Կարելի ա ասել, որ ես շատ քիչ եմ բզբզել, ու միշտ մեծ հաճույքով վերադարձել եմ windows-ի, որին շատ լավ ծանոթ եմ։
Ubuntu-ն աչքիցս ընկավ էն օրը, երբ 2 օր տանջվելուց, ինսթալլից հետո պարզեցինք, որ gruբb-ը ամենավերջի փուլում ա փորձում դնի, չի ստացվում, առանց մի բան ասելու ռեստարտ ա անում, սպասելի արդյունքով։ Ընդ որում էդ կոմպի վրա, որ Windows XP-ն միանում էր կես րոպեում, ubuntu-ի հին, էդ կոմպին համապատասխան տարբերակները (5,6,7) նստում էին ժամից ավել։ Դե պատկերացրա քանի անգամ ենք տենց ժամով ինսթալլ արել, մինչև ջոկել ենք, որ grub-ը չի նստում։ Ստիպված ավելի նորմալ լինուքսով grub դրեցինք։
Ավելի նորմալը puppy -ն ա, որը բզբզելու համար իդեալական ա։ Շատ փոքր, LiveCD-ով ինչ ուզում ես ասա, շատ թեթև, ու առանց root-ի, այսինքն ի սկզբանե root Ես, ոնց ուզում ես փչացրա։
Էս պահին տան համար խորհուրդ եմ տալիս Zorin-ը, որ էլի Ubuntu-ի միջուկի վրայա հավաքած. բայց քեզ չի դիմավորում քաքի գույնով, քաք unity-ով, ու չգիտեմ խի, ավելի թեթև ա աշխատում։

Այսինքն ես zorin դնում եմ, եթե մարդն անպայման լինուքս ա ուզում, բայց չի կարում ադեկվատ բացատրի թե ինչին ա պետք։ Թե չէ, իհարկե ինքս երբեք, ոչ մեկին խորհուրդ չեմ տա անցնել մի ՕՀ-ի, որի խնդիրների լուծումը դառնալու ա թութք։ Էն որ 5 հատ ֆորում ես գտնում, քո խնդրով, բայց սաղում մենակ հարցն ա, առանց խնդրի լուծման։