Չգիտեմ ճիշտ բաժնում եմ գրել թե չէ․․․
Ես, լինելով ֆեյսբուքի ակտիվ քաղաքացի մի օր փորփրում էի նյուզֆիդս։ Ասեմ ինձ տանջում էին էն մտքեը թե ինչի ա որ հայկական օրիգինալ կոնտենտը համարյա բացակայում ա ֆեյսում, ու տենց մտածեցի ինտեռնետով փորփրեմ հայկական բլոգերը։ Ճիշտն ասած շատ ծանոթ չէի հայկական բլոգերին՝ մենակ Արմբլոգը գիտեի ու վերջ։ Տենց որոնումներով մի քանի բլոգերի բախվեցի, լիքը հետաքրքիր նյութերով, անունները չէմ ասի ։Ճ
Ասելիքս ինչ ա նայում եմ տենամ վերջին գրառումը ասենք 2013 թիվ կամ 2010 թիվ բայց շատ քիչ են որ մինչ օրս թարմացվում են։ Հիմա ես ֆեյսից էն կողմ հայկական վեբ տեսած չլինելով դիմում եմ ձեզ որպես ամենամեծ ֆորումներից մեկի ժողովրդին։
Ինչ ա պատահել հայկական բլոգերի հետ? արդյոք Ֆեյսբուքի պատճառով ա էդ ամեն ինչը ամայացել? կան հիմա ակտիվ բլոգգերներ? թե ինձ ուղղակի սուբյեկտիվորեն ա թվում որ լիքը ամայացված բլոգեր կան?
P.S էսօր մի հատ հայկական (երևի) պլատֆորմի հանդիպեցի անունը սփյուրք էր ոնց որ, բայց չհասկացա ինչի համար էր
Էջանիշներ