User Tag List

Էջ 42 42-ից ԱռաջինԱռաջին ... 323839404142
Ցույց են տրվում 616 համարից մինչև 627 համարի արդյունքները՝ ընդհանուր 627 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #616
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    227.


    Անփութության դեպքում ամեն տիեզերական նվաճում իր մեջ վտանգ է պարունակում: Եթե մարդիկ կարող են տիրապետել նոր էներգիաների, ուրեմն թույլ ոգիների համար կմեծանա մոլագարության վտանգը: Մոլագարության հարցին հարկ է գիտականորեն վերաբերվել: Հիմնված է գոյատևման երկու պահ: Առաջինը՝ կյանքի անընդհատականությունը տարբեր վիճակներում, երկրորդը՝ մի էության կամքի ազդեցությունը մեկ ուրիշ էության վրա: Այդպես էությունները, գտնվելով տարբեր աստիճանների նուրբ մարմինների մեջ, կարող են ուղղորդել երկրային մարմնավորումների մտքերը: Չգիտակցված էներգիան կարող է օժանդակել աշխարհների միացմանը, բայց, միացնելով բարձրագույնը, հենց ինքն էլ ցածրերի համար ուղի է բացում: Ընդ որում գիտեցեք, թե ցածրերը որքան են ձգտում մերձենալ երկրային արտահոսքերի հետ: Այդպես պետք է նախազգուշացնել մարդկանց կամքի աննկունության մասին, քանզի մոլագարությունն առավել անթույլատրելի վիճակներից մեկն է: Եվ միայն երրորդ, ավելի ամուր և մաքուր, կամքի միջնորդությունն է, որ կարող է խախտել այդ անօրինականությունը, որը խոցում է մարդկանց անկախ տարիքի և կարգավիճակի: Բժշկի գործն է՝ զննել հիվանդին և գտնել օտար կամքի նախանշանները: Եթե բժիշկն ինքը բավականաչափ մաքրված է և չի վախենում իր վրա վերցնել անկոչ հյուրին, նա կարող է կիրառել կամքի ազդեցությունը: Բայց նույնիսկ կամքը զավթողին դուրս վանելը բավական չէ ապաքինման համար: Մոտ հազար օր չի վերանում կրկնվելու վտանգը, հիվանդը պետք է սևեռուն հետևի իր մտքին: Բժիշկներին պետք է նախազգուշացնել:
    Անթիվ է քանակը նրանց, ովքեր ցանկանում են մարդկանց ամենաանարգալի մտքեր ներշնչել, բայց բավական է ունենալ ուժ և գտնել հրամանի ռիթմը, որպեսզի փրկես մարդուն: Վնասակար ազդեցությունները վտարելը յոգի պարտականությունն է:



    - - - - - - -



    228.


    Բաց կենտրոնները բարեշրջական տիեզերական հաղորդակցման ուղի են տալիս, իսկ ոգեմիջնորդներն ասես առանց ղեկ նավակ լինեն: Կատարելապես ամբողջ մարդկությունը պետք է շարժվի բարեշրջական հաղորդակցման ուղիով, բայց փակ կենտրոնները նրան հեռու հետ են մղում: Բաց կենտրոններն ուղղակի ապացույցն են ճիշտ ուղղության, բայց ոգեմիջնորությունը վտանգ է միայն: Ոգեմիջնորդն ընդամենն իջևանատուն է ապամարմնավորված կեղծարարների համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.10.2019)

  3. #617
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    229.


    Օգտվելով բարձունքների մագնիսականությունից և Ուրուսվատիի* բաց կենտրոններից, մենք դիտարկեցինք Փոհաթի և Լուսատու Նյութի բյուրեղները, իմպերիլի նստվածքները և հոգեկան էներգիայի արտահոսքերը: Մտածեք, եթե հոգեկան էներգիայի արտահոսքը տեսանելի է անզեն աչքով, նշանակում է այն որսալի՞ է: Որսալի ամեն ինչ կարող է խտացվել, նշանակում է, կարելի է նոր կենդանի ուժ հավաքել: Այդպես մենք կմոտենանք նոր էներգիաների տիրապետելուն, հենց փորձնական լաբորատոր ճանապարհով:
    Իրենց բնական արտահոսքերի միջոցով մարդիկ կարող են նոր կենսունակության պաշար կուտակել: Այն, ինչը տարրալուծվում է տարածության մեջ, կարելի է կիրառել անմիջականորեն: Ահա թե ինչու է պետք Իմացության լեռնային քաղաքը: Ահա թե ինչու պետք է ուշադրություն դարձնել հոգեկան էներգիայի զարգացմանը:



    - - - - - - -



    230.


    Պետք է ուշադիր վերաբերվել այսպես կոչված երկակի կյանքի դեպքերին: Վատթարագույն դեպքում դա մոլագարության տեսակ է, իսկ լավագույն դեպքում՝ անցյալ մարմնավորումների վերապրում: Երբեմն ոգին այնքան է մոտենում նախկին մարմնավորումներին, որ վերապրում է դրանք նորից: Անհրաժեշտ է հոգատար ուշադրություն դարձնել այդ վիճակին, որն ընթացիկ մարմնավորման գիտակցության մեջ չի մտնում: Պետք չէ տանջել հարցերով, բայց այստեղ էլ յոգը կարող է օգտակար լինել: Նա կարող է հրամայել չդիպչել անցյալին: Դուք նկատել եք, որ Մենք միայն անհրաժեշտության դեպքում ենք դիպչում անցյալ մարմնավորումներին, որպեսզի Ակաշայից չներգրավենք անցյալի արտահոսքերը:


    - - - - - - -
    * Ուրուսվատի -
    "Առավոտյան Աստղի Լույս", - Ելենա Ռերիխի հոգևոր անունը, որը տվել են նրան Սպիտակ Եղբայրության Մեծ Ուսուցիչները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #618
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    231.


    Երբեք պետք չէ մարդկանց սեփական բակ հրավիրել: Նույնիսկ մեծ Ուսուցիչները երբեմն բերնեբերան լցրել են փոխակերպման թասը, վախենալով, որ Ուսմունքը չփոխանցված կմնա: Այնինչ, ամեն Ուսմունք հայտնվում է ժամանակին, այն սնուցում է տարածությունը և տալիս է արտահոսքեր, որոնք անսպասելի ճանապարհներով են անցնում: Տեսել ենք, թե լայնորեն հայտարարված շատ բաներ ինչպես են խորտակվել խուճապի առաջին ալիքների մեջ: Բայց զարմանալի է դիտել, թե ինչպես է ծլարձակում անտեսանելի ցանքը: Քանի՜ անգամ ծաղրի առարկա դարձած գիրքը դեն է նետվել, որպեսզի հետո արժանանա ճշմարիտ ուշադրության: Նմանապես ստեղծագործություններն այրելն էլ օժանդակել է նրանց ամրապնդմանը: Ոչ թե հետապնդումներից, այլ ճանաչումից է պետք զգուշանալ: Պետք է պնդել սա, քանզի մարդիկ համակված են ամբոխի հանդեպ ուշադրությամբ և չեն հասկանում պատահական խառնամբոխի ողջ ապարդյունությունը:
    Ուսմունքի բառերը ժլատ, բայց իմաստուն բաժանելու ունակությունը պատկանում է յոգին: Տալ բոլորին ամեն ինչ՝ նշանակում է իրեն տարածությանը դժբախտ դարձնել: Թող սակավ, բայց ամուր ծառաբներն են կազմավորում ապագա անտառը, իսկ մանր թփերն ուտում են մեկմեկու և վնասակար էությունների ծնունդ են դառնում: Բնության ամեն դրսևորման վրա կարող եք ուսումնասիրել բարձրագույն օրգանիզմների աճի ուղիները: Մտքի ծնունդն ու մարմնավորումը նույնպես բարձրագույն օրգանիզմ ենք անվանում: Մտքի պատառիկներն, իհարկե, ոչինչ են, բայց անընդմեջ ու ճշգրիտ միտքը կարող է Ուսմունքի հիմնասյուն լինել:



    - - - - - - -



    232.


    Ո՞վ կարող է չմերժել օգտակար ղեկավարությունը: Նա, ով դեն է նետել կյանքի հարմարավետության մասին մտքերը: Ու՞մ կարելի է տալ պայքարի միջոցներ: Նրան, ով կռվի դաշտը չի՛ լքի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #619
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    233.


    Կարիք չկա հեռվում փնտրել այն, ինչ մոտակայքում է գտնվում: Ինչպիսի՜ անուղղելի վնաս հասցրեցին մարդկությանը մոգության հեռավոր որոնումները: Փոխանակ սեփական գիտակցությունը բարելավելուն, որոնումները սահմանափակվեցին օտար խոսքերով, նույնիսկ առանց նրանց նշանակությունն ու ռիթմը հասկանալու: Ուրիշ էլ ի՞նչ օտար բան է այդպես դիմադրում բարեշրջմանը, ինչպես մոգության չքարացած բանաձևերը: Աստրալ աշխարհն ամենից շատ է բաժանված մարմնավորված աշխարհից հենց մոգության վարժանքներով: Իհարկե, մոլագարությունը հաճախ մոգական կանչերի հետևանք է: Ոգեհարցությունը մոգության կողքին է ապրում:
    Այն մոգական բանաձևերը, որոնք հրապարակված են, ստի արդյունք են ընդամենը: Նրանց մեջ թողնված է մի բան, ինչը պատկանում է բանավոր փոխանցմանը: Իհարկե, յոգը մոգի հակադրությունն է հանդիսանում: Մոգը կանգնած է քարացած խոսքերի վրա, յոգն անընդհատ ներշնչում է Տիեզերքի նոր շնչառությունը: Մեկը զառամյալ է ի ծնե, մյուսը երիտասարդ է իր բոլոր փոխակերպումներում: Մեկը փորձում է հարվածել օտար խոսքով, մյուսը խոցում է ազատ մտքով: Մեկը պաշտպանվում է խղճուկ լեզվակով, մյուսն իր հայացքի զրահով է պատված:
    Յոգան մոգության հետ ընդհանուր ոչինչ չունի:



    - - - - - - -



    234.


    Դուք տեսել եք, թե ինչպես է առվակը հզոր հեղեղատ դառնում, եթե իր մեջ է ընդունում բոլոր ջրվեժներն ու բոլոր հոսանքների շիթերը, դրանք իրեն ալիք դարձնելով: Այդպես էլ յոգի համար չկա լավ կամ վատ գիտելիք, նա իր մեջ է ներծծում ցանկացած գիտելիք և ամենքի մեջ օգտակար կիրառում է գտնում:
    Պետք է սովորեցնել սեփական անձը բոլոր գիտելիքների իրագործմանը: Ո՞ր մի բնագավառը կարող ենք մեզանից ցածր համարել: Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր վստահությունը, եթե անհրաժեշտ նյութն ինքներս ենք վանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (05.10.2019)

  7. #620
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    235.


    Ճիշտ է նկատված, որ որոշ ցավեր մենք սրբազան ենք անվանում, նրանց միջով վեր է հառնում ոգին և այլ ճանապարհ չկա: Չգիտենք օրինակ, երբ գիտակցությունը բարձունք է ապրել առանց մարմնի ցավերի: Պետք է հասկանալ, թե որքան հոգատարորեն է պետք վերաբերվել ամեն երևույթի, երբ մենք ամեն ժամ բարձրագույն էներգիաներից առաքումներ կարող ենք սպասել:



    - - - - - - -



    236.


    Ինչպիսի՞ վստահությունն է ամենալավը: Խոսքերով հաստատվելու կարիք չունեցող վստահությունն՝ ամենալավն է: Ինչպիսի՞ կասկածն է ամենավատը: Թռուցիկ կասկածն ամենավատն է: Կասկածի տանջող օձը սարսափելի չէ՝ այդ օձին կարելի է ոչնչացնել մեկ սխրանքով, - բայց բազմաթիվ մանր որդեր երկարաժամկետ դեղամիջոց են պահանջում: Այդպես ամենաամուր վստահությունը չի վիրավորվում ոչ մտքով, ոչ խոսքով: Ավելի լավ է թույն խմել, քան հիվանդանալ կասկածով: Վստահությամբ լուսավորվածը զրահի կարիք չունի:



    - - - - - - -



    237.


    Դեպի Ուսուցիչ տանող ճանապարհը մեկն է՝ քայլել առանց հետ նայելու: Անհաջողության մասին մտքի հայտնվելն արդեն իսկ պարտություն է: Ով գիտի իր թռիչքի ուղղությունը, թռչում է, ինչպես արծիվն անդունդի վրա: Հանգամանքների մագնիսականացումը գիտեք:



    - - - - - - -



    238.


    Չի եղել դեպք, որ նախկին մարմնավորումների հին աուրան չհոգնեցնի: Հատկապես, երբ կարման բերում է ոչ այնքան հաճելի ուղեկիցների: Բայց, երբ ամեն հանդիպում ավարտվում է, գալիս է թեթևացումը, ասես թե օտարի ունեցվածքը հետ ես վերադարձրել: Բոլոր երկրային հանդիպումների կեսից ոչ պակասը նախկին մարմնավորումներից են: Կարելի է պատկերացնել, թե էլեկտրախցաններն ինչպես են շղթայակցվում բարձր էլեկտրականության ճնշման տակ:
    Կարմայի լայն հավելումը ստեղծում է բարդ համադրություններ, ասես կրկնակի կամ եռակի ազգակցություն: Բայց ավելի լավ է վճարողը լինել, քան ստացողը, քանզի ամեն վճարում վերջ է դնում անցյալին, այնինչ ստացումը կարող է նորից կապել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #621
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    239.


    Պետք է ընտելանալ, որ օգտակար ոչինչ չի կորչում: Պետք է ընտելանալ շրջապատողներին սպասվող վտանգների քանակի մասին գիտակցությանը: Պետք է ընտելանալ գիտելիքի ծանրության գիտակցությանը: Բուդդան որդուն ավանդել է պահպանել ուրախություն, քանզի դա ամենադժվար բանն է երկրի վրա: Ավելի լավ է պահպանել իմացության ամբողջ ծանրությունը, քան իրականությունից դուրս գտնվել:



    - - - - - - -



    240.


    Պետք է վերանայել մահվան մասին բոլոր դատողությունները: Եթե ինքնասպանության մասին միտք չկա, եթե ամեն ինչ աշխատանքով լիքն է եղել, ուրեմն արդյո՞ք պետք է երկար կյանքը մեկ մարմնում: Ավելի օգտակար է ժամանակը կիսել մի քանի փորձերի միջև: Էներգիայի խնայողությունը տիեզերքի հիմքն է: Մուտք գործել օզոնով լի նոր տուն, նշանակում է մուտքի իրավունք ստանալ դեպի նոր կուտակումներ:
    Յոգի գործն է քարուքանդ անել մահվան պաշտամունքը: Կարելի է հասնել այնպիսի սահմանափակության, որ հարևան քաղաք տեղափոխվելն արդեն մեծ իրադարձություն կթվա: Հետո արդեն ստիպված ես լինելու նոր բնակարան էլ չտեղափոխվել, և հագուստը փոխելն էլ դժվար խնդիր կդառնա: Մահից ամենից շատ անշարժ մարդիկ են վախենում: Մահի մասին մտածել երկչում են և անցողիկ պահը հանգեցնում են վերջնական վիճակի: Բայց նույնիսկ մարմնի վրա էլ կաշին վերանորոգվում է, և հին կաշվից մնացած թեփը թաղելու համար մենք դագաղագործներ չենք կանչում: Ինչու՞ ուրեմն միկրոտիեզերքից համադրություն չտանել Մակրոտիեզերքի հետ, հիշելով ոգու անխախտելիության բոլոր սահմանումները, որոնց մասին ասում է Բհագավատ Գիտան:



    - - - - - - -



    241.


    Կարո՞ղ է արդյոք յոգն իրեն հոգնած զգալ: Իհարկե այո, եթե նա կարող է նույնիսկ հիվանդանալ, բայց նա կգիտենա, որ էներգիայի նոր պաշարը պետք է կուտակվի: Նա կգիտենա, թե որտեղ է էներգիան գերածախսվել, և հանգիստ վալերիան ու մուշկ կընդունի:
    Երջանկություն է գիտենալ, որ մեր մարմինը կարիք ունի էներգիայի վերականգնման: Անցյալից հոգնածությունը՝ երջանկություն է ապագայի համար: Նոր կուտակումը միշտ գերազանցում է անցյալին: Նշանակում է հոգնածությունը մեր բարեկամն է: Նրա շնորհիվ իմաստուն օձը փոխում է կաշին, բայց վերանորոգման ժամանակ օձը չի խայթում: Գիտի օձը, որ վերանորոգման հաջողությունը հանգստից է կախված: Այդ պատճառով հոգնելու պատճառ ունեցող մարդը գիտակից կերպով իրեն հանգիստ կնշանակի, գործի դնելով իր մարմնի լրիվ այլ կենտրոններ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #622
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    242.


    Դժվար է մտածել, թե որքան քիչ են մարդիկ, որոնք լի են ցանկությամբ տալ ամեն ինչ, տալ տարածությանը, տալ անտեսանելի աշխարհներին, հատկապես տալ անծանոթ մարդկանց իմացությանը: Այդ վերացականությունն աշխարհից՝ սովորաբար նոր մտածողություն է տալիս: Հեշտ չէ տարածական գոյատևությունը, այն պատ է ստեղծում չտեսնող մարդկանց համար: Եթե ճանապարհը քաղաքների փողոցներից դուրս է ընկած, ուրեմն սիրտը կարող է դիմանալ թունավոր նյութերի ճնշմանը: Այլ կերպ անլսելի դժվար է երկրայինն ամփոփել հավերժականի հետ միասին:



    - - - - - - -



    243.


    Ամբողջ իրականությունը կազմվում է տարածության օրենքներից: Նույնիսկ հիվանդության և ապաքինման սկիզբն է անորսալի: Հաճախ նախասկզբի պահը կարելի է որսալ միայն անընդմեջ դիտարկման ժամանակ, քանզի յուրաքանչյուր օրինական գործողություն ծնում է բազմաթիվ համընթաց հետևանքներ, որոնց օրենքներն ընկած են ամենաճշգրիտ էներգիաների շրջանակներում:



    - - - - - - -



    244.


    "Եվ իր հարությամբ մեզ կյանք պարգևեց", - սա վերամարմնավորման և կյանքի անընդմեջության առավել հստակ ճանաչումն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.10.2019)

  11. #623
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    245.


    Ինչու՞ է երկիրը գտնվում հիվանդանալու վիճակում: Որովհետև մոլորակների ճառագայթները կեղտոտված աուրայի միջով անցնել չեն կարող: Ի՞նչի կվերածվի մարդը, եթե դադարի շփումը Բարձրագույն Գիտակցության հետ և ցածր տգիտության մեջ սուզվի: Ռաջ մոլորակից* մինչև միկրոտիեզերք** օրենքը մեկ է: Կորցնելով պատկերացումը մեծ աշխարհների մասին, մարդիկ հետ են կանգնել կատարելագործման մասին գիտակցությունից: Աշխարհները նրանց համար դարձել են խելակորույս երազանք, և ինքնակատարելագհործումը վտանգավոր ու անպետք հաճույք է դարձել: Ինչպես օրավարձ ստրուկներ, մարդիկ հույս են դրել միայն ավարտել իրենց ճանապարհը: Կրոնները մարդուն վախեցրել են դատաստանով և զրկել են խիզախումներից:
    Կուրորեն իրեն պետական կրոնին տված մարդը նման է անհայտ բեռն իր մեջքին տանող էշի: Կարելի՞ է արդյոք, որ կրոնը դառնա ոստիկանական պահանջագիր: Կարելի՞ է արդյոք հավատ ընծայել ինչ-որ անհայտ մարդկանց դատավճռին, որոնք վարձատրվում են երկնքի հետ շփման համար:
    Յոգի նշանակությունը պետական կրոնի մեջ շատ է մեծ: Անվեհեր, փորձարկող, անխոնջ յոգը պետք է օգնի մարդկությանը հիշել Միասնության օրենքի մասին: Ինչպես խոցող սրի շեղբը, տարածության մեջ փայլում է յոգի միտքը: Պատրաստ փոխել հաղորդակցման միջոցները, պատրաստ սխրանքի, պատրաստ տգիտության դատողություններին, յոգը մարդկությանն առաջարկում է մտածել մարմնավորվածների գոյության պատճառների մասին: Այդ մտքից կփոխվի աշխատանքի և ճանաչողության որակը: Մտորելով մարդկանց յուրահատուկ հնարավորությունների մասին, ո՞վ արի խիզախող չի դառնա: Մի՞թե հաղթանակի դափնին չի պատկանում նրան, ով մարդկությանն արիություն է սովորեցնում: Հակառակ դեպքում մարդկանց գլուխները, խոզի գլուխների նման, կհպվեն երկրի աղբին:

    - - - - - - -
    * Ռաջ մոլորակ -
    Գիտակցական ավելի բարձր մակարդակի վրա գտնվող Վեներան:
    ** Միկրոտիեզերք - Մարդը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #624
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    246.


    Ընթացիկ ռասան շատ խեղաթյուրված առանձնահատկություններ ունի: Ժամանակակից մարդիկ ամեն ինչում ցանկանում են անձամբ համոզվել: Թվում է, թե դա շատ լավ է, բայց դա հետևանքը երբեմն ամենաանսպասելի է լինում: Համոզվելով, մարդիկ առանց հետևություններ անելու վերադառնում են իրենց զբաղմունքին: Ամենազարմանալի բանը սովորական կյանքի վրա ազդեցություն չի թողնում: Շշմել կարելի է, թե ինչպես իրենց գիտնական համարող մարդիկ, անտարբեր անցնում են ամենաօգտակար երևույթների կողքով: Հարյուր տարին չբոլորած բոլոր հայտնագործությունները նրանց համար վիճարկելի հիպոթեզներ են մնում:
    Որտեղի՞ց է եկել մեր ռասայի մտածողության անշարժությունը: Նման մահացումն ուղեկցել է ամեն ռասայի ավարտին: Դա ծերությունն է, դա վերջն է, դա բարեշրջմանն առնչվելու ցանկության բացակայությունն է: Այդ պատճառով անընդմեջ խորհուրդ եմ տալիս դիմել առանձին սակավաթիվ մարդկանց, առանց նրանց կենսամակարդակը հաշվի առնելու:
    Նաև այլանդակ վիճակում է օգնության և աշխատանքի որակի մասին հարցը: Մարդկանց միայն ինքնապարծական օգնություն է հարկավոր; որպես անցողիկներ, որակի մասին մարդիկ ընդհանրապես չեն մտածում: Թող գոնե քչերն իրենց անպատասխանատու չհամարեն: Այդպես պատասխանատվության միջով մենք կմոտենանք մտածողության շարժունակությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.10.2019)

  14. #625
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    247.


    Բարբառների փոփոխությունները Մենք ողջունում ենք: Այդ փոփոխություններով խուսափում ենք արտահայտության պայմանականությունից և, գլխավորը, նշանակությունից: Դարերը շերտ-շերտ իրար վրա են դարսում սովորույթներն ու մտածողության փայտացումը: Կառավարման արհավիրքներն ու փոփոխությունները ներմուծում են անսպասելի հասկացություններ ու նոր խոսքեր: Նախկին արտահայտություններն անընդունելի են դառնում, և նրանց հետ մեկտեղ վերանում են հինավուրց սովորույթները: Հատկապես վտանգավոր է արտահայտության ոչ թե տառը, այլ իմաստը: Բերեմ օրինակ. "Հանգամանքները հաջող են դասավորվում": Մարդիկ շարունակում են իրենց հասկացած ձևով և ստացվում է՝ ուրեմն հանգամանքները լավ են: Բայց հաջողության հասկացությունը շատ ավելի լայն է, քան լավը կամ վատը: Զարդանախշի հաջողությունը ոչ թե գույների միանմանությունից, այլ հնչուն հակադրություններից է կախված:
    Նաև մարդկանց դժվար է ընդունել չարի և բարու ոչ էական լինելու դրույթը: Միայն հակադրությունն է տալիս թե մեկը և թե մյուսը: Տարածական մարմինների անզուսպ ու հավերժ նոր սրընթաց հոսանքի գիտակցումը մարդկանց կարող էր օգնել ճանաչել կյանքի նպատակասլաց սկզբունքը: Դրանով կյանքի ամեն պահ կստանար շարժունակություն և ցույց կտար անցյալի օղակներն ու ապագայի անխուսափելիությունը: Դեպի ապագա ձգտող ոգին իրեն չի ծանրաբեռնի անցյալի հնոտիքով: Նրան պետք է նոր հանդիպած հասկացությունների արտահայտումը, նա կոտրում է խոսքերի խոչընդոտները: Ավելի շուտ կարելի է ներել չհաջողված փորձը, քան պապենական կարծրացած, սովորական դարձած ողջույնը: Շարժման մեջ մենք լայնացնում ենք ծննդյան պայմաններով թելադրված հասկացությունների սահմանները: Մարմնի ստացածի գիծը համարյա անհնար է միացնել ոգու ժառանգության հետ: Այդ պատճառով արտաքին ձևերի շարժունակությունը կթեթևացնի ոգու նկրտումները:
    Իրերի անցողիկ նշանակության մասին բոլոր Ուսուցիչների պատգամը դեպի շարժում է ուղղորդել: Միշտ մատնանշվել է ոչ թե ճգնավորությունը, այլ իրերի գիտակից կառավարումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #626
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    248.


    Խոսքերի իմաստի մեջ ներթափանցելու ունակությունն ընկած է ոչ թե խոսքի կառուցման, այլ ասածը ներքին կենտրոնով ընկալելու մեջ: Հազար մարդու քննարկությանն առաջարկեք ամենահասարակ մի հասկացություն և կարող եք ընդամենը մեկ համապատասխան մեկնաբանություն ստանալ: Պետք է ինքդ քեզ սովորեցնես խոսքի իսկական ըմբռնմանը: Յոգան կարող է օգնել մոտենալ դրան: Տարբեր լեզուներ հասկանալը տեղի է ունենում միևնույն կոկորդային կենտրոնի* ընկալունակությունից:
    Դպրոցներում օգտակար է երեխաների համար կարդալ հատվածներ անծանոթ լեզուներով, նշելով, թե ինչպես է հասկացվում օտար խոսքը: Ձեռքը հեշտորեն վերցնում է ծանոթ առարկաները: Գիտակցությունը հեշտորեն որսում է երբևիցէ ծանոթ հնչյունները: Այնքա՜ն օգտակար դիտարկումներ կարելի է ձեռնարկել հեշտորեն: Յոգան անընդհատ սովորեցնում է այդ ուրախալի զգաստությանը:


    - - - - - - -
    * Կոկորդային կենտրոն -
    խոսքը Չարխերից (Չակրաներից) մեկի, Վիշուդհայի մասին է, որի ֆիզիկական պրոյեկցիան է վահանաձև գեղձը, որը, համաձայն յոգայի թաքնագիտական բնախոսության, պատասխանատու է միտքը խոսք դարձնելու և, հետևաբար, խոսքի և ձայների ընկալման համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #627
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,167
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    249.


    Կարելի է հարգել իրերը, բայց պետք է զգուշանալ գերարտադրությունից: Ամենավնասակար մտածողությունը վրա է հասնում անպետք իրերի շրջապատում: Ինչպես սարդոստայն տարածվում են հոգնած մտքերն իրերի կիրառման ու դասավորման մասին: Երկարատև տանջանք է ստեղծում հին դարաշրջանի արտադրանքը: Իրերի թարմացումը կարող է մտքերի անսպասելի հոսք տալ: Եթե մենք պետք է գործ ունենանք իրերի հետ, ուրեմն չի կարելի նրանց անտարբեր վերաբերվել: Իրերի որակն ու նշանակությունը բարեշրջման գործընթացում խորհրդածման թեմա է: Հիրավի, նոր տունը նոր պետքական իրերի կարիք ունի, բայց գտնել դրանք համարյա անհնար է: Նշանակում է, մարդկային մտածողությունը պետք է ճանապարհ ընկնի նոր որոշումների որոնումների: Բայց իրավիճակի նոր կառույցի համար պետք է գիտակցել, թե ուր է գնում կյանքը: Իսկ մի՞թե կարելի է մտածել կյանքի նման թարմացման մասին, քանի դեռ մարդիկ մտածում են, որ կյանքը պետք է անցնել կենդանիների նման, առանց անցյալն ու ապագան գիտենալու:
    Հարց տվեք կյանքի իմաստի մասին և ամենաանհույս պատասխաններ կստանաք: Երբ տարածությունն ինքն է աղաղակում էներգիայի և վճռականության մասին, այդ ժամանակ ամբոխը սկսում է կարկատել հին կապաները: Պայմանագրերը մարդկությանը հասցրեցին իսկական աղետի, բայց, այնուամենայնիվ, նոր պայմանագրերը կարող են գրվել միայն անպետք տեքստերի հիման վրա; նոր հագուստները ստեղծվում են անկիրառելի վերապրուկներից:
    Սարսափելի է հասկանալ, թե ինչպես են իրենց ճանապարհը փակել Երկրի բնակիչները: Ոչ թե աղոթք, այլ խիստ աշատանք է հարկավոր: Եվ սա պետք է պնդել: Ժամկետներն ամենամոտակա հնարավորություններ են առաջարկում: Մի՞թե առևտրով զբաղվածներն այդ չեն նկատում:
    Յոգը գալիս է ժամանակին և մատնացույց է անում, որ երջանկությունը հասանելի է: Յոգը կարող է նոր կյանք կառուցել, քանզի գիտի թե համաչափելիությունը, և թե արժեքը: Կյանքն ինքն է առաջադրում Հրեղեն Յոգայի անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում մարդիկ ինչպե՞ս և ինչո՞վ կսահմանեն նկրտման ճշմարիտ ուղղությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 42 42-ից ԱռաջինԱռաջին ... 323839404142

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •