Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ էս պահին ունեցած ավտոնոմիայի ու պետության կողմից ստացվող տնտեսական աջակցության պայմաններում անկախանալը շատ անհեռատես քայլ ա։
Պետության կողմից ստացվող տնտեսական աջակցությա՞ն..
Բայց ինքը Կատալոնիան Իսպանիայի ամենահարուստ շրջաններիցա ու միայն ինքը ապահովումա Իսպանիայի ապրանքաշրջանառության 1/5-ը:

Էստեղ միակ խնդիրը կլինի, որ, Իսպանիայից անկախանալով, ինքը փաստորեն դուրս կմնա Շենգենի զոնայից (նշածդ ֆիրմաների քոչի մասին, ճիշտն ասած, չէի լսել, բայց էս Շենգենի պահնա հենց հավանաբար դրա պատճառը):
Նոր բանակցություններ պետք կլինեն, որ Կատալոնիան ինքնուրույն մտնի Եվրոմիություն...

--» բայց ոչ ոքս ստույգ չգիտի, թե էս ընթացքում Պիժդեմոնն իր նախարարների հետ ում հանդիպեց Բրյուսելում ու ինչ բանակցեց..