Ինձ թվում է, հարուստ պրովինցիայի կամ մարզի անկախացումը զուտ բարեկեցության մոտիվներով առհասարակ էդքան էլ լավ գաղափար չի, դրանով աշխարհը փոխանակ ինտեգրվի, բևեռացվում է, ու կոնֆլիկտները ավելի են սրվում: Կարծես թե նենց չի որ կատալոնացիների գոյությանը կամ մշակույթին վտանգ է սպառնում, կամ սուպեր-նեղված են, եսի՞մ: Հնարավոր է, քաղաքականապես արհեստականորեն սրված թեմա է, ինչ-որ նեղ խավի նեղ շահերից ելնելով:
Էդպես, ուրեմն Կալիֆորնիան էլ պիտի անկախանա Նահանգներից (առանց էն էլ տենց
թեմա կա), կամ ասենք Երևանը մարզերից, և այլն :Ճ
Ու հարցական է, որ հարուստ մարզը անկախանալուց հետո ավելի լավ է ապրելու, փողն էլ ավելի է շատանալու: Շատ ժամանակ հարուստները հարուստ են աղքատների հաշվին, չլինեն այդ աղքատները (նույն երկրում), չեն լինի հարուստներ
Հ.Գ. Էս հարցի առաջին պատասխանը դուրս եկավ, ահագին պոլիտ-կոռեկտ ա :Ճ
Why are Catalans so hated in Spain?
Էջանիշներ