User Tag List

Էջ 46 48-ից ԱռաջինԱռաջին ... 3642434445464748 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 676 համարից մինչև 690 համարի արդյունքները՝ ընդհանուր 720 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #676
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    351.


    Դուք գիտեք Մեր վերաբերմունքը Աստրալ աշխարհի նկատմամբ: Դուք գիտեք, թե բարեշրջման ընթացքում այդ վիճակը որքան պետք է փոխվի: Բայց, նշելով Աստրալ աշխարհի անկատարյալությունը, մենք չենք կարող երես թեքել նրանից, քանզի գոյատևող ոչինչ հերքելի չէ: Այսպիսով, ճանաչումը պետք է կառուցել ոչ թե ըստ անձնական մղման, այլ ըստ բացարձակ նշանակության: Մարդիկ կարող են ոչ միայն գիտենալ Աստրալ աշխարհի մասին, այլև կարող են մոտեցնել այն տեսանելիության սահմաններին, այդպես կարելի է օժանդակել աստրալը խտացնելու մեր փորձին:
    Երբ դուք կարդում եք Աստրալ աշխարհի շոշափելի, զգալի երևույթների մասին, մինչև օրս նրանք արտասովոր են թվում: Բայց դրանով դուք ցույց եք տալիս մտածողության չկայացվածությունը, ձեզանից վանելով այն, ինչն անբաժանելիորեն մոտ է: Ավելի օգտակար է ընդունել այն և կառուցել տեսանկյուն: Եթե չդիտարկենք մեր կյանքի պայմանները, ինչպե՞ս կարող ենք պայքարել դրանք բարելավելու համար:
    Դուք բանավոր կփոխանցեք այցելուներին, թե ինչպես է կյանքի վրա ազդում աստրալի խտացումը, ու նաև տեղակայքի ու տարբեր մարմինների փոխակերպման փորձի մասին: Կարելի է նշել, որ քիմիայի օրենքների վրա հիմնված փորձը գերբնական կոչվել չի կարող: Բայց, իհարկե, դարերով աղբակալված գիտակցությունը չի կարող անմիջապես ճանաչել իրականությունը: Այդ պատճառով, երբ խոսում եմ համբերության մասին, պետք է դա հասկանալ որպես կյանք: Ո՞վ հյուրին դուրս կանի անձրևի տակ: Բայց տարերքների գրոհը երկարատև չէ, և պետք է ուղղակի հնարավորինս գիտակից օգտագործել ժամանակը: Նաև պետք է հասկանալ, որ այժմ տարածական միտքը լարված է դեպի ոլորտների միավորում, և մարդկային միտքը թափառում է գիտակցության լայնացման այդ ճանապարհով:



    - - - - - - -



    352.


    Աստրալ երևույթների հանդեպ վախը հիմնված է ոչ թե ուրվականների, այլ ուրիշ պատճառների վրա, քանզի Աստրալ ցուրտը պետք է հասկանալ որպես քիմիական ռեակցիա:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 18.12.2019, 20:13:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #677
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    353.


    Եթե հարցնեն վարձատրության մասին, պատմեք հետևյալ առակը. "Մի մարդ շատ ոսկի էր տալիս բարի գործերի համար, բայց սպասում էր պարգևի: Մի անգամ Ուսուցիչը մի քար ուղարկեց նրան երկտողի հետ միասին. "Ընդունիր այս վարձատրությունը, գանձը հեռավոր աստղի": Մարդը վրդովվեց. "Իմ ոսկու փոխարեն ինձ քա՛ր է տրված: Ի՜նչ գործ ունեմ ես հեռավոր աստղի հետ": Եվ տխրությամբ քարը լեռնային հեղեղատը նետեց:
    Բայց եկավ Ուսուցիչն, ասելով. "Դե, քեզ դու՞ր եկավ քարը: Այդ քարի մեջ էր պահված ամենաթանկարժեք ադամանդը, որը փայլում է ավելի, քան աշխարհի բոլոր գանձերը":
    Հուսահատված մարդը նետվեց դեպի հեղեղատը և, հետևելով հոսանքին, ավելի ու ավելի ցած էր իջնում: Բայց ալիքների փայլկտոցը հավերժ թաքցրել էր գանձը":



    - - - - - - -



    354.


    Հրաժարվելով վախից, նախապաշարմունքներից ու երեսպաշտությունից, կարելի է առնչվել անտեսանելի կյանքին: Կարելի է դիտարկել, թե առանց այդ երեք թշնամիների ինչպես են զարգանում պայծառատեսությունն ու պայծառալսողությունը:



    - - - - - - -



    355.


    Հրեղեն Յոգան ուսումնասիրել ցանկացողը պետք է ուշադրություն դարձնի տարերքների զարկերակմանը, քանզի այդ օրենքով են միասնանում տարատեսակ էլեմենտները: Երեկվա անց կացրած հոգեֆիզիկական փորձն այսօր կարող է ձեզ ցույց տալ էներգիայի ռիթմը, որպես տարերքների զարկերակ; ինչպես գործողությունն էր ընդհատվում լռությամբ, - այդպես Պրալայան հերթագայվում է Մանվանտարի հետ*: Իհարկե, խելամիտ չէր լինի բոլոր մեխանիկական պրոցեսներում տարերքների գործողությունը վերագրել ոգիներին, բայց, իհարկե, անկասկած է որոշ ոգիների կապը էներգիայի հորդացման պահերի հետ: Զարմանալի է տեսնել, թե ինչպես անմարմին ոգիները, օգտվելով տարածության էկտոպլազմայից, կարող են խտանալ, և մարմնի դրսևորումները կարող են ձեռք բերել նուրբ հատկություններ: Իրական կամուրջ երկու աշխարհների համա՛ր:
    Համարեք, որ էկտոպլազման արտադրվում է հենց հրեղեն տարերքի օգնությամբ:



    - - - - - - - -
    *
    Մարմնավորման (ակտիվության) և տարրալուծման (պասիվության) ժամանակաշրջանները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.12.2019)

  4. #678
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    356.


    Տարերքների զարկերակման ռիթմը հետազոտում եք ոչ թե հետաքրքրասիրությունից դրդված: Ամեն գիտելիք համադրելի է: Ռիթմի իմացությունը կարելի է օգտավետ կիրառել կյանքում: Արդեն վաղուց է նկատվել ռիթմի նշանակությունը, բայց տարերքների զարկերակման ռիթմը հատուկ հետևանքներ է տալիս:



    - - - - - - -



    357.


    Մահավանը և Չոթավանը* կրակի առավել բնորոշ ռիթմերն են: Տիրապետելով այդ ռիթմերին, հեշտորեն կարելի է շփվել հրի տարերքի հետ: Դա ստիպողական կանչ չէ, այլ ընդամենը գիտակցված մուտք մի ոլորտ, որի նշանակությունը դուք էական եք համարում: Պետք է հասկանալ այդ ռիթմերը, քանզի ուրիշ էլ ինչո՞վ համոզվածություն կներմուծենք գործողությունների մեջ: Նույնիսկ կիսամեռած ավազը տատանումների ժամանակ դասավորվում է առանձնահատուկ նախշերով: Որքա՜ն ավելի շատ է ռիթմին ենթակա մարդը: Ոչ թե կախարդանքը, այլ գիտելիքը կբացի մարդու առջև փոխակերպման ճանապարհը: Ճանապարհն անհետաձգելի է, քանզի ճիշտ այդպես էլ հրավիրվել է մարդկությունը Ատլանտիդայի կործանման օրերին:
    Բայց պետք չէ մտածել, որ, եթե այսօրն անցել է, ուրեմն վաղն էլ կանցնի: Ամեն ժամ կարող է Նոր աշխարհի փոխակերպումը դառնալ: Հնարամտեք, թե ինչպես Ուսմունքն ավելի հեշտորեն ընդունեք ձեր կյանքում: Ամենազբաղված մարդիկ անգամ կարող են ամեն օր ժամ հատկացնել Ուսմունքին մոտենալու համար: Չենք հավատում, որ չունեք րոպե ամենաէականի համար, ինչի համար էլ հենց ապրում ենք: Ամեն օր սնունդ ենք ընդունում ենք և առանց նրա օրը դժբախտ կհամարեինք: Բայց մեր ոգին նույնպես մտքի սնունդ է ստանում, և առանց նրա օրը նույնիսկ հանցավոր կլինի: Բազմապատկենք մեր միտքն ու վերհիշենք Յոգայի հիմքերը, ինչպես հացն ու կաթը: Բռնություն պետք չէ, քանզի Ուսմունքն ինքը կարող է հրապուրել, սանձահարելով խանգարող ամեն ինչ:



    - - - - - - -



    358.


    Ճիշտ է հասկանալ թթվածինը որպես հին գրերի միջի արծիվ**: Ֆոսֆորը, ծծմբային ցինկը և լուսնոսկին հաճախ հանդիպում են հին միացություններում:



    - - - - - - -



    359.


    Հատկապես դժվար է արագաթռիչք թռչնին ստիպել թռչել դանդաղ, չկա ավելի մեծ զոհողություն, քան երբ արդեն լայնացած գիտակցությունն իրեն նվիրաբերում է դրսևորված իրականությանը:


    - - - - - - -
    *
    Բառացիորեն՝ մեծ ռիթմ և փոքր ռիթմ:
    ** Հին ալքիմիկական շարադրություններում թթվածինը(օդը), որպես աշխարհակառուցման չորս հիմնական էլեմենտներից մեկը, նշվում էր արծվի խորհրդանշով: Համարվում էր, որ արծիվն այն թռչունն է որն ապրում է արևի լույսի ներքո, և այդ պատճառով ինքն էլ լույս է ճառագում, ինչի հետևանքով էլ նրան կապում էին հրի և օդի տարերքների հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #679
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    360.


    Երբ մարդիկ գիտակցեն հոգեկան էներգիան, կհաստատվի Նոր Ժամանակաշրջանը:



    - - - - - - -



    361.


    Կա երկու տրամաբանություն: Արտաքին մտածողության տրամաբանություն, որը փորձում են հաստատել դպրոցական դասագրքերով: Մյուսը՝ մտավոր համադրման տրամաբանությունն է, որն օգտվում է տարածական մտածողության ամփոփումների կայծերի կապերից: Այդ ամփոփումները մարդուն երջանիկ պատահականություն են թվում, թեկուզև այդ պատահականությունը տարածության մեջ հասունացած լինի մի ամբողջ հարյուրամյակ:
    Լայնացած գիտակցությունը լավագույն հնարավորությունն է տալիս որսալ տարածական մտքի հանգույցները:
    Իհարկե, արտաքին տրամաբանության տեսանկյունից մտավոր տրամաբանության պրոցեսում միշտ էլ խնդիրներ կգտնվեն: Ինչպես պարույրի օղակները, թաքցնելով ներքին գալարները, դիտորդին ընդամենը մեկ պտույտ են ցուցադրում, այդպես էլ մտավոր տրամաբանությունը քայլում է մոտակա պտույտի սահմանագծով, և ներքին կողմը մնում է տարածական կոլեկտիվի շիթերի մեջ ընկղմված: Դա է պատճառը, որ այդպես հոգում ենք գիտակցության լայնացման համար, որպեսզի դիպչենք տարածական մտածողության հետ միակցմանը:
    Դա պետք է ընդունել կատարելապես պարզորեն, ինչպես ընդունում ենք թթվածնի կենսական նշանակությունը: Նույնքան պարզ պետք է թվա գոյության գալարապտույտ նախասկզբի և արարչագործական պայթյունների մասին պատկերացումը: Այդպես Տիեզերքի շնչառությունը կգիտակցվի որպես վերընթաց պարույր:
    Մաքուր սկիզբը, անվանենք այն թթվածին, Լուսատու Նյութի միջոցով ներթափանցում է չդրսևորված տարածությունից և, հանդիպելով կյանքի մնացուկներին, մի շարք պայթյուններ է տալիս: Իհարկե, պետք է հասկանալ, որ առանց տարածական հրի այդ պայթյունները ռիթմ չեն ստանա: Այլ կերպ ասած, հուրը հանդես է գալիս որպես Տիեզերքի զարկերակումների կարգավորիչ:
    Կարելի է ուրախանալ, եթե կիրառում եք ձեզ տրված ռիթմերը: Իհարկե, նրանց հաջորդականությունը բավականին անհատական է: Հետևանքները կարելի է ստանալ կախված օրգանիզմի ընթացիկ վիճակից: Տարածական հղումները հարկ է ընդունել ձեր բաց Թասի մեջ: Դա համադրման գրավականն է: Նաև պետք է հետևել ներքին ռիթմին, քանզի զարգացած գիտակցությունն առանց ռիթմ չի մնում:
    Կրակի ռիթմի համար հաջող է երկու դոդեկաէդրոնների համադրությունը: Երբ կուտակվի էներգիա, ցույց կտամ, քանզի Հրեղեն Հոգուն մոտենալու համար այդ թռչող ռիթմն է անհրաժեշտ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #680
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    362.


    Նրան, ով ծանոթ է Ճշմարտության ինչ-որ նշույլի, անվանում են թաքնագետ: Իսկ նրան, ով դեմ է կանգնում իմացության հիմքերին, անվանում են ռացիոնալիստ: Այդպիսի նախադրյալների առկայությամբ կարելի է պատկերացնել երկրային մտածողության աղավաղվածությունը:
    Վատ է, երբ գիտակցված չէ Ուսուցչի հասկացությունը, բայց առավել վատ է, երբ այն գիտակցելիս Ուսուցչի վրա է դրվում ամենն, ինչը պետք է կատարեիք ինքներդ: Այդպես Ուսուցչի հանդեպ հարգանքը կարելի է համադրել ամբողջ սեփական ուժը կիրառելու հետ:



    - - - - - - -



    363.


    Մարդիկ հաճույքով են խոսում մակընթացությունների և տեղատվությունների մասին, լուսային և ձայնային ալիքների մասին, մաքնիսական ուժերի մասին, բայց հոգեկան էներգիան մնում է մոռացված: Այնինչ հոգեկան ալիքները շատ ավելի ուժեղ են մնացած բոլոր տարածական թելերից: Կատարելապես գիտականորեն, որպես աստրոքիմիական ճառագայթներ, գործում են հոգեկան էներգիայի ալիքները: Ամենահեռավոր տարածությունների վրա նկատելի են նրանց ազդեցության կամ հակազդեցության շերտագծերը:
    Ոչ թե սեփական կամքը, ոչ թե Աստրալ աշխարհի գիտակցումը, այլ տարածական ալիքների կուտակումն է, որ որպես Տիեզերքի գիտակցում, ազդում է բոլոր զգայուն ընդունիչների վրա: Կարելի է պատկերացնել, թե ինչ հզորություն է անցնում աշխարհի վրայով, եթե նրա հետևից ծնվում են ժպիտների կամ սարսափների լեգեոնները:
    Ի՞նչն է պատճառը, որ մենք չափում ենք մթնոլորտային ճնշումը, բայց չենք օգտվում մարդկանց տրամադրությունը հարուցող տվյալներից: Կյանքն այդ տրամադրություններով է կառուցվում: Մարդիկ իրենց մեջ ունեն զգայուն անձնավորությունների բավականաչափ քանակություն, բայց փոխանակ նրանց գիտակից կիրառման, այդ անհատներին շրջապատում են արհամարհանքով կամ սնահավատությամբ: Տխրամիտ տգիտությունը խանգարում է կիրառել կյանքում այդ էներգիաները, որոնք հենց իրենք թակում են ձեր պատուհանը: Ժամանակն է հասկանալ, թե որտեղից են գալիս ձեր կոլեկտիվ ձգտումները, որտեղից է մեծամասնությունը քաղում ծաղկունքը և անկումը:
    Այլ ռասաների մոտ հոգեկան էներգիայի ազդեցությունն արժանացվել է ուշադրության, բայց մեր հեռացող ռասան չի ցանկանում բարերար ժառանգություն թողնել իր ժառանգորդներին:



    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #681
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    364.


    Եթե յոթնամյակն ավարտվելուց հետո ասեմ՝ ամեն ինչ կարելի է, դա կհասկացվի՞: Հակառակորդները չե՞ն սլանա արդյոք իրականությանը դեմ:
    Վտանգավոր է մեռած տառը: Բայց պատրա՞ստ է արդյոք գիտակցությունը, որպեսզի հասկանա արարչագործման սահմանները:



    - - - - - - -



    365.


    Գլխավորը, Ուսմունքով մի՛ վախեցրեք: Հիրավի յուրաքանչյուր կյանքի մեջ կարելի է ծաղկուն ճյուղ ներմուծել: Ինչպես առավոտյան լու՛յս պետք է լինի Ուսմունքը:



    - - - - - - -



    366.


    Ինչու՞ Մեր երաշխշավորությունը պետք է բավականաչափ նեղ հասկացվի: Այդպես ավելի իմաստուն, ավելի լայն կարելի է տեղ հասցնել գանձը, քան կիրառել այն սովորական կյանքում: Ուսմունքի լայնորեն կիրառման որոնումները կարող են փորձ տալ ձեռքին: Բայց հեշտորեն կարելի է ոչնչացնել պատրաստի հետևանքը, քանզի հեռվից եկող ձայնը նման է եղեգնի շրշյունի: Չի կարելի դիմադրել, երբ ապստամբում է ազատ կամքը: Կարելի է ափսոսալ և շշնջալ նորից, բայց ազատ կամքի օրենքը՝ մարդու արժանապատվությունն է:
    Երբ ասում եմ՝ մի՛ բռնացեք, ի նկատի ունեմ հենց ազատ կամքի օրենքը: Ո՞վ կարող է թեքել կամքի ուժով լարված ճյուղը: Եվ հետադարձ հարվածն արդյո՞ք առաջինից ավելի ծանր չի լինի: Սրանով կարողացեք կանչել մարդկանց, առանց նրանց կամքը քայքայելու:
    Անձնվիրությունը հուշելի լինել չի կարող: Անձնվիրությունը չի կարող կարգադրվել: Երբ ոգին, առանց իրեն խնայելու, ցավում է ուրիշների համար, նա գործում է ազատ կամքով: Նույնիսկ ակնարկն է անպարկեշտ այնտեղ, որտեղ զոհաբերություն է կատարվում: Մի՞թե հնարավոր է ուրիշի հետ կիսել ոգին, երբ ստիպում են:
    Տեսեք, թե ինչպե՛ս է բռնկվում միշտ արդեն պատրաստ կրակը: Մի՞թե ցավը կարող է հետ դարձնել այն, ինչ առաքել է մաքուր ոգու կամքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #682
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    367.


    Վիճաբանել նույնիսկ շները գիտեն, այնպես որ մի ընդօրինակեք կենդանիներին: Գիտակցությունը պարտադրում է հասկանալ վեճի հետևանքները: Սև մրրկասյան պես վեր են հառնում անխելամտության խոսքերը: Վտանգավոր է աղտոտել տարածությունը: Վտանգավոր է հակարադձ հարված հարուցել սեփական անձի և մտերիմների վրա:
    Ասում են, թե կապիկը շատ նեղացկոտ է՝ մեզ ի՞նչ դրանից: Հովազը շատ բարկացկոտ է՝ մեզ ի՞նչ դրանից: Ասում են, հավը խլթխլթացնում է առանց պատճառի: Ասում են, ուրուրը երկար իր ոխն է պահում՝ մեզ ի՞նչ դրանից: Ասում են, բադը հեչ ներվեր չունի՝ մեզ դրանից ի՞նչ: Նրանց չենք նմանվի:



    - - - - - - -



    368.


    Ոչ թե դժգոհություն, ոչ թե ջղայնություն, այլ երջանկության զգացում է անհրաժեշտ, քանզի հենց երջանկություն է Ուսուցչի գործերը դիտելը:



    - - - - - - -



    369.


    Վերջին անգամ ասեմ դժգոհության մասին: Տեսեք նրանում ոչ միայն անձնական, այլև տարածական վնաս: Ժպիտով և քաղաքավարությամբ քողարկված այդ որդը չի դադարի տաշել ձեր աուրան: Նրա հասցրած վնասը սողոսկում է ձեր բոլոր գործերի մեջ: Հանուն ստեղծագործման համակվեք դժգոհությանը դեմ համոզմունքով: Երբ արյունոտ կնձիկով այն խցանում է ձեր ականջները, մի՞թե լսում է այդ ժամանակ մարդը: Երբ պղտորվում է աչքը, մի՞թե տեսնում է այդ ժամանակ մարդը: Երբ վարագույր է իջնում գիտակցության վրա, ու՞ր է ձեռքբերումն այդժամ: Բայց պետք է գանձի պես պահպանել կրակը: Ջղերի ֆոսֆորն այրվում է լուսամփոփի պես, և ինչի՞ է պետք լապտերն առանց նրա: Կարելի է օզոնի յուղ ավելացնել, բայց առանց լապտեր ջղերը կրակ չեն լուսարձակի:
    Կրակի խորհրդանիշը հիշեցնում է ամենասրբազան նյութի մասին, որն այնքան դժվարությամբ է կուտակվում, բայց ոչնչանում է ակնթարթորեն: Ինչպե՞ս կարելի է հետևանքներ սպասել ճառագայթումների լուսանկարներից, եթե մենք մեզ ընկղմենք մթի մեջ:
    Անդադրում նախազգուշացրեք ձեր մտերիմներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #683
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    370.


    Ասացեք Օրիոլա* ոսկե թռչնակին. "Երբ մոտ թռչես բարձր աշտարակին, հիշիր քո անցյալը: Հիշիր, թե ինչպես էիր կործանում գանձերը և հետո, ձգտելով դեպի ոգու արարումները, նրանց ճանապարհն այլևս չգտար:
    Բայց ձգտումը չի վերանում, այլ իրականանում է կյանքում: Ունես դու ոգու գանձեր: Ո՞վ ուրեմն, շատե՞րն արդյոք կարող են իրենց առջև պատրաստի ճանապարհ ունենալ:
    Բայց իր առջև խոչընդոտներ չունեցողն առավել ևս պետք է հեշտորեն հաղթահարի տարածությունը: Թևերը թռչուններին տրվում են միայն թռիչքների համար": Այդպես հիշեք:



    - - - - - - -



    371.


    Ուսումնասիրելով նուրբ էներգիաները, համոզվեք, որ երևույթների ոչ միայն գլխավոր խմբերն են արժանի մոտակա ուշադրության, այլ լարման փոքր թելերն էլ հզոր հետևանքներ են տալիս: Նույնիսկ առաջին տեղը պետք է տալ զգալի նստվածքերին և միացումներին: Վերջերս սկսել են ուսումնասիրել օրգանիզմի սոման**: Նաև վերջերս հիշել են ծիրանագույն պաշտպանական ցանցը: Այդ երկու երևույթները պատկանում են հրի ոլորտին: Առաջինը ֆոսֆորի աշխատանքի հետևանք է, երկրորդը ծնվում է առողջ օրգանիզմի ճառագման շնորհիվ տարածությունից ներգրավված հրից: Ուրեմն պետք է պաշտպանել մարմնի կրակը, որպեսզի նրա հետևանքը հզոր լինի: Մեր դեղամիջոցները դեպի այդ կրակներն են ուղղված: Ոչ թե մկանները, այլ ջղերի հրեղեն ալիքն է արժանի ուշադրության: Պետք է սնուցել և վերականգնել այն:
    Սարերից բերված բույսը մի շարք օգտակար փորձեր կտա: Նրա հյութի լարված էներգիան սնուցում է հրի հզորությունը: Բայց պետք է ուսումնասիրել նրա կիրառման նաև այլ հնարավորությունները: Տերևների բնահյութի հետ միացած ջերմությունը և կեղևի յուղը լավագույն պաշտպանող միջոցը կտան պաշտպանիչ ցանցի համար:
    Լույսի և Մթի երկու սկիզբների միջև պաշտպանական ցանցը փայլում է, ինչպես զրահազգեստ: Հիրավի, այդ գիծը սահմանն է Լույսի և Մթի: Մյուս կողմից կմոտենանք Բուդդայի Պատգամի Ոսկե Միջինին:
    Գիծը բաժանում է Սկիզբները, ինչպես կայծակ այն ծագում է Նախասկզբի միասնական սկզբունքից: Որպես պաշտպանություն և որպես կամուրջ, կրակը միաձուլում է հակադրությունները: Ինչպե՛ս մարդիկ պետք է գնահատեն միացման հզորությունը: Ով տիրապետում է դրան, նա Մութը Հաղթողն է:
    Բժիշկներին անհրաժեշտ է ուսումնասիրել սոմայի և պաշտպանական ցանցի նշանակությունը:



    - - - - - - -
    * Օրիոլա -
    Ելենա Ռերիխի սիրած պիրոլ թռչնակը.
    ** Սոմա - Իր մի նամակում Ելենա Ռերիխն ասում է. "Սոման եթերային մարմին չէ: Սոման նշագեղձերի նուրբ արտազատումներն են, որոնք կարող են այսպես ասած պաշտպանական ցանց ստեղծել կենտրոնների համար, ...նրանց պաշտպանելու դեպքում կենտրոնների փոխակերպումը կարող է շարունակվել: ...կենտրոնների մեկուսացումը կենտրոնների փոխակերպումն ավելի քիչ վտանգավոր է դարձնում: Չէ՞ որ ձյան տակ էլ ծիլերն ապրում և աճում են: Ավելին. ամենահրաշալի ծիլերն աճում են մաքուր ձյան տակ: Այդպես Սոման որպես փակոց է ծառայում հրդեհից":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #684
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    372.


    Օգտակար է գիտակցել միջմոլորակային կռիվները: Հիվանդ և առողջ մթնոլորտների բախումներն այլ կերպ անվանել չի կարելի: Հոսանքները, որոնք հիշատակեցինք երեկ, իհարկե, պաշտպանում են մոլորակը թունավոր գոլորշիացումներից: Կենդանի արարածների գիտակցությունը շատ է օժանդակում այդ տխուր երևույթներին: Պատկերացնել անգամ չեք կարող այդ արտահոսքերի վտանգը: Միայն տարածության հրի կառավարումը կարող է լիցքաթափում ներմուծել: Բայց պետք է այդ կրակը ներդնել կյանքի մեջ:
    Մարդու օրգանիզմի կողքին գտնվող հրի նշանները դիտարկելը բավական չէ: Հարկ է նկատել, թե ինչպես է հուրն ազդում գիտակցության վրա: Այդ տնային փորձերը կտան տեխնիկա, որը խոսքերով ձեռք չես բերի: Հուրը շատ ավելի հաճախ է մոտենում կյանքին, քան կարծում են:



    - - - - - - -



    373.


    Գիտակցության շարժունակությունը բարձրագույն աշխարհի որակ է: Պետք է հասկանալ, թե ինչու արքայական մարմնավորումները կարող են հերթագայվել կոշկակարների մարմնավորումների հետ առանց նսեմացնելու: Երկրի վրա դժվարությամբ են ընկալում արտաքին ձևերի շարժունակությունը, քանզի ոգու վերելքը չեն պատկերացնում: Շարժունակությունը սովորեցնում է առարկան հասկանալ տարբեր կողմերից, և "Մարդկային ձեռքերով ու ոտքերով" բանաձևը դադարում է վերացականություն լինել: Ուրեմն հասկացեք նաև ընդհանուր տեսարանի անխախտությունը: Ուրեմն փնտրեք նաև դուք: Մի սևեռվեք մեկ որոշման վրա: Եթե թշնամիները փակում են ձեր մի ճանապարհը, դրանով նրանք բաց են թողնում մեկ այլ ճանապարհ:



    - - - - - - -



    374.


    Ուսմունքին հետևողը զրկվում է մարդկանց այդքան հաճելի անգործությունից: Բայց չհետևողը կարմայի լիակատար հեղեղ է ստանում: Դատեք ուրեմն, ո՞վ է ճիշտ ճանապարհ ընտրել: Գործելու դեպքում մի՞թե կարող են անհաջողություններ լինել: Որպես երջանկություն, Ուսմունքը գիտակցության նրբացում է բերում: Որտե՞ղ կարելի է Ուսմունքի հետևանքներին հավասարազոր որևէ ուժ գտնել: Ուրեմն, հոգատարությամբ պահպանեք Մեր Պատգամները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #685
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    375.


    Ո՞րն է ուրեմն յոգի հաջողությունը: Ոչ թե ամբոխը ներգրավելը, ոչ թե բազմությանը փոխակերպելը, բայց յոգի գործերի շուրջ սկսում է նկատվել գիտակից և անգիտակից, կամավոր և ակամա ընդօրինակում: Մարդիկ սկսում են նույն բանն անել: Նույնիսկ թշնամիներն, անիծելով յոգին, գնում են նույն ճանապարհով:
    Յոգի գործողությունների շուրջ ինչ-որ հատուկ մթնոլորտ է կուտակվում: Դա իսկական հաջողություն է, երբ ոչ թե փողը, ոչ թե շատերը, այլ անտեսանելի կրակն է վառում մարդկային սրտերը: Բայց ցանկանալով ընդօրինակել, նրանք մտնում են այդ նույն մթնոլորտի մեջ և իրենց վրա դուրս են հանում նույն արարիչ եղյամի կաթիլները: Այդ հաջողությունը դրսից չէ, որ գալիս է, այն ստեղծվում է տարածական մտքի հետ մարդկային ձեռքերի համադրությամբ: Բայց յոգն առաջնալիքն է, տարածական էներգիաների առաջնաընդունիչը: Այդ պատճառով յոգը լուսարձակում է կանչի կրակի պես:
    Նա կառուցում է այն, ինչը պետք է կառուցված լինի: Նա շարում է նախանշանակված քարերը, և նույնիսկ թշնամիները, սասանվելով, նրա բերած խոսքն են կրկնում: Յոգը չի քարոզում: Նա հազվադեպ է հանդես գալիս, բայց հանձնարարված գործերն առանձնահատուկ գույնով են աճում: Ուրիշները նույնիսկ չեն էլ ընկալում այդ գործերի ծաղկունքը, քանզի այդ գործերի նպատակը ոչ թե կլանելը, այլ բոցավառելն է:
    Ու՞ր է թռչելու կրակի կայծը: Կարելի՞ է արդյոք բոլոր խարույկները տեսնել վառված, և բոլոր ճամփորդներին տեսնել Հրեղեն Յոգի կրակով ջերմացած:
    Կրակը լուսավորում է հաջողությամբ, քանզի շողում է ոչ թե իր համար:



    - - - - - - -



    376.


    Ինչպե՞ս ենք Մենք հաշվում հաջողությունը: Հիրավի, գործերն ընթանում են հաջող, քանզի թե բարեկամները և թե թշնամիները հետևում են նրանց: Ստուգեք ընդօրինակումների ցուցակը և ասացեք ձեզ՝ ամեն ինչ մեր կրակից է: Սխալները խեղդվում են ընթացքի կրակներում: Համարձակ կարելի է լողալ, երբ կարգավորված են փարոսների կրակները; երբ վտանգները Աշխարհի Մոր Ծածկոցի նախշերն են հանդիսանում:
    Աշխարհի Մայրը չի վախենում Մեծ Խաղից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #686
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    377.


    Հիրավի, մարգարիտի պես պահպանեք Ուսմունքը: Ինչպես օրվա ուրախություն և հոգս վերելքի, բարձր պահեք Պատգամի գիրքը: Բարձր պահեք Ուսմունքն, ինչպես սուրը դետքի ժամին: Կարո՞ղ է արդյոք քամահրանքը սողալ կյանքի Պատգամի շուրջ: Այլ կերպ ինչպե՞ս փոխենք մեր կյանքը: Որտե՞ղ կիրառում գտնենք ոգու արքայությանը, որն ապրում է մեր մեջ:
    Հաշվենք անարժան անց կացրած օրերը և կսարսափենք: Հաշվենք Ուսմունքին չտված ժամերը և կողբանք: Կարելի՞ է արդյոք վաճառել Ուսմունքի մեկ ժամը մի պարկ ոսկով: Կարելի՞ է արդյոք հաշտվել տգիտության զգեստի հետ, երբ գեղեցկության թիկնոցն Աշխարհի Մոր նախշերով է զարդարված: Ինչպե՞ս կարելի է օրն անց կացնել սովորականի նման, երբ ճանապարհին գանձեր են սփռված: Պետք է ընտելանալ կյանքի արտասովոր դրսևորմանը:
    Մետաղներին կարող է ձգել միայն մագնիսը: Եվ ուրեմն պետք է ոգու մագնիսը սնուցել: Առանց սնուցման ոգին չի տեսնի, թե քանի դուռ է բացված:
    Ըստ նյութերի փոխանակության օրենքի անհրաժեշտ է տալու և ստանալու հոսանք ստեղծել: Չի կարելի մտածել, որ մեկ անգամ կարդացածն արդեն մնացել է գիտակցության մեջ: Պիտանի չէ այգեպանը, որը միայն մեկ անգա՛մ է այցելել իր այգին: Պետք է հասկանալ նշանները, բայց դրա համար հարկ է այդ նշանները քո՛նը դարձնել: Սեփական գիրքն ավելի մոտ է գտնվում, և սքանչելի է հարգանքի ըմբռնումը, ինչով էլ փոխակերպվում է կյանքը:
    Ուսմունքի հոգատարության մասին ցանկություններ ենք հղում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #687
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    378.


    Դոդեկաէդրոնը հաջողվեց ցույց տալ, և դա հեշտ բան չէ: Նշենք կրակի և հոգեկան էներգիայի բոլոր նշանները: Դրանով հաստատենք այդ երկու բարձրագույն հասկացությունների նմանության ըմբռնումը: Ասես թե շոշափելով, գտնենք նուրբ էներգիաների դրսևորումները սովորական կյանքում: Վատն այն է, որ էներգիաների լավագույն դրսևորումնրը ուշադրություն չեն գրավում: Կարելի է հիշել, երբ մարդիկ թե տեսել և թե լսել են շատ նշանակալի բաներ, բայց թաղել են դրանք հնոտիքի մեջ: Ինչպիսի՞ փոխակերպումներ են պետք մարդկային աչքի համար:
    Երբ նա տեսնում և զգում է ինքնավառված և չայրող կրակ, նա որոշում է որ դա՝ էլեկտրականությունն է: Երբ նա նվագալարի ձայն է լսում օդի մեջ կամ զանգի ղողանջ առանց զանգակատան, նա սկսում է ինչ-որ մշուշապատ բաներ մտածել ձայնային ալիքների մասին: Երբ նա իր շուրջ տեսնում է գունավոր աստղեր, իհարկե, ճամփա է ընկնում ակնաբույժի մոտ: Երբ տարածության մեջ տեսնում է գոյացումներ, մտածում է ասուպային փոշու մասին: Երբ նա տարածությունից ինչ-որ առարկաներ է ստանում, ընդամենը սկսում է կասկածել հարևանի վրա, դրանից հեռու նրա երևակայությունը չի աշխատում: Բայց համարյա երբեք նա ուշադրություն չի դարձնում իր օրգանիզմում կատարվող երևույթներին: Այնինչ այդ փոքրիկ դիտարկումներից է կազմավորվում մեծ փորձը:
    Ամփոփումը չպետք է հուշվի կարգադրությամբ, այլ պետք է անցնի հոգեկան էներգիայյի փոխանցքերով: Կհետևենք դրան:



    - - - - - - -



    379.


    Թաղանթներն ու գեղձերի սոման դեպի հուրը մուտքի հնարավորություն են տալիս, հետևաբար գեղձերի զգայունակությունը բարեբեր է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #688
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    380.


    Ճշմարիտ է ասված, որ առաջին հայտնությունը գալիս է ամպրոպի և վերջինը՝ լռության մեջ: Չի կարելի յուրացնել լռության ձայնն առանց ամպրոպի երևույթի, քանզի դժվար և հոգնեցուցիչ է այն ամպրոպից շատ ավելի: Բայց Գոյությունը՝ լռության մեջ է, և ամպրոպից հետո անխուսափելիորեն գալիս ենք լռությանը: Բայց որտե՞ղ է մութը՝ լույսը ճանաչած աչքի համար: Եվ որտե՞ղ է լռությունն ականջի համար, որը ձայնի ծնունդն է լսել:
    Կարո՞ղ է արդյոք Դրոշմամայր Նյութը չհնչել և չշողալ:
    Արդեն բավականաչափ հայտնի է, որ գոցված անոթը բացել կարելի է կամ կոտրելով այն, կամ գտնելով նրա նրբագույն ռիթմը: Այդպես էլ նյութի այլ դրսևորումների մեջ այնքա՜ն անհրաժեշտ է ընտելանալ չսպասել փղի քայլվածք ունեցող երևույթներին, բայց լսել թիթեռնիկի թռիչքը: Դրան հեշտ չէ սովորել, քանզի կյանքը լեցուն է մուրճի հարվածներով: Նուրբ էներգիաները կենցաղում ընդունված չեն: Որքան ավելի հեռու ենք գնում, այնքան ավելի կոպտորեն է մարդկությունը կիրառում ցածրագույն ուժերի նվաճումները:
    Կյանքի մեջ կարելի է մաքրել նուրբ էներգիաների ըմբռնման լեզվակը, քանզի ապագան նրանց մեջ է:



    - - - - - - -



    381.


    Հատկապես դժվար է նկատել այն, ինչը չի ուղեկցվում սովորական նյարդային ռեակցիաներով: Դա յոգի ինքնատիրապետում է:



    - - - - - - -



    382.


    Կյանքի հոսքը էներգիայի մշտական հավելում է տալիս: Երբ ընդունիչները բաց են, նոր մուտքերին ոչինչ խոչընդոտել չի կարող: Ոչ թե տարիքը, ոչ թե հիվանդությունը, այլ նախապաշարմունքն է կտրում երջանկության գիծը: Ինքնադժգոհությունը նախապաշարմունքի դուստրն է: Առանց նախապաշարմունքն արմատախիլ անելու անհնար է հրաժարվել դժգոհությունից: Թող երկարատև ձգտումն օգնի արդարացիորեն նայել երևույթներին: Կյանքին ոչ թե հրաժարական, այլ գնահատական է անհրաժեշտ: Երաշխավորությունը պետք է արդարության սրի նման զատի ճշմարիտ վերաբերմունքը:
    Հարկավոր է վերընթերցել Ուսմունքի գրքերը, քանզի ամեն օրը նոր առդրում է ցուցում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #689
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    383.


    Ապագա նվաճումների մեջ հատկապես պետք է ուշադրություն դարձնել ոգու զարգացման վիճակների հարաբերակցությանը մարմնի վիճակի հետ: Մարմնին դժվար է հասնել ոգու հետևից. երբ ոգին բարձրունք է հասցված, լինում են թախծի նոպաներ:
    Մեկ այլ հանգամանք էլ ոչ պակաս նշանակալի է, ահա թե ինչու խնդրեցի հնարավորինս զուսպ մնալ անձնական անուններ բարձրաձայնելուց: Դիմելով հեռավորության վրա գտնվող մեկին, մարդիկ նրան ծանրություն են պատճառում, եթե նրա ոգին բավականաչափ զգայուն է: Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են յոգերը հաճախ փոխում իրենց տեղը և խուսափում են անուններ արտասանելուց: Դա հետևանքն է այն գիտելիքի, թե ինչպիսի ազդեցություն են գործում անունները տարածության մեջ, երբ հղվում են Ուսմունքի որոշ իմացությամբ:
    Միայն անհետաձգելի գործերում է պետք կամքն ուղղել դեպի կենդանի արարածները: Նաև պետք է հասկանալ, ոգու զարգացումն արտացոլվում է մարմնի վրա. ծանրաբեռնելով ոգին, մարմնի ռեակցիան ես հրահրում: Պետք է հոգալ ոգով վեր հառնողի մասին, բայց մարդիկ ամենից քիչ հենց դա են չափակցում: Չընդունելով թեթևամտության վնասը, նրանք պատրաստ են ծանրաբեռնել նրան ամենամանր ցանկություններով:



    - - - - - - -



    384.


    Պետք է սովորել հոգևոր էներգիայի կազմակերպմանը: Տեսեք, թե ուժերի անհամապատասխանությունն ինչպես է խանգարում հետևանքներին: Եթե դրա հետ մեկտեղ դրսևորեք անհամբերություն էլ, ուրեմն կարող եք զրկվել հետևանքներից:



    - - - - - - -



    385.


    Օրհնյալն աշակերտներին ցույց տվեց մի ֆակիրի, որը մեծ վարպետությամբ գնդակ էր նետում: Յուրաքանչյուր հարված հասնում էր նշանակետին, և երկու տղա շտապում էին վերցնել ու հետ բերել գնդակը: Օրհնյալն ասաց. "Այդ մարդը կատարելության է հասել գնդակ տալու գործում: Նետած գնդակը նրան անհապաղ հետ են վերադարձնում: Այդ լինում է տված ամեն բանի հետ, եթե այն կատարյալ է: Հետևաբար սովորեք զոհաբերել, քանզի զոհաբերելու մեջ պետք է արվեստ լինի":
    Նաև Օրհնյալը ցույց տվեց մի լուռ մարդու և ասաց. "Ո՞վ կարող է որոշել լռության սահմանը: Ճշմարիտ խոսքը դժվար է գտնել, բայց ավելի դժվար հասանելի է լռության գեղեցկությունը":
    Այդպես Օրհնյալը սովորեցրեց լուռ զոհողությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #690
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,371
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    386.


    Հոգեկան էներգիան վարժեցման կարիք ունի, և դուք տեսնում եք, թե որքան դժվար է այն կիրառել:
    Խոսքերով դժվար է սահմանել, թե որտեղ և որքանով աշակերտը կարող է օգտվել Ուսուցչի ուժերից: Միայն նրբին ըմբռնումը կտա ճշմարիտ չափանիշներ: Անհնար է ճշգրտորեն ցույց տալ Ուսուցչի և աշակերտի հարաբերությունների կանոնները, բայց կյանքը բերում է անհրաժեշտ բանաձևերը, թե ինչպես անցնել միևնույն ճանապարհով:



    - - - - - - -



    387.


    Հոգեկան էներգիայի փորձարկումնեի մեջ կան բավական հասանելիներն ու օգտակարները: Մարդկանց և կենդանիների վրա էներգիան վարժեցնելը վտանգավոր է, քանզի հեշտ չէ խուսափել հակադարձ հարվածից: Իսկ եթե պարզվի, որ օբյեկտը սակավուժ է, ուրեմն կարելի է նույնիսկ նրան ստրկացնել: Բայց մնում է գոյի երրորդ խումբը: Փորձի համար առավել ուսուցանելի են բույսերը: Իհարկե, այդ փորձը մի քանի ամիս կտևի, բայց հոգեկան էներգիայի կազմակերպման համար այն լավագույն ցուցմունքները կտա: Վերցրեք նույն տեսակի և մոտավորապես նույն տարիքի մի քանի բույսեր: Տեսակը ճաշակից է կախված, տեղադրեք նրաց բոլորին միևնույն սենյակում և անձամբ հետևեք նրանց, որևէ առավելություն չտալով: Երկու ամիս անց բաժանեք բույսերը երեք խմբի և տեղադրեք նրանց տարբեր սենյակներում:
    Առաջին խմբին վերաբերվեք անտարբերությամբ, երկրորդին հղեք ձեր լավագույն կամքը և երորդին ուղարկեք կամք ոչնչացման: Իհարկե, հղումները կատարեք մոտիկ տարածությունից և օգտվեք Մահավանի ռիթմից (տես § 357):
    Շատ օգտակար է, որ հղումները լինեն աճող և նվազող ամեն մեկը յոթ օր: Օրը երեք անգամ՝ բավական է առավոտյան, ցերեկը և մայրամուտին: Առավոտյան բույսերը կարելի է ջրել, ավելացնելով ջրին մի պտղունց սոդա: Մայրամուտին պետք է ջրել վալերիանի լուծույթով: Այդպես կարելի է շարունակել ոչ միայն բույսերը փորձարկելով, այլև սեփական անձին վերագրելով ռիթմիկ գործողություններ: Փորձի համար պետք չէ վերցնել թունավոր բույսեր կամ բույսեր շուշանների և ձարխոտերի ընտանիքներից: Այդպես կարելի է ուժեղացնել հոգեկան էներգիայի արտաթորումը:
    Իհարկե, հետո կարելի է հետաքրքիր միջոցներով ցույց տալ հոգեկան էներգիայի ազդեցությունը ջրի և օդային հոսանքների վրա: Բայց դրա համար պետք կլինի լարման հաջորդ աստիճանը: Այդպես կարելի է առօրեայում, առանց կենցաղից ընդհատվելու, շատ օգտակար բաներ անել:



    - - - - - - -



    388.


    Քարերը բույսերին չեն զիջում հոգեկան էներգիայի հետ փորձերի ժամանակ: Ռիթմն ավազին ստիպում է դասավորվել տարբեր նախշերով: Հոգեկան էներգիան կարող է նույնպիսի հետևանքներով թրթիռներ իրագործել: Հինավուրց ասացվածքը, որ կամքը սարեր է տեղաշարժում, - կախված է թրթիռներից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.01.2020)

Էջ 46 48-ից ԱռաջինԱռաջին ... 3642434445464748 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •