User Tag List

Էջ 70 70-ից ԱռաջինԱռաջին ... 20606667686970
Ցույց են տրվում 1,036 համարից մինչև 1,039 համարի արդյունքները՝ ընդհանուր 1039 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1036
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,140
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    562.


    Աշխարհի վերակառուցումը լարում է մթերի բոլոր ուժերը։ Բարեշրջման ամեն ալիք լարում է լճացնող մտադրությունների ուժերը։ Երբ աշխարհը բաժանվում է Լուսավոր և մութ ուժերի, ինչպե՞ս ուրեմն չծնվեն ամրապնդված հնարավորությունները։ Տիեզերքի ստեղծագործումը լարված է կռվի մեջ։ Բոլոր մակարդակներում պայքար է ընթանում։ Ուստի Մեզ ամենամոտ երևույթները, նախ և առաջ, դրսևորված են, որպես հակազդեցություններ լարող ուժեր։ Այդ պատճառով կասեմ՝ ի կատար կածվի նախատեսվածը, կիրականանա ժառանգվածը։ Այդպես պետք է պահպանել ապագայի հանդեպ ուրախությունը։ Այդպես հաղթանակն ամրապնդենք։



    - - - - - - -



    563.


    Տեղաշարժի սկզբունքը հաստատվում է Տիեզերական Մագնիսով։ Ամեն հերթափոխ լարում է նոր էներգիաներ, և ամեն տարածական միտք ծնում է նոր հնարավորություն, ուստի, երբ տեղաշարժը հաստատվում է հեռացող ուժերով, ուրեմն, հիրավի, կարելի է նկատել հեռացող ուժերի վերջը։ Այդպես Նոր Ռասայի վերելքից առաջ փլվում են հին հիմքերը։ Այդ պատճառով ամեն հեռացող ռասա լարվում է հարձակումը հաղթահարելիս։ Այդպես են ստեղծվում տիեզերական տեղաշարժերը։



    - - - - - - -



    564.


    Հեռացող ուժերի խթանիչ ուժը տարածությունից կանչում է բոլոր նման հոսանքները։ Այդ պատճառով հարձակվող փոփոխության երևույթն այդպես լարում է բոլոր ցածր շերտերը։ Այդ պատճառով սահմանվածը հաստատելու համար պետք է նկրտող պարույր ստեղծել։ Այդ պատճառով Նոր Ռասան հավաքվում է հաղթանակի նշանի տակ։ Այդ պատճառով արտահայտված ավարտի աստիճանը լարվում է ժամկետների վրա հասնելուն պես։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1037
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,140
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    565.


    Հավասարակշռության խախտումն իր ազդեցությունն է թողնում մոլորակային բոլոր դրսևորումների վրա։ Տիեզերական հավասարակշռությունը խախտող մի էներգիան մեկ այլ ուղղություն է ձգում։ Հետևաբար կապն էներգիաների միջև հաստատվում է ձգողության օրենքով։ Այդպես նոր նկրտմանը համապատասխանող ամեն էներգիա կյանք է տալիս համապատասխան ձգողությամբ։ Այդպես իրադարձություններն ու տարածական երևույթներն այդքան սերտ կապված են։ Հետևաբար Մեր ստեղծագործ խթանիչ ուժը լարվում է միևնույն հրեղեն էներգիաներով։ Ուստի երբ Լուսատուները պետության համար ամրապնդել են հաստատված էջը, բոլոր էներգիաները գործում են։ Այդպես անսահմանափակ ուղու ստեղծումը լարվում է տիեզերական հրով։



    - - - - - - -



    566.


    Երբ տարակշռությունը դեպի պայթյուն նկրտող պատկեր է ընդունում, մթերի բոլոր ծրագրերը փլվում են։ Սպասվող պայթյունը լարում է վախեցողների բոլոր մտքերը, հետևաբար այդպես լարված սլանում են հեռացողները։



    - - - - - - -



    567.


    Տեղաշարժի ժամկետը լարում է բոլոր կրակները։ Մտածողության հուրը լարվում է դեպի հեղաշրջում։ Ոգու հուրը լարում է տհաճ էներգիաները։ Սրտի հուրը լարում է դեպի հեղաշրջման ուժը նկրտող վրդովմունքի ոլորտներ։ Ուստի երբ Տիեզերքի ստեղծագործումը հանդիպում է խոչընդոտի, ստեղծվում է նոր հուն։ Ուստի Մեր Եղբայրները կոփում են Տիեզերական Մագնիսի հետ միասին։ Միայն Մե՛զ հետ կհաղթեք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1038
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,140
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    568.


    Ինչո՞վ է ի վերջո մարդկությունը պատում իր կամարը։ Ամենաստվար շերտն է կազմում ինքնության ոլորտը։ Ամենաչնչին ոլորտն է նախանձի որդը։ Ամենակործանիչ ոլորտն է մեծամտությունը։ Այդ ոլորտները քայքայում են ընտանիքներ, պետություններ, եկեղեցիներ և ամբողջ հասարակություններ։ Այնինչ Տիեզերքը համագործակցության է կոչում։ Սպասվող հերթափոխը կարող է սրբել-տանել մարդկության հաստատված կուտակումները, բայց այդ կուտակումների ամեն մասնակից կրում է մոլորակային կարման։ Մարդկային ստեղծագործումը հանգում է քայքայման։ Դեպի Անսահմանություն նկրտող ոգին մասնակցում է տիեզերական համագործակցությանը։



    - - - - - - -



    569.


    Ինչպե՞ս է պատկերանում աշխարհի ըմբռնումը մարդկային գիտակցության մեջ։ Հիմքերը կեղծ են և ինքնահավան ուղղության հաստատում են հանդիսանում։ Երբ Վեհապետն ասաց, որ երկրին ոչ թե խաղաղություն, այլ սուր է բերում, ոչ ոք չհասկացավ մեծ Ճշմարտությունը։ Հրով ոգու մաքրու՛մն է այդ սուրը։ Մի՞թե կարելի է մաքրում արտահայտել առանց խոցելու։ Մի՞թե կարելի է մաքրել նկրտումն առանց աղբը ոչնչացնելու։ Մի՞թե կարելի է նվաճում արտահայտել առանց ոգու նկրտման։ Միայն ինքնությունը խոցող սուրն է առնչում ոգին բարձրագույն աշխարհներին։ Կեղծ աշխարհում հանգիստ առնողը, հիրավի, ինքնաոչնչացում է կառուցում։ Այդպես սրի մասին Վեհապետի հրամանը մաքրման պատկեր է տալիս։



    - - - - - - -



    570.


    Ինչպե՜ս են համահնչում սրտի խոսքերը գաղտնի շարժառիթների մասին։ Որքա՜ն նշանակալի է գիտակցել անաչառ ոգու մղումները։ Երեք հատկանիշ կօգնեն գիտակցել մղման ներուժը՝ ազնվության հատկանիշը, անձնվիրության արտահայտման հատկանիշը և ծառայության հատկանիշը։ Յուրաքանչյուր հատկանիշի դրսևորումը ոգուն սուր կտա իքնության դեմ։ Միայն՝ ոչ թե կարմայական լարման, այլ ինքնագործուն ձեռքը ոգուն այդ փայլկտող սուրը կտա։ Այդպես հիշենք հուրը, որը մղմանը լարվածություն է տալիս։ Այդպես թող ինքնության ոգին մոտենա հրեղեն փոխակերպմանը։ Այդպես Տարան ցույց է տալիս ուղին դեպի հրեղեն ինքնագործունեություն։ Այդպես Գուրուն ցույց է տալիս ուղին դեպի հրեղեն գործողություն։ Այո, այո, այո՛։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1039
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,140
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    571.


    Տիեզերական տեղաշարժը լարված զուգադիպում է ստեղծում։ Տիեզերական հարվածը ծնում է նկրտում, որն անզսպելի է։ Հետևաբար իրադարձություններով դրսևորված հոսանքն արտահայտում է մասսաների հնչողությունը։ Տիեզերական Մագնիսի կոչին արձագանքում են բոլոր հնչող ոլորտները։ Ուստի, երբ լարվում է Տիեզերական Մագնիսի կոչը, մասսաների լարումը դեպի փոխակերպում է տանում։
    Այդպես Մագնիսի ստեղծագործումը դեպի իրեն է ձգում բոլոր նկրտումները։



    - - - - - - -



    572.


    Հաստատված սրի ամենաճշգրիտ կիրառումը կարող է արտահայտել պատնեշների վերացումը։ Երբ հրեղեն միտքը լարում է ոգուն, տարբեր էներգիաների ձգողությունն անխուսափելի է։ Այդ պատճառով ոգու սուրը խոցում է և արարում, այդ պատճառով ոգու սուրը հավաքում և կտոր-կտոր է անում անկատարյալ դրսևորումները։ Այդպես ոգու սուրը լարվում է Տիեզերական Մագնիսով։



    - - - - - - -



    573.


    Ոգու հրեղեն սուրը բոլոր հրեղեն դրսևորումների հիմքն է։ Հրեղեն Հոգու ստեղծագործումն այդ էներգիաների ներուժն է պարունակում։ Ոգու ստեղծագործումը պարունակում է այդ էներգիաները։ Այդպես հաստատում եմ Հրեղեն Հոգու Մոր ոգու ստեղծագործման մեծ ընթացքը։ Այդպես Մենք մեծարում ենք ոգու փոխակերպող հուրը։ Այդպես արարում է կենտրոնների հուրը։ Հրեղեն հոսանքի երևույթը Վեհապետն է ավանդել։ Այդպես սրբազան ժառանգությունը արտահայտվում է կյանքում։



    - - - - - - -



    574.


    Ստեղծագործական մտահղացման համար ուժերի միջև համաձայնեցվածություն է անհրաժեշտ։ Միայն երբ մարդկային գիտակցությունը կարողանում է որսալ տիեզերական թրթիռները, կարող է մարմին հաստատվել։ Բոլոր նախասահմանված տիեզերական համադրությունները գոյություն ունեն տարածության մեջ, և մարդկային գիտակցությունը պետք է ներթափանցի նրբագույն էներգիաներ։ Ամեն միտք ծնվում է Տարածության շտեմարանի հետ առնչվելուց։ Այդպես մարդու ամենամոտիկ խնդիրը պետք է նրա գիտակցության մեջ արթնացնի Տիեզերական Մագնիսի հետ համադրության իմաստը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 70 70-ից ԱռաջինԱռաջին ... 20606667686970

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •