User Tag List

Էջ 71 71-ից ԱռաջինԱռաջին ... 21616768697071
Ցույց են տրվում 1,051 համարից մինչև 1,053 համարի արդյունքները՝ ընդհանուր 1053 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1051
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,160
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    615.


    Որքա՜ն հզոր է արարում Հրեղեն Հոգու ոգին։ Քանի՜ նկրտումներ է ամրապնդել մաքուր հուրը Կրողը։ Քանի՜ նոր հնարավորություններ են աթնացվել։ Ամեն մաքուր միտք տարածության մեջ արարում է, ինչպես արտահայտված, լուսավոր մի շերտ։ Ինչպես մաքրող հուր, այրում է Հրեղեն Հոգու մաքուր միտքը։ Այդ շերտի մեջ են ձգվում ամենատարբեր տիեզերական ճառագայթներ։ Այդպես տարածությունն իր ծիածանագույն շերտերն ունի։ Այդպես արարում է Հրեղեն Հոգու մաքուր հուրը։



    - - - - - - -



    616.


    Տիեզերական կրակների էությունն ուղղորդված է Մագնիսով։ Ուր ուղղված է Տիեզերական Մագնիսը, տիեզերական կրակներն այն կողմ են նկրտում։ Տարածությունը լարում է կրակները դեպի Մագնիս, ուստի ձգողության իմաստն ընկած է կրակների նկրտման մեջ։ Այդպես տարածության ամեն միտք ձգում է կրակների ստեղծագործումը։ Կարելի է պնդել, որ մարդկությունը պետք է հասնի դեպի տիեզերական կրակները նկրտմանը, այդ ժամանակ կգա տիեզերական էներգիաների դարաշրջանը։ Բարեշրջման մոտեցումն այդ իմացությունից է կախված։



    - - - - - - -



    617.


    Հրեղեն Հոգու կենտրոններն ուժեղացնում են կրակների ընկալումը, որոնք մարդկությանը գիտելիք կբերեն։ Հետևաբար կենտրոններն արարում են բարեշրջման ընթացքի հետ մեկտեղ։ Այդ պատճառով նկրտող Հրեղեն Հոգու կենտրոնները բարիք են բերում։ Երբ "թասը" լիքն է հրով, աուրան ձգում է Մագնիսը։ Պետք է ճանաչել կենտրոնների հզորությունը։ Այդպես կենտրոնները ոգեստեղծագործում են, այդպես հրեղեն ստեղծագործումը տեղաշարժում է մարդկության մտածողությունը։



    - - - - - - -



    618.


    Եթե՜ մարդկությունը սովորեր հասկանալ, որ ոլորտների սահմանափակումը տանում է դեպի համաշխարհային կոոպերացիայի ամենահզոր սկզբունքի ոչնչացումը։ Չէ՞ որ բոլոր տիեզերական ոլորտները կապակցված են միևնույն սկզբունքով, հետևաբար հրի խթանիչ ուժը հագեցնում է բոլոր ոլորտները։
    Միայն տիեզերական մեկուսացվածությունը կարող է դեպի կործանում ուղղորդել։ Ուստի, երբ մարդկությունը հասկանա, որ ամբողջ Տիեզերքը շնչում է միևնույն խթանիչ ուժով, կարելի կլինի մոտեցնել նոր էներգիա։ Այդպես են շարվում բարեշրջման աստիճանները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1052
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,160
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    619.


    Այնքա՜ն կարևոր է գիտակցել ոլորտներն իրար կապող թելը։ Հրեղեն Հոգու ընկալման նրբությունը հենց այդ կապող թելն է։ Տիեզերական կոոպերացիան այդ թելի վրա է կառուցվում։ Տարածական հուրն ու կենտրոններն արարում են համահունչ, ուստի ամեն էներգիա լարում է կենտրոնները։



    - - - - - - -



    620.


    Երբ հաստատվում է երկրների տեղաշարժը, լարվում են բոլոր էներգիաները։ Կծիկի պես հավաքված են բոլոր լարված ուժերը և կոփվում են տարբեր նկրտումներ, ուստի ամեն տարածական միտք վախեցնում է հակառակորդին։ Չէ՞ որ ամեն թել իր նշված սահմանն ունի, և ամեն ուժ ունի իր ուղեծիրը։ Այդպես Տիեզերական Մագնիսի թրթիռներից հյուսված տիեզերական միտքը լարում է գործողությունների անպարտելիությունը։ Բարեշրջմանը հակադրված էներգիաների ավերումը հագեցած է կործանիչ դիմադրությամբ։ Այդպես անսահմանափակ ստեղծագործումն ընթանում է քայքայման վրայով։



    - - - - - - -



    621.


    Երբ նկրտումը տանում է դեպի Տիեզերական Մագնիս, ոգու ուղղությունը հագենում է հրով։ Որքա՜ն այսպես կոչված թափառող նկրտումներ կործանիչ կարմա են արարում։ Երբ ոգին, Մագնիսով ուղղորդված հունի փոխարեն, իր կարման մասնատում է տարբեր ոլորտներ ուղղված մասերի, այդժամ այդ ոգին պետք է բազմաթիվ աստիճաններ անցնի։ Երբ ուղղությունն ընթանում է Տիեզերական Մագնիսի հետ մեկտեղ, ուրեմն նկրտումն ընթանում է բարեշրջման աստիճաններով։ Այդպես Տիեզերական Մագնիսի հետ ընթացող ժողովորդները բարձրագույն նկրտմանն են մոտենում։



    - - - - - - -



    622.


    Երբ ոգին տեղաշարժում է իր կուտակումները, նկրտումը հրապուրում է դեպի հաստատված Մագնիսը։ Հետևաբար կենտրոնների ամեն լարում նոր տիեզերական համադրություն է հրահրում։ Կենտրոնների ստեղծագործումը հրահրում է լարված էներգիա։ Ուստի կենտրոնների ամեն ինքնագործունեություն հագեցած է հրով և ոգու բոցն այրում է շրջապատողների խթանիչ ուժը, ուստի պետք է համաչափել հոգեկան էներգիայի տալը, պետք է հերիքի ամեն ինչի համար, ուստի պետք է խնայել ուժերը։ Պետք չէ հոգնել մայրամուտից հետո։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1053
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,160
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    623.


    Տիեզերական փոխակերպումների համադրությունը տիեզերական ստեղծագործում է կոչվում։ Երբ Տիեզերքը տեղաշարժում է ուժերը, խախտվում է ոլորտների հավասարակշռությունը։ Երբ վերացվում է ուժերի հավասարակշռությունը, տարածական ուժերը դեպի նոր լարում են ձգվում։ Այդպես, երբ տեղաշարժում է Տիեզերքը, տատանվում են բոլոր ոլորտները։ Իհարկե, բոլոր ուժերը տարածվում են ըստ ձգողության և տիեզերական կանոնավորությունը լարվում է Տիեզերական Մագնիսով։ Այդպես ստեղծվում է Անսահմանությունը։



    - - - - - - -



    624.


    Ոգու արարումը լարվում է Տիեզերական Մագնիսի ուժերով։ Ոգու ստեղծագործումը պարունակում է բոլոր հագեցված կրակները։ Տեղաշարժը լարվում է ոգու հզորությամբ։ Միայն Տիեզերական Մագնիսով լարված ոգին կարող է երկրի վրա հաստատել բարձրագույն հնարավորությունը։ Միայն երբ կա ընդունելիություն, կարելի է լարվածություն ցուցաբերել. միայն այդ ժամանակ կարելի է նկրտել դեպի տիեզերական ուժերի տեղաշարժը։ Ուստի Մեր հավատարմատարները ընդունելիություն են դրսևորում։



    - - - - - - -



    625.


    Այնքան անթափանց են կուտակումները մոլորակի շուրջ, որ ճառագայթներին դժվար է ներթափանցել այդ հաստ շերտի միջով։ Այդ պատճառով տարածական ճառագայթը կարող է դիպչել միայն նրանց, ով իր նկրտումով նոսրացրել է ոլորտը։ Լարելով սեփական աուրան, ոգին տարածությունից տիեզերական ճառագայթներ է ձգում։ Հետևաբար տարեգրությունները սլանում են տարածության մեջ, որպես տիեզերական ճառագայթների ձգողություն։ Այդպես ոգին, նոսրացնելով կուտակումներն իր շուրջ, լարված դեպի բարեշրջում է ընթանում։ Այդպես այն ձգողությունները, որոնք հագեցած են նկրտումով, լարված են Տիեզերական Մագնիսով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 71 71-ից ԱռաջինԱռաջին ... 21616768697071

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •