User Tag List

Էջ 36 36-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536
Ցույց են տրվում 526 համարից մինչև 538 համարի արդյունքները՝ ընդհանուր 538 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #526
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    7.


    Աստրալ ոլորտի խտությունն ինքնին աննշան է մտավոր ոլորտի գիտակցված աշխատանքի համեմատ: Մոլորակի խնդիրների համար մտավոր ոլորտը չպետք է դուրս բերված լինի իր սրբազան վիճակից, բայց միջմոլորակային գործունեությունը համապատասխանում է բարձրագույն մարմնին: Նոր ճառագայթների ամրապնդումը թույլ կտա պահպանել գիտակցությունը տարատեսակ շերտերում: Նախկինում միայն մթնոլորտի որոշ շերտեր կարող էին նպաստել գիտակցության պահպանմանը: Բայց կարող էին գազերի խաչասերվող հոսանքներ լինել: Նոր ճառագայթները կարող են պատռել այդ խոչընդոտները, ստեղծելով ասես օդային թունելներ և դրանով լայնացնելով գիտակցված գործունեությունը:



    - - - - - - -



    8.


    Կարելի է մատնանշել, թե երկիրը լքելիս Իմացության Ուսուցիչներն ինչու են տառապել: Իհարկե, այդ տառապանքը գիտակից է և կամավոր: Ինչպես տանտերն է բերնեբերան լցնում թասը, այնպես էլ Ուսուցիչը ցանկանում է անջնջելիորեն տպավորել Պատգամի վերջին նշանը:
    Հին աշխարհի զրպարտանքների հետ Մենք գործ չունենք, սխրանքի ամեն իսկություն պետք է Տիեզերքի համար: Սխրանքի արվեստը նման է արվեստի ամեն մի պրոցեսի: Խորացնելով բովանդակությունը, դարավոր բյուրեղ ենք տալիս: Կատարելության զգացումը բարձրացնում է ստեղծագործական դրսևորումների ոգին:
    Կարելի է ասել, որ սխրանքը բաժանվում է երկու տեսակի. սխրանք վերերկրային և երկրային սխրանք: Վերերկրային նպատակադրման դեպքում կարելի է տեսնել հանգիստ անցում, ինչպես, օրինակ, Մեծ Պլատոնը:
    Չկշռադատենք սխրանքները, քանզի բարեշրջման հասկացումն անձնական է և կամավոր:



    - - - - - - -



    9.


    Յուրաքանչյուր ոք, ով կարողացել է դիտարկել մարդկային աուրաները, կարող է տեսնել նաև լուսային ճառագայթումների կենդանի խաղը: Այդ տիեզերական հոսքի սկզբունքի վրա է հիմնված գիտակից գործողության կառուցումը: Ամեն մահացածություն պատկանում է մթի մթերքներին: Որտեղ Լույսի ալիքներ են, որտեղ կենդանի կայծերի փոխանակություն է, այնտեղ է Մեր ճառագայթը:
    Իմ Ուսմունքը կարող է բացահայտել փորձարկվող Ակաշայի ալիքները: Ողջունեք կայծերի ուրախությունը: Ոչ թե փոփոխականություն, այլ առաջադրանքի խորացում: Դրսևորելով Մեր կամքը, կարող եք միայն մոտենալ: Իմ ցանկությունն է՝ պահպանել ոգու գեղեցկությունը:
    Յուրաքանչյուր շարժում կարելի է հաջողություն դարձնել ոգու համար:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 04.06.2019, 20:43:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #527
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10.


    Միայն երբ միայնության մեջ է, երբ իրերի կարիք չունի, երբ չի սգում, երբ չի հանդուրժում, այդ ժամանակ է ուրախանում անվեհերը: Այնպես որ սկսենք թարգմանել Խիզախման Մեր հինավուրց գիրքը: Երբ մանչուկը խաղում է կատվի հետ, մայրը գորովանքով է նայում նրա խիզախությանը, չցանկանալով տեսնել, որ կատվի ձագն էլ կույր է դեռևս: Երբ պատանին խաղում է հասակակցի հոգու հետ, դիտորդները զարմանում են նրա համարձակությանը, չնկատելով խեղճ հոգու կապված լինելը: Երբ այրը քննադատում է դատավորների հավաքը, վկաները հիանում են նրա արիությամբ, չնկատելով, որ սպառնալիքների խիզախությունը գնված է ոսկու զրնգոցով: Երբ ծերունին մխիթարվում է մահը ծաղրելով, մտերիմները ժպտում են, չնկատելով, որ ծաղրի ծամածռությունը սարսափն է դեմքին սարքել: Խիզախումը սովորաբար աննկատելի է մարդկանց կողմից, քանզի իր բնությամբ այն անսովոր է: Անսովորությունը ջղաձգություն է սրտերի համար: Ու՞ր ես դու, նա, ով հաղթահարել է: Ու՞ր ես դու, նա, ով ջղաձգությունը դարձրել է թռիչք դեպի լույս: Լսի՛ր, անվեհեր: Գիշերվա մթնում կմոտենամ օրհնելու քո ներբանները և լույսի կայծեր կսփռեմ քո բարձի վրա, քանզի անվեհերի քունը նման է վինի լռելուն, երբ բոլոր յոթ լարերը լիքն են գաղտնիքով, երբ անվեհերի քունը նման է անդորրին մրրիկից առաջ, երբ անշարժ են նույնիսկ ամենաբարակ ցողունները:
    Մի՞թե առյուծն է մռնչոցով աշխարհներ ցնցում: Ոչ, անվեհերությունն է արթնացել և բացվել է ոգու արքայական ջրաշուշանը: Եղբայրներ, հավաքվենք ուրախության դղյակում, ծաղիկը բացվել է, մեծ անիվը կառուցվել է: Մեր ուրախությունը կթափանցի ընդերկրյա աշխարհներ և կհառնա վերերկրյա Եղբայրներին:
    Լավագույն երգն ենք երգում խիզախումին:



    - - - - - - -



    11.


    Թռչնի սուլոցն ընդհատեց հանգստի րոպեն: Ինչու՞ են թռչունները լարվել այս վաղ ժամին: Նրանք խիզախեցին, լսելով խիզախման փառաբանումը: Ոչ ոք չի ասել նրանց, որ իրենց ամենօրյա սուլոցը խիզախում չի ավելացնի: Խլացնելով առօրեականությամբ, մութը ճչում է: Մութը տանել չի կարողանում լույսի խիզախումները:
    Երբ լարված է Վեհապետի կշեռքը, արթնանաք վաղ, որպեսզի կշռենք, թե ինչպես ենք անց կացրել անցած օրը: Ընտրենք ամենաանվեհերը, որպեսզի այդ սերմերը ծանրացնեն թասը: Հավելենք հին աշխարհի դառնությունը, քանզի դրա ծանրությունը մեզ օգտակար է: Կցենք տգիտության ծաղրերը, նրանցից ամեն մեկը ծանրություն կտա ճշմարտության թասին: Եթե գտնենք սպառնալիքներ և ոտնձգություններ, լիքը թասին չենք մոռանա դրանք էլ ավելացնել: Ի՞նչն է ուրեմն ստիպում կշեռքին տատանվել: Ինչո՞վ է ուրեմն լցված մեղադրանքի թասը: Ինչպիսի՞ խղճուկ գորշ հնոտիք են լցրել դատավորի թասը: Անցյալ ձմեռվա չորացած տերևների պես, դիզվել են առօրեականության անեծքները՝ աղբն անցած օրվա: Ցնծացե՛ք, խիզախումներ, քանզի ամենաթևավորը հաղթահարեց կշտամբանքը:
    Վեհապետ, թույլատրիր կրակին հանձնել կեղծ սովորականության հնոտիները: Չեմ սխալվի, հասկանալով, որ թևավոր խիզախումը Քեզնով է բարեմաղթված: Սուրբ հնոցի մեջ կկոփեմ Ալայայի* թևերը: Չգիտեմ որևէ բողոքներ, կամ չարացումներ կամ նման այլ բան, ինչն իմ նոր թևերին կստիպեր հակվել: Իմ երգն է՛լ նոր է լինելու:


    - - - - - - -
    * Ալայա
    - հասկացություն, որն իր թաքնագիտական նշանակությամբ նույնական է Ակաշայի հետ: Ինչպես Ակաշան է նշանակում Աչք, որը տեսնում է (Ակըն աշա), կամ Ամենատես Աչք, այնպես էլ Ալայա՝ նշանակում է Ամենակալ Գիտակցություն, կամ Համաշխարհային Հոգի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #528
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12.


    Խիզախման փառաբանումը լայնորեն է թափանցել: Ամենափոքր աշակերտները դիմել են որոնումների ճանապարհին և դեպի Մեզ են եկել իրենց նպատակները քննարկելու: Ամեն մեկը բերել է իր երազանքները. ես կոչնչացնեմ բոլոր երկրային տաճարները, քանզի ճշմարտությունը պատերի կարիք չունի; ես կջրեմ բոլոր անապատները; ես կբացեմ բոլոր բանտերի դռները; ես կոչնչացնեմ բոլոր սրերը; ես անց կկացնեմ բոլոր ճանապարհները; ես կսրբեմ բոլոր արցունքները; ես կքայլեմ-կանցնեմ բոլոր երկրները; ես կգրեմ գիրքը մարդկության; բայց ամենակրտսերը դիմեց առկայծող աստղերին և ասաց. "Ողջույն, եղբայրնե՛ր", - և ողջույնի այդ խիզախման մեջ կորչեց նրա "եսը": Այս խիզախման մեջ կհաստատվի Տիեզերքի ուղին:



    - - - - - - -



    13.


    Թովմա Կեմպիեցու "Քրիստոսին ընդօրինակելու մասին" գիրքը վաղուց գնահատված է Արևելքում ոչ միայն իր բովանդակությամբ, այլև վերնագրի նշանակությամբ: Քրիստոսի հանդեպ միջնադարյան կռապաշտության ներքո Թովմայի ձայնը հնչեց որպես բողոք: Կաթոլիկական եկեղեցու պատերի հետևից հնչեց ձայն՝ լուսավորել մեծ Ուսուցչի դեմքը: Հենց "Ընդօրինակում" խոսքի մեջ կենսական իրողություն է ամփոփված: "Ընդօրինակում Քրիստոսին" բանաձևը խիզախման սխրանք է, որը յուրահատուկ է գիտակից, ստեղծագործման ամբողջ պատասխանատվությունն ընդունող ոգուն: Հահատկապես գիտակից աշակերտն է խիզախում ընդօրինակման մեջ նմանվել Ուսուցչին: Այդպիսի օրինակը լույս ներմուծեց լճացվածության մթի մեջ և ճգնարանի պատերի մեջ ստեղծեց նպատակ դեպի գործուն խիզախումը:
    Ըստ միջնադարի ընկճված գիտակցության տեղին կլիներ ասել՝ "Երկրպագություն Քրիստոսին", բայց վերընթաց ոգին խիզախեց կոչել ընդօրինակման: Բարերար խիզախման յուրաքանչյուր քայլ պետք է պահպանվի որպես մարդկության շքերթի փուլանիշ:
    Մենք ուշադրություն չենք դարձնում բովանդակության որոշ մենաստանականությանը: Խարույկ բարձրանալու նպատակ Թովման չուներ, նրա խնդիրն էր տալ ոչ թե արգելված, այլ կանչող ձևակերպում: Դրանք ճշմարտության երկու տեսակներ են՝ մեկը լցուկ է կրակի բոցը թեժացնելու համար, մյուսը կարիք ունի անպատիժ տարածման: Դժվար է ասել, թե որ միջոցն է հեղինակի համար ավելի հիվանդագինը: Երբեմն ավելի հեշտ է ցավազրկել խարույկի հետևանքը, քան տեսնել տարածված ըմբռնման խեղաթյուրումը: Այսպես թե այնպես, օրհնյալ են մութը պատռող խիզախումները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #529
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.


    Աշխարհում կորցված է երջանկությունը, քանզի երջանկությունը ոգու մեջ է: Ովքեր ոգուց երես են թեքել, պետք է դժբախտություն ապրեն, քանզի այլ կերպ ինչպե՞ս հետ վերադառնան: Դրանում է մեծ իրադարձությունների իմաստը: Երջանկության որոնումներ ստի և սպանությունների միջո՛վ: Կարելի է ուրախանալ, որ աղավաղումներն արագացնում են բարեշրջումը: Ոճրագործությունները հանգչող աշխարհին կրակ են ավելացնում:



    - - - - - - -



    15.


    Վտանգ հրահրող դժգոհության թույնը կոչվում է "Իմպերիլ": Լրիվ կոնկրետ թույն է, նստվածք է թողնում ներվային փողանցքների պատերին և այդ ճանապարհով տարածվում է ամբողջ օրգանիզմում: Եթե ժամանակակից գիտությունը, ուշադրության արժանացնելով աստրալ հոսքերին, փորձեր անաչառ կերպով ուսումնասիրել ներվային փողանցքները, նա դեմ կառներ աստրալ նութի տարօրինակ քայքայմանը ներվային փողանցքներով անցնելիս՝ դա էլ հենց իմպերիլի ազդեցությունն է: Միայն հանգիստը կարող է օգնել ներվային համակարգին հաղթահարել այս վտանգավոր թշնամուն, որը կարող է հրահրել օրգանիզմի ամենատարբեր գրգռումներ ու տանջալից կծկումներ: Իմպերիլից տառապողը պետք է կրկնի՝ որքա՜ն սքանչելի է ամեն ինչ: Եվ նա կլինի ճիշտ, քանզի բարեշրջումն անցնում է օրինաչափորեն, այլ կերպ ասած, սքանչելի: Որքան ավելի բարձր է ներվային համակարգը, այնքան ավելի տանջող են իմպերիլի նստվածքները: Միևնույն թույնը մեկ բաղադրիչի դեպքում կարող է նպաստել նյութի քայքայմանը:



    - - - - - - -



    16.


    Էժան արժեն մարդիկ, որոնք ուրուրին ծիծեռնակից տարբերել չեն կարողանում: Բայց ինչի՛ են արժանի նրանք, որոնք, փետրահան անելով արծվին, կարծում են, որ վերջինս ծռակող բադ կդառնա: Զգուշացեք երեսպաշտներից, հատկապես ոգու խառնաբրդոշ սարքող շահախնդիր խելոքներից: Աշխարհի օրենքների անխախտելիության երևույթը փայլատակում է սրի պես, հետևաբար երեսպաշտը գլուխը թեքելու տեղ չունի: Այդպես, ուսմունքի պատգամները մինչև վերջ չկարդացած ուսուցիչը նման է սերմերի ծանրության տակ ճկռած ավանակի: Այդպես էլ չբռնած ձկների համար զամբյուղներ նախապատրաստած ձկնորսը նման է հավաբուն չմտած աղվեսի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #530
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    17.


    Ուսմունքը ոտնահարելը գործում է ինչպես բումերանգ և հետ է հարվածում ոտնահարողին: Բայց օդը լիքն է նետերով: Սրբեք հակառակորդների հարձակումների քրտինքը: Հարձակման ժամին ցանկանում եմ խոսել հավերժական բաների մասին: Եկեք ուրախանանք, քանզի բազմապատկվում են հնարավորությունները: Ես համարում եմ, որ ամեն թշնամու սիրտ օգուտի սերմ է աճեցնում:



    - - - - - - -



    18.


    Աստղաքիմիան թույլ է տալիս սահմանել լավագույն ազդեցությունները որոշակի օրգանիզմների վրա: Աստղագիտությունը ոչ այլ ինչ է, քան աստղաքիմիայի բանաձևը: Նիկոտինով հագեցած տուն մտնող մարդը, հեռանալիս, իր վրա թունավոր նստվածքներ է տանելու: Ճիշտ նույնպես աստղաքիմիական ճառագայթների ազդեցությունն առաջին անգամ անմիջականորեն իր վրա փորձած մարդն այսուհետև միայն ներդաշնակորեն է հնչելու: Հեշտորեն կարելի է որոշել, թե երբ պետք է մոտենալ ցանկալի անձին:
    Նմանապես տխրահռչակ արևաբծերն էլ ուժեղացնում են քիմիական ազդեցությունները: Մարդիկ պնդում են աշխարհի շփոթության մասին արևաբծերի ժամանակաշրջանում: Նույնիսկ թույլ պատկերացումը մղում է դեպի ճշմարիտ եզրակացություններ: Բայց, եթե հիշենք ախտահարող քիմիական ռեակցիաները, ուրեմն դժվար չի լինի հասկանալ տարածության հագեցվածությունը մետաղակերպերի օքսիդների ամենաիրական կազմություններով: Կարելի՞ է արդյոք թեթևամտորեն հերքել նյութի բարեշրջական ուժը, երբ Անահատակ Ամբարից մեր գլխներին են լցվում անասելի լարման ճառագայթնե՛ր: Առանձնապես զգոն օրգանիզմները կարող են հաստատել, որ արևաբծերի գագաթնակետային ժամանակաշրջանում լուսատուի ճառագայթներն իրենց որակով նրանց համար անտանելի են դառնում: Նմանապես խոշոր ասուպների ընկնելու ժամանակ կարելի է ներվային համակարգի ցնցում ապրել: Մինչև օրս մարդիկ չեն կարողանում գիտակցել իրենց վիճակն այս հսկայական լաբորատորիայում: Միայն այդպիսի գիտակցությունն արդեն կզիներ մարդկային օրգանիզմը և երկրաշարժացույցի տատանումների վրա տագնապած դիտարկումների փոխարեն որոնումները կուղղեր դեպի Անսահման Հեռուն, նույնքան նյութական, որքան վաղվա օրվա սնուցումը, նույնքան վեհ, որքան լուսատուների քանակությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #531
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    19.


    Բոլոր ստեղծագործ էներգիաներից ամենաբարձրը մնում է միտքը: Ո՞րն է, ուրեմն, այդ էներգիայի բյուրեղը: Ինչ-որ մեկը մտածում է, որ ճշգրիտ իմացությունը մտքի գագաթնակետն է, բայց ավելի ճիշտ է ասել, որ ավանդույթն է պսակազարդում միտքը: Ավանդույթում կազմավորվում է ստեղծագործ էներգիայի իմաստը, և սեղմ բանաձևի մեջ արտահայվում են ակնկալիքներն ու նվաճումները: Ճշմարիտ չէ մտածել, որ ավանդույթը պատկանում է երևակայական անցյալին: Անկանխակալ միտքը կտարբերի Տիեզերքի բոլոր օրերի մեջ արարվող ավանդույթը: Ամեն ժողովրդական նվաճում, ամեն առաջնորդ, ամեն հայտնագործություն, ամեն աղետ, ամեն սխրանք մարմնավորվում են թևավոր ավանդույթի մեջ: Այդ պատճառով չարհամարհենք ճշմարտության ավանդույթները, այլ նայենք նրանց սրատեսորեն և հոգանք իրականության խոսքերի մասին: Ավանդույթում արտահայտվում է ժողովրդի կամքը, և մենք անկարող ենք հիշատակել որևէ կեղծ ավանդույթ: Հզոր կոլեկտիվի հոգևոր նկրտումը ճշմարիտ նշանակության պատկեր է դրոշմում, և խորհրդանիշի պատկերը նշանակում է համաշխարհային նշան, որպես բարեշրջման մեջ անխուսափելի համաշխարհային լեզու:
    Ճշմարիտ են ընդհանուր լեզու որոնողները: Ճշմարիտ են աշխարհի ավանդույթներն արարողները: Եռակի ճշմարիտ են սխրանքը կրողները:



    - - - - - - -



    20.


    Նորը պետք է հասկանալ որպես անհետաձգելիորեն օգտակար բան: Անհամատեղելի է որևէ անկիրառելի վերացականություն: Մենք հոգնել ենք օդային դղյակներից: Նույնիսկ հեռավոր աշխարհները պետք է ներմուծվեն կոնկրետության մեջ: Մի կտոր սառույցի կամ արևի քիմիականությանը տիրապետելը պետք է գիտակցության մեջ մտնի ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ նյութական մթերքների նշանակությունը:
    Ոգու գիտակցման դադարեցումը բացատրվում է բնության երևույթների հանդեպ ուշադրության բթացմամբ: Տարասովորելով դիտարկել, մարդը կորցնում է համադրելու ունակությունը:
    Դրամանիշների վերացումը մարդկությանը կազատի տեսողությունը սահմանափակող մամլակներից: Լինում են բարեշրջման ակնթարթներ, երբ խանգարում են պայմանական նշաններ կուտակելու համար կառուցված պատերը: Եկել է օգտակարության անձնական պատասխանատվությունից գիտելիքներն ազատագրելու ժամանակը: Ազատ միտքն իրավունք ունի անսպասելի զուգակցությունների նոր զարդանկար որոնել: Այդ անսպասելի թելերը կհասցնեն նրան մինչև նյութի բարձրագույն շերտեր:
    Նայելով երկչոտ սահմանափակ խաղին, կարելի է խորհուրդ տալ խառնել նշաններն ավելի լավ զուգակցությունների համար:
    Զմայլվեք Աշխարհի Մոր մեծ խաղո՛վ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.06.2019)

  8. #532
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    21.


    Պատմական զրպարտանքների մասին մտորումները ճշմարիտ են: Զրպարտանքը սխրանքի խարույկի վառելիքն է: Զրպարտանքն անհարմար է միայն այժմեականության առօրյա գործողությունների համար, բայց պատմական հեռանկարներում զրպարտության բոցն ամենաբազմագույնն է, և առանց զրպարտանքների բարեպաշտ մարդկությունը կկորցներ իր ամենավառ դրսևորումները:
    Ադվերզի* գործելակերպը նախատեսում է, որ մարդկային զանգերը չլռեն: Ոլորտների երաժշտությունը նվագակցության կարիք ունի: Բայց խելակորույս նախանձողները ենթադրում են, որ իրենց ոռնոցը խտացնում է մթնոլորտը, որպեսզի հավերժության սիմֆոնիաները երկրին չհասնեն: Բայց լավ տանտերը կիրառություն կգտնի բոլոր մնացուկների համար: Նույն կերպ, թող զրպարտանքի ջահերը լուսավորեն աներեր սխրանքի ուղին:
    Անվանելով Մեր դեսպաններին խաբեբաներ, մարդիկ նրանց իրենց արտասովորության վկայականն են տալիս: Չէ՞ որ ցածրագույն կենդանիների քնքշանքները հաճախ շատ կոպիտ են: Իսկ հեռացող ռասայի մնացուկների կոպտությունը նույնիսկ միջնադարին է գերազանցել: Ոչ այնքան անազնվությունը, որքան ընկալումների կոպտությունն է մարդկային ամբոխին անպետք նյութ դարձնում: Հատկապես կոպտությունն է ծնում թեթևամտություն, իսկ նրա հետևից նաև դավաճանություն: Հետևաբար սահմանենք զրպարտանքները որպես վայրենիների ջահեր, իսկ գիշերային անցումներում օգտակար է ամեն կրակ:

    - - - - - - -
    * Ադվերզի գործելակերպ - Հետադարձ գործելակերպ: Երբ լուսավոր ուժերն ինչ-որ ծրագիր են իրականացնում Երկրի վրա, նրանք հաշվի են առնում բոլոր հնարավորությունները, նախատեսում և հաշվի են առնում բոլոր ամենավատթար պայմաններն ու հանգամանքները, որոնց հետ ստիպված կլինեն հանդիպել: Իհարկե, նման գործելակերպի դեպքում, երբ հաշվի է առնված ակտիվ չար կամքը, անհաջողություններ լինել չեն կարող: Ծրագիրն իրականանում է բոլոր հանգամանքների դեպքում: Եվ չար ու մութ ուժերը, կարծելով, թե զնդան են սարքում, կառուցում են Տաճար (Ե.Ի.Ռերիխ, Նամակներ, 16.04.36):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #533
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    22.


    Չկա ավելի անարդար դատողություն, քան ակնհայտ գործողության վրա հիմնվածը: Իմանալով թվացյալ հետևանքը, մարդիկ կորցնում են իրականության թելը: Ուսմունքը, որը տանում է դեպի իրականության ակունքները, մարդիկ սովորաբար երազանք են անվանում: Կյանքն իր վրա գոյացման նախանշաններ չի կրում, բայց դրսևորում է հստակ քայքայում: Այդ կերպ կարելի է ընկղմվել քայքայման մեջ և հեշտորեն շրջանցել գոյացման արժեքները: Գոյացման ընթացքը թաքցված է գիտակցաբար, հակառակ դեպքում տարերքները կոչնչացնեին հնարավորությունների սերմերը: Անգործունեությունը տարերքների հիմնական հատկությունն է, և նրանց բարեշրջական էներգիա հաղորդելու համար անհրաժեշտ է ոգու այնպիսի վիճակի հարված, որը կարող է պարունակել միտքը: Այդպես միտքը տարերքների թղթակից-անդամն է հանդիսանում:
    Երբ խոսվում է մտածող ապարատի հզորացման անհրաժեշտության մասին, դրանով տարերքների անզուսպ գրոհի մասին է ասված: Մոլորակային գոյատևման որոշակի ժամանակաշրջաններ ենթակա են տարերքների գրոհին: Նրանց հակադրել կարելի է միայն ժողովուրդների համառ ձգտումը դեպի կյանքի բարեփոխում, և մտքի այդ խտացումը կտա Ուսմունքի կենտրոնացում, և ինչպես խոսող սուր, կտոր-կտոր կանի չիմաստավորված քաոսի քուլաները: Միտքը հակադրվում է տարերքներին, հակառակ դեպքում հավասարակշռությունը խախտվում է այնպես, որ կարելի է տիեզերական երևույթներ սպասել: Սովի, երաշտի և հիվանդությունների տարին արդյո՞ք մտքի անկման հետևանք չի լինի: Մեկ մարդու մտքերը տարերքներին դիմակայել չեն կարող: Գիտակցության շրջադարձը դեռևս անկարող է ձևավորել գիտակից միտք: Միայն գիտակցվածությունն ու պատասխանատվությունը կարող են մտքի ներուժ տալ: Հակառակ դեպքում հողմապտույտի մեջ առագաստները կնմանվեն անգիտակցվածության լարվածությանը:
    Դիտարկում ենք ինչպես մագնիսական ալիքների, այնպես էլ քիմիական ճառագայթների լարվածություն: Մարդկային միտքը ճկվել է, ինչպես չկոփված շեղբ, և գիտակցության խորքերում քաոսն է շարժվում: Կարելի՞ է արդյոք գոյատևել: Մեր Փարոսի գաղափարը սկսում է մտնել մարդկանց մտքերը, քանզի քաոսի քուլաների մեջ կամաց-կամաց ուրիշ ոչինչ չի մնում: Որքա՜ն ծանր է զգոն ոգու համար: Ինչպե՜ս ենք հետևում չլսված մթի ալիքներին:
    Սիրտը կարող է պարունակել տարերային թույնի որոշակի քանակություն միայն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #534
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    23.


    Ի՞նչն է ուրեմն թույները դեպի երկրագունդը քշել: Տարերքների գրգռման երևույթն ուժեղ թունավոր գազ է ծնում: Սովորաբար այն հեշտորեն ներծծվում է տարածության մեջ, բայց արևի քիմիական ճառագայթներն այդ գազային ալիքները վանում են դեպի մոլորակին մոտ գտնվող շերտեր՝ ստացվում է վտանգավոր երևույթ, բայց նախազգուշացվածները կարող են հաղթել թունավորումը: Գրգռումը և նրա զավակ իմպերիլը հեշտորեն համաձայնություն են կնքում աէրոպերիլ կոչվող տարածական թույնի հետ: Օրենքներն ամեն ինչում միանման են:
    Ուսուցիչը երբեմն հակագազ է կրում: Իհարկե, թույնի ազդեցությունը հավասարաչափ չէ, բայց զգոն ապարատները հնչում են: Ցուրտ ժամանակը նշանակալիորեն քչացնում է գազերի ազդեցությունը:



    - - - - - - -



    24.


    Հնարավոր է դեպք, որ ինչ-որ մեկը չի համաձայնվի ընդունել մարգարեությունը, կասի. "Կարող եմ ընդունել ամեն ինչ, բացառությամբ մարգարեությունը": Պատասխանեք. "Մոռանանք այդ բառը": Ձեզ համար նշանակալի կլինեն Անտեսանելի Կառավարության հրամանները: Ձեր ժամանակակից սիրտը ճամանակակից անվանում է նախընտրում: Մենք չենք կառչում անուններից, Մեզ համար առավել էական է, որպեսզի դուք ձեզ վրա փորձեք հրամանի հետևանքները, որպեսզի ձեր ուղեղը հիշի, որ գոյություն ունի Միջազգային Անտեսանելի Կառավարություն: Ձեր բառարաններում "մարգարեություն" բառը չափազանց ոչ-գիտական է հնչում, բայց ստրկական սովորույթը ձեզ կօգնի դասակարգել հրամանի որոշակի հասկացություն, իսկ գաղտնապահի սողանցքը կընդունի Անտեսանելի Կառավարության փաստը: Ընդ որում փաստի համադրումը հետևանքի հետ իր տեղը կվերադարձնի ձեր հարգանքը: Տառի հետևից Մենք չենք ընկնում, բայց օգտակար գործողությունները հասցնում ենք մինչև վերջ: Ժամանակն է աստվածաշնչական տերմինները փոխարինել հստակ հասկացություններով: Կառավարության համար գրպանում գտնվող համայիլը մեծ արժեք չունի: Գիտակից գործողությամբ փորձված նվիրվածություն է պետք: Դուք մտածում էիք տապալել Մեզ տերմինաբանության վրա, բայց կյանքի կոչեցիք մի հրաման, որի հետևանքները ձեզ խնդրում ենք կշռադատել: Մտքերում և խոսքերում շրջահայեցություն ցուցաբերեք: Վառ խիզախումները Մենք գնահատում ենք, բայց ոչնչության խորամակությունը Կառավարության մոտ տեղ չունի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #535
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    25.


    Ամեն քիմիական փորձի դեպքում լինում է երջանիկ ռեակցիա, որից հետո սկսվում է նյութի քայքայումը՝ դա ստեղծարար հաջողության պահն է: Այդ պատճառով Հռոմի անկումից պետք չէ եզրակացություն անել Նումա Պոմպիլիոսի անհաջողության մասին: Ուղղակի նյութը սպառեց իր էլեկտրոնները: Այդպես էլ միշտ կլինի նաև բոլոր բարեշրջական գործողությունների հետ: Մարդիկ սովորաբար չեն հասկանում հաջողության պահը, նրանց թվում է, թե կառույցն անընդհատ պետք է վեր բարձրանա անկախ ամեն շինարարական օրենքներից:
    Սխալ է մտածել, թե Իմ Բարեկամի անցյալ փորձը կարող էր անհաջող լինել: Նոր գիտակցության աստիճանները հաստատուն են շարվել: Այդպես էլ ուղին, որը Մենք դիտարկում ենք հիմա, հաջող է տարվել: Այն տեղին, որտեղ ամբոխը տեսնում է խաբեբաների, մոտեցեք ուշադրությամբ:



    - - - - - - -



    26.


    Դուք հաճախ եք հարցնում, թե ինչպե՞ս համատեղել մատնանշված ուրախությունն ու մարդկանց հետ անուրախ շփումները: Իհարկե, ամեն Ուսուցիչ ուրախանում է հեռավոր աշխարհների անսահման գեղեցկությանը և տանջվում է մարմնավորված երկոտանիների կարկամած բթամտությամբ: Մի՞թե կարելի նրանց հեռավոր աշխարհների բանալի տալ: Բթամտության քարե ծանրությունից հետո նրանք դեռևս կվերապրեն կասկածամտության թունավոր լորձունքը և ինքնահավանության սարսափը: Այդ ժամանակ, ստանալով գերանի հարված վզին և գահավիժելով աստիճաններից, խխունջները երազում են կպչել գոենե ամենացածր սանդղակին: Մարդկային ոգու այս գլորումներից կարելի էր մանկական ուսուցանող խաղալիք սարքել: Հիրավի, խխունջներն ավելի ամուր կառչում են իրենց սանդղակի վրա: Ու նաև խխունջներն անիմաստ պատերազմներ չեն վարում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #536
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    27.


    Անտնությունն Ուսուցչի անհրաժեշտ հատկությունն է: Ոսուցիչն ունի ապրելավայր, այլ ոչ բնակավայր: Ուսուցիչը մտնում է կյանք, բայց բայց մշտաբնակություն չի ցուցաբերում: Ուսուցիչը զարդարում է վեճը, բայց այն չի երկարեցնում: Ուսուցիչը ցավում է, բայց չի ողբում: Ուսուցիչը պաշտպանում է, բայց ձեռքերը չի թափահարում: Պնդում է, բայց շփոթմունք չի ցուցաբերում: Սպառնում է, բայց չի հապաղում: Անհրաժեշտության դեպքում խոցում է, բայց չի վիրավորում: Չի մոռանում, այլ շնորհակալություն է հայտնում: Գնահատում է մղումները, բայց թուլություն չի դրսևորում: Խնամքով հոգ է տանում, այլ ոչ թե ծանրաբեռնում: Չի վախենում, բայց չի էլ մոլեգնում: Ուրեմն հոգացեք ձեր ոգին զարգացնելու համար հայտնված Ուսուցչի մասին: Ոգին աճեցնել է պետք գիտակցաբար:



    - - - - - - -



    28.


    Հաթհա Յոգան* չպետք է դիտարկվի որպես ինքնուրույն մի բան: Ոգու աճը նրան փոխակերպում է Ռաջա Յոգայի**: Հնարավոր չէ Հաթհա Յոգայի միջոցով որևէ հասյալի անուն հիշատակել: Ընդ որում մութ մնացուկների աշխարհում Հաթհա Յոգայի նվաճումները, յուրովի կոփելով աստրալ մարմինը, կարող են նույնիսկ վնաս պատճառել: Ֆակիրները կարող են ընտելանալ մութ մնացուկների աշխարհին և աննկատելիորեն թուլացնել մտածողության վերընթացը: Նույնիսկ անշարժ դիտորդը կարող է հասանել ավելի, քանզի միտքը գոյության Ռաջան է: Գեղեցկությունը ծնվում է մտքի կայծակով: Այդպես, իհարկե, բոցավառվող Բհակտին*** մտքով կլուսավորի նոր աշխարհներ և Ժնանիի**** սանդղակը միայն ռաջի-բհակտիի ժպիտ կդառնա: Այդ պատճառով Հաթհան և Ժնանան ինքնուրույն չեն:
    Ճանաչողության ո՞ր մի իմաստունը սիրո վեհապետ չի լինի:


    - - - - - - -
    * Հաթհա Յոգա - Համառ/լարված միաձուլման Յոգա
    ** Ռաջա Յոգա - Արքայական Յոգա
    *** Բհակտի Յոգա - Նվիրվածության Յոգա
    **** Ժնանի Յոգա - Իմացության Յոգա
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.06.2019)

  14. #537
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    29.


    Ինչպես ձեր կառույց, հաստատեք Մեր Ուսմունքը: Փոխակերպումների շնչառությունը թող լցնի ձեր էությունը: Համայնքի իմաստը աշխարհի զարգացման մասին միասնական մտադրության մեջ է: Ցածրագույն նյութական բարիքների բաժանումը կգա որպես բարձրագույն հաստատումների ըմբռնման հետևանք: Կարևոր չեն մտքերը ցածրագույն նյութական դրսևորումների մասին: Նաև պետք է հրաժարվել քանակից և ձգտել միայն որակին:
    Անընդմեջ պետք է պնդել որակի օգտի և կասկածի վնասի մասին:



    - - - - - - -



    30.


    Երբ Մեր աշխատակիցն ավարտում էր երկար, պատասխանատու քիմիական փորձը, մի երեխա գոչեց. "Որքա՜ն լավ է նա խաղում բաժակների հետ": Երբ տեսնում ենք սարը բարձրացող մարդու, մի՞թե կհասկանանք, որ նա Ուսուցչի մոտ է շտապում: Երբ տեսնենք փայտահատին, արդյո՞ք կհասկանանք, թե տան ո՛ր սանդղակն է նա ամրացնելու: Երբ տեսնենք ջուր տանող կնոջ, մի՞թե կհասկանանք, թե ու՛մ ծարավն է նա հագեցնելու: Երբ նկատենք մի փակ դուռ, մի՞թե կհասկականք, թե առաջինն ո՛վ է այնտեղից դուրս գալու: Երբ լսենք անսպասելի որոտ, մի՞թե կհասկանանք, թե որտե՛ղ սուլաց նետը: Բայց մարդիկ գիտեն, որ կռացողը սպանության քարն է բարձրացնելու: Գիտեն, որ ձիու վրա նստողը շտապում է մատնելու: Գիտեն, որ կոչողը սուտն է հաստատում: Գիտեն, որ ձեռք մեկնողը տենչում է մատնության: Գիտեն, որ ամեն շարժում ուղղված է իրենց մտածողության դեմ: Խեղճե՜ր: Ո՞վ է պարգևատրել ձեզ ինքնության անեծքով: Որտե՞ղ եք գտել որոշման նախապաշարմունքը: Ո՞ր խաչմերուկի վրա եք լսել զրպարտանքի մունետիկներին: Հենց ողջույնն ինքը ձեզ դատապարտություն է թվում: Հուսամ, որ սարերը չեն փլվի զրպարտիչների ահաբեկումներից և դավաճանությունից էլ օվկիանոսները չեն ցամաքի:
    Իմացության Ուրեոն* դեռևս կոփված չէ՛:


    - - - - - - -
    * Ուրեո (եգիպտ. Ուրհեն)
    - կոբրայի գլխի տեսքով սրբազան խորհրդանիշ, որն իրենց գլխարկների վրա կրում էին փարավոններն ու Օծյալները: Նշանակում է նաև տիեզերական Հուր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #538
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,025
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    31.


    Անհրաժեշտ է ոգու վրդովմունքը տարբերել դժգոհությունից: Դժգոհության կրակը պետք է բաժանել երկու տեսակի: Երբ դժգոհությունն անդեմ տիեզերական բնույթ ունի, այդ ժամանակ նրա թույնը կարող է մաքրվել պրանայի հոսանքով: Բայց եթե ինքնապարծությունն ու ինքնակարեկցանքը խորացնում է դժգոհությունը, ուրեմն թույնի նստվածքը մնում է կենտրոնների վրա: Այդ ճամանակ այն հեռացնելու հնարավորություն չկա, եթե միայն վտարել տիեզերական մտածողությամբ:
    Մտածողության որակը պետք է գիտակցել որպես ապաքինում: Երախտագիտության որակը նույնպես օրգանիզմի լավագույն մաքրում է: Սերմը գտնողը և այն Ուղարկողի աշխատանքը հասկացողն իր երախտագիտությունը կարող է ուղղել դեպի տարածություն: Մեծագույն ապաքինող ուժ են երախտագիտության արտահոսքերը:
    Ամեն վերացական բան պետք է իրականություն դարձնել:



    - - - - - - -



    32.


    Միջազգային Կառավարությունն իր գոյությունը երբեք չի հերքել: Այն իրեն դրսևորել է ոչ թե հրովարտակներով, այլ գործողություններով, որոնք նույնիսկ պաշտոնական պատմությունը բաց չի թողել: Կարելի է անվանակոչել փաստեր ֆրանսիական և ռուսական հեղափոխությունից, ինչպես նաև անգլո-ռուսական և անգլո-հնդկական հարաբերություններից, երբ դրսից մի ինքնուրույն ձեռք փոխել է իրադարձությունների ընթացքը: Կառավարությունը չի թաքցրել իր դեսպանների առկայությունը տարբեր պետություններում: Իհարկե այդ մարդիկ ըստ Միջազգային Կառավարության արժանապատվության երբեք չեն թաքնվել: Ընդհակառակը, նրանք միշտ եղել են տեսանելի, այցելել են Կառավարություններ և նկատվել են բազմաթիվ մարդկանց կողմից: Գրականությունը պահպանում է ժամանակակիցների երևակայությամբ զարդանախշված նրանց անունները*:
    Ոչ թե գաղտնի կազմակերպություններ, որոնցից այդքան վախենում են Կառավարությունները, այլ ակնհայտ մարդիկ են ուղարկվել Անտեսանելի Միջազգային Կառավարության հրամանով: Յուրաքանչյուր շինծու գործունեություն դեմ է միջազգային խնդիրներին: Ժողովուրդների միասնությունը, ստեղծագործ աշխատանքի գնահատականը, ինչպես նաև գիտակցության վերելքն ամենաանհապաղ չափանիշներով հաստատվում են Միջազգային Կառավարության կողմից: Եվ, եթե հետազոտեք Կառավարության միջոցառումները, ուրեմն ոչ ոք նրան անգործունեության մեջ չի մեղադրի: Բազում անգամներ Կառավարության գոյության փաստը տարբեր անվանումների տակ ներթափանցել է մարդկության գիտակցության մեջ:
    Ամեն ժողովուրդ տեղեկացվելի է միայն մեկ անգամ: Դեսպանությունը լինում է հարյուրամյակի մեջ միայն մեկ անգամ՝ դա Արքատների օրենքն է: Անտեսանելի Կառավարության դրսևորման նպատակադրությունը ենթակա է համաշխարհային բարեշրջման հարաբերակցությանը, ահա թե ինչու արդյունքների հիմքում ճշգրիտ մաթեմաթիկական օրենքներ են ընկած: Չկան անձնական ցանկություններ, այլ նյութի օրենքների անխախտելիություն: Ոչ թե ցանկանում եմ, այլ գիտեմ: Եվ այդ պատճառով հոսանքի ալեկոծման դեպքում որոշումն այնուամենայնիվ անփոփոխ է:
    Կարելի է սարը բարձրանալ հյուսիսից կամ հարավից, բայց ինքը վերելքն անփոփոխ է մնում:

    - - - - - - -
    * Ինչպես, օրինակ, հանրահայտ կոմս Սեն-Ժերմենը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (Երեկ)

Էջ 36 36-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •