Linux -ը լավն ա, չէ Windows-ն ա լավը վեճը ճիշտ չի: Էդ ոնց որ վիճես, թե 4 քաշող բարձր տակով մեքենան ա՞ լավը թե ցածր սեդանը: Կամ ուղաթիռը, թե ինքնաթիռը: Իհարկե մայրուղում սեդանը, իսկ գրունտային, անհաթ ճանապարհին՝ ամենագնացը: Երկար թռիքչներին ինքնաթիռը՝ իսկ սարերում ու սահմանափակ տարածությունում՝ ուղաթիռը:
Կորպորատիվ ենթակառուցվածքում Microsoft AD-ի պես լավ, հարմար ու հզոր համակարգ չգիտեմ Linux-ի տակ: Նույնիսկ Linux-ներն են AD ինտեգրացիյով ապահովվում: Նույնիսկ Linux based ցանցային սարքերն են AD ինտեգրացիա ու LDAP սատարում: Հաստատ չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Microsoft AD-ն այլընտրանք չունի: Հիմա շատ զարգացած ա ASP.NET տեխնոլոգիան: Դրա մասնագետը չեմ, բայց ծրագրավորողները ինձ կուղեն, դա էս պահին ամենահարմար ու ամենահզոր տեխնոլոգիան ա միաժամանակ web application ու սովորական application գրելու համար: Նույն AD-ի ունենալու պայմաններում արդեն Microsoft SCCM ես դնում ու ադմինդ թագավորի պես ապրում ա: Shearpoint, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, SQL բան սենց բաների մասին էլ չասսեմ:
Բաներ կան, որ երկուսի մոտ էլ հիանալի ստացվում ա, բայց դրա մասին չեմ գրի: Հիմա անրադառնամ նրան, ինչով windows -ի տակ եթե կա էլ՝ տենց լավ չի աշխատում, ոնց Linux -ի տակ:
Օրինակ proxy server: Չկա Microsoft-ական նորմալ պրոքսի սերվեր: Ժամանակին ISA սերվեր կար ու էնքան տարածում չգտավ, որ հանին ռադ արեցին: Ես ինքս օրինակ նախըտնրում եմ postfix mail server դնեմ, քան exchange: exchange-ը գեմառոյի պես ա, քանի նոր ա՝ կարելի ա դրա հետ ապրել, հեո մեծանում ա ու անհնար ա դառնում հետը յոլա գնալ: Կամ պետք ա գերմասնագետ լինես, կամ չգիտեմ: SCOM-ը օրինակ շատ վատն էր, այ cacti-ի պես մուտազ մոնիտորինգի համակարգ չկա windows-ի տակ: SCOM-ի փորձ ունեցել եմ: 6 սերվերանոց հսկա մոնստրը մի քանի հարյուր գիգաբայթ բազա ա պահում ու ոչ մի բան չի տալիս: Cacti-ն դնում ու մոռանում ես, իսկ սերվերը մի հատ ա՝ բազանմի քանի հարյուր մեգաբայթ: Oracle ադմիններն են ասում, որ Linux -ի տակ իրանց շատ լավ ա աշխատել: Ամեն ինչ արագ ա ու քիչ ռեսուրսատար:
Կարճ ասած խնդրից ա կախված: Ասեք ինչ խնդիր եք լուծում, ասեմ թե ինչի մի համակարգը մյուսի նկատմամբ մի քանի անգամ վատն ա կամ լավը:
էսպես չի մնա
ASP.NET-ը չէ, .NET-ը։Հիմա շատ զարգացած ա ASP.NET տեխնոլոգիան: Դրա մասնագետը չեմ, բայց ծրագրավորողները ինձ կուղեն, դա էս պահին ամենահարմար ու ամենահզոր տեխնոլոգիան ա միաժամանակ web application ու սովորական application գրելու համար:ASP.NEТ-ը .NET-ի Extension ա կոնկրետ web application-ների համար։
Progart (07.11.2017)
Exchange -ի խնդիրը չհասկացա, ի՞նչ ա անում ժամանակի հետ կախված: Շատ ա՞ մեծանում, թե՞ ոնց:
Այ էս լրիվ համաձայն եմ: Ու քանի դեռ ընտրություն կա, բոլորն էլ աշխատելու են ավելի լավը սարքեն, վին. 10ի փոփոխությունները վկա:
Իսկ եթե խոսքը ամենօրյա "տնային" օգտագործման մասին ա, ինձ որ լինուխները ավելի հարմար են, ինչքան էլ գլխացավանք առաջացել ա, կարացել եմ առանց ֆորմատ անելու կամ որևէ տվյալ կորցնելու ուղղեմ:
Բազան մեծանում դառնում ա պրոբլեմ: Հետո մեծանալը հալա ինչ-որ տեղ կարելի ա կանխել: Ինքն ա ահավոր թանկ: Մի լիցենցիան 5000 դոլար ա: Պլյուս դրան սպասարկումն էլ հեշտ չի: Հետն էլ պետք ա windows server էլ առնես, հետո ամեն հաջորդ տարբերակի հետ թարմացնես(էլի առնելով):
Այ էս մի պահով տարօրինակ ա: Ասենք իմ տան կոմպը խաղալու համար ա: Չեմ պատկերացնում ոնց պետք ա Linux -ով խաղամ:
Վերջին խմբագրող՝ Elmo: 07.11.2017, 14:04:
էսպես չի մնա
Լիցենզիաների քաղաքականությունը microsoft-ում ահավոր անդուր ա։ Գոնե կոնկրետ պրոդուկտի լիցենզիան առնելուց, server-ի լիցենզիա էլ տային: Թե չէ սենց, ամեն կոնկրետ առանձին պրոդուկտի հետ, պետք ա server-ի լիցենզիա էլ առնես (եթե իհարկե արդեն չունես, բայց դե թեկուզ ունենաս, մի սեռվերի վրա մի քանի մեծ պրոդուկտ դնելն էլ լավ գաղափար չի)։ Դրա լուծումը ուզում են Azure(cloud)-ով տան, բայց դե ոչ բոլոր կազմակերպություններն են պատրաստ on-premise-ից անցնեն cloud-ի (ինձ թվում ա պետք էլ չի)։Բազան մեծանում դառնում ա պրոբլեմ: Հետո մեծանալը հալա ինչ-որ տեղ կարելի ա կանխել: Ինքն ա ահավոր թանկ: Մի լիցենցիան 5000 դոլար ա: Պլյուս դրան սպասարկումն էլ հեշտ չի: Հետն էլ պետք ա windows server էլ առնես, հետո ամեն հաջորդ տարբերակի հետ թարմացնես(էլի առնելով):
Open source ը կապում եմ լինուքսի հետ որովհետև ինքը հենց 0 ից հիմնված ա էդ սկզբունքների վրա։ Որ GNU ի մասին կարդաս գլխի կընկնես ինչի մասին եմ ասում։
Սեփական ֆայլային համակարգը վրիպակ էր՝ չգիտեի հայերենով ոնց ասեի։ Արդեն լեզվակռվի ա վերածվում էս ամեն ինչը Կարանք անվերջ բանավիճենք էս թեմաների շուրջ բայց շատ իմաստ չկա։
Ուզում էի ասեի բայց Elmo - ն ինձանից առաջ ընկավ։ Այստեղ խնդիրը ոչ թե նրա մեջ ա թե որն ա ավելի լավը դեսքթոփի համար այլ զուտ քննարկում ենք առավելություններն ու թերությունները։ Բայց որ սկսեցիր ասել որ անիմաստ ա լինուքս օգտագործելը դեսքթոփի համար, կամ որ սկսեցիր գրել ծրագրերի մասին որոնք նորմալ չէս կարում օգտագործես տեղ գռգռվեցի մի քիչ Խնդիրը ոչ թե նրա մեջ ա թե բա նայի ես լինուքսով կարամ էս անեմ դու չէս կարա, դու ել ասես թե բա անհնար չի։ Այլ ամեն մեկն ա ընտրում թե ինչն ա իրան հարմար, ու ինչն ա իրան դուր գալիս։
Ես բնույթով նոնկոնֆորմիստ եմ չէմ սիրում որ ուրիշները իմ տեղը որոշումներ են կայացնում դրա համար գնում եմ լինուքսի կողմը։ էս ա իմ հիմնական պատճառը։ Windows ը վատը չի, որոշ տեղերում գերազանցում ա լինուքսին, որոշում՝ զիջում։
Ավելի հետաքրքիր կլիներ որ լինուքսի նոր դիստրոները փորձեիր ու կիսվեիր տպավորություններով ինչով ել կարողանաինք օգնեինք եթե հետաքրքրված ես
Վերջին խմբագրող՝ Brutus: 07.11.2017, 17:50:
Կարելի ա ասել, որ ես շատ քիչ եմ բզբզել, ու միշտ մեծ հաճույքով վերադարձել եմ windows-ի, որին շատ լավ ծանոթ եմ։
Ubuntu-ն աչքիցս ընկավ էն օրը, երբ 2 օր տանջվելուց, ինսթալլից հետո պարզեցինք, որ gruբb-ը ամենավերջի փուլում ա փորձում դնի, չի ստացվում, առանց մի բան ասելու ռեստարտ ա անում, սպասելի արդյունքով։ Ընդ որում էդ կոմպի վրա, որ Windows XP-ն միանում էր կես րոպեում, ubuntu-ի հին, էդ կոմպին համապատասխան տարբերակները (5,6,7) նստում էին ժամից ավել։ Դե պատկերացրա քանի անգամ ենք տենց ժամով ինսթալլ արել, մինչև ջոկել ենք, որ grub-ը չի նստում։ Ստիպված ավելի նորմալ լինուքսով grub դրեցինք։
Ավելի նորմալը puppy -ն ա, որը բզբզելու համար իդեալական ա։ Շատ փոքր, LiveCD-ով ինչ ուզում ես ասա, շատ թեթև, ու առանց root-ի, այսինքն ի սկզբանե root Ես, ոնց ուզում ես փչացրա։
Էս պահին տան համար խորհուրդ եմ տալիս Zorin-ը, որ էլի Ubuntu-ի միջուկի վրայա հավաքած. բայց քեզ չի դիմավորում քաքի գույնով, քաք unity-ով, ու չգիտեմ խի, ավելի թեթև ա աշխատում։
Այսինքն ես zorin դնում եմ, եթե մարդն անպայման լինուքս ա ուզում, բայց չի կարում ադեկվատ բացատրի թե ինչին ա պետք։ Թե չէ, իհարկե ինքս երբեք, ոչ մեկին խորհուրդ չեմ տա անցնել մի ՕՀ-ի, որի խնդիրների լուծումը դառնալու ա թութք։ Էն որ 5 հատ ֆորում ես գտնում, քո խնդրով, բայց սաղում մենակ հարցն ա, առանց խնդրի լուծման։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ինձ թվում ա Elmo-ի ասածը ճիշտ չես ընկալել։ Elmo-ի ասածը հակառակն ա, դու չես կարա զուտ քննարկես էդ OS-ների առավելությունները կամ թերությունները։ Նույն Elmo-ի օրինակով, ո՞նց կարաս ասես ուղղաթիռը ինքնաթիռից վատն ա, որովհետև ինքը ինքնաթիռից դանդաղ ա թռնում։ Այսինքն պետք ա քննարկենք, օրինակ հենց Desktop-ի համար, որն ա լավ, վատ, ինչի համար, ոչ թե գլոբալ(առանց խնդրի), ինչն ա վատ, ինչն ա լավ։
Աթեիստ (08.11.2017)
Հեշտ չի լինուքսը, ու էդ ել ինձ գրավում ա ։Ճ Սովորում եմ թե ոնց ա ՕՀ-ն կառուցված, էդ խնդիրները լուծելով ավելի լավ եմ ծանոթանում համակարգին և ի վերջո bash (տերմինալը) ից օգտվել եմ սովորում։
Իմ մոտ որ առաջին անգամ տեղադրելուց էդքան շատ խնդիրներ չի եղել ու սաղ լուծվել ա։ Ընտրության հարց ա ստեղ կարաս ընտրես user-friendly միջավայր/ՕՀ որտեղ ամեն ինչ քո տեղը որոշվում ա դու հանգիստ իրան օգտագործում ես, բայց փոխարենը կարաս գնաս ճկուն համակարգի կողմը ինչը նշանակում ա որ կարան լինեն խնդիրներ։
Unity ի պահով համաձայն եմ, ամենալավ ինտերֆեյսը չի, դրա համար ել Ubuntu ն արդեն գնացել ա Gnome ի կողմը։ Ու ի վերջո լինուքսը չի ասում արի իմ մոտ հենց միացնես նորմալ կաշխատեմ windows ի ու mac ի նման։ Փոխարենը ինքը քեզ հնարավորություն ա տալիս փոխել էն ինչը քեզ դուր չի գալիս՝ դասավորել քո նախընտրությունների տակ ։Ճ Օրինակ ես եթե unity ն դուրս չգա չէմ բռնի իրա մասին վատ բաներ սկսեմ ասել, ուղղակի կփոխեմ իրան ուրիշ միջավայր կդնեմ։ Այլ խոսքերով ասած՝ խնդրին լուծում կգտնեմ։
Սկզբից ել ասում էի եթե ուզում ես հանգիստ ապրել ու համաձայն ես microsoft ի որոշումների հետ իմաստ չկա լինուքսի կողմը գնալու եթե էդ հետաքրքրասիրությունը չունես ։Ճ Եթե քեզ խնդիրներ լուծելը, էդ ամբողջ փիլիոսոփայությունը հետաքրքիր չի, իմաստ ել չկա որ քո պրոդուկտիվությունը զոհես։
մի հատ ինտեռնետով Elementary OS ը նայի, ի տարբերություն շատ Լինուքս ՕՀ - երի ինքը շատ user-friendly ա ։Ճ
Արամ ջան, ես միանշանակ համաձայն եմ Elmo ի հետ, ճիշտ ել հասկացել եմ իրան։ Ուղղակի քննարկումները էն ուղղությամբ գնացին որ լինուքս օգտագործելը անիմաստ ա հիմնավորելով որ դժվար ա, ես ել սկսեցի պնդել հակառակը տենց բանավեճ ստացվեց ։Ճ Բայց ավելի հետաքրքիր կլիներ որ բանավեճի փոխարեն այստեղ մեզ հետաքրքրող հարցեր քննարկենք, փորձով կիսվենք և այլն ։Ճ
Brutus, ես տենց էլ չիմացա, թե էդ ինչն ա windows-ում նենց, որ չեմ կարա փոխեմ, իսկ լինուքսում կարամ
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Էսքան ժամանակ բա ինչ էի խոսում՞, վերջնական ասում եմ ու վերջ․ ԱՄԵՆ ԻՆՉ, Լինուքսի կերնելից սկսած մինչև սպեցիֆիկ ՕՀ - ի ամենա վերջին անիմացիայի միլիվայրկյանները ։Ճ օրինակ Լինուքսի Կերնելը (միջուկը, ինչի վրա հիմնված են ՕՀ երը) համարյա ամբողջությամբ open-source ա այսինքն դու կարաս իրա կոդը վերցնես փոխես ու աշխատացնես քո ուզած ձևով։
1.Կերնելը հենց զարգանում ա էդ սկզբունքի վրա՝ համայնքը (ցանկացած մարդ) GitHub ով առաջարկում ա փոփոխություն, հիմնադիրը՝ Լինուս Տորվալդսը ու ուրիշ մարդիկ որոշում են հաջորդ պաշտոնական կերնելի մեջ ներառեն թե չէ։ Թե չէն ընդունում դու մեկ ա ազատ ես քո համակարգի համար փոփոխելու ու կոմպիլացնելու։ Ի հակադրություն սրան Windows ի կերնելը մեծամասամբ closed-source ա (իրա պատճառները ունի)։ Էսի hardware ի հետ կապված։
2.Ինչ վերաբերվում ա Լինուքս կերնելի վրա հիմնված ՕՀ երին, մեծամասամբ ամբողջությամբ open-source են (Ubuntu ի մեջ բացառություններ կան), շատերը հիմնված ու ստեղծված free software foundation ի (GNU) կամ նմանատիպ սկզբունքների վրա։ Էսի իրա մեջ ենթադրում ա որ դու ազատ ես source code ը փոխելու, վերաբաշխելու, կատարելագործելու․․․ Microsoft ը իրա հերթին անօրինական ա համարում closed-source ի հետ անել էս ամենը եթե չէս աշխատում Micro$oft ում։
Օրինակ՝ Ubuntu ն հիմնված ա Debian ի վրա իսկ Ubuntu ի վրա հիմնված են ուրիշ շատ դիստրոներ։ Կարաս համեմատես Linux Mint, Elementary OS, Trisquel քո ասած Zorin ը ու տենաս ինչ են փոխել օրիգինալ Debian ի համեմատ։ Ու նաև տեսնես թե Ուբունտու ից ինչքան ա փոփոխվել։ Չէս կարա windows ը որպես միջուկ նոր ՕՀ սարքես առանց կոդի ։Ճ
3.Ինչ վերաբերվում ա առանձին ծրագրերին, դրանցից ամեն մեկը ունի իրա քաղաքականությունը, բայց մեծամասամբ open-source են ու շատը հիմնված են GNU ի լիցենզիայի վրա։ Ասեմ ավելին կան ՕՀ-եր (Trisquel) որոնք խրախուսում են բացառապես open-source ծրագրեր ու դրայվերներ։ Կա նաև Ubuntu որը դեմ չի Վճարովի, փակ ծրագրային ապահովմանը ու մի բան ել սերվերների support ի վրա փող ա աշխատում։
Ասածս ինչ ա ։Ճ դու լինուքսի վրա էնքանով ես ազատ փոփոխություն անելու որ 1991 թվից սկսած 13,500 ծրագրավորողների փոփոխությունների շնորհիվ կերնելը 0.01 վերսիայից սկսած հասել ա էնպիսի Լինուքսի վրա հիմնված ՕՀ երի ինչպիսիք են՝ Android, Debian․․․
Էնքանով ա հնարավոր փոփոխել որ կերնելի առաջին վերսիայից սկսած սարքել են ՕՀ եր որոնք ամբողջությամբ իշխում են սմարթֆոնների ու սերվերների շուկան։ Խոսքը չի գնում ֆայլ մենեջերը քեզ ընձեռնված գործիքներով փոփոխելու մասին, խոսքը գնում ա սեփական լինուքս ՕՀ - ի ստեղծման մասին՝ փոփոխելով ուրիշ դիստրոների կոդը։
Ինձ թվում ա պարզ արտահայտվեցի ։Ճ արի էս բանավեճին վերջ տանք որովհետև սենց անվերջ կարանք շարունակենք։ Ու ոնց Elmo ն ասում էր չէս կարա ասես մեկը մյուսից լավն ա, ամեն մեկը տարբեր խնդիրներ լուծելու համար ա։ Եթե քեզ հարմար ա, դուրդ գալիս ա բարի գալուստ ։Ճ թե չէ Windows ն ել ա լավ ՕՀ
#վարագույր ։Ճ
Վերջին խմբագրող՝ Brutus: 08.11.2017, 17:42:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ