User Tag List

Էջ 48 48-ից ԱռաջինԱռաջին ... 384445464748
Ցույց են տրվում 706 համարից մինչև 716 համարի արդյունքները՝ ընդհանուր 716 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #706
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    417.


    Քավատարների մասին ուսմունքը կիրառում ունի գոյություն ունեցող ամեն ինչում: Հիրավի, ինչպես կարելի է ազդել և մոտենալ տերովբեների միջոցով, այնպես էլ գիտակցաբար կարելի է սեփական անձի վրա ընդունել օտար կարման: Փոքր փորձերի ժամանակ նույնիսկ կնկատեք, թե ինչպես կարելի է վերցնել ուրիշի ցավը, երբ խոսքը ներվերի շրջանի մասին է: Ճիշտ նույնպես սեփական անձի վրա կարելի է ընդունել օտար կարմայի հետևանքները: Կարելի է, ի վերջո, ընդունել կոլեկտիվի կարման: Այնպես որ Քավատար անվանումը սնահավատություն չէ: Պետք է միայն դրա հետ մեկտեղ հասկանալ այդ անունը կրելու նպատակահարմարությունը:
    Կարման ամենաբարդ երևույթն է: Գործողության պատահականությունից մինչև մղումների հիմքերն ամեն ինչ բազմակերպ է և բազմագույն: Պետք է հստակորեն գնահատել, թե երբ է նպատակահարմար և օգտակար միջամտել օտար կարմային: Բայց կարելի է պատկերացնել, թե երբ անձնանվեր և օգտակար միջամտության հնարավորություն կընձեռնվի ուրիշի ճակատագրին խառնվելու համար: Միջամտության նպատակահարմարության մասին կարելի է դատել ըստ կրակների: Կրակները՝ որոշում ընդունելու համար լավագույն ցուցանիշներն են, նրանց մեջ ներքին գիտակցությունը զուգակցվում է տարածականի հետ, և շրջապատող պայմանների ներքո ոչինչ այնպիսի կենսականություն չի տալիս, ինչպես կրակների բազմագույն նշաձողերը: Տեսեք, թե ինչպես իրականություն են դառնում Քավատարների և տարածական կրակի մասին վերացական հասկացություննե՛րը:



    - - - - - - -



    418.


    Ուսմունքը կյանքը չի շրջանցում: Ուսուցիչը գալիս է դրսից: Գործընկերների ոգու տարբեր հատկություններին օգնելու համար Մենք տարբեր չափանիշներ ենք գործադրում: Բոլոր հիվանդությունների համար չի կարելի մեկ դեղամիջոց կիրառել: Մի թարախապալարի պատճառով լավ դրսևորված արժեքները դեն չենք նետի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #707
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    419.


    Տերովբեի մասին մենք գիտենք: Գիտենք, որ տերովբեն կարող է լինել աստրալ և նյութական: Աստրալ աշխարհը նյութականից ավելի բարձր է և աստրալ տերովբեն էլ ավելի բարձր է նյութականից: Ասրալ տերովբե ունենալ կարող են միայն շատ զարգացած արարածները: Նյութական տերովբեները կարող են ծառայել յուրաքանչյուր գիտակից ոգու: Տերովբեն իրենից այսպես ասած կոնկրետ երևույթի մոդելն է ներկայացնում: Ըստ նավի մոդելի ծովագնացն ավելի հեշտորեն է դատում նավի վրա կատարվելիք իրադարձության մասին: Նայելով պատկերին, մարդիկ ասես թե առնչվում են բացակայողի հետ: Ամենախղճուկ հմայուհին անգամ նախ և առաջ նկար կամ անձին պատկանող իր է պահանջում: Այդ իրերն ուղղորդում են հմայիչի հոգեկան էներգիան և օգնում են բազմապատկել ազդեցությունը, որպես փարոս կամ ճանապարհի ուղենիշ:
    Նյութական տերովբեների դեպքում ամեն դեպքի համար պետք է հատուկ պատկեր ունենալ: Բայց աստրալ տերովբեն առավելություն ունի նրանում, որ մեկն է և տեսանելիություն է ընդունում ըստ անհրաժեշտության: Այդ պատճառով այն ասես թե ուղեցույց նշան է հանդիսանում, կախված գիտակցության ձեռքբերումներից: Աստրալ տերովբեն հոգեկան էներգիայի բյուրեղ է, ինչպես նյութականն արդյունք է նյութական նկտրման: Գլխավոր գործողությունն ի կատար է ածվում տերովբեն պատրաստելու պահին, քանզի հենց այդ ժամանակ է հոգեկան էներգիան առավել լարված: Նախընտրելով աստրալ տերովբեն, կարելի է նշել նյութականը պատրաստելու տեխնիկան:



    - - - - - - -



    420.


    Նյութական տերովբեն պատրաստվում է քանդակապատկերի կամ ցանկացած առարկայի տեսքով, ինչին առնչվել է հմայանքի ենթակա անձին պատկանող որևէ բան: Հաճախ տիրոջ մահից հետո տերովբեն դրվում էր դամբարանում, ինչպես հին Եգիպտոսում և Մայաների կոթողներում, ինչպես նաև Էտրուսկների գերեզմաններում: Կամ, եթե թաղման ավանդույթը պահանջում էր այրել մարմինը, տերովբեն նույնպես տեղ էր գտնում կրակի մեջ:
    Իսրայելի տաճարում կար տերովբե՝ ընդհանուր բոլոր դեպքերի համար, բայց ամեն հմայանքի ժամանակ տերովբեի տակ դնում էին հմայվող անձին պատկանող ինչ-որ բան: Այդպես տարբեր երկրներոով ցրիվ են եկած բազմաթիվ տերովբեներ, և նրանցից յուրաքանչյուրն իր վրա է շերտավորել բազում հոգեկան առաքումներ: Հոգեկան էներգիայի այդ շերտավորումներով հետաքրքիր է դիտարկել այդպիսի էներգիայի կենսունակությունը: Իրոք կարելի է տեսնել, որ տերովբեները պահպանում են հազարամյակների ուժը; ինչպես սերմն է ապրում, բացահայտելով անվերջ իր ուժը:
    Հոգեկան էներգիայի հետ փորձերում շատ կարևոր են նրա չլուծվողականության և անոչնչանալիության փորձերը: Տերովբեն դրա լավագույն ապացույցն է տալիս, եթե դրա հետ մեկտեղ կարելի է պայծառատեսություն կիրառել:
    Ապագայի համար կարելի է ընդունել անվնաս տերովբե սարքելու փորձը, միացնելով դրան երկարաժամկետ հրամանը: Տերովբեն լուր կտանի կամ կոնկրետ անձի, կամ նրան, ով այդ լուրը հանձն կառնի իր վրա: Այդ դեպքում պետք է պահպանված լինեն երկու պայման: Պետք է գիտենալ, որ տերովբեն երկար է պատրաստվում, ինչպես նաև, որ նրա ազդեցությունը կարող է ակնթարթային լինել: Տերովբեների և դյութված առարկաների ուսունքը գալիս է հեռավոր հնից, երբ Ատլանտները ճանաչում էին հոգեկան էներգիան:
    Ինչպե՞ս պատրաստել տերովբե: Պետք է գտնել մի տեղ, որտեղ հմայիչի էներգիան բավականաչափ շերտավորել է տարածությունը և նստվածք է թողել առարկաների վրա: Մի որոշակի տեղում դրվում է ցանկացած տիպի մոմից, կավից կամ կիրից սարքած պատկեր: Տեղադրելով պատկերը, պետք է ծածկել այն արծաթե, կամ բյուրեղապակյա, կամ ապակե տապանակով, կամ կաշվե ծածկոցով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #708
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    421.


    Հմայանքների ժամանակ, ինչպես գիտեք, երգում էին ծոր տալով, արտասանելով տարօրինակ, երբեմն անիմաստ խոսքեր: Բայց ոչ թե իմաստը, այլ ռիթմն ունի նշանակություն: Այդպես էլ ոլորտների երաժշտությունը բաղկացած է ոչ թե մեղեդիներից, այլ ռիթմից: Երբ զարգացած ոգին գիտի ոլորտների ձայները, նա կհասկանա ռիթմի հզորության երևույթը: Այդպես էլ տերովբեն հանձնարարությամբ բեռնելու ժամանակ նշանակություն ունեն կամքն ու ռիթմը:
    Կապ չունի, թե ինչ խոսքերով է արտասանվում տերովբեին տրված հանձնարարությունը: Կարևոր է շերտավորումների հաջորդականությունը և անմիջական ուղերձի ազնվությունն ու ռիթմը, որը կարող է համապատասխանել Մահավանին*: Միայն փոքր գիտակցությունը կարիք ունի օտար հրամանների: Իսկ զարգացած գիտակցությունը կարող է հորինել բառեր համաձայն հոգեկան էներգիայի հոսանքի:
    Կարիք չկա սեփական անձը շղթայել սերտած խոսքերով, ավելի լավ է կորովվել ռիթմով, երբ նկրտման մեջ ամեն մկան միաձուլվում է ջղերի հետ:




    - - - - - - -



    422.


    Պարզեցնե՞լ, թե բարդացնել: Նույնիսկ երեխան կարտահայտվի ի հօգուտ առաջինի: Խոսելով հմայանքի մասին, կարելի է գնալ բարդեցնելու ճանապարհով, հավաքելով գույնի և ձայնի նշանակությունների նրբագույն երանգները՝ ճանապարհը կլինի հին և անշարժ: Ձայնը և գույնը կուտակելու տեխնիկան շատ է մեծ: Բայց երբ հայտնագործված է ամենաբարդ մեխանիզմը, արդյո՞ք այն ստեղծողը պարզեցնելու հնարավորություններ չի փնտրի: Նույնն է նաև հոգեկան էներգիան կիրառելու դեպքում: Մեծամասնությունն ընդհանրապես մոռացել է նրա մասին, փոքրամասնությունը նրա հետ շփումը հասցրել է սառը մոլագարության: Բայց հոգեկան էներգիայի հիմքում ընկած կրակը հարազատ չէ ցրտին: Հրեղեն Հոգին ուղղորդում է մարդկությանն ամենապարզ ճանապարհով: Բհակտիի (Նվիրվածության Յոգա) մեկ պոռթկումը գերազանցում է դանդաղկոտ Ժնանիին (Իմացության Յոգա): Այդպես էլ հրի այրումն ուղղորդում է ճշմարիտ նշանակությամբ: Հուրը նրբացնում է կենտրոնները և տալիս է զգոնություն, որը գիտի այլևս, թե որն է ուղղությունը: Այդպես նրբագույն անոթները ձուլվում են կրակով: Լավագույն պատկերների ձուլման մեջ ոչնչանում է հին ձևը: Բայց այդ պատկերներն ավելի բարձր են, քան հին ձևը պահպանածները:
    Այդ պատճառով խրատում ենք մարդկությանը, ցանկանալով նրան ուղղակի վառել նկրտումների և նվաճումների կրակները: Այդ համադարմանը ոչ ոքու ոչնչից չի զրկում և կարող է ուսումնասիրվել ու գտնվել:



    - - - - - - -
    *
    Մեծ ռիթմ
    Ինչպես մի անբաժանելի ամբողջություն, թրթռում է մարդը, և հրամանի ուժը շերտավորվում է տերովբեի վրա ձեռքերը դնելով: Պետք է կորովվել միասեռ նկրտումով, երբ ստեղծում ես տերովբե: Ամեն օր երեք անգամից ոչ պակաս պետք է բեռնել տերովբեին:
    Կամքը առավելագույնս շերտադարսելու համար, տերովբեի մակերեսը չափազանց ողորկ մի սարքեք, ավելի լավ է ծածկեք կտորով և կարելի է խեժանյութերով ծխեցնել: Էվկալիպտը լավ է:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 05.02.2020, 23:39:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (07.02.2020)

  5. #709
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    423.


    Ի՞նչ համապատասխանություն կա ֆիզիկապես կուտակած մուշկի և ոգու ֆոսֆորի միջև: Մուշկը նույնպես հրի նստվածք է, միայն թե անգիտակից հրի: Բայց հրի անգիտակից բյուրեղն անգամ իր մեջ գանձ է պարունակում:
    Արդյո՞ք տարածական մաքուր հուրը կենդանի կապ չի լինի Բարձրագույն աշխարհների հետ: Այս հասարակ հարցն արդյո՞ք անկանխակալ գիտակցության մեջ չի ծագի: Իսկ եթե տերովբեն հոգեկան էներգիայի նստվածք անվանենք, ուրեմն այդ հնամենի հասկացությունն էլ դյուրըմբռնելի կդառնա: Չվախենանք ուրեմն դուրս հանել Պանդորայի նվերները, և, հնարավոր է, նրանք այլ նշանակություն կստանան պայծառացած ճամփորդի համար:



    - - - - - - -



    424.


    Հաջողության չափանիշն անհրաժեշտության աստիճանը կլինի: Հավատացեք, առանց անհրաժեշտության նրանք անդունդի վրայով չեն անցնի: Որքան ավելի անխուսափելի է անհրաժեշտության երևույթը, այնքան ավելի մոտ է հաղթահարման աստիճանը: Թող ըմբոստանա ամենաահեղ անհրաժեշտությունը:
    Ըմբռնման չափանիշը սիրո աստիճանն է: Եթե գիտելիքը չի ջերմացվում սիրով, կարելի է սերտել տողերը և այնուհանդերձ մնալ մեռած:
    Հիրավի, երբ սովորեն ցայտունորեն պատկերել զգացմունքների արտահոսքերը, կտեսնեն, որ հենց սերն է նախ և առաջ հրապուրում տարածական կրակին: Ով ասաց՝ սիրեք մեկմեկու, - նա իսկական Յոգ էր: Այդ պատճառով ողջունում ենք սիրո և անձնազոհության ամեն մի բռնկում: Ինչպես լծակն է գործի դնում անիվները, այնպես սերը դրսևորում է ամենահզոր ռեակցիան: Սիրո հետ համեմատած, ամենաուժեղ ատելությունն անգամ արտացոլվում է ընդամենը որպես նողկալի ստորակետ: Հետևաբար սերն իսկական իրականություն է և արժեք:
    Ոչ թե վերացականորեն եմ խոսում սիրո մասին, այլ որպես բնախոս: Համարում եմ, որ եթե անհրաժեշտությունը շարժիչն է, ուրեմն սերը լուսավորիչն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #710
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    425.


    Որտեղի՞ց է Կունդըլինիի հրի գործունեությունն ու կիրառումը: Սիրո կրակի այն նույն աղբյուրից: Էության արտացոլման էկրանի դրսևորումը ճշմարտության աղբյուր ենք անվանում: Որքա՜ն ուրախալի է տեսնել կրակի ալիքները, որ աճում են, ինչպես կախարդական այգի:
    Այնքա՜ն սիրում եմ, երբ սիրո հուրը փայլում է և կարելի է հաղթահարել ցանկացած խոչընդոտներ:



    - - - - - - -



    426.


    Մարդկությունը հաճախ առանց որևէ կարիքի վերաձևել է իր հագուստները, մեկ չափազանց կարճեցնելով, մեկ քարշ տալով հետևից ամբողջ փեշատուտեր: Թևքերը քարշ էին գալիս գետնին կամ անհետանում էին ամբողջովին: Մեկ սկիզբն էր լայն, մեկ վերջն էր անընդգրկելի: Ասես թե ձեռքին միևնույնը չէ, թե ինչ թևքի մեջ կառչի հարևանի բկից: Զգեստափոխումները չհաջողվեցին: Կվերցնենք իրերն այնպիսին, ինչպիսին նրանք կան: Ընդ որում չմոռանանք չխախտել խանդավառությունը, որտեղից էլ այն բխի: Ոչ թե թաքցնենք ճշմարտությունը, այլ տեղ գտնենք ամեն հիացմունքի համար: Մեծ չափանիշների ներքո մի՞թե հիացմունքը կխանգարի: Ամենի ինչ կգտնի իր տեղը: Հիացմունքի վրա կառուցելն ավելի հեշտ է և հաստատուն: Ինչպես սերը, այնպես էլ հիացմունքը կրակներ են վառում: Հավաքենք բոլոր հրածնողներին և չմոռանանք, որ թանկ է ամեն կայծ: Լույսը և մութը՝ չմոռանանք ոչինչ Լույսի՛ց:
    Մենք կյանք տվողներ ենք տալիս բուսական արքայությունից, բայց չմերժենք ամենն, ինչ զետեղված է մեր մեջ և մատնված է անուշադրության:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #711
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    427.


    Ինչպես մարդկանց չհաջողվեցին զգեստափոխումները, այնպես էլ քիչ են հաջողվում կյանքի հարմարությունները: Հիմնական հարմարությունը պայմանների բարելավում և կյանքի մանրամասների պարզեցում է պահանջում: Բայց հենց ընդհակառակը՝ մարդիկ ձգտում են բարդեցնել ամեն ինչ և վանել գիտակցության աճի ամեն հնարավորություն: Առանց չափազանցելու՝ գիտակցության որևէ աճ անթույլատրելի է համարվում: Ավերվում են ընտանիքներ, կործանվում են պետություններ, եթե գիտակցություններ են դրսևորվում: Կյանքի ուսմունքը որբացած ծվարել է հետնաբակերում, այն ժամանակ երբ հրապարակներում մահվան շքերթն է որոտում:
    Թող չմտածեն, թե մենք իրենց դարն ապրած փոխաբերություններ ենք պնդում: Նույնիսկ ամենասահմանափակ մարդիկ երբեմն զգուշանում են իրերի գերարտադրման ուրվականից: Իհարկե, եթե շարունակենք կյանքը հին մեթոդներով, իրերի գերարտադրությունը պետք է որ վրա հասնի: Միայն նպատակահարմար պարզեցումը կարող է կյանքի արժանապատվություն ներդնել և պահպանել բնական հարստությունները: Չի կարելի ոչնչացնել տիեզերական ջանքերի կուտակումները, թեթևամտորեն հույսը դնելով մի էներգիայի վրա, ինչին չե՛ս արժանացել:
    Ամեն նոր էներգիային պետք է նախապատրաստվել: Ամեն մայր մտածում է ապագա երեխայի մասին, չէ՞ որ չի կարելի չմտածել մի էներգիայի մասին, որը մեր իսկ ներսու՛մ է: Պետք է մտածել անքակտելի հնարավորության մասին:



    - - - - - - -



    428.


    Ատլանտիդայի ժամանակներից Դրուիդների ծիսակատարություններում, այն ժամանակ երբ մնացած բոլորը պտույտը կատարում էին արևի ընթացքին համաձայն, գլխավոր քուրմը քայլում էր արևին հակառակ: Դրանում ամփոփված է մեծ և փոքր իմացությունների խորհրդանիշը: Փոքր իմացությունը հրապուրում է սովորական էներգիաներով, բայց մեծ իմացությունը, դիմակայելով տիեզերական ուժերի ընթացքին, սովորաբար քաոսից նոր էներգիաներ է ծնում: Այդպես իմաստնորեն արևի պաշտամունքում նշում էին մարդկային վերելքի աստիճանները:
    Ինչպես գիտեք, դրանք ոչ թե վերացական խորհրդանիշներ էին, այլ իրական գործողության դրվածքներ, քանզի արևին հակառակ պտտվող կենտրոնները հատուկ հրեղեն էներգիա են տալիս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #712
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    429.


    Զարմանալի է, թե ինչպես են մարդիկ փչացնում իրենց առանց որևէ գիտակցության և իմաստի: Զարմանալի է, թե որքան են մարդիկ զրկում իրենց տրված հնարավորություններից: Զարմանալի է, թե որքան են մարդիկ փոքրացնում իրենց կուտակած սահմանները:
    Մենք ասում ենք՝ ավելի լավ է սխալվեք գործունեության մեջ, քան անգործության: Գործի մեջ նկրտումն արդեն իսկ իր մեջ արդարացում է պարունակում, ներմղելով և դրանով բազմապատկելով էներգիան: Մի՞թե շնչառության հուրը կարող է վառվել անգործությամբ: Նշելով Մեզ հետ համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, Մենք ձեզ ներգրավում ենք հատուկ ներմղման պարույրի մեջ: Հիրավի, այդ պարույրի մեջ կարելի է միայն վեր բարձրանալ, այն պետք է պահպանել ինչպես ամենաթանկաժեք էներգիայի շարժիչ: Հրավիրում ենք ընթանալ Մեզ հետ ոչ թե ճնշելու կամ նսեմացնելու ցանկությունից, այլ ցանկանալով հզորացնել ու բարձրացնել օգտակար գործողություններով:
    Ո՜վ հուր, ո՜վ կրակ, իջիր նրանց վրա, ով տարածությունից հայթայթում է քո շիթե՛րը: Ում համար երկնքի հաստատությունն առավել հանքային է երկրի ընդերքից: Ում համար օդը նաև քարի վիճակ է քարը հաղորդիչ է թափանցիկ:
    Իմ մարդիկ, գնա՛նք Մեզ հետ հրի ալիքների միջով, թող այն չայրի ձեզ և ծառայի ձեր բարօրությանը:



    - - - - - - -



    430.


    Ամենանշանակալի իրադարձություններից առաջ մարդիկ առանձնապես չեն ենթադրում գալիքի հնարավորությունները: Հետաքրքիր պատմական հետազոտություն կարելի է գրել իրադարձությունների շեմերի և նախակարապետների մասին: Ընդ որում կարելի է հետևել ցնցումների պտուտահողմերի հետ կապված մտածողությունների միանմանությունը: Կույրերը միանման ծաղրում են տեսնողների ցուցումները: Կյանքի իմաստունները միատեսակ թվարկում են գոյություն ունեցող կարգերի փոփոխությունների անհնարինությունը, հատկապես. ամեն ինչ հաստատուն է և անփոփոխ, իսկ ամեն զգայուն մարդ ուղղակի խաբեբա՛ է:
    Մատնանշեք նրանց, որ բարիքը մեռածության մեջ չէ, և նրանք թշնամի կդառնան: Բայց արժեքավոր է ճանաչել նման թշնամիներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #713
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    431.


    Վերարքայության գիտակցումը ձևական կարգավիճակ չէ, դա գիտակից համագործակցություն է: Երբ ոգին գիտակցում է, որ մուտք է գործել շարժիչների մի անվերջանալի շարանի մեջ, նա հատուկ իրավունք է ստանում առաջընթացի համար: Ինչպես նավավարը չպետք է ենթարկվի թիավարող գործընկերներին, այնպես էլ ընտրյալ ղեկավարողները պետք է հետևեն իրենց կանչող Ուսուցչին: Ամեն ինչի մեջ պետք է մտածել էներգիայի խնայողության մասին:
    Մեր Ղեկավարողները հանձնարարել են Մեզ չարությունը թափելու անոթը և այդ հանձնարարությունը Մենք փոխանցում ենք ըստ կարգի առաջիններին, նրանց վստահելով հետագա փոխանցումը:
    Վերարքայության պահպանումը թեթևություն է դեպի Անսահմանություն շարժման համար: Անհնար է անտեսել նյութի օրենքները: Ինչպես պոմպն ու շատրվանն են գործում փոխադարձաբար, այնպես էլ երկու աշխարհների սահմանի կարգուկանոնը կարող է լուսավորվել ամենահաս հրով:
    Սխալ կլինի իմ խոսքերը բանաստեղծական հիմն համարել: Պետք է նրանք ընդունել որպես Շինարարի կոչ, ում համար կարևոր է լինել ոչ թե Ամենաբարձրագույնը, այլ կարևոր է ի կատար ածել Վեհապետների հանձնարարությունը:
    Ուրուսվատին տեսել է այսպես կոչված Բուդդայի Անիվը: Դա հեռավոր աշխարհի տերովբեի էությունն է: Նրա էությունն ամփոփված է Աշխարհի հիմքում, որը կարող է կոչվել վարսանդ: Նրա վերջույթներում ամփոփված են բևեռականության ոլորտները համապատասխան երկու հիմնական օրենքների: Կենտրոնում գտնվում է հոգեկան էներգիայի անիվը: Եվ ծիածանի պտույտի շրջանը կլինի տարածական հրի բոլոր փուլերի դրսևորումը: Այդ ճանաչումը՝ աստիճան է դեպի հրին տիրապետելը, և այդ ուրվագիը պատկերացնելու միջոցով կարելի է հրահրել հրի մոտեցումը, նրա վտանգավոր էությունը փոխակերպելով առողջարար որակի: Շրջանն իր մեջ կայունություն է պարունակում:



    - - - - - - -



    432.


    Ուսուցիչը գիտի, թե որ ժամն է ավելի լավ: Հատուկ իմացություն է պետք, որպեսզի, առանց կարման խախտելու, հասկացնել տալ արտաքին ուժերի ընթացքը: Հրամանները պետք է, ինչպես նետեր, շարվեն նշանակետի շուրջ, առանց շրջանի կենտրոնը խոցելու, որը միայն տվյալ մարդու սեփականությունն է: Մառախուղը կարող է բացատրվել հոգատարությամբ, այլ ոչ անգիտությամբ: Ցանկանում ենք, որ դուք լինեք հաջողակ, բայց դա հնարավոր է միայն համագործակցության դեպքում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #714
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    433.


    Կարելի է հզորացնել ազդեցությունը տարածությունը հագեցնելով: Կարելի է հզորացնել միանձնյա կամքի առաքումներով, բայց լայնացած գիտակցությունն այդ առաքումները կհզորացներ, միացնելով դրանք Ուսուցչի գիտակցության հետ: Լայնացած գիտակցության որակը երբեք անցյալի մասին չի ափսոսա, քանզի ամեն նոր ակնթարթ ավելի լայն է ամբողջ անցածից: Նմանապես գիտակցությունը չի ափսում անցած տեղերի մասին, քանզի գիտակցությամբ համակված ամեն նոր տեղ անցած տեղերից ավելի սքանչելի է: Այդպես նոր սքանչելի տեղի գիտակցությունն Ուսուցչի իմացության հետ միացած՝ արարման գրավականն է:
    Կյանքի Ուսմունքի պատվարը հիմնելու համար կարո՞ղ է արդյոք ճանապարհից ավելի սքանչելի բան լինել: Աստղն առաջնորդում է: Ուրեմն ընթացեք անշեղորեն:



    - - - - - - -



    434.


    Բոլոր հինավուրց Ուսմունքներում ասված է. "Մի շրջիր մեջքդ դեպի Ուսուցիչը": Այդ հրամանը կարելի է հասկանալ ստրկամտորեն կամ հարգանքով: Գիտակից մեծարանքը նման է լուսե ծաղկի: Պարտադրել դեպի այն չի կարելի, միայն լայնացած գիտակցությունը կտա հոգևոր արժեքների պահպանման փորձը: Ինչպե՞ս կպատմես կույրին ամբողջ քարածածկ վայրէջքը: Ինչպե՞ս կնախազգուշացնես խուլին կանչով: Բայց կյանքի փորձը ցույց կտա Հրամանի նշանակությունը. "Դեպի Ուսուցիչը մեջքդ մի՛ շրջիր":



    - - - - - - -



    435.


    Հաճույքը ոչ թե առարկաներ տեղադրելն է, այլ նոր ներդաշնակություններ գտնելը: Զգոն աչքը նկատում է նոր զուգակցությունների հարմարությունը, այդ պատճառով սխալ չէ, եթե նկատողը փոխհատուցում է ստանում:
    Մեր ճառագայթների դրսևորմանը խանգարում են ժողովրդական մասսաները: Բայց որքա՜ն չնչին է պայմանների արտասովորությունը գիտակցող մարդկանց քանակը: Ուսուցանելի է դիտել, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց համար արտասովոր ամեն ինչի դեմ: Մեզ մոտ գտնվում են հիանալի գրառումներ, թե ինչպես էին մարդիկ ոչնչացնում բոլոր արտասովոր նշանները: Ինչպիսի՜ անձնանվեր կոտորած: Այն ժամանակ երբ հորինված նշանները մարդկության փրկությունն են դառնում:
    Հին զուգակցությունների բոլոր հետևորդները նույնիսկ արտաքինից միանման էություն ունեն, նրանք նման են անապատի ավազի՛:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #715
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    436.


    Կարելի է շատ աշխատակիցների անուն տալ, բայց պետք է չափել նաև նվիրվածության պաշարը: Դեպի Մեզ ձգտումը չափակցվում է պարգևի սպասումով, բայց կարելի՞ է արդյոք նշանակել պարգև, եթե Մեր գործն ինքնին արդեն պարգև է:
    Ուժերի լարումը հենց նրանց աճն է: Զգաստությունը փորձի լույսն է: Հետամտությունն էներգիայի զարգացումն է: Հետամուտ եղեք, թե ինչպես են դասավորվում հանգամանքները, որպեսզի ծայրահեղ կարիքի րոպեին ի հայտ գան նոր արտասովոր հանգամանքներ: Անփորձությունը դրանք պատահականություններ կհամարի, բայց իմացյալները կորսան պարույրը ստեղծագործման:



    - - - - - - -



    437.


    Մարմնի ամեն նոր վիճակ նման է նոր տեղի, որտեղ մենք դեռևս կիրառում չենք գտել:
    Մարդիկ կարծում են, թե գոյություն ունեն անվտանգ ժամանակներ; բայց նույնիսկ դաշտում քնածի գլխին կարող է գիսաստղ ընկնել: Անհրաժշետ է հասկանալ մարմնավորված գոյատևության ամեն մի վտանգ:



    - - - - - - -



    438.


    Այսպես կոչված կամքի հրամանը հոգեկան էներգիայի առաքում է, որը, լինելով հրի տարերքի արդյունք, հրեղեն շրջապատի միջից խոցում է ավելի թույլ ճառագայթումները: Նշանակում է, աուրայի հզորացման համար պետք է ոչ միայն մաքուր գիտակցություն, այլև տարածական հրի մոտեցումը:
    Աղավնին մաքրության խորհրդանիշ էր համարվում, օձն՝ իմաստության և առյուծը՝ խիզախության կրակի: Հատկապես, տարածական հուրն է լցնում մարդուն դրսևորված արիությամբ առանց անցումնային վիճակի հետ կապվածության: Հրի տարերքն ամենանպատակադրվածն է; այնտեղ, որտեղ այն գիտակցված է, ուրախությունն անցյալի մասին չէ: Ով հասկացել է հրի ամենաթափանցելիությունը, նա հեշտությամբ կտեսնի, որ մենք հաղորդակցվում ենք հրով:
    Ուսուցիչները երբեք շատ աշակերտներ չեն ունեցել: Կարելի է հիշել տասնվեց, տասներկու չնչին թվերը և ավելի փոքրերն անգամ: Դա ցույց է տալիս, թե ինչպիսի դժվարությամբ է մոտենում և առնմանվում տարածության հուրը: Բայց փոխարենը հուրն անփոխարինելի է տարածության հագեցման համար: Նա, ով արդեն կարող է մտածել հոգեկան էներգիայի մասին, պետք է գիտենա արդեն տարածական հրի մասին: Խելացնորություն կլիներ ենթադրել, որ հրի տարերքը գտնվում է ինչ-որ տեղ մեզանից դուրս, և նրա գիտակցումը կարելի է ալարկոտաբար հետաձգել: Ոչ, հուրը փոթորկում է մեր շուրջ: Նրան կարելի է ունենալ որպես թշնամի կամ բարեկամ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #716
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    439.


    Մոտիկ ապագայում դժվար չի լինի աստրալի անջատվելը սահմանել սովորական անջատումների շարքում: Կարելի է հեշտորեն համակարգել աստրալի անկանոն անջատումները, որոնք տեղի են ունենում շատ ավելի հաճախ, քան ընդունված է մտածել: Ուսմունքը նախատեսում է օգտվել բոլոր առկա ուժերից, ինչու՞ ուրեմն չնկատել նուրբ մարմնի՝ կյանքում կիրառելու հնարավորությունը: Նուրբ մարմինը մատնանշվել է դեռևս շատ վաղուց: Սովորաբար նրա գործունեությունը կատարելապես բացառվում է ֆիզիկական կյանքից, բայց նրա անջատումն այնուամենայնիվ տեղի է ունենում: Նշանակում է, խնդիրը միայն գիտակցությունն ու փորձն է: Իհարկե, ինչպես և հոգեկան փորձերում, պետք չէ շտապել այնտեղ, որտեղ շոշափված են երկու բնույթներ: Բազում հազարամյակներ մարդիկ զատել են այդ բնույթները, որովհետև նրանց համաձայնեցումը պետք է նպատակահարմարաբար տեղի ունենար: Կյանքի մեջ ինքնին պետք է ընդունված լինի դրույթ, որը յուրահատուկ է այդ երկու տարբեր վիճակներին: Օրինակ, երբ ֆիզիկական մարմինը մնում է անշարժ, չի կարելի նրան ձեռք տալ և խախտել լռութունը: Երբ հայացքը գնում է ներս, չի կարելի մոտեցնել լույս կամ փոխել ջերմաստիճանը: Փոխադարձ համաձայնության դեպքում այս պայմանները բոլորովին դժվար չեն: Մարդն ինքը պետք է հասկանա, որ իր նուրբ մարմինը միակցում է ֆիզիկական կենցաղին: Ուրեմն համբերատար պետք է դիտարկել աստրալ մարմնի դրսևորումը: Երկար ժամանակ այն կգործի բանականությունից անկախ, բայց հետո ներդաշնակության մեջ կմտնի բարձրագույն գիտակցության հետ: Դա ոչ թե փորձ է, այլ բանականության կողմից վտարված ուժերի ներգրավում: Բայց բանականությունը նույնպես պետք է բարձրանա հաջորդ մակարդակ: Այդպես հեշտորեն կարելի է շուռ գալ դեպի գոյության նոր աստիճանները:
    Իհարկե, թմրադեղերն ու մսամթերքները չեն օժանդակում աստրալ և ֆիզիկական մարմինների ներդաշնակացմանը: Իհարկե, ավելորդ է ասել, որ բռնանալ չի կարելի, քանզի ներդաշնակացման բոլոր գործողությունները պետք է համաչափելիորեն ընթանան:



    - - - - - - -



    440.


    Գլխավոր խոչընդոտն այն է, որ մարդիկ ոչ միայն ցանկանում են հետևանքներ, այլև իրենք են նշանակում իրագործման միջոցները: Այնինչ հատկապես իրագործման միջոցները պետք է անհատական լինեն: Մեկի համար ամենաթեթև միջոցը մյուսի համար կարող է ամենաբարդը լինել: Բայց նույնիսկ պետական ապարատները հիմնված են կատարման միանմանության վրա, և այդ պատճառով լավագույն ուժերը կորչում են: Հետևանքները պետք է պահանջել խստորեն, բայց նրանց հասնելը պետք է թողնել կատարողին:
    Մարդկության պատմության մեջ կարելի է նկատել կարճ և սակավաթիվ ժամանակաշրջաններ, երբ գործերը երջանիկ ավարտ են ունեցել: Կարող եք համոզված լինել, որ հենց այդ ժամանակներում էին կիրառվում անհատական դրսևորումները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 48 48-ից ԱռաջինԱռաջին ... 384445464748

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •