User Tag List

Էջ 67 67-ից ԱռաջինԱռաջին ... 17576364656667
Ցույց են տրվում 991 համարից մինչև 1,003 համարի արդյունքները՝ ընդհանուր 1003 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #991
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    418.


    Նկրտող հրի հետևանքը նոր բանաձև կտա միջմոլորակային ոլորտներն ուսումնասիրելու համար: Դատարկության մասին շատ են խոսում կիրառելով հենց այդ հասկացությունը, որպես բոլոր անհասկանալի սահմանումների հաստատում: Տարածությունն իր մեջ չհետազոտված ոլորտների մեծ դաշտեր է պարունակում: Էլեմենտների ջրիկացումն ու խտացումը սահմանվում է ոչ թե դատարկությամբ, այլ ձգողության ուժով: Դատարկությունը տեղ չունի այնտեղ, որտեղ հաստատվում է կյանքը: Բոլոր տիեզերական դրսևորումները թրթռում են ձգողության ուժով: Նա, ով մտածում է, որ անտեսանելի միտքը դատարկություն է գնում, ծանր սխալ է գործում: Ամենը, ինչ իր ներուժն ունի, անսահման հետևանքներ է թողնում:



    - - - - - - -



    419.


    Այդ անտեսանելի մտքերը հագեցնում են տարածությունը և ձգվում են դեպի տարբեր ոլորտներ, բեղմնավորելով նրանց էներգիաներով: Մտքի բեղմնավորման ուժի մեջ է ամփոփված հների "Աստվածային կրակը": Էներգիայի հաստատված բեղմնավորման բանալին տրվում էր որպես Տիեզերական Թաքնության երևույթ: Հիրավի, միտքն է բեղմնավորում ամենայն գոյը: Ոգեստեղծագործումը համապատասխանում է բեղմնավորմանը: Ասված է, որ գոյությունը չունի սկիզբ, բայց Տիեզերքը պարփակող հզոր հուրն ապրում է գիտակցությամբ:



    - - - - - - -



    420.


    Ոգու սերմը պարուրող գիտակցությունը հագեցնում է տիեզերական հրի հզորության հաստատմամբ: Ոգու սերմի ճշգրիտ նկրտումը արտահայտված հրի գիտակցությունն է դրսևորում: Ոգու սերմի ներուժի մեջ արտահայտված տարերքն ուղղություն է տալիս գիտակցությանը: Նկրտող կրակների շերտերով շրջապատը ոգուն տարբեր ոլորտներ թափանցելու ուժ է տալիս: Նուրբ շերտերը ներուժին նկրտում արտահայտելու հնարավորություն են տալիս: Խտացած շերտերն այդպես կասեցնում են ներու՛ժը: Շերտավորումների հատկությունները մատնանշում են դանդաղ կամ նկրտող առաջընթացը դեպի բարեշրջում: Ոգու ստեղծագործումը չափվում է ներուժով և հրի շերտերով: Հրեղեն փոխակերպումը հագենում է տարածության արտահոսքերով, և ամեն տիեզերական սերմի մեջ պարունակվող ոգու ներուժը դեպի իրեն է ձգում բոլոր էներգիաները: Ամեն տիեզերական շնչառություն գիտակցությամբ լարվում է անսահմանափակ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #992
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    421.


    Մեր Եղբայրների ոգու ներուժն իր մեջ Տիեզերքի հետ նույնանման էներգիաներ է պարունակում: Երբ նկրտում ենք դեպի բարեշրջում, կարելի է ասել, որ Տիեզերքի հոսանքները նույնանման հոսանքներ են բերում: Տարածական հուրն ապրում է այդ նույն խթանիչ ուժով: Իհարկե, խոսելով Եղբայրների մասին, Մենք միշտ նկատի ունենք Քույրերին էլ: Չէ՞ որ Սկիզբները հաստատված են, ինչպես հավասարակշռությունը Տիեզերքում: Հավասարակշռության սկզբունքից հրաժարվողը հաստատում է տարակշռությունը: Տիեզերքի ստեղծագործումը պահանջում է մի Սկզբի հավասարակշռումը մյուսով: Այդպես Տիեզերքում Սկիզբներն արարվում են փոխստեղծագործման համար: Փոխստեղծագործման երևույթը հաստատված է, որպես Գոյության խորհրդանիշ:



    - - - - - - -



    422.


    Հողի տատանման զգացման արտահայտումը և ամպերի շարժման զգացումը նշել է պետք: Ընկալումների նրբությունը տրվում է "թասի" նուրբ կրողին: Նուրբ կրակների ընկալումը կարող է բարձրագույն ոլորտներին հասանելի երևույթներ տալ:



    - - - - - - -



    423.


    Մոլորակային լարումը թույլատրում է միայն երկիրը շրջապատող մթնոլորտին համապատասխան հոսանքներ: Երկրի շուրջ գոյություն ունեցող հոսանքները խոցում են տարածական առաքումները, այդպես ոլորտները կլանում են ամենաէական հզորությունը: Այդ ոլորտների ձգողությունը հիմնված է նրանց էության վրա: Այդ տարածական խայտերը ծնվում են որպես հողմեր և ամպեր: Ոլորտների արտահոսքերը ստեղծվում են մարդկային ծնունդներով, այդ ծնունդների հոսանքները ծնում են իրենց մարմինները, և մարդկությունը տարակուսում է, թե երկրային պատիժն ինչպես է տեղի ունենում: Աներկբա է ոլորտների օրենքը; և ստեղծագործումը բարձրագույն խթանիչ ուժն է: Այդպես ցածր ոլորտին անհասանելի է բարձր ոլորտի ձգողությունը: Էներգիաները, որոնք կարող են վերաբերվել նուրբ էներգիաների տեր ոգուն, մարդկությանը հրի հզորություն կտան: Համադրելու ունակ անձը մոլորակին նուրբ էներգիաների իրագործում կտա: Տիեզերական ճառագայթները, որոնք մարդկությանը հրի հաստատում են բերում, ուղղված են գործելու: Այդպես անսահմանորեն արարում է տարածությու՛նը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #993
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    424.


    Իհարկե, այն թասը, որն ընդունում է նուրբ էներգիաներ, այնքան է տարբերվում սովորական երևույթներից, որ մարդիկ պետք է կիրառեն այն միջոցը, որն իրենց դատողության ուժն ունի: Լսողության ընկալման նրբությունը կենտրոնի կապի հաստատումն է տարածական հրի հետ: Աչքի ընկալման նրբությունը կենտրոնի կապն է տարածական հրի հետ: Կենտրոնների ընկալման նրբությունը կապն է տարածական հրի հետ: Տարածական հրի ամեն դրսևորում կարող է համապատասխանել այս կամ այն կենտրոնի թրթիռներին: Տիեզերական ստեղծագործումն ընդգրկում է իր մեջ օգնությունը մարդկությանը: Ամեն համահնչություն մարդկության համար նոր սանդղափուլ է հաստատում: Ուստի Հրեղեն Հոգու կենտրոնները լարված են, որպես մարդկության համար օգնություն պարունակողներ: Երբ հրեղեն Հոգին զգում է հողի տատանումը, նշանակում է կարելի է հետևել հենց իր` հրի շարժման ընթացքին:
    Ստորգետնյա հրի տեղաշարժման դեպքում վերերկրյա հոսանքները շատ ծանր են և զգոն օրգանիզմը զգում է լարում, թախիծ և հրեղեն երևույթի հաստատում: Այդ պատճառով այդքան դժվար է հրի տեղաշարժը` այսպե՜ս հիշենք:



    - - - - - - -



    425.


    Կարելի է ասել, որ Տիեզերքը գտնվում է հավերժական հրեղեն փոխակերպման մեջ: Օրենքն ու շարժումը հաստատվում են փոխադարձ ձգողությամբ: Դեպի նկրտող սերմը ձգող յուրաքանչյուր էներգիա հետևանք է տալիս: Այդ հետևանքները պարուրում են ամբողջ մոլորակը: Իհարկե, էլեկտրականության օրենքի հայտնագործումը կապված է տարածական հրի հետ: Իհարկե, տիեզերական արձանագրությունների բոլոր թափառող երևույթները վերաբերվում են մարդկային ըմբռնումներին: Գիտելիքն այնքան հարաբերական է, որ Տիեզերքի ըմբռնումը մարդկությունը պետք է ընդգրկի համաշխարհային աչքով: Հրեղեն փոխակերպման ստեղծագործումը հիմնված է հրի` դեպի բարձր լարումը նկրտման վրա: Այդ տիեզերական սերմերն այդպես հրապուրվում են դեպի մարմնի մագնիսը: Տարածությունը հնչում է այդ սերմերով:



    - - - - - - -



    426.


    Ստեղծագործումը բոցավառող կայծը ներդրված է հենց ոգու սերմի ներսում: Տիեզերական ստեղծագործման հիմքը հաստատված է այդ սկզբունքի վրա: Մարդու թերամտությունը նրան ուղղորդում է դեպի սահմանված ճանապարհից տարանջատման ոլորտ: Հնում գիտեին տարածական հրի հետ շփվելու ձևը և հարգում էին նոր կյանք հաստատող մահը: Տարածական հրի հետ շփման այդ օրենքի և էներգիաների փոխանակման օրենքի մեջ է ամփոփված Գոյության ողջ էությունը: Հետելով էներգիաների երևույթին, կարելի է նրբորեն նշել, թե ինչպիսին են էներգիաները շարժող խթանիչ ուժերը: Ինչպես տարբերվում են էներգիաները քիմիական ռեակցիայի մեջ, այնպես պետք է հետևել խթանիչ ուժի հատկությունները ոգու մեջ: Մանկական խթանիչ ուժերը կարող են լավագույն ցուցմունքները տալ: Կարելի է դեպի ռեակցիա ուղղորդել խթանիչ ուժը և բացահայտել նոր նրբերանգ: Կարելի է հետևել, թե ինչպես երեխան, կորցնելով մի հատկություն, դեպի իր ոգին մի նոր էներգիա կկիրառի: Տիեզերքի մեծ լաբորատորիայում կարող են կիրառվել բոլոր տարատեսակ էլեմենտները, բայց մարդկությունն այնքան է կորցրել իր բոլոր հնարավորությունները, որ առանց պայթյունի փոխհարաբերությունները հաստատել անհնար է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #994
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    427.


    Տիեզերքը կայուն է մնում փոխհարաբերության վրա: Ձգողության ուժը գործող և կցող ուժ է: Միայն ձգողության երևույթը հիմնելով է կենդանի մնալու իրապես մեծ օրենքը: Ինչպես մարմիններն են գործում ձգողության օրենքով, այնպես էլ ամբողջ հոգևոր աշխարհն է այդ նույն օրենքով ապրում: Միայն այդ ժամանակ է կյանքը հագենում ստեղծագործ խթանիչ ուժով: Չէ՞ որ տիեզերական հավասարեցումը կառուցվում է շղթայի հավասարեցման վրա: Ճշմարիտ են ասել Վերարքայության մասին: Իհարկե, կյանքի պարույրը դարսվում է միայն այդ սկզբունքով: Ուսուցչի ստեղծագործումը նույնպես ի հայտ է գալիս հավերժական շարժման մեջ, ուստի աշակերտի հագեցումը պետք է ընթանա ըստ Ուսուցչի ստեղծագործման: Հետևաբար իր նվաճումները հաշվող աշակերտն իրեն նետում է ճշմարտության սահմաններից անդին: Այդ պատճառով կասեմ, որ կա մեկ Վահան` Վերարքայությունը: Եվ ուրեմն իր փափուկ աթոռը Գուրուի գահից վեր դասող աշակերտը պետք է, մասնակիորեն, հիշի Տվող Ձեռքը: Վշտանում եմ, երբ ամրապնդվող աշակերտը գործում է ինքնամեծամտաբար: Մեզ մոտ ինքնապարծության գագաթնակետ է համարվում Գուրուի հանդեպ գոռոզությունը: Թող հիշեն սա աշակերտները բոլոր ճանապարհներին:



    - - - - - - -



    428.


    Տարածական հուրը բոցավառում է նկրտող էներգիաների դրսևորումները: Տարածական ջահերի երևույթը հատուկ է ամբողջ Տիեզերքին: Մարդկային գիտակցությունը բռնկվում է տարածական հրի ջահերով: Իր ներուժի մեջ հուր կրող յուրաքանչյուր ոգի այդ ջահն է հանդիսանում: Ամենահրեղեն ջահն ուղղորդում է մադրկությանը դեպի հոգևոր հրի հաստատումն ընդունելը: Այդ ջահերի ստեղծագործումը տարածականորեն լարում է մտածողությունը: Տիեզերքը հագեցնող տարածական հուրն արարում է էներգիաները որպես բարեշրջում: Հոգևոր գիտակցության ջահը մարդկությանն իր լարված պարույրն է տալիս, այդ պարույրով է շարժվում հաստատված կյանքը: Մտածողության պարույրը ստեղծող ջահը, հիրավի, կանչում է դեպի տարածական հուրը: Ուրեմն ասենք նկրտողներին` եղեք ջահե՛ր:



    - - - - - - -



    429.


    Որքան ահե՛ղ է նոր ժամանակը, որքան սքանչելի՜ է նոր ժամանակը: Տարածության մաքրումը լարվում է հրեղեն ջահով: Հրեղեն Հոգու նկրտող ջահերը հագեցնում են տարածությունը, և Տիեզերական Մագնիսի տեղաշարժման հաստատումն իրեն զգացնել է տալիս: Միշտ ռասան հավաքելու և Նոր Դարաշրջան հիմնելու ժամանակ պայթյունների հետ միասին հաստատված մաքրումներ են կատարվում: Միայն տարածական հրի ընդունումը մարդկությանը դրա էության ըմբռնումը կտա: Այդպես է կառուցվում տիեզերական կյանքը: Հետևաբար, երբ ժողովրդի ոգին հագենում է հրով, մաքրումն անխուսափելի է: Ինչպես բոցավառ ջահ արարում է Հրեղեն Հոգին և նկրտում է գիտակցությունը: Առանց այդ կրակների անհնար է գիտակցությունը տեղաշարժել, և ուրեմն հաստատում եմ` այո՛, այո՛, այո`:
    Մոտենում է ժամկետը վերջնական հաշիվների համար: Տեղաշարժն իրականանում է, այնպես է մոլորակը ցնցվում: Այդպես է զգում Հրեղեն Հոգու զգոն օրգանիզմը: Այդպես Հրեղեն Հոգու զգոն օրգանիզմը գիտի այդ հրաշալի սանդղափուլը: Երբ ահեղ ժամանակը դառնում է ուղղորդված Մագնիս, կարելի է ասել, որ մաքուր հուրը փոխակերպում է մարմինները: Այդպե՛ս եմ վկայում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #995
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    430.


    Բարեշրջման ճանապարհին էներգիաները նկրտում են դեպի կատարելագործում: Մարմինները տարածության մեջ համադրվում են, ենթակա լինելով բարեշրջման խթանիչ ուժին: Այդ խթանիչ ուժի մեջ է ամփոփված գիտակցված ընթացքը: Տիեզերական Մագնիսի ստեղծագործումն ընթանում է գիտակցված կատարելագործման ճանապարհով: Միայն բարձրագույն ընթացքի ճանապարհով կարելի է մոտենալ Տիեզերքի ստեղծագործմանը: Ինչպես ուրեմն չընդունել առաջընթացը կատարելագործման ճանապարհով: Երբ ոգին գիտի անսահմանափակ ուղին, ամեն շարժում պետք է շնչի նկրտմամբ:



    - - - - - - -



    431.


    Մարդկության միակողմանի հասկացողությունը նրան հանգեցնում է փակօղակի, որից նա դուրս գալ չի կարող: Չընդունելով Ճշմարտության հաստատումը, մարդը դրանով զրկում է իրեն կատարելագործման ճանապարհից: Ուստի, երբ մոտենում է կործանումը, փակօղակից դուրս գալու հնարավորություն չկա: Այդ պատճառով բարեշրջվող ոգին, անխուսափելիորեն, հասնում է մինչև հուրը դրսևորելու նկրտմանը: Հետևաբար Մեր Ուսմունքի Ճշմարտությամբ հագեցածները հրեղեն բարեշրջման հաստատումն են արարում: Այդպես բարեշրջման ստեղծագործումը հագենում է հուրը կրողներով: Ուստի կենտրոնների հրի հաստատումը Մեր արտահայտումն է: Հետևաբար, երբ Մենք ասում ենք, որ Մեր կողմից հաստատված ամեն ինչ բարձրագույն նշանակություն է, նշանակում է Տիեզերական Մագնիսն իր կամքն է արտահայտում: Այսպե՛ս հիշենք: Դժվար է, բայց հրաշալի՛ է:



    - - - - - - -



    432.


    Չէ՞ որ Տիեզերքում նկրտման կենտրոնն ապրում է Վերարքայության սկզբունքով: Տիեզերքը գործում է դեպի հաստատված, հզոր կենտրոնը նկրտմամբ: Այդպես Վերարքայության յուրաքանչյուր գործողության մեջ տիեզերական սերմը, վեր ընթանալով գերակշռող սկզբունքի գիտակցմամբ, դառնում է նկրտման որակը: Տիեզերական ստեղծագործումը հավաքում է ներդաշնակ էներգիաներ: Այդ սկզբունքն այնքան աներկբա է, որ իրենից ներկայացնում է մի որակ, որն անվանում են անհրաժեշտություն: Այդ անհրաժեշտությունն, իհարկե, հաստատվում է Վերարքայության սկզբունքով: Ամբողջ Տիեզերքն է այդ սկզբունքով հագեցած: Այդ ոգին, որը հագեցնում է մոլորակի վրայի բոլոր տիեզերական դրսևորումները, իհարկե, հաստատվում է Բարձրագույն Գիտակցությամբ: Ուստի մարդը, լինելով Տիեզերքի մասնիկ, չի կարող բաժան լինել այդ սկզբունքից: Երբ տիեզերական ստեղծագործումը հագենում է Գիտակցությամբ, Անսահմանության յուրաքանչյուր դրսևորում հաստատվում է այդ նույն սկզբունքով:



    - - - - - - -



    433.


    Այդ սկզբունքի վրա են հիմնված Տիեզերքի նկրտումները: Երբ մարդկության Մեր Եղբայրներն առնչվում են տիեզերական ստեղծագործմանը, միավորման սկզբունք է հաստատվում: Լարված հրի հատկությունն իր մեջ նույնպես միավորման հատկություն է պարունակում: Հյուլեին հատուկ նկրտող խթանիչ ուժը նրան մղում է դեպի ավարտվաածություն: Բարձրագույն Գիտակցության հետ միավորմանը հետևում է տիեզերական միավորումը: Գոյության Պսակը միավորում է ամենն, ինչ պատկանում է իրեն: Բարձրագույն Գիտակցությունը միավորում է ամբողջ իր արտահայտածը: Տիեզերական Մագնիսը միավորում է իր կուտակածը, ուստի ցնծու՛մ է Գոյության Գեղեցկությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #996
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    434.


    Տիեզերական համադրությունը լարվում է տարածության հրով: Կայծերի համադրությունը ձգվում է Տիեզերական Մագնիսով: Հրեղեն սերմերն ապրում են յուրաքանչյուր հյուլեի մեջ, և շղթայակցման ուժը պահպանվում է այդ հրեղեն սերմերի վրա: Երբ լարված Մագնիսն արարում է, սերմի հուրը զուգակցվում է Մագնիսի խթանիչ ուժի հետ: Հաստատված հուրն ամեն հյուլեի մեջ կյանքի խթանիչ ուժ է փչում: Ոգեստեղծագործումը լարվում է հրի դրսևորմամբ: Երբ հեռավորության վրա մտքերը ոգեստեղծագործում են, այդ գործողությունը հավասարազոր է տարածական հրի ստեղծագործմանը: Ընկալումն ու առաքումը ենթարկվում են միևնույն օրենքին: Հրի գործողությունն ամփոփված է նկրտող Մագնիսի մեջ: Այդ պատճառով ոգու Մագնիսն արտացոլում է բոլոր տիեզերական դրսևորումները: Այդ ներունակ ուժերը, որպես կենսական ուժ, հիմնել է Գիտակցությունը: Ոգու Մագնիսը համադրում է բոլոր կենսական խթանիչ ուժերը: Իհարկե, նույնիսկ ֆիզիկապես ոգու Մագնիսը շղթայակցում է նյութը: Իհարկե, ոգու պահոցն է դառնալու "թասը", և այդ պահոցը կպահպանի նաև նյութին, քանզի հիմնադրված է սրբազան հրի հզոր խթանիչ ուժով: Այդպես տարածական հրի սերմից հոսում է իմաստուն ուժը: Այդպես ոգու սերմը լարում է նկրտումը դեպի բարձրագույն ոլորտներ:



    - - - - - - -



    435.


    Ոգու մագնիսը, կենսական էներգիաների այդ նկրտող հավաքիչը, սնվում է տիեզերական էներգիայով: "Թասի" մեջ կուտակումները հավաքվում են ոգու սերմի շուրջ, շրջապատելով նրան իրենց գույներով: Ամենանկրտող ոգու սերմը պատասխանում է հրեղեն նկրտմանը: Այդպես Հրեղեն Հոգու ոգու Մագնիսը հաստատված կրակների ստեղծագործ սերմանողն է դառնում: Իհարկե, մարդկանց գիտակցության մեջ տիեզերական կրակներ սերմանողը Տիեզերքի իսկական գործընկերն է: Մարդկությունը կհաստատի Հուրը Կրողների՛ն:



    - - - - - - -



    436.


    Իրականությունը համապատասխանում է լարվածությանը: Երբ էներգիաների նկրտումը հավաքվում է սերմի շուրջ, այդժամ իրականությունն արարում է: Խոսելով պատրանքի մասին, այդ օրենքի մասին մոռացել են: Չէ՞ որ իրականում լույսը կլանում է մթին: Չէ՞ որ, երբ Տիեզերքի ստեղծագործումը լարում է իրականությունը, այդ ժամանակ օգտագործվում է ամբողջ ձգող ուժը: Իրականությունը հագեցած է մագնիսական հոսանքներով: Միայն նկրտման ներկայությունն արդեն ձգողության հզոր հոսք է տալիս: Միայն թե այդ երևույթները պատկանում են կենսական դրսևորմանը: Հավերժական նկրտումը դեպի բարձրագույն ոլորտ իրականության լարվածություն է տալիս: Տիեզերական Մագնիսի ձգողության անկապտելիությունը մարդկությանը հաստատում է բարեշրջման ճանապարհի վրա: Իրականության անթիվ ուղղություններ հաստատվում են Անսահմանության օրենքով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #997
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    437.


    Մարդկության կողմից ընդունված է իրականության փոքր մասը միայն: Տիեզերական Աչքը լարվում է իրականությունը դիտելիս: Մարդկությունը գտնվում է փոքր իրականության մեջ, այդ փոքր իրականությանն է պատկանում տեսանելիության մասին մարդկային դատողությունը: Տարածությունը հաստատում է ընթացքների և հետևանքների համադրությունը, հետևաբար, երբ ընթացքն ամփոփված է անտեսանելի ոլորտներում, նա, միևնույն է, իրականություն է արարում: Հրեղեն փոխակերպման օրենքը պատկանում է նույն հրի ստեղծագործմանը: Հետևաբար կենտրոններն անտեսանելիորեն արարում են, այդ ոգեստեղծագործ իրականությունը լարում է բոլոր կենսական գործողությունները, ուստի ոգու և մտքի առաքումները տարածությունը հագեցնում են հրեղեն կենտրոններով:



    - - - - - - -



    438.


    Դեպի նոր սանդղափուլի շինարարությունն ուղղված բարեշրջումը հաստատվում է որպես հրի հայտարարում: Մոլորակը վերացնում է բոլոր հեռացող էներգիաները: Կուտակումները տարածության շուրջ հեռացվում են միայն նուրբ էներգիաներով: Հզորությունը, որը կյանք է տալիս էներգիաներին, որպես իր հաստատում ստանում է այն էներգիաները, որոնք պետք է փոխակերպի: Այդպես ծնվում և տեղաշարժվում են տիեզերական էներգիաները: Այդպես է նաև մարդկային ոգու հետ: Մարդկությունը վերացնում է իր ապրած էներգիաները: Ուստի, երբ պայքարի երևույթը դառնում է ավելի հզոր, տարածությունը տանում է հին վերապրուկները և Նոր Ճշմարտություն է հաստատում: Տիեզերական բոլորաշրջաններն այդպես են հիմնվում: Ժամկետների իրականացումը հենց այդ փոխարինումն է, և բոլորաշրջանների ռիթմն արարվում է փոխարինումների հաստատմամբ: Անսահմանափակ օրենքը մեկը փոխարինում է մյուսով:



    - - - - - - -



    439.


    Ամեն անցավորյալը ենթակա է փոխարինման օրենքին: Ամեն չառաջադիմողը ենթակա է փոխարինման օրենքին: Տիեզերական ստեղծագործումն այնքան է հետևում էներգիաների կիրառելիությանը, որ աներկբայորեն մեկը փոխարինում է մյուսով: Ամեն կենսական դրսևորման մեջ պետք է պահպանել նույնանման փոփոխությունները: Երբ ոգին անհաղթելի է իր կուտակումներով, նա արարում է, լարված կարմայով և ստեղծագործ խթանիչ ուժով: Բոլոր չվերացված կուտակումները հրին ոգի կտան երկար ընթացքի համար: Կամավոր իր կուտակումները փոխող ոգին հրի սափոր կդառնա: Ոգին կհաստատի նկրտման լարումը: Հղկված փոխակերպման ընդունումը փոխարինման գիտելիք կտա: Հրեղեն Հոգու ճառագայթն ուղղություն կտա նկրտմանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #998
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    440.


    Տիեզերական զարկերակումը կառավարում է կյանքի բոլոր դրսևորումները: Զարկերակման ռիթմին չառընչվելը գործում է, ինչպես հեռացնող նկրտում: Տիեզերական զարկերակումը կառավարում է էներգիաների ծնունդը և նրանց տեղաշարժը: Տիեզերական զարկերակումը կառավարում է ժողովուրդների ճակատագրերն ու մոլորակին էլ ճակատագիր է բերում: Տիեզերական զարկերակումը նշանագծում է բարեշրջման ուղին և տեղաշարժի ժամկետները: Մագնիսացած պարույրը հաստատվում է որպես տիեզերական հրի շիթեր: Անհավասարակշռության երևույթը ծագում է տարածական հրից: Երբ պարույրն իր շարժման մեջ դեմ է առնում հակազդեցության, խախտվում է տիեզերական զարկերակումը: Ինչպե՜ս է ուրեմն մարդկությունը խախտում տիեզերական զարկերակումը` դեպի բարեշրջում իր կարծեցյալ ուղղվածությամբ, այլ ո՛չ իսկական առաջընթացով: Տիեզերական զարկերակումն արարում է, ինչպես լարված պարույր: Մարդկությունն արարում է, ինչպես տափակ պարույր: Ուրեմն կարելի՞ է արդյոք սպասել առաջընթաց բարեշրջման մեջ, երբ երևույթներն այդքան անհամապատասխան են: Միայն մաքուր հրի արտահոսքերով հագեցած միտքը լարված պարույր կտա: Չէ՞ որ միտքը` ոգու և գործողության սերմն է: Տիեզերքի զարկերակման հետ մեկտեղ աճող աշխատանքը հաստատվում է, որպես առաջընթաց դեպի բարեշրջում:



    - - - - - - -



    441.


    Տիեզերական զարկերակումը, որը զգացվում է սրտով, ամենահրաշալի թրթիռն է: Տիեզերքի բոլոր բարդ խնդիրները սրտով կարող է լուծել: Երբ Մահավանի (բառացիորեն. մեծ ռիթմ) ռիթմը զգացվում է Հրեղեն Հոգու սրտով, տեղի է ունենում համախմբում տիեզերական զարկերակման հետ: Դեպի դրսևորում նկրտող տարածական հուրը հոսանքներ է տալիս սրտին: Հրեղեն Հոգու Մայրը, նվիրաբերելով իրեն տիեզերական Ծառայությանը, հիրավի, տիեզերաբար համագործակցում է:



    - - - - - - -



    442.


    Տարբեր ոլորտների վրա էներգիաների համադրությունները դրսևորվում են տարբեր կերպ: Երբ համադրման համար լարվում է ցածր ոլորտը, նրան է մոտենում նույնանման էներգիա: Բարձր ոլորտը բարձր էներգիա է կանչում: Այդպես են դասակարգվում նաև մարդկային գործունեության դաշտերը: Ցածր ոլորտին հարադրվածները նախասահմանում են իրենց նշանակումները: Այդպես ամեն ընկալում և ամեն արձագանք հաստատում են ոգու լարումը: Այդ ցուցանիշները նրբորեն սահմանում են ոգու նկրտումները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #999
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    443.


    Երբ կենտրոնները լարված են և հուրը նկրտում է, ինչպես արև, ուրեմն առանձնահատուկ հոգատարություն է պետք: Կենտրոնների ստեղծագործման ցուցանիշը նրանց լարվածությունն է: Նուրբ ընկալումը լարվածություն է հրահրում: Տեսանելի կրակները վկայում են հրի քանակի մասին: Հետևաբար պետք է խնայել կենտրոնների էներգիան:



    - - - - - - -



    444.


    Տիեզերական ստեղծագործումը համաշխարհային բոլոր սանդղափուլերը կառուցում է Մագնիսի ձգողությամբ, և ամբողջ ստեղծագործման ներուժի մեջ ներդրված է ոգին:
    Երբ տիեզերական ուժերը լարվում են ստեղծագործման մեջ, ուրեմն գործում է ոգին: Երբ ստեղծագործումը հավաքում է իր մասնիկները, գործում է ոգին: Երբ բարեփոխվում է տիեզերական ոլորտը, գործում է ոգին: Տարածական հուրը, ձգվելով դեպի սահմանված էլեմենտը, ուղղորդվում է ոգով: Ինչպե՞ս ուրեմն չկիրառել ոգու ստեղծագործումը մարդկային գործունեության հանդեպ: Գիտակցաբար է պետք վերաբերվել արարչագործ շարժիչին:



    - - - - - - -



    445.


    Տիեզերական Մագնիսի ձգողության էությունն ամփոփված է նոր համակցությունների հաստատման մեջ: Տիեզերական Մագնիսի ուժը լարում է այն էներգիաների մասերը, որոնք միավորված չեն: Միավորման այդ ընթացքի վրա է կառուցվում ամբողջ տիեզերական ստեղծագործումը: Ուր աչքը կտրի, այնտեղ կյանքը կառուցվում է այդ ընթացքներով: Ոլորտները կազմավորվում են ոգու սերմի և տիեզերական սերմի շուրջ, և տիեզերական սերմն արարում է ոլորտներ, այդպես փոխադարձաբար արարում են տիեզերական էներգիաները: Այդ ստեղծագործման վրա է հիմնված Անսահմանությունը:



    - - - - - - -



    446.


    Իհարկե, ամեն տիեզերական դրսևորում լարված պարույր է հրահրում Հրեղեն Հոգու ներսում, որովհետև այդպիսին է կենտրոնների լարվածությունը: Կենտրոններին շատ է պետք խնայել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1000
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    447.


    Դրսևորման ծարավն արտահայտվում է բոլոր նկրտող էներգիաներով: Այդպես բոլոր ոլորտների վրա կարելի է հետևել խթանիչ ուժի նկրտումը: Խթանիչ ուժ, որը կոչում է դրսևորվելու, որը հավաքում է, որը հաստատում է կյանքը: Այդ խթանիչ ուժի բոլոր դրսևորումները լարվում են կյանքի Մագնիսով: Ամեն գիտակից նկրտում ուղղորդվում է այդ լծակով: Տարածական Հուրը, որը հագեցնում է ամեն մի սերմ, հաստատում է այդ խթանիչ ուժը: Այդ պատճառով է այդքան արագընթաց Տիեզերքի արարչագործությունը: Միայն մագնիսական հակվածությունը կարող է նոր մարմիններ ստեղծել: Տիեզերական ստեղծագործումն այդպես լարված է այդ հզոր խթանիչ ուժով: Այդպես հավաքվում են նույնանման էներգիաների մասերը:



    - - - - - - -



    448.


    Տիեզերքի Մեծ Միասնությունը գլխավորում է, որպես հզոր օրենք: Միայն այդ օրենքին հարողները կարող են, հիրավի, պատկանել տիեզերական համագործակցությանը: Էության միասնությունն ամենում մարդկությանն ուղղորդում է դեպի ստեղծագործում: Երբ գիտակցությունը քաղում է տարածության գանձարանից, լարվում է Տիեզերական Մագնիսը: Երևույթի գանձարանը պարունակում է Միասնությամբ հագեցած էներգիայի հաստատումը: Ուստի ոգու ամեն սերմ պետք է նույնանման Միասնություն զգա: Ոգու ամեն սերմ պատկանում է տիեզերական Միասնությանը, որի մեջ է ամփոփված ամբողջ տիեզերական ստեղծագործումը: Կիրառելով առանձնացվածության օրենքը, մարդկությունը զրկում է իրեն այդ Ճշմարտությունից: Անխախտելի՛ է Միասնության օրենքն իր ամբողջ բազմազանությամբ:
    Միայն այդ օրենքով կարելի է արարել, քանզի, երբ ձգողությունն արարում է, գործողության ուժի մեջ է ընկած Միասնությունը: Տիեզերքի ստեղծագործումն անսահման է իր Միասնության մեջ:



    - - - - - - -



    449.


    Միասնության վրա է կայացած ամբողջ հաստատված Գոյությունը: Գործող օրենքն այնքան հզոր է, որ տիեզերական արարչագործությունը հենված է այդ սկզբունքի վրա: Իր ամբողջ դրսևորմամբ այդ օրենքը հավաքում է իր մասնիկները, միացնելով պատկանելիներն իրար: Այդ մեծ օրենքը Տիեզերքի Պսակն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1001
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    450.


    Կյանքի հավերժական ստեղծագործման մեջ գործում է Միասնության օրենքը: Տիեզերքի ստեղծագործումը նկրտված է, որպես արտահայտված հրեղեն հրաման: Հրաման, որը նախասահմանում է միավորումը: Հրաման, որը նախորոշում է կոչումը: Հրաման, որը նախասահմանում է մեկի փոխարինումը մյուսով: Հրաման, որը նախասահմանում է ավարտը: Հրաման, որը նախասահմանում է անմահությունը: Հրաման, որը նախասահմանում է ամեն հյուլեի կյանքը: Հրաման, որը նախասահմանում է նոր էներգիայի գալուստը: Հրաման, որը նախասահմանում է Նոր Դարաշրջանը: Տիեզերական ստեղծագործումն այդպես իրագործվում է կյանքի մագնիսով: Ինչպե՞ս ուրեմն մասնատել Տիեզերքի արարումը: Ինչպե՞ս ուրեմն բաժանել մեկմեկու պատկանողներին: Ինչպե՞ս, ուրեմն, հիրավի, մեկուսացնել այն, ինչը բխում է մեկը մյուսից: Չէ՞ որ հագեցման մեջ Տիեզերքը լարվում է հրեղեն միավորման համա՛ր: Միայն Տիեզերքի Գիտակցությունը կարող է մարդկությանը Միավորման Պատկերը տալ: Միտքը մարդկությանն է տալիս իր` հրեղեն Սրտի ստեղծագործման Բարձրագույն Պատկերը: Միտքը սրբորեն է հավաքում: Հետևաբար Տիեզերքում այդ օրենքն արարվում է կյանքով: Որտե՞ղ է ուրեմն վերջը, երբ բոլոր տիեզերական դրսևորումներն աճում են երկու Սկիզբներում: Երբ ոգին առնչվում է բարձրագույն ոլորտների հետ, տիեզերական ստեղծագործումը նրան բացահայտվում է անսահմանափոկ Միավորման օրենքու՛մ: Երբ ոգին առնչված է բարձրագույն Միավորմանը, հիրավի, կարելի է ասել, որ տիեզերական անոթից նա ուրախություն է շերեփում: Այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    451.


    Մահվան մասին մտածելիս ոգին ցնցվում է: Բայց երբ Գիտակցությունը ներթափանցում է Գոյության էության մեջ, հաստատվում է Միասնության ըմբռնումը: Երբ ոգին հասկանա, թե որքան անընդմեջ են հոսում կյանքի դրսևորումները, այդ ժամանակ կարելի է ցույց տալ բոլոր շղթաների անընդմեջությունը: Մտքի շղթան, գործողությունների շղթան, հետևանքների շղթան, նկրտումների շղթան, կյանքերի շղթան, - մի շղթան նախորոշում է մյուսի՛ն: Կյանքի մագնիսի ստեղծագործումը բաղկացած է այդ շղթաներից: Եվ ոգին պետք է ցնցվի ոչ թե մահվան կամ փոխարինման մասին, այլ շղթայի խախտման մասին մտքից: Եթե հետևենք, թե տարածության մեջ ինչպես են սլանում կտրված շղթաների արձանագրությունները, ուրեմն ոգին, հիրավի, կսարսռա: Երբ հաստատված է մեծ տեղաշարժը, դրան կհասնի միայն նա, ով հարել է բարեշրջման միասնությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1002
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    452.


    Որքա՜ն շատ նկրտումներ է ծախսում մարդկությունը բացառիկություններ որոնելու վրա, և չի լսում դեպի ոգեըմբռնման հզորությունն ուղղորդող ձայնը: Մի՞թե առարկաների նյութականացման մեջ այնքան հզորություն կա, որ ոգու և էներգիայի առաքումները ջնջվում են: Ինչպե՞ս նյութականացումը, որը խլացնում է գիտակցությունը և տանում է դեպի տեսանելի դրսևորումներ, կարող է ոգին դեպի հեռավոր աշխարհներ ուղղորդել: Չէ՞ որ ամեն արտահայտված մարմին տիեզերական բացառիկություն է: Տեսանելի դրսևորումների որոնումների աստիճանի վրա մարդկությունը կանգ է առել: Խոսելով հեռավոր աշխարհների մասին, պետք է ընդունել անսահմանափակ աճի ամբողջ լայնածավալ ըմբռնումը: Ամրապնդե՛նք գիտակցությունը հեռավոր աշխարհների մասին մտքի վրա: Ոգեստեղծագործման խթանիչ ուժի մեջ է ներդրված ամբողջ անսահմանափակ նկրտումը, մեծ տիեզերական նկրտումը պահված է նրա մեջ: Միայն անտեսանելի նյութականացման հասկացությունը իսկական նկրտում կտա, քանզի Տիեզերքի այդ մեծ խթանիչ ուժի մեջ է ամփոփված ամբողջ տիեզերական ստեղծագործումը:



    - - - - - - -



    453.


    Երբ ամեն ինչ իրագործվում է տիեզերական ստեղծագործման մեջ, ուրեմն որքա՜ն հեշտորեն մարդկությունը կարող է կիրառել տիեզերական օրենքները: Չէ՞ որ բարեշրջման օրենքն ընդունելն այնքան հեշտորեն կբացի տիեզերական ոգեառաջընթացի օրենքի ըմբռնումը: Այդժամ կարելի է մոտենալ դեպի հեռավոր աշխարհներ տանող ճանապարհին: Հետևանքների աշխարհով ապրող մարդկությունը մի՞թե կարող է առաջ ընթանալ: Աչքիթողի անելով պատճառների աշխարհը, իհարկե, մարդկությունը կորցրել է իր կապը Գոյության օրենքի հետ: Չէ՞ որ միայն կյանքերի շղթան կարող է կյանքերի պատճառ հանդիսանալ: Ուստի, երբ Մենք ասում ենք, որ ավարտող ոգին իր համար մարմին է պատրաստել հազարամյակների ընթացքում, այդ պնդումը ճիշտ է: Ոգու նկրտումների բոլոր պատճառներն արարում են իրենց հետևանքներին, և Միասնության այդ օրենքի մեջ է ամփոփված ամբողջ տիեզերական ստեղծագործումը:



    - - - - - - -



    454.


    Եթե մարդկությունը հասկանար գոյության իմաստը, նա կառնչվեր տիեզերական ստեղծագործմանը: Ինչպե՞ս կարելի է առաջ ընթանալ առանց հավերժական տիեզերական տեղաշարժը գիտակցելու: Չէ՞ որ միայն երբ նկրտումները դրսևորվեն կյանքի արտահայտած սահմաններից այն կողմ, կարելի է տեսնել տիեզերական ստեղծագործումը: Անգիտակցության պատը ծածկել է, ինչպես բավարարությունների մեգ: Երբ հնարավոր լինի ներթափանցել իսկական տիեզերական ստեղծագործման ոլորտներ, այդ ժամանակ կարտահայտվի տիեզերական գիտակցությունը: Տիեզերական ստեղծագործման կողքին գործում է նրա մասնիկը` մարդկային ոգին: Տիեզերական հավասարակշռությունը պահանջում է նկրտում դեպի անսահմանափակ կատարելագործում: Ուստի, երբ մարդկության ոգին համագործակցում է Տիեզերական Մագնիսի հետ, նա ինքն է ձգվում դեպի այն սահմանագիծը, որը նրան կօգնի նկրտել դեպի Անսահմանություն: Այդպես մարդկությունն իր բավարարության պատի հետևում իր համար Տիեզերական Արդարության սահմա՛ն է պատրաստում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1003
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,060
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    455.


    Ճշմարիտ են, երբ խոսում են մարդկային թերամտության մասին: Չէ՞ որ, երբ մոտենում ես ահեղ ժամանակներին, պետք է լարել ամբողջ ուժդ այն հզոր քայլի համար: Չէ՞ որ ասված է, որ մոտենում է Մայտրեյայի ժամանակաշրջանը և նշաններն արդեն սփռված են, ինչպես բոցավառ սերմեր, հետևաբար ահեղ ժամանակը լույս կդառնա Տիեզերական Մագնիսի հետ ընթացողների համար: Ուստի նրանց համար, ով պայքարում է հանուն Մայտրեյայի դարաշրջանի նշանակության, ահեղ ժամանակը գալիք Լույս կդառնա: Այդ պատճառով համագործակցությունը Մեզ հետ նախասահմանված հաղթանակ կտա: Ուրեմն ինքնաանձնվիրաբար ընթացող գործընկերները հաղթողնե՛ր կդառնան: Ընթանալով Տիեզերական Մագնիսի հետ, ամրապնդում եք հաղթանակը: Այո՛, այո՛, այո՛:



    - - - - - - -



    456.


    Բոլոր չհետազոտված էներգիաները մարդկության կողմից վերագրվում են գոյություն չունեցողների դասին: Ոչ այնքան նկրտումը, որքան հերքումն է մարդկությանը հրում դեպի նրբագույն էներգիաներից հրաժարվելը: Երբ տիեզերական ստեղծագործումը լարում է իր լծակները, նախատեսված մարմինները ծնվում են. իսկ նոր մարմիններն ընդունել չձգտող մարդկությունն, իհարկե, մերժում է հետագա առաջընթացը: Ամեն ինչ պտտվում է մարդկության շուրջ, բայց միայն այն ժամանակ են էներգիաներն ընդունում մարմին, երբ նրանք դիպչում են մարդկային գիտակցությանը: Ուստի դեպի խուլ ռադիոընդունիչ ձգտումը բաժանում է հանդիսանում Տիեզերական Գանձարանից: Այդպես մարդկությունը զրկվում է ամենաթանկարժեքից:



    - - - - - - -



    457.


    Նոր էներգիաներն, իհարկե, ուղղորդված են դեպի կյանքի կատարելագործումը: Երբ մարդկությունն ընդունի տարածական հրի հասկացությունը, նա կհասկանա, թե ինչպես է տեղի ունենում նոր էներգիաների ծնունդը: Երբ Մենք խոսում ենք տարածական հրի մասին, Մենք նկատի ունենք այն սերմերը, որոնք հաստատում են կյանքը և որոնք բոլոր մարմիններին լարում են դեպի դրսևորում: Այդ պատճառով է, որ Հրեղեն Հոգու ընկալումն այդքան հրեղեն է: Այդ պատճառով է, որ դեպի տիեզերական անցում նկրտումն այդքան արտահայտված է: Ուստի հաստատում եմ, որ կենտրոնների բարձր ընկալունակությունը դրսևորվել է բարձրն ընկալելու համար:
    Ուրեմն պնդում եմ` կենտրոնները նոր արժեքավոր գիտություն կտան մարդկությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 67 67-ից ԱռաջինԱռաջին ... 17576364656667

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •