User Tag List

Էջ 44 57-ից ԱռաջինԱռաջին ... 3440414243444546474854 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 646 համարից մինչև 660 համարի արդյունքները՝ ընդհանուր 845 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #646
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    279.


    Դուք լսել եք Ինդրայի տաքացվող գահի մասին առասպելը: Նրա հիմքում հոգեֆիզիկական երևույթ է ընկած: Հոգևոր մթնոլորտի հատուկ լարվածության երևույթը մաքուր ֆիզիկական ռեֆլեքսներ է ստեղծում: Վառ արտահայտված հակառակ գործողությունը ներմղում է հրեղեն էներգիա, և նորից պետք է հավասարակշռություն փնտրել:



    - - - - - - -



    280.


    Թշնամիների հարվածների միջև Ակբարին հարցրեցին. Որտեղի՞ց այսքան հարձակումներ": Ակբարը պատասխանեց. "Թշնամիներին էլ տվեք զբաղմունքի րոպեներ":



    - - - - - - -



    281.


    Ի՞նչ է նշանակում խելացնորությունն Աստծո մեջ: Ինչու՞ հնում մարգարեները խելացնորներ էին կոչվում: Հատկապես զգայիմացության խարույկի պատճառով, նրանցից մնացած ամեն ինչ առանձնացնող: Դա սովորական մտածողությունից տարանջատող արժեքավոր որակ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #647
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    282.


    Մարդիկ կարողանում են միջոցներ կիրառել տարերքների կոպիտ դրսևորումների դեմ, բայց մինչև նոր էներգիաների հետ առընչվելը պետք է նրբացնել ազդեցությունը նրանց վրա: Դեռև ոչ վաղուց մարդիկ կայծակից թաքնվում էին ծառի տակ կամ փախչում էին խուճապահար: Իսկ այժմ արդեն ինքնապաշտպանման իրական միջոցներ են գտել: Իհարկե, այդպես կլինի նաև նուրբ էներգիաների հետ: Բայց ժամանակին գիտակցելով դրանք, կարելի է խուսափել բազում կորուստներից:
    Ինչպե՞ս կարելի է ուղղել ուշադրությունը նոր էներգիաների վրա: Զգայիմացությունը օգնական կդառնա սուր տեսողությանը: Շուտով զգայիմացությանը տիրապետող մարդիկ կսկսեն տարբերվել: Պետք է հնարավորինս ուշադիր տարբերել բաց գիտակցությամբ մարդկանց: Ոչ թե կրթությունը, ոչ թե փորձը, ոչ թե շնորհը, այլ հենց զգայիմացության կրակն է ուղիղ ճանապարհ բացում դեպի Շամբալա: Հենց զգայիմացության կրակն է սովորական կյանքի մեջ մատնացույց անում նոր նշանների առանձնահատկությունը: Կարելի է կանխատեսել, որ հիմնարկություններն առանձնապես են պաշտպանելու այդպիսի զգոն աշխատակիցների կյանքը: Այդպիսի գիտակցություններն ուղիղ ճանապարհի ուղենիշներ կդառնան: Գիտական հետազոտությունները կուղղորդվեն զգայիմացության կրակով: Ոչ թե ճգնավորները, ոչ թե խավարամիտները, ոչ թե սնապաշտները, այլ Հրեղեն Յոգան ճանաչողները կյանքի ղեկը չեն լքի: Ճիշտ է, նրանց զոհողությունը մեծ կլինի: Նրանք անընդհատ գտնվելու են պայթյունի սահմանագծին, այն ժամանակ երբ կարող էին հանգիստ շարունակել իրենց գոյությունը: Բայց հանգիստը՝ Կրակի հատկությունը չէ: Կրակը միշտ ինչ-որ բան ոչնչացնում է, որպեսզի արարի: Այդպիսի հրեղեն նկրտումները փորձարկում են զգացումներն ասես մետաղահալման կրակի վրա:
    Այժմ դեռ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու ենք Մենք հոգում նոր հնարավորությունները դիմավորելու մասին, բայց շուտով մարդիկ սկսելու են փնտրել, թե ինչպես կիրառեն կյանքում լուծումներ չունեցող չլսված հայտնությունները: Այդ ժամանակ մեկնումեկը կհիշի Հրեղեն Յոգայի Նշանների մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #648
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    283.


    Երբ ձեզ անվանեն անրջողներ, ասացեք՝ ճանաչում ենք գործողությունը միայն: Երբ հարցնեն՝ ինչո՞վ է հաստատվում Ուսմունքը, - պատասխանեք. միայն կյանքով: Երբ առաջարկեն պաշտպանել Պատգամները, ասացեք՝ չի կարելի պատասխան տալ տգիտությանը: Երբ սկսեն հայհոյել Ուսուցչին, ասացեք՝ արդեն այսօր գիշերը կմտորես անուղղելի սխալի մասին:



    - - - - - - -



    284.


    Ոչ թե ձևն է կարևոր, այլ նշանակությունը: Ինքնագործունեությունը կարևոր է ամենից: Նմանապես հակիրճությունն առաջադիմելու նախանշան կդառնա: Երբ ապրում ենք երկու աշխարհների սահմանագծի վրա, այդ ժամանակ գիտենք պատկերի կորնթարդությունը: Երբ պատգամաբերն ասում է լուրը, նա ավելի շատ գիտի:



    - - - - - - -



    285.


    Հիրավի, շատ ժամանակ են ծախսում ուղին որոնողները, բայց փոխարենն ուղին ճանաչողները կարող են ուժ գործադրել նվաճումների համար: Մենք մաղթում ենք նրանց ընթանալ հիացմունքով: Նրանց ամեն քայլ՝ Մեր ուրախությունն է: Մենք պատրաստ ենք կանգուն մնալու ուժ տալ:



    - - - - - - -



    286.


    Կյանքում հաջողակ են նրանք, ովքեր հատուկ ճշմարտությամբ են հասկանում իրերի էությունը և ով յուրացրել է իրերի աղավաղումը, տարբերությունը միայն միջոցների մեջ է: Իրերի էությունը հասկացողները նրանցից կախված չեն, բայց աղավաղողները ստրուկ են մնում իրերին: Եթե մեկը հաջողակ չէ, նա իրեն չի դրել կշեռքի թասերի վրա, այլ գտնվել է մեջտեղում: Որտե՞ղ է ուրեմն իրերի հասկացման և աղավաղման չափանիշը: Եթե այն փոխում է կյանքի պայմանները: Բայց եթե ոչինչ չի փոխվել, ուրեմն մտքի գործողություն էլ չի եղել: Չեն կարող առաջադիմել նրանք, որոնք հապաղում են հասկանալ: Մեծամասնությունը քարշ է տալիս իր թուլությունն ու անշարժությունը: Կյանքը դառնում է կապանք, այն ժամանակ երբ կյանքը՝ նվաճում է: Հաջողության երաշխավորությունը շարժումն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #649
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    287.


    Մահայանան նույնքան առնչություն ունի Հինայանայի հետ, որքան Բուդդիզմը՝ Վեդանտայի: Մահայանան գիտի և մատնացույց է անում տարերային աշխարհի գոյությունը, իսկ Հինայանան մատնացույց է անում պատճառներն ու հետևանքները, շրջանցելով պատճառներից ծնված և տեղի ունեցող արտահոսքերը: Ուսմունքը կայծեր է կորզում տարերքների քաոսից: Կարելի է ուսումնասիրել այդ պատկերները, բայց ճշմարիտ է նաև կենտրոնանալ դրանց պատճառի և հատևանքի վրա: Եթե Բուդդային անվանենք պատճառ, ուրեմն Մայտրեյան հետևանքը կլինի:



    - - - - - - -



    288.


    Իհարկե, միրաժն իրականությունը չի դրսևորում, բայց նա ինքն իրականություն է: Այդ պատճառով ճշմարիտ է հասկանալ Մայայի* իրականությունը, և սակայն գիտենալ նրա դավաճան խեղաթյուրվածությունը:
    Ուղին իմացողներ, գտե՛ք կրակ տեղ հասնելու համար:



    - - - - - - -



    289.


    Օրհնյալը խոսում էր երեք Ուսուցիչների մասին: Մեկը ստացավ աստվածային շնորհներ և հեռացավ երկրային աշխատանքից; մյուսն ստացավ շնորհներ և բաց թողեց կյանքի ըմբռնման թելը; երրորդը, ստանալով շնորհները, կարողացավ նրանց կապել ըմբռնման թելը և երկիրը չլքեց: Նրա օգուտը գերազանցելի է մյուսներից:
    Կյանքի նշանը՝ խաչն է:


    - - - - - - -
    * Մայա
    (սանսկրիտ) – Ցնորք, պատրանք, խաբուսիկություն
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #650
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    290.


    Մի՞թե հնի հերոսները նման են ժամանակակից հերոսներին: Արդյո՞ք հնի հերոսները կարիք ունեին խանդավառության անսպառ պաշարների: Նրանց սխրանքները կարճ էին, և կրակի մի պայթյուն կարող էր սնուցել նրանց էներգիան: Իսկ այժմ սխրանքի երկարատևությունն ու երկրային մթնոլորտի ուժերի կատարյալ հյուծվածությունն էներգիայի անասելի լարվածություն է պահանջում: Ամենածանր հարվածը, ամենաահեղ կոչը բռնկվում է մեկ պայթյունից, բայց տևողությունն ու կրկնվողությունը կարիք ունեն ուժերի ամբողջ շարքի: Ժամանակակից հերոսի նշանակությունն աջակցվում է գիտակցությամբ, որ որևէ տեղից համագործակցության սպասել նա չի կարող:
    Երբ նա ասում է՝ չեմ կարող լքել մարտի դաշտը, նա նոր ուժերով է տոգորվում: Մենք պատրաստ ենք ճակատամարտը չլքերու որոշման ամրությանը համապատասխան ուժերը վերականգնող հոսանք տալ, բայց գիտենք, թե որքան դժվար է կրել լույս մթի մեջ, քանզի այդ լույսը տեսանելի է ուրիշներին, այլ ոչ կրողին: Բացի այդ, քնածները լույսն ատում են:
    Ընդհանրապես, ուշադրություն դարձրեք, ովքեր քնի համար մթի կարիք չունեն, նրանց ոգու կրակը ոչնչացնում է մութը: Մարտիկներին ճանաչում ենք նրանց տարբեր սովորություններով: Իսկ երբ նրանց տեսողությունը թափառում է մթի մեջ, Մենք ասում ենք՝ ձեզ լսում է տիեզերքը: Սերմանողը չի հաշվում իր նետած սերմերը, քանզի նա սերմանող է, այլ ոչ հնձվոր: Ո՞վ է ուրեմն ավելի ուրախ աշխատելու գնում: Սերմանողը, այլ ոչ թե կռացած հնձվորը: Աջ ձեռքով սերմանողը լայն շաղ է տալիս սերմերը, քամին քշում-տանում է բազմաթիվ սերմեր, բայց երգում է սերմանողը, քանզի նրա համար դատարկ չէ դաշտը, նա կհեռանա միայն արտը կշտացնելուց հետո: Նրա համար մեկ է, թե որ հնձվորը կամայացնի իր ցանքը և ով կկարողանա նոր սերմերը հնձել:
    Ցանքը հանձնարարվում է առավել վստահելի աշխատողի: Երկար է դաշտը, բայց փորձառու ձեռքը չի հոգնի: Ասված է Մեզ. "Արարեք հերոսների":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (18.11.2019)

  7. #651
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    291.


    Իհարկե, ճիշտ կլինի ասել, որ եթե հաշվենք չարության վրա ծախսած ժամանակը, մարդկությունը կսարսռի: Իհարկե, մարդկային հասկացողության մեջ ծիծաղելի է փառքի հասկացողությունը: Մենք կարող ենք ընդունել այն միայն որպես քայլելու համար հարմար կոշիկ:



    - - - - - - -



    292.


    Արտաքին ուժերի հայտնաբերումը գտնվում է ցածր աստիճանների վրա: Դուք գիտեք, թե ինչպես են օդ բարձրանում, բայց եթե ամբողջ մարդկությունն աննպատակ օդ բարձրանա, ինչպիսի՜ խելացնորություն կստացվի: Դուք գիտեք, թե ինչպես են իրերը կորցնում կամ ավելացնում իրենց քաշը, բայց մարդկության ներկա դրության մեջ այդ վիճակն անընդունելի է: Նախ և առաջ պետք է ամրապնդել ձգտումը դեպի ոգու գիտակցում:
    Կամքի ուժի մեջ կարելի է փնտրել շատ երևույթների լուծումը:



    - - - - - - -



    293.


    Հատկապես վնասակար են հատվող հոսանքները: Նույնիսկ մասնակցելով կյանքում, մենք նախընտրում ենք ոչ թե բոլոր ուղղություններով սփռված, այլ մեկ կողմից եկող նետերը: Հեշտորեն կարելի է հասկանալ տրամադրության ճնշվածությունը, երբ գլխի վերևում չգիտես որտեղից արձակված նետեր են սլանում: Երբ անհնար է խուսափել տարածությունն անունովդ լցնելուց, այդ ժամանակ հատկապես առողջությունդ պետք է խնայես: Արյան ճնշումը բարձրանում է, կենտրոնների լարումը ճնշվածություն է տալիս: Ցանկացած ուժի մեկ թշնամին ավելի լավ է, քան անհասկանալի շոշափումները: Ուսուցիչը պետք է խստիվ հետևի այդ ժամանակաշրջաններին, հատկապես երբ կրակներն արդեն լարված են: Բայց անխուսափելի են կյանքի այդ պայթյունները: Ամեն հաստատող գիտակից գործունեություն պետք է մտքի հորձանուտ արթնացնի: Եվ եթե հոգևոր զարգացումն արդեն մեծ է, ուրեմն նաև ծանր է անսանձելի ալիքների հակազդեցությունը:
    Իհարկե, չզարգացած կենտրոններով մարդիկ հեշտորեն չեն նկատում նետերի թռիչքը, բայց դա չի նշանակում, որ նրանց կարելի է նախանձել: Մենք խոսում ենք մշտական ուրախության մասին, իսկ այդ ուրախությունը՝ հատուկ իմաստություն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #652
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    295.


    Ուսմունքը ոչ միայն բաց գիտակցություն է ենթադրում, այլև ցանկություն՝ հաստատել ինքդ քո մեջ բացահայտման աստիճանները: Անհնար է մտածել, որ պայմանականությունների վրա շեղված միտքը կարող էր ընդունել Ուսմունքը: Ուսմունքից հեռու մարդկանց գիրքը ոչ մի օգուտ չի տա: Այդպիսի մարդիկ պետք չեն, եթե նույնիսկ հետաքրքրվեին:
    Կասեն ձեզ՝ ինչպե՞ս վարվել այդ շաղ տված սերմերի հետ: Նրանք նույնիսկ չեն կարող հնարավոր համարել, որ իրենց համակարգից բացի, կարող է նաև մեկ ուրիշը լինել: Գործի հաշվարկն արվում է մի կերպ, բայց մտածողությունը կախված է նույնիսկ կյանքի ամենատարբեր արտաքին պայմաններից: Համեմատեք քաղաքի մտածողությունը գյուղի մտածողության հետ, ճամփորդական շարժման հետ կամ թռիչքի ժամանակ: Հիմքն ու մեթոդները լրիվ տարբեր կլինեն:
    Հասկանալ և գործադրել Հրեղեն Յոգայի Ուսմունքը կարող է նա, ով հաղորդակցվել է կյանքի Ուսմունքների հետ և անհրաժեշտություն է զգում զարդարել ու վերաիմաստավորել իր գոյությունը: Կասկածների ամպերը չեն ճնշում ելք փնտրողին, միա՛յն թե դուրս գաս լաբիրինթոսից: Անհրաժեշտության հրամանը լցնում է հնարամտությամբ և չի խանգարում դատողություններ անել անհասկանալի համակարգի մասին:
    Իսկ երբ ուշադրություն դարձնեն անհասկանալի ցավերի վրա, այդ ժամանակ նույնիսկ շղթայված գիտակցությունը կհիշի Հրեղեն Յոգայի մասին: Գլխավորը, չձգտել անձամբ տեսնել Ուսմունքն ընդունողներին: Կարիքի ուղիներն անսպասելի են: Եվ Ուսմունքն էլ չափազանց թեթև մի սարքեք: Տիրապետելու թեթևությունը քամահրանք է ծնում: Կարելի է հանդուրժել անիմացությունը, բայց քամահրանքն անթույլատրելի է: Որոշ որոնումներ չէին խանգարի:



    - - - - - - -



    296.


    Իմացության ցանկությունը ծագում է անցյալի մոռացված գիտելիքներից: Ճիշտ այնպես, ինչպես երևակայությունը նախկին փորձերի հետևանք է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #653
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    297.


    Ո՞ր ժամը կսովորեցնի մարդկանց տարբերել մեծը չնչինից: Լիության ժամը կերպարանափոխում և այլակերպում է իրականությունը: Զայրույթի ժամը կորացնում է կյանքի շեղբը: Սգո ժամը նվաստացնում է: Ամենօրյա աշխատանքի ժամը մշուշապատում է: Չազատագրված գիտակցությանը դժվար է մթության մեջ տարբերել իրերը: Ինչպե՞ս սպասել, թե երբ մարդիկ կհասկանան հոգեկան էներգիայի հզորությունը: Ինչպես խելացնորներ, նրանք խաղում են պայթյունի սահմանին և մոլորության մեջ մոլորակն ամենաամուր մարմինն են համարում:
    Պետք է հասկանալ, թե ինչպես են մարդիկ ջանում մոռանալ ողբալի օրինակները: Ամբողջ մայր ցամաքների ոչնչացումը հոգատարորեն զերծված է հին գրերի միջից: Նմանապես մշուշապատված են համաշխարհային ճակատագրական իրադարձությունների վրա բազմաթիվ նշումները: Մենք չենք սիրում տառապել՝ ասում են մարդկության կարգապահպանները: Իրենց սնանկացումն ու պարտությունը նրանք պատրաստ են թաքցնել անգամ իրենցից: Երկրի կառավարիչներն ասում են. "Մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է": Անգործության հանգիստը նրանց համար բարձր նստատեղեր է ապահովում: Նրանք սովորաբար սքանչանում են արևի մայրամուտով և քնած են արևածագի ժամանակ: Բայց անտեսանելի Կառավարությունն ասում է. "Անհեթեթություն է թաքցնել գոյությունը":
    Անցյալի օրինակները կսովորեցնեն շրջահայացության:
    Փնտրեք էներգիա, որը կփոխի ձեր գոյատևումը, եթե կանչվի գիտակցաբար: Մի՞թե չեք ցանկանում ժամանակին սպառազինվել: Վերջին ժամը կարող է դաս լինել մարդկությանը: Մենք պայծառ մորթիներ հագած մարգարեներ չենք: Մենք, հասարակ բժիշկների պես, զգուշացնում ենք՝ ժամանակն է ներարկում կատարել: Սակայն կան այնպիսի անուղեղ կտրիճներ, որոնք ժանտախտի ժամին քեֆ են անում: Գերեզմաններն իրենց ծխականներին չեն կորցնում:
    Մենք խոսում ենք հանուն նրանց, ով կարող է ապրել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #654
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    298.


    Սկսելով գործը, կարողացեք ուրախանալ սկզբին: Սովորական մարդիկ ցանկանում են տեսնել ծաղիկներն ու պտուղները, բայց փորձարկողներն ուրախանում են առաջին ծիլին, քանզի դա կյանքի արթնացումն է:



    - - - - - - -



    299.


    Եթե Ուսուցիչն ասի՝ ես ունեմ տաս հազար աշակերտ, - հարցրեք, մի՞թե յուրաքանչյուրը մուտք ունի: Քանակը մերժում է հաջողությունը: Զորքի հսկայությունը հաղթանակի երաշխիք չի եղել:



    - - - - - - -



    300.


    Պնդում եմ, որ Հրեղեն Հոգու ուղիները լույս են ճանապարհին: Նշանակություն չունի, թե այդ բարիքից ճամփորդներն ինչպես են օգտվում: Նրանց տրված է ճանապարհ, հրի նշանները հասանողները տեղ կհասնեն:
    Այսպես ցանկանում եմ ամրապնդել նրանց, ով գիտակցել է Հրեղեն Հոգու Ուսմունքի պատեհաժամությունը: Պետք չէ սպասել, թե երբ հոսանքը կքշի կբերի փրկություն որոնող ամբոխներին, դա կդառնա սարսափի խարազանի ճանաչումը: Դա արժեքավոր չէ, քանզի պետք է ճանաչել նրանց, ում առաջ է մղում ազատ գիտակցությունը: Մարտը կարող են ընդունել նրանք, ովքեր գիտեն, թե որն է կռվի նպատակը: Բռնությամբ նվաճված ստրուկներ պետք չեն: Ճշմարիտ եմ համարում պաշտպանել իսկական նկրտումը, քան կոտրված անոթի բեկորները փնտրել:



    - - - - - - -



    301.


    Եթե գործողության շրջանում հայտնվում է առանձնահատուկ պատճառներով հրապուրված երեխա, ժպտացեք նրան և ցրեք նրա գիտակցությունը, որ այդ գործողություններն՝ իր տունն են: Երեխաները երբեմն գալիս են հատուկ կոչով: Տվեք նրանց այն, ինչ իրենց անցյալն է նախապատրաստել: Երբ արմատներն ամուր են, մրգերը լցվում են հյութով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #655
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    302.


    Հրեղեն Յոգայում պետք է տեղյակ լինել որոշ նախազգուշությունների: Որոշակի աստիճանից հետո կարելի է նկատել մեջքացավեր, անհնար է թեքվել, քանզի, ինչպես սնդիկը ջերմաչափի ապակու մեջ, վեր է բարձրանում էներգիայի սյունը: Այդ պատճառով մատնացույց է արվում ողնաշարի ուղիղ դրությունը: Նմանապես քիչ ցանկալի են աշխատանքները, որոնք կողմնային լարվածություն են պահանջում: Օրինակ՝ ծառ կտրելը: Բոցն իր կառուցվածքով ուղղահայաց է: Այդպես է գործելու յուրաքանչյուր կրակ: Փոքր նախազգուշությունների հայտնաբերումը ձեզ կյանքից դուրս չի հանում: Լրիվ աննկատելիորեն կարելի է անվթար գործողությունների ընթացք կիրառել:



    - - - - - - -



    303.


    Թշնամու ձեռքերը միշտ պատրաստ են ոչնչացնել Մեր կատարած գործերը: Թշնամու ականջները միշտ լարված են լսելու համար իրեն օգտակար զրպարտությունները: Քիչ է ասել՝ ուրախացեք թշնամուն, պետք է սովորեցնել հասկանալ թշնամու ուղիները: Թշնամին կանգնած է առջևում, ինչպես անհայտը խնդրի մեջ: Բայց այդ անհայտը հավասար է մեզ հայտնի տվյալներին: Նշանակում է, յուրաքանչյուր հայտնաբերած թշնամու լուծումը հնարավոր է:
    Ճշգրիտ հաշվեք ձեր գործողությունների հանգամանքները: Կարողացեք հիշել ձեր զգացումների պայմանները, մենք նրանց նորից կվերադառնանք: Թշնամի ենք անվանում յուրաքանչյուր անհայտ: Այն պետք է լուծել, նվաճել և դարձնել հայտնի, կարճ ասած, ճանաչել: Ճանաչման ժամանակ պետք է, նախ և առաջ, հետևել ինքդ քեզ: Գազանին մոտենալիս որսորդը հաշվի է առնում իր ամեն մի շարժում:
    Ձեզ պնդելու են զարհուրելի թաքնագիտական գաղտնիքների մասին, բայց դուք մոտենալու եք պարզորեն, ձեր վրա համոզված: Մեզ մոտ կռվի առաջին պայմանը համարվում է սեփական հանգամանքների իմացությունը: Անհայտը ճանաչում ենք նրան մոտենալով: Իմաստ չունի նախապես խոսել նրա մասին, չէ՞ որ նույնիսկ նրա սահմանները չգիտենք:
    Ամեն ինչի մեջ հաստատելով հետազոտությունը, ճանաչման միջոցների մեջ Մենք պետք է համաձայնվենք: Կիմանանք շարժման ուղղությունը, բայց թշնամուն հաստատելով մենք մեզ չենք խանգարի: Համատեղենք կանխատեսությունն իրական շարժման հետ: Անհայտի ամեն հայտնաբերված մասնիկ նվաճում կդառնա, առանց զարմանքի, առանց հուզմունքի և նույնիսկ առանց չափազանց հիացմունքի: Չէ՞ որ ամեն ժամ, նույնիսկ ամենաանշարժ, կարող է մոտեցնել մեզ անհայտին: Մեծագույն Անհայտին կարելի է պատկերացնել որպես ընկերոջ, բայց փորձարկողին ավելի օգտակար է նրան թշնամի համարել: Անհայտի բոլոր նշաններն ավելի համապատասխանում են թշնամու նշաններին: Նախ և առաջ խոսում ենք խիզախության մասին, բայց ընկերոջ առջև դրա կարիքը չկա: Նվաճելու սխրանքը նաև թշնամի է ենթադրում:
    Եթե ձեզ բարեմաղթում են որպես նվաճողների, ուրեմն դրա մեջ պայքար եմ նախատեսում: Մեծագույն Անհայտն, ինչպես թշնամի, հրապուրում է դեպի հաղթանակ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #656
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    304.


    Իմացության Ուսմունքը համարակալած էջերով դասագիրք չէ: Ուսմունքը կյանքի ամեն պահանջմունքի հետ առդրած հրաման է: Ինչպես կայծակն է բռնկվում այնտեղ, որտեղ էլեկտրականության բավարար քանակություն է կուտակվել, այնպես էլ հրամանն է շտապում այնտեղ, որտեղ կուտակվել է հնարավորություն:
    Ընդհանուր միասնության ներքո կյանքի Ուսմունքը պետք է համապատասխանի յուրաքանչյուր անհատականությանը: Ուսմունքն ամեն օրվա խնդիրների լուծում է տալիս: Երբեմն թվում է, թե Ուսմունքը վերադառնում է նախկին առարկաներին: Բայց համեմատելով այդ հրամանները, կտեսնեք, որ նրանք վերաբերվում են կյանքի լրիվ այլ դրսևորումների: Արտաքին նախանշանները նշանակություն չունեն: Մարդը կարող է կարմրել կամ սփրթնել ամենատարբեր պատճառներից: Կարող ենք շռայլորեն նախատեսել կյանքի երևելի պայմաններ, բայց մանրամասները թողնենք կարմայի ընթացքին: Հաճախ կարելի է փոխել գլխավոր հոսանքը, բայց մանրամասները նախացուցված կարմայի նշանն են կրելու: Այդպիսի մանրամասները որոշիչ նշանակություն չունեն, չնայած մարդիկ սովորաբար հիշում են հենց նրանք և դատում ենք ըստ նրանց: Ինչպես նաև հանձնարարություններից ու փորձերից միօրինակ կիրառում և ընթացք չի կարելի սպասել: Եվ նորից, ակնհայտությունը ոչինչ չի նշանակում: Հրամանը նախատեսում է ամեն մի հնարավորություն, քանզի դրսևորումը շատ բազմակերպ է: Վտանգն այլ բանի մեջ է: Հաճախ մարդը, տիրապետելով հնարավորությանը, կորցնում է հոգատար վերաբերմունքը նրա նկատմամբ: Տոնական ծաղիկը առօրեականություն է մտցնում որպես սովորական մի բան: Իհարկե, ծաղիկները լավ են միշտ, բայց ավելի լավ է կյանքը դարձնել ոգու տոնակատարություն, քան ծաղիկների վրա ցանել առօրեականության փոշին: Նորից վերադառնում ենք կյանքին, ինչպես հրաշալի դեղամիջոցի թասին: Խմենք աշխարհի թույնը, որպեսզի վերածնվենք մեր ամբողջ հզորությամբ: Այդ խորհրդանիշը գալիս է հնամենի ավանդույթներից: Մենք տեսնում ենք այն Եգիպտոսում, Հունաստանում, Շիվան ինքն է հիշատակում այդ մասին: Ներվածների մի ամբողջ շարք տանում է թույնի թասը, փոխակերպելով այն Ամրիտայի*:
    Երբ ասում ենք՝ եղեք առանձնահատուկ և մի զրկեք ձեզ սխրանքի թասից, մատնացույց ենք անում՝ մի մթագնեք ձեր կյանքը և թասը մի թափեք: Հաստատում եմ, թե որքան շատ է ձեզ ուղարկված: Ամեն հասկացված և գործադրված փոքրիկ մասնիկն անգամ ձեզ նոր կյանք կտա: Այդպես դիտարկեք հնարավորությունների անձրևը և ուրախացեք ծիածանին:

    - - - - - - -
    *Ամրիտա (Ամրտա)
    - (հնդկ.) երկնային ըմպելիք կամ աստվածների սնունդը, որ անմահություն է տալիս: Հին վեդայական տերմին է, որ համահունչ է սրբազան սոմայի հյութին հոգևոր գաղտներգություններում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #657
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    305.


    Ցույց է տրված զարդարված աստիճաններով սանդուղքը, բայց ինչու՞ վարի աստիճանը լիքն է զարդանախշերով, իսկ ավելի վեր նախշերը դառնում են ավելի պարզունակ, և վերջին աստիճանի վրա նույնիսկ ուրվագծեր էլ չկան: Այնքան բարդ զարդանախշ է արված, որ զբաղեցրել է ամբողջ մակերեսը: Թե՞ վերին աստիճանը նախշերի կարիք չունի: Հիրավի, վերևում նախշեր չեմ տեսնում: Այդպես պարզ մտածեք:



    - - - - - - -



    306.


    Աշխարհի Մոր շնչառությունը, Հսկաներն, իրենց բեռը կրող, և Քավատարները*, որ թասն են ընդունել, - այս երեք կերպարները ծագել են մեկ օրենքի կողքին: Տարածության հոգեկան էներգիայի կուտակումը ստեղծում է մոլորակի մասերի պայթյուն: Մեծ Մոր շնչառությանը համապատասխանող օրգանիզմները համահնչում են տարածական մարմինների պայթյուններին: Արդյո՞ք այդպիսի ցնցումը կարող է առավելություն լինել: Ճիշտ այնպես, ինչպես նրբընտիր ստեղծագործությունը նվագելու համար գերադասվում են ճշգրիտ լարված գործիքներ: Իհարկե, երբ նման գործիքները քիչ են, այդ քչերի վրա է ընկնում հոսանքների ճնշումը: Ավելորդ է ապացուցել, որ, այնուամենայնիվ, ավելի լավ է ընդունել բեռն աշխարհի, քան անմասնակից լինել շարժումների կյանքին: Երբ խոսում եմ զգուշավորության մասին, դրանով հաստատում եմ աճող գիտակցությամբ ամրապնդված անվախությունը: Բայց առանց արիության կառուցել չի կարելի: Առանց ստեղծագործման չի կարելի մոտենալ թասին: Միայն թասի վրայի հուրն է լուսավորում կամարի բարձրությունը: Այդ պատճառով Մեզ համար Քավատարները թաքնված չեն ոսկե պատմուճանների տակ:


    - - - - - - -
    * Քավատար (Ավատար)
    - այն վեհ Ոգիները, որոնք հանուն մարդկության փրկության գնում են հոգևոր զոհաբերության, ինչի խորհրդանիշն է հանդիսանում թույնի թասն ըմպելը: Կենդանի Բարոյականության Ուսմունքը Քավատարների ամենավառ օրինակներ է համարում Շիվային և Հիսուսին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.11.2019)

  15. #658
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    307.


    Հրեղեղեն զորքի հաճախակի անվանարկման պատճառն այն է, որ Ոսկե Դարը սկսվում է հրի տարերքով: Այդ ժամանակ հավաքվում են նրանք, ովքեր այդ ներթափանցող տարերքով են տոգորված: Հրի շարժումն ու ուղղվածությունն ընկած են Լույսի սկզբունքի մեջ: Ոչինչ Լույսից արագ չի կարող ընթանալ, քանզի այն աջակցվում է ամենագո Հրի շիթերով: Հաստատում եմ Հրի հոսքը, որպես ամենամաքուր և նպատակասլաց: Ամբողջ չդրսևորված տարածքը Հրի նավն է:
    Հրեղեն պատի հինավուրց խորհրդանիշը խոսում է տարածության հրի մասին: Արևելքում գիտեն հրեղեն զորքի մասին, որը վեր կհառնի նոր դարից առաջ:
    Արհավիրքները տեղի են ունենում մոլորակի նստվածքների բոցերի հետ հրի անհամապատասխանությունից: Այն մոլորակային գազերը, որոնք ծնված են քայքայման թույնից, շարժի են գցում Ընդերքի Կրակի անսանձելի էներգիան, այլ կերպ ասած, մարմնի միսը հրի հետ չի զուգակցվում: Լուսատու նյութը ելք է փնտրում հաշտեցնել չմիացած ակունքները, բայց այն, ինչը մութ է կոչվում, կաթվածահար է անում իր՝ լուսավոր նյութի ակունքը, այդ ժամանակ տեղի է ունենում արհավիրք:
    Հրեղեն զորքն ապրում է, երբ տարածության հուրը հաղթանակ է տանում:



    - - - - - - -



    308.


    Ամեն ոճրագործ վախենում է գնալ այնտեղ, որտեղ ոճրագործություն է կատարել: Մարդիկ գիտակցում են, որ Աստրալ Աշխարհում իրենց վարմունքը չի համապատասխանում ոգու արժանապատվությանը: Այդ պատճառով ահեղ է վախն Աստրալի դարպասների հանդեպ: Նույնիսկ փորձում են միտք անգամ թույլ չտալ անցման մասին, հուսալով, որ չգիտեցողները պատասխանատու չեն: Այնինչ իմացության դեպքում այդ անցումները կարելի է կատարել սանդուղքի աստիճան բարձրանալուց ոչ ավելի մեծ դժվարությամբ:
    Հինավուրց է ուղիղ վերելքի խորհրդանիշը: Գիտակցություն կուտակելուց բացի, ուրիշ էլ ի՞նչ կարող է օժանդակել այդ վերելքին: Նույն այդ հուրը: Այդ տարերքը փոխակերպում է ուղին: Մարմինների հուրը միավորվում և սնվում է տարածության հրով: Հոգեկան էներգիայի երևույթները հիմնված են հրի վրա: Բոլոր ֆենոմենները հուրն է կատարում: Եվ հուրը լուսավորում է բոլոր մուտքերը:
    Իհարկե, հրեղեն տարերքի մարդկանց հեշտ չէ ապրել մարմնի մեջ: Բայց հենց նրանց վերցրեք գործընկեր, քանզի նրանց մեջ դավաճանություն չկա: Վտանգը նրանց չի շփոթեցնի: Նրանք հասկացել են պարտքը, և ձգտումը վեր է հառնում բոցի նման: Ու՞մ են, ուրեմն, ավելի մոտ ուսերի ճառագայթները: Ու՞մ է ավելի մոտ ստեղծագործումը, եթե ոչ ամենաթափանց հրին: Դժվար է մարդկանց յուրացնել այդ տարերքի նշանները: Հողը, ջուրը, օդը՝ սրանք ակնհայտ են, բայց երբ հուրը թափանցում է ջրի միջով, դա միայն կատակ կարող է թվալ: Հրի ներթափանցումը պետք է հասկանալ, հակառակ դեպքում Հրեղեն դարպասներից ներս չես մտնի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #659
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    309.


    Բոլոր դրսևորումների մեջ գնահատում ենք ոգու բացարձակ վիճակը: Երբ հրի սերմն ամրանում է, սխալները ոչինչ են: Զինվորի գործողությունը նման է ծածանվող դրոշի; նրա վճռականությունն ասես թագ լինի; նրա ոգու բոցն ասես մարգարիտ լինի:
    Բոցավառ ոգի, դու այրում ես մոլորությունները և խոցում ես մութը: Ամեն ինչի միջից ոգու հուրն ենք գնահատում:



    - - - - - - -



    310.


    Աննշմարելի են գիտակցության աճի սահմանները: Իհարկե, այդ աստիճանները որոշակիորեն գոյություն ունեն, բայց գծերը նրանց ոլորուն են: Ընդհանուր սահմանումով դժվար է դատել: Հատկապես ցածր աստիճանների վրա դատողությունները պետք է զգուշավոր լինեն, վնաս չհասցնելու համա՛ր:
    Ինչպե՞ս կարելի է ստիպել բոլորին շրջվել միևնույն ուղղությամբ:
    Բայց նայելով տարբեր կողմեր, մարդիկ տարբեր բաներ են տեսնելու, առանց վնաս հասցնելու ընդհանուր բարօրությանը: Թող տարբեր կողմեր նայեն: Թող դիտարկեն աստղային տարածության բոլոր կետերը: Պետք է, որ աչքը սովորի դիտարկել: Թող օգտվեն բոլոր ընդհանուր կուտակումներից, միայն թե պահպանելով ընդհանուր բարին: Թույլ տվեք օգտվել բոլոր աղբյուրներից և այդ պատճառով ավելի շատ կլինեն նրանք, ով ավելի շատ է պարունակում:
    Ոգու այրման երևույթն այնքա՜ն բազմատարբեր է: Բայց ավելի լավ է սխալվեք, թող չափազանցեք բարու հնարավորությունները, միայն թե չնսեմացնեք: Մարգագետնով անցնելիս, առանց որևէ կարիքի ծաղիկներ մի պոկեք: Հեռանալիս մտածեք, որ նույնիսկ ամենածանրաշարժ աշխատակիցը կարող է իր քարը նվիրաբերել կառույցին: Պետք չէ հաշվի չառնել, քանի դավաճանության սահմանն անցած չէ: Դատեք ըստ այդ սև նշանի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #660
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,571
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    311.


    Մեր աշխատակիցների գործողություններն ուրիշներինից տարբերվում են իրենց դյուրաշարժ նկրտումով և համապարփակությամբ: Տիեզերական կյանքը բաղկացած է ձգողականության և հրման գործողությունից, այլ կերպ ասած, պայթյունների և կուտակումների ռիթմից: Մեր աշխատակիցների գործունեությունը կտրված չէ բնության օրենքից: Կարելի է նկատել, թե ինչպես է այն կուտակում գիտակցությունը և չի վախենում պայթյունից ոչնչանալուց:
    Մի բան է Մեզ անծանոթ՝ հանգիստն անգործության մեջ: Մեր աշխատակիցներն, ինչպես և Մենք, շռայորեն սկիզբ են դնում: Մեզ ցանքը պետք է, և Մենք գիտենք, որ սերմերը չեն կարող կորչել, քանզի գոյն անոչնչանալի է: Մեզ քիչ է հետաքրքրում ձևի փոփոխականությունը, քանզի սերմն անփոփոխ է: Այդպիսի անփոփոխ սերմ է հիմնված ամեն արարածի մեջ: Նույնիսկ վանող գործողությունները չեն խանգարում հիշել էության հավասարանմանության մասին, և այդ գիտակցությունը Մեզ հանդուրժող է դարձնում: Եվ Մեզ համար պարզ է, որ հակասությունները սովորաբար տեղի են ունենում ռիթմի անհամապատասխանությունից: Իհարկե, այդ անհամապատասխանությունները խոչընդոտում են ամբողջ խմբերի հոգեկան էներգիայի միավորմանը: Այնինչ, հենց խմբակային էներգիան կարող է մոտեցնել ճառագայթների օգտագործմումն առանց ուժերի այրման կամ ոչնցացման: Ոգեգեշությունը նշանակալիորեն կարելի է վերագրել ռիթմի անհամապատասխանությանը: Ստացվում է խժռում, այլ ոչ համագործակցություն: Այդ պատճառով զգացեք, թե ում ալիքները ձեզ վնաս չեն պատճառում, թեկուզև նրանց արտաքինը ձեզ օտար ժողովրդական հոգի ցուցաբերի:
    Միևնույն սեղանի շուրջ իրար դեմ-դիմաց նստած երկու հոգի չեն կարող լինել թշնամիներ, եթե պատկանում են միևնույն Ուսուցչին: Պարունակելը կամ հանդուրժողականությունը նույն բանն են: Միայն դավաճանությունը չի կարելի հանդուրժել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 44 57-ից ԱռաջինԱռաջին ... 3440414243444546474854 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •