ արտահայտված ձգողության այդ նույն խորհրդանիշն է: Որքա՜ն է մարդկությունը հեռացել ստեղծագործական Մագնիսի մեծ սկզբունքից: Չէ՞ որ ստեղծագործական խթանիչ ուժի կենտրոնը մարդն ընդունել է որպես իր "էգո", և "էգոյի" գործողությունը կլանում է բոլոր լարումները: Այդպես տիեզերական գործողության փոխարեն ինքնության կենտրոն է ստացվում: Տիեզերքի ստեղծագործումը կանչում է դեպի կոոպերացիա: Տիեզերքի ստեղծագործումը կանչում է դեպի հեռավոր աշխարհներ նկրտման: "Էգոյի" կենտրոնը, վանելով Տիեզերքի բոլոր Հրամանները, մեկուսացվածության երևույթը հաստատող ծնունդ է տալիս: Հետևաբար Տիեզերքը ներգրավում է Տիեզերական Մագնիսի ուղղության հետ նույնական ժամկետներ: Ուստի "էգոյի" կենտրոնը մեկուսացված է ընթանում: Տիեզերքի ստեղծագործումն անսահմանափակ կոոպերացիա է տալիս:



    - - - - - - -



    520.


    Հոգևոր աստիճանին հասնելը մարդկությանը կարող է դեպի Ճշմարտության աղբյուր ուղղորդել: Միայն լարման ճանապարհով և նկրտման ճանապարհով կարելի է ընթանալ դեպի բարեշրջում: Տեսանելի աշխարհը մարդկությանն անտեսանելիի հասկացություն է բերում, և ոգու ստեղծագործումը կարող է նկրտել դեպի անտեսանելիի իմացություն: Ոգու ստեղծագործումը կարող է հասնել մեծագույն գագաթների: Ուստի, երբ տիեզերական լարումն անտեսանելի փոխանցվում է մարդուն, Մենք դա անվանում ենք կոոպերացիա Տիեզերական Մագնիսի հետ: Ուստի ոգեստեղծագործումը հասանվում է Տիեզերական Մագնիսի հետ կոոպերացիայի միջոցով: Երբ ոգին, հիրավի, ճանաչի Տիեզերական Մագնիսի լարումը և ուղղությունը, նա կկարողանա կառուցել վերելքի աստիճանները:



    - - - - - - -



    521.


    Ոգու նվաճումներն այդքան մեծ են, երբ փոխակերպվում են կրակները: Փոխակերպման օրենքն իր հետևից է տանում յուրաքանչյուր նկրտում: Ինչպես հավերժական ուսուցիչ, ոգին լարում է բոլոր հնարավորությունները: Հրեղեն փոխակերպումը ոչ միայն հաստատում է ցածրի` բարձրին ենթարկվելը, այլև ոգու էությունից դուրս է հանում ամենաբարձր նկրտումը: Ուստի, երբ ոգին որոշում է, հիրավի, հրաժարվել շերտավորումներից, նա բացահայտում է փոխակերպման ճանապարհը: Այդ պատճառով աշակերտները պետք է հիշեն, որ փոխակերպումը նշանակվում է միայն այն ժամանակ, երբ ոգին հաղթել է ինքնությանը: Ինքնության "էգոն" բոլոր գորշ կուտակումների ծնողն է, հետևաբար երբ ինքնության երևույթն այդպես մթագնում է ոգուն, կարելի է պնդել, որ փոխակերպման հուրը չի կարող դիպչել նրան: Թող բոլորն այս հիշեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1023
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    522.


    Տիեզերական արարչագործության մեջ այսպես է արտահայտված պատասխան հիմնադրումը: Ամեն էներգիա իր պատասխան թրթիռն ունի, և նախորոշող ուժը կախված է էներգիայի`մարմնի կատարելության հաստատումն ընկալող թրթիռներից: Մարդկային գիտակցության մեջ էլ ներդրված է այդ նույն օրենքը, ուստի պատասխան թրթռանքը հաստատվում է ձգողության սկզբունքով: Մարդկության պատասխանատվության մեջ ներդրված է պատասխան թրթիռների սկզբունքը: Կորցնելով ընկալման նրբությունը, մարդկությունը կորցրել է զգացմունքների նրբությունը: Այդ պատճառով պատասխան թրթիռներն անհասանելի են նման կոպիտ մարդուն: Ուստի, երբ Մեր Վահանի վրա նախանշված է նկրտում դեպի պատասխան թրթիռներ, ուրեմն նկատի ունեցեք դեպի պատասխանատվություն ճանապարհը: Ամփոփենք դեպի զգոնություն կոչով:



    - - - - - - -



    523.


    Պատասխանատվության զգացումը, հիրավի, ամենահզորն է: Այդ հզոր բանալին Վեհապետները դեպի Ընդհանուր Բարիք են տանում: Տարբեր լարումների ոլորտները լցված են էներգիաների զգոնությամբ: Տարբեր խնդիրների լարումները պատասխանատվության դրսևորում են տալիս, և պատասխանատվության զգոնություն ցուցաբերող ոգին արժանի է հաստատման: Այդպես Մեր Տարան պատասխանատվություն է կրում մարդկային մտածողության առաջընթացի համար և վերածննդի համար իր փորձն է տալիս: Այդպես Գուրուն հաստատում է բարեշրջական շարժումը: Ես հաստատում եմ` պատասխան թրթիռներ կրողները "թասի" մեջ նոր սանդղափուլ կտան:



    - - - - - - -



    524.


    Շարժումը դեպի բարեշրջում նախատեսում է բոլոր կենտրոնների լարումը: Ամեն ժողովրդական առաջընթաց կախված է կենտրոնի նկրտումից: Կենտրոնների օրենքը և իսկական լարումները չընդունելու վրա մարդկությունը կառուցել է իր սանդղափուլերը: Ոգու վերելքը լարվում է ամենաբարձր կենտրոններով: Հետևաբար շարժումը դեպի բարեշրջում կարող է դրսևորվել այն ժամանակ միայն, երբ ոգին գիտակցել է հրի մեծությունը: Հրի և կենտրոնների դրսևորումը մարդկությանը նոր գիտություն կտա: Սրտի ստեղծագործումը լարվում է "թասի" կենտրոնով: Այդպես ոգու լարման արտահայտումից և "թասի" կուտակումից է կախված հրի դրսևորման առաջընթացը: Մարդկությունը, տատասկներով շրջապատելով իր հաստատված աշխարհը, իհարկե, կորցրել է ճանապարհը: Այսպիսով, Մեր Ուսմունքի դրսևորումը մարդկությանը թևեր է տալիս և ուղի դեպի Անսահմանություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1024
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    525.


    Երբ սերմի մեջ իր արտահայտված ուժը ոգին շրջապատում է կուտակումների դեզերով, ուրեմն նա հրաժարվում է նկրտումից: Կուտակումներն այնքան ծանր են, որ ոգին կորցնում է իր մուքտը դեպի Աշտարակներ: Այդ պատճառով հաստատումն իմացողներն առաջ են ընթանում միայն սեփական "էգոն" փոխակերպելով: Հետևաբար, երբ ոգին չի կարողանում ձգտել վերացնել իր կուտակումները, նա ամուր խոչընդոտներ է ձգում դեպի ինքը: Այդպես հավասարակշռություն գոյություն ունի նկրտման և հետևանքի միջև: Այդպես ոգու թևերը թռիչքի ուժ են տալիս դեպի բարձրագույն ոլորտներ, բայց ծանրությունը քայլում է, դնելով ոտքերը ցածր ոլորտներին:



    - - - - - - -



    526.


    Հեռավոր աշխարհների հետ շփման մեջ պետք է ընդունել հրի աստիճանը: Մաքրման հուրը բացատրում է բոլոր հինավուրց թաքնությունները: Երբ Քրիստոսն ասաց վերածնվելու կարիք ունեցող ոգու մասին, Նա հրեղեն մաքրումը նկատի ուներ: Երբ Վեհապետ Բուդդան տվեց Կյանքի Անիվի սահմանված օրենքը, հրեղեն մաքրում հաստատվեց: Հետևաբար հին կուտակումների այրումը հաստատվում է հրեղեն մաքրմամբ: Նոր վերելքն էլ հրով մաքրմամբ է պայմանավորված: Հետևաբար ոգու մաքրումն ընկած է փոխակերպման հիմքում: Ոչ թե գործիք, ոչ թե անգործունյա ընդունիչ, այլ գործընկեր և արարիչ է բարձրագույն Հրեղեն Հոգին: Ուստի երբ Տիեզերքը լարում է կրակները, հրեղեն մաքրման դրսևորումն անխուսափելի է: Եվ ուրեմն համաձայնեցվածություն հաստատենք հրեղեն մաքրման հետ:



    - - - - - - -



    527.


    Մաքրման մեծ օրենքը գոյություն ունի փոխակերպման հաստատմամբ: Երբ Հրեղեն Հոգու ոգին մոտենում է տարածական հրին, լարվում են ստեղծագործ կենտրոնները: Ուստի, երբ "թասի" լարումն ուժեղ է, ստեղծագործական դրսևորումը դառնում է հրեղեն: Ուստի արարում է "թասի" կենտրոնը:



    - - - - - - -



    528.


    Երբ Տիեզերական Մագնիսը ձգում է միաձուլման համար նշանակված մասերը, ձգողության ուժով ջնջվում են բոլոր խոչընդոտները: Հետևաբար խոչընդոտների հաղթահարումը բերում է նախասահմանվածին: Տիեզերական Մագնիսի հոսանքներն անբեկանելի են: Հիրավի, սրբազան Մագնի՛սն է Գոյության հզորությունը:
    Ամեն դաշտի վրա, ամեն գործողության վրա, ամեն երևույթի վրա շողում է տիեզերական միաձուլումը: Ամեն թրթիռ լարվում է նկրտող Մագնիսով: Հետևաբար սրբազան արարողությունն ապրում է ամեն տիեզերական երևույթի մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1025
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    529.


    Տիեզերական Մագնիսի սրբազան գործողությունը Մայտրեյայի Անունով է տրամադրում բոլոր ստեղծագործական ուղղությունները: Միայն այդ նշանով կհաղթեք: Ուստի, երբ Մեր Ուժը հաստատում է աստիճանը, ուրեմն հիմնաքարն ամուր է դրված: Խոչընդոտների երևույթն ընկած է որպես ավարտի ճանապարհ: Տիեզերական գործողությունը լարված է միավորման նշանի տակ, այդ պատճառով Մենք հառնում ենք որպես հզոր Մագնիս:



    - - - - - - -



    530.


    Տիեզերքում գոյություն ունի օրենք, որը նախատեսում է բոլոր լավագույն համադրությունները: Մի՞թե ձգողության օրենքը չի շարժում նկրտող մասնիկները: Մի՞թե ձգողության օրենքը չի շարժվում Բարձրագույն Գիտակցությամբ: Երբ մարդիկ խոսում են ներդաշնակացման մասին, այնքա՜ն քիչ են թափանցում նրանք օրենքի բուն էության մեջ: Տիեզերական ձգողությունն իր մեջ պարունակում է մեծ Նյութ-Դրոշմամոր էությունը: Ձգողությունը հատկություն է, որը հաստատված է Տիեզերքի աճի համար: Այդպես բոլոր մակարդակների վրա այդ օրենքը գործում է թե ոգու և թե նյութի մեջ: Արարման հիմքը հաստատված է լավագույն հնարավորությունների արտահայտման վրա, և ոգու ստեղծագործումն էլ ընթանում է այդ նույն հզոր օրենքով: Ուստի, երբ Տիեզերքի ստեղծագործումը լարվում է տարբեր գործոններով, ուրեմն պետք է հասկանալ, որ գլխավոր խթանիչ ուժը տրվում է Բարձրագույն Մտքի կողմից: Այդպե՛ս է կառուցվում Անսահմանությունը: Այդպե՛ս է արարվում համաշխարհային ցանցը, այդպե՛ս է կառուցվում Տիեզերքը:



    - - - - - - -



    531.


    Ո՞վ ուրեմն կարող է արձագանքել տիեզերական ստեղծագործման գեղեցկությանը: Ո՞վ կարող է զգալ բարձրագույնը և հնչել Տիեզերքի բոլոր մաքուր դրսևորումներին ի պատասխան: Ասենք` նա, ով իր մեջ բոլոր բարձրագույն կրակներն է կրում: Պնդում եմ, որ միայն նրբագույն էներգիաների թրթիռները կարող են բացել բարձրագույն ոլորտները: Հետևաբար երկրային ոլորտի վրա "թասը" Կրողը Տիեզերական Օրենքի հաստատումն է: Ստեղծագործ հրի մաքրությունը ճանաչած ոգին կարող է ի հայտ գալ որպես լարված Ուղևար; ուստի "թասի" մեջ "Արծաթե Ջրաշուշան" Կրողն իր թրթիռներով կուտակումներ է արթնացնում ուրիշների մեջ: Սպիտակ ճառագայթի ստեղծագործումը փոխարինվում է "Արծաթե Ջրաշուշանի" ճառագայթմամբ: Այդպես ոգու Մագնիսը, հիրավի, նկրտողներին դեպի ճանաչում է տանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1026
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    532.


    Յուրաքանչյուր նկրտող ոգի ձգվում է դեպի իր հիմքը: Կարմայական կապերի երևույթը հիմնված է ձգողության վրա: Ձգողությունը դեպի Տիեզերական Մագնիսի կողմից հաստատված հիմք լարվում է ստեղծագործ հրի խթանիչ ուժով` այդպիսին է ամեն էլեմենտ, ամեն հյուլե, ամեն ոգի: Տիեզերական Մագնիսը լարում է ամեն կարմայական ձգողություն, ուստի բոլոր կենսական հարաբերությունները կարմայական պայմաններ են արարում: Կարմայական պայմանները շարադրվում են ձգողության սկզբունքի վրա: Եվ երբ կյանքի ստեղծագործումը քիչ է հասկացված, ուրեմն կարմայական ձգողությունն էլ սովորական չափեր է ընդունում: Հետևաբար, երբ ոգու ուղին ընթանում է Տիեզերական Մագինիսի հետ միասին, Տիեզերական Մագնիսը հաստատված ոգուն դեպի նրա հիմքն է բերում: Այդպես հոգևոր կապը հրապուրում է մտերիմ ոգիներին: Այդ օրենքն աներկբա է:



    - - - - - - -



    533.


    Կարմայական օրենքը հաստատում է բոլոր կենսական իրավունքները և պարունակում է բոլոր կարմայական ձգողությունները: Ուստի Տիեզերական Մագնիսի հատկությունը ներդրված է ամեն կարմայական հիմքի մեջ: Կյանքի դրսևորումը ցույց է տալիս բևեռականության զարգացումը: Ձգողության ներուժը մտերիմ ոգու ընկալում է տալիս, այդ պատճառով գոյատևման նշված օրենքները կբերեն նախասահմանվածը: Այդպիսիվ բոլոր ոլորտներն իրենց կարմայական օրենքներն ունեն:



    - - - - - - -



    534.


    Տարածական հուրը մաքրում է երկրի կեղևը: Մաքուր արտահոսքերը, մոտենալով երկրի ոլորտին, նոսրացնում են խտացած արտահոսքերը: Հրեղեն Հոգու Ուսմունքի ընդունումը մարդկությանը կամրապնդի Տիեզերական Մագնիսի հետ գիտակցված շփման մեջ: Հետևաբար շփումը տարածական հրի հետ երկրային պայմանների բարելավման հնարավորություն կտա: Տիեզերքի ստեղծագործումն ամրապնդում է բոլոր ոլորտների համագործակցությունը: Տարածական հուրը փոքրացնում է գազերի ճնշումը երկրային ոլորտի վրա, հետևաբար հաստատված է, որ տարածական հրի ներգրավումը մարդկությանը լավագույն աստիճան կտա: Պայմանները բարելավվում են, երբ կենտրոններն արթնանում են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1027
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    535.


    Միևնույն չափով Հրեղեն Հոգու զգոնությունն իր կրակներով մաքրում է կուտակումների շերտերը: Հրեղեն պատկերացումը կարող է ամրապնդել Հրեղեն Հոգու բոլոր բարձրագույն գործողությունները: Միայն հուրն է մաքրում և արարում: Բոլոր բարձրագույն դրսևորումները լարվում են հրով, հետևաբար ժամկետը մոտենում է, երբ հուրը մոլեգնում է: Մարդկության շրջադարձը դեպի նոր դրսևորում որոշող նոր սանդղափուլը կարող է տրվել միայն վճռական, հաստատված դարաշրջանում: Ուստի երբ վճռական մարտը հաստատվում է Մայտրեյայի Դարաշրջանի դրսևորման նախօրեին, ուրեմն մարդկությանը հրեղեն փորձ է տրվում:



    - - - - - - -



    536.


    Իսկական ոգեշնչումը ոգուն բերում է հրեղեն մաքրման: Հրեղեն մաքրման տանող յուրաքանչյուր նկրտում հաստատվում է բարձրագույն խթանիչ ուժով: Երբ կենսական խթանիչ ուժը մարդուն ուղղորդում է դեպի դրսևորում, կենտրոնները տանում են ոգեստեղծագործման, բացի այդ, հրի լարման շնորհիվ ոգին իր "էգոյի" պայծառացում է ստանում: Ամեն նկրտող էներգիա, գիտակցաբար հպատակվելով ձգողության օրենքին, գիտի իր ճանապարհը: Հրեղեն փոխակերպումը տիեզերական հրի նշանակության նրբագույն ըմբռնում է տալիս և բացահայտում է ստեղծագործական հրի էությունը: Հետևաբար հրեղեն փոխակերպման իմացությունը ոգուն ներգրավում է դեպի անսահմանափակ պայծառացման ուղի: Այդպես է տեղի ունենում հրի մեծ աշխատանքը:



    - - - - - - -



    537.


    Իրեն տիեզերական կրակների մեծ սկզբունքների հաստատմանը նվիրաբերած ոգին մարդկությանը պայծառացման մեծ սանդղահարթակ է բերում: Հետևաբար ամեն Վեհապետ բերում է տիեզերական կրակների լույսը: Այդ ճառագայթներով է ապրում մարդկությունը, և բարեշրջումն էլ առաջ է ընթանում այդ աստիճաններով: Տարածական հուրը հեռացնում է անընդունելի պնդումները: Իրեն բարեշրջման օգտին նվիրաբերած ոգին մարդկությանն իր շողափայլ "Ջրաշուշանն" է տալիս, ուստի միայն բարձրագույն Հրեղեն Հոգին գիտի պայծառացման ճանապարհը; և ուղղորդված կրակներն ի հայտ են բերված մարդկությանը որպես փրկարար փարոսներ, այո, այո, այո՛: Այդպես Հրեղեն Հոգու Մեր Մայրը մարդկությանը հրեղեն փրկություն է տալիս: Այդպես գուրուն հրեղեն ուղղություն է տալիս դեպի գեղեցկություն: Հաստատում եմ դեպի հրեղեն փոխակերպում նկրտող աշխատակիցներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1028
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    538.


    Մեծ կյանքն ամրապնդված է Տիեզերական Մագնիսի երևույթով: Երեք ոլորտներ են տրված մարդկությանը բոլոր սկզբունքները հաստատելու համար: Իհարկե, բարձրագույն ոլորտներում հեշտ է ոգուն նկրտել, բայց ցածր, երկրային բևեռը հաստատվում է որպես որոշող ուղի: Միայն այնտեղ, որտեղ լույսն ու մութը մարտնչում են, ոգին կարող է իր ազատ ընտրությունն արտահայտել: Էներգիաների արտահոսքերով ներծծված ոգին կարող է հիմնավորվել որպես նկրտումների արտահայտում: Միայն ընկղմվելով երկրի ոլորտ, կարելի է արտահայտել դեպի բարձր ոլորտներ նկրտման նրբությունը: Այդպես, բոլոր տիեզերական էներգիաներից բաղկացած ոգին պետք է անցնի բոլոր տիեզերական աստիճանները:
    Մարդը, հիրավի, պետք է անցնի քավարանը, այլ կերպ ոգին չի կարող հասանել բոլոր ոլորտներն ընդգրկող իրեն վիճակված աշխարհին:



    - - - - - - -



    539.


    Միայն այն ոլորտներում, որտեղ ստվերը պատում է աչքերը, միայն այնտեղ ոգին կարող է Լույս փնտրել: Միայն այնտեղ, որտեղ ստվերը կանգնած է թիկունքին, միայն այնտեղ ոգին կարող է դրսևորել իր ուժը: Միայն այնտեղ, որտեղ ստվերը թաքցնում է հեռավոր աշխարհը, միայն այնտեղ ոգին կարող է ցուցադրել ճանաչման հզորությունը: Այդ պատճառով խոչընդոտներով արագանում է ոգու աճը: Այդ պատճառով Հրեղեն Հոգու Ուսմունքը տրվում է որպես ամենամեծ և ճշմարիտ ուղի: Այդ պատճառով փոխակերպման գիտելիքը կբացի բոլոր հնարավորությունները: Այդ պատճառով, երբ հրեղեն փորձը հաստատվում է մարդկության համար, այդժամ անսահման են նրա նվերները:



    - - - - - - -



    540.


    Մարդկությունը ներծծվում է իր տենչանքներով: Երբ ոգին պատասխանում է արտահայտված տենչանքների հաստատմանը, դեպի բարեշրջում տանող աստիճանը սահմանափակվում է տեսանելի տարածությամբ: Ոգու հակադարձ նկրտումն ամրապնդված բարեշրջման աստիճան է հիմնում: Երկու հակադրությունները միշտ փոխադարձաբար են հաստատվում: Երբ մի մասը նկրտում է դեպի տեսանելիին տիրելը, մյուսը դեպի անտեսանելիություն է ձգտում: Այդպես տիեզերական հակազդեցության դարաշրջանում մարդկությունը կարելի է բաժանել ստրկաքարշների և դեպի տիեզերական համագործակցություն նկրտողների: Այդպես մոլորակը բնակեցված է հարստության ստրուկներով և տիեզերական հուրը կրողներով: Այդպես են պայքարում Մեր հուրը Կրողները: Այդպես կառչուն ձեռքերը չոգեշնչված ստրուկներ են: Միայն դեպի Անսահմանություն նկրտողները կարող են հասկանալ Գոյության գեղեցկությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1029
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    541.

    Եթե կարելի է ամրապնդել մարդկության կողմից արդեն իսկ ընդունված տիեզերական կրակների մասը, ուրեմն դրսևորված կրակների աճն ինչպե՞ս թույլ չտանք: Երբ ոգին, ամենատարբեր ֆիզիկական երևույթների ազդեցության տակ, ենթակա է տարբեր փոփոխությունների, ուրեմն ինչպե՞ս չթույլատրել ոգու ազդեցության տակ կատարվածը: Պնդում եմ, որ ոգին փոխակերպում է բոլոր որակները և ներդաշնակեցնում է բոլոր լարումները: Չէ՞ որ կենտրոնների փոխակերպումը լարվում է ոգու հրով, և կենտրոնների ստեղծագործումը նկրտված է դեպի բարձագույն կրակների առնմանումը: Որպես արտահայտված անոթ, սիրտն ընդունում է բոլոր նրբագույն էներգիաների հոսանքները: Այդպես ներդաշնակեցված հոսանքները պարունակվում են "թասի" պարունակությամբ: Այդ պատճառով "թասի" կողմից ընկալված հոսանքները համապատասխանում են բարձրագույն էներգիաներին: Եվ հոգեկան էներգիայի հղումներն ուղեկցվում են հնչողությամբ: Այդպես բարձր լարումը պատասխանում է բարձր կրակներին: Այդպես ոգին արարում է անդադար:



    - - - - - - -



    542.

    Տիեզերական կշեռքի վրա արտահայտված են եկու գլխավոր պատճառներ, որոնք հաստատում են տիեզերակառույցը: Յուրաքանչյուր պատճառ նկատի է առնում աշխարհի վերակառուցում: Կախված իրենց էությունից լարված են տիեզերական պատճառների հետևանքները: Այդպես տիեզերական կշեռքի նժարներին են դրված աշխարհի բարեշրջումն ու մութ խոչընդոտումը: Այդպես երբ աշխարհը վերակազմակերպվում է, մութ կողմն իր խոչընդոտներն է արարում: Տեսնենք, թե հազարամյակների ընթացքում ինչպես են հաստատվում ուժերը համաշխարհային խնդիրների արտահայտման համար: Երբ Լույսը Կրողները հաստատում էին Կտակարանի դրսևորումը, Նրանց նկրտման ներուժը հագեցնում էր մարդկության նկրտումները: Երբ նվաճողների բռնակալության նկրտման երևույթը հաստատվում էր ինքնության օրենքով, այդ ժամանակ մարդը սուզվում էր սահմանափակումների ոլորտ և խավարը մարդուն դեպի ինքնակործանում էր նկրտում: Այդ պատճառով մարդկությանը բոցավառ առաջ է տանում Վեհապետների ինքնազոհողությունը: Ինքնաքայքայման սկզբունքը հաստատում է բարեշրջման հաջորդ աստիճանը: Այդպես մաքրվում է աշխարհի ուղին: Այդպես բոլոր հետևանքներից վեր շողում է սխրանքը և ինքնակործանման ուղին տանում է դեպի ցածր ոլորտներ: Այդպես նույնիսկ խավարը Լույսի սանդղափուլն է ամրապնդում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1030
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,126
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    543.


    Այդպես, անօրինական ճանապարհով ինքնահաստատվել ձգտող ոգին ծանր կարմա է վերցնում իր վրա: Բոլոր անօրինական յուրացումները հաստատում են ծանր աստիճանը: Հետևաբար թող գիտակցությունն աճի մինչև նախատեսված համագործակցությունը պարունակելը: Երբ ինքնապարծության սկզբունքը խլացնում է ամենահասարակ հասկացությունները, ուրեմն ինչպե՞ս հասնել Ուսուցչին հասկանալուն: Ոգու ստեղծագործումն անհասանելի է առանց Վերարքայության սկզբունքի:



    - - - - - - -



    544.


    Տարածության մագնիսականացումը տեղի է ունենում հրի բոլոր ձգողություններով: Լուսատուների ճառագայթներն ամենահզոր, հաստատված ձգողություններն են: Բացի այդ ուժերը, մագնիսականացումն աջակցվում է փոխադարձ ձգողությամբ: Այդ պատճառով ձգողության հատկությունն էլ առաջանում է փոխադարձ ստեղծագործմամբ: Այդպես Տիեզերքում բոլոր էներգիաները փոխադարձ մագնիսականացմամբ են արարում: Նկրտող և ընկալող էներգիաները կախված են ձգողության ներուժից, և, երբ նմանությունը մեծ է, համակցությունը մաքուր կլինի: Այդպես ընկալող ոգին էներգիային նկրտվածության որակ է տալիս: Հետևաբար միայն մագնիսականացման որակն է տալիս հետևանք: Ուստի անսահման ճանապարհը լուսավորված է մագնիսականացման ուժով:



    - - - - - - -



    545.


    Մարդկային կուտակումները մարդկությանը շրջապատող հերքումների ցանց են ստեղծում: Ինչպես անթափանց քող, փռված է հերքումների արտահայտված, հաստատված ցանցը: Այդ ցանցի մեջ են խրվում նույնանման ոլորտների նետերը: Մոլորակները շրջապատող ոլորտներն այդպես են կազմավորվում: Տիեզերքի ստեղծագործումն այնքան է կախված նույնանման էներգիաների ձգողությունից, որ բոլոր կազմավորումները հաստատվում են ձգողության օրենքով: Այնքան մեծ է Լույսի օրենքը, որ ճառագայթների փոխակերպումը լարում է անհրաժեշտ հոսանքները: Հետևաբար Լույսը կլանում է մութը և մոլորակը շրջապատող ցանցը կարող է լիցքավորվել ճառագայթների հոսանքով: Մութ քողին հասցրած ճառագայթի հարվածը Տիեզերքի ռիթմն է: Այդ ռիթմով են շարվում բարեշրջման աստիճանները: Այսպիսով աշխարհը հեղաշրջման հաստատումն է, և տիեզերական էներգիան թակում է համաշխարհային ռիթմի դուռը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 69 69-ից ԱռաջինԱռաջին ... 19596566676869

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •