Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789
Ցույց են տրվում 121 համարից մինչև 132 համարի արդյունքները՝ ընդհանուր 132 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #121
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Հուլիս 30


    Ով Մեզ հետ է, երբեմն պայքարի ժամ է ունենում, բայց գիտի.
    նա միշտ հաղթող է:
    Ուշք դարձրեք կանչողների վրա, այնքա՜ն գեղեցիկ է դա:
    Նրանք ոչ միայն զգում են գեղեցկությունը, այլև ցանկանում են կիսվել
    գեղեցկությամբ:
    Ունեցածով կիսվելը՝ գրավականն է հաղթանակի՛:
    Բացող խոսքերն էլ՝ միշտ պարզ են:
    Բայց քչերն են դրանք հարմարեցնում փականքներին:
    Զգում ենք, որ աշխատանքը՝ տոն է:
    Մաքրման կրակը նետեք նախախնամություններն ու
    խոչընդոտ դարձած իրերը:
    Որքա՜ն փայլուն խարույկ է լուսավորում ճանապարհը ժայռի վրայից:
    Ձգտումը բացում է նոր ճանապարհներ:




    - - - - - - -



    Հուլիս 31


    Ու՞մ թակոցն եմ Ես լսում:
    Այդ դու՜ ես, փախստական:
    Ահա թե ինչ կասեմ Ես քեզ.
    Դու փախար Ինձանից այնքա՜ն հոգատարաբար,
    Ինչպես կառուցում էիր առաջ Իմ տները:
    Դու փորձում էիր փակվել տաճարների սրբավայրերում,
    Դու թաքնվում էիր գահերի աստիճանների հետևում,
    Դու, փոխելով դեմքդ, ծածկվում էիր վրանների ծածկոցով:
    Դու փորձում էիր տարրալուծվել լարերի ու սրինգի ձայներում:
    Եվ ու՞ր էիր դու փախչում:
    Ահա կանգնած ես Իմ առջև,
    Բայց Ես ասում եմ. դու Ինձ մոտ ես եկել:
    Դու գտել ես Իմ դռները:
    Դու գիտակցել ես, թե որքան անլույս է դարձել միտքը և ինչպես է
    լքել քեզ քո ուրախությունը:
    Դու իմացար, թե ինչպես թակողի առջև կբացվի, և
    ներս թողնվողը կարդարացվի:
    Եվ դու գտար լավագուն դռներն ու կանչեցիր, չտեսնելով վերջը
    փախուստի:
    Եվ կըդունեմ Ես թակողին և կասեմ նրան.
    Ես պահպանել եմ քո ուրախությունը,
    Վերցրու սափորը քո և գործիր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #122
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Օգոստոս 1


    Ուրախությու՛ն: Չկա ժամ ներկա երջանկության:
    Կա անցյալ երջանկության ժամ, և կա ժամ ապագա
    երջանկության:
    Անցյալ ժամը հեռացնում է:
    Ապագայի ժամը մերձեցնում է:
    Եվ Ես տվել եմ ձեզ ժամերն ապագա երջանկության:
    Ուրախությու՛ն: Ձեզ վայելուչ չէ հեռացնող ոչ մի բան:
    Ապրեք ժամով գալիք երջանկության:
    Ուրախությու՛ն:



    - - - - - - -



    Օգոստոս 3



    Սովորեք պահպանել վահանը:
    Պետք է փորձ ունենալ՝ փորձել հասնել հնարամտորեն:
    Նորը դժվար է, հինն՝ անպիտան:
    Թող ամպերը երբեք սարերը չծածկեն:
    Չեն օգնի ոչ խուսափողականությունը, ոչ էլ ինքնաարդարացումը:
    Միայն ստեղծագործ աշխատանքն է տանում դեպի հաղթանակ:
    Լայն հասկացեք աշխատանքը:
    Բուքը կուրացնում է աչքերը, բայց ոգին քուն չի մտնում:



    - - - - - - -



    Օգոստոս 4


    Պահպանեք ոգին:
    Նվիրվածությունն ապացուցվում է գործով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #123
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Օգոստոս 5


    Եվ ու՞ր է աղոթքը:
    Ու՞ր են զորաց խոսքերը, ու՞ր են ոգեկոչումն ու հմայանքը:
    Ես կասեմ իմ աղոթքը, և կասեմ այն ինչպես արևին դեմ
    հանդիման:
    Եթե իմ աչքերին անհանդուրժելի է լույսն աշխարհի, ես կփակեմ
    նրանք:
    Եվ, լցված փայլքերի կայծերով, այնուհանդերձ կասեմ.
    Ահա ես գիտեմ իմ ուղին, ահա ես դիմել եմ նրան
    իմ ողջ գիտակցությամբ:
    Եվ, վանելով թշնամիներին և թաղելով իրերը, ես գալիս եմ
    դեպի Քեզ:
    Իմ խոսքը Քեզ հղված՝ հենց իմ աղոթքն է որ կա:
    Ասում եմ այն թե ցերեկը, թե աշխատանքի հաստոցի առաջ, և գիշերային
    պարեկաժամին, երբ աչքերն արդեն չեն տարբերում սահմանը
    երկրի և երկնի:
    Որքա՜ն նախապատրաստություններ, որքա՜ն մտքեր ու սպասումներ,
    որպեսզի ասեմ Քեզ իմ մի խոսքը միայն.
    ես սիրում եմ Քեզ, Տեր:
    Սա է իմ ողջ աղոթքը:
    Այնքան երկար եմ պատրաստվել ես նրան, այնքան սպասել եմ ես իմ
    զորաց խոսքերին, բայց կարճ է այն էլ.
    Շուռ մի՛ գա ինձանից:
    Ավելացնելու ուրիշ խոսք ես չունեմ:
    Եվ հիմա թախանձանքս. Տեր, Դու չես հեռանա
    ինձանից, ես կգտնեմ Քեզ, քանզի գիտեմ տները Քո բոլոր,
    Դու՝ ամենու՛մ ես:
    Տեր, ներիր, բարդ չէ աղոթքս,
    կարճ են խոսքերս զորաց, և աներես է թախանձանքս:
    Բայց եթե ես չհեռանամ Քեզանից, ուրեմն
    Դու էլ չես թաքնվի աչքերիցս:
    Եվ ականջս կլսի քայլքը Քո:
    Եվ բերանումս կլինի Քո Աստվածային համը,
    քանզի՝ իմ սնունդն ես Դու:
    Կհասցնե՞մ արդյոք երդվեցնել Քեզ, իմ Տեր:
    Չեմ կարծում, թե աղոթքս հաճո է, և որ խոսքերս զորաց
    Քեզ կհասնեն:
    Բայց ես կպահեմ ձեռքերումս Քո հագուստը:
    Ո՜վ Տեր, ես հանդուգն կլինեմ,
    Եվ հանդգնորեն կհափշտակեմ երջանկության օվկիանոսը, քանզի բաղձում եմ:

    Այսպես ասացի՝ արարեք, հասկացեք, և մաքրեք դռները:
    Նրանք կարող են հրել ձեզ, բայց անցեք ժպիտով:
    Նա, ով գիտի, նա գնում և անցնում է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #124
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Օգոստոս 7


    Նրանք պարծենում են Մեր խրատները ստանալով, բայց
    չեն հրաժարվել իրենց և ոչ մի սովորությունից:
    Նրանց քայլերը լիքն են կասկածներով, և խոսքերը հագեցած են
    դավաճանությամբ:
    Լողում են բակի ջրփոսում և այն ընկալում են որպես օվկիանոս:

    Հատկապես զգուշացեք դավաճանությունից:



    - - - - - - -



    Օգոստոս 9


    Նորերն իրենց կարտահայտեն գործունեության մեջ,
    Ցույց կտան գեղեցկության վահանը և, սիրով լցված, թակողների առջև
    դռները կբացեն:
    Հողը կփախչի կույրի ոտքի տակից, և խուլը կընկնի գլխիվայր:
    Կենդանի ջուր եմ ձեզ հղում, որպեսզի ձեր աչքերն ու ականջները լվանաք:
    Եվ հրաշքը կկարտարվի, և գեղեցկության կամուրջը կդառնա մի նոր
    ճանապարհ:

    Սա է խոսքս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #125
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Օգոստոս 26


    Հին պաշտամունքներում միշտ էլ մնացել են հոգևոր ուսմունքի
    նշանները:
    Հին շուրջպարն անգամ իր մեջ հոգևորի սկիզբ է պահպանել:
    Շրջանի կենտրոնում կանգնում էր աղջիկն ընտրյալ, հազվադեպ՝
    տղան:
    Նրան շրջապատում էին ծիսակատարներն ու երգչախումբը:
    Մեջտեղում ընտրյալը մնում էր ասես առանց
    գործողությունների:
    Բայց բոլոր շարժումներն ու գործողությունները վերաբերվում էին նրան:
    Եվ նա իր վրա էր կրում բոլոր ձգտումների իմաստը:
    Այդպես է նաև Ոգու ուսմունքներում:
    Աշակերտը ստանում է ուրախության փայլքեր:
    Ստանում է անհուն որոնումներ:
    Ստանում է միայնության սառույցը:
    Եվ հետո պետք է անցնի կենտրոնացման ծանրությունը:
    Ասես մենակ, ասես անձայն, ասես առանց օգնության,
    Նա իր վրա տանում է բոլորի ծանրությունը:
    Եվ նույնքան հանգիստ, որքան միայնության սառույցի մեջ,
    Նա սպասում և պատրաստակամությամբ ընդունում է բեռը խնդրանքների:
    Տան հիմնասյունի նման, լուռ թույլատրում է իրեն շրջապատել:
    Եվ տասնապատկում է իր ձեռքերը,
    Եվ բազմապատկում է իր սիրտը,
    Եվ պետք է ոգով աճի
    Բոլոր դիմողների վրա:
    Բայց նա չի վախենում:
    Եվ գիտի, որ իր ժամը գալիս է:
    Եվ թե թակողները, թե վախ սփռողները, թե ծանրաբեռնողները,
    նրանք պետք է գան:
    Եվ ինքը պետք է դիմավորի նրանց:

    Եվ ժամանակավորապես նա շրջապատված է նրանցով, և փակ է ելքը նրա:
    Բայց հավերժական փորձություններ չկան:
    Այլ մոտ է մոտակա ճանապարհի հնարավորությունը:
    Այդպիսին է բեռը կենտրոնացման:
    Եվ լավ է, եթե ընկերներդ քեզ ձեռք են պարզում:
    Եթե շուրջպարը հյուսվել է բարի ցանկություններից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #126
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Սեպտեմբեր 3


    Կեսօրին երեկո մի փնտրիր:
    Գութանի վրա, հողագործ, հանգստի աղոթք մի արա:



    - - - - - - -



    Սեպտեմբեր 4


    Սիրո մասին կարող եմ ասել. մաքուր հոգիների մոտ այն ձգտում է
    դեպի վեր, իսկ կարեկցանքը՝ ցած:
    Կարելի է Աստծոն սիրել, պետք է պատկերացնել Նրան
    որպես հրաշալի տառապյալ՝ հանուն Աշխարհի բարիքի
    ստեղծագործ մտքերի համար:
    Կարելի է վստահորեն և նույնիսկ հանդուգն թակել դուռը Նրա
    տաճարների:
    Եվ եթե գիտակցված է թակոցը, ուրեմն ի պատասխան ստանում եք պաշար
    նոր ուժերի, չնայած և ոչ միանգամից գիտակցված:



    - - - - - - -



    Սեպտեմբեր 7


    Մարդկային օվկիանոսում շատ է անըմբռնողությունը:
    Ոգին գիտե, բայց այն նշանները կրակով պետք է արտահայտվեն:
    Կյանքի գործունեության կրակն աճեցնում է ոգու թևերը:
    Աղ ծովի խորքում կա, բայց միայն հոսանքի աշխատանքը կարող է
    այն հանել վեր:
    Ինչպես սոխակի ձուն է իր մեջ կրում մեծ երգչի սաղմը, բայց երգը
    կհնչի միայն կյանքի արտահայտումից հետո:
    Երջանիկ երգիչներ, հնչեք հանուն Արարչի Ժպիտի Փառքի:

    Չկան ոչ փոքրեր, ոչ մեծեր:
    Տարածության մեջ նետված զգացմունքը, բումերանգի նման,
    հետ է վերադառնում իր աղբյուրին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #127
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Սեպտեմբեր 17


    Նորերին՝ հավատա՛:
    Ուսուցիչն ունի ուժ բարձրացնել իր վահանը նախքան երջանկության հայտնվելը:
    Ուսուցիչը զգում է ձեռքն օգնություն հայցող:
    Ուսուցիչը պատրաստ է օգնել:
    Ուսուցիչը կարող է դրսևորել նորերին:
    Ուսուցիչը կարող է նոր ուսմունք առաքել:
    Ուսուցիչը քաջությունը սխրանք է համարում:
    Ուսուցիչն ուժ է ցուցաբերում հավատարիմներին:



    - - - - - - -



    Սեպտեմբեր 19


    Ձեզ սովորեցրել են հին հերոսների մասին, - ինչու՞ ռասաների
    հերթափոխի պահին սխրանքը նորից չի փայլում:
    Մեր Եղբայրության Վահանը պատրաստ է պաշտպանել լույսի որոնումները:
    Ձեր լավագույն արարքները, սերմերի նման, ջերմացված են Մեզանով:
    Երջանիկ են գեղեցկության ճանապարհները, աշխարհի կարիքը
    պետք է հագեցվի:
    Նոր կյանքի հրաշքը ցնցոտիներով է քողարված, բայց այն
    կենդանի է:
    Մի վախեցեք կյանքերի նստվածքից, - երբ եռում է կաթսան,
    փոշին պտտվում է վերևում:
    Հրաշքի ճանապարհին վախ չկա, բայց սրտի կրակը լուսավորում է
    ճանապարհը ճշմարտության:
    Հավերժության ճշմարտությունը՝ ոգու գեղեցկության մեջ է:
    Ոգին գիտի, թե որտեղ է գեղեցկությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #128
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Սեպտեմբեր 20


    Մարդկության նոր շուրջպարը վերջ կտա տխրությանը:
    Ժպտալով, երեխան կքաշի սուրը կռվի:
    Ժողովուրդը կբարձրացնի սրբապատկերները:
    Քայլում եմ անապատով, բերում եմ Գավաթը, վահանով ծածկած:
    Ինչու՞ է փոշեպատել զոհասեղանը:
    Որտեղ Տաճար է կերտվում, խաղ ու կատակ չկա:
    Ոչ եռանդ, ոչ փնտրում չկա այնտեղ, որտեղ դավաճանված է
    գեղեցկության իշխանությունը:
    Մաքրեք աղբը:
    Համարում եմ, որ վնասը չպետք է թաքնվի ճեղքերում:
    Ծածկեք Գավաթը:



    - - - - - - -



    Սեպտեմբեր 21


    Եթե աճապարեք, փոշին արագ կմաքրեք:
    Բարձիթողի արված ոչինչ չպետք է մնա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #129
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Սեպտեմբեր 23


    ԳԻՐՔ ԶՈՀՈՂՈՒԹՅԱՆ

    Ի՞նչպիսի ուժով եք կայունանալու:
    Ինչպե՞ս եք հասնելու Մեր գործի իրականացմանը:
    Մեր տված իշխանությամբ:
    Ե՞ս եմ, որ պետք է խոսեմ իշխանության մասին,
    Երբ ողջ տգիտությունը և ողջ փառամոլությունն
    իշխանության է ձգտում:
    Բայց Ես ասում եմ և պնդում եմ:
    Մեր իշխանությունն ուրիշ է.
    Մեր Իշխանությունը՝ Զոհողությու՛ն է:

    Բացատրեմ քիչ խոսքերով:
    Երբ Տիրակալ Կուռնովուուն
    Կառուցում էր Դարպասները Ոսկե,
    Նա ձգտում էր տաճար հասնել,
    Եվ սակայն իր զոհողությունը կատարեց:

    Երբ Սողոմոնը փնտրում էր գեղեցկության իշխանությունը,
    Երբ Սուլամիթի խորհրդանշանով ցուցադրվեց
    Խորհրդանշանն անմարդկային ճշմարտության,
    Բայց և այնպես նա մնաց արքա
    և իր զոհողությունն ավարտին հասցրեց:

    Երբ Տիբեթի հոգևոր ուսուցիչ Ալլալ-Մինգը
    Ձգտում էր դեպի սարեր, որտեղ առաջին անգամ Աստված եկավ նրան,
    Նա այնուհանդերձ մնաց դաշտավայրում
    Եվ թասն ընդունեց:

    Երբ Ռասուլ իբն Ռահիմ շեյխը
    Ձգտում էր իշխանությունը փոխանցել որդուն,
    Այնուամենայնիվ նա լսեց մի Ձայն
    Եվ տվեց ամեն բան, նրան հասանելու համար:

    Երբ Օրիգենես ուսուցիչը տալիս էր
    Թե մարմնականը, թե հոգևորը, միայն թե
    Սոցվորեցնի նրանց Քրիստոսի վերջին ավանդույթին,
    Բայց և այնպես նա պահպանեց բեռն Ուսուցչական:

    Երբ Սերգի Ռադոնեգացին հրաժարվեց
    Միտրոպոլիտի գահից,
    Երբ նա ձգտում էր խոսել գազանների հետ,
    Նա այնուհանդերձ մնաց կառուցելու Հանրակացարանների շենքերը,
    Եվ աշակերտներին իր կողքին պահեց:

    Երբ Ագբարը, որ հռչակված էր Մեծ,
    Շարում էր եկեղեցու միասնության քարերը,
    Նրա հոգին ձգտում էր դեպի ծառն իմաստության,
    Որի տակ Ինքը պայծառացել էր,
    բայց Նա այնուամենայիվ մնաց գահի սանդուղքներին:

    Գիտենալով, որ կա սխրանք,
    Գիտենալով, որ կա իշխանություն-զոհողություն,
    Եթե, հաստատելով հաղթանակն, արտասանեք.
    - Տե՜ր իմ, թող այս թասն ինձ շրջանցի, -
    Ուրեմն, դուք արդեն իրավունք ունեք արարել,
    Եվ ձեր ոգին անպարտ է արդեն:

    Հիշեք գիրքն այս զոհողության մասին,
    Քանզի այն դարպասներ է ձեզ տալիս դեպի պատրաստվածություն և ավարտ:

    Իսկ լինելով պատրաստ, դուք գիտեք ամեն ինչ,
    Քանզի ձեզ բաց կլինի ամեն ինչ, և կբերվի ձեզ
    և կպատմվի:
    Բայց առայժմ բացեք ականջներդ և հիշեք:

    Իսկ գլխավորը, կարդացեք և կրկնեք,
    Քանզի հաճախ ձեր մարմինը մթագնում է գիտելիքը ոգու:

    Եվ նայելով նախատեսված հրդեհին,
    Դուք կասեք. ահա թե ինչու ես երեկ դուրս հանեցի իրերս տանից:
    Եվ նայելով կայծակին, կխոնարհեք ձեր գլուխը,
    հարգելով Կամքն Աստծո:

    Սա է խոսքս և պատգամս, - պահպանեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #130
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Սեպտեմբեր 25


    Սիրով կվառեք լույսը գեղեցկության և գործով
    կբերեք աշխարհին փրկությունը ոգու:



    - - - - - - -



    Սեպտեմբեր 26


    Այդպես էլ լինում է, երբ ոգին գիտակցում է ծառայումը.
    Նոր թևեր են աճում, և գիշերը օդն է երգում ձեր շուրջ:
    Լույսի ուղին հայտնվում է զարմացած հայացքին:
    Եվ մտքի որոշումը հիմնում է Միակ Ճշմարտության տաճարի
    աստիճանները:

    Բարելավեք ձեր մտքերը, մաքրեք ձեր ականջները, լվացեք ձեր շուրթերը,
    Ինքներդ ձեր խելացնորության վկան կլինեք:



    - - - - - - -



    Սեպտեմբեր 29


    Իմ ուղին ուսուցանեք ուրիշներին:
    Թող նրանք անցնեն ըմբռնումը մարդկային բնության,
    Հասկանան էությունը Ծառայության,
    Հասկանան ուրախությունը գեղեցկության,
    Հասկանան այն պարզությունը, որը կյանքը փոխակերպում է հրաշքի:
    Մեր Վահանն անտեսանելի է, բայց գիշերը դուք զգում եք ցերեկվա
    շշուկների հաստատումը:
    Մենք երբեք ավելի դժվար ժամանակաշրջան չենք ունեցել, քան ռասաների
    այս հերթափոխը:
    Պետք է բաշխել ուժերը. վատն է այն քիմիկոսը,
    որը կաթիլի փոխարեն դույլն է շուռ տալիս:
    Այո՝ անտեսանելի կռիվը երբեք այսքան մեծ չի եղել:
    Իսկ այժմ նրա մեջ է ներգրավված ամբողջ Երկիր մոլորակը:
    Թեթև մի ընդունեք խառնակչությունն աշխարհի:
    Ուժերն այնքան լարված են, որ նշանների տարափ է թափվում երկրի վրա:
    Երբ վաղը թելադրեմ գիրքն ուրախության, մարտակոչերի մասին չմոռանա՛ք :
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #131
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Սեպտեմբեր 30


    ԳԻՐՔ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ

    Կարո՞ղ է արդյոք ծառը կանգնել հաստատուն:
    Կարող է, կարող է, կարող է,
    Եթե անտեսանելի են արմատները և խորն են հողում:

    Ես ասացի ձեզ գեղեցկության մասին,
    Ես ասացի սիրո մասին,
    Ես ասացի գործելու մասին:
    Ես ասացի նվիրվածության մասին,
    Ես ասացի պատրաստ լինելու մասին և կարեկցանքի մասին:

    Ես ցույց տվեցի ձեզ ճակատամարտի պատուհանը:
    Ես ցույց տվեցի նշանակությունը խիզախության,
    Եվ, վերջապես, Ես ձեզ կոչեցի դեպի Մեծ Ծառայությունը:
    Բայց ու՞ր է հագուստը, որ նրա մեջ զգեստավորված բարձրանաս
    աստիճանները Տաճարի:
    Որտե՞ղ է կերպասն արժանավայել,
    Որպեսզի քողարկենք մերկությունն ու ստվերները մեր մարմինների:
    Բայց ամբողջ աշխարհում ծածանվում է Կենսասկզբի կտավը:
    Ամբողջ աշխարհում ապրում է Արժանի Հագուստը:
    Եվ ծածանվում է և բխում է և հնչում է Ուրախությու՛նը:

    Եվ այդ հագուստով կբարձրանաք աստիճաններով:

    Այդ հագուստով կծածկեք ձեր մերկությունը:

    Նրանք պատառոտում են Աստծո կտավը:
    Նրանք ծիծաղում են նրա ծվենների վրա:

    Բայց աշխարհի դուստրը և Մայրը Տիեզերքի կվերանորոգեն կտավը:
    Եվ դուք կմոտենաք պատրաստ, որ ձեր հագուստը ստանաք:

    Քանզի որտե՞ղ է իշխանությունը և ու՞ր են զոհերը, եթե չկա ուրախությունը:
    Եվ որտե՞ղ է նա, կարեկցանքը, և նա, նվիրվածությունը:
    Եվ որտե՞ղ է նա, սերը դեպի արարումը,
    Եթե Աշխարհի Մոր կտավով զարդարված չեն ուսերդ:

    Եվ երբ դուք կառուցեք Տաճարը Գեղեցկության,
    Եվ նրա մատույցներում տնկեք Ուրախության այգին,
    Ուրեմն անվանեք այգին Իմ Անվամբ, քանզի
    Ես ասացի ձեզ.
    Ուրախացե՛ք, զավակներ Իմ:

    Եվ անցնելով սահմաններն իշխանության ու զոհողության,
    Զգեստավորված շողերով Ուրախության,
    Հաջորդ օրը կխոսենք Մենք աղոթքի մասին:
    Աղոթքի և սխրանքի մասին այդ գիրքը
    կամփոփի մեր եռագիրքը:

    Ուրախացեք, ուրախացեք, ուրախացե՛ք:

    Եվ ասեք նրանց.
    Մենք գիտենք ճակատամարտը,
    Եվ այդ պատճառով ուրախություն է մեր մեջ:
    Եվ ճանաչում ենք մենք Ծառայությունը,
    Եվ այդ պատճառով ուրախ են դեմքերը մեր:

    Հղում եմ ուրախություն և բարիք և ճշմարտություն, քանզի սրանում է ամբողջը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #132
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,134
    Հոկտեմբեր 3


    Պետք է ավերողների դեմ արարման ուժ ցուցաբերել:
    Կարողացեք շինարարության մեջ նորերին ներգրավել:
    Այսպիսով, աշխատեք միասնության համար:
    Ավանդում եմ ձեզ. պահեք վահանը և հույս ցուցաբերեք,
    քանզի Իմ նշանը ձեզ արդեն ցույց է տրված:
    Զգում եմ, եկել է երջանկությունը, մի թափթփեք այն:
    Եվ թևերը Մեր որոշումների հայտնության երջանկությունն են
    բերում աշխարհին:
    Տեսեք հայտնությունները:
    Վահանն իմ ամուր է:



    - - - - - - -



    Հոկտեմբեր 4


    Մենք կրում ենք մարգարեների ավանդների հաստատումը:
    Առաջնորդում ենք մաքուր աստիճաններով, և ոչ ոք չի զղջա,
    որ մոտեցավ նոր ռասային:
    Ռասայի առաջին պայմանն է՝ կյանքի մեջ ներմուծել ոգի:
    Եվ դարերով կուտակված բեկորներն իրենց տեղը կգտնեն:
    Սքանչելի կյանքի ընբռնման ճառագայթը կփայլի պարզորեն:
    Նոր թռիչքով ոգին կշրջանցի աշխարհը:
    Չնայած և դժվար, բայց չտեսնված ժամանակներ են:
    Շուրջբոլորն ամպեր են, բայց ճառագայթն Իմ ձեզ հետ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •