User Tag List

Էջ 70 70-ից ԱռաջինԱռաջին ... 20606667686970
Ցույց են տրվում 1,036 համարից մինչև 1,042 համարի արդյունքները՝ ընդհանուր 1042 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1036
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,146
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    562.


    Աշխարհի վերակառուցումը լարում է մթերի բոլոր ուժերը։ Բարեշրջման ամեն ալիք լարում է լճացնող մտադրությունների ուժերը։ Երբ աշխարհը բաժանվում է Լուսավոր և մութ ուժերի, ինչպե՞ս ուրեմն չծնվեն ամրապնդված հնարավորությունները։ Տիեզերքի ստեղծագործումը լարված է կռվի մեջ։ Բոլոր մակարդակներում պայքար է ընթանում։ Ուստի Մեզ ամենամոտ երևույթները, նախ և առաջ, դրսևորված են, որպես հակազդեցություններ լարող ուժեր։ Այդ պատճառով կասեմ՝ ի կատար կածվի նախատեսվածը, կիրականանա ժառանգվածը։ Այդպես պետք է պահպանել ապագայի հանդեպ ուրախությունը։ Այդպես հաղթանակն ամրապնդենք։



    - - - - - - -



    563.


    Տեղաշարժի սկզբունքը հաստատվում է Տիեզերական Մագնիսով։ Ամեն հերթափոխ լարում է նոր էներգիաներ, և ամեն տարածական միտք ծնում է նոր հնարավորություն, ուստի, երբ տեղաշարժը հաստատվում է հեռացող ուժերով, ուրեմն, հիրավի, կարելի է նկատել հեռացող ուժերի վերջը։ Այդպես Նոր Ռասայի վերելքից առաջ փլվում են հին հիմքերը։ Այդ պատճառով ամեն հեռացող ռասա լարվում է հարձակումը հաղթահարելիս։ Այդպես են ստեղծվում տիեզերական տեղաշարժերը։



    - - - - - - -



    564.


    Հեռացող ուժերի խթանիչ ուժը տարածությունից կանչում է բոլոր նման հոսանքները։ Այդ պատճառով հարձակվող փոփոխության երևույթն այդպես լարում է բոլոր ցածր շերտերը։ Այդ պատճառով սահմանվածը հաստատելու համար պետք է նկրտող պարույր ստեղծել։ Այդ պատճառով Նոր Ռասան հավաքվում է հաղթանակի նշանի տակ։ Այդ պատճառով արտահայտված ավարտի աստիճանը լարվում է ժամկետների վրա հասնելուն պես։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1037
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,146
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    565.


    Հավասարակշռության խախտումն իր ազդեցությունն է թողնում մոլորակային բոլոր դրսևորումների վրա։ Տիեզերական հավասարակշռությունը խախտող մի էներգիան մեկ այլ ուղղություն է ձգում։ Հետևաբար կապն էներգիաների միջև հաստատվում է ձգողության օրենքով։ Այդպես նոր նկրտմանը համապատասխանող ամեն էներգիա կյանք է տալիս համապատասխան ձգողությամբ։ Այդպես իրադարձություններն ու տարածական երևույթներն այդքան սերտ կապված են։ Հետևաբար Մեր ստեղծագործ խթանիչ ուժը լարվում է միևնույն հրեղեն էներգիաներով։ Ուստի երբ Լուսատուները պետության համար ամրապնդել են հաստատված էջը, բոլոր էներգիաները գործում են։ Այդպես անսահմանափակ ուղու ստեղծումը լարվում է տիեզերական հրով։



    - - - - - - -



    566.


    Երբ տարակշռությունը դեպի պայթյուն նկրտող պատկեր է ընդունում, մթերի բոլոր ծրագրերը փլվում են։ Սպասվող պայթյունը լարում է վախեցողների բոլոր մտքերը, հետևաբար այդպես լարված սլանում են հեռացողները։



    - - - - - - -



    567.


    Տեղաշարժի ժամկետը լարում է բոլոր կրակները։ Մտածողության հուրը լարվում է դեպի հեղաշրջում։ Ոգու հուրը լարում է տհաճ էներգիաները։ Սրտի հուրը լարում է դեպի հեղաշրջման ուժը նկրտող վրդովմունքի ոլորտներ։ Ուստի երբ Տիեզերքի ստեղծագործումը հանդիպում է խոչընդոտի, ստեղծվում է նոր հուն։ Ուստի Մեր Եղբայրները կոփում են Տիեզերական Մագնիսի հետ միասին։ Միայն Մե՛զ հետ կհաղթեք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1038
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,146
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    568.


    Ինչո՞վ է ի վերջո մարդկությունը պատում իր կամարը։ Ամենաստվար շերտն է կազմում ինքնության ոլորտը։ Ամենաչնչին ոլորտն է նախանձի որդը։ Ամենակործանիչ ոլորտն է մեծամտությունը։ Այդ ոլորտները քայքայում են ընտանիքներ, պետություններ, եկեղեցիներ և ամբողջ հասարակություններ։ Այնինչ Տիեզերքը համագործակցության է կոչում։ Սպասվող հերթափոխը կարող է սրբել-տանել մարդկության հաստատված կուտակումները, բայց այդ կուտակումների ամեն մասնակից կրում է մոլորակային կարման։ Մարդկային ստեղծագործումը հանգում է քայքայման։ Դեպի Անսահմանություն նկրտող ոգին մասնակցում է տիեզերական համագործակցությանը։



    - - - - - - -



    569.


    Ինչպե՞ս է պատկերանում աշխարհի ըմբռնումը մարդկային գիտակցության մեջ։ Հիմքերը կեղծ են և ինքնահավան ուղղության հաստատում են հանդիսանում։ Երբ Վեհապետն ասաց, որ երկրին ոչ թե խաղաղություն, այլ սուր է բերում, ոչ ոք չհասկացավ մեծ Ճշմարտությունը։ Հրով ոգու մաքրու՛մն է այդ սուրը։ Մի՞թե կարելի է մաքրում արտահայտել առանց խոցելու։ Մի՞թե կարելի է մաքրել նկրտումն առանց աղբը ոչնչացնելու։ Մի՞թե կարելի է նվաճում արտահայտել առանց ոգու նկրտման։ Միայն ինքնությունը խոցող սուրն է առնչում ոգին բարձրագույն աշխարհներին։ Կեղծ աշխարհում հանգիստ առնողը, հիրավի, ինքնաոչնչացում է կառուցում։ Այդպես սրի մասին Վեհապետի հրամանը մաքրման պատկեր է տալիս։



    - - - - - - -



    570.


    Ինչպե՜ս են համահնչում սրտի խոսքերը գաղտնի շարժառիթների մասին։ Որքա՜ն նշանակալի է գիտակցել անաչառ ոգու մղումները։ Երեք հատկանիշ կօգնեն գիտակցել մղման ներուժը՝ ազնվության հատկանիշը, անձնվիրության արտահայտման հատկանիշը և ծառայության հատկանիշը։ Յուրաքանչյուր հատկանիշի դրսևորումը ոգուն սուր կտա իքնության դեմ։ Միայն՝ ոչ թե կարմայական լարման, այլ ինքնագործուն ձեռքը ոգուն այդ փայլկտող սուրը կտա։ Այդպես հիշենք հուրը, որը մղմանը լարվածություն է տալիս։ Այդպես թող ինքնության ոգին մոտենա հրեղեն փոխակերպմանը։ Այդպես Տարան ցույց է տալիս ուղին դեպի հրեղեն ինքնագործունեություն։ Այդպես Գուրուն ցույց է տալիս ուղին դեպի հրեղեն գործողություն։ Այո, այո, այո՛։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1039
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,146
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    571.


    Տիեզերական տեղաշարժը լարված զուգադիպում է ստեղծում։ Տիեզերական հարվածը ծնում է նկրտում, որն անզսպելի է։ Հետևաբար իրադարձություններով դրսևորված հոսանքն արտահայտում է մասսաների հնչողությունը։ Տիեզերական Մագնիսի կոչին արձագանքում են բոլոր հնչող ոլորտները։ Ուստի, երբ լարվում է Տիեզերական Մագնիսի կոչը, մասսաների լարումը դեպի փոխակերպում է տանում։
    Այդպես Մագնիսի ստեղծագործումը դեպի իրեն է ձգում բոլոր նկրտումները։



    - - - - - - -



    572.


    Հաստատված սրի ամենաճշգրիտ կիրառումը կարող է արտահայտել պատնեշների վերացումը։ Երբ հրեղեն միտքը լարում է ոգուն, տարբեր էներգիաների ձգողությունն անխուսափելի է։ Այդ պատճառով ոգու սուրը խոցում է և արարում, այդ պատճառով ոգու սուրը հավաքում և կտոր-կտոր է անում անկատարյալ դրսևորումները։ Այդպես ոգու սուրը լարվում է Տիեզերական Մագնիսով։



    - - - - - - -



    573.


    Ոգու հրեղեն սուրը բոլոր հրեղեն դրսևորումների հիմքն է։ Հրեղեն Հոգու ստեղծագործումն այդ էներգիաների ներուժն է պարունակում։ Ոգու ստեղծագործումը պարունակում է այդ էներգիաները։ Այդպես հաստատում եմ Հրեղեն Հոգու Մոր ոգու ստեղծագործման մեծ ընթացքը։ Այդպես Մենք մեծարում ենք ոգու փոխակերպող հուրը։ Այդպես արարում է կենտրոնների հուրը։ Հրեղեն հոսանքի երևույթը Վեհապետն է ավանդել։ Այդպես սրբազան ժառանգությունը արտահայտվում է կյանքում։



    - - - - - - -



    574.


    Ստեղծագործական մտահղացման համար ուժերի միջև համաձայնեցվածություն է անհրաժեշտ։ Միայն երբ մարդկային գիտակցությունը կարողանում է որսալ տիեզերական թրթիռները, կարող է մարմին հաստատվել։ Բոլոր նախասահմանված տիեզերական համադրությունները գոյություն ունեն տարածության մեջ, և մարդկային գիտակցությունը պետք է ներթափանցի նրբագույն էներգիաներ։ Ամեն միտք ծնվում է Տարածության շտեմարանի հետ առնչվելուց։ Այդպես մարդու ամենամոտիկ խնդիրը պետք է նրա գիտակցության մեջ արթնացնի Տիեզերական Մագնիսի հետ համադրության իմաստը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1040
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,146
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    575.


    Միայն, երբ գիտակցությունն ընկալի Տիեզերական Մագնիսի հոսքը, կարելի կլինի ամրապնդել նախասահմանված երևույթը։ Միայն երբ մարդը սկսի հասկանալ Մագնիսի ուղղությունը, կարելի կլինի նոր սանդղափուլ հաստատել։ Այդպես, երբ Մենք ուղղորդում ենք դեպի նոր աստիճան, ուրեմն ժողովուրդների հոսանքը լարվում է Տիեզերական Մագնիսով։ Հիրավի, վրա է հասնում մաքրման դարաշրջա՛նը։ Տիեզերական Մագնիսն ապագա է արարում։ Հետևաբար տեղաշարժն անխուսափելի է և միայն ընդարձակված գիտակցությունը կարող է ընթանալ հոսանքի հետ, պարունակելով բոլոր ստեղծագործական հանկարծաշրջումները։ Այդպես բոլոր լարված հոսանքները նոր աստիճան են ստեղծում։ Այդպես սրընթացության երևույթը երկրներ է զավթում։ Դեպի արարում և ավերում նկրտումը ներդաշնակեցնում է մոլորակը։ Այդպես Մեր գործողությունների նկրտումն ընթանում է Տիեզերական Մագնիսի հետ միասին։



    - - - - - - -



    576.


    Երբ մարդ բախտի խաղալիք է դարձել, ուրեմն նա ինքն է ընտրել իր ճակատագիրը։ Երբ մարդ ենթարկվել է սեփականության հանդեպ նկրտումներին, ուրեմն ինքնության էգոն մթագնել է զարգացումը։ Չէ՞ որ մարդ մութ ուժերի ստրուկն է դարձել, և մաքրման սուրն անխուսափելի է։ Գիտակցության զարգացումը լարում է բոլոր կենտրոնները։ Մաքրման սրի առջև նկրտումն է արթնանում։



    - - - - - - -



    577.


    Տիեզերքի արարչագործությունը լարված է, այդ պատճառով այդքան սրընթաց է ժողովուրդների լարումը։ Ամեն երկիր մի լար է տիեզերական ստեղծագործման մեջ։ Ինչպես ստորգետնյա կրակն է միշտ կապում կենտրոնները, այնպես էլ իրադարձությունները կապում են բոլոր երկրները։ Բոլոր ժողովուրդներն այժմ լարում են ցուցաբերում Տիեզերական Մագնիսի գրոհի տակ։ Աղետից առաջ ժողովուրդները զգում են տեղաշարժի ուժը։ Շատ լուրջ ժամանակաշրջան է, ծնվում են իրադարձություններ։ Այդպես ժամանակի լարվածությունը կարող է նոր աստիճան ստեղծել։ Շատ դժվար ժամանակ է։ Լույսից առաջ մութը միշտ ծածկում է հորիզոնը։



    - - - - - - -



    578.


    Ժողովուրդներն իրենց ճակատագիրը կառուցում են ինքնագործողության սկզբունքի վրա։ Ամեն երկիր իր սկզբունքները ստեղծում է սեփական սերմի շուրջ։ Այդպես ամեն երկիր գործում է, լարելով տարբեր էներգիաներ։ Բարձր սկզբունքներից զուրկ ստեղծագործումը քայքայման կարմա է ստեղծում։ Ծառերի ամբողջ հյութը ծծող պարազիտներն իրենց ոչնչացման կարման են դրսևորում։ Հետևաբար, երբ Մեր օրենքը ազդարարում է կոոպերացիայի մասին, պետք է գիտենալ, որ առանց այդ սկզբունքի լավագույն սանդղափուլ չես ստեղծի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1041
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,146
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    579.


    Երբ ժողովուրդները նոր արագա են ստեղծում, էներգիաները հավաքվում են ոգու ուժով։ Երբ հզորությունը նկրտում է դեպի Տիեզերական Օրենք, հեռացող ուժը լարում է բոլոր ցանցերը։ Դժվար ժամանակը միշտ նոր հնարավորություններ է դրսևորում, այդ պատճառով Տիեզերական Օրենքը ստեղծում է իր հուները։



    - - - - - - -



    580.


    Յուրաքանչյուր տիեզերական մարմին ամրապնդվում է իր կարմայական լարմամբ։ Երբ հրի տարերքը կործանում է մոլորակի վրա դրսևորվածը, այդ տեղը պետք է հրեղեն վերածնունդ ունենա։ Երբ ջրի տարերքը կլանում է հողը, ուրեմն այդ տեղը պետք է մաքրվի։ Այդպես տիեզերական հերթափոխը պետք է գործունեության նոր ոլորտներ լարի։ Իհարկե, մանրամասնորեն պետք է ստուգել մարդկային տարեգրությունները, քանզի մարդկության գործերը մարդկությանն իր ճակատագրին են բերում։ Այդպես հրի տարերքը և մտքի տարերքը և մարդկային գործերը մոլորակային կարմա են նկրտում։ Այդպես Մենք նկրտում ենք մարդկությանը դեպի լավագույն աստիճան։



    - - - - - - -



    581.


    Երբ նոր կարման մոտենում է, բարեշրջման առաջընթացի մեջ լավագույն աստիճան է հաստատվում։ Բոլոր նոր աստիճանները հաստատվել ենք որպես վերելք։ Հետևաբար միայն մարդու ձեռքն է սպառնում Տիեզերքի արտահայտած հաստատմանը։ Միայն մարդու ձեռքն է հակառակ ընթանում իր նախասահմանմանը։ Ուստի դեպի վերածնունդ նկրտումը պետք է շարժի ժողովուրդներին։ Հիրավի, մեր աչքերի սռջև հերթափոխեր են հաստատվում։ Այդպես Լույսը խոցում է մթին։ Հաստատու՛մ եմ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.05.2021)

  8. #1042
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,146
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    582.


    Ժողովուրդները տիեզերական կրակների դրսևորումներ են փնտրում։ Միայն տիեզերական նկրտվածությունն անհրաժեշտ բանաձև կտա։ Միայն տիեզերական լարվածությունն անհրաժեշտ բանաձևը կտա։ Ուստի երբ ժողովուրդների ուժերը փնտրում են դրսևորումներ, ուրեմն գիտակցությունը դեպի Տիեզերական Մագնիս է ձգտում։ Այդպես բարեշրջումը շարում է իր աստիճանները։ Հետևաբար վերելքի աստիճանները լարվում են Տիեզերական Մագնիսով։ Տիեզերական Մագնիսին դեմ գնացողը հակառակ ալիք է հաստատում։ Այդպիսով, երբ աճում է նկրտումը դեպի Տիեզերական Մագնիս, մոտենում է բարեշրջման աստիճանը։



    - - - - - - -



    583.


    Իհարկե, ամեն հանկարծաշրջում Տիեզերքում հաստատում է մյուսների շղթան և արարում է հաջորդ աստիճանը։ Ուստի ժողովուրդները պետք է շարժվեն հաստատված նկրտումով։ Շատ լուրջ ժամանակաշրջան է։ Տիեզերական տեղաշարժերն ուժի մեջ են մտնում, այդ պատճառով Լույսը պայքարում է մթի հետ։ Հետևաբար երբ ժողովուրդների ուժերը լարվում են, ուրեմն, ինչպես հրդեհի կայծեր, արարում են ոգու կայծերը։ Այդպես ամեն զգոն ոգի զգում է հերթափոխը։



    - - - - - - -



    584.


    Տիեզերական էներգիաների համադրությունը լարվում է նկրտող հրով։ Յուրաքանչյուր կենսական զարկերակում իր մեջ հրի կայծեր ունի։ Ամեն նկրտող կենսական զարկերակում նշվել է Տիեզերական Մագնիսի կողմից։ Այդպես էլ զարկերակման միտքն է լարվում հրով։ Որքա՜ն թափառող մտքեր են լցրել տարածությունը։ Տարածությունը թրթռում է մտքերով։ Միտքը թրթռում է ոգու հոսանքով, և կարելի է ասել, որ նրանց արտահայտումը տիեզերական նախագուշակող ստեղծագործում է։ Այդպես բոլոր նախագուշակող մտքերը պետք է թրթռան ոգու հրով։ Այդպես ոգու թրթիռներից զուրկ միտքը մեռածության երևույթ է։ Միայն ոգու թրթիռը կարող է արարել։



    - - - - - - -



    585.


    Որքա՜ն վեհ է սրտի թրթռանքի օրենքը։ Որքա՜ն վեհ է միասնության օրենքը։ Որքա՜ն վեհ է ոգու և գիտակցության օրենքը։ Ուստի, երբ միասնության ուժը հաստատվում է, հակառակ ուժերը լարվում են։ Մոտենում է Լույսի դրսևորումը։ Հաստատում եմ, ինչ լինելու է, կլինի՛։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 70 70-ից ԱռաջինԱռաջին ... 20606667686970

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •