Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870

    Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

    ՀՐԵՂԵՆ ՀՈԳԻ (ԱԳՆԻ ՅՈԳԱ)

    ԿԵՆԴԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ
    ՈՒՍՄՈՒՆՔԸ




    ԾԱԳՈՒՄԸ : ԳՐՔԵՐԻ ԿԱԶՄԸ


    Հոգևոր-փիլիսոփայական Կենդանի Բարոյականության Ուսմունքի, կամ Ագնի Յոգայի ստեղծողներն են Հիմալայան Եղբայրության Մահաթմաները (Հոգևոր Ուսուցիչները)` Ռերիխների ընտանիքի հետ համագործակցությամբ:

    Ռերիխների ընտանիքը բաղկացած էր չորս հոգուց.

    ավագ սերունդը (ծնողները) – Ելենա Իվանովնան (1879-1955), նշանավոր փիլիսոփա և հոգևոր մեծագործ, և Նիկոլայ Կոնստանտինովիչը (1874-1947), մեծ նկարիչ, համաշխարհային մակարդակի մշակույթային գործիչ, մեծ ճանապարհորդ;

    կրտսեր սերունդը (երկու որդիները) – Յուրի Նիկոլաևիչ (1902-1960), խոշոր արևելագետ, բանասեր, և Սվյատոսլավ Նիկոլաևիչ (1904-1993), հայտնի նկարիչ, մշակույթային գործիչ:

    Ռերիխների ընտանիքը ներդաշնակ և բազմակողմանի զարգացած անհատների մի արտասովոր միասնություն էր: Ավագ Ռերիխների հոգևոր-փիլիսոփայական ժառանգությունն իր մեջ ներառնում է Կենդանի Բարոյականության Ուսմունքի 17 գրքերը, որ գրվել են 1920-1930-ականներին, Ե. Ի. Ռերիխի փիլիսոփայական աշխատությունները, Մահաթմաների հետ նրա նամակներն ու Հոգևոր Զրույցների գրառումները, Ն. Կ. Ռերիխի գրական-հրապարակախոսական և գեղարվեստական ստեղծագործությունները: Հետևում է նշել, որ ամենն, ինչ ստեղծել են Ռերիխները, խորինս համակված է Կենդանի Բարոյականության Ուսմունքի գաղափարներով և պետք է ուսումնասիրվի ամբողջականորեն: Իրենց՝ Ռերիխների կյանքի անձնանվեր ճանապարհը, նրանց ակտիվ հասարակական գործունեությունը` Կենդանի Բարոյականության գաղափարների մարմնավորման, նրանց արդյունավետ կիրառման և ստեղծագործական զարգացման վառ օրինակ են ծառայում:

    Ռերիխների ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի կյանքի և գործունեության մասին կարելի է երկար խոսել, բայց ժամանակն է անցնել Ագնի Յոգային, կամ Կենդանի Բարոյականության Ուսմունքին:


    Կենդանի Բարոյականության Ուսմունքի առաջին գրառումն արվել է 1920 թվականի մարտի 24-ին:

    1920 թիվը` շատ կարևոր ժամանակաշրջան էր Ռերիխների կյանքում: Հենց այդ թվականին կայացավ Ելենա և Նիկոլայ Ռերիխների հանդիպումն իենց Հոգևոր Ուսուցիչ Մորիայի հետ: Տեղի ունեցավ դա Ռերիխների` Լոնդոնում գտնվելու ժամանակաշրջանում: Հետագա համագործակցությունը, որը Հնդկաստանում դարձավ մշտական և ամենօրյա, արմատապես փոխեց Ռերիխների ընտանիքի կյանքը: Իսկ ամբողջ ընտանիքի սիրտը, նրա հոգևոր առաջատար կենտրոնն էր Ելենա Իվանովնա Ռերիխը:

    Կենդանի Բարոյականության Ուսմունքի հիմքում ընկած են Հոգևոր Ուսուցիչների հետ Ռերիխների ընտանիքի զրույցների գրառումները: Ուսմունքը լույս աշխարհ բերելու հարցում գլխավոր դերը պատկանում է Ե. Ի. Ռերիխին: Նա պայծառատեսության և պայծառալսողության բարձր զարգացած ունակություններ ուներ` դրանք էլ հենց Հիմալայան Համայնքի Մահաթմաների հետ շփման հիմնական միջոցները դարձան: Երբ փորձում էին Կենդանի Բարոյականության Ուսմունքի հեղինակությունը վերագրել իրեն, Ելենա Իվանովնան պնդում էր. “…Սարսափելի տգիտություն և սակավամտություն է ենթադրել, որ մի մարդ, որքան էլ նա հանճարեղ լինի, կարող էր գրել տվյալ Ուսմունքի բոլոր հատորները: Հիրավի, կենսափորձի դարեր և մարդկային բնության ու բոլոր տիեզերական երևույթների անդուլ ուսումնասիրություններ են անհրաժեշտ, որ հնարավոր լինի կշռադատել նրանց մեջ շոշափված հարցերն ու խնդիրները և այդքան սպառիչ, այդքան բազմակողմանիորեն լուսավորել դրանք” (Նամակ 17.02.1934):

    Ուսուցիչ Մորիան Ելենա Ռերիխին “Հրեղեն Յոգայի Մայր” անունը տվեց, դրանով նշելով նրա առանձնահատուկ դերն “Ագնի Յոգայի” ստեղծման գործում: Ուսմունքի մեզ հայտնի գրքերից վերջինը` “Վերերկրայինը” ավարտվել է 1939 թվականին: Չնայած դրան, Ե. Ի. Ռերիխը շարունակել է աշխատանքն Ուսմունքի գրառումների վրա մինչև իր երկրային կյանքի վերջը, սակայն “Վերերկրայինը” մինչև օրս հրատարակված գրքերից վերջինն է: Համաձայն Ս. Ն. Ռերիխի պնդման, Ե. Ի. Ռերիխի գրական ժառանգությունը հսկայական է` նա թողել է 300-ից ավելի ձեռագրեր ու գրառումներ, որոնց նշանակալի մասն առ այսօր հրատարակված չէ:

    Ուսմունքի գրքերի անունները շատ պերճախոս են և արդեն իսկ հնչյունավորում են Կենդանի Բարոյականության փիլիսոփայության գլխավոր հասկացությունները` Հանրություն, Անսահմանություն, Սիրտը, Վերարքայություն (Հիերարխիա), Եղբայրություն, Վերերկրայինը…

    Կենդանի Բարոյականության Ուսմունքի գրքերի կազմին են պատկանում նաև Ե. Ի. Ռերիխի հոգևոր-փիլիսոփայական նամակները։ Այնտեղ նա համառոտ բացատրություններ է տալիս Ուսմունքի տարբեր դրույթների վերաբերյալ, մեկնաբանում է Ուսմունքի էջերին օգտագործված արևելյան ուսմունքների, տերմինների և պատկերների` եվրոպական մարդու համար անհասկանալի գաղափարները: 1934-1936 թթ. Ե. Ի. Ռերիխը նամակագրական կապի մեջ էր ԱՄՆ պրեզիդենտ Ֆ. Դ. Ռուզվելտի հետ, որի ընթացքում Մահաթմաների օգնությունն ու խորհուրդներն էր փոխանցում ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության բազմազան հարցերում: Ե. Ի. Ռերիխի նամակագրական ժառանգությունն էլ հսկայական է: 1999-2009 թթ. Հրատարակված նամակների իննհատորյակը բոլորվին էլ ամբողջը չէ:

    Կենդանի Բարոյականության Ուսմունքի փիլիսոփայությունը հասկանալու համար կարևոր նշանակություն ունեն նաև Ե. Ի. Ռերիխի ինքնօրինակ ստեղծագործությունները, ինչպես նաև Ն. Կ. Ռերիխի գրական-հրապարակախոսական աշխատությունները։ Բայց այստեղ կանգ կառնենք կոնկրետ Կենդանի Բարոյականության Ուսմունքի վրա։

    Կենդանի Բարոյականությունը համամարդկային է իր էությամբ և չի ճանաչում ազգային, կրոնական և այլ սահմանափակումներ։ Ուսմունքի տեքստերը թարգմանված են արդեն աշխարհի տասնյակ լեզուներով։
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    ՈՒՍՄՈՒՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ
    ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


    Ե. Ի. Ռերիխն ընդգծել է Կենդանի Բարոյականության Ուսմունքի ժառանգականությունը թեոսոֆիստական շարժման հիմնադիր Ելենա Պետրովնա Բլավատսկայայի փիլիսոփայական ժառանգության հետ։ Սրբազան Գիտելիքի աղբյուրի միասնականությունը Կենդանի Բարոյականությունը մերձեցնում է նաև “Մարդկության Տաճար” (“Temple of the people”, 1898 թ.) հոգևոր համայնքի հիմնադիր Ֆրանչիա Լա Դյուի՝ Տաճարի Ուսմունքի հետ։ Համառոտ բնութագրենք այդ ուսմունքները։

    Կենդանի Բարոյականության Ուսմունքը հիմնվում է Ե. Պ. Բլավատսկայայի թեոսոֆիստական աշխատությունների վրա, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում “Գաղտնի Վարդապետություն” ֆունդամենտալ աշխատությունը։ Փաստորեն և Կենդանի Բարոյականության Ուսմունքը, և Ե. Պ. Բլավատսկայայի գլխավոր աշխատություններն իրենցից մի ամբողջական փիլիսոփայական ուսմունք և աշխարհընկալում են ներկայացնում, և մեկը մյուսից չի կարելի բաժանել։

    Դեռևս Ե. Ի. Ռերիխի կյանքի օրոք Կենդանի Բարոյականության գաղափարները զարգացում և պրակտիկ բացատրություն են ստացել Ռերիխների ամենամոտ հոգևոր աշակերտի՝ Բորիս Նիկոլաեվիչ Աբրամովի (1892-1972) փիլիսոփայական գրառումներում։ Սկսած XX դարի 40-ականներից նա գրի է առնում բարոյա-փիլիսոփայական զրույցները Հոգևոր Ուսուցիչ Մորիայի հետ։ Այդ գրառումներն սկսեցին հրատարակվել միայն 1993 թվականից “Ագնի Յոգայի Սահմանները” ընդհանուր վերնագրի տակ (ներկա պահին հրատարակված է ավելի քան 20 հատոր)։

    Այսպիսով, Կենդանի Բարոյականության Ուսմունքի գրքերի ընդհանուր քանակը բավական մեծ է (մոտ 60 գիրք) և ընդգրկում է պատմության ավելի քան 150 տարիներ։ Բոլոր այս նշված հոգևոր-փիլիսոփայական ուսմունքներին համախմբում է այն, որ նրանց հիմնադիրներն ու կազմողները (և Ե. Պ. Բլավատսկայան, և Ֆ. Լա Դյուն, և Ռերիխ ամուսինները, և Բ. Ն. Աբրամովը) համագործակցել են Հոգևոր Ուսուցիչների միևնույն խմբի հետ, ում անմիջական գաղափարական ազդեցության տակ էլ հենց ձևավորվել է նրանց փիլիսոփայական աշխարհայացքը։



    ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ԴԱՍԱԿԱՆ ՅՈԳԱ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, ԷԶՈԹԵՐԻԿ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ։
    ԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՐԸ


    Անվիճելի է Կենդանի Բարոյականության ուսմունքի, կամ Ագնի Յոգայի, կապն արևելյան փիլիսոփայության հետ։ Ուսմունքում հետագա մշակում են ստանում մարդու անհատականության հոգևոր վերամարմնավորման դոկտրինան, կարմայի օրենքը և շատ այլ բաներ։ Ագնի Յոգայի նոր՝ տիեզերական աշխարհայացքի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բարեշրջման նոր փուլով, որն անցնում են Երկիրը և մարդկությունը։

    Հայտնի է, որ մարդկության իմացաբանության պատմության մեջ առանձնացվում են երկու ավանդներ. էկզոթերիկական, այսինքն արտաքին, բոլորին հասանելի, և էզոթերիկական, այսինքն գաղտնի, ներքին, հասանելի միայն ընտրյալների համար։ Էզոթերիկական գիտելիքների կրողներն էին Հին Եգիպտոսի քուրմերը, Հին Հնդկաստանի բրամինները, անտիկ միստերիաների օծյալները, Պյութագորական Ընկերության և Պլատոնի Ակադեմիայի անդամները և այլն։ Հիշենք Հիսուսի՝ աշակերտներին ուղղված բազմանշանակ խոսքերը. “Ձեզ տրված է իմանալ Աստծո արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր ձեզնից դուրս են, ամեն ինչ առակներով կլինի, որպեսզի տեսնելով տեսնեն ու չտեսնեն և լսելով լսեն ու չիմանան, որ միգուցէ երբևէ դարձի գան, և իրենց ներվի”։*

    Դիտարկվող հարցի լույսի տակ ուշադրություն դարձնենք երկու թեզիսների վրա։

    1. Կենդանի Բարոյականության մեջ էզոթերիզմն ու էկզոթերիզմը միաձույլ են։ Մի կողմից, գրքերը հրատարակված են, Ուսմունքը տրվում է ուսումնասիրողների լայն շրջանի համար ի տարբերություն միստերիաների մեջ ներգրավվածների, գաղտնի միաբանությունների և այլն նեղ շրջանակների։ Բայց մյուս կողմից, Ուսմունքի տեքստերի խորին իմաստը հասկանալու համար անհրաժեշտ է ոչ քիչ մտավոր ուժեր, հոգևոր-բնազդային ունակություններ ներդնել, անհրաժեշտ է որոշակի բազմագիտակություն, գիտելիքներ դիցաբանության, կրոնների, փիլիսոփայության և այլ գիտությունների բնագավառներում։ Ուսմունքում շատ գաղափարներ շարադրվում են այլաբանորեն, ակնարկներով, և ընթերցողը պետք է ինքնուրույն կազմի իմաստների խճանկարը։ Այդ պատճառով ուսումնասիրողի գիտակցության որակն ու մակարդակը, նրա ինքնամոռաց ձգտումն օգնում են պտտել ճանաչման բանալին։

    2. Մեկ այլ կարևոր պահ՝ անհրաժեշտ է գիտենալ, թե ինչ է հասկացվում “էզոթերիզմ” բառի տակ Ուսմունքի սահմաններում։ Թե Ե. Պ. Բլավատսկայան, և թե Ե. Ի. Ռերիխը հաստատում էին հոգևոր գիտության Միասնական էզոթերիկական գծի՝ Գաղտնի Ումունքի գոյությունը, որի պահապաններն են Հիմալայան Հանրության Մահաթմաները։** Գաղտնի Ուսմունքի տարբեր կողմերը մարդկանց առջև բացվել են հոգևոր և փիլիսոփայական ուսմունքներում սկսած հինավուրց անցյալից և արտահայտվել են պատմական դարաշրջանին և ազգային մշակույթին համապատասխանող ձևերով։ Գիտության հենց այդ ավանդույթն էին Ռերիխներն “էզոթերիկական” համարում։ Իրենց մեջ Գաղտնի Ուսմունքի մասնիկներ պարունակող տարբեր ուսմունքներին Ե. Ի. Ռերիխը մի ընդհանուր անուն է տվել՝ “Կյանքի Ուսմունք”։ Այդպիսով, դրան կվերադրվեն և Բհագավատ-Գիտան, և Ուպանիշադները, և Կալաչակրայի Ուսմունքը, և “Դհամմապադան”, և Ավետարանները, և Օրիգենեսի աշխատությունները, և “Գաղտնի Վարդապետությունը”, և “Տաճարի Ուսմունքը”, և “Կենդանի Բարոյականության Ուսմունքը”, ու նաև այլ տեքստեր։

    Ռերիխները և Կյանքի Ուսմունքի հետևորդները շատ հանդուրժողաբար և մեծ հարգանքով են վերաբերվում տարբեր կրոնական ավանդապահություններին ու փիլիսոփայական ուսմունքներին, քանզի նրանցից շատերում էլ կան Գաղտնի Ճշմարտության ոչ քիչ մասնիկներ։ Իսկ միսիոներությունը, գաղափարների պարտադրումը, բոլորովին չի խրախուսվում. մարդ ազատ գիտակցությամբ և բարի կամքով է ընտրում իր համար իրեն ավելի մոտ աշխարհայացքն ու գիտելիքի ավանդույթը։ “Պետք չէ հրավիրել դեպի Ուսմունք, - նշվում է Կենդանի Բարոյականության մեջ, - քանզի փակ սիրտը չի կարող գիտակցել, թե ինչում է օգուտը և որտեղ է գեղեցկությունը։ Ուսմունքի վառ ըմբռնումը կարիք ունի սրտաբացության։ Թող ավելի հաճախ դիմեն Մեզ և սիրեն միտքը Մեր Կացարանի մասին” (Վերերկրայինը, § 124.)։


    - - - - - - - - -
    *Մարկոս, Դ; 11-12.
    ** Մահաթմա – “մեծ հոգի”։ Բարձր կարգի ադեպտ։ Վեհափառ էություն, ով, հասնելով իր ցածրագույն սկզբունքների վրա լիակատար իշխանությանը, հոգևոր բարեշրջման արդյունքում սկսում է տիրապետել Գաղտնի Գիտելիքների և ուժի։ Նույնն է, ինչ արքատ։
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    ԿԵՆԴԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ, ԿԱՄ ԱԳՆԻ ՅՈԳԱՅԻ,
    ԱՆՎԱՆՈՒՄԸ


    Բարոյականություն։ Բայց ինչու՞ բարոյականություն։ Ոչ թե գոյաբանություն, ոչ թե իմացաբանություն, ոչ թե սոցիալական փիլիսոփայություն կամ քաղաքականություն, չէ՞ որ մեր հասարակության մեջ այսօր այնքան չլուծված խնդիրներ կան… Եկեք հայացք նետենք հարցի ներսը։

    Մեր մոլորակի վրա գոյություն ունեն բնության տարբեր արքայություններ՝ սկսած միներալներից, բույսերից, մինչև գիտակից կյանքի բարձր զարգացած ձևերը։ Կենդանի Բարոյականության Ուսմունքն ընդունում է գիտակցության առկայությունը բանական կյանքի բոլոր ձևերի մեջ, բայց զարգացման տարբեր մակարդակների վրա։ Մարդն, ի տարբերություն կյանքի մնացած ձևերի, իր բարեշրջմնան ընթացքում բացահայտում և կատարելագործում է ոչ միայն իր ֆիզիկական, հոգեկան, սոցիալական, ինտելեկտուալ, կամքի որակները և ունակությունները։ Բայց նրա զարգացածության կարևորագույն, կարելի է ասել, գլխավոր ցուցանիշն է մարդու հոգևոր-բարոյական մակարդակը։ Դրանից են կախված մարդու ճանաչողական և այլ ունակությունները, սոցիալական կյանքի որակը, ապագա մշակույթային նվաճումները և պատմական ճակատագիրը։ Եվ Կենդանի Բարոյականության Ուսմունքում այդ չափանիշը՝ տիեզերական է, այսինքն տարածվում է ոչ միայն մեր մոլորակի մարդկանց, այլ նաև այլ աշխարհների գիտակից արարածների վրա։


    Կենդանի։ Ինչու՞ հենց Կենդանի Բարոյականություն։ Դա կարելի է բացատրել ամենաքիչը երկու պահով։

    1. Կենդանի՝ նշանակում է կյանքում օգտագործվող, մարմնավորվող ամենօրյա փորձի մեջ, երբ մարդ ղեկավարվում է բարոյական սկզբունքներով իր վարքում, ապրելակերպում, իր մտքերում, զգացմունքներում, մղումներում, ձգտումներում և այլ մարդկանց հետ հարաբերություններում։

    2. Կենդանի Բարոյականության մեջ չկան ավարտված բանաձևեր, պատրաստի դեղատոմսեր, իսկ ամենակարևորը՝ այստեղ բացահայտվում են զարգացման օրենքները, մարդու հոգևոր և ֆիզիկական բնության օրինաչափությունները, նրա հետագա կատարելագործման սկզբունքները։ Մարդ պետք է ինքնուրույն խորացնի գոյության օրենքների իր ըմբռնումը և կարողանա կիրառել դրանք իր կյանքում։ Դրանով է ընգծվում ինչպես մեր, այնպես էլ իրավիճակների, որոնց մեջ մենք հայտնվում ենք, - անհատականությունը։ Ուսմունքը կառուցում է կոորդինատների համակարգ, սահմանում է շարժման դրական ուղղությունը։ Բայց ամեն մեկն ինքը կկառուցի իր կյանքի ճանապարհը, իր շարժման չվացանկը։


    Ագնի։ Ագնին՝ սանսկրիտում agni, - թարգմանվում է որպես կրակ, հուր։ Ագնի յոգա՝ Հրեղեն յոգա։ Կրակը՝ վառ, արտահայտիչ փոխաբերություն է, որ նշանակում է ամբողջ Տիեզերքը թափանցող և այն որպես մեկ ամբողջականություն համախմբող նուրբ, հոգևոր էներգիաներ։ Բնության բոլոր տարերքներից կրակն՝ ամենաանորսալի և հանելուկային վիճակն է, որն իր բնույթով առավել մոտիկն է տիեզերական էներգիաների բազմատարածքային հոսանքներին։ Տարածքային, հրեղեն էներգիաները ներկա են բոլոր կենսաձևերի, այդ թվում նաև մարդու մեջ։ Հատկապես գիտակից մտածող արարածների մեջ է, որ այդ ամենասկզբնական էներգիան արտահայտում է իր բարձրագույն որակը՝ այն հոգևոր էներգիա է դառնում։ Մարդու այդպիսի ունակությունը նախ և առաջ կապված է նրա մեջ լարված հոգևոր կյանքի զարգացման հետ։ Մեր մտքերը, զգացմունքները, մղումները, ապրումները, ստեղծագործական գործունեությունը՝ հրեղեն էներգիայի փոխակերպման ձևեր են։ Անձև, անդեմ և անբովանդակ տարածական էներգիան, մտածող արարածի մեջ ձևավորվում և որակապես նոր իմպուլս է ստանում դեպի կյանքն ու զարգացումը։

    Աստվածայինի աշխարհում ամեն Վեհը, Հոգևորը, Լուսաբերը կրակի, հուրի կերպարում պատկերելու ավանդույթն իր արմատներով խորին հնություն է գնում։ Հիշենք հինդուիզմի ամենահին արիական աստվածներից մեկին, արարման և կործանելու հզորագույն ուժով օժտված Ագնիին*։ Հիշենք զրադաշտական կրոնական-հոգևոր ուսմունքը, որը մեր թվարկությունից հազար տարի առաջ Կրակը որպես աստվածային էներգիա հայտարարեց։ Հիշենք Հին Կտակարանի տողերը. “Աստված՝ կրակ է (Բ.Օրինաց, 4;24)” և Անկեզ Մորենու սքանչելի կերպարը, որի մեջ Աստված հայտնվեց Մովսեսին անապատում…


    Յոգա։ - Յոգա հասկացությունը սանսկրիտից թարգմանվում է որպես “միասնություն”, “միություն”, “կապ”, “մտահայեցություն”, “ներդիտարկում”։ Յոգան՝ մարդու անձնական սահմանափակ գիտակցության կապն է անսհաման Բարձրագույն Տիեզերական Գիտակցության և Բարձրագույն աշխարհների հետ**։ Այնպես որ յոգան՝ արևմտաեվրոպական “կրոն” (լատ. religare – կապել, միավորել) բառի նմանօրինակն է։

    Ուսմունքի երկակի անունը, թվում է, թե անսպասելիորեն միացնում է տիեզերական (“հրեղեն”) էներգիաներն ու մարդու ներքին վիճակը, նրա մտքերը, դրդումներն ու ձգտումները վառ կերպով բնութագրող էթիկան (“բարոյականություն”)։ Եվ իրոք որ, այստեղ մենք տեսնում ենք մակրոկոսմի (տիեզերք) և միկրոկոսմի (մարդ) անխախտելի միասնության հին արևելյան և անտիկ ժամանակաշրջանի արևմտյան ավանդույթների հասկացումների միասնությունը։ Հակառակ կրոնի, յոգայում շատ ավելի մեծ շեշտ է դրված պրակտիկայի վրա։

    Որպես մեթոդ յոգան ի հայտ է եկել շատ հին ժամանակներում, և այն գիտեին ոչ միայն Հնդկաստանի, այլև Եգիպտոսի և այլ երկրների մշակույթներում։ Հնդկական փիլիսոփայության մեջ ընդգծվում են յոգայի չորս գլխավոր տարբերակները. բհաքթի, ջնանա, կարմա և ռաջա։ Այս տարբերակների ծագման ժամանակաշրջանից անցել է արդեն ավելի քան երեք հազար տարի։ Այն ժամանակներից ի վեր մարդկության կյանքը, մեր մոլորակի և Երկիրը շրջապատող տիեզերական էներգիաների վիճակն ուժեղ կերպով փոխվել է։ Եվ այդ ամենի պատճառով մեծ անհրաժեշտություն է դարձել Նոր Ուսմունքի, նոր Յոգայի ի հայտ գալը, որն ավելի կհամապատասխաներ մարդկության բարեշրջմնան ժամանակակից էտապին։ Այն էլ հենց դարձավ Ագնի Յոգան և հոգևոր-փիլիսոփայական ավանդույթների զարգացումը XIX և XX դարերի Կենդանի Բարոյականության Ուսմունքի տեքստերում։


    - - - - - - - - - - - - -
    * Հիշենք նաև մեր Վահագնին (Վահ-Ագն), ով, սպանելով վիշապին, ինքը դարձավ վիշապի էության՝ կրակի կրողը, երևի թե կարելի է ասել, հագավ կրակը, հագավ Ագնը։ Իմիջիայլոց, հնդիկներն ունեն “Վահագն” բառը, որ նշանակում է “հրեշ, վիշապ” (Թարգմանչի ենթադրություն)։

    ** Չնայած հետագայում ես այսպես էլ հենց կգրեմ բառը՝ յոգա, - բայց ինձ վրա համարձակություն եմ վերցնում համարել, որ յոգա՝ հայերենում թարգմանվում է որպես հոգի։ Գիտեմ, որ սա կարող է շատ վեճերի առիթ տալ, բայց և այնպես որոշեցի գրել այս մասին։ Առավել ևս, որ, եթե փորձենք հիշել, “հոգի” բառը հնում գրվել է “յոգի”։ Յոգի՝ մի՞թե նույն յոգան չէ… Նաև սխալ է յոգայով զբաղվողին անվանել "յոգ"՝ դա թարգմանություն է ռուսերենից, իսկ հնդիկներն ասում են "յոգի" կամ "յոգին": Այնպես որ, ըստ իս, “Ագնի յոգա”՝ հայերեն կարելի է թարգմանել որպես “Հրեղեն հոգի” (Թարգմանչի ենթադրություն)։
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    ՈՒՍՄՈՒՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


    Կենդանի Բարոյականության Ուսմունքի, կամ Ագնի Յոգայի, կազմի մեջ են մտնում 17 գրքեր։ Նրանցից ամեն մեկը բաժանված է բազմաթիվ փոքր, ինքնուրույն դրվագների։ Նրանց մեծ մասը, բացառությամբ “Անսահմանության” (2 գիրք), “Հրեղեն Աշխարհի” (3 գիրք) և “Վերերկրայինի” (3 գիրք), ունեն իրենց սեփական անունները։ Անվանումը բացահայտում է գրքում լուսավորվող գլխավոր թեման։ Դրա հետ մեկտեղ, գրքերից ամեն մեկը՝ մի սիմֆոնիա է, որտեղ զարգանում և իմաստավորվում են Ուսմունքում մշակվող տարբեր խնդիրներն ու հարցերը։

    Ուսմունքի կառուցվածքն արտացոլում է մարդու մտածողության հաջորդական զարգացման և գիտակցության լայնացման բնական ընթացքը։ Գիտակցությունն աճում է հաջորդականորեն և աչքի համար աննկատելի, ինչպես աննկատելի է խոտի կամ ծառերի աճը։ Դա հնարավորություն է տալիս, չճնշելով և չբռնանալով գիտակցությանը, հնարավորություն և ժամանակ տալ շարադրված գաղափարներն ավելի խորն ըմբռնելու և դրանք ավելի լավ զգալու համար։ Բայց մտածողության զարգացումն անհնար է առանց մարդու սեփական ջանքերի, առանց նրա ակտիվ ինքնագործունեության։ Ըմբռնման աստիճանն էլ կախված է նրա նպատակասլացությունից, հետաքրքրությունից և զգոնությունից։ Գիտակցության այս որակների սրումը նույնպես՝ տեքստի խնդիրներից մեկն է։

    Ե. Ի. Ռերիխը խորհուրդ է տվել կարդալ Ուսմունքի գրքերը հաջորդականորեն, սկսած առաջիններից՝ “Մորիայի այգու տերևները։ Կոչ” և “Մորիայի այգու տերևները։ Պայծառացում”, որտեղ կարճ, պարզորոշ բանաձևերով տրվում է բոլոր հաջորդ գրքերի պրոբլեմատիկան, դեպի վերջին՝ “Վերերկրայինը”, որը բացահայտում է Հիմալայան Հոգևոր Եղբայրության ներքին կյանքի բազում գաղտնի էջեր։ Այսպես, օրինակ, կանխելով ընթերցողների հարցերը, “Սիրտը” գրքի § 6-ում, ուսուցիչ Մորիան նշում է. “Կհարցնեն. “Ինչու՞ սկզբում “Անսահմանություն”, հետո “Վերարքայություն (Հիերարխիա)” և հետո միայն “Սիրտը”, իսկ ինչու՞ ոչ հակառակը։ Բայց սկզբում՝ ուղղությունը, հետո՝ կապը, և վերջում նոր՝ միջոցը”։
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    ՄՈՐԻԱՅԻ ԱՅԳՈՒ ՏԵՐԵՎՆԵՐԸ


    ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

    ԿՈՉ


    1924






    Նոր Աշխարհին է Իմ լուրն առաջին:

    Դու, որ տվեցիր Աշրամ*,
    Եվ դու, որ երկու կյանք տվեցիր*, -
    ավետեք:
    Շինարարներ և ռազմիկներ, ամրացրեք սանդղափուլերը:
    Ընթերցող, թե չյուրացնես` ժամանակ անց վերընթերցիր:
    Պատահականություն չէ նախասահմանվածը, և տերևներն ընկնում են
    ժամանակին:
    Բայց ձմեռն` ընդամենը պատգամաբերն է գարնան:
    Ամեն ինչ բացահայտ է, հասանելի է ամենը,
    Ես ձեզ կպաշտպանեմ վահանով Իմ` անցեք գործի:
    Սա է խոսքս:



    - - - - - - -
    * Աշրամ - հոգևոր հանրություն: Դու, որ տվեցիր Աշրամ - Հավանաբար, խոսքը Նիկոլայ Ռերիխի մասին է:
    * Եվ դու, ով երկու կյանք տվեց - ամենայն հավանականությամբ, խոսքը Ելենա Ռերիխի մասին է, որը կյանք տվեց Յուրի և Սվյատոսլավ Ռերիխներին:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 15.11.2017, 08:22:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    1920



    Լոնդոն: Մարտ 24


    Ես` քո բարիքն եմ:
    Ես` քո ժպիտն եմ:
    Ես` քո ուրախությունն եմ:
    Ես` քո հանգիստն եմ:
    Ես` քո զորությունն եմ:
    Ես` քո խիզախությունն եմ:
    Ես` քո իմացությունն եմ:

    Միասնական, թանկարժեք քարը, ողորմածորեն կյանքում պահպանեք:
    Աում Թաթ Սաթ, Աում:
    Ես` դուք եմ, դուք` Ես, - Աստվածային “Ես”-ի մասնիկներ:
    Կո՛չն է Իմ: Կյանքն աղմկում է` զգու՛յշ:
    Վտա՛նգ, - լսում է հոգին մի շշնունջ:
    Ծանր է աշխարհին` շտապեցեք փրկվել:
    Կյանքը սնուցում է հոգուն:
    Հաստատիր քո “Ես”-ը մաքուր:
    Աշխատիր կյանքի և գիտակցության մաքրության համար:
    Դեն նետեք նախապաշարումները` մտածեք ազատ:
    Մի փախեք կյանքից, ընդառաջեք ձեզ դեպի ճանապարհը վերին:

    Մեծ Տաճար` բոլորին: Բոլորին Միասին:
    Աստծո Տունը բնակեցված է աշխարհներով, և ամենուր ներկա է Սուրբ Հոգին:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    1921



    Նյու Յորք: Հունվար 1


    Կյանքի երջանկությունը գտիր ստեղծագործելու մեջ, և դեպի անապատ հայացքդ ուղղիր:
    Քրիստոսի մասին խանդելով սիրով, ուրախություն եմ տանում Քրիստոսին:

    Մտածեք մեծ սիրո մասին Միակ Աստծո հանդեպ և կարողացեք զարգացնել մարդկության ապագա Միասնության ըմբռնման մեծ նվերը:

    Միակ փրկությունն է` ոգին առաքել Ճշմարտության փայլքին:
    Սիրո մեծ նվերն ապրում է ընդհանուր տեսունակության մեջ, որ տրված է խիզախ հոգիներին:

    Մաքուր արվեստը, Ոգու ճաճանչափայլ հայտնության ստույգ հայտարարությունն է:
    Արվեստի միջոցով է, որ դուք լույս ունեք:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    Հունվար 12


    Բարեկամնե՛րս: Երջանկություն է` ծառայել մարդկային հոգու փրկությանը:
    Դեն նետեք բոլոր նախապաշարումները և, օգտագործելով ուժը, հոգեպես օգնեք մարդկանց:



    - - - - - - -



    Հունվար 14


    Դեպի բարիքն ուղղորդեք ձեր ընկերներին:
    Մեր հաղորդագրությունները մի թաքցրեք:
    Սրտով հետևեք Մեր ներշնչանքներին:
    Նկրտեք և լույսը կճանաչեք:
    Ես ցույց կտամ ուղին`սրտով կհասկանաք դուք նշանը Մեր:
    Գիտցեք, Ուսուցիչները կբերեն ձեզ քնարը, հրաշքի հավասար,
    նրա ուժը մարդկանց կօժտի ընբռնման շնորհով:
    Գիտակցեք երանությունը ձեզ հղված:
    Միասնական երջանկության են ձեր օրերը հոսում:
    Օրինապահությունը`ճակատագիրն է նրանց, ով ցանկանում է գնալ վերելքի
    երջանիկ ճանապարհով:
    Ով ճշգրիտ կատարում է Մեր հրահանգները, նա ականջ կդնի
    Երևույթների ներդաշնակությանը:
    Բերելով ձեզ երջանկություն, Ապավինում ենք ձգտումներին
    ձեր երջանկության:
    Ճշմարտությունը ձեզ հետ է, բացեք նրա ճանապարհը:
    Որքան երկինքն է անհուն, նույնքան ձեր ուժն է հզոր:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    Փետրվար 1


    Իմ շնչառությունը` խիզախություն է դեպի գեղեցկությունը:
    Զոհողությունների դառնության միջից ձեզ հայտնված Նվերը
    ձեր որոնումներին երջանիկ հաջողություն կբերի:
    Հեռացեք մեռած կյանքից:
    Սիրեք կյանքը, որ Աստվածության ճաճանչի մեջ լուսափայլում է հոգիներով:
    Ձեր ոգու հզորության աճի մեջ հաստատվեք:
    Կարողացեք միշտ հիշել Դարպասների մասին, որ Մենք բացել ենք ձեր առջև:
    Մեր Երանության մաքուր շնչառությունը կենդանի սնունդ է տալիս ձեր կյանքի հայտնություններին:
    Չարության պարը Տաճարի առջև թող հուսալքվի:
    Արիության հուրը կլուսավորի ձեր տունը:
    Լույս կուղարկենք նրան, ով ժպտում է խավարին :
    Արդեն հառնում է ձեր ոգին` հրավառ սիրտը ցուրտը չի ճզմի:

    Հաստատվել է Աջը Գոյության և կերտել է արշալույսն առավոտվա:


    - - - - - - -



    Փետրվար 4


    Ինչի՞դ է պետք գնալ լռության ճանապարհով:
    Կյանքում խմիր գույների ու ձայների աղբյուրից` դրանից ամրանում է միտքը:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    Փետրվար 6


    Պետք չէ խիզախել առօրյա կյանքում` հասարակ եղեք:
    Անձնական գործերը չեն, բարեկամներս, որ ձեր լուսոլորտը պետք է զարդարեն:



    - - - - - - -



    Փետրվար 20


    - Հեռացի՛ր, Բոցեղե՛ն:
    - Մի՛ գրավիր դարպասը Երկնային:
    Ոգու գիտակցության մասին երջանիկ կյանքեր եմ ստեղծել:
    Մի՛ նսեմացրեք նշանակությունը նրա, ինչ չեք հասկանում:
    Պահպանեք նախանշանը, որ ձեզ է տրվել:
    Ձեզ պետք է սպասել նոր հոգևոր գիտակցության արթնացմանը:
    Անհրաժեշտ և անխուսափելի են ուժի վերելքներն ու անկումները:
    Իմաստության ձայնը կբացի դռներն Անհայտի:

    Սիրեցեք մեկմեկու` բաժանումը սարսափելի է:
    Շատախոսության և թեթևամտության համար միշտ թանկ ենք վճարում:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    Փետրվար 22


    - Ինչի՞ց ես, Բոցեղեն, Քո Դեմքը շրջում:
    - Հայացքս քեզ ցավ է պատճառում:
    Քո թևերը ազատ չեն դեռևս:
    Հոգով մի դաժանացիր, Փոքրի մեջ Մեծի հայտնությունը հասկացիր:
    Երբ հոգին ալեկոծ է, իմաստությանը երկար ես սպասում:
    Մենք ճանապարհներ ենք ձեզ տալիս:

    Պատահական գրքեր մի բացեք:
    Եվ, հավաքներ հաճախելիս, ձեզ տրված ճրագը խնամքով կրեք:



    - - - - - - -


    Փետրվար 24


    Աղոթք ճանապարհի`
    դեպի սրբազան թանկարժեք կացարան


    Տեր իմ հոգու, մի՛ լքիր պանդուխտիս:
    Ուսուցիչը չի շատպում ինձ ապաստանել ահեղ մրրիկի այս ժամին:
    Ցավը կհասնի մինչև սրտիս հիմքերը,
    Եվ հողմի քողը կգոցի լույսը Դեմքիդ:
    Քեզ հետ ես չեմ վախենում իմ տգիտությունից,
    Ուրվականները դեմքն իրենց չեն ցուցադրում:
    Ո՜վ Օրհնյալ, առաջնորդիր տկարիս արահետով:
    Հպվիր աչքերիս, որ տեսնեմ Քո Դարպասները:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,870
    Մարտ 1


    Աշխարհի դուստրը կարող է ճակատագիրը հաղթահարել:
    Նոր աշխարհ է գալիս: Եվ զոհերը բերված` աստիճանն է
    վերելքի:
    Եթե ոգին բացվել է ընկալելու համար, վստահությունը կօգնի աճին:
    Եթե իմաստություն ունեք, դիմակներն ինչների՞դ են:

    Բարեկամներս, շտապ անցեք առաջին աստիճանները և,
    մաքրված, բարձրացեք հանուն հայրենիքի փառքի, ու եթե Ես
    առաջարկեմ ձեզ ոսկի, փող, ծաղիկներ ու քարեր`
    չվերցնեք:

    Լինելով կյանքի նիզակը, ժպիտով ներշնչում ենք արևի եթերը
    կազդուրիչ:
    Արևածագին վերցրու նիզակդ:
    Ու նժույգներին առավոտվա ուղղորդիր դեպի տապը կեսօրյա:

    Եվ կաճեն շուշաններ քարերին,
    Եվ բացիր մենախուցդ առաջին շողերին:
    Եվ թռչունները կգովերգեն փառքն աշխատանքի:

    Կյանքի նշանների վրա սովորեք Արարչի Գերիմաստությունը:
    Մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: (Մարկես)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •