Ուխխ դզեց սիրում եմ բանավեճեր ։) երկար ա լինելու կներես
1. Այո,
նորմալ չի ստացվել․ Ստարտի մենյուն փոխել եմ, բայց ինչ վերաբերվում ա ընդհանուր ինտերֆեյսին վեբից տարբեր ծրագրեր եմ փորձել ու անհաջող՝ մեկ վիրուս, մյուսը բագոտ․․․ կարող ա կան լավերը բայց ես չէմ հանդիպել։
2. Windows ի ֆայլերի համակարգով տեղափոխվելու համար file explorer-ն ա օգտագործովում։ Վատը չի, բայց կան ավելի լավ այլընտրանքներ որոնք ունեն ավելի զարգացած հնարավորություններ, extension ների համար ճկունություն։ (Windows - ով ել կլինի, բայց նախատեսված չի փոփոխությունների համար)
3. էսի իմ ցավոտ կետն ա
էն քիչ պատճառներից մի քանիսը որ ես Windows եմ օգտագործում դրանք կոմերցիոն ծրագրերի բացակայությունն են Լինուքսում (Photoshop, Ms office, Guitar Pro), նաև Windows ի համար կոմերցիոն դրայվերները ավելի շատ են ու ավելի լավ են աշխատում:
Ինչ վերաբերվում ա open source ին։ Լինուքսը չի զիջում Windows ին ստեղ, ու չգիտեմ էդ ինֆոն որտեղից ես գտել բայց որ աղբյուրը նշես լավ կլինի
հետո open source ը ավելի շատ փիլիսոփայություն կամ էկոհամակարգ ա քան զուտ տեխնիկական բնութագիր։ Open source նպաստում մարդկության պրոգրեսին՝ դու կարաս սովորես ինչ-որ մեկի ծրագրից, կատարելագործես իրան (եթե ծրագրավորող ես
) ու չվախենաս որ ինքը վիրուս կամ Backdoor կունենա որի մասին դու չգիտես։ Էսի շատ երկար թեմայա ավելի լավ ա GNU project ի հետ ծանոթանաս։
4. զուտ հետաքրքիրա ինչ դիստրո՞։
VIM ի մասին տենց կատակները արդեն էլ խնդալու չէն
Windows, ու Լինուքսով օգտագործել եմ թե՛ գրաֆիկական թե՛ տերմինալ վարիանտները ոչ-մի խնդիր՝ խաչով փակում ես եթե չէս ջոկում
կամ մի քանի անգամ հուսահատ գրում ես :quit քեզ ասում ա որ գրես :wq
ծակի պահը չհասկացա կմանրամասնես՞ ։ Ի դեպ լինուքսի update ները շատ ժամանակ ավելի հեշտ են ուղղակի տերմինալով կոդ ես գրում (շատ պարզ ա, copy-paste) միաժամանակ գործդ ես անում։ Windows ի նման կարևոր պահին 30 րոպե update չի գնում քո կամքին հակառակ:
Վերջում։ Եթե ուզում ես քո համար հանգիստ, առանց մտածել, մի քիչ պրոդուկտիվ ապրես գնա Windows ի կողմը
Բայց։ Եթե քեզ իրոք հետաքրքրում ա ամեն ինչում անել առավելագույնը, աջակցել ազատ սկզբունքներին, ազատ պահել գիտությունը մեծ կորպորացիաներից ու նպաստել թափանցիկ քաղաքական, հասարակական սկզբունքների ձևավորմանը ուրեմն Լինուքսը քոնն ա։
P.S. Համ ել եթե լիբերալ ես ու նոութիդ կամերային տիպ ես կպցնում
Էջանիշներ