Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
Մի քիչ սուրա որակումդ հորոխպեր:
Նորմալ պայմաններում իրենք իրենց բոլոր քայլերը պիտի նախօրոք հաշվված լինեյին՝ և՛ ոստիկանության հավանական գործողությունները, և՛ միասնական Իսպանիայի կողմնակիցների գործողությունները, և՛ Իսպանական խորհրդարանի կողմից մինչ այդ չկիրառված 155 հոդվածի հռչակումը, և՛, իհարկե, իրենց Բրյուսլյան երթը:

Եթե էդ մինիմումն էլ չեն հաշվարկել, ուրեմն սովորական ավանտյուրիստներ են, ո՛չ երկրամասի քաղաքական ղեկավարություն:

Անձամբ ես հակված եմ հավատալուն, որ ապուշ չեն:

Իսկ, եթե տենցա, իրենք երկու ճանապարհ ունեյին անկախության հռչակումից հետո.
կա՛մ քաղաքացիական պատերազմ սկսել, մեր լեզվով ասած՝ ազգային-ազատագրական,
կա՛մ փորձել հարցը միմիայն քաղաքական դաշտում լուծել..

Պիժդեմոնն էլ երկրորդ ճամփեն ընտրելով՝ նախօրոք հայտարարեց, որ իրենք ոչ թե քաղաքացիական այլ դեմոկրատական պատերազմ են հայտարարում Մադրիդին ու մեկնեցին Բրյուսել, պաշտոնական տվյալներով՝ էնտեղից հրավեր ունենալով:
Իիմ ասածն էլ էտ ա, էլի, գաղթական հոպար։ Սաղ գործողությունները մի տեսակ չհամակարգված ու սպոնտան էին, անոռուգլուխ: