User Tag List

Էջ 39 39-ից ԱռաջինԱռաջին ... 293536373839
Ցույց են տրվում 571 համարից մինչև 581 համարի արդյունքները՝ ընդհանուր 581 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #571
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    123.


    Սողոմոնն ասել է. "Կկանգնեցնեմ քեզ ճամփաբաժանին ու քեզ լուռ և անշարժ կդարձնեմ, և քո առջևով կանցնեն իրադարձությունների նշանները: Այդպես կմեղմացնես մարդկային հետաքրքրասիրությունը, այդպես կնայես հեղեղի սահմանված հոսքի մեջ, քանզի մարդկային մտքից վեր աշխարհի միտքն է ընթանում":



    - - - - - - -



    124.


    Երբ աշակերտը զրկվում է Ուսուցչից, նա պետք է վերադարձնի Նրան մատանին, որը ստացել է Նրանից: Պետք չէ այդ դեպքը բացառություն համարել: Համակավածության կարմայի պատճառը կամ ոգու սնանկությունը հեշտորեն կարող է սահման գծել աշակերտի և Ուսուցչի միջև: Հեռացվածի ինքնուրույն աշխատանքը կարող է նրան հետ բերել ճանապարհի դադարեցրած կետին: Աշակերտը պետք է հասկանա շտապելու երևույթը և վերադառնա աշխատանքին:



    - - - - - - -



    125.


    Բաց, պատրաստ թոթափել հին աշխարհի ցնցոտիները, ձգտելով դեպի նոր գիտակցություն, բաղձալով իմացություն, անվեհեր, ճշմարիտ, նվիրյալ, արթուն դետքի ժամին, ջանացող, նպատակասլաց, զգոն է մոտենում աշակերտն Ուսուցչին: Նա գտել է վստահության ճանապարհը: Ցնորքը չի հրապուրում նրան: Գայթակղությունը չի վախեցնում նրան: Երկրի ընդերքում գտնվել է հեռավոր աշխարհների քարը: Կյանքը զարդարված է, և հաստատված է հմտությունը, և ոչնչացված են ավելորդ խոսքերը: "Ուսուցիչ, ինձ բախտ վիճակվեց տանել շոգի նետերը և ինձ բախտ վիճակվեց տանել ցրտի սարսափը: Վերջացել են երկրային ուժերս, բայց բաց է իմ ականջը: Եվ Լույսի մարմինը պատրաստ է վերստին դողալ Քո կանչից: Եվ ձեռքերս պատրաստ են ամենածանր քարերը բերել Տաճարի համար: Գիտեմ երեք Անուն, գիտեմ դեմքը Քողարկողի Անունը*, իմ ուժը նորից կուտակվում է": Այսպես դիմեց աշակերտն Ուսուցչին:



    - - - - - - -
    * Գիտեմ երեք Անուն, գիտեմ դեմքը Քողարկողի Անունը
    - Աում, Թաթ, Սաթ, Աում - Բարձրագույն Բացարձակ Ճշմարտությունը մատնանշող պայմանանշանները: Բայց երբ նպատակը դառնում է Բարձրյալը՝ աում, թաթ, սաթ, Աստծո Գերագուն Անձը, Մշտնջենական Արարիչը, - այդ բառերը դառնում են հոգևոր ինքնակատարելագործման միջոց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #572
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    126.


    Մարդկության դժբախտությունները տեղի են ունենում բարի և չար նշանակությունների թելերը գիտակցելու անկարողությունից: Մարդկությունը, նախ և առաջ, նշանները կիրառում է իր ապագայի հանդեպ, նա, նախ և առաջ, մտածում է իր միջով և լույսն էլ ավարտում է իրենով: Կարելի՞ է արդյոք նման չափանիշների ներքո ճիշտ պատկերացում ունենալ: Այդ կապվածության գլխավոր և սարսափելի հետևանքն է այն, որ լավ և օգտակար շատ բաներ վնասակարի հետ միևնույն շարքին են կանգնում: Անհամար են օրինակները, երբ ապագայի համար ստացած ցուցմունքը կիրառվում է մոտակա ժամի հանդեպ և կորցնում է իր օգտակար նշանակությունը: Երբեմն ամբողջ ժողովուրդների ճակատագիրը ներդրվում է հասարակ բանաձևի մեջ, բայց մարդը ցանկանում է մի ամբողջ կոլեկտիվի իմաստն ինքն անձամբ կուլ տալ, և պատրաստի բանաձևը դառնում է մասնատված, ինչպես կոպիտ ձեռքի տակ կոտրվում է արձանը: Ինքնասահմանափակվածության այդ կոպտությունն արժեքավոր հնարավորությունների քայքայման առավել վնասակար էլեմենտը կլինի:
    Լուսավոր աշխարհների թելերը կիրառվում են տնային կցակապերի վերաբերյալ, այնինչ համաշխարհային խնդիրների համակցություններն ամենևին էլ հաճախ չէ, որ ձևավորվում են: Հետևաբար զգուշորեն, համապարփակ մոտեցեք համաշխարհային խնդիրներին: Արհավիրքների խոռոչների միջով զգացեք երկրի ցնցումները, բայց միևնույն ժայռի վրայով բարձացեք համաշխարհային ըմբռնումների ոլորտ:
    Վա՜յ աշխարհի սերմերը սեփական այգում ցանողին, բայց ուրախություն ըմբռնման ամեն սերմ Ընդհանուր Բարիքի համար նվիրաբերողին: Սա հրահանգ է դեպի համաշխարհային խնդիրները եկողների համար:



    - - - - - - -



    127.


    Էներգիան և կամքը՝ կարմայի տիրակալներն են: Սեփական անձից հրաժարվողը, դեպի ընդհանուր բարիք ձգտողը, ճակատամարտում նվիրվածը, գործելու ժամին ուրախը մի պահ Արքատի պայծառացում է ձեռք բերում, ինչը նրան սեփական կարմայի տիրակալ է դարձնում: Գիտակցումը կարելի է հասկանալ որպես զգացմունքագիտություն: Իհարկե, զգացմունքագիտությունն այդ կարող է փախչել կամ բնավ չստեղծվել: Ոգու այդ ասուպները թափառում են տարածության մեջ, տանելով իրենց հետ անգիտակից մարդկության երջանիկ հնարավորությունները: Արքատի գիտակցությունն առավելություն է տալիս, բայց պատասխանատվությունն էլ մեծ է: Արդյո՞ք շատերը կարող են զգալ պատասխանատվության ուրախությունը: Պատասխանատվության ժամին պետք է արիություն ունենալ ճանաչել քեզ որպես առանց որևէ օգնության մենամարտը վարող Արքատ, քո ըմբռնումն ու կամքը հակադրելով տարերքների գրոհին:
    Տգետի համար տարերքների հետ հանդիպումն ընդամենը հեքիաթ է, բայց դուք արդեն գիտեք, թե որքան հաճախ են տարերքները ներգրավվում դեպի մարդկանց իրական կյանք: Ուսմունքը ոչ թե մեկ անգամ է ցույց տվել ֆիզիկական երևույթների ազդեցությունը մարդկային օրգանիզմի վիճակի վրա: Էներգիան կստեղծի տարերքների համաձայնեցումը մարդկային օրգանիզմի լարման հետ: Փորձից և գոյության ֆենոմենների հանդեպ ուշադրությունից է ծնվում կամքը: Այդպես անառիկ կարման կարող է ենթակա լինել մարդու ազդեցությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.08.2019)

  4. #573
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    128.


    Մեզ մոտ վարվում են զրույցներ ապագայի մասին, ընդ որում թույլատրվում է բերել ամենալայն տեսություններ, ամրապնդելով դրանք փաստերով և նմանօրինակներով: Նախիմացության նման խաղը լավագույն հանգիստն է, այն արթնացնում է քնած կենտրոնները և ծնում է նոր մտքեր: Մեր Ուսմունքը ստեղծված է փորձից և նախատեսությունից: Հետևաբար խորհուրդ տվեք ձեր մտերիմներին մտածել ապագայի մասին: Անիմաստ է մտածել, հաջո՞ղ, թե անհաջող է ներկա պահը, - միայն տեղափոխելով փաստն ապագա, գտնում ենք նրա արժեքը: Այդպես է կառուցվում ապագայի իրականությունը:
    Մենք անհիմն ցնորքների թշնամիներն ենք, բայց ողջունում ենք ամեն նպատակահարմար նախիմացություն: Եթե տեսությունների էլեմենտները կարող են ապացուցվել և կամքը կարող է միաձուլել նրանց, ուրեմն կարելի է պնդել ծրագրի հաստատման վրա: Տեսության անպիտանելիությունն ու փխրունությունը մեր մեջ է ընկած: Քայքայման սարսափը բխում է գիտակցության և ըմբռնման անհամատեղելիությունից: Ըմբռնման տրամաբանությունը դեռ փորում է հիմքերը, այն ժամանակ երբ գիտակցությունն արդեն հաղթանակն է տոնում: Եթե ակնհայտության ըմբռնումը հասկանա իր վիճակն իրականության գիտակցման առջև, այդ ժամանակ որոշումն անվիճարկելիություն կդառնա: Այդպես մտածեք ապագայի մասին, այդպես անապատի կենտրոնում բարձրացրեք իմացության պատերը: Դուք գիտեք, որ այդ պատերի յուրաքանչյուր քար անպայմանորեն օգտակար է: Անպայմանականության չափանիշը կխոչընդոտի իմացության թշնամիների հարձակումները: Հաշվեք ամեն ժամ, երբ կերտում եք ապագան: Մարդկության գլխավոր ուժերը ծնվում են նախիմացությունից: Որտեղից արիությու՞ն: Որտեղից ձգտու՞մ: Որտեղից հաղթահարու՞մ:



    - - - - - - -



    129.


    Դավաճանությունը պետք է նախատեսված լինի: Դավաճանության ամեն ակնարկ պետք է բացահայտվի: Եթե գունավոր է վախը, ուրեմն դավաճանությունն առավել է գունավոր: Սրատե՛ս լինենք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #574
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    130.


    Ասացեք նրան. "Նույնիսկ մեծագույն ցնցումների և վրդովմունքների մեջ հարկ է ոգու հանգստություն պահպանել": Կպարասխանի. "Նոր չէ ձեր Ճշմարտությունը: Ինչի՞ս է պետք լարել իմ ոգու հանգստությունը, երբ մարմինս ցնցվում է լարվածությունից": Ասացեք նրան. "Դա կատարելագործվելու օրենքն է": Կպատասխանի. "Դա էլ նորություն չէ: Ո՞րն է կատարելագործման առավելությունը": Ասացեք. "Հանգստության մեջ վարժվելը տանում է դեպի մարմնի տարբեր վիճակներին տիրապետելը: Մարմինը փոխելու ժամանակ կատարելագործում չփնտրող ոգին սուզվում է անտարբեր վիճակի մեջ և հետո թափառում է, տանջվելով չգիտակցված հիշողություններով: Ընդ որում ցածրմարմնային հիշողությունները խեղդում են նրան անհուսալիության մեջ:
    Մարմինը փոխելիս անհրաժեշտ է խուսափել անտարբերությունից: Նպատակների կատարելագործումը հանգստություն կտա անցնել մի մարմնից մյուսը: Այդ դեպքում հասանելի է դառնում Արքատի որակը, որը երբեք չի ընդհատում գիտակցության հոսքը և անընդմեջ ձգտում է դեպի ապագա":
    Զրուցակցին ասեք՝ ոգու կատարելագործման հավերժական Ամրիտան պատրաստել կարելի է միայն փորձի միջոցով: Կարո՞ղ է արդյոք փորձարկողը քնել անհետաձգելի փորձի ժամանակ: Նմանապես նաև Մենք, գիտակցությամբ արթուններս, կմիացնենք կյանքերն անքակտելի ժանյակի մեջ: Ինչ-որ մեկին այդ լույսը վերացականություն կթվա, բայց Մենք գիտենք կատարելագործման ամբողջ գործնական իրականությունը:
    Նմանապես պետք է գիտակցել Արքատի ուրիշ որակն էլ: Կյանքի որոշ ժամանակաշրջաններ պետք է կարողանալ անցնել աննկատելի օտար աչքերի համար: Չափազանց ուշադրության նետերը ոչնչացնում են ծիրանու պաշտպանական ցանցը: Այդ փորձը շուտով հնարավոր կլինի ցուցադրել էկրանի վրա: Մինչև վերջերս անհասանելի Արքատի հասկացությունը չենք խուսափում դնել գիտական փորձի կողքին: Այդպես կարելի է կամուրջ կոփել դեպի հեռավոր աշխարհներ և գտնել կյանք այնտես, որտեղ ինչ-որ մահ է ենթադրվում:

    - - - - - - - -

    * Ծիրանին՝
    հրեղեն էներգիայի գույնն է: Օտար ուշադրության մղանցքները հափշտակում են հրեղեն էներգիան: Միայն մարդկային ինքնությունը կարող է ցանկանալ համբավ և շրջապատողների ուշադրության ներգրավում, բայց էներգետիկական տեսանկյունից դա շատ վտանգավոր վիճակ է՝ շատ էներգետիկական կապակցություններ, ճեղքելով պաշտպանությունը, մաշեցնում են մարմինն ու հափշտակում են նրա էներգիան: Իրենց առաքելությունն իրականացնելու համար Բարձր Հոգիները երբեմն ստիպված են իրենց վրա բեռնել համբավի ծանրությունը, բայց նույնիսկ նրանք կարող են ծանր տառապանքներ կրել մարդկային ժլատ ուշադրության պատճառով: Պատմությունից գիտենք Ռամաքրիշնայի օրինակը, որին հիվանդության հասցրեցին երկրպագուների կրքերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #575
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    131.


    Ֆիզիկական ու քիմիական երևույթները, նրբագույն էներգիաների այլ դրսևորումների իրենց դիպչելու դեպքում, մարդկության վրա ազդեցության հզոր գործոն են կազմում: Եթե հեռավոր մոլորակի ճառագայթի քիմիզմը ճնշում է մարդկային օրգանիզմը, ուրեմն մեր երկրի ճառագայթումների մոտակա համադրությունները, տիեզերական կազմությունների անհամար ազդեցությունների ներքո, մարդկության ձգտումների լծակը կդառնան: Մարդկային հանկարծաշրջումների օրենքները չեն կարող հիմնավորվել ակնհայտության էլեմենտների բաշխման տրամաբանությամբ: Ինչպե՞ս ուրեմն առանց շրջապատող բոլոր պրոցեսներն ուսումնասիրելու կարելի է բացել մտածող ապարատի հանգույցները: Ինչ-որ տեղ բռնկվեցին վարդագույն ճառագայթներ և հանգչեց մի ամբողջ ժողովրդի պատրաստի ապստամբությունը: Ինչ-որ տեղ փոխվեցին օվկիանոսային հոսանքները և համաշխարհային առևտրի փոփոխություն կատարվեց: Սրանք կոպիտ, ակնհայտ օրինակներ են: Բայց որքա՜ն նրբագույն պատճառներ ու հետևանքներ են լցնում տարածությունը և ակոսում են մարդկության շերտե՛րը:
    Մարդկանց ճակատագրեր որոշող, մտի՛ր լաբորատորիաներն ու բարձրացի՛ր աստղադիտարանները, եթե նույնիսկ անմիջապես չգտնես համանմանություններ հասարակական խնդիրների հետ, քո հարցախույզ միտքը միևնույն է, կորսա իրականության ապարատի բարդությունը: Այն կորսա մարդկության բարեշրջվող ճակատագրերի անբաժանելիությունը տիեզերական պրոցեսներից: Այդ պատճառով առանց նախախնամությունների իրական իմացությունը հավատարիմ ուղեկցող կլինի դեպի ապագա: Իսկ ով մարդկային հասարակության մասին գիտությունը կտրի համաշխարհային պրոցեսներից, նա կկտրի իր ոտքերը և կմատնի իրեն անդամալույծի ճակատագրի:



    - - - - - - -



    132.


    Սարսափելի հիվանդություններ են՝ ինքնահավանությունն ու կասկածամտությունը: Առաջինը ծնում է տգիտություն ու բթամտություն, իսկ երկրորդից են բխում սուտն ու դավաճանությունը: Ուշադրությամբ պետք է քննել աշխատակիցների մղումները: Վահանը պաշտպանում է նրանց, ով պայծառացման ազնվությամբ ի վիճակի է ծածկել մթի գալարները:
    Պարզամիտը չէ ժողովրդական հեքիաթների երջանիկը, այլ արթուն և նախատեսող զինվորը, - այդպիսին է ընթացիկ ժամանակաշրջանի պատկերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #576
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    133.


    Հարցրեք՝ իմացության քանի՞ ոլորտներ կարող է պարունակել մարդը լճացման հոգսերը վերացնելու համար: Իհարկե, ոլորտների եռյակը չի ծանրաբեռնի մտքերի հոսքը: Գոյության հիմքերի բարոյականությունը, անցյալ մարմնավորումների ոլորտը և տեսանելի բնության էլեմենտների վրա դիտարկումների մասը կարող են գիտակցությունը մաքրող, չհոգնեցնող եռյակ կազմել:



    - - - - - - -



    134.


    Ինչու՞ Մեր Համայնքը կարող է հեշտորեն խուսափել դժգոհությունից: Չգերագնահատենք գիտակցության որակը, պատճառն այնուամենայնիվ մնում է աշխատանքի հագեցվածությունը: Աշխատանքի և պրանայից օգտվելու մեջ է ընկած մարդկանց խմբերի համատեղ գոյատևման հնարավորության գաղտնիքը: Այդպիսի համագործակցությունը հնարավոր է, և Մեր հետազոտողները չպետք է շփոթվեն մասնակիցների բնավորությունների բազմազանությունից: Աշխատանքի բավարար քանակը և բնությունից օգտվելն աշխատանքային փեթակին ճիշտ ուղղություն կտան:



    - - - - - - -



    135.


    Կարելի է ուրախանալ, երբ ընթանում են մեծ իրադարձությունների ժամկետները: Ոչ մի ավերումներ չեն խախտի նոր տիեզերական զուգորդությունների աճի իրականության գիտակցումը: Այդպիսի զուգորդությունները պետք է մեզ լցնեն ուրախությամբ: Եթե մենք դրանք գիտակցում ենք, նշանակում է, մենք էլ մասնակից ենք, իսկ ամեն, նույնիսկ մասնակիորեն գիտակցված մասնակցություն տիեզերական ընթացքի մեջ արդեն իսկ ոգու մեծ հաղթանակ է: Ձգտումը դեպի հեռավոր աշխարհներ՝ իր միջմոլորակային փորձերը վերհիշած մարդկային ոգու բնական ուղղությունն է:
    Անհրաժեշտ է մարդկությանն ուղղորդել դեպի հեռավոր աշխարհներ տանող ճանապարհները: Այդպիսի ուղղորությունը տգիտության բոլոր ծաղրանքների միջով կարող է անց կացնել մինչև իսկական իրականություն: Հեռավոր աշխարհների երևույթը կփոխակերպի կյանքը մոլորակների կեղևի վրա: Նախատեսված իրականությունը հոսք կտա մանր մտքերի լճացմանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #577
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    136.


    Հաճախ մարդիկ հանձնում են իրենց չարաճճի ձիու կամքին, չնայած յուրաքանչյուր չնչին մժղուկ կարող է կենդանուն կատաղության հասցնել: Հաճախ մարդիկ փորձում են նավարկել դյուրաբեկ նավակով, չնայած ամեն քար վախճան է սպառնում: Հաճախ մարդիկ նստում են տան գերանների տակ, չնայած հողի փոքրագույն տատանումը կարող է խորտակել դրանք: Այդ ամենն, անշուշտ, հայտնի է, և սակայն մարդիկ փորձում են խուսափել վտանգից, ասես թե վտանգը մարմնավորված գոյության ուղեկիցը չէ: Երջանկություն է, երբ մարդիկ անցնում են անդունդի վրայով առանց այն նկատելու: Բայց եթե տեսողությունը բավականաչափ զարգացած է, ուրեմն կյանքի ուղեկիցը նկատում է բոլոր տիեզերական անհարթությունները: Նա ստիպված է ցավալիորեն տանջվել ճանապարհի անանցանելիության ակներևությունից:
    Բայց և այնպես ի՞նչը կարող է նրան ուժ և ավյուն տալ անցնել փլուզվող հաստատության ծերպերի միջով: Իհարկե, միայն անցման ժամի հարաբերակցման գիտակցումն ապագայի հետ, որն անխուսափելիորեն պետք է ստեղծվի:



    - - - - - - -



    137.


    Մարդիկ չեն ցանկանում հասկանալ ուժերը բազմապատկող խմբակային գործողությունը: Տասներկուսանիստը (դոդեկահեդրոն) ամենակատարյալ կազմություններից մեկն է, այդպիսի հարաշարժ ուժը կարող է հակազդել շատ ճնշումների: Տասներկու մարդուց բաղկացած հետևողականորեն սերտակցված խումբը կարող է, հիրավի, տիրապետել նույնիսկ համաշխարհային երևույթների: Նաև պետք է հասկանալ, որ խմբի լայնացումը կարող է թուլացնել նրան, խախտելով կառուցվածքի դինամիկան: Հետևաբար կարելի է նկատել փոքր խմբերի Մեր կառույցները: Իհարկե, տարբեր կարմայական պայմաններ կարող են ներգրավել տարբեր կարմայական էլեմենտներ: Բռնի կերպով վտարել նրանց չի կարելի, բայց կարելի է արագորեն հաղթահարել: Խմբի ամեն զարգացած աշակերտի պարտականությունն է գիտակցել անկոչ հյուրերին և լարել կամքը նրանց կյանքի հետ հարցերը վերջացնելու համար: Երբեմն նույնիսկ ոչ վատ մղումներն արժանապատիվ անձին են կապում անպետք էլեմենտներ, ինչպես նավն է ծանրաբեռնվում անպետք բեռով: Բայց նավավարը պետք է պարզաբանի բեռի որակը և զատի անպետքը:
    Հատկապես խուսափեք խոստումներից: Այդ խոստումները, խեցիների նման, պատում են նավը: Արժանիին տվեք արժանին, բայց խոստումներով նրան մի ծանրաբեռնեք: Սերտակցված խումբը պետք է ազատ լինի փոխադարձ խոստումներից: Միայն ապագա շինարարության գիտակցությունը կարող է հարազատության նպատակը լինել: Խոսքս ոչ թե մոգական խմբերի, այլ իրական խմբակային ազդեցության մասին է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.08.2019)

  10. #578
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    138.


    Ճշմարիտ եք ըմբոստանում կյանքի կեղտը ցանելու դեմ, ճշմարիտ, կենդանիներն ավելի մաքուր են վարվում, քանզի նրանց երևակայությունը պղծված չէ: Առանց որևէ վախի պետք է ոչնչացնել երիտասարդների աչքերն աղբոտելու զզվելի սովորույթը:



    - - - - - - -



    139.


    Բրահմավիդիայի* հուրը նկատվում է միայն աչքերում: Խոսքը չի արտահայտում այն, և նկարն էլ չի արտահայտում այն, քանզի նրա կրակն այն մտքի մեջ է, որը մարմնական թաղանթի միջոցով չի արտահայտվում: Միայն աչքերի հայելին է արտացոլում բարձրագույն մտքի կայծերը: Այդ աչքերը կտարանջատեն տիեզերական ճառագայթների կայծերը, որոնք կոպիտ տեսողությունն ուղղակի արևի լույս կանվանի:
    Անզեն աչքով տիեզերական ճառագայթը Փոհաթի** կայծերի բաղդատելու համար Բրահմավիդիայի հուրն է հարկավոր: Մարդկային խոսքն անկարող է արտահայտել Բրահմավիդիայի էությունը: Կարելի է մասնակիորեն ներթափանցել նրա մեջ հոգևոր տեսողությամբ, բացահայտելով ճառագայթների բաղդատումը փակ աչքերով: Բայց Բրահմավիդիայի հրի աճը հնարավորություն կտա բացահայտորեն տեսնել ճառագայթների այն բաղադրամասերը, որոնք անհասանելի են մեխանիկական ապարատներին: Այդ հնարավորությունն արդեն վերաբերվում է հեռավոր աշխարհների հետ շփման ոլորտին: Բռնկվում է այն նույնքան անսպասելիորեն, որքան գիտակցության ամեն պայծառացում, և չի ենթարկվում բռնի զարգացման, և գալիս է օրգանիզմի զգոնության զարգացման ժամին: Ուսուցիչը չի կարող հրահրել այդ հնարավորությունը, բայց ուրախ է, երբ աշախերտի տեսողությունը մթից շուռ է գալիս լույսի վրա:
    Նույնը տեղի է ունենում նաև հեռավոր աշխարհների ձայների հետ: Սկզբում նրանք անվիճարկելի են դառնում գիտակցության մեջ, իսկ հետո, անսպասելիորեն, բաց և ցնծացող ականջով թռչում են ներս: Նրանք, ովքեր պայծառացումը չեն հասկանում, չեն հասկանա, թե ինչի մասին եմ խոսում:



    - - - - - - -



    140.


    Ամենից վատ են մարդիկ, որոնք չեն կարողանում հավատալ և չեն ճանաչում վստահության ուժը, - անցողի՜կ ստվերներ:


    - - - - - - -
    * Բրահմավիդիա
    - Արևելքի սրբազան էզոթերիկական գիտությունը երկու Բրահմանների (Աբսոլյուտի սկզբունքների) և նրանց ներքին բնույթի մասին:
    ** Փոհաթ (Ֆոհաթ) - Տիեզերական էլեկտրականության էությունը: Մշտնջենական լույսի տիբեթյան թաքնագիտական տերմինը, իսկ դրսևորված տիեզերքում՝ հավերժ ներկա էլեկտրական էներգիայի և անընդմեջ գործող ավերիչ ու ստեղծարար ուժի անվանումը: Էզոթերիկական Փոհաթը նաև համաշխարհային շարժիչ Կենսական Ուժն է, միաժամանակ և շարժող, և շարժվող:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.08.2019)

  12. #579
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    141.


    Մենք չենք լքում Մեր եղբայրակիցներին: Մենք ծանրութեթև ենք անում հաջող հնարավորությունները և հակադրում ենք դրանք իրենց ակնհայտությանը: Սերմանողը կարող է փոխել արտն առանց իր օգտակարությունը կորցնելու: Այդպես էլ Մեր եղբայրակիցները կարող են փոխել աշխատանքի դաշտը, երբ գիտեն, որ մտերիմներն անխոնջ հետևում են իրենց ստեղծագործական աշխատանքին ու ոգու նկրտումներին: Իսկական համագործակցության դեպքում ամեն եղբայրակից պետք է գիտենա, որ իր համար լավագույն հնարավորություններն են ընտրվում: Այդ իմացությունը պետք է նրան հենարան հանդիսանա բոլոր դժվարություններում՝ դա Համայնքի պարտականությունն է:
    Կարո՞ղ է արդյոք մարմնավորվածը գիտենալ միայնակ, թե երբ է սկսել և ավարտել ինչ-որ բան: Մարմնական թաղանթի մեջ անհնար է գիտենալ սեփական անձի մասին: Շատ գոյատևումներ հյուսում են գիտակցության միևնույն շերտագիծը, և հավատարիմ Եղբայրակիցներին է պետք թողնել հիմնել այն ժամը, թե երբ է ջրաշուշանը բացվել: Նրանք կարող են որոշել գործի դրված նպատակահարմարությունը, - թե՛ նրանց կամքի մեջ, և թե՛ վստահության խորքում է ընկած կարմայի հաղթանակներից մեկը:



    - - - - - - -



    142.


    Վերցնենք գազանի օրինակը, երբ մի արյունով սնուցված տարբեր օրգանիզմները պետք է բաժանվեն, - այդ պրոցեսը միշտ անկատարյալության զգացմունք է հրահրում: Այդ փոքրիկ գազաններն այնքան անգիտակցաբար են շփվում բնության ուժերի հետ, որ միայն կարեկցանքն է ուշադրություն դարձնում նրանց վրա: Բայց անցնում է ժամանակ, և նրանք փոխակերպվում են ուժեղ ոհմակի, ճիշտ է, նրանք գզվռտվում են իրար մեջ, բայց թշնամու վրա հարձակվում են համերաշխաբար: Ստեղցծվել է նոր էներգիա, չնայած սկզբի չնչինությանը:
    Շինարարական օրինակ վերցնենք: Նոր տուն կառուցելու համար փլում են հին կառույցը: Հին բներից հանած ամեն քար, ամեն գերան աղաղակում է կատարվածի անարդարության մասին: Բայց մասնատումը տեղի է ունեցել, և բռնկվել է նոր էներգիան: Ավերիչ Կալին* Արարիչ Մայր է դարձել: Շինության ավերակներից նոր կառույց է հառնում: Նոր էներգիան սնում է Տարածությանը: Նման հասարակ օրինակներով պետք է հիշեցնել էներգիայի վերականգնման անհրաժեշտության մասին:
    Եթե Մեզ ասեն հազարամյակների ընթացքում անփոփոխ գոյատևելու ընդունակ մարմնի մասին, Մենք, նախ և առաջ, կցավանք այդպիսի գյուտի շուրջ գտնվող էներգիայի պարույրի անշարժության մասին: Այդ պատճառով մեծ գործունեությունը միշտ Մեր ուրախությունն է լինելու: Ավերումն անվանում ենք արարում, եթե կա գիտակցություն ապագայի մասին: Էներգիայի հոսք ստեղծելը տիեզերական հոսանքները հասկանալու սկիզբն է: Հետևաբար մտածեք շարժում դրսևորելու մասին, ինպես մտքում, այնպես էլ գործողություններում: Բոլորը լսել են Նոր դարաշրջանի գալու մասին, կարո՞ղ է արդյոք նորը գալ առանց շարժման:
    Կարելի է ողջունել յուրաքանչյուր կույր նորածնի, քան նույն բանը կրկնող զառամյալ թութակին: Համեմատեք մարդկությանը կյանքի Ուսմունքներ տվող հոսանքը: Նրանցից ամեն մեկը, ձեռք չտալով նախկինին, իմացության նոր դարպասներ է բացում: Կյանքի գործունեությունը դրոշմված է ամեն տվյալ Ուսմունքի վրա, հետևաբար նրանց ուսումնասիրել է պետք ոչ թե ծանոթանալու, այլ կյանքում կիրառելու համար: Միայն այդ ճանապարհով էներգիայի հոսանք կստեղծեք:


    - - - - - - -
    * Կալի
    - Շիվայի կին Պարվատիի անուններից մեկը: Կալիի կերպարի մեջ մարմնավորված են աստվածուհու առավել ահեղ բհութագրերը: Այդ պատճառով նա սովորաբար պատկերվում է զայրացած, սարսափելի տեսքով: Եվ սակայն, Կալին ընդունակ է փոխել իր ֆունկցիաները և կործանումը փոխակերպել առավել բարձր մակարդակի արարման:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #580
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    143.


    Գիտենք ամբողջ պետությունների փոխակերպումը ծրագրի շարժունակությունը պահպանելու միջոցով: Բերդը պաշարողները նոր ուժ կուտակելու համար ժամանակավորապես նահանջում են, իսկ հետո նրանց ճամբարը մի ահեղ ամրոց է դառնում, որն իր տեսքով միայն ճնշում է անառիկ թվացող ամրությանը: Միակողմանի էներգիայի անխոհեմության դեպքում կզոհաբերվեր մի ամբողջ բանակ, բայց գործողության նոր հոսանքի ստեղծումը ստեղծեց նոր ամրություն:
    Իմացության ամրոցի ստեղծումը հաղթանակ է:



    - - - - - - -



    144.


    Հոգևորով լի անոթ՝ այսպես ենք անվանում մարդկանց, որոնք հիմնվելով անցած կյանքերի վրա, սխրանքի վճռականության մեջ լայնացնում են իրենց գիտակցությունը և մուտք են գործում բարեշրջման հիմքերի ըմբռնման մեջ: Եթե այս համեմատությունն ինչ-որ մեկին անհաջող կթվա, ուրեմն կարելի՞ է արդյոք անձնանվերին Լեյդենյան անոթ* անվանել: Հենց այդպես է կուտակվում ներքին էներգիան և իր ժամին հետևում է պարպումը: Եվ ծանր է լարումը, երբ ներուժը պատրաստ է, իսկ ժամկետը դեռևս չի եկել: Ծանր է այն պատճառով, որ զգայուն ապարատն ընկալում է Սկզբնական Նյութի առավել վտանգավոր մասերը:
    Ինչպես հայտնի է, Սկզբնական Նյութն ինքը՝ Materia Matrix (Նյութ-Դրոշմամայրը), լիցքավորված ներքին ոլորտների հողմերի հետևանքով մինչև երկրի ոլորտ չի թափանցում, բայց այսպես կոչված Փոհաթը, որ Սկզբնական Նյութի մարմնավորումն է, կայծերի վիճակում կարող է հասնել երկրի մակերևույթին, և նույնիսկ կարող է տեսանելի լինել որոշակի տեսողության, երբ արևի ճառագայթը ճեղքում է մոլորակի քիմիական ճառագայթը, ներկելով կայծերն ըստ ճառագայթի քիմիական բաղադրության:
    Փոհաթից բացի, երկրի մակերևույթին են հասնում նաև Լուսատու Նյութի՝ Materia Lucida, - արտահոսումները: Որոշակի տեսողության համար այն կներկայանա որպես լույսային հոսանքներ և բծեր տարածության մեջ: Այս քիմիական երևույթները կարող են ընկալվել որպես աչքի առանձնահատկություն կամ նույնիսկ տեսողության թերություն, բայց գիտելիքը ցույց կտա, թե որքան խորը նշանակություն ունեն դրանք օրգանիզմի համար:
    Մի կողմից, Փոհաթի գիտակցված կայծերի ազդեցությունը և Լուսատու Նյութի հոսանքները բարերար են, նրանք լցնում են ոգին բարեշրջման անհրաժեշտության գիտակցությամբ, մյուս կողմից, նրանք կարող են տալ այրվածքներ և սպառնալ կենրտոնների բռնկմանը, քանի որ իրենք հրեղեն տարերքի մասերն են: Հրեղեն տարերքի երևույթները կարելի է համեմատել էլեկտրականության առավել լարված գույնի հետ, բայց էլեկտրականության գունային սպեկտրը սահմանափակ է, այն ժամանակ երբ Փոհաթի քիմիական լույսային կայծերի բազմազանությունը գերազանցում է ցանկացած երևակայություն: Փոհաթի լույսի տեսակը համարժեք է թանկարժեք բյուրեղներին: Սնելով հոգեկան էներգիան, Փոհաթը ճանապարհ է հարթում դեպի հեռավոր աշխարհներ, այն ժամանակ երբ Լուսատու Նյութը գործում է գիտակցության ամրապնդումը: Մեկն ամրապնդում է, մյուսը հրում է դեպի կատարելագործման անհատակ անդունդը:
    Սրանք մեծ Աումի** սքանչելի նվերներն են:



    - - - - - - -
    * Լեյդենյան անոթ
    - էլեկտրական էներգիայի առաջին պարզունակ կուտակիչներից մեկը, որ հայտնագործվել է 1745 թվականին Լեյդեն քաղաքում:
    ** Աում(Սոհմ) - [COLOR="#000000"]"Աում բառի բազմաթիվ սահմանումների հետ մեկտեղ հիշեցնենք, որ Ա - Միտքն է, Հիմքը;Ու - Լույսն է, Սկիզբը; և Մ - Գաղտնիքն է, Սրբազանը" ("Հրեղեն Հոգու" "Աում" գրքից):
    Որպես "Սոհմ" ունի նույն նշանակությունը, ինչ "Ամեն" բառը, այսինքն իր մեջ պարունակում է ամբողջական կյանքի գաղափարը, սկսած ծննդից մինչև մահ: Առաջին հնչյունը՝ "Սո", - արտասանում է նորածինը, որից հետո նոր սկսում է շնչել, իսկ երկրորդ հնչյունը՝ "Հմ", - արտասանում է մահամերձը, որից հետո դադարում է շնչել (Թարգմ.):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #581
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    145.


    Սկզբում ձեզ տրվել են կոպիտ նութական օրենքները: Դուք մասնակից եք եղել օդ բարձրանալուն, ձեր առջև կատարվել են առարկաների նյութականացման և առաքման փորձեր՝ այդ ամենը ոչ թե հրապուրելու, այլ խստապահանջ իմացության համար: Հետո ձեզ ներկայացվել է աստրալ աշխարհը, բայց ոչ թե նրա մեջ ներթափանցելու համար: Լայնացնելով գիտակցությունը, դուք հնարավորություն ձեռք բերեցիք ճանաչել աուրաներն ու վերամարմնավորումների դեմքերը: Ավարտելով կիսանյութական աշխարհի հետ, մենք անցանք տիեզերական պայծառատեսությանն ու պայծառալսությանը: Օգտվելով քույր Ուրուսվատիի (Ելենա Ռերիխ) բաց կենտրոններից, կարելի էր ցույց տալ տարբեր որակների ճառագայթներ և տարբեր էությունների կառուցվածքներ: Այդպես մենք մոտեցանք հեռավոր աշխարհների գիտակցմանը, ինչը մոտ է կրակի տարերքներին և այդ պատճառով վտանգավոր է: Եվ ուրեմն պահանջվեց ցրտի անհրաժեշտ ռեժիմ, և հետևանքները փայլուն էին: Առանց օրգանիզմի առանձնահատուկ ցնցումների հաջողվեց ցույց տալ Փոհաթի մարմնավորումը, այլ կերպ ասած, ստացվեց այսպես կոչված պրիզմայական տեսողություն:
    Ինչու՞ է կարևոր զգալ Փոհաթի երևույթը: Այդ նրբագույն էներգիայի մարմնավորումն ընկած է տիեզերական թանձրույթների հիմքում: Նշանակում է, հենց Փոհաթն է հանդիսանում այն հայրը, որը հրահրում է կազմավորելու նոր տարածական մարմիններ:
    Նա, ով պատկանում է հեռավոր աշխարհների ճանաչմանը, կզգա Փոհաթի բյուրեղների ուժն ու գեղեցկությունը: Դա դժվար փորձ է, և Մենք ուրախ ենք Ուրուսվատիի համար, քանզի ֆիզիկական մարմինը հազվադեպ է ընկալում նրբագույն էներգիաները:



    - - - - - - -



    146.


    Ամեն կեղծ մեղադրանք, կասկածանք և պնդում անմիջապես ծանրաբեռնում է հղողին: Խոհեմ չէ հուսալ, որ ստի հետևանքները կարելի է հետաձգել կամ թաքցնել: Հենց այդ հետևանքները, խոստումների նման, սերտաճում են կարմայի մեջ անհապաղ ոչնչացվելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 39 39-ից ԱռաջինԱռաջին ... 293536373839

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •