User Tag List

Էջ 56 57-ից ԱռաջինԱռաջին ... 646525354555657 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 826 համարից մինչև 840 համարի արդյունքները՝ ընդհանուր 841 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #826
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    31.


    Բոլոր ձեռքբերումների, Տիեզերքի "Ջրաշուշանի*" սկզբնական բանաձևերի մասնակցությունը պետք է ղեկավարի մարդկությանը նրա բարեշրջական զարգացման մեջ: Երբ ոգին սկսի գործադրել տարածական հրի երևույթը, և Ճշմարտության շունչը դիպչի կյանքի Աղբյուրին, այդ ժամանակ կարելի կլինի երաշխավոր լինել գիտակցության տեղաշարժի համար: Իր առանցքի շուրջ պտտվող հոլի ճակատագիրը՝ խորհրդանիշն է մարդու, որն իրեն առանձնացրել է հավերժական շարժումից: "Ջրաշուշանը" կրող, Տիեզերքի առջև բաց և կենտրոնների լավագույն լուսաբաժանելիություն ցուցաբերող մարդը, ինքնամփոփությունը համադրելով կենտրոնների բացման հետ, խորհրդանշում է կյանքի շինարարությունը: Գտնենք կյանքի սկզբունքի ճշգրիտ սահմանումը: Բաց "Ջրաշուշանն" ամեն ինչ պարունակում է, նրա բոցեղեն թերթիկների լուսաբաժանելիությունը տարածվելով բոլոր կողմերի վրա, դառնում է շրջան: Երբ սրբազան Հուրը, ոգու նշանը, դիպչում է ամենայն գոյին, այդ ժամանակ տիեզերական շրջանը և կյանքի անիվը համատեղ են ընթանում:
    Սրածայր հոլերը հղկված ոգուն չեն համապատասխանում: Հարթ, թեթևակի օրորվող մակերեսի տիեզերական ալիքները գերադասող ոգին, հիրավի, ճանաչու՛մ է Անսահմանությունը:
    Մեր նշած բանաձևն ընթանում է, ուղղորդված դեպի մի քանի տարածական կրակներ: Երբ մարդկությունն ընդունի Անսահմանության հաստատումը, այդ ժամանակ ճակատագիրը ոչ թե պատիժ, այլ տիեզերական տարածք կդառնա: Կյանքի լայնածավալության գեղեցկությունը չափվում է արարչագործման գիտակցությամբ:
    Պնդե՛նք Հրի մասին մարդկության համար: Դուք գիտեք, թե մարդկության մտածողությունը որքա՜ն կարիք ունի նոր ջահի:


    - - - - - - -
    * Տիեզերքի "Ջրաշուշան"
    - այստեղ՝ մարդու ոգին: Ամեն մարդ ունի Տիեզերքի մասին գիտակցված և չգիտակցված ինչ-որ կուտակումներ, և այդ կուտակումները պետք է ղեկավարեն մարդուն բարեշրջման ճանապարհին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #827
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    32.


    Աշխարհը գոյություն ունեցող և գոյություն չունեցող մասերի բաժանելը վերջափակում է մտածողությունը: Հերքել այն, ինչ անտեսանելի է և հերքել ամբողջ տիեզերական լայնարձակությունը, շատ փոքր չափեր է տալիս Տիեզերքին, որը մարդկությունը կարող է օգտագործել: Ճանապարհի տիեզերական ընդարձակությունն Անսահմանությունն է նշանակել:
    Հնում կրոնների խորհրդանիշները վերցվում էին Տիեզերքի գանձարանից: Պաշտամունքներն արտահայտում էին Տիեզերքի "Արարչի" կարգումը: Տիեզերական պատկերներից լավագույնների այլասերումը խորհրդանշվում է մեր հերքումներով: Իսկ այնտեղ, որտեղ էլեմենտի սլիզբը դեռևս հարգված է, այնտեղ արդեն պարզունակ ոգու գիտակցությունն է հաստատվել: Միայն տիեզերական ուժերի գիտակցումը և գիտակից ընդունումը մարդկությանը կսովորեցնի, թե ինչպես դրանք կիրառել:
    Վեհապետ Գոտամայի Ուսմունքը պնդում էր, որ մութը սարսափելի չէ Լույսին: Հաղթող Լույսը կլանում է ամեն ինչ: Այդպես էլ տիեզերական հուրն է ներթափանցում ամեն ինչի մեջ, գոյատևող և հզոր է ամենում, և անսահման է ուժը նրա:



    - - - - - - -



    33.


    Տիեզերաքկան կրակների ներքո ամբողջ օրգանիզմը վերածնվում է, և օտար էլեմենտները ոչնչանում են իրենց իսկ կրակով: Զինված ոգին հաղթում է իր նկրտումով, և այդ պատճառով Անսահմանության երևույթը մատնանշում է ամենաթափանց հուրը որպես սահմանված ապաքինող նշան:
    Ամեն մեկին հանձնարարված է ուղի գտնել դեպի բարձրագույն ոլորտներ, բայց երբ մարդկությունը մտածում է, որ աշխատանքը, որը սահմանված է ոգու և բոլոր շերտերի վերամշակման համար, կարող է լինել դրսից, ուրեմն Տիեզերքի լծակը կոչնչացնի կուտակածը: Միայն սեփական ձեռքով, միայն սեփական կամքով, միայն սեփական նկրտումով, միայն սեփական աշխատանքով ոգին կարող է Անսահմանության գիտակից աշխատակիցը դառնալ: Լծակը կիջնի սահմանափակ աշխարհայացքի վրա ոչնչացնելու համար այն, ինչը ստվերավորում է ընթացքը բարեշրջման համար: Բայց ամբողջական կյանքի շարժումների լծակը, հաստատված, որպես միացում բարձրագույն ոլորտների հետ, - վայր կիջնի որպես վերածնող հուր:
    Միասնության երևույթը, անմասնատվածության երևույթը և ոգու միջուկի, որպես արարչի գիտակցումը, Գոյատևության էության լավագույն բանաձևը կտան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.06.2020)

  4. #828
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    34.


    Այո, այո, այո, տիեզերական ժամկետը և մոլորակային շարժունակությունը կարող են համընկնել: Համադրումը Գոյատևմանը կարող էր լավագույն բանաձևը տալ: Ճշմարիտ են, երբ ոգուն Տիեզերքի արարիչ են անվանում: Ենթարկվածությունը տարերքներին՝ իր անկյունում, դարանում սպասող մարդուց թշնամի է սարքում: Չի ապրում ոգու մեջ տարերքների ճշմարիտ ըմբռնումը: Այսպես կոչված "Աստծո Պատիժը" տիեզերական հրի մեծագույն անարգանքի վառ արտահայտումն է: Զոհեր պետք չեն: Բարեշրջման համար արագացող քայլեր են պետք միայն: Չսանձահարված տարերքների չնախատեսված գործոնը ոչ թե պատիժ է, այլ ընդամենը Տիեզերքի հսկայական ուժերի չօգտագործված առհոսումը: Ինչպես փոքրի, այնպես էլ մեծի մեջ: Գտնված են տարերքների փոքր ու մեծ սանձահարումների միջոցներ: Որքան էլ չնչին են այդ սանձահարումները, բայց և այնպես հստակորեն ցույց են տալիս ուղղությունը: Ինչու՞ ուրեմն չշարունակել հակառակ կողմի վրա, արդյունքն արժեքավոր կլինի: Կորստի հաստատման երևույթը կփոխարինի գիտակցության դրսևորված նկրտմանը: Այդ օրենքն անխափան է և միասնական Տիեզերքի ընթացքի հետ:
    Գիտակցությունն արթնացման ենք կանչում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #829
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    35.


    Կյանքի միօրինակությունը կյանքի էությունն այնքա՜ն զուրկ է դարձնում գեղեցկությունից: Ինչպե՞ս կարող էր մարդկանց կյանքը թաքնվել այդքան ձանձրալի, միօրինակ հագուստի տակ, այն ժամանակ երբ Տիեզերքի բազմազանությունը լիքն է գեղեցկությամբ: Երբ Տիեզերքի զուգակցություններն այնքա՜ն բազմազան են: Չէ՞ որ Տիեզերքի արտացոլանքը պետք է անդրազդի մոլորակային կյանքի վրա: Եվ ինչպե՞ս է Երկրի կեղևի վրա այդքան միօրինակ կյանք հաստատվել, երբ յուրաքանչյուր ոգի ամբողջական է իր տեսակի մեջ: Երբ յուրաքանչյուր դրսևորում կարող է ամենատարբեր ձևե՛ր ընդունել: Որտեղի՞ց են այդ բերածո պատճառները: Մակրոկոսմն ու միկրոկոսմը կապակցված են և միասնական, ու նաև ու՛ժն են միևնույն Շնչառության:
    Մարդկությունը գիտի Տիեզերքի բոլոր տեսանելի ձևերը: Եվ իրենց գոյության պարատացման համար մարդիկ օգտվում են դրսևորված զուգակցություններից: Եթե հնարավոր համարեինք, որ Տիեզերքն իր անտեսանելի տեսանկյան մեջ ավելի շատ, անհաշվելի քանակության անգամներ, կհարստացնի մեր գոյությունը, ուրեմն գիտակցությունը կօգտագործեր տիեզերական կրակների բոլոր անվերջանալի ձևերը: Տիեզերքը ստեղծված է և մարդկությունն էլ է ստեղծված: Ինչպե՞ս Գոյության ամբողջական ձևը կարող էր մասնատվել գիտակցության մեջ: Երբ գիտակցությունը նորից վերադառնա մաքուր հուրը որպես ամենայն Գոյի ծնունդ ընդունելուն, - այդ ժամանակ կճանաչենք Անսահմանությու՛նը:
    Մի կարծեք, թե հուրը վերացական հասկացություն է: Ձեզ խարույկ չենք հանում, կենցաղից չենք շեղում: Հիրավի, Մենք հուրը տեսնում ենք նույնիսկ ամենափոքրիկ աշխատակցի մեջ, եթե նրա ոգու մեջ ապրում է աշխատանքի անվերջանալի ուրախության երգը: Ասենք այսպես՝ Մենք գնահատում ենք դեպի բարեշրջում տանող իսկական աշխատանքի յուրաքանչյուր դրսևորում: Գտե՛ք նույնականություն և նույնական եղեք բարձրագույնի հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #830
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    36.


    Եթե երևույթներին նայենք հակառակ կողմից, մենք կզարմանանք նրանց հետևանքների վրա: Ինչպես տարերքները, այնպել էլ մեր կենսական արտահայտումները կբերեն մի որոշման՝ պատճառականություն և հետևանք: Թե մարդու մահը, և թե կրակը, որը մոխրացրեց ծառը, և կամ ջրի գոլորշիացման երևույթը, - ամեն ինչ գալիս է իր առաջնային սերմին, և ուրեմն ամեն մի բեղմնավորում որոնեք նրա մաքուր ծնունդի մեջ: Երբ սպառեք մաքուր էներգիայի որոնումները, այդ ժամանակ մարդկային հնոցից կսկսեք կոփել լայն տիեզերական ուրվագծեր: Համարեք, որ ամենախղճուկ գոյատևությունը կարելի է տիեզերական կրակների փայլքի փոխակերպել: Եթե վերցնենք ուժեղ կարմայի հոսանքի տվյալները, արտահայտված Անսահմանության հատկանիշը ոչ թե կհառնի որպես ցնդաբանություն, այլ որպես իրականություն:
    Աշխարհի Մոր փայլքի ծածկոցը կավարտվի մեր նկրտումով: Ոգի, որ քո էության մեջ հայտնաբերել ես գաղտնախորհուրդ գիտելիքի գեղեցկությունը, ինչու՞ այդքան մեծ է վախդ քո եղբայրակիցների ծաղրի առջև: Ինչու՞ ես թաքցնում քեզ տրված սրբազան սերմը, ի հաճույս փոքրիկ մարդկանց: Նայենք նրան, ով Աշխարհի Մոր ծածկոցին գիտակցաբար է վերաբերվում: Կտեսնենք՝ բոլոր անսպառ, անհաշիվ գիտակցություններից սա, տիեզերական կրակներով վառվող այս ռազմիկն է սլանում այնտեղ, որտեղ փայլում է Անսահմանության ուժը, իսկ այստեղ այդ ռազմիկը կրում է ամբողջ "թասը": Սքանչելի՛ է հասկացության կենսագործումն այնտեղ, մեր իսկական կյանքում: Հիրավի, միայն Անսահմանության գիտակցումը կմիավորի բոլոր էլեմենտները: Տիեզերական կյանքի երևույթն իր բանաձևը կընդունի մեր գիտակից մտքի մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #831
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    37.


    Մեկը ծնում է մյուսը: Մեր հաստատված կյանքի տիեզերական ուժերի փոխակերպումը և հավերժական շարժումը: Ոգին, իր բոլոր անթիվ ձևերից, հաճախ իր դրսևորումներից մեկին է գամվում: Այդպիսի հրապուրվածությունը շատ բարդություններ է ստեղծում; դա խախտում է շրջանի ընթացքը, քանզի չնկատված են մնում կողքով անցնող անփոխարինելի ուժերը: Եթե գիտակցենք տիեզերական կյանքերի նախասահմանված նպատակը, ուրեմն կկիրառենք ամբողջ տիեզերական էներգիան, և արտահայտված արարչի ոգին կկարգադրի մեզ արտահայտված ուղին: Տիրազոր արարիչ է մեր կամքը: Նա, որպես սանձահարող ուժ, սավառնում է մեզ համար արտահայտված և չընդունված էներգիաների վերևում: Կանչեք ձեզ անհրաժեշտ ուժը: Սովորեք ցանկանալ տիեզերական ալիքների ուղղությամբ: Սովորեք տարածական էներգիաներ ցանկանալ: Արիաբար ցանկացեք, արիաբար գիտակցեք ձեր ձևերի անսահման քանակությունը: Հիրավի կամքն ու ոգին կյա՛նք են մարմնավորում: Եվ անվերջանալի է էներգիաների դրսևորումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #832
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    38.


    Եթե համեմատենք Տիեզերքի աշխատանքը մարդու աշխատանքի հետ, կտեսնենք, որ մոտակա զուգակցությունները կարող են հավաքված լինել մեր մոլորակի վրա: Նայենք, թե ինչու՞մ է ուրեմն հաստատվել էլեմենտների հետ համագործակցության գիտակցությունը: Բուսական արքայությունը վերցնում է զարգացման համար իրեն անհրաժեշտը, հստակ է տիեզերական հարստության հետ մարդու կոոպերացիան: Վերցնում ենք կենդանաբանական արքայությունից այն, ինչ մեզ անհրաժեշտ է գոյատևելու համար, և մեզ պատշաճն ընդունում ենք որպես սովորական երևույթ: Երբ մարդիկ իրենց բնակարանները կառուցում էին լճերի վրա և փորում էին ճայռերի մեջ, մարդն այն ժամանակ հպարտորեն գլխավորում և իրեն էր ենթարկում աշխարհը: Այժմ գլխավորում է նույն այդ մարդը, բայց հարստանալով բոլոր նրբաճաշակ միջոցներով, առաջ է ընթացել դեպի տարածական հարստության ըմբռնումը:
    "Մատերիալիզմ" բառը հրեշավոր հասկացություն է ձեռք բերել: Դրա հետ մեկտեղ, մատերիալիզմը ծագում է Անսահմանության ուժի ամենաթափանց էությունից: Ինչու՞ է տիեզերական ուժի այդպիսի աղավաղում տեղի ունեցել: Տիեզերքի ամբողջ շնչառությանը ձև և նշանակություն տվող, միջուկից անհաշիվ դրսևորումներ իրագործող Աշխարհի Մոր խորհրդանիշը մեր երկիրը պսակել է գեղեցկությամբ:
    Աշխարհի Մայր՝ մեր էության մեջ Դու մեծագույն ստեղծագործ ուժն ես: Դու ապրում էիր հների պաշտամունքներում, որպես հող, որպես արև, որպես հուր, որպես օդ, որպես ջուր: Դու, ամենին Տվող, Դու, ամենին հայտնություն Շնորհո՛ղ: Դու, որ մարդկության համար դրսևորել ես Մոր ուրախալի մեծագույն ճանաչումը; Դու, որ Ցուցադրել ես Սխրանքը և Թաքցրել ես Քո Պատկերը; Դու, որ տվել ես Տարածական Հրի դրսևորումը; Քո ուսերին ես Ընդունել մարդկային գործողությունների ծանրությունը; Քեզ ենք արտահայտում մեր աղաչանքը՝ վերադարձնել կորցրած ժպիտը: Տու՜ր մեզ տիրապետել սրբազան Հրեղեն Ուժին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #833
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    39.


    Երբ տեղի ունեցավ էլեմենտների տարբերացումը, տիեզերական ուժը չմասնատվեց: Տիեզերական կրակների տարբեր դրսևորումները Փոխատի անիվի միևնույն պտույտն են: Փոխատն ամենում է, և տարբեր երևույթները նրա արտահայտությունն են կրում: Դուք գիտեք Փոխատի բյուրավոր կայծեր, երբ Դրոշմամայր-Նյութի* կայծերը լցնում են տարածությունը: Ամեն կայծ՝ Գոյության էությունն է: Ամեն մասնիկ՝ բազմազան ձևերի էությունն է: Ամեն հյուլե շնչում է Փոխատով: Միասնական են Փոխատը և նրա կայծերը, ինչպես նաև Տիեզերքն է միասնական իր բոլոր ձևերի մեջ:
    Տարբերացումը տեղի է ունենում պտույտի հետևանքով, բայց կամայականություն չկա: Պտույտի և հակամետության ուժը հարստացնում է Տիեզերքը կրակների գործունեության երևույթով: Տարածական ալիքների հետևանքը գիտակից ստեղծագործում է հրահրում: Տիեզերքի արարումն ու գիտակցության մղումը էներգիայի շարժիչներն են, հետևաբար Հավերժության մեջ ոչինչ տարանջատել չի կարելի: Տարածությունը բարվոքում է շինարարությունը, և մե՛ծ է առաջընթաց ուժերի լարվածության առատությունը:



    - - - - - - -



    40.


    Ասել եմ վաղուց՝ ավարտվածության մեջ մա՛հն է: Միայն գործողության անընդմեջության մեջ կարելի է շարժվել գեղեցկության ուղղությամբ: Նույնիսկ Տիեզերական Հանգստի վիճակում նյութի էությունը շարունակում է շարժվել: Անհնար է տիեզերական հապաղման որևէ կետ պատկերացնել: Անհնար է վերագրել հապաղման մի կետ, երբ տվյալ պատճառի օրինակը կիրառենք սովորական երևույթների դասում: Չկա այն դադարը, որի մասին երազում են մարդիկ: Եվ շարժման արագությունն էլ չի կարող արտահայտվել որպես մարման դանդաղություն: Ընթացքը, որն անտեսանելի է մեզ, չի դադարում ստեղծագործ Հրի ընթացք լինել: Երբ մարդիկ մտածում են իրենց ընկալումները խնայելու մասին, այն ժամանակ Մենք կարող ենք ասել՝ շարժվեք, շարժվեք, շարժվեք, որքան արագ, այնքան լավ: Ընկալումների արագությունը կմոտեցնի ազդեցությունները: Ձգողականությունն անխուսափելի է այնտեղ, որտեղ բոլոր ուժերը լարված են: Օրենքը մեկն է ամբողջ Տիեզերքում:
    Ոգու թուլություն ծնող խոչընդոտներն անհաջողակության ծնունդ կլինեն: Ոգու ամբողջ կրակը պայքարի կանչող խոչընդոտները գործում են որպես ստեղծագործ սկիզբ: Հինավուրց իմաստությունն ասում է. "Կանչիր մարտի ժամկետը, մի խուսափիր խոչընդոտից": Այնտեղ, որտեղ խուսափողականությունն է, չկա փրկություն, կա հապաղում միայն: Անսահման, հավերժական շարժման մասնակից լինել չվախեցողը, հիրավի, կարող է զինվորի կերպարանք ընդունել: Պատրաստակամությունն ու ռիթմի շտապությունը կնետեն նրան Տիեզերքի փայլքի մեջ:
    Նկատեք, վախն ու տատանումը՝ պատնեշներ են ոգու համար:

    - - - - - - -
    * Դրոշմամայր-Նյութ "Materia Matrix"
    - Ակաշայի, Նախնական Էության, Մայր-Արմատի համարժեքը: Տարածությունը լցնող նրբագույն գերզգայուն հոգևոր էությունը, ալքիմիկոսների Mysterium Magnum-ը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #834
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    41.


    Տիեզերական ուժերի ձեռքբերումը, համագործակցության պես, մոտեցնում է մեզ հյուլեի էներգիայի աղբյուրին: Մեր գիտությունը կարող է հասնել էներգիայի լարմանը, եթե միայն գիտակցության պայթյուն տեղի ունենա: Շատ բան կարելի է քաղել տիեզերական բարդ զուգակցություններից: Երկրային պատկերացումները միօրինակ երևույթի կամ նախապաշարմունքի են վերածվում: Հաղորդակցվեք Անսահմանությանը և էներգիայի ամբողջ գեղեցկությամբ նրա մասնիկը դարձեք: Մենք անդադրում պնդելու ենք Անսահմանության էներգիայի մասին:
    Երբ մարդկությունը հասկանա Փոխատի կայծերը և ընդունի դեռևս չշղթայակցված նյութի անհամար դրսևորումները, այդ ժամանակ նոր ձև կբացահայտենք: Տիեզերական ուժերի արտահայտումների կեսը սպասում է Հավերժության մեջ և մարդկության համար է: Ինչպե՞ս չօգտագործել բոլոր արմատական ուժերը և միլիարդավոր կայծերի բոլոր ճառագայթումնե՛րը:
    Ինչ մեր մոլորակին մնացել է քաղել Սկզբնաղբյուրից, ցույց է տրված Անսահմանության մեջ արտահայտվածությամբ: Մեր մոլորակը շերտավորված է և թափանցված է տիեզերական կրակների հատկություններով, և մարդը կարող է, որպես մոգ, յուրովի, ուղղորդել իր մագնիսական ուժը, իր նկրտումը կարող է արտահայտել տարածության մեջ հոգեկան էներգիայի լարմամբ: Հստակ միտքը հոսանք է տալիս ուղղությանը: Խոսում ենք ոչ թե մոգության ու բանաձևերի մասին, այլ ցանկանում ենք ձեր ոգին շուռ տալ դեպի անսահման հնարավորությունները: Միայն թե սեփական դրսևորումների նսեմացումը հրահրվում է ձեր կարծիքով, որ ամեն ինչ պատրանք է: Տիեզերաբանությունն ու աստղաքիմիան նույնքան կիրառելի են, որքան աշխարհագրությունն ու պատմությունը: Եթե դուք գիտենայիք այն, ինչ տեսել են Վեհապետները, այդ ժամանակ կդրսևորեիք ամբողջ չշղթայակցված նյութի հասկացումը: Ոչ թե տաճարի գաղտնիք, այլ Անսահմանության գաղտնություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #835
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    42.


    Լարման դրսևորման դեպքում բարձրագույն էներգիաների առնմանումը կարող է նոր էներգիաներ ձևավորել: Նյութն ու ոգին փոխադարձաբար են աճում: Երբ կամային ուժի լարումը հոսում է արագացող արագությամբ, նյութը կուլ է գնում ոգուն և սկսում է կատարել ոգու արարչի պարտականությունները, այդ ժամանակ մարմիններն սկսում են հղկվել: Ոգու Հրի ուժը մետացներ հալեցնող կրակի ուժի է սկսում նմանվել: Միայն հալեցման ընթացքում կարելի է ձևավորել նոր զուգակցություններ: Իր էներգիան շիկացնել ձգտող ոգին նյութի ձուլարար է: Ինչպիսի՜ ձևեր ու չափեր կարող է ձուլել ոգին տարածական բոլոր նյութերից ու մեր կյանքերից: Գիտակցության հալեցումը հնուց Վեհապետներն իրենց վրա են վերցրել: Հավերժությունն այն կրակն է, որի մեջ անսահմանորեն համադրվում են նոր զուգակցությունները: Հիրավի, որոնումների արտահայտումը դարերով է ընթացել: Որտե՞ղ է այն, սկիզբը: Ասենք առայժմ՝ նորանոր ձևերի հավերժական ցանկության մեջ: Նույնպիսի լայն երազանքով կշարադրենք մեր ապագա՛ն:



    - - - - - - -



    43.


    Մարգարեի մարգարեության հաղթանակը: Մարգարեությունը տեղեկացված է կրակներով և հոգեկան էներգիայով: Ամեն դար իր առաջնայնություններն է դրսևորում: Անսահմանության հաղթանակը հայտարարողը Ճշմարտությունը կրողն է: Որպես ճանապարհին ընկած քարեր, անանցանելի մացառուտների պես շարվում են ծաղրն ու հետապնդումները: Այդ մացառուտը չենք ոչնչացնի, բայց իմաստավորված ոգին իր թևերով կծածկի տգիտության բոլոր երևույթները: Ինչ-որ մեկին Անսահմանությունը անհնարության դրսևորում կթվա: Ինչ-որ մեկին մահվան մասին միտքը կթվա սքանչելի: Ինչ-որ մեկին աշխատելու միտքը սարսափ կբերի: Ինչ-որ մեկի համար աշխատանքն ինքը հրեշ կդառնա: Ինչ-որ մեկին անվերջանալի տիեզերական աշխատանքի միտքը հին կուտակում կթվա: Բայց իմաստության ձեռքը ցույց է տալիս այն կողմ, որտեղ վերջ չկա: Այնտեղ, որտեղ ամեն ինչ անհրկիզելի է և որտեղ ամեն ինչ անխախտ և խախտելի է: Այնտեղ, որտեղ ամեն ինչ տեսանելիորեն անձև է, որտեղ բոլոր մեծ ու սքանչելի ձևերն են ապրում:
    Այո, Մենք կանչում ենք ձեզ հաստատել Անսահմանությու՛նը:
    Հոսանքները չգիտենալը և նրանք ընդունել չցանկանալն այնքա՜ն բարդեցնում են բարեշրջումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #836
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    44.


    Երբ կանչում ենք հեռավոր աշխարհներ, ոչ թե կյանքից շեղելու համար է դա, այլ նոր ուղիներ բացահայտելու: Միայն գիտակցելով Անսահմանության մեջ մասնակից լինելը կարելի է հասնել բարձրագույն ոլորտների: Եթե հետևենք մարդկային ոգու զարգացմանը նրա ամենավաղ ձևերից սկսած, ուրեմն կդիտարկենք համապատասխան դրսևորումների վրա ճյուղավորվող առաջնային ոգիների ձևերի զանազանությունը: Ներկա ժամանակի ձևերը կարող են կոչվել. կատարելության հասնելու ուղիներ փնտրողներ: Ապագա ձևերը համապատասխանում են հեռավոր աշխարհներին: Զրկվելով տիեզերական հեռուները ճանաչելու հնարավորությունից, մարդկությունը դրանով մեկուսացավ Անսահմանության երևույթներից և կորցրեց իր կապը կյանքի գեղեցկության ու տիեզերական էներգիայի հետ: Կտրվածքը դաժան է, և կորցրած թելը փոխակերպվել է իրականության բարակ սարդոստայնի:
    Մենք, մարդկության Եղբայրները, գիտենք, թե ինչ բան է չգունազարդված և անոչնչանալի մեծ իրականությունը: Կա՛նգ առեք Անսահմանության մեծ գեղեցկությունն ընդունելու վրա:
    Ինչպես սքանչելի արքայություն, թող հեռավոր աշխարհներն ապրեն մարդկանց գիտակցության մեջ, դա անհերքելի է և նույնքան իրական, ինչպես աճող և ծաղիկ տվող սերմը: Հեռավոր աշխարհներն այնպես են մեկնաբանված, որ միայն հեռավորների հասկացողությունն են արդարացնում: Բայց նայենք հեռավոր աշխարհներին, այնտեղ կյանքը հաստատված է գեղեցկությամբ և նվաճումների նկրտումով: Այնտեղ ոգու հուրն է, այնտեղ կրակն է սիրո, այնտեղ հողի թվացյալ պալարները փոխակերպվում են Հրի արարման: Ոգու կրակները գիտեն, որ ներկայի հերթագայությունը և լավագույն ապագայի նկրտումը կստեղծեն այն սանդուխքը, որով կբարձրանանք:
    Մենք, մարդկության Եղբայրները, կանչում ենք դեպի հեռավոր աշխարհնե՛ր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #837
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    45.


    Կյանքի պատրանքը ծնվում է միայն տիեզերական արտահայտությունները սահմանափակելու մտքով: Բայց կյանքի իսկական նշանակությունը տալիս է դեպի Անսահմանություն նկրտումը: Պատրանքն ասես թմբիր լինի, բայց նրկտումը հիմնականն է մեր անվերջանալի խնդիրների հաստատման մեջ: Տարածական կրակների հանձնարարությունն անխախտելի է մարդկության կողմից; և մարդկության լճացումը խախտելու հանձնարարությունը դրսևորվել է որպես փրկություն: Այնքա՜ն է ասված կարիքավորների մասին հասկանալ այն, թե ինչով են իրար կապվում մեր էությունները, և ընդունելով կյանքը, մենք պետք է կապի ուժն ընդունենք: Մասնատված ուղեղները մասնատում են նաև ըմբռնման ճառագայթները, և մասնատումը հեռացնում է գիտակցությունը սկզբնաղբյուրից: Կապի ուժը հաստատվում է ինչպես տիեզերական լծակ, և մարդը չի կարող իրեն առանձնացնել:
    Միայն ոչնչացնելով դատարկության մեջ արտահայտված սուր անկման ենթադրությունը, գիտակցությունը կբարձրանա դեպի Անսահմանության ըմբռնումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #838
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    46.


    Տարածության արձագանքը մեզ է հասցնում տիեզերական երևույթների հրահանգը: Եվ ինչի էլ մարդկությունը տիրի, նա կորզում է դա Տիեզերքի գանձարանից: Անհրաժեշտ է տիրապետել բարեշրջման մեր ընթացքի անվիճարկելիության լիակատար գիտակցությանը: Ամեն նախաձեռնություն կախված է տիեզերական բարեշրջության ամրապնդման ըմբռնումից: Միայն լիակատար հավատով դրա ըմբռնումը կարող է ավարտի հասցնել հաջողությունը: Հավատի լծակը թույլ կտա ներթափանցել մարդկանց ոգու մեջ: Միայն հավատի լծակով կարելի է առնչվել Անսահմանությանը: Հավատի մեծ լծակը ոգուն կօգնի գտնել իր ուղին: Հավատը ցույց է տալիս դեպի Ուսուցիչը մղումը: Վերցնենք օրինակը երեխայի, որն իր ոգու մեջ սեր է ծնել Ուսուցչի հանդեպ: Հավատը երեխայից ոգու զինվոր է կերտել, և միայնության ճանփան փոխակերպվել է ուրախության փայլքի: Երբ ոգին հավատ է դրսևորում, կգա հույսը, կգա Տիեզերքի սքանչելի ուժը:
    Դժվար չէ արտահայտել ոգու ստեղծագործումը, երբ մտածողությունը ցանկանում է պատկերացնել Տիեզերքը ոչ թե որպես փակ շրջան: Ցանկանալով փոխել պատկերացումը, մարդկությունն արդեն իսկ առաջ է ընթանում:
    Նոր պատկերների ցանկություն արտահայտեք: Նոր ուղիների ցանկություն ցուցաբերեք: Ամեն ինչում արթնացնելով Անսահմանության գեղեցկության հանդեպ ցանկությունը, մարդկությունն առաջ կընթանա առանց հետ նայելու: Տիեզերքի Վեհությունը միայն ոգուն դեպի Անհասանելի Բարձունքներ կնկրտի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #839
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    47.


    Եթե հնարավոր լիներ Անսահմանության երևույթը տալ ամբողջ տիեզերական ըմբռնման էության մեջ, մարդկությունը հզոր բարձունքների կհասներ: Բայց դա հնարավոր է ընդունել միայն գիտակցության լայնացմամբ: Մեկի ոգին Անսահմանությունից կճողոպրի վախից; մյուսի ոգին կճողոպրի անիմացությունից; ժամանակակից գիտության իմաստունի ոգին կասի չոր ձայնով. Ինչների՞ս է պետք այս խնդիրը: Իսկ ու՞ր է մեր դասագիրքը: Ստուգենք արտահայտված Անսահմանությունը": - Կասի Մեր Խոսքը կրողը. "Ամեն ինչ սլանում է դեպի տիեզերական հեռուները, ամեն ինչ գալիս է տիեզերական հեռուներից: Մեր կյանքի թելերը ձգված են Անսահմանության խորքերից մինչև բարձունքները: Ուժը տիեզերական, որն անհաղթելի է, նույն էության է մեզ հետ: Ինչպես անհաղթելի է հրի տարերքը, այնպես էլ անհաղթելի է մեր ոգին": Կասի դեպի Անսահմանություն նայող ոգին. "Միայն շտապ ժամանակն է մեր հաձնարարությունը, միայն իրականությունն է մեր հանձնարարությունը, միայն ձևավորված և չձևավորված աշխարհներն են, որ գրավում են մեզ, և սարսափելի չէ նոր աշխարհի հանձնարարությունը, երբ նոր տարածական միտք հաստատել ենք ցանկանում:
    Աշխարհի Մայրն ապրում և կառուցում է: Եվ ոչ թե մարդկության ստեղծած այն ուտոպիան ենք Մենք հայտարարում, այլ դեպի անվերջանալի շինարարությունն ուղղված իսկական նկրտումը:



    - - - - - - -



    48.


    Չարությամբ լցվելն ու տիեզերական իրականության լույսը չտեսնելը շղթայից դուրս են հանում; և դժվար է կանխատեսել, թե ոգու վարակն ինչպես կտարածվի: Վարակ սերմանողները պատասխանատվություն են կրում ամբողջ մարդկության առջև: Պատասխանատվության հասկացությունը պետք էզարգացած լինի մինչև անվերջություն: Մարդկային ոգին, որպես արարիչ, պատասխանատվություն է կրում իր արած ամեն ինչի համար: Չվախենանք գիտակցել պատասխանատվության երևույթը: Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր, այլ նաև Տիեզերքի առաջ: Իհարկե, Տիեզերքն աջակցություն է հղում, բայց մարդկությունը մտածում է բարելավել յուրովի:
    Շղթան խախտել չի կարելի, բայց կարելի է երկաթե օղակները փոխարինել ավելի բարակ մետաղով: Ամենն, ինչ առաջնորդում է դեպի անսահմանափակ զարգացում, գալիս է Տիեզերքի ընթացքի հետ: Տարածական պայքարը թելի պես անցնում է գոյություն ունեցող ամեն ինչի միջով: Պայքարի մեջ հնարավորություններ են ծնվում: Պայքարի մեջ կոփվում են ուժերը: Ըմբռնում ցուցաբերեք պատասխանատվության և Անսահմանության գեղեցկությա՛ն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #840
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,561
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    49.


    Ոգու և նյութի բաժանման դարաշրջանում անփրկելի է պետք համարել նրան, ով իր աշխարհը ստեղծում է անըմբռնողության շուրջ: Ի՞նչ իմաստ ունի կառուցել և դես ու դեն ընկնել: Ինչի՞ են պետք բոլոր անուրջներն ու զրկանքները, երբ բոլոր կառույցները փլվում են և մարդկության հարստությունը ժամկետով չես երկարացնի: Որտեղ դատապարտվածը փոքր շրջան է սահմանել, այնտեղ ամբողջ տարածությունը նույնպես նրա համար միևնույն շառավիղով կընթանա: Երբ հղկված գիտակցությունն ասի. "Կարելի է հավերժ օգտվել սեփական աշխատանքի պտուղներից", - այդ ժամանակ, հիրավի, կփայլատակի ոգու՝ դեպի Անսահմանությունն ուղղված սուրը:
    Ոգի-տիրակալն ինքը կհաստատի ուղու ընտրությունը:
    Եվ ինչու՞ ստվերել ուղին, եթե կարելի է ընդգծել Անսահմանության և պատվարի միջև որպես կամուրջ նշանակվածը:
    Դատապարտված, ինչու՞ սիրտդ չի հուշում, թե որտեղ է Ճշմարտությունը: Չէ՞ որ ամեն շարժման մեջ ներդրված է Տիեզերքի էներգիայի հետ նույնական նյութի՛ էներգիան: Չէ՞ որ ամեն հյուլե շարժվում է ճշգրիտ հաշվարկով, և ոգու ամեն ջղաձգումից էներգիա է կուտակվում: Թող յուրաքանչյուրը հասկանա, որ դատապարտված է ոչ թե կարմայական դաժանությամբ, այլ ինքնադատապարտմամբ: Տիեզերական Արդարադատությունը գիտի բարեշրջման ծրագիրը, և այդ ծրագիրն իրագործվում է Աշխարհի Մոր Կրակի միևնույն նախասահմանմա՛մբ:
    Թո՛ղ Հրեղեն Բոցը լուսավորի մարդկանց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (Երեկ)

Էջ 56 57-ից ԱռաջինԱռաջին ... 646525354555657 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •