User Tag List

Էջ 83 83-ից ԱռաջինԱռաջին ... 33737980818283
Ցույց են տրվում 1,231 համարից մինչև 1,233 համարի արդյունքները՝ ընդհանուր 1233 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1231
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,385
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    294.


    Հասարակ ապարատների միջոցով երբեմն կարելի է պատկերացնել ամենաբարդ օրենքները։ Կարմայի օրենքը բարդ է, բայց վերցրեք Ռումկորֆի կոճը կամ էլեկտրաֆոնային լարով փաթաթված մեկ այլ գլան, և կստանաք կարմայի ակնառու պատկերը։ Անխախտելիորեն վազում է հոսանքը պարույրով, բայց պահպանիչ փաթույթը ենթարկվում է բոլոր արտաքին ազդեցություններին, ընդ որում ամեն թել կպչում է նախկին պտույտի թելին, կրելով իր վրա անցյալի հետևանքները։ Այդպես ամեն ժամ փոխում է կարման, քանզի ամեն ժամ հրահրում է համապատասխան անցյալ։ Այդպես կարելի է դիպչել անցյալ դրսևորումների մի ամբողջ գծի։
    Բայց նույն ակնառու պատկերը ցույց է տալիս, թե ինչպես վնասված չէ ոգու սերմը, և, նկրտելով վեր, այն պահում է մարմինն առանց անցյալից վախենալու։ Հիրավի, կարման սարսափելի է միայն նրանց համար, ով խեղդվում է անգործության մեջ, բայց նկրտող միտքն ազատագրվում է անցյալի ծանրությունից և, ինչպես երկնային մարմին, սլանում է, առանց ճանապարհը կրկնելու։ Այդպես, ունենալով նույնիսկ բավականին ծանր կարմա, կարելի է օգտակար ազատագրում ցուցաբերել։



    - - - - - - -



    295.


    Տեսնենք, թե ինչպես են մարդիկ հասկանում Ծառայությունը Վեհապետին և Վերարքայությանը։ Նա, ով մտածում է հառնալ միայն աղոթքով, հեռու է Ծառայությունից։ Նա, ով ցանկանում է մարդկության Բարորության համար աշխատանքում ներդնել իր լավագույն նկրտումները, պետք է Վեհապետին ընդունի սրտով։ Նա, ով չի զոհաբերում իր հարմարավետությունը, չգիտի, թե Վերարքայությանն ինչպես ծառայի։ Նա, ով չի ընդունում Վերարքայության Ցուցումները, Ծառայությունը չի հասկանում։ Միայն երբ սիրտը պատրաստ է գիտակցաբար ընդունել Բարձրագույն Կամքի հղած հաստատումը, կարելի է ասել, որ Ծառայության արտահայտումն ընդունված է։ Այսպիսով, Մենք հոգեհանգիստների և Աստծոն հղված դատարկ դիմումների սիրահարներ չենք։ Այսպիսով, Մենք հարգում ենք Վերարքայությանը Ծառայելու աշակերտների նկրտումը։ Այդպես հեշտ է հետևել, թե ինչպես է ոգով Ծառայությունը չընդունողը մեծարում Վեհապետին և Վերարքյությոնը, քանի դեռ ճանապարհը հարմար է։
    Այդպես Մենք հաշվի ենք առնում Վերարքայության բեռը թեթևացնելու յուրաքանչյուր նկրտում։ Այդպես մեծում և փոքրում։ Այդպես Մեր ստեղծագործման մեջ Մենք հաստատում ենք հարգանքը ոչ թե խոսքով, այլ գործով։ Մենք վշտանում ենք, երբ հարգանքը տեսնում ենք խոսքերով, այլ ոչ գործի մեջ։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 11.05.2022, 00:40:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1232
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,385
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    296.


    Այսպիսով, մարդկությունը մարտկոցը և փոխակերպիչն է այն բարձր էներգիայի, որը մենք պայմանավորվել ենք հոգեկան անվանել։ Մարդկության նշանակությունն այն է, որպեսզի գիտակցության մեջ փոխակերպի այդ էներգիան և Վերարքայության ճանապարհով նկրտի բարձրագույն ոլորտներ։ Սեփական նշանակության հասկացման կորուստը մարդկանց հետ է նետել պատասխանատվության իմացությունից։ Այսպիսով այժմ նորից հիշեցնում ենք Գոյության հիմքի մասին։ Պետք է նորից ձեզ մոտեցնել մեծ հաղորդալարը և գիտակցել կյանքի վերանորոգման սկիզբը։ Դուք նկատել եք, թե որքան ենք Մենք դեմ ոգեկանչությանը, բայց հաճախ ենք խոսում նուրբ մարմինների մասին։ Մենք ժպտում ենք ժամանակակից հիպնոսին, բայց խոսում ենք ճառագայթների և մագնիսների մասին։ Մենք խորհուրդ ենք տալիս վերանայել դեղաբանությունը, բայց տալիս ենք մի քանի հիմնական դեղամիջոցներ։



    - - - - - - -



    297.


    Ու՞ր է ուրեմն ուղղվում ուշադրությունը։ Պետք է հասկանալ, որ բարեշրջման հիմքում ընկած է կատարելագործումը, այն կոչում է պարզեցման և հեռավոր աշխարհների հետ անմիջական շփման։ Կարելի է տեսնել, թե ինչպես պրանայաման և տարբեր Յոգաների արհեստական եղանակները կարող են փախարինվել հասարակ հրեղեն սրտով։ Իհարկե, այդ պարզությունը հարաբերական է, դեպի այն է տանում բոցավառվող հրեղեն ուղին։ Բայց և այնպես նա կյանք է ներդնում հենց այն, ինչը մերժվել էր որպես վերացականություն և մտացածին բան։ Համարում եմ, որ դեպի ճանաչման ուղի տանող ամեն նկրտում պետք է շուտափույթ բերել կատարման։ Ասում են՝ ինչու՞ չենք ստիպում նկրտել դեպի բարեշրջում։ Բայց նույնիսկ հասարակ դայակն ասում է երեխային՝ մեծ եղիր, գտիր ի՛նքդ։



    - - - - - - -



    298.


    Երբ մարդկությունը հասկանա, որ գոյություն ունի մարդկային գործերի հետևանքներով հագեցած ճանապարհ, կարելի կլինի ապաքինել մոլորակը։ Ինչպես գազեր, դրանք թունավորում են Երկիրը և խտացնում են մթնոլորտը, ուստի պետք է խորհել արտահայտված հետևանքների հաստատման վրա։ Մարդկությունը մոռացել է, որ քավությունը պետք է տեղի ունենա կարմայական ճանապարհով, հետևաբար ամեն կուտակված աստիճան կարող է փոխակերպվել դեպի Վերարքայության բարձրագույն օրենքը նկրտման ներքո։ Մեծ Վերարքայության շղթան ամբողջ աշխարհին կյանք է տալիս, և այդ օրենքի ընդունումը կարող է էներգիայի նոր մուտք բացել։ Այդպես կարելի է շարել լավագույն աստիճանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1233
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,385
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    299.


    Ամեն հասկացում իր հավասարակշռումն ունի։ Վերարքայության հանդեպ հարգանքը իր հավասարակշռումն ունի երաշխավորման հասկացության մեջ։ Եթե դեպի վեր Վերարքայության հանդեպ հարգանքն է, ուրեմն դեպի վար՝ երաշխավորումն է։ Նույնիսկ երաշխավորման տերափիմ գոյություն ունի։ Դուք տեսել եք տերափիմով երաշխավորություն. այնքան է անխախտ երաշխավորությունը, քանի դեռ գիտակցված է Վերարքայությունը։ Վկայում եմ. որքան անփոխարինելի է Ուսուցիչը, նույնքան էլ ամուր է երաշխավորությունը։ Ուստի Ուսուցիչ բառը թեթևամտորեն մի արտասանեք։ Այլ արտասանելով, մի մտածեք այդ արծաթե թելի կտրվելու մասին։ Դրա հետևանքը թեթևամիտը կարող է ճաշակել հասարակ օրինակի վրա։ Թող պատից ամուր կապի ռետինե քուղ և, գոցելով աչքերը, ձգի այն ամբողջ ուժով. ոչ գերբնական կապտուկ կառաջանա։ Ուրեմն ի՞նչ կարող է ստացվել արծաթե թելի կտրվելուց։ Նորեն վախկոտ ու վավաշոտ գիտակցությունը կասի վախեցնելու մասին, բայց ամեն օրենք, ամեն մեքենա կարող է տհաճություն պատճառել, եթե նրա հետ սխալ ես վարվում։



    - - - - - - -



    300.


    Հատկապես սիրուց դրդված պետք է սովորել, թե որքան իմաստնաբար պետք է վարվել Ուսուցչի սրբազան հասկացության հետ։ Գոյություն չունեն այն երեսուն արծաթադրամները, որոնցով կարելի կլիներ տարբեր ուսուցիչներ վարձել։ Ինչպես նաև իմաստնորեն պետք է ընտրել աշակերտներին։ Միևնույն արծաթե թելը ամեն Ուսուցչի կապում է ամեն աշակերտի հետ։ Եթե արդեն արտասանված է երաշխավորությունը, այն մտնում է կարմայի հիմքի մեջ։ Կյանքի տարբեր իրադարձությունների վրա կարելի է դիտարկել, թե որքան աներկբա է ասվածը։ Ոչ ոք չի կարող արդարանալ օրենքների չիմացությամբ, ուստի ավելի լավ է կրկնել ամեն էջի վրա, քան թույլ տալ կործանիչ մոլորություն, որն իր հետևից կբերի հետևանքների զզվելի պոչը։ Ոչ թե խստորեն, այլ կենսականորեն է պետք հասկանալ օրենքը։ Ոչ թե խոսքով, այլ սրտով է պետք ընդունել խորհու՛րդը։ Իզուր չէ, որ ատամները որպես լեզվի փական են տեղադրված։



    - - - - - - -



    301.


    Ժամանակը շատ վե՛հ է։ Հիշեք, քանի Մովսեսը սարի վրա սալիկներն էր պատրաստում, ներքևում ժողովուրդը խելացնորության էր տրված։ Բայց անօրինականության հորթն այնուամենայնիվ ավերվե՛ց Բարձրագույն Օրենքի առջև։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 83 83-ից ԱռաջինԱռաջին ... 33737980818283

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •