Տնտեսական աջակցություն ոչ մեկը ոչ մեկից չի ստանում։ Խնդիրը նրանում ա, որ Կատալոնիան Իսպանիայի բնակչության 16%-ն ա, ու տարածքի 6%-ն, բայց արտադրում ա ՀՆԱ 20%-ը։ Այսինքն համեմատաբար ավելի բարեկեցիկ ա միջին կատալոնացին, քան միջին իսպանացին, բացառությամբ Մադրիդի, որտեղ մեկ շնչին ըկնող ՀՆԱ-ն, ամենաբարձրն ա։ Կատալոնիան համ էլ ամենաշատ տուրիստն ա ընդունում, ու արտահանման մոտ 25%-ն ա տալիս։ Թե ֆիսկալ ֆեդերալիզմը (ով ինչքնա հարկ ա հավաքում, ինչ իրավունքով, ինչի համար ու ծախսերը ոնց են արվում) ինչպես ա Իսպանիայում աշխատում, մի կողմ թողնենք, քան որ նախ բարդ ա, երկրորդ՝ էս պահին էնքան էլ կարևոր չի։
Բայց, մի ուրիշ պահ կա էս պատմության մեջ - ներկա պահին Կատալոնիայի բնակչության միայն կեսն ա, կամ կեսցի էլ պակասն ա կատալան։ Մնացածը կաստիլիացի ա, կամ սենց ասենք, պռոստը իսպանացի։ Բայց, Կատալոնիայի տեղական ընտրություններին մասնակցում են հիմնականում կատալանները, իսկ իսպանացիները թքած ունեն, դրա համար էլ Կատալոնիայի պառլամենտում մեծամասնություն են կազմում անկախության կողմնակիցները։ Նույնն էլ անկախության հանրաքվեի ժամանակ տեղի ունեցավ․ կատալանները գնացին ու 90% կողմ քվեարկեցին, մինչդեռ բնակչութն կեսից ավելին ընդհանրապես չմասնակցեց հանրաքվեին։ Կարելի ա ասել, է թող գնային մասնակցեին, իրանց դեմոկրատական իրավունքն էր։ Բայց իրանք էլ ասում են, որ գլխանց իրանք էտ հանրաքվեն չեն էլ ուզել, որ մի բան էլ գնային մասնակցեին։ Իտոգում ստացվեց կանֆուզ, երբ հանրաքվեին մեծամասնությունը անկախություն ա ուզում, բայց միասնական Իսպանիայի հանրահավաքին ավելի շատ մարդ ա մասնակցում։
Հիմա նշանակվել են Կատալոնիայի պառլամենտի նոր ընտրություններ դեկտեմբերին, ու ամենայն հավանականությամբ էս անգամ կատալաններից բացի իսպանացիներն էլ կմասնակցեն ու անկախության կողմնակիցները էլ մեծամասնություն չեն ունենա պատլամենտում ու էս պատմությունը կվերջանա։
Պատմության ցավալի կողմը էն ա, որ մեր օրերում, ԵՄ անդամ երկրում, օրը ցերեկով, Իսպանիայ կենտրոնական ոստիկանությունը իրան նենց այլանդակ պահեց, ոնց Ֆրանկոյի ժամանակներում էր պահում, ու գրեթե ոչ մեկը դրա դեմ բան չասեց, կամ գոնե նենց չասեց, որ լսելի լիներ։ Էս փիս հարված էր ԵՄ հեղինակությանը, ու սրանից հետո ասենք իրանք իրանց ոնց են թույլ տալու ասենք Հայաստանում կամ Ուզբեկստանում ոստիկանությունը հանրավաք ցրելուց համաչափ ուժ ա կիրառում, թե չէ։
Էջանիշներ