User Tag List

Էջ 59 59-ից ԱռաջինԱռաջին ... 9495556575859
Ցույց են տրվում 871 համարից մինչև 875 համարի արդյունքները՝ ընդհանուր 875 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #871
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,660
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    105.


    Ճշմարիտ է դատողությունը ստիպողաբար բացված կենտրոնների մասին: Մեզ վիճակված գանձը Մենք այդպես ենք պահպանում: Երբ ոգու մագնիսը բոլոր կրակներն ընդունում է "թասի" մեջ, այդ ժամանակ Մենք հաստատում ենք Արքատին: Չէ՞ որ "թասի" գանձը մաքուր հրի թելերից է հյուսված: Արքատը, "Ջրաշուշանի" հրի Կրողը, դրսևորում է ոգեգիտակցում, ոգեիմացություն և ոգեդրսևորում: Աշխարհների դիտարկումն այնքա՜ն մոտ է Ամրիտայի Թասը լցնող ոգուն:



    - - - - - - -



    106.


    Մեդիումը, հիրավի, բաց կենտրոններ չունի, և բարձրագույն աշխարհների հետ շփման համար ոգեաչքը նույնպես նրան հասանելի չէ: Մարդը սխալ է հասկանում մեդիումի ուժը, և Մենք հաճախ ցավում ենք, տեսնելով, թե ինչպես են մարդիկ փարվում ֆիզիկական երևույթներին:
    Ինչպես մագնիս ձգում է ֆիզիկական նյութականացումը: Մենք նախընտրում ենք ոգու ուղղորդությունը: Եվ սրբազան հանձնարարությունների համար միայն ոգու ուղղորդությունից ենք օգտվում: Սրբազան հանձնարարություններ տալու համար Արքատը երբեմն մի քանի հարյուրամյակ է սպասում:
    Այլ հանձնարարությունների արտահայտումը երբեմն հատուկ համակցություններ է պահանջում: Մենք, Արքատներս, հետևում ենք նպատակահարմարության սկզբունքին: Հրեղեն Հոգու Մոր փորձը աչքի է ընկնում ոչ թե իր վառ լինելով, այլ տիեզերական չափերով:
    Աշխարհը գիտի սպիտակ հրի մասին, աշխարհը գիտի անտեսանելի լույսի մասին: Այնտեղ, որտեղ Մենք պետք է դրսևորենք նրբագույն էներգիաներ, Մենք գործում ենք նրբագույն էներգիաներով միայն: Այնտեղ, որտեղ Արքատը պետք է հանձնարարի սրբազանը, Մենք բարձրագույն խնայողություն ենք ցուցաբերում: Այնտեղ, որտեղ Արքատը գիտի հավերժական օրենքը, այնտեղ Արքատը ցնծում է և Արքատն արտահայտում է Անսահմանության հրճվանքը:
    Իմ հանձնարարությունը Հրեղեն Հոգու Մորը գրի առեք, որպես մոլորակի վրա բարձրագույն համաձայնեցվածություն: Ոգու և նյութի համաձայնեցվածությունը հազվագյուտ տիեզերական երևույթ է: Մարդկությունը կարող է ասել՝ մենք զրկված ենք բարձրագույնից: Զգուշորեն է պետք վերաբերվել նրբագույն կենտրոնների հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #872
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,660
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    107.


    Արտաքինինց մարդուն որևէ գործողության հրահրող պատճառը կարող է կոչվել պատահականություն, բայց ոգու դրդմամբ կատարած գործողությունը իր մեջ բոլոր հետևանքներն է բերում: Երբ միտքը տանում է դեպի հաստատվածի գիտակցումը, դեպի հավերժական աճը, այդ ժամանակ կարելի է առաջանալ դեպի Անսահամանության սանդղակը:
    Հետևանք բերող միտքը տարածականորեն է աճում: Պատահականություններին մարդիկ այնքա՜ն նշանակություն են տալիս, և մարդիկ շարժվելու համար խթանի են սպասում: Բայց ոգու հարվածը պատահականությունից ավելի ուժեղ է, և այդ կենսական մղումով կյանքն է շնչում: Տիեզերական էներգիայի աճը մոտեցնում է Անսահմանության ըմբռնումը:



    - - - - - - -



    108.


    Միայն մթի փոխակերպման զսպանակը լուսավորի մեջ կարող է ամրապնդել ոգին: Տիեզերական փոխակերպում, այսպես է կոչվում ոգու փոխակերպումը: Տիեզերքը տարածական հրի իր հավերժական գործունեության մեջ էլեմենտները համապատասխան մարմինների է փոխարկում: Ոգին գիտակցությունը փոխակերպում է ամենապարունակելիության երևույթի:
    Դուք ճիշտ եք, ստեղծագործական աշխարհն անսպառ է և մարդկային ոգու ծնունդը կորչելու տեղ չունի: Ծնունդը, որը մուտք է գործել կյանքի անիվի մեջ, կտա իր արդյունքները: Նեղմտություն է կարծել, որ մարդը կքավի իր արարքները, մտածելով տարրալուծել դրանք տարածության մեջ: Ինչպես բնության հատկություններն են մատնանշում հավերժական ընթացքը, այնպես էլ մարդու ոգին գնում է այդ նույն ճանապարհով: Դժվա՛ր է չընդունել փոխակերպված էներգիաների անսահմանությունը:
    Երբ մարդու կենտրոնները կարող են փոխակերպվել կենսաստեղծագործ կրակների ամենանուրբ էներգիաների, այդ ժամանակ ամեն կենսական զանցանք կարող է հասնել կամ բարձրագույն լարվածության, կամ կարող է տանել ցածրագույն ոլորտներ: Փոխակերպումը, հողմի պես, դեպի Անսահմանություն է տանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #873
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,660
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    109.


    Փոխակերպումը տիեզերական միաձուլման Մեր սքանչելի հիմնավորումն է: Տիեզերական փոխակերպման այն աստիճանը, երբ մարդ ավարտում է իր երկրային ուղին, Մենք տիեզերական ուրախություն ենք անվանում: Ավարտի երևույթը՝ ամենադժվար նվաճումն է: Բարձրագույն ոլորտների վրա փոխակերպումը շատ ավելի հեշտորեն է կատարվում: Ամենածանրը երկրից կտրվելն է, երբ ցածրագույն աշխարհների շղթայում ամենաբարձրն ես հաստատված; այնքա՜ն ծանր է ավարտի բաժանումը: Բարձրագույն ոլորտներ վերելքն ինքն էլ դժվար է: Այդ պատճառով այդքան դանդաղ և հազվադեպ է ոգին ավարտում իր ճանապարհը:
    Բարձրագույն մոլորակներն այդպիսի ձգողականություն չունեն: Նկրտումը շարժիչ է; կենսական բոցավառ միավորումը բարձրագույն ոլորտներ է տանում: Ծա՜նր երկրային ուղին ավարտող ոգու համար:



    - - - - - - -



    110.


    Անսահմանությունն, ինչպես կյանքը, ընդունված է բարձրագույն աշխարհների կողմից, և այդ ժամանակ մտածողությունը տիեզերական հիմքի զանգի կենտրոն է ներթափանցում: Եթե մարդիկ իմանային, որ աննշանակալի տարիների քանակ են ապրում Հավերժության համեմատ, և եթե այդ էտապը նրանք սահմանափակ տիեզերական ցուցմունք համարեին, այդ դեպքում նրանց առջև կբացվեր տիեզերական բարեշրջման ամբողջ գեղեցկությունը: Սահմանափակություն դրսևորելով իրենց կյանքի հանդեպ, մարդիկ սահմանափակում են իրենց գործունեությունը: Չէ՞ որ մարդկանց կենտրոնները քնած են. և այն ժամանակ միայն, երբ գիտակցությունն արթնանում է, այն ուղղվում է դեպի ըմբռնում, որ բոլոր զգացմունքները կարող են հոգեապրել Տիեզերքին համահունչ: Մարդն ապրում է իր կյանքի փոքրիկ մասնիկով և իր կենտրոնների փոքր քանակով: Սահմանափակելով իր կյանքը, նա սահմանափակում է Տիեզերքը:
    Ինչպե՞ս ուրեմն նա առաջ ընթանա: Սահմանափակվելով մեկ կյանքի նեղ բնակարանով, մարդն այդպես իրեն բանտարկում է, և դժվար է նրան դիպչել բարձրագույն աշխարհներին: Մարդկության Եղբայրները շատ են աշխատում հազարամյակնե՛ր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #874
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,660
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    111.


    Երևույթների արագացումը կբերի մարդկային խորհրդանիշների առաջընթացի գիտակցմանը: Արտահայտված տիեզերական ընթացքի ամբողջ ծավալի ըմբռնումը վրիպում է մարդկությունից: Ինչի՞ վրա կառուցել կյանքը, երբ հրեղեն խորհրդանիշների սկզբունքն այդքան անընդունելի՛ է կյանքում:
    Երբ Մենք խոսում ենք հրի սկզբունքի մասին, նկատի ունենք Տիեզերքի արտահայտված կենսական ուժը: Կյանքի խորհրդանիշը հիմնված է հրեղեն էլեմենտն ընդունելու վրա, և անսահման է այդ սկզբունքը տիեզերական հավելման մեջ: Կազմելով առաջադիմումը հիմնող սկզբունքը, մենք պետք է հասկանանք, թե ինչպես են այդ նուրբ էներգիաներն աճում, երբ գիտակցված են տարածականորեն և Անսահմանության մեջ:



    - - - - - - -



    112.


    Տարբեր էներգիաների կազմավորումը համապատասխանում է մարդու մտածողությանը: Ամենանուրբ էներգիաները գեղեցկությունը հաստատող ոգու մոտ համապատասխան ձևեր են դրսևորում: Նուրբ էներգիաները դրսևորվում են, արտացոլելով մարմին ծնող էությունը: Տիեզերական օրենքը համապատասխանում է ոգու լարվածությանը և ձգտում է նուրբ էությունների գիտակցմանը: Տիեզերական օրենքն արտացոլում է ձևերի ամբողջ աշխարհի արտահայտումները: Հստակ հասկացումը հաստատում է հստակ ստեղծագործում:
    Վերջին ճանապարհին մոտեցողը, իր մեջ ամբողջ գեղեցիկի համադրությունը կրողը, կստեղծի այն ձևերը, դեպի որոնք նրա ոգին է ձգտում:
    Ես հաստատում եմ Գեղեցկությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #875
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,660
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    113.


    Մարդկային ոգին Մենք Տիեզերքի երևույթների բարձրագույն ըմբռնման շարքին ենք դասում: Երբ կանչում ենք դեպի Անսահմանություն, դա համապատասխանում է բարձրագույն սկզբունքին: Մտածու՞մ էր արդյոք առաջին մարդն այդպիսի նվաճման մասին: Բարեշրջման տիեզերական Մագնիսը, ցույց տալով կատարելագործման ուղին, նախատեսված է հավերժական ձգողականության համար: Անարդարացի է անսահմանափակ դրսևորման գիտակցության ոչնչացումը: Ամեն գալիք օրվա հետ ի հայտ է գալիս անսահմանափակ աճին մոտենալու նոր հնարավորություն: Վերջավոր լինելու երևույթի բացակայությունը ամեն ավարտի մեջ սկիզբ մատնանշող նոր հետևանք կտա: Դեպի նոր ոլորտներ տանող դարպասների հաջորդականությունն Անսահմանություն անվանենք: Բարեշրջման ամեն նոր հոսանքի հետ աճում է ոգու ստեղծագործումը: Հիրավի, մարդկային ոգին չգիտի իր գանձարանը; հաստատված նկրտման ներքո նրա արտահայտումը պարուրաձև է: Կիրառում գտեք ամեն տարածական կրակի՛ համար:



    - - - - - - -



    114.


    Պարույրի խորհրդանիշը ներդրված է Մեր ստեղծագործական հզորության մեջ: Աստիճանաբար աճը ստեղծագործությանը թոշնել չի տալիս: Ուրիշ էլ ու՞մ արտահայտել պարուրաձև շարժում, եթե ոչ նրանց, ովքեր միավորվել են բարձրագույն միաձուլման մե՛ջ:
    Պարույրի ռիթմն աճում է հարաբերականորեն վերելքին: Ժամանակի հատկությունը, որն այդքան ճնշող է մարդկության համար, ամրապնդվում է, որպես ստեղծագործական պարույրի հոսանքի հզորության շողարձակում: Մարդիկ այդպես վախենում են ժամանակից և արտահայտում են իրենց կառույցների փլուզման ըմբռնումը, որովհետև մարդկությունը ոչ ռիթմիկ շարժընթաց է դրսևորել: Պարուրաձև լարման գեղեցկությունը ներդրված է լինելու ամբողջ ստեղծագործման մեջ: Այդ պարույրը Տիեզերքն արտահայտում է ոգուն ընդառաջ: Միաձույլ սրտի ձեռքին Լուսատու Նյութը Գեղեցկության ամենաբարձր ձևեր ի հայտ կբերի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 59 59-ից ԱռաջինԱռաջին ... 9495556575859

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •