IX



1.



Ապագայի համար աշխատանքի դրսևորումը կվերափոխի ներկան: Եթե մարդիկ հասկանային, որ գոյություն ունի միայն ապագան, կոոպերացիան կմոտենար: Կա իմացության երկու տեսակ. մեկն՝ արտահայտված է խոսքերով, մյուսն՝ ավելի ճշգրիտ, հասկացվող ոգով, բայց խոսքերի մեջ չներդրված: Խոսքերով նույնիսկ չի կարելի բացատրել, թե ինչպես է այդ ըմբռնումը տեղի ունենում, բայց այն հիրավի սքանչելի է: Մեր փորձերն ու թռիչքները զգայագիտության են բերում: Եվ եթե ոգու նուրբ մարմինը խանգարում է թափանցել հայտնի ոլորտներից այն կողմ, ուրեմն ոգու հրավառությունը շատ բաների հետ առնչվում է Տիեզերքի հետագա փայլքով:
Հիմար և կոպիտ կլիներ անհարթ խոսքերով փոխանցել իմացության Լույսը: Նույնքան ծիծաղելի է դա, որքան անհեթեթ են պայմանական անվանումները:
Մի բան կարող եմ շշնջալ, որ ճշմարիտ եք ըմբոստանում նվազեցնելու դեմ, կանխազգալով անձնական թռիչքների միջոցով իմացություն ձեռք բերելու հնարավորությունը:



- - - - - - -



2.


Համարում եմ, որ կարելի է բացատրել տարերային ոգիների հրաշքը: Նրանց ձևը կախված է ձգտումների պայմաններից; ընկնելով մարդկանց տեսադաշտ, նրանք կլանվում են մարդկային ձևի կողմից: Մարդը նրանց մարդկային մարմնի մեջ կտեսնի; կենդանիները կտեսնեն նրանց որպես կենդանիներ, քանզի նրանք մարմին չունեն: Երաշխավորում եմ, որ սարսափելի կամ սքանչելի ձևերը կախված են նյարդային ռեֆլեքսներից: Տարերքների ներուժը միշտ պատրաստ է պատասխանել կրկնապատկված արտացոլմամբ և ուժեղացնել որոշակի ուղղությամբ մեր կատարած առաքումը:
Պետք չէ մտածել, որ տարերային ոգիները՝ Մեր ծնած երևույթն են: Ավելի ճիշտ է նրանց դրսևորումը դինամիտի ամբարի հետ շփման դեպքում լարման կայծ անվանել, և այդ կայծի գիտակցությունը բռնկվում է մարդկային ոգու հետ շփումից: Իհարկե, նրանց աստիճանները տարբեր են, ինչպես տարբեր է դինամիտի էներգիայի լարումը:
Այդ էներգիայի լարումը կարելի է հրահրել մեխանիկորեն, բայց այն պատճառով ենք Մենք դեմ այդ մոգությանը, որ այն խախտում է տարերային ալիքների ճշգրտությունը և լիքն է հակադարձ հարվածներով: Այդ էներգիայից կարելի է օգտվել սովորական երկրային պայմաններից դուրս:
Ճառագայթները կարող են տարերքների ալիքները հավասարակշռության բերել:
Իհարկե, դուք էլ եք նրանցից օգտվում, բայց քանի դեռ դա ոգուց եկող ազդեցություն է, այն ավելի քիչ է վտանգավոր:
Հեշտ է շատ ֆաբրիկաներ մոգության կիզակետ դարձնել:
Իհարկե, սովորական խոսքերով դժվար է փոխանցել տարերքների կոոպերացիան: Այսպիսով, դինամոմեքենան և դյութված օղակը գիտական հիմքեր ունեն: Իհարկե, մարդիկ հիմա այնքան եռանդով են աշխատում չարի հանքերում, որ անհնար է նրանց հասանելի դարձնել մոտակա հնարավորությունները:
Երկու Սկիզբների բախումն անխուսափելի է, և որքան շուտ, այնքան լավ: