ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


463.


Կարման և փոխակերպումը գործոններ են, որոնք, արարելով իրենց, կարմայով նկրտված հետևանքը, արարելով ոգու փոխակերպման իրենց ուղղությունը, դեպի առաջընթաց են ուղղորդված: Երբ նկրտված ստեղծագործումը դեպի Տիեզերական Մագնիս է ձգում ոգին, հրեղեն հետևանքն անխուսափելի է: Պնդում եմ, որ կարմայի և փոխակերպման օրենքը բերում է ավարտի: Ոգին` որոնողը, - հագենալով հրով, ձգվում է դեպի Տիեզերական Մագնիսը: Երբ Մենք, մարդկության Եղբայրները, խոսում ենք Տիեզերական Մագնիսի մասին, Մենք նկատի ենք առնում բարձրագույն օրենքների բոլոր դրսևորումները: Ամբողջ, հիրավի մաքուրն ու գեղեցիկը, ամփոփված է այդ օրենքի մեջ: Ուստի, երբ Մենք ասացինք, որ Տիեզերական Մագնիսը լարում է Գոյության ամբողջ գեղեցկությունը պարունակող բոլոր դրսևորումները, Մենք նկատի ունեինք հագեցած դրսևորված Տիեզերական Մագնիսը:



- - - - - - -



464.


Տեսանելի և անտեսանելի աշխարհների միջև կապը հաստատվում է Տիեզերական Մագնիսի հարաբերակցությամբ: Ինչպես և ամբողջ Տիեզերքում, այդ կապը գոյություն ունի որպես անհրաժեշտություն: Յուրաքանչյուր էներգիա և յուրաքանչյուր էլեմենտ կոփում են իրենց կապը նույնանման էներգիաների հետ: Ոլորտները նույնպես մեկուսացված չեն, այդպես անտեսանելի աշխարհը կապ է հաստատում տեսանելիի հետ: Նուրբ էներգիաները ներթափանցում են ձգողությամբ հաստատված շրջանի մեջ: Այդ պատճառով տարածական Հուրը ձգտում է դեպի մարդկային ոլորտներ և ոգին էլ ձգտում է դեպի անտեսանելի աշխարհ: Տարածությունն այդպես փոխադարձաբար ձգում է նկրտող էներգիաները: Անտեսանելի աշխարհն արարում է իր հետևանքները: Այդպես անսահման է էներգիաների ձգողությունը:



- - - - - - -



465.


Ոլորտների միավորման մեջ է ամփոփված Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը: Միայն ձգողությունն է արարում: Եվ Մագնիսը նկրտում է էներգիաները դեպի հաստատված մարմիններ: Ձգողությունը նախասահմանում է մարդկային կյանքը: Երբ կարման նկրտում է ոգին դեպի իր նշանակետը, արարում է Մագնիսը, այդպես կարման մղում է մարդկային վերելքի աստիճանները: Ավարտի երևույթն այդպես է արարվում: Ուստի, երբ ոգին գիտի ուղին, Մագնիսը գործում է: Այդպես հաստատվում է նախասահմանվածը և գործում է Տիեզերական Մագնիսը: