Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

User Tag List

Էջ 20 20-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920
Ցույց են տրվում 286 համարից մինչև 297 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #286
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.


    Պինդ փակեք ձեր երեսկալները: Իրադարձությունների սահմանին լռությունն է: Լուռ նախապատրաստեք ձեր զենքերը ճակատամարտի նախօրեին:
    Եթե առաջ քաղաքներով անցնում էինք ժողովրդի ճիչերի ներքո, այժմ լռելյայն կանցնենք լուսաբացին:
    Եթե առաջ թնդում էին ողջույնները, այժմ միայն սխրանք: Մենք նեղվում ենք մարդկային երկրպագություններից:
    Բարիքն ու խստությունը՝ մեկ հասկացություն են: Առաջներում Մենք խաղաղության ոստիկ էինք առաքում: Առաջ մեր խորհրդանիշն էր աղավնին, իսկ այժմ՝ սխրանքի թասը:
    Այո, ամեն դար իր խորհրդանիշն ունի:



    - - - - - - -



    5.


    Անձնական առևտրի դարաշրջանն անցել է: Փոքր գիշատիչներ լինել այլևս չեն կարող: Ավելի լավ է մտածել ժողովրդի օգտի մասին:
    Չեմ սիրում խոսել աշխատանքի համար պարգևների մասին, բայց փոխհատուցումն իրեն սպասեցնել չի տա:
    Խոսում եմ աշխատանքի ուրախության մասին: Կոոպերատիվ կառուցվածքը՝ միակ փրկությունն է:



    - - - - - - -



    6.


    Գնահատեք մտքի ընդարձակությունը: Ուսուցանում եմ ձեզ գնահատել կամքի հսկաներին:
    Ձեր կողքին կկապեմ Սուրբ՝ անտեսանելի, - Հանգույցը:
    Մեր Հրահանգն է՝ ձեր ուսերի վրա ընդունել Իմ Գալստյան վկայությունը: Բարձրացրեք ծանր Վահանը հանուն ձեր կուռ գիտակցության: Ասենք. "Վեհապետ, կօգնեմ Քո Երկրին, իմ ոգին զրահապատված է անվեհերության զրահով: Վառ վառվում է Վահանի վրա Քո աստղը: Վահանիս վրա կընդունեմ Քո հակառակորդների բոլոր նետերը: Ցանկանում եմ օգնել քեզ":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #287
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7.


    Ցանկանում եմ պատմել Ակբարի երկու գնդապետների մասին: Մեկը շատ լայնածավալ հրահանգներ էր ստանում, իսկ մյուսն ընդամենն ամենակցկտուրները:
    Վերջապես երկրորդը դիմեց Ակբարին, հարցնելով. "Ո՞րն է իմ՝ լայնածավալ հրահանգների չարժանանալու պատճառը, չնայած ես այդքան հաղթանակներ եմ բերել": - Ակբարը պատասխանեց. "Քո խելամտությունը կասեցնում է խոսքերի հոսքը: Թող ամեն ակնթարթ, որը դու պահպանել ես, գնահատվի լավագույն մարգարիտներով": Հետևաբար մեծ է ուրախությունը նրանց, ով կարող է հասկանալ, պահպանելով Աղբյուրի ընպելիքը:
    Ուսմունքի էությունը կարելի է համեմատել պայքարի որոշ ակնթարթների պահանջների հետ: Չեմ թաքցնում, որ հաջողությունից հետո անընդհատ մութ իրազեկություն է ներթափանցում, և պետք է ժամանակ տալ, որ արկերը թռչեն-անցնեն: Հատկապես, երբ ամրոցը նշված է թշնամու քարտեզի վրա: Բայց երբ արկերն ակոսեն հողը ձեր շուրջ, այն ավելի պիտանի կդառնա ապագա հիմքերը գցելու համար: Հետևաբար ով համբերություն ունի, նա կարող է ապագայի լավ հիմքեր գցել: Երբ նստում են լուռ, ամրապնդվում է մեր կապը:
    Նոր աճի դրսևորումը նոր աստիճան է նշանակում, և մենք արդեն ճանաչում ենք մեր պաճուճազարդ թշնամիներին: Բայց մեր թիկունքին մենք նոր ուժեր ենք կուտակել, և այդ պատճառով հին ճանապարհներն այլևս մեզ պետք չեն:



    - - - - - - -



    8.


    Գլխավոր սխալն այն է, որ կյանքի հարցերն ու պահանջները դեռևս ձևակերպված չեն, այնինչ ամեն րոպե Ես կարող եմ հարցնել, և բաց թողնվածն այլևս չի կրկնվում: Ասված է. չգիտեք ոչ օրը, ոչ ժամը:
    Խնդրում եմ սրել ձեր մտիքը սրի պես: Սովորել կարելի է անվերջ:
    Երբ խնդրում եմ. օգնեք կառուցել Իմ Երկիրը, - ոչ թե կմախքների եմ դիմում, այլ կենդանի ստեղծագործ ոգիների: Ամեն մեկի համար իր զոհողությունն է նշանակված: Բաց աչքերի խորհրդանիշն՝ այնքա՜ն կարևոր է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #288
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9.


    Օգնեցեք Իմ Երկիրը կառուցել: Հին աշխարհի դողը տեսնել չեն ցանկանում: Սքանչելի Ծրագրի մասին պնդել ոչ թե խստությունը, այլ հոգատարությունն է Ինձ ստիպում: Եվ ինչու՞ Ամրիտայից ոսպապուր սարքել:
    Ամեն ժամ ձեզ պնդեք. "Ոչ ոք չի կասեցնի իմ վազքը դեպի Ուսուցիչ: Ես հազար աչք ունեմ, և իմ ուժն աճում է շարժման մեջ միայն":
    Շարժունակության և հնարամտության դրսևորումներն անբաժան են:



    - - - - - - -



    10.


    Արդեն գիտեք կախարդված շրջանագծի մասին, գիտեք նրա գիտական նշանակության մասին: Ծրագիրն այն առանձնահատկությունն ունի, որ որոշված է հարթել շրջանագծի պաշտպանությունը, քանզի այն տիեզերական խոչընդոտ է հանդիսանում:
    Տարբեր արհեստական շրջանագծերով մարդկությանը յուրովի երկչոտություն է համակել: Այժմ ժամանակն է դեն նետել պայմանական բանաձևերը: Ժամանակն է միահամուռ արթնացած ոգով դիմավորել երկրի և երկնքի դրսևորումները: Ժամանակն է բաց աչքերով ասել տարերքների ծնունդներին. "Չե՛մ վախենում ձեզանից, քանզի չե՛ք կարող խափանել ինձ նշված ճանապարհը":
    Ժամանակն է ասել լույսին. "Ես, քո օգնականը՝ գալիս եմ, և ձեռքս կմեկնեմ հենց իրեն արևին: Եվ քանի դեռ անվթար է արծաթե թելը, իրենք աստղերն իմ զրահը կլինեն":
    Այդպիսի պարզ ճանապարհ է պատգամված մարդուն: Եվ Լույսի ճառագայթով վերջապես կջնջվեն խորհրդանիշների կուռքերը: Եվ Մեզ թույլատրված է ոչ թե աստվածներ, այլ գործընկերներ լինել: Դա պարզության պատգամն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #289
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    II



    1.


    Մի վախեցեք մոտիկից զննել ձեր եղբոր սպառազինությունը: Միայն խնամքով հաշվելով նրա օղազրահի օղակները, կարող եք իմանալ, թե ձեր եղբոր որ կողմն է ավելի վատ պաշտպանված: Դրսից փայլկտող զրահը կարող է նույնիսկ թեթև նետից չպաշտպանել:
    Հետևաբար, եթե զգացել եք, որ օղակը թույլ է, կարող եք ասել. "Եղբայր, հանուն Ուսուցչի, զննիր զրահդ և ավարտիր կոփելը, հակառակ դեպքում ավելի լավ է կռվես առանց զրահի": - Այդպես զննեք զենքն ամեն մարտից առաջ: Միայն զենքի բռնատեղը պահպանողի ճակատագիրը դաժան է:
    Հատկապես ուրախանում ենք, երբ ծրագրի վեհությունն արտահայտվում է պարզությամբ: Հիշեք, պարզությունը ձգողական ուժ ունի: Այդ մագնիսը համապատասխանում է նոր տանը:
    Կոտոշավոր մտածելակերպը թռչուններին թույլ չի տալիս երգել, բայց Իմ արշավը միայն երգի տակ է լինելու:



    - - - - - - -



    2.


    Կհարցնեն. ինչպիսի՞ն է ձեր երկինքը: - Ասացեք. երկինք պայքարի և աշխատանքի: Աշխատանքից ծնվում է անպարտելիությունը, պայքարից՝ գեղեցկությունը:
    Այո, արդեն այսօր ասել եմ. Ի՛նքս եմ գալիս: Հենց այդպես, Իմ նետերը թռչում են իմ Երկիր, և խայտաբղետ շիվերը սպասում են այգեպաններին:
    Պատերին Իմ նշաններն են, և շշունջի մեջ Իմ թեթև շունչն է: Թող թփերը փարթամ աճեն՝ ավելի հեշտ է իրարից հեռացնել, քան թափուր տեղերը տնկոտել: Ոչնչից մի վախեցեք, Մեր ծաղիկները տարբեր են, բայց Վեհապետի ձայնով ամեն ինչ կարգի կբերեք:
    Նկատեք, թե ինչպես է աճում մեր դաշտը: Անհրաժեշտ ցողունները կանաչ են, չորերն ընկնում ու սևանում են: Արդեն կարելի է նոր պայքարի քարտեզը գծել: Կսկսեք ավելացնել ոգու մաքառման շրջանները և սևացնել նախկին հպարտության սարերը:
    Ինչպես ասացի, ավելի լավ է ցնցոտիավոտների, քան երեսպաշտների հետ: Ընտելացեք ոգու կրակն աչքերում տեսնել:
    Ֆրակը զուրկ է մաքառման աստղից, որը փայլում է կաֆտանների վրա:
    Թող հիշենք այսօր՝ աշխատանքի և պայքարի երկինք:



    - - - - - - -



    3.


    Համաչափելիության կողքին պետք է հասկանալ անհրաժեշտությունը: Այդպես անհրաժեշտության փորձարկումը վերջին փորձությունը կդառնա՝ այլ կերպ ասած, ամեն փորձվող պետք է ասի, թե ինչն է ամենաանհրաժեշտը համարում: Ըստ անհապաղ պատասխանի որակի կչափվի նրա գիտակցությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #290
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.


    Օգտակարության աստիճանը կարող է փոխվել: Չէ՞ որ օգտակարության աստիճանները հավասար են ծառի տերևների քանակին:
    Եթե ցանկանում ենք Գալստյան անհետաձգելիությունը, ուրեմն անհետաձգելիորեն պետք է մաքրել ուղիները: Պետք է ընտելանալ թե առավոտյան և թե երեկոյան կատարել Հրահանգները և տոգորվել Կանոնադրությամբ:
    Չեմ սիրում ամեն տեսակի կեղծ բարեպաշտություն: Թող Ճառագայթը լուսավորի սխրանքը: Ու՞ր կուղարկեմ Ճառագայթը, եթե վահանի փոխարեն թաց շղարշ է: Հարվածի պահին գլխավորը ձեռքի անհետաձգելիությունն ու ամրությունն է:
    Ինչպես ես ուղարկում եմ ձեզ ամեն մի վահան, այնպես էլ դուք օգտվեք ամեն ակնթարթից: Չէ՞ որ ոչ թե վարձի համար, ոչ թե վախից եք գնում, այլ տիեզերական գեղեցկության գիտակցումից:



    - - - - - - -



    5.


    Ասեմ, թե ինչից սկսվեց տարբերությունը Բուդդայի և Դևադատտայի միջև: Դևադատտան հարցրեց. "Ամեն մի գործողություն ինչի՞ց սկսել": Օրհնյալը պատասխանեց. "Ամենաանհրաժեշտից, քանզի ամեն ակնթարթ իր անհրաժեշտությունն ունի և դա կոչվում է գործողության արդարություն":
    Դևադատտան պնդեց. "Ինչպե՞ս է ծագում անհրաժեշտության ակնհայտությունը": Օրհնյալը պատասխանեց. "Անհրաժեշտության թելն անցնում է բոլոր աշխարհների միջով, բայց այն չհասկացողը վտանգավոր կիրճում կմնա և քարերից անպաշտպան": - Այդպես Դևադատտան չէր կարողանում տարբերել անհրաժեշտության սահմանը, և այդ մութը փակեց նրա ճանապարհը:
    Հետևաբար նույնիսկ սլացիկ ձին էլ սմբակի ծայրով զգում է, թե սկզբում որ քարի վրա կանգնի: Այդպես զգացվում է շարժունակության, համաչափելիության և անհրաժեշտության կարգը: Մեր շատ պատմական գրառումներ որպես վաղեմի օրենսդիրների արձանագրություններ են ընկալվում:
    Հաճախ նույնիսկ Քրիստոսի կամ Բուդդայի անունը բարդեցնում է ընկալման դյուրինությունը, իսկ անհայտ քարի վրայի գրերը հեշտորեն անկեղծ ուշադրություն են գրավում:
    Պե՞տք է արդյոք բացատրել, որ լավագույն հետևանքն այն է, երբ ոգու կայծն է բռնկվում: Հետևաբար գիտեցեք, թե երբ է ավելի օգտակար հիշեցնել Անունը, իսկ երբ՝ բացատրել Պատվիրանի էությունը: Հիշեք, երբ տարբեր ուղիների վրա լինեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #291
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.


    Ահա մենք յոթ ծառա կուղարկենք շուկա խաղող բերելու: Ի՞նչ եմ տեսնում: Առաջինը կորցրեց տված փողը: Երկրորդը տվեց հարբեցնող գինու: Երրորդը թաքցրեց: Չորրորդը չհասկացավ, որ խաղողը խակ է: Հինգերորդը, փորձելով հասունությունը, ճխլեց ամբողջ ողկույզը: Վեցերորդն ընտրեց հմտորեն, բայց անփությությունից հրեց ու շաղ տվեց ամբողջը: Յոթերորդը բերեց հասուն մի ողկույզ և տերևներ էլ գտավ այն զարդարելու համար:
    Այդպես միևնույն ճանապարհով և միևնուն ժամանակ յոթ հոգի անցնան:
    Պահպանեք Նոր Աշխարհի օրենսդրությունը: Բերենք և մարմինը և ոգին, քանզի ավելի սքանչելի սխրանք չի եղել: Համարում եմ, որ կվերապրենք ամենադժվար ժամանակը: Իրադարձությունների անդրադարձումները խռնվել են դարպասի մոտ:
    Գիտեք, թե ինչպես է նավը սլանում ալիքի վրա: Հետևաբար ճշմարտությամբ ոչ թե լսողությունը, այլ ոգին է պետք սնուցել:



    - - - - - - -



    7.


    Մագնիսներ տեղադրելու մասին: Մագնիսը կոփում է մոլորակի բարեշրջման պրոյեկցիան: Մագնիսն անխախտություն է դրսևորում: Մագնիսը հաստատում է մարդկային ուղին: Մագնիսը մի քանի տեսակների է լինում. կամ առաջատար մոլորակի չփշրված մարմին; կամ մարմնի մաս, որը միասնական է մյուս մասերի հետ; կամ շփման միջոցով մագնիսի հետ կապ հաստատած օտար առարկա: Մագնիսը կամ անտեսանելի է մնում, և սակայն դեպի իրեն է ձգում իրադարձությունների ընթացքը; կամ ծառայում է որպես գիտակից գործողության կենտրոն; կամ պայծառեցնում է իրեն գտնող մարդուն:
    Մարդկության պատմության մեջ կարելի է տեսնել, թե ինչպես մագնիսների ցանցը բոցավառվել է ուղեցույց կրակների նման:
    Ուրեմն ինչպե՞ս է աշխատում մագնիսը: Նա գործի մեջ է մարմնավորում տարածության գաղափարները: Շատ մագնիսներ ընկած են քաղաքների հիմքերի տակ: Շատերը գտնվել են: Տարածության ուղարկած ասուպի մեջ գտնվող ադամանդների խորհրդանիշը պետք է, կրկնում եմ, գիտականորեն հասկացված լինի:
    Պետք է հավաքել առավոտվա և երեկոյի բոլոր րոպեները: Քաղքենու կյանքն ավարտվել է, սկսվել է սխրանքի առավոտը: Ճակատագիրը պատրաստ է պատասխան տալ բոլոր դժվարությունների համար, բայց ընդունեք դրանք: Ճառագայթը կարող է պատուհանից էլ լուսավորել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #292
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8.


    Անտեսանելի լինելու հատկությունը հաճախ փրկարար է: Լռակյաց լինելու հատկությունը հաճախ փրկարար է: Գաղտնիքների պահապան լինելու հատկությունը հարգարժան է: Վստահելի լինելու հատկությունը հարգարժան է: Աղոթքային վիճակի հզորությունը հոգեպես աճական է:


    - - - - - - -



    9.


    Համարում եմ, որ պետք է վառել բոլոր ազդանշանները, նշանները պետք է հեշտորեն հասկանալ: Կանչվածներից ամեն մեկին Ես կտամ նշաններ, բայց պետք է դրանք ընդունել: Կարող եմ ասել, որ երբեմն ստիպված ենք եղել չափազանց նշաններ կիրառել: Բայց ոչ միշտ է, որ կարելի է նրանցից օգտվել:
    Հիշում եմ: Մի անգամ հաջողվեց մի մարդու փրկել հրդեհից, բայց նա չէր լսում նշանները և այնուամենայնիվ կոտրեց ոտքը:
    Մեկ ուրիշ անգամ, փրկելով կործանիչ ստորագրությունից, ստիպված եղանք, բացի հոգևոր ազդեցությունը, դիմել այնպիսի մկանային ուժի, որ ձեռքը երկար ժամանակով թմրել էր: Փրկելով վտանգավոր գազանից, ստիպված էինք արահետից դուրս հրել: - Այսպիսով, պետք չէ հարկադրել արտակարգ ազդեցությունների, և պետք է զգոն լսել փրկարար ներգործությունները:


    - - - - - - -



    10.


    Պետք է հոգևոր վերելք տալ: Մեզ մոտ Ուսուցչին գործի մեջ են հարգում: Մեզ մոտ ապրում են հրաշալի երազանքով: Մեզ մոտ ճանապարհը սփռված է սխրանքի պայտերով: Մեզ մոտ վրանների վերևում շողում են արիության ճառագայթները: Մեզ մոտ ուրախություն է Ճշմարտության հրով այրվելը: Մեզ մոտ ճանապարհը եռակի երկարացված է:
    Մի՞թե երջանկություն չէ՝ ընթանալ անկենդան նյութին դեմ և ոգու նիզակով վառել արարիչ ոգու կայծերը:
    Ուսուցիչը, Ուսուցիչը, Ուսուցիչն է գալիս Հրահանգի նետը ձեռքին:
    Երբեք չէի ընդունի ջրի խաղաղ մակերեսը, բայց կընդունեմ ամբողջ ամպրոպը, և Իմ ձեռագրերը կայծակի պես կփոխակերպեն տիեզերքի կամարը: Բաց կթողնեմ լրաբեր աղավնուն, բայց կգամ որպես Արծի՛վ:
    Այնպես որ ամեն մի Իմ զինվոր թող պատրա՛ստ պահի զրահը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #293
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11.


    Դուք արդեն գիտեք Ակբարի երկու գնդապետների մասին, ավելացնենք երրորդի մասին էլ: Նա հարցրեց. "Ինչու՞ ուշը և չափազանց շուտը միանման են պարսավվում": - Ակբարն ասաց. "Բարեկամս, միանման մեծություններ չկան: Հետևաբար, եթե վաղաժամությունն իր մեջ հնարամտություն է պարունակում, ուրեմն նրա գինն ավելի բարձր է, քանզի ուշացածությունը միայն մահվան հետ է կապված: Վաղաժամությունը դատապարտելի է, իսկ ուշացածությունն արդեն իսկ դատապարտված է":



    - - - - - - -



    12.


    Իմ Հրահանգն է՝ հասկանալ նշանակությունը նրա, ինչ տեղի է ունենում: Ինչպես Ես խոստացա այսօր տալ Հրահանգը, այնպես էլ դուք պատրաստ եղեք գործունեության:
    Եթե տեսնեմ, որ պետք է գնալ ուղտերով, - գնացե՛ք:
    Եթե տեսնեմ, որ պետք է թռչել, - թռե՛ք:
    Եթե տեսնեմ, որ պետք է նավով, - նավարկե՛ք:
    Եթե տեսնեմ, որ պետք է մտնել բունը, - մտե՛ք:
    Եթե տեսնեմ, որ պետք է հայտնվել կեսգիշերին, - հայտնվե՛ք:
    Եթե տեսնեմ, որ պետք է հասցնել մինչև լուսաբաց, - հասցրե՛ք:
    Եթե տեսնեմ, որ պետք է Սրբությունը ծածկել վահանով, - ծածկե՛ք:
    Եթե տեսնեմ, որ պետք է չքնել, - չքնե՛ք:
    Եթե տեսնեմ, որ պետք է Ինձ հավատալ, - հավատացե՛ք:
    Եվ ձեր մանտրամը կլինի. "Կօգնեմ կառուցել Քո Երկիրը հանուն Աշխարհի Մոր և Իմ Հո՛ր":
    Հզորացնենք Մեր ուժը պատրաստվածության կրակով և անցնենք ոսկե ավազները, քանզի Վեհապետների մոտ ենք գնում:



    - - - - - - -



    13.


    Ավելի լավ կարող եք պատմել բոլորին աշխատանքի մեջ տեսնելու Իմ ցանկության մասին: Պետք է լարել աուրան, այլ կերպ այն չի կարող աճել:
    Պետք է հստակորեն հասկանալ, թե որքան են անօգուտ երկնային ճառագայթները, եթե ներվային կենտրոնների կողմից արտահոսքով չեն դիմավորվել: Արդեն խոսել եմ լեզվի թմրելու և կոտրված ձեռքերի մասին: Ահա առանց երկրային պատասխանի երկնային ազդեցության հետևանքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #294
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.


    Ցանկանում եմ կոոպերացիան տեսնել ոչ թե նամակների և խոստումների, այլ գործողության մեջ: Ճիշտ է ոչ թե խոսել սիրո մասին, այլ ցույց տալ գործողությամբ: Ճիշտ է լուծարքի ենթարկել համոզելը նվիրվածության մեջ, այն դրսևորվում է գործում: Ճիշտ է ավելորդ խոսքեր չասել՝ նրանք գործի մեջ են պետք: Ողբալի է, եթե պատերազմի հարձակման պահին զինվորները բացեն շղթան և առաջնորդին սիրո խոստովանություն անեն: Հիրավի, հարձակման պահն է, և ամեն մի քար պետք է վերցված լինի հաջող շարժումով: Նետերը հմտորեն արձակեք:
    Վերևում ասացի արտահոսքերի անհամապատասխանության դեպքում ճառագայթների ապարդյունության մասին: Հոգնածությունն ու դժգոհությունը կարող են զրկել անհրաժեշտ ուղերձից: Զգացմունքների վերևից պետք է կարողանալ հասնել Մեզ:



    - - - - - - -



    15.


    Ահա Տիեզերական ձեռնարկներից վերադառնանք դեպի քարեր կրելը և ամեն քարի վրա ուրվագծենք խաչի խորհրդանիշը:
    Հիշեցնեմ, թե ինչպես էր Բուդդան աշակերտներ ընտրում սխրանքի համար: Պարապմունքների ընթացքում, երբ հոգնությունն արդեն համակում էր աշակերտներին, Բուդդան տալիս էր ամենաանսպասելի հարցը և սպասում էր ամենաարագ պատասխանին: Կամ, ցույց տալով ամենապարզ մի առարկա, առաջարկում էր նկարագրել այն ոչ ավել քան երեք բառով կամ ոչ պակաս քան հարյուր էջով: Կամ, կանգնեցնելով աշակերտին փակ դռան առջև, հարցնում էր. ինչո՞վ կբացես այն: Կամ ուղարկում էր երաժիշտներին պատուհանի տակ և աշակերտներին ստիպում էր իրար բացարձակապես հակասող բովանդակության հիմներ երգել: Կամ, նկատելով ձանձրացող աշակերտի, նրան առաջարկում էր կրկնել անսպասելի ասված խոսքերը: Կամ, անցնելով աշակերտների առջևով, հարցնում էր՝ քանի՞ քայլ է արել: Կամ, նկատելով վախ կենդանիների կամ բնության երևույթների հանդեպ, պայման էր դնում հաղթահարել: Այդպես հզոր Առյուծը կոփում էր ոգու շեղբը: Հիշեք և կիրառե՛ք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #295
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16.


    Կարելի է կանչել Արշալույս աստվածուհուն: Լույսի ուժն արդեն այրում է մութը: Մորիան՝ անսասան ոգի է: Իմ ոգին գիտի, թե ինչպես է հզորությունը կոփվում: Առաջարկում եմ ոչ թե աղոթել Ինձ, այլ Ինձ կանչել: Եվ Իմ Ձեռքը չի հապաղի հայտնվել կռվի պահին:
    Մենք ինչպե՞ս անցանք անապատների միջով: Ինչպե՞ս Մենք կարողացանք շրջանցել սև նետերը: Ինչպե՞ս Մենք կարողացանք վարժեցնել վայրի ձիերին: Ինչպե՞ս կարողացանք դավաճանի հետ քնել մեկ վրանի տակ: Ինչպե՞ս կարողացանք ուժեղացնել Մեր ճակատագիրը կրակի դեմ քարշ գալով: Ինչպե՞ս կարողացանք հաղթահարել հեղեղատի քարերը: Ինչպե՞ս կարողացանք ճանապարհ գտնել գիշերվա մեգի մեջ: Ինչպե՞ս կարողացանք ճանաչել անհասկանալի ցանկությունները: Ինչպե՞ս կարողացանք ճանաչել կյանքի արահետը: - Հիրավի, ոգու արթնությամբ:
    Ամեն րոպե Մենք պատրաստ ենք կյանքի հաց տալ նրան, ով կընտրի ոգու արթնության այդ նույն արահետը:
    Իմ ճառագայթը կարող է լուսավորել ոգու գործողությունները:
    Իմ ճառագայթին հնազանդ են արիության ծիրանին հագած էությունները: Այնտեղ, որտեղ վախի փոշոտ բորբոսն է, ճառագայթի սուրը խարազան է դառնում:



    - - - - - - -



    17.


    Գիտեցեք, թե որքան դժվար է լինում հասնել մարդկանց սրտերին: Ոգին չի ներթափանցում և թաղանթը հաստանում է: Ինչպես ուրեմն ողջունել նրանց, ով արծվի պես շուրջն է նայում և ում համար ապագայի մեգը լուսավոր հայելու է նման:
    Չնայած պայքարի իրադարձությունները մեծ են, բայց մեկ բան կարող եմ խոստանալ հավատարիմներին՝ ամեն դրության մեջ կպահապանենք նրանց արժանապատվությունը: Այն թշնամական հոսանքներն էլ Մեր օգտին շուռ կտանք:
    Իմ զինվորներին տրված հրահանգը երկու անգամ չի կրկնվում: Նշանագծելով հնարավորությունները, Մեր ուղիներն ավելի լավ կկառուցենք:
    Չվախենանք, եթե այդ հնարավորություններն առաջին հայացքից չափազանց խառնիխուռն են: Կանաչը միանգամից չի աճում, բայց երջանկությունն այն է, որ տեսնում եմ թուլացած լարերն ընդունելու արժանի երիտասարդ գլուխներ:
    Դուք պարտավոր եք վստահել անհայտներին և Անտեսանելիներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #296
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18.


    Երբ մարդիկ ճանապարհ են ընկնում, նրանք երկակի զգացմունք ունեն. կամ որ իրենք երկար են ապրել այդ տեղում, նշանակում է իրենց աուրան ասես ներաճել է իրերի հետ: Կամ մարդիկ զգում են, թե ինչպես ամեն ինչ վերջացել է իրենց շուրջ, նշանակում է, աուրան անհանգիստ նկրտումների մեջ է:
    Շատ կարևոր է տարբերել մարդկանց այդ երկու տիպերը: Հաճախ արտաքին նախանշաններով կարելի է դատել ամենակարևոր բաժանման մասին:
    Ուրեմն ովքե՞ր են Իմ մարդիկ: Նրանք, ովքեր իրենց տան տեղը չեն զգում: Նրանք, ովքեր չեն հիշում իրերի թանկարժեքությունը: Ով սիրում է գնալ սարնիվեր: Ով սիրում է թռչունների երգը: Ով գնահատում է այգաբացի օդը: Ով ժամանակից ավելի գնահատում է գործունեությունը: Ով հասկանում է ծաղիկներին: Ով դրսևորում է անվեհերություն և չի նկատում այն: Ով բամբասանքներ չի սիրում: Ով գնահատում է գեղեցկության ուրախության դրսևորումը: Ով կյանքը հասկանում է տեսանելիության սահմաններից այն կողմ: Ով զգում է, թե երբ կարելի է Ամրիտայից մաս վերցնել: Ով շտապում է ի կատար ածել մարգարեությունը: Իմ այդ մարդիկ կարող են ծախսել Իմ Հզորությունը:
    Ինչպես Հողմերի երկրի Արքա, կարող եմ նրանց ցողի մի կաթիլ ուղարկել Էլգարիո ծառից, որը բացում է ապագայի կյանքը:



    - - - - - - -



    19.


    Ասեմ, թե ինչպես առաջնորդն իր ամենամեծ հաղթանակներից մեկը ձեռք բերեց: Նա այրեց տափաստանն իր զորքի հետևում և հազարավոր ձիեր տվեց գերիներին, որպեսզի փրկվեն: Նրանք սարսափահար սլացան դեպի թշնամին և սփռեցին վախ: Սրանց հետևից սլացան հորդաները և, չտեսնելով այլ ելք, կրակից ավելի արագ ոտնակոխ արեցին թշնամուն:
    Անգիտակից առաջնորդը կրակ է վառում թշնամու՛ հետևում, բայց իմաստունը վառում է կրակը յուրայինների հետևից:
    Այդպես էլ, երբ առաջին ուխտագնացներն էին դուրս գալիս Ասիայից, նրանք իրենց հետևում ոչնչացնում էին կամուրջներն ու անցումները, որպեսզի հետ վերադառնալու մտքեր չունենան:
    Կա մի արևելյան հանելուկ. "Ասա, ո՞վ է սիրում թաղված լինել": Պատասխանն է. - "Սերմը":
    Իրոք որ, ծրագրի սերմը պետք է թաղված լինի գետնի տակ, բայց երբ այն սկսում է ապրել, միայն վեր է աճում:
    Ուսուցիչը տեսնում է նոր հնարավորություններ, և տափաստանի կրակը հեծյալներին քշում է մեկ ուղղությամբ:



    - - - - - - -



    20.


    Փոշոտ մարգարտածաղիկների մեջ հառնում է Երկնային Ծիրանու շուշանը: Ավելի լավ է ապրել Երկնային Ծաղկի կողքին, քանզի երկրի ծաղիկները՝ երկրի միակ կենդանի կապն են երկնքի հետ:
    Ծաղկեփոշու արարման մեջ ասես թե նստվածք են տալիս պրանայի բյուրեղները: Առանց կատակելու կարելի է ասել, որ ծաղիկների մեջ երկինքը նստում է երկրի վրա: Եթե երկիրը զրկեինք ծաղիկներից, կվերանար կենսունակության կեսը: Նույնքան կարևոր է նաև ձյունը, և ձյան սարերը կանգնած են որպես փրկության փարոսներ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #297
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    III



    1.


    Երբ մեծությունն աճում է, հատակներն ու առաստաղները սկսում են ճռճռալ: Մարդկանց շատ դժվար է հասկանալ "կարող է" և "կլինի" բառերը միջև տարբերությունը: Նրանց թվում է, որ եթե կարող է լինել, ուրեմն կլինի: Բայց ու՞ր մնաց սխրանքը և բոլոր պատերը հաղթահարելու ցանկությունը:



    - - - - - - -



    2.


    Պատկերացնենք առանց լարերի էլեկտրակայաններով լի մի աշխարհ: Բայց միայն քչերը բարձր լարման կայաններ կլինիեն: Միայն նրանք կարող են ուղղորդել մոլորակի կյանքը: Ճիշտ այդպես էլ գոյություն ունեն բարձր լարման ոգիներ, որոնք իրենց մարտկոցների ուժը կուտակել են նախկին դրսևորումներում: Նրանց տարբերիչ հատկանիշը կլինի իրենց ներքին "Ես"-ի չլուծվելիության հաստատուն գիտակցումը՝ այնտեղից է ծնվում բարձրագույն ազատության հասկացումը: Եվ բարձր լարման կայանին հարում է նրա մշտական ալիքներն ընդունող փոքր կայանների ցանցը: Այդպես բարձր լարման ոգին սնուցում է իր շրջապատը և նման է տարածության վրա թագավորող միայնակ աշտարակի: Այդ պատճառով փոքր հասակից մարդիկ ձգվում են դեպի այդպիսի մագնիսները, երբեմն նույնիսկ ծանրաբեռնելով նրանց: Սխրանքը ոչ թե հրաժարական է, այլ պարունակելու և շարժվելու ունակություն: Այդպես, երբ ասում էի հրաժարվող, պետք է հասկանալ՝ պարունակող: Անհնար է պատկերացնել հրաժարանքի էությունը, քանի որ մոտակայքում բուն է դրել արգելքը, բայց պարունակումը գիտակից ըմբռնում է ցուցաբերում:
    Ինչպե՞ս ուրեմն Տիրամայրը հրաժարվեց աշխարհներից: - Քանզի նա պարունակել է ապագայի կառուցման մեծությունը, և այդ դեպքում ոչինչ չի կարող կասեցնել ոգու աճը: Հավատարմությունը՝ բարձր լարման ոգու որակ է, և պարունակման դրսևորումն իսկական սխրանքն ուրախալի ստացում է դարձնում: Այդպես կարող է զարգանալ սխրանքը, քանզի լուսավոր ստացումն իր հետևից հաջորդն է բերում:
    Ճշմարիտ են անձնանվերներին լողալիս պատկերել, այդպես համաշխարհային էներգիայի ալիքը տանում է իր հոսքի մեջ մտնողներին:
    Նորից պետք է հիշել տարբերությունը հոգատարության և սպառնալիքի միջև:
    Երբ մի անվանի հեծյալի Ես նախազգուշացրեցի սովորել ձիուց վայր թռչել ընթացքի պահին, նա այդ հակասող համարեց իր տափաստանային երկրի սովորույթներին: Բայց երբ կատաղած ձին նրան հասցրեց ափի հորձանուտները, նա ստիպված էր անփորձ ցած թռչել և կաղ դարձավ:
    Բայց հավատարմության ներքո հեշտ է շփվել համաշխարհային ալիքի հետ: Միայն թե ձգտենք ուրախության:



    - - - - - - -



    3.


    Ներկայի մրի կողքով դեպի ապագա սլացեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 20 20-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •